Դու ինչ է, ասում եմ, սիրելիս, գժվե՞լ ես ինչ է։ Ի՞նչու ես հանկարծ պետք է ամեն ինչ թողնեմ և սլանամ Մյունխենից Տորոնտո։ Դու ինչ է, կարծում ես, որ ես էլ բան ու գործ չունե՞մ, քան այդպիսի հեռուն գալը։
Ծերուկ, այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Տորոնտոյում կվարձես որևիցե ոչ մեծ և աննկատ կառ, դուրս կգաս հայվեյ, այնտեղ կվերցնես վեցերորդ էկզիտը, կանցնես ուղիղ երկու մղոն, շուլդերի վրա կտեսնես երկնագույն «շեվրոլե»։ «շևրոլե»։ Տանիքին ալեհավաք, ետևի ապակու վրա շերտավարագույր, համարը կեղտոտված է ցեխով։ Հետևիր այդ «շեվրոլեին»«շևրոլեին», առանձնապես մի մոտեցիր, բայց աչքիցդ բաց չթոցնես։ Վերջ։
― Տխմա՛ր։ ― բարկացա ես։ Նախքան կարգադրություններ անելը, գոնե ռուսերեն խոսել սովորեիր։