Լեոն ուշադիր նայեց ինձ և օրորեց գլուխը։
― Ոչ, ծերուկ, սխալվում ես։ Նրան ոչ միայն չեն մոռացել, այլ ընդհակառակը, նրա ազդեցությունը ուղեղների վրա գնալով աճում է։ Նրա գրքերը հենց այնպես չեն կարդում։ Կան գաղտնի խմբեր, որտեղ ուսումնասիրում են նրա գործերը։ Նա ունի կողմնակիցներ ոչ միայն ինտելիգենցիայի, այլև բանվորների, պարտիայի, ԿԳԲ֊ի և գլխավոր շտաբի շրջանակներում։ Եթե ուզում ես իմանալ, ― Լեոն հետ նայեց դռանը և ասաց ականջիս, ― անցայլ շաբաթ եկել էր․․․
Եվ արդեն ավելի ցածրացնելով ձայնը մինչև խշխշոց, Լեոն ասաց ինձ Պոլիտբյուրոյի այն անդամի ազգանունը, որը վերջերս եղել էր Ամերիկայում։