― Սպասի՛ր, ― ասացի ես, դու իմ տնային կոշիկները չե՞ս տեսել։
― Տնային կոշիկնե՞ր, ― կրկնեց նա և սկսեց մտածել, կարծես ես նրան հանձնարարել էի ապացուցել Պյութագորասի թեորեմը։ ― Բա ո՜նց, ― վերջապես գլխի ընկավ նա։ ― Այդ ձեր սլիպերները, կարմիր, առանց կրունկների։ Իհարկե, իհարկե տեսել եմ։ Ես նրանք այնտեղ, մահճակալի տակ եմ խցկել, որպեսզի հոտ չգա։ Ջասթ ը մոմենթ։<ref>մի րոպե</ref>
Նա կանգնեց ծնկների վրա և խցկվեց մահճակալի տակ, նշան բռնելով իմ վրա իր աննկարագրելի հետույքով։ Նրա կարճ փեշը բարձրացավ, բացելով նրա կիսաթափանցիկ բարակ ժանյակներով կիսավարտիքը։
Բայց ճաշից առաջ, երբ ես դեռ նոր էի բաց թողել Ստեպանիդային, վազելով եկավ հուզված Զիլբերովիչը և ասաց, որ Սիմիչը անհապաղ պահանջում է ինձ իր մոտ։
===Լավ է===