Իմ մասին իհարկե, ես նույնպես մտածեցի և գնեցի ժապավեններ խցիկի, ձայնագրիչի և գրամեքենայի համար, բլոկնոտներ, գրիչներ, բացի այդ ես ձեռք բերեցի մի քանի զույգ սպիտակեղեն, գուլպաներ, ձեռնոցներ, օճառ, ատամի մածուկ, նոր ածելի «Ժիլլետ» և երկու տուփ սայրեր։ Այդ ամենը ես գնեցի ելնելով այն հանգամանքից, որ գուցե այդ նույն իրերը ապագայում կլինեն անհամեմատ լավ որակի, բայց ինձ համար չափազանց անսովոր։
Տեսնելով «Մյունխեն֊1982» մակագրությամբ վերնաշապիկներ, ես, մինագամից վերցրեցի հինգ հատ։ Հետո քարտեզների և ուղեցույցերի բաժնում գտա աշխարհի տարբեր քաղաքների գծագրերը, այդ թվում նաև Մոսկվայինը։ Որոշեցի, որ այդ իրը պետք է ձեռք բերել (գոնե նրա համար, որպեսզի համեմատեմ այժմյան Մոսկվան անցյալի Մոսկվայի հետ), ես վերցրեցիի վերցրեցի քարտեզներից մեկը և սկսեցի ուսումնասիրել, զարմանալով նրա մանրամասնությանբ։ Մոսկվայում, երբ ես այնտեղ ապրում էի, նույնպես հրատարակվում էին նմանատիպ քարտեզներ, բայց նրանց վրա նշված էին միայն գլխավոր փողոցները և այն էլ ոչ բոլորը։ Իսկ այստեղ ես գտա նույնիսկ այն փոքրիկ նրբանցքներն ու փակուղիները, որտեղ ես երբևիցե ապրել եմ։
― Գրող Կարցեվի անվան փողոցը այնտեղ չկա՞, ― լսեցի ես ետևից ծաղրալից ձայն և, ցնցվելով ետ նայեցի։