Միապետության նկատմամբ բնակչության լոյալությունը գնահատելու համար Ավստրիայի Ներքին գործոց մինիստրությունը հնարել էր այսպիսի աստիճանակարգ.
<TABLE border=0 align=center> <TR> <TD align=right>I </TD> <TD>a </TD> <TD></TD> <TD align=right>I </TD> <TD>b </TD> <TD></TD> <TD align=right>I </TD> <TD>c</TD> </TR> <TR> <TD align=right>II </TD> <TD>a </TD> <TD></TD> <TD align=right>II </TD> <TD>b </TD> <TD></TD> <TD align=right>II </TD> <TD>c</TD> </TR> <TR> <TD align=right>III </TD> <TD>a </TD> <TD></TD> <TD align=right>III </TD> <TD>b </TD> <TD></TD> <TD align=right>III </TD> <TD>c</TD> </TR> <TR> <TD align=right>IV </TD> <TD>a </TD> <TD></TD> <TD align=right>IV </TD> <TD>b </TD> <TD></TD> <TD align=right>IV </TD> <TD>c</TD> </TR></TABLE>
Հռոմեական չորսը «a»-ի հետ նշանակում էր դավաճանություն ու կախաղան, «b»-ի հետ՝ համակենտրոնացման ճամբար, իսկ «c»-ի հետ` հետամտել և բանտարկել։
Ժանդարմական վախմիստրի գրասեղանի արկղերում կային ամեն տեսակ տպագիր կարգադրություններ ու մատյաններ։ Իշխանությունները ցանկանում էին. իմանալ, թե յուրաքանչյուր քաղաքացի ինչ է մտածում իր կառավարության մասին։
Վախմիստր Ֆլանդերկան հաճախ էր վհատվում այդ «գրականությունից», որ գալիս էր յուրաքանչյուր փոստով։ Հենց որ տեսնում էր «անվճար պաշտոնական» շտեմպելը կրող ծանոթ մի ծրար, սիրտն սկսում էր թրթռալ։ Գիշերը երկար խոհրդածելուց հետո սա հանգում էր այն եզրակացության, որ մինչև պատերազմի վերջը չի ապրի, որ Երկրամասային ժանդարմական վարչությունը նրան կզրկի բանականության վերջին փշուրներից և նա բախտ չի ունենա ուրախանալու ավստրիական զենքի հաղթանակով, քանզի մինչ այդ նրա գլխից պակասած կլինեն շատ պտուտակներ։
Իսկ ժանդարմական շրջանային վարչությունը օր օրի վրա նրան ռմբակոծում էր հարցապնդումներով, թե ինչո՞ւ մինչև հիմա պատասխան չի տրված №(72345)(721a<math>\frac{72 \ 345}{721\ a/f)}></math>d անկետային, ինչպես է կատարվում №(88992)(822gfeh)<math>\frac{88 \ 992}{822 \ gfeh}</math>z հրահանգը, ինչպիսի գործնական արդյունքներ է ունեցել №(123456)(1292b<math>\frac{123 \ 456}{1292\ b/r)}</math>v հրամանը, և այլն։
Նրան ամենից շատ գլխացավանք էր պատճառում այն հրահանգը, թե ինչպես պետք է տեղական բնակչության միջից վարձու մատնիչներ ու լրտուներ հավաքագրել։ Վերջապես գալով այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ մեկին հավաքագրել այն վայրից, ուր սկիզբ է առնում Բլատան, որովհետև այնտեղ բոլորը պնդաճակատներ են, նա որոշեց իր մոտ ծառայության վերցնել համայնքի հոտաղին, որին Տռճինկ Պեպկա մականունն էին կպցրել։ Այգ Այդ Պեպկան ապուշի մեկն էր, որ իր մականունը լսելուն պես սկսում էր տռճինկ տալ, բնությունից ու մարդկանցից ծաղրված, դժբախտ ու խեղանդամ մի արարած, որ տարեկան մի երկու զլոտինով ու հացափորի արածացնում էր գյուղի հոտը։
Եվ ահա վախմիստրը հրամայում է Պեպկային կանչել իր մոտ և նրան ասում է.
Քահանայի հետ ունեցած խոսակցությունից հետո վախմիստրը հրամայում է գյուղի հոտաղին ձերբակալել։ Հետագայում Գրադչանիի դատարանը հոտաղին պետական դավաճանության համար դատապարտել էր քսան տարվա բանտարկության։ Պեպկան մեղադրվում էր վտանգավոր և դավաճանական գործողությունների, մարդկանց մտքերը պղտորելու, նորին մեծությանը վիրավորանք հասցնելու և մի շարք այլ հանցանքների ու զանցանքների մեջ։
Տռճինկ Պեպկան դատարանում իրեն պահել էր ինչպես արոտատեղում կամ հարևանների մոտ, բոլոր հարցերին պատասխանել էր այծի պես մկկալով, իսկ դատավճիռը կարդալիս բղավել էր «Մե-եե՜… հո’պ» հո՛պ» և տռճինկ էր տվել։ Դրա համար պատժվել էր կարգապահական կարգով, այն է՝ կոշտ անկողին, մենախուց և շաբաթական երեք օր միայն հաց և ջուր։
Այդ օրվանից վախմիստրը լրտու չուներ և ստիպված էր բավարարվել նրանով, որ ինքն իր համար լրտու էր հնարել. վերադասին հնարովի անուն էր հայտնել և, այդպիսով, իր ամսական եկամուտն ավելացրել հիսուն կրոնով, որը խմում էր «Կատվի մոտ» պանդոկում։ Գարեջրի տասներորդ գավաթից հետո վախմիստրը սկսում էր խղճի խայթ զգալ, գարեջուրը նրան դառն էր թվում, և նա հարևաններից միշտ լսում էր միևնույն խոսքը. «Այսօր մեր վախմիստրը մի տեսակ տխուր է, կարծես քեֆը տեղը չի»։ Այնժամ նա գնում էր տուն, իսկ նրա հեռանալուց հետո միշտ մեկնումեկը ասում էր. «Երևի մերոնք Սերբիայում նորից տակներն են արել, որ վախմիստրն այսօր այդպես լուռ է»։
Ռևիզիայի և հետաքննության սպասելով, վախմիստրը հաճախ երկար ու անքուն գիշերներ էր լուսացնում։ Աչքին երևում էր կախաղանի պարանի օղակը, նրան թվում էր, թե ահա իրեն մոտեցնում են կախաղանին, և վերջին պահին պաշտպանության մինիստրն ինքը, կախաղանի մոտ կանգնած, ցածից բարձրաձայն հարցնում է նրան․
«Wachmeister, wo ist die Antwort des Zirkulärs №(<math>\frac{1789678)(}{23792)}</math> x, y, z.?»<ref>Չծեծե՛լ Վախմիստր, իսկ ո՞ւր է №... շրջբերականի պատասխանը (գերմ․)։</ref>
Բայց դա առաջ էր։ Հիմա նրան թվում էր, թե ժանդարմական վարչության բոլոր անկյուններից լսում է որսորդական հին շնորհավորանքը. «Շնորհավոր որսդ»։ Եվ ժանդարմական վախմիստրը չէր տարակուսում, որ շրջանային ժանդարմական վարչության պետը ձեռքը կդնի նրա ուսին և կասի․
«Ich gratuliere Ihnen, Herr Wachmeister…»<ref>Մտե՛ք Շնորհավում եմ ձեզ, պարոն վախմիստր (գերմ.)։</ref>
Ժանդարմական վախմիստրի երևակայությունը մեկը մյուսից հհրապուրիչ պատկերներ էր գծում։ Նրա չինովնիկական ուղեղի գալարներում հառնում ու վետվետում էին պարգևանշաններ, պաշտոնի բարձրացումներ և իր քրեագիտական ընդունելությունների վաղուց ակնկալած գնահատությունը, ընդունակություններ, որոնք նրան մեծ կարիերա էին խոստանում։
— Իհարկե, պարոն վախմիստր։ Ես հետևակի մեջ էի։
Շվեյկը շարունակում էր նայել վախմիստրին, որն ուրախությունից շուռումուռ էր գալիս աթոռի վրա և այլևս չէր կարող դիմանալ, մինչև որ այդ ամենը չմտցներ զեկուցագրի մեջ։ նա Նա կանչեց եֆրեյտորին և հրամայեց Շվեյկին տանել, իսկ ինքն իր զեկուցագրի մեջ ավելացրեց.
«Ունեցել է այսպիսի պլան. 91-րդ գնդի շարքերը խցկվելուց հետո խնդրել, որ իրեն անմիջապես ուղարկեն ռազմաճակատ, այստեղից նա առաջին իսկ հնարավորության դեպքում կփախչեր Ռուսաստան, քանի որ տեսնում է, որ, շնորհիվ մեր օրգանների զգոնության, հնարավոր չէ այլ կերպ վերադառնալ այնտեղ։ Միանգամայն հավանական է, որ նա կարող էր հաջողությամբ իրագործել իր մտադրությունը, քանի որ, համաձայն նրա ցուցմունքների, որոնք ձեռք են բերված երկարատև խաչաձև հարցաքննությամբ, դեռևս 1910 թվին որպես շարքային մասնակցել է Պիսեկի շրջանում տեղի ունեցած կայսերական զորախաղերին, որից երևում է, որ այդ ասպարեզում մեծ փորձ ունի։ Թույլ եմ տալիս ինձ ընդգծել, nր որ իմ հավաքած մեղադրական նյութը հանդիսանում է խաչաձև հարցաքննության իմ սիստեմի արդյունքը»։
Դռան առաջ երևաց եֆրեյտորը.
— Պարոն վախմիստր, նա խնդրում է թույլ տալ, որ գնա արտաքնոց։
— Bajonett auf!<ref>Համարձակվում եմ զեկուցել Սվինը հագցնել (գերմ.)։</ref>,— հրամայեց վախմիստրը։— Բայց ոչ, նրան բերեք այստեղ։
— Դուք ուզում եք արտաքնո՞ց գնալ,— սիրալիր հարցրեց Շվեյկին վախմիստրը։— Արդյոք դրա մեջ որևէ ուրիշ մեծ բան չի՞ թաքնված։
— Սվինը հագցրեք հրացանին, և երբ նա ներս մտնի՝ կանգնեցեք արտաքնոցի հետևում։ Չլինի թե հանկարծ աղբահորի տակով ական փորի։
Արտաքնոցը մի սովորական փայտյա բուդկա էր, որ տրտում կանգնած էր բակի մեջ, աղբակույտի մոտ։ Մի հին վետերան էր դա, որի մեջ իրենց բնական պահանջները հոգացել էին շատ սերունդներ։ Հիմա այնտեղ նստել էր Շվեյկր Շվեյկը և մի ձեռքով բռնել դռան թելը, մինչդեռ եֆրելտորը եֆրեյտորը հետևի փոքրիկ լուսամուտից նայում էր նրա հետույքին, հետևելով, որ չլինի թե հանկարծ նա ական փորի։
Ժանդարմական վախմիստրի բազեի աչքերը մխվել էին դռանը. նա միտք էր անում, թե Շվեյկի ո՞ր ոտքին խփի, եթե նա փախչելու փորձ անի։
Վախմիստրը մնաց պահականոցում և նստեց Շվեյկի կողքին, ժանդարմ Ռամպայի թափուր անկողնու վրա։ Այդ Ռամպան վերակարգի մեջ էր և մինչև առավոտ պետք է շրջագայեր մոտակա գյուղերը։ Ներկա պահին նա նստած էր արդեն Պրոտիվինում, «Սև ձիու մոտ» պանդոկում, և կոշկակարների հետ «ինն» էր խաղում, խաղի ընդմիջումներին ապացուցելով, թե Ավստրիան կհաղթի։
Վախմիստրը վառեց իր ծխամորճը, Շվեյկին էլ թութուն տվեց ծխամորճի համար, եֆրեյտորը փայտ նետեց վառարանի մեջ, և ժանդարմական բաժանմունքը դարձավ աշխարհիս ամենահաճելի անկյունը, տաքուկ մի բույն; բույն։ Վրա հասավ ձմեռային մթնշաղը․․․ Իջավ գիշերը, մտերմական սրտաբաց զրույցների պահը։
Բոլորը լուռ էին։ Վախմիստրը երկար ժամանակ ինչ-որ բան էր խորհում և, վերջապես, դիմեց օգնականին․
Եֆրեյտորը գլխով հավանության նշան արեց և ասաց, թե որոշ մարդիկ կան, որոնք իրենց գործն արդեն վաղուց տանուլ են տվել, և ինչքան ուզում են թող հանգիստ ձևանան, դա նրանց չի օգնի։ Որքան մարդ ցույց է տալիս, թե հանգիստ է, այնքան ավելի է իրեն մատնում։
— Դուք իմ դպրոցի հետևորդ եք, եֆրեյտոր,— բարբառեց վախմիստրը հպարտորեն։— Հանգստությունը օճառի պղպջակ է, իսկ շինծու հանգստությունը հանդիսանում է corpus delicti<ref>Այդպես է, ևս մի անգամ Հանցակազմ (գերմլատ.)։</ref>։
Եվ ընդհատելով իր տեսության շարադրումը, նա դիմեց եֆրեյտորին։
― Մեր տատիկին ուղարկենք ընթրիք բերի։ Իսկ գարեջուրը կկրի փայտյա ջրամանով,― լուծեց, վերջապես, վախմիստրն այդ բարդ պրոբլեմը։— Թող տատիկը մի լավ վազվզի, ոսկորները մի քիչ ժաժումաժ գան։
Եվ պառավ Պեյզլիրկան, որ նրանց սպասարկում էր, այդ երեկո իսկապես մի լավ վազվզեց։ Ընթրիքից հետո էլ հաղորդակցությունը չընդհատվեց Ժանդարմական ժանդարմական բաժանմունք — «Կատվի մոտ» պանդոկ գծի վրա։ Պառավի մեծ ու ծանր սապոգների անհամար հետքերը վկայում էին, որ վախմիստրը որոշել է իրեն լիովին հատուցել այն բանի համար, որ բացակայում է «Կատվի մոտ» պանդոկից։
— Ասում եք ով կա նրանց մո՞տ։ Մի կասկածելի մարդ,— պատասխանեց պառավը պանդոկապետի հարցին։— Ես հիմա այնտեղից եմ գալիս. երկուսով նստած են իրար գրկած, իսկ վախմիստրը շոյում է նրա գլուխն ու ասում. «Անգի՜նըս, սլավոնական իմ հոգյակ, իմ սիրելի լրտեսիկ․․․»։
― Դե՛հ, խոստովանիր, որ Ռուսաստանում այսպիսի լավ կոնտուշովկա չի գտնվի։ Ասա, որ կարողանամ հանգիստ քնել։ Խոստովանիր տղամարդու պես։
— Չի գտնվիգտնվի։
Վախմիստրր Վախմիստրը ընկավ Շվեյկի վրա։
— Ուրախացրիր ինձ, խոստովանեցիր։ Ահա այդպես էլ պետք է խոստովանել հարցաքննության ժամանակ։ Քանի որ մեղավոր ես, ի՞նչ կարիք կա ժխտելու։
Նա ոտքի կանգնեց և, տարուբերվելով, դատարկ շիշը ձեոքինձեռքին, դիմեց դեպի իր սենյակը, քրթմնջալով.
— Եթե ես միանգամից ճիշտ ճա-ճա-նապարհ չընտրեի, կարող էր բո-բոլորովին ուրիշ բան ստացվել։
Նախքան մունդիրով անկողնու վրա փռվելը, նա գրասեղանի արկղից հաննց իր զեկուցագիրը և ջանաց այն լրացնել հետևյալ տվյալով.
«Ich muss noch dazu beizufügen, das die russische Kontuszówka<ref>Հավատացեք, մինչև հիմա կյանքումս լավ բան քիչ եմ տեսել։ Այդ հարցն ինձ զարմացնում Պետք է ավելացնեմ, որ ռուսական կոնտուշովկան... (գերմ.)։</ref> § 56-ի հիման վրա…»։
Նա թանաք կաթեցրեց թղթի վրա, լեզվով լիզեց կաթիլը և, միանգամից, հիմարաբար ժպտալով, գլորվեց-ընկավ անկողնու վրա ու քնեց մեռածի պես։
— Գոնե ամաչեիք, որ անասունի պես պառկում եք առանց հանվելու,— իսկ Շվեյկին դիտել տվեց, որ շալվարի կոճակները կոճկի, երբ առաջը կին է կանգնած։
Վերջապես, նա քնաթաթախ եֆրեյտորին ստիպեց գնալ nւ ու արթնացնել վախմիստրին և նրան ասել, թե այդքան շնթռկելը բանի նման չէ։
— Համա՜ թե մարդկանց մեջ եք ընկել,— քրթմնջում էր պառավը, դիմելով Շվեյկին, մինչ եֆրեյտորը կարթնացներ վախմիստրին։— Մեկը մյուսից թունդ է լակում։ Նրանք իրենք իրենց էլ կծախեն ու կխմեն։ Արդեն երեք տարի վարձս չեն տվել, բայց հենց որ ձայն եմ հանում, վախմիստրը, թե՝ «Լռեցեք, տատիկ, թե չէ կհրամայեմ ձեզ նստեցնել։ Մեզ ստուգապես հայտնի է, որ ձեր տղան որսագող է և գողանում է կալվածատիրոջ ցախը»։ Եվ ահա չորս տարի ձեռներին տանջվում եմ։— Պառավը մի խորունկ հառաչ արձակեց ու շարունակեց մրթմռթալ։— Վախմիստրից է՛լ ավելի զգույշ եղեք։ Նրա պես աղվես ու գարշելի մարդ քիչ կգտնվի։ Միայն այն է մտածում, թե ում չանթի ու նստեցնի։
Եվ գլուխը մոտեցնելով վախմիստրի ականջին՝ փսփսաց.
— Թե մենք՝ չեխերս և ռուսները, սլավոնական միևնույն արյունից ենք, թե Նիկոլայ նիկոլաևիչը Նիկոլաևիչը եկող շաբաթ կլինի Պրշերովում, թե Ավստրիան չի դիմանա, և նրան խորհուրդ էիք տալիս, որ հետագա հարցաքննության ժամանակ ամեն ինչ ժխտի, դատարկ-մատարկ դուրս տա և այդ կերպ այնքան քաշքշի, մինչև որ կազակները գան ու իրեն փրկեն։ Հետո ասում էիք, թե շատ շուտով ամեն ինչ տակնուվրա կլինի, կվերսկսվեն հուսյան պատերազմները, գյուղացիները շղթաներով կշարժվեն Վիեննայի վրա, թե թագավոր կայսրը զառամել է ու շուտով ոտքերը կմեկնի, իսկ Վիլհելմ կայսրը գազան է։ Հետո խոստացաք նրան փող ուղարկել բանտը, որպեսզի նա այնտեղ լավ սնվի, և ուրիշ շատ այդպիսի բաներ ասացիք։
Եֆրեյտորը հեռացավ վախմիստրից.
— Հիմա համբուրեցեք խաչը,— հրամայեց վախմիստրը, երբ Պեյզլիրկան բարձրաձայն հեծկլտալով կրկնեց երդումը և երկյուղածորեն խաչակնքեց երեսը։— Այդպես, իսկ հիմա խաչելությունը տարեք տվեք ումնից որ բերել եք և այնտեղ ասացեք, թե խաչելությունն ինձ հարկավոր էր հարցաքննության համար։
Շվարած Պեյզլիրկան, խաչելությունը ձեռքին, ոտքի մատների վրա դուրս եկավ սենյակից, և լուսամատից երևում էր, թե ինչպես նա րոպեն մեկ հետ էր դառնում ու նայում ժանդարմական բաժանմունքին, ասես ցանկանալով համոզվել, որ եղածը երազ չէր և իսկապես քիչ առաչ առաջ նա ապրել էր իր կյանքի ամենասոսկալի պահերից մեկը։
Այդ միջոցին վախմիստրն արտագրում էր իր զեկուցագիրը, որ նա գիշերը լրացրել էր թանաքակաթիլներով, դրանցով այնպես լղոզելով տեքստը, որ կարծես մարմելադ լիներ։
— Ավելի հեշտ, քան մի այլ բան,— պատասխանեց Շվեյկը։― Նախ՝ կայարանը չի շարժվում, այլ կանգնած է միևնույն տեղում, իսկ, երկրորդ, կարիք չկա նրան ասելու. «Աշխատեցեք ժպտալ»։
Այժմ վախմիստրը կարող էր իր զեկուցագրին ավելացնել․ «Zu dem Berich։, №2172, melde ich»<ref>Կես տարուց հետո ես պետական քննությունները կհանձնեմ և դոկտորի կոչում կստանամ Ի լրումն իմ №2172 հաղորդման, հաղորդում եմ... (գերմ․)։</ref>։ Այդ լրացումի մեջ վախմիստրը ազատություն տվեց իր ոգևորությանը.
«Խաչաձև հարցաքննության ժամանակ ձերբակալվածը, ի միջի այլոց, ցուցմունք տվեց, թե լուսանկարել գիտե և ավելի շատ սիրում է կայարաններ լուսանկարել։ Թեև խուզարկելիս նրա մոտ լուսանկարչական ապարատ չգտնվեց, բայց կասկած կա, որ նա որևէ տեղ թաքցրել է հիշյալը և այն չի կրում միայն նրա համար, որ կասկած չհարուցի։ Դա հաստատվում է նաև նրա սեփական խոստովանությամբ, թե կլուսանկարեր, եթե մոտը ապարատ ունենար…»։