Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 2 բայտ, 18:01, 6 Ապրիլի 2014
Բայց արդեն առաջին կուրսում նա հասկացավ, որ մարդիկ, որոնց չեն ծեծում միլիցիայում, նույնպես բաժանվում են խմբերի, և նա ասաց ինձ, որ իսկական կարիերա կարելի է անել ոչ թե պրոֆեսսիոնալ, այլ «պարտիական֊սեռական» գծով։ Ես կարծում էի, որ նրա դիտարկումները ունեն վերացական բնույթ, հետո տեսա, որ ոչ, նա փորձում է օգտագործել դրանք գործնական նպատակներով։
Հազիվ ընդունվելով համալսարան, նա սկսեց ակտիվություն ցուցաբերել կոմերիտմիության կոմիտեում, հետո դարձավ մեր կուրսի կոմերիտմիության քարտուղարը և Սովետական Միության Կամունիստական Կոմունիստական պարտիայի թեկնածու։ Սեռական գիծը նա նույնպես աչքաթող չեր անում և կապվեց մեր ուսանողուհիներից մեկի հետ, որը պատմական և հերոսական բոլշևիկի թոռնիկ էր և բացի դրանից, Լյոշկայի նման այրվում էր կոմերիետական աշխատանքով։
Երկրորդ կուրսում Լյոշկան պատրաստվում էր ամուսնանալ այդ ուսանողուհու հետ և պարտիայի լիիրավ անդամ դառնալ։ Այս նույն ժամանակ նրան առաջադրեցին ֆակուլտետի կոմերիտմիության առաջնորդ, մի պաշտոն, որից սկսած Լյոշկայի որոշ նախորդները հասան իշխանության վերևները։ Եվ ահա, նրան առաջադրեցին և քվեարկությունից առաջ, բացառապես ձևի համար հարցրեցին հանդիսատեսին, թե արդյոք առարկողներ կա՞ն։
Ճանապարհին ես միացրի ընդունիչը, որը ինձ մոտ միշտ լարված է սովետական ռադիոյի առաջին ծրագրի վրա։ Հաղորդում էին համերգ ծովային աշխատավորների պատվերով։
Սկզբում ինձ անհայտ մի ըթերցող֊ասմունքող ընթերցող֊ասմունքող կարդաց հատվածներ «Անագե զինվորիկից», հետո Մեծ թատրոնի օրկեստրը կատարեց փոքրիկ կարապների պարը Չայկովսկու բալետից։
― Իսկ հիմա, ― հայտարարեց հաղորդավարը քաղցր ձայնով, ― Սովետական Միության ժողովրդական երգչուհու կատարմամբ․․․ կհնչի ուկրաինական ժողովրդական երգ․․․