Երկար և երկարամազ, փայլող կոստյումով, կարկատած արմունկներով և փուչիկներով ծնկներին, նա անդադար շարժվում էր Մոսկվայով, լինելով կարծես միաժամանակ և՛ ժամանակի ամենալիբերալ խմբագրություններում, և՛ գրողների տանը, և՛ բոլոր բանաստեղծական երեկույթներին, և՛ բոլոր պրեմիերաներին։
Նա անձամբ ծանոթ էր բոլոր ինչ֊որ չափով հայտնի բանաստեղծների, արձակագիրների, քննադատների և դրամատուրգների հետ, որոնց(ամեն մեկին առանձին) հմայում էր իրենց ստեղծոգործությունների նուրբ զգացողությամբ։ Պատեհ առիթով կարող էր յուրաքանչյուրին մեջբերել նրա քառատողը, տողեր վեպից կամ մի ռեպլիկ պիեսից և մեջբերվածին տալ երբեմն անսպասելի, բայց օրիգինալ և անպայման հեղինակի համար հաճելի բացատրություն։
Ես չեմ հիշում թե ինչով էր նա զբաղվում պաշտոնապես (կարծեմ ինչ֊որ տեղ հաստիքից դուրս գրական խորհրդատու էր), բայց նրա գլխավոր կոչումն էր երիտասարդ տաղանդների հայտնաբերումը և աճեցումը։