«․․․ Եվ ամեն անգամ հրաժեշտ տվեք, երբ գնում եք մի վայրկյանով։»
Կարճ ասած, մենք կազմակերպեցինք հրաժեշտը ինչպես որ հարկն է։ Բլիթներով, խավիարով, շամպայնով և օղիով։ Ժողովուրդը տարբեր էր, ռուսներ և ոչ ռուսներ, հավաքվել էին այնքան, որ համարյա ամեն աթոռին նստած էին երկուսով։ Հասկանալի է, մենք մեր հյուրերին ոչինչ չէինք պատմում ոչ ուղևորության ժամկետի և ոչ էլ ուղղության մասին, բայց միևնույն ժամանակ, պահում էինք մեզ այնքան հիմար, հանելուկային և բազմանշանակ, որ եկողները ակամա սկսեցին մտածել, որ ես պատրաստվում եմ օդապարիկով կտրել Ատլանտյան օվկիանոսը, կամ որոշ ժամանակ անցկացնել աֆղանական ավղանական ապստամբների մեջ։
Այդ բոլոր ենթադրությունները ես ոչ ժխտում էի և ոչ էլ հերքում, ինչը ավելացրեց անհեթեթ մտքերը, ներառյալ և այնպիսին, որ ես ուղղակի ուզում եմ փակվել տանը, և ձևացնելով իմ բացակայությունը, գրել նոր վեպ։