― Դա շատ կանխատեսելի էր, ― վերադառնալով իր տեղը, ասաց իմ պատանի հարևանը։ ― Երևի մեր կոսմոպլանը երեկվա օրվա տեխնիկա է, դրա համար էլ նրանց մոտ չկան համապատասխան սարքեր։
Ես չպատասխանեցի։ Նայում էի պատուհանից և չէի կարողանում աչքս կտրել տեսածից։ տեսածիցս։ Մեր ապարատի կողքը, հարևան կանգառում, կանգնած էր մաշված և ձախ կողմի վրա ուժգին թեքված 38276 համարն ունեցող «Իլ-62» ինքնաթիռը։
Ի՞նչ էր սա նշանակում։
Տե՜ս, թե ինչ լավ աշխատեցին։
Ուրեմն և Ռուդին, որը համոզում էր ինձ այդպիսի ճանապարհորդության հնարավորության մասին, և և՛ ֆրոյլայն Գլոբկեն, և և՛ Ջոնը, և և՛ արաբ առևանգիչները, և և՛ Լյոշկա Բուկաշևը, և և՛ ինքնաթիռի անձնակազմը, որը նրանք կոսմոպլանի տեղ էին ներկայացնում, բոլորն էլ գործում էին միևնույն, ԿԳԲ֊ում հիմնավորապես նախագծված սցենարով և բերեցին ինձ ոչ թե երկու հազար ինչ֊որ մի թվի, այլ այժման Մոսկվան։
Իսկ ես՝ հիմարս, (քիչ էին ինձ դաս տվել), այդքան հեշտ ընկա այս ծուղակը։
Միանգամից լրջանալով, սկսեցի շտապ ելք փնտրել ստեղծված իրավիճակից։ Բայց ի՞նչ կարող էի նախաձեռնել։
Ես ճնշեցի իմ մեջ առաջացած խուճապահար ցանկությունը ինչ֊որ տեղ փախչել և թաքնվել զուգարանում, կամ նստարանի տակ։ Ես միշտ գիտեի, որ կրիտիկական րոպեներին չմտածված գործելակերպը ամենակարճ ճանապարհն է դեպի վախճանը։ Բայց ի՞նչ պետք է ես անեի։ «Հարձակվիր անձնակազմի վրա» ― խորհուրդ տվեց իմ սատանան սատանաս ոչ այնքան վստահ։ «Հարձակվել անձնակազմի վրա, պատանդներ վերցնել և պահանջել անհապաղ վերադարձնել ինքնաթիռը Մյունխեն։» Այս միտքը ես միանգամից մերժեցի, որպես անիրագործելի։ Ես չունեի ինձ մոտ ոչ ռումբ, ոչ ատրճանակ, և ոչ էլ նույնիսկ փոքրիկ դանակ, ոչ մի այնպիսի բան, ինչով կարողանայի սպառնալ անձնակազմին։ Խորհելով դրության մասին, ես շարունակում էի պատուհանից դուրս նայել և հանկարծ նկատեցի, որ շենքի ճակատի դիմանկարները այն չէին, որոնց ես հրաժեշտ տվեցի այստեղից մեկնելիս մի քանի տարի առաջ։ Քրտնած ապակու միջից նրանք վատ էին երևում, բայց նրանցում կար ինչ֊որ տարօրինակ բան։
Դրանք հինգն էին։