Ես կանգնեցի աթոռին և հասա պատուհանին։ Դուրս նայեցի և չհավատացի աչքերիս։ Տան առաջ գտնվող հրապարակում, հենց զոլավոր սյան տակ, որի վրա գրված էր «ՍՍՍՌ», կանգնած էր սովետական համազգեստով մի զինվոր, ուսին գցած ավտոմատով։ Ես հուսահատ թափ տվեցի գլուխս։ Սա ի՞նչ բան է։ Սովետական զորքերը ներխուժել են Կանադա՞, թե իմ աչքին է արդեն երևում։
Թեքելով աչքերս, ես տեսա Թոմին սաքսաֆոնով և Ստեպանիդային թմբուկով, որը նրա հետույքից էլ մեծ էր։ Ինչպես և ենթադրեցի, նրանք ոչ թե նվագում էին, այլ միայն պատրաստվում էին նվագել։
Հետո հայտնվեցին երկու ռուս գեղեցկուհիներ ծաղկավոր սառաֆաններով և գլխաշորերով։ Նրանցից մեկը ձեռքում պահել էր հացի բոքոնը, իսկ մյուսը աղամանով ափսեն։