― Երդվո՞ւմ ես արդյոք, հետագայում ծառայել միայն ինձ և կանգուն մարտնչել ամենակուլ կոմունիստների և պլյուռալիստ պնակալեզների դեմ։
― Ճիշտ այդպես, հայր, խոսք եմ տալիս պայքարել բոլոր թշնամիների դեմ, պահել ռուսական սահմանները մեր ժողովրդի բոլոր ժողովրդին ատողներից։
― Համբուրի՛ր սուրը, ― ասաց հայրը։
― Ի՞նչ կա չհասկանալու, ― ասաց Զիլբերովիչը։ ― Այստեղ հասկանալու ոչինչ չկա։ Սիմիչը փորձ է անցկացնում։
Մի՞թե հույս ունի վերադառնալ սպիտակ ձիու վրա նստած, ― հարցրեցի հարցրի ես հեգնանքով։
― Իհարկե, ծերուկ։ Իհարկե հույս ունի։
― Գիտես ինչ, ծերուկ, բառերը ընտրելով ասաց Զիլբերովիչը։ Մի ժամանակ, դու հանդիպեցիր նրան նկուղում, աղքատ և սոված, ոչ մեկին չհետաքրքրող ժայռաբեկորներով սնդուկում։ Այն ժամանակ նրա ծրագրերը քեզ նույնպես թվում էին ծիծաղելի։ Իսկ հիմա դու տեսնում ես, որ իրավացին նա է և ոչ թե դու։ Ուրեմն ինչո՞ւ դու չես կարող ենթադրել, որ նա հիմա էլ քեզանից առաջ է տեսնում։ Հանճարները միշտ տեսնում են այն, ինչ մեզ, հասարակ մահկանացուներիս տրված չէ տեսնել։ Մեզ միայն մնում է որոշել, վստահել նրանց, թե ոչ։
Խոստովանում եմ, նրա բառերը ինձ համարյա թե չխոցեցին։ Նրա նախկին, բարձր կարծիքը իմ մասին վաղուց արդեն փոշիացել էր։ Նա Սիմիչին ամպերի տակ էր բարձրացրել, իսկ ինձ համարում էր իր հետ նույն մակարդակի, կամ նույնիսկ ավելի ցածր։ Որովհետև նա համենայն դեպս հանճարի կողքին էր, իսկ ես միայն ինքս ինձ հետ էի։ Բայց ես հասկանում էի, որ Լեոն դատարկ մարդ է, և չնեղացա։ Ես նայեցի ժամացույցին և հարցրի Զիլբերովիչին, թե ինչ է նա մտածում, հնարավոր հնարավո՞ր է արդյոք ժամը վեցի չվերթի համար տոմս վերցնել ուղղակի օդանավակայանումօդանավակայանո՞ւմ, թե՞ ավելի լավ է նախօրոք պատվիրել հեռախոսով։
Զիլբերովիչը ինձ նայեց ոչ այն է զարմացած, ոչ այն է շփոթված (հստակ չկարողացա որոշել) և ասաց, որ այսօր մեկնել ինձ ոչ մի կերպ չի հաջողվի։
― Դե լավ, թող ընդունի տասն անց կեսից հետո։ Այդ դեպքում ես գոնե կմեկնեմ վաղը առավոտյան։
― Տասն անց կեսից մինչև տասնմեկն անց կեսը նա կարդում է Դալի բառարանը, հետո նրան մնում է կես ժամ Բախի համար և ժամանակն է քնելու։ հետո քնում է։ Բայց դու, ծերուկ մի հուզվիր։ Վաղը նա քեզ երևի անպայման կընդունի։ Միայն թե դու քնով չանցնես և չուշանաս նախաճաշին։
― Բայց դուք անամոթն եք հա՜, ― ասացի ես վրդովված։
― Չէ, ես ուրիշների մասին չեմ խոսի, բայց դու անամոթ ես, իսկ քո Սիմիչը եռակի անգամ ավելի անամոթ է։ Քիչ էր, որ ստիպեց երկրագնդի կեսը անցնել, հիմա էլ ձևեր է թափում։ Նա գրաֆիկով է ապրում, նա ժամանակ չունի։ Ինձ նույնպես վերջ ի վերջո ժամանակը ինչ֊որ բանի համար պետք է։
― Ճիշտ է, ― աշխուժացավ Զիլբերովիչը։ ― Քո ժամանակը պետք է քեզ, իսկ նրա ժամանակը պետք է բոլորին, ամբողջ ողջ մարդկությանը։
Այստեղ ես ուղղակի հունից դուրս եկա։ Ես, իմիջիայլոց, այդ հղումները ժողովրդին, տանել չեմ կարող։ Եվ ես ասացի Զիլբերովիչին, որ եթե Սիմիչը պետք է մարդկությանը, թող դիմի մարդկությանը։ Իսկ ես անհապաղ մեկնում եմ օդանավակայան։ Եվ ի դեպ, հույս ունեմ, որ իմ բոլոր տրանսպորտային ծախսերը կհատուցվեն։
― Դրա մասին, ծերուկ, կարող ես չանհանգստանալ, նա ամեն ինչ գիտի և ամեն ինչի համար կվճարի։ Բայց դու հիմարություն մի արա։ Եթե մեկնես, նա այնպես կզայրանա, որ դու նույնիսկ չես պատկերացնում։
Վերջ ի վերջո նա ինձ համոզեց և ես մնացի։
― Այդ ի՞նչ է, ― հարցրի ես զարմացած։
― Թոմը, ― ասաց Լեոն առանց զայրույթի։ Եթե մի ինչ֊որ բան է անում, ապա ուժը չի խնայում։
― Դե իր ցանկությամբ չի արել։ Դա Սիմիչն էր նշանակել ինձ հիսուն հարված։
Այդ ժամանակ ես հանում էի ձախ կոշիկս և այդ կոշիկը ձեռքիս մնացի քարացած։
― Այո, ― ասաց Զիլբերովիչը ։ ― Սիմիչը մտցրել է մեզ մոտ մարմնական պատիժներ։ Դե իհարկե, ես ինքս էի մեղավոր։ Նա ուղարկել էր ինձ փոստ՝ հրատարակչին ձեռագիրը ուղարկելու համար։ Իսկ ես ճանապարհին մտա մի փոքրիկ ռեստորան, այնտեղ մի քիչ խմեցի և մոռացա ձեռագիրը։ Իսկ երբ արդեն փոստի մոտ հիշեցի և վերադարձա, ձեռագիրը արդեն չկար։
― Այն էլ ոնց եմ բողոքել, ― ասաց Լեոն հուզվելով։ ― Ես կանգնել եմ նրա առաջ ծնկներիս վրա։ Ես նրան աղաչում էի «Սիմիչ, ասում եմ, ― սա առաջին և վերջին անգամն է։ Ես երդվում եմ պատվովս, որ դա երբեք չի կրկնվի»։
― Իսկ նա՞,― հարցրեցի հարցրի ես։ Մի՞թե չխղճաց։ Մի՞թե նրա սիրտը չփափկեց։
― Ինչպե՜ս չէ, փափկեց, ― ասաց Զիլբերովիչը և թափ տվեց ձախ աչքից դուրս հոսած արցունքը։
― Մի անհանգստացեք, ― ասացի ես։ Դեռ մի շաբաթ ունեմ մինչև թռիչքը։
― Ես չեմ անհանգստանում, ― ժպտաց Ջոնը։ ― Ես գիտեմ, որ դուք գնել եք տոմս։ Ես եկել եմ ասյտեղ ոչ ձեզ համար, այլ փոքրիկ հարցազրույց վերցնելու պարոն Կարնավալովից։
Այս խոսքերով նա մտավ տուն ղեկավարելու սարքավորումների տեղադրումը, իսկ ես որոշեցի զբոսնել լճի մոտ։
Բանն այն է, շատ քաղաքավարի ասաց ինձ Ժանետան, որ հիմա Սիմ Սիմիչին պետք է նկարահանեն ընտանեկան միջավայրում նախաճաշելիս մերձավորների հետ, իսկ քանի որ ես այդ ամենամերձավորների շրջանին չեմ պատկանում, չէի՞ լինի ես արդյոք այնքան սիրալիր, որ համաձայնեի նախաճաշել իմ սենյակում։
Ես նեղացա և ուզում էի անմիջապես գնալ։ Վերջ ի վերջո ինչո՞ւ եմ ես այստեղ նստել։ Սպասում եմ, որ վճարեն իմ ուղևորության համա՞ր։ Ես ինքս այնքան ապահովված եմ, որ այդպիսի չնչին գումարից կախված չլինեմ։չեմ։
Ես արդեն ուզում էի գնալ դեպի ելքը, երբ դուռը բացվեց և սկզբում սայլակով ներս բերեցին Ջոնին, որը ջինսի մեջ փաթեթավորված հետույքը վեր ցցած, նայում էր կամերայի մեջ։ Նրա հետևից ետևից հայտնվեց ինքը Սիմ Սիմիչը սպորտային կոստյումով։ Նա քայլում էր արագ, կարծես չնկատելով տեսախցիկները, անձատուր եղած իր մեծ մտքերին։
Բայց մոտենալով սեղանին, նա կերպարանափոխվեց և պահեց իրեն որպես իսկական դենդի, համբուրեց կնոջը, հետո Կլեոպատրա Կազիմիրովնայի ձեռքը, սեղմեց Ստեպանիդայի ձեռքը, Թոմի մեջքին թփթփացրեց, Զիլբերովիչին գլխով արեց, իսկ ինձ ասաց․
― Ոչ մի ժպիտ, զայրացած ասաց Սիմիչը։ ― Աշխարհը կործանվում է։ Արևմուտքը ամենակուլներին է տալիս երկիր երկրի ետևից, կոմունիզմի երկաթյա ծնոտները արդեն հասել են մինչև մեր կոկորդը և շուտով կպատռեն ադամագեղձը, իսկ դուք շարունակում եք ժպտալ։ Դուք ապրում եք չափից ավելի ապահով, և այնքան եք նրբացել, որ չեք հասկանում․ ազատության համար պետք է պայքարել, դուք պետք է զոհեք ձեզ։
― Ինչպե՞ս մենք պետք է պայքարենք, ― քաղաքավարի հարցրեց Ջոնը։
Ամենից առաջ դուք պետք է հրաժարվեք բոլոր ավելորդ բաներից։ Ամեն մեկը պետք է ունենա միայն այն, ինչ իրեն խիստ անհրաժեշտ է։ Այ նայեք ինձ։ Ես ամբողջ աշխարհում հայտնի գրող եմ, բայց ես համեստ եմ ապրում։ Ես ունեմ միայն մեկ տուն, երկու քոթեջ, բաղնիք, ախոռ և փոքրիկ եկեղեցի։
― Հիմարությո՜ւն, ― նյարդային գոչեց Սիմիչը և պատառաքաղով խփեց սեղանին։ ― Հիմարություն և անմտություն։ Ի՞նչ է նշանակում կիսում են, կամ չեն կիսում գաղափարները։ Որպեսզի բաժանեն իմ գաղափարները, պետք է ունենան մի քիչ ավելի մեծ ուղեղ, քան հավինը։ Ամենակուլների ուղեղը կեղտոտված է ժանգով, իսկ պլյուռալիստներն ընդհանրապես ուղեղ չունեն։ Եվ մեկը և մյուսը չեն հասկանում, որ ես ասում եմ ճշմարտություն և միայն ճշմարտություն և որ տեսնում եմ շատ տասնամյակներ առաջ։ Վերցրեք օրինակ նրան։ ― Սիմիչը ցույց տվեց ինձ մատով։ ― Նա, կարծես թե, նույնպես համարվում է գրող։ Բայց այսօրվանից առաջ չի տեսնում։ Եվ նա, փոխանակ նստի ու աշխատի, գնում է ինչ֊որ տեղ, այնտեղ՝ այսպես կոչված ապագան։ Ուզում է իմանալ, թե ինչ կկատարվի վաթսուն տարի հետո։ Իսկ ինձ պետք չի ոչ մի տեղ գնալ։ Ես առանց այդ էլ գիտեմ, թե ինչ կլինի այնտեղ։
― Շատ Շա՜տ հետաքրքրիր է, ― բացականչեց Ջոնը։ ― Շատ։ Եվ հատկապես ի՞նչ կլինի այնտեղ։
Սիմիչը մռայլվեց, ետ հրեց ափսեն և սկսեց մորուքից թափ տալ փշրունքները։
― Եթե աշխարհը չի ուզում մտածել այն մասին, ինչի մասին որ խոսում եմ, ― ասաց նա ուղիղ նայելով կամերային, ― ոչ մի լավ բան այնտեղ չի լինի։ Ոչ Ո՛չ այնտեղ և ոչ ո՛չ էլ որևիցե ուրիշ տեղ։ Ամենակուլները կուտեն ամբողջ աշխարհը և իրենք իրենց։ Ամեն ինչ կնվաճեն չինացիները։
― Իսկ եթե աշխարհը համենայն դեպս ձեզ լսի՞։