― Շատ էլ լավ կանեք, ― ասաց Զվեզդոնին։ ― Մի սիսմիտ էլ կպակասի։
― Մեկով չի վերջանա, ― ասացի ես։ ― Եթե չլինի Զիլբերովիչը, ուրեմն Ժանետան էլ պետք չէ։ Ժանետայից հետո՝ պետք է ջնջել և՛ Կլեոպատրա Կազիմիրովնային, և՛ Ստեպանիդային, և՛ Թոմին, և Գլագոլին, և՛ դոկտոր Րիկինին։Րիվկինին։
― Այդ դեպքում բոլորին էլ դեն նետեք, ― բացականչեց Սմերչևը։