Changes

Մոսկվա 2042

1 byte removed, 19:08, 28 Ապրիլի 2014
/* Հանճար Բեսկուդնիկովից */
Հետո նա բարիացավ և նույնիսկ թույլ տվեց Զիլբերովիչին բացել շիշը։ Ճիշտ է, ինքը համարյա թե ոչինչ չխմեց, մնացածն էլ ես ու Զիլբերովչը վերջացրինք։ Այն էլ խմում էինք հերթով տիրոջ բաժակից, հետն ուտելով սոխով հալված պանրիկ։
Ինձ թվում էր, որ մեր հարաբերությունները արդեն կայացել են, բայց երբ Զիլբերովիչը խնդրեց որևիցե բան կարդալ, նա նորից զայրացավ, և աչքերով կրակելով Լեոյի կողմը, սկսեց պնդել, որ նա կարդալու բան չունի, որովհետև նա ընդհանրապես ոչինչ չի գրում։ Իսկ եթե երբեմն ինչ֊որ բան մտորում մրոտում է, բացառապես իր համար։ Երևում է, նա ինձ միևնույն է չէր վստահում։
Իսկ Զիլբերովիչին վստահում էր այնքան, որ նույնիսկ հայտնեց նրան իր սնդուկի այրող գաղտնիքը։ Գաղտնիքը կայանում էր նրանում, որ տասներեք արդեն գրված ժայռաբեկորները և քառասուն դեռ չգրվածների համար նախապատրաստված նյութերը պահվում էին հենց այդ սնդուկում, ամբարի կախովի կողպեքի տակ։ Ինչի մասին իհարկե, Զիլբերովիչը (գաղտնիքների մեծ պահապանը) ասաց ինձ այն բքոտ գիշերը, երբ մենք խարխափելով սառցակալած փոսերով, մի կերպ գնում էինք մինչև գնացքը։
Դա միակ դեպքն էր, երբ ես հետաքրքրվեցի Զիլբորովիչի անձնական կյանքով։
 
===Առաջնորդը և հոտը===
Ադմին, Վստահելի
1876
edits