Ես տուն վերադարձա մասամբ վատ տրամադրությամբ, մասամբ էլ հանգստացած։ Չստացվեց՝ ուրեմն չստացվեց, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Միգուցե այսպես ավելի լավ է։ Վերջ ի վերջո, ես արդեն քառասուն տարեկան եմ, տարիք՝ որին հասնելով ժամանակն է հնարավորինս խուսափել արկածախնդրությունից։
Ինչ վերաբերվում է կնոջս, ապա նա դեպքերի այդպիսի զարգացումից, ինչպես ես նկատեցի, նույնիսկ շատ գոհ էր։ Որովհետև ես, ինչպիսին էլ որ կամ, բայց դե ամուսին եմ։ Ու եթե ես ինչ֊որ տեղ հեռավոր ապագայում, մի ինչ֊որ պատճառներով պատճառով լռվեմ, դեռ հայտնի չէ, թե նա կգտնի՞ ինձ նման մեկին, թե ոչ։
Կինս այնքան զգացվեց, որ ընթրիքի ժամանակ նույնիսկ առաջարկեց խմել, ինչը սովորաբար չի անում։ Ես, իհարկե, երկար խնդրել ինձ չստիպեցի։ Առաջին ըմպանակը ես խմեցի կնոջս հետ, երկրորդը և երրորդը, երբ նա դուրս եկավ հեռախոսի մոտ, չորրորդը՝ նորից նրա հետ։