― Ձերդ Գերազանցություն, ― բացականչեցի ես մնալով ծնկներիս վրա։ ― Սիմիչ, ― ասացի ես զգալով, որ կարող եմ այդ ասել։ ― Նա մեղավոր չէ։ Նրան ամենակուլները ստիպում էին ապրել օտարերկրականների հետ։ Նա միշտ աստվածավախ և հավատարիմ սիսմիտ էր։ Ձեր դիմանկարը մշտապես պահում էր այ այստեղ։
Այդ բառերը կարծես թե նրան գոհացրեցին գոհացրին և նա ասաց, որ թող այդպես լինի, ճիպոտներով չեն ծեծի, բայց կուղարկեն նրան վանք։ Ես մի քիչ խղճացի Իսկրային, բայց քանի որ խանդոտ մարդ եմ ուրախ էի, որ կենդանի կմնա, բայց ինձ դավաճանել չի կարողանա։
― Դե լավ, ― ասաց արքան, հանեց Մոնոմախի փափախը և սրբվեց նրանով։ ― Գնա և հիշիր առաջադրանքներս։ Լեո, դուրս տար նրան այս դռնով։