Changes

Դևեր, Մասն երկրորդ

Ավելացվել է 36 720 բայտ, 18:50, 24 Փետրվարի 2015
/* Գլուխ իններորդ. Ստեպան Տրոֆիմովիչի գույքը վերգրեցին */
== Գլուխ իններորդ. Ստեպան Տրոֆիմովիչի գույքը վերգրեցին ==

Այդ ընթացքում մեզ մոտ պատահար եղավ, որն ինձ զարմացրեց, իսկ Ստեպան Տրոֆիմովիչին ցնցեց։ Առավոտյան ժամը ութին վազեվազ մոտս եկավ նրա ուղարկած Նաստասյան, լուր բերելով, թե պարոնին «վերգրեցին»։ Սկզբում ոչինչ չկարողացա հասկանալ, կորզեցի սոսկ, որ «վերգրել» են աստիճանավորները, եկել ու վերցրել են թղթերը, իսկ զինվորը կապոց է արել ու «տարել սայլակով»։ Անհեթեթ լուր էր։ Անմիջապես շտապեցի Ստեպան Տրոֆիմովիչի մոտ։
 
Նրան տեսա զարմանալի վիճակում, դառնացած ու մեծապես հուզված, բայց միաժամանակ և աներկբա ցնծացող տեսք ուներ։ Սենյակի մեջտեղում՝ սեղանի վրա ինքնաեռն էր եռում, լիքը լցված, բայց ձեռք չտված ու մոռացված թեյի բաժակ էլ կար։ Ստեպան Տրոֆիմովիչը գնում-գալիս էր սեղանի մոտ ու մտնում սենյակի բոլոր անկյունները՝ ինքն իր տեղաշարժումները չհսկելով։ Իր սովորական կարմիր ֆուֆայկայով էր, բայց ինձ տեսնելով, շտապեց հագնել ժիլետը և սերթուկը, ինչ նախկինում երբեք չէր անում, երբ մոտիկներից մեկնումեկը տեսնում էր նրան այդ ֆուֆայկայով։ Տեղնուտեղը և ջերմագին բռնեց ձեռքս։
 
― En in un ami<ref>Վերջապես, բարեկամս (ֆրանս )։</ref> (լիակուրծք շունչ քաշեց)։ Cher, միայն ձեզ մոտ եմ մարդ ուղարկել, և ոչ ոք ոչինչ չգիտե։ Նաստյային պիտի կարգադրել, որ դռները կողպի և ոչ ոքի ներս չթողնի, բացառությամբ, իհարկե, դրանց. Vous compienez?<ref>Դուք հասկանո՞ւմ եք (ֆրանս.)։</ref>։
 
Նա անհանգիստ նայում էր ինձ, ասես պատասխանի սպասելով։ Իհարկե, շտապեցի հարցուփորձ անել և անկապ, ընդմիջումներով և անհարկի լրացումներով խոսքից մի կերպ իմացա, որ առավոտյան ժամը յոթին «հանկարծակի» նրա մոտ է եկել նահանգապետական աստիճանավորը...
 
― Pardon, jai oublie son nomole nest du pais<ref>Ներեցեք, մոռացա նրա անունը։ Նա տեղացի չէ (ֆրանս.)։</ref>, բայց կարծեմ, նրան Լեմբկեն է բերել, quelqae chose de bete et d’allemand dans la physionomie. Il s’appelle Rosenthal<ref>Դեմքի արտահայտության մեջ ինչ-որ բութ ու գերմանական բան կար։ Ազգանունը Ռոզենտալ էր (ֆրանս.)։</ref>։
 
― Արդյո՞ք, Բլյումը։
 
― Բլյումը։ Հենց այդպես էլ ասաց։ Vous le connaissez? Quelque chose d’hebete et la très content dans la figure, pourtant très severe, roide et seriauh<ref>Դուք նրան ճանաչո՞ւմ եք։ Սի բութ ու շատ ինքնահավան բան կա արտաքինի մեջ, միաժամանակ շատ խիստ, անմատչելի և կարևոր (ֆրանս.)։</ref>. Ոստիկանությունից էր, ենթարկվողներից, ji my connais<ref>Դրանից ինչ-որ բան հասկանում եմ (ֆրանս.)։</ref>։ Ես դեռ քնած էի, և պատկերացրեք, նա ինձ խնդրեց «նայել» իմ գրքերն ու ձեռագրերը, oui, je men souviens, il a employé ce mot<ref>Այո, հիշում եմ, նա օգտագործեց այդ բառը (ֆրանս.)։</ref>։ Նա ինձ չձերբակալեց, այլ միայն գրքերը... Il se tenait a distance<ref>Նա իրեն պահում էր տարածության վրա (ֆրանս.)։</ref>, և երբ սկսեց ինձ բացատրել իր գալստյան հանգամանքը, այնպիսի տեսք ուներ, որ ես...enfin, il avait l’air de croire que je tomberai sur lui immédiatement et que ji commencerai a le batree comme plâtre. Tous ces gens du bas etage sont comme ca<ref>Կարճ ասած, նա կարծում էր, թե անմիջապես կհարձակվեմ վրան ու կսկսեմ անխնա խփել։ Ցածր դիրքի բոլոր այդ մարդիկ այդպիսին են (ֆրանս.)։</ref>, երբ գործ ունեն օրինավոր մարդու հետ։ Ինքնըստինքյան, իսկույն ամեն ինչ հասկացա։ Voila vingt ans que ji my préparé<ref>Ահա արդեն քսան տարի ես ինձ նախապատրաստում են դրան (ֆրանս.)։</ref>։ Ես նրա համար բացեցի բոլոր դարակները Ատվեցի բոլոր բանալիները, ինքս էլ տվեցի, ինքս ամեն ինչ տվեցի։ J’etais digne etcalme<ref>ես ինձ հանգիստ և արժանապատիվ պահեցի (ֆրանս.)։</ref>։ Գրքերից նա վերցրեց Գերցենի արտասահմանյան հրատարակությունները, «Կոլոկոլի» կազմած օրինակը, իմ պոեմի չորս սրբագրությունները, et, enfin, toutca<ref>Մի խոսքով, այդ ամենը (ֆրանս.)։</ref>։ Ապա՝ թղթեր, նամակներ et quelques une mes ébauchés historiés, critiques et politiques<ref>Ու ինչ-որ բաներ իմ պատմական, քննադատական և քաղաքական սևագրություններից (ֆրանս.)։</ref>։ Այդ ամենը նրանք տարան։ Նաստյան ասում է, թե զինվորը սայլակով տարավ ու գոգնոցով էին ծածկել, oui, cest ceia<ref>Այո, ճիշտ այդպես (ֆրանս.)։</ref> գոգնոցով։
 
Զառանցանք էր դա։ Ո՞վ կարող էր որևէ բան հասկանալ։ Նորից հարցեր տեղացի վրան. Բլյումը մենա՞կ էր եկել, թե՝ ոչ, ո՞ւմ անունից, ի՞նչ իրավունքով, ինչպե՞ս համարձակվեց, ինչո՞վ բացատրեց։
 
― Il était seub, bien seul<ref>Նա մենակ էր, բոլորովին մենակ (ֆրանս.)։</ref>, ի դեպ, կարծեմ, մեկ ուրիշն էլ կար dans l’antichambre, oui ji men souviens, etpuis<ref>Միջանցքում, այո, հիշեցի ու հետո... (ֆրանս.)։</ref>... Ի դեպ, կարծեմ, մեկ ուրիշն էլ կար, հաշտում էր պահակ կանգնած։ Պետք է հարցնել Նաստասյային, նա այդ ամենն ավելի լավ գիտե։ Jetais surexcite, voyes-vous. Il parlait, ib parlait... un tas de choses<ref>Գիտեք, ես չափազանց բորբոքված էի։ Նա խոսում էր, խոսում էր... ինչից ասես (ֆրանս.)։</ref>, իմիջիայլոց, նա շատ քիչ էր խոսում, ես էի շարունակ խոսում... Պատմեցի իմ կյանքը, անշուշտ, միայն այդ տեսակետից... Jetais surexcite, mais digne, je vous l’assure<ref>Ես չափազանց բորբոքված էի, բայց հավատացնում եմ ձեզ, ինձ արժանապատիվ էի պահում (ֆրանս.)։</ref>. Իմիջիայլոց, վախենամ, թե լաց եմ եղել, կարծեմ։ Սայլակը նրանք վերցրել էին կողքի կրպակավաճառից։
 
― O՜, Աստված, ինչպե՞ս կարող էր դա կատարվել։ Բայց ի սեր Աստծո, ավելի ճշգրիտ ասեք, Ստեպան Տրոֆիմովիչ, չէ որ սա երազ է, ինչ դուք եք ասում։
 
― Ես ինքս էլ եմ երազի մեջ... Savez-vous, ila prononce le nom de Teliantikoff<ref>Գիտեք, նա հիշատակեց Տելյատնիկովի անունը (ֆրանս.)։</ref>, ու կարծում եմ, որ հենց նա էլ թաքնված էր հաշտում։ Այո, հիշեցի, նա դատախազ էր առաջարկում, ու, կարծեմ, Դմիտրի Սիտրիչին... que me doit encore quinze robles de երալաշով soit dit en passant. Enfin, ji n’ai pas trop compris<ref>Որն ինձ, իմիջիայլոց, տասնհինգ ռուբլի է պարտք երալաշով, մի խոսքով ես լրիվ չհասկացա (ֆրանս.)։</ref>։ Բայց ես խորամանկեցի նրանց, և ինչ գործ ունեմ Դմիտրի Միտրիչի հետ։ Կարծեմ, շատ սկսեցի խնդրել նրան թաքցնել, շատ խնդրեցի, շատ, վախենամ նույնիսկ, որ ստորացա, comment croyes-vous? Enfin ilaconsenti<ref>Ի՞նչ եք կարծում։ Վերջապես, նա համաձայնեց (ֆրանս.)։</ref>. Այո, հիշեցի, ինքը խնդրեց, որ ավելի լավ կլինի թաքցնենք, որովհետև նա եկել էր միայն «նայելու», et rien de plus<ref>Եվ ուրիշ ոչինչ (ֆրանս.)։</ref>, և ուրիշ ոչինչ, ոչինչ... և եթե ոչինչ չգտան, ապա ոչինչ էլ չի լինի։ Այնպես որ վերջացրինք ամեն ինչ en amis, je suis toit-a-fait content<ref>Բարեկամաբար, ես միանգամայն գոհ եմ (ֆրանս.)։</ref>։
 
― Ներեցեք, բայց նա ձեզ առաջարկել է նման դեպքերում հայտնի կարգ ու երաշխիքներ, իսկ դուք ինքներդ եք մերժել,― բղավեցի ես մտերմական զայրույթով։
 
― Չէ, էսպես լավ է, առանց երաշխիքների։ Եվ ինչի՞ է պետք սկանդալը։ Թող որ մի որոշ ժամանակ enamis<ref>Բարեկամաբար (ֆրանս.)։</ref> լինի... Դուք գիտեք, մեր քաղաքում եթե իմանան... mes ennemis... et puis a quoi bon ce procureur, se coghon de notre procureur, qui daux fois ma manque de politesse et quon a rosse a plaisir l’autre annee cher cette charmante et belle Նատալյա Պավլովնայի մոտ, quand il se cacha dans son boudoir. It puis, mon ami<ref>Իմ թշնամիները.... և հետո ինչի՞ համար դատախազը, մեր այդ խոզ դատախազը, որը երկու անգամ անկիրթ է պահել իրեն իմ հանդեպ և որին անցյալ տարի հաճույքով ծեծել են այդ հմայիչ գեղեցկուհի Նատալյա Պավլովնայի մոտ, երբ նա թաքնվել էր բուդուարում։ Եվ հետո, բարեկամս (ֆրանս.)։</ref>, ինձ մի առարկեք և մի վհատեցրեք, խնդրում եմ ձեզ, որովհետև չկա ավելի անտանելի բան, քան երբ մարդ դժբախտ է, իսկ նրան իսկույն տասնյակ-տասնյակ ընկերներ ցույց են տալիս, թե ինչպես է հիմարացել։ Բայց նստեք և թեյ խմեք, և խոստովանեմ, ես շատ հոգնած եմ... չպառկե՞մ արդյոք կամ քացախի թրջոց չդնե՞մ գլխիս, ինչ եք կարծում։
 
― Անպայման,― բացականչեցի ես,― նույնիսկ նաև սառույց։ Դուք շատ եք դառնացած։ Գունատ եք և ձեռքերը դողում են։ Պառկեք, հանգստացեք և էլ մի պատմեք։ Ես կնստեմ ձեր կողքին ու կսպասեմ։
 
Նա չէր կարողանում պառկել, բայց ես ստիպեցի։ Նաստասյան գավաթով քացախ բերեց, ես թրջեցի սրբիչն ու դրեցի գլխին։ Ապա Նաստասյան կանգնեց աթոռին և բարձրացավ՝ վառելու անկյունում՝ սրբապատկերի առաջ կախված կանթեղը։ Ես զարմանքով նկատեցի դա, առաջ կանթեղ չկար երբեք, իսկ հիմա հանկարծ հայտնվել էր։
 
― Սա ես երեկ եմ կարգադրել, հենց դրանք գնացին,― մրթմրթաց Ստեպան Տրոֆիմովիչը՝ խորամանկ նայելով ինձ,― quand onade ceschoses-la dans sa chambce, et quon vient vous arreter<ref>երբ քո սենյակում այդպիսի բաներ կան ու գալիս են քեզ ձերբակալելու (ֆրանս.)։</ref>, ապա սա ներազդում է, և պետք է որ նրանք զեկուցեն, թե ինչ են տեսել...
 
Վառելով կանթեղը՝ Նաստասյան կանգնեց դռան մոտ, աջ ափը հենեց այտին ու սկսեց նրան նայել լացակումած տեսքով։
 
― Eloignez-la<ref>Հեռացրեք նրան (ֆրանս.)։</ref> որևէ պատրվակով,― գլխով արեց նա ինձ բազմոցի վրայից,― տանել չեմ կարողանում ռուսական այս խղճահարությունը, et puis ca membete<ref>և հետո դա ինձ ձանձրացնում է (ֆրանս.)։</ref>։
 
Բայց Նաստասյան ինքը գնաց։ Նկատեցի, որ Ստեպան Տրոֆիմովիչը շարունակ հայացքը դարձնում է դռանն ու ականջ դնում միջանցքի ձայներին։
 
― JI faut etre prêt, voyez-vous<ref>Գիտեք, պիտի պատրաստ լինել (ֆրանս.)։</ref>,― նա նշանակալի նայեց ինձ,― chague moment<ref>Ամեն վայրկյան (ֆրանս.)։</ref>... կգան, կտանեն, և թը՜ռռ՝ մարդն անհետացավ։
 
― Տեր Աստված։ Ո՞վ կգա։ Ո՞վ կտանի ձեզ։
 
― Yoyez-vous, man cher<ref>Գիտեք ինչ, սիրելիս (ֆրանս.)։</ref>, ես ուղղակի հարցրի նրան, երբ գնում էր՝ հիմա ի՞նչ են անելու ինձ հետ։
 
― Ավելի լավ կանեիք, հարցնեիք, թե ուր են ուղարկելու,― նույն բարկությամբ բղավեցի ես։
 
― Հարցը տալիս հենց դա նկատի ունեի, բայց նա գնաց և ոչինչ չպատասխանեց։ Voyez-vous, սպիտակեղենի, հագուստի, հատկապես տաք հագուստի վերաբերյալ, այդ մեկն ինչպես իրենք կուզեն, կհրամայեն վերցնել՝ լավ, այլապես հենց զինվորի շինելով էլ կուղարկեն։ Բայց ես երեսունհինգ ռուբլի (նա հանկարծ իջեցրեց ձայնը՝ հայացքը գցած դռանը, որով դուրս գնաց Նաստասյան) ծածուկ մտցրի ժիլետիս գրպանի ճեղքը, այ այստեղ, շոշափեք... Ես կարծում եմ, ժիլետը հանել չեն տա, ձևի համար դրամապանակիս մեջ յոթ ռուբլի թողեցի, «իբր, ահա այն ամենն, ինչ ունեմ»։ Գիտեք, այստեղ մանր կա սեղանին և պղնձադրամներ՝ ետ տալիքից, այնպես որ գլխի չեն ընկնի, որ փող եմ թաքցրել, այլ կմտածեն, թե հենց սա է։ Աստված գիտե, որտեղ ստիպված կլինեմ քնել այս գիշեր։
 
Ես գլուխս կախեցի, ի տես նման խելացնորության։ Ակներև է, որ ոչ ձերբակալել, ոչ խուզարկել չէր կարելի այդպես, ինչպես նա էր պատմում և, անշուշտ, նա շփոթում էր։ Ճիշտ է, այս ամենը կատարվել էր այն ժամանակ, դեռևս մինչ ներկայիս վերջին օրենքները։ Ճշմարիտ է և այն, որ նրան առաջարկել էին (նրա իսկ խոսքերով) առավել ճիշտ ընթացակարգ, սակայն նա խորամանկել ու հրաժարվել էր... Անշուշտ, նախկինում, այսինքն ոչ այնքան վաղուց, նահանգապետը կարող էր ծայրահեղ դեպքերում... Բայց այդ ի՞նչ ծայրահեղ դեպք կարող էր լինել այստեղ։ Ահա թե ինչն էր ինձ շփոթեցնում։
 
― Հավանորեն, հեռագիր է եղել Պետերբուրգից,― հանկարծ ասաց Ստեպան Տրոֆիմովիչը։
 
― Հեռագի՜ր։ Ձեր մասի՞ն։ Գերցենի այդ ստեղծագործությունների և ձեր պոեմի համա՞ր, խելագարվել եք, ի՞նչ կա այդտեղ, որի համար ձերբակալեն։
 
Ես պարզապես չարացել էի։ Նա ծամածռվեց և երևում է, նեղացավ՝ ոչ թե իմ բղավոցից, այլ այն մտքից, որ իրեն ձերբակալելու բան չկար։
 
― Մեր օրերում ո՞վ կարող է իմանալ, թե ինչի՞ համար կձերբակալեն,― հանելուկային մրթմրթաց նա։ Մի օտարոտի, անհեթեթագույն միտք անցավ գլխովս։
 
― Ստեպան Տրոֆիմովիչ, ասացեք ինձ որպես բարեկամի,― բղավեցի ես,― որպես իսկական բարեկամի, ես ձեզ չեմ մատնի. դուք պատկանո՞ւմ եք ինչ-որ գաղտնի ընկերության, թե՝ ոչ։
 
Եվ ահա, ի զարմանս, նա այստեղ էլ վստահ չէր. մասնակի՞ց է ինքը որևէ գաղտնի ընկերության, թե՝ ոչ։
 
― Նայած՝ ինչպես համարել, voyez-vous...
 
― Ինչպե՞ս «ինչպես համարել»։
 
― Երբ ամբողջ սրտով պատկանում ես առաջընթացին և... ո՞վ կարող է երաշխավորել, կարծում ես, թե չես պատկանում, բայց մեկ էլ տեսար, պարզվում է, որ պատկանում ես ինչ-որ բանի։
 
― Ինչպե՞ս կարելի է, այստեղ այո է, կամ՝ ոչ։
 
― Cela date de Petersburg<ref>Դա սկսվեց Պետերբուգում (ֆրանս.)։</ref>, երբ նրա հետ ուզում էինք ամսագիր հիմնել։ Ահա որն է արմատը։ Այն ժամանակ մենք դուրս պրծանք, և նրանք մեզ մոռացան, իսկ հիմա հիշել են։ Cher, cher, միթե դուք չգիտեք,― բացականչեց նա հիվանդագին։― Մեզ մոտ կբռնեն, կնստեցնեն սայլն ու մարշ՝ Սիբիր, կամ էլ կմոռանան-կթողնեն զնդանում...
 
Եվ նա հանկարծ լաց եղավ՝ տաք-տաք արցունքներով։ Արցունքները թափվում ու թափվում էին։ Աչքերը ծածկեց իր կարմիր ֆուլյարե թաշկինակով և հեկեկում, հեկեկում էր ջղաձգորեն, մի հինգ րոպե։ Ամբողջովին տակնուվրա էի եղել։ Այդ մարդը, որ քսան տարի մարգարեություններ էր արել մեզ, մեր քարոզիչը, դաստիարակը, պատրիարքը, տիկնիկավարը, որ այնքան բարձր ու վեհապանծ էր իրեն պահում՝ բոլորիս հանդեպ, ում առաջ ամբողջ հոգով խոնարհվում էինք՝ դա պատիվ համարելով, հիմա հանկարծ հեկեկում էր, հեկեկում, ինչպես փոքրիկ, չարություն արած տղեկ՝ սպասելով ճիպոտին, որը բերելու էր գնացել ուսուցիչը։ Ահավոր խղճացի նրան։ Երևում է, որ «սայլակի» առկայությանը հավատում էր, ինչպես այն բանին, որ նստած եմ իր կողքին, ու սպասում էր դրան հենց այս առավոտ, հիմա, այս իսկ րոպեիս, ու այդ ամենը Գերցենի ստեղծագործությունների և իր ինչ-որ մի պոեմի պատճառով։ Առօրեական իրականության այդպիսի կատարելագույն չիմացությունը թե սրտառուչ էր, թե մի տեսակ նողկալի։
 
Նա վերջապես դադարեց լալ, վեր կացավ բազմոցից ու սկսեց նորից քայլել սենյակում՝ շարունակելով խոսակցությունն ինձ հետ, բայց րոպեն մեկ դուրս նայելով լուսամուտից և ականջ դնելով նախասենյակի կողմը։ Մեր խոսակցությունը շարունակվեց անկապ։ Իմ բոլոր հավաստիացումներն ու հանգստացումները ետ էին թռչում նրանից՝ պատին շպրտած սիսեռահատիկների պես։ Նա քիչ էր լսում, բայց և այնպես սաստիկ պետք ուներ, որ հանգստացնեմ իրեն և անդադար խոսում էր այդ իմաստով։ Տեսա, որ հիմա նա չի կարող առանց ինձ յոլա գնալ և ոչ մի կերպ չի թողնի, որ գնամ իր մոտից։ Ես մնացի, և մենք ավելի քան երկու ժամ նստած էինք։ Խոսակցության մեջ նա հիշեց, որ Բլյումը հետը տարել է իր մոտ գտնված երկու թռուցիկ։
 
― Ինչպես թե՝ թռուցիկ,― վախեցա հիմարաբար։― Մի՞թե դուք...
 
― Է, մի տասը հատ ձգել էին ինձ,― պատասխանեց նա բարկացած (ինձ հետ խոսում էր կամ բարկացած ու բարձրամտորեն, կամ սաստիկ աղիողորմ և նսեմացած),― բայց ութն արդեն տնօրինել էի, իսկ Բլյումը վերցրեց միայն երկուսը...
 
Եվ հանկարծ նա շառագունեց բարկությունից։
 
― Vous me mettez avec ces gens-la<ref>Դուք ինձ նույն տեղն եք դնում, այդ մարդկանց հավասար (ֆրանս.)։</ref>։ Չլինի՞ ենթադրում եք, որ ես կարող եմ լինել այդ ստորների, այդ թռուցիկ գցողների, իմ որդյակ Պյոտր Ստեպանովիչի հետ, avec ces esprits-forts de la lachete<ref>Ստորության այդ ազատամիտների հետ (ֆրանս.)։</ref>։ O՜, Աստված։
 
― Օհո, իսկ ձեզ ինչ-որ կերպ չե՞ն խառնել... Իմիջիայլոց, դատարկ բան է, չի կարող պատահել,― նշեցի ես։
 
― Savex-vous<ref>Գիտեք արդյոք (ֆրանս.)։</ref>,― հանկարծ թռավ բերանից,― պահեր են լինում, որ զգում եմ, que ji ferai la-bas quelque esclandre<ref>Որ այնտեղ մի որևէ վիճաբանություն կսարքեմ (ֆրանս.)։</ref>։ O՜, մի գնացեք, մենակ մի թողեք ինձ։ Ma carrière est flinie anjord՝hui, je le sens<ref>Իմ կյանքի ճանապարհն այսօր ավարտվեց, ես դա զգում եմ (ֆրանս.)։</ref>։ Գիտեք, ես կարող է հարձակվեմ ու կծեմ ինչ-որ մեկին, այն փոխպորուչիկի նման...
 
Նա ինձ նայեց տարօրինակ՝ վախեցած ու դրա հետ մեկտեղ կարծես նաև վախեցնել ցանկացող հայացքով։ Իսկապես, ավելի ու ավելի էր բորբոքվում ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա, քանի անցնում էր ժամանակը ու չէին երևում «սայլակները»։ Նույնիսկ չարանում էր։ Հանկարծ Նաստասյան, չգիտես ինչի համար խոհանոցից նախասենյակ մտնելիս, դիպավ ու գցեց կախիչն այնտեղ։ Ստեպան Տրոֆիմովիչը դողդողաց ու անկենդան դարձավ՝ տեղում նստած, բայց երբ եղածը պարզվեց, համարյա ծղրտաց Նաստասյայի վրա և, ոտքերը դոփելով, ետ քշեց նրան խոհանոց։ Սի րոպե անց խոսեց՝ ինձ նայելով հուսալքված.
 
― Ես կործանվեցի։ Cher,― հանկարծակի նստեց կողքս և խեղճ-խեղճ նայեց ուղիղ աչքերիս,― cher, ես Սիբիրից չեմ վախենում, երդվում եմ ձեզ, o, je vous jure<ref>Երդվում եմ (ֆրանս.)։</ref> (նույնիսկ արցունք երևաց աչքերում), ես ուրիշ բանից եմ վախենում...
 
Նրա տեսքից արդեն կռահում էի, որ վերջապես ինձ հայտնել է ուզում արտակարգ որևէ բան, բայց մինչև այժմ, ուրեմն, վարանում էր հայտնել։
 
― Ես խայտառակությունից եմ վախենում,― շշնջաց նա խորհրդավոր։
 
― Ի՞նչ խայտառակությունից, ընդհակառակն է չէ որ։ Ստեպան Տրոֆիմովիչ, հավատացեք, որ այդ ամենն այսօր ևեթ կպարզվի ու կվերջանա ձեր օգտին։
 
― Դուք այդքան վստահ եք, որ ինձ կներե՞ն։
 
― Իսկ ի՞նչ ասել է՝ «կներեն»։ Ինչպիսի՜ բառեր։ Ի՞նչ մի բան եք արել որ։ Հավատացնում եմ ձեզ, որ դուք ոչինչ չեք արել։
 
― Quen savez-vous<ref>Ինչ գիտեք այղ մասին (ֆրանս.)։</ref>, իմ ամբողջ կյանքը եղել է ... cher... նրանք ամեն ինչ կհիշեցնեն... Իսկ եթե ոչինչ չգտան, ապա ավելի վատ,― ավելացրեց նա հանկարծ անսպասելիորեն։
 
― Ինչպե՞ս թե՝ ավելի վատ։
 
― Ավելի վատ։
 
― Չեմ հասկանում։
 
― Բարեկամս, բարեկամս, թող Սրբիր լինի, Արխանգելսկ, իրավազրկում՝ կործանումը կործանում է։ Բայց... ես ուրիշ բանից եմ վախենում (վերստին՝ շշնջաց, վախեցած տեսք և խորհրդավորություն)։
 
֊Իսկ ինչի՜ց, ինչի՞ց։
 
― Ճիպոտածեծ կանեն,― արտաբերեց նա և մոլոր տեսքով ինձ նայեց։
 
― Ո՞վ Է ձեզ ճիպոտածեծ անելու։ Որտե՞ղ։ Ինչո՞ւ,― բղավեցի ես վախեցած, թե խելքը չի՞ թռցնում արդյոք։
 
― Որտե՞ղ։ Է, այնտեղ... ուր դա անում են։
 
― Իսկ որտե՞ղ են դա անում։
 
― Է, cher,― շշնջաց նա համարյա ականջիս,― հատակը հանկարծ գնում Է ձեր տակից, դուք իջնում եք կիսով չափ... Դա ձեզ հայտնի Է։
 
― Հեքիաթներ են,― բղավեցի ես՝ գլխի ընկնելով,― հին հեքիաթներ, մի՞թե հավատացել եք մինչև հիմա։― Ես քրքջացի։
 
― Հեքիաթնե՜ր։ Մի բանից հո առաջացե՞լ են այդ հեքիաթները՝ ճիպոտահար եղածը չի պատմի։ Տասը հազար անգամ պատկերացրել եմ ինքս ինձ։
 
― Բայց ձե՞զ, ձե՞զ ինչի համար։ ՉԷ՞ որ դուք ոչինչ չեք արել։
 
― Ավելի վատ։ Կտեսնեն, որ ոչինչ չեմ արել և կճիպոտահարեն։
 
― Եվ դուք վստահ եք, որ դրա համար ձեզ Պետերբուրգ կտանեն։
 
― Բարեկամս, ես արդեն ասացի, որ ոչինչ չեմ ափսոսում, ma carrière est finie<ref>Իմ կյանքի ուղին ավարտվեց (ֆրանս.)։</ref>։ Սկվորեշնիկիում, այն ժամից հետո, երբ նա հրաժեշտ տվեց ինձ, կյանքս չեմ ափսոսում... բայց խայտառակությունը, խայտառակությունը, que dira-t-elle<ref>Ինչ կասի նա (ֆրանս.)։</ref>, եթե իմանա՞։
 
Նա հուսալքված նայեց ինձ և ամբողջովին շառագունեց խեղճը։ Ես նույնպես ցած հառեցի աչքերս։
 
― Նա ոչինչ էլ չի իմանա, որովհետև ձեզ ոչինչ էլ չի լինի։ Ճիշտ կարծես առաջին անգամ եմ խոսում ձեզ հետ կյանքում, Ստեպան Տրոֆիմովիչ, այնքան ինձ զարմացրիք այս առավոտ։
 
― Բարեկամս, ախր չէ որ սա վախ չէ։ Բայց թող նույնիսկ ներեն ինձ, թող նորից այստեղ բերեն և ոչինչ չանեն, և հենց այդտեղ էլ ես կկործանվեմ։ Elle me soupçonnera toutesa vie...<ref>Նա ինձ կկասկածի իր ամբողջ կյանքում (ֆրանս.)։</ref> Ինձ, ինձ՝ բանաստեղծիս, մտածողիս, մի մարդու, ում նա երկրպագել է քսաներկու տարի։
 
― Նրա մտքով իսկ չի անցնի։
 
― Կանցնի,― մրմնջաց նա խորունկ համոզումով։― Մի քանի անգամ նրա հետ խոսել ենք այդ մասին, Պետերբուրգում, մեծ պասին, մեկնելուց առաջ, երբ երկուսս էլ վախենում էինք... Elle me soupçonnera toute sa vie... և ինչպե՞ս փոխել կարծիքը։ Անհավանական կստացվի։ Եվ այստեղ՝ այս փոքր քաղաքում ո՞վ կհավատա, c’est invraisemblambe ... Et puis les femmes...<ref>Դա ճշմարտանման չէ... Եվ հետո՝ կանայք (ֆրանս.)։</ref> Նա կուրախանա։ Նա շատ կդառնանա, շատ, որպես իսկական բարեկամ, սակայն թաքուն՝ կուրախանա... Ես նրան իմ դեմ զենք կտամ ամբողջ կյանքում։ Օ՜, խորտակվեց կյանքս։ Այդպիսի կատարյալ երջանկություն նրա հետ քսան տարի... և ահա...
 
Նա դեմքը ծածկեց ձեռքերով։
 
― Ստեպան Տրոֆիմովիչ, չե՞ք ուզենա կատարվածի մասին հենց հիմա Վարվառա Պետրովնային իմաց տալ,― առաջարկեցի ես։
 
― Աստվա՜ծ ինձ ազատի,― ցնցվեց նա ու վեր թռավ տեղից։
 
― Հանուն և ոչնչի, երբեք, այն բանից հետո, ինչ ասվեց Սկվորեշնիկիում, հրաժեշտ տալիս, եր-բե՛ք։
 
Նրա աչքերը փայլատակեցին։
 
Մենք նստեցինք, կարծում եմ, ևս մեկ ժամ կամ ավելի, շարունակ ինչ-որ բանի սպասելով՝ այդպիսի միտք էր առաջացել։ Նա նորից պառկեց, նույնիսկ աչքերը փակեց և մի քսան րոպե պառկած էր, ոչ մի բառ չասելով, այնպես որ մտածեցի նույնիսկ, թե քնեց կամ ինքնամոռաց վիճակում է։ Հանկարծ նա կտրուկ վեր կացավ, գլխից պոկեց սրբիչը, վեր թռավ բազմոցից, նետվեց հայելու առաջ, գողացող ձեռքերով կապեց փողկապը և որոտնաձայն կանչեց Նաստասյային՝ կարգադրելով բերել վերարկուն, նոր շլյապան և ձեռնափայտը։
 
― Ես այլևս համբերել չեմ կարող,― ասաց նա կերկեր ձայնով,― չեմ կարող, չեմ կարող։ Ինքս եմ գնում։
 
― Ո՞ւր,― ես էլ վեր թռա։
 
― Լեմբկեի մոտ։ Cher, ես պիտի գնամ, պարտավոր եմ։ Սա պարտք է։ Ես քաղաքացի եմ և մարդ, ես տաշեղ չեմ, ես իրավունքներ ունեմ, ես իմ իրավունքները... Քսան տարի ես չեմ պահանջել իմ իրավունքները, ամբողջ կյանքում հանցավոր կերպով մոռացել եմ դրանց մասին... բայց հիմա ես դրանք կպահանջեմ։ Նա պետք է ինձ ամեն ինչ ասի, ամեն ինչ։ Նա հեռագիր է ստացել։ Նա չի կարող ինձ տանջել, այլապես ձերբակալիր, ձերբակալիր, ձերբակալիր։
 
Նա բացականչում էր՝ ճիչեր արձակելով ու դոփում ոտքերը։
 
― Ես հավանություն եմ տալիս,― ասացի ես՝ հնարավորինս դիտավորյալ հանգիստ, թեև շատ էի վախենում նրա համար,― իրոք, դա ավելի լավ է, քան նստելն այսպիսի անձկության մեջ, բայց հավանություն չեմ տալիս ձեր տրամադրությանը։ Նայեք հապա, թե ում եք նման և ինչպես եք գնալու այնտեղ։ II faut etre digne et calme avec Lembke[^44]։ Իսկապես, հիմա դուք կարող եք հարձակվել և մեկնումեկին կծոտել այնտեղ։
 
― Ես մատնում եմ ինքս ինձ։ Ես գնում եմ ուղիղ առյուծի երախը...
 
― Ես էլ կգամ ձեզ հետ։
 
― Ձեզնից պակաս բան ես չէի սպասում, ընդունում եմ ձեր զոհաբերությունը, իսկական բարեկամի զոհաբերությունը, բայց մինչև տուն, միայն մինչև տուն, դուք չպետք է, դուք իրավունք չունեք հետայսու վարկաբեկել ձեզ իմ ընկերակցությամբ։ O, croyez-moi, je serai calme!<ref>Լեմբկեի հետ պետք է արժանապատիվ ու հանգիստ պահեք ձեզ (ֆրանս.)։</ref> Այս պահին ինքս ինձ խոստովանում եմ a la hauteur de tout ce quilva de plus sacre...<ref>Օ, հավատացեք ինձ, ես հանգիստ կլինեմ (ֆրանս.)։</ref>։
 
― Ես գուցե ձեզ հետ տուն էլ մտնեմ,― ընդհատեցի նրան։― Երեկ ինձ տեղեկացրել են նրանց տխմար կոմիտեից, Վըյսոցկու միջոցով, որ ինձ նկատի ունեն ու հրավիրում են վաղվա այդ տոնախմբությանը, ի թիվս կարգադրիչների կամ ինչ են ասում դրանց... ի թիվս այն վեց երիտասարդների, որոնք նշանակված են հետևել մատուցարաններին, հոգ տանել տիկնանց, տեղերը ցույց տալ հյուրերին և ճերմակ ու ալ կարմիր ժապավեններից վարդակապ կրել ձախ ուսին։ Ուզում էի հրաժարվել, բայց հիմա ինչու չմտնեմ տուն, անձամբ Յուլիա Միխայլովնայի հետ բացատրվելու պատրվակով... Ահա, այդպես էլ կմտնենք իրար հետ։
 
Նա լսում էր՝ գլուխը տմբացնելով, բայց կարծեմ թե ոչինչ չհասկացավ։ Մենք կանգնած էինք շեմին։
 
― Cher,― նա ձեռքը պարզեց դեպի անկյունը՝ կանթեղին,― cher, ես երբեք չեմ հավատացել դրան, բայց... թող այդպես լինի, թող։ (Նա խաչակնքվեց)։ Allons!<ref>Ամեն ինչից վեր, ինչ կա ամենասրբազան (ֆրանս.)։</ref>
 
«Էհ, այսպես ավելի լավ է,― մտածեցի ես, նրա հետ առմուտք ելնելով,― ճանապարհին թարմ օդը կօգնի, կհանդարտվի, ետ կգանք տուն ու նա կպառկի քնելու...»։
 
Սակայն ես հաշվարկում էի՝ ինքս ինձ։ Հենց ճանապարհին էլ մի դիպված եղավ, որն ավելի ցնցեց ու վերջնականապես ուղղորդեց Ստեպան Տրոֆիմովիչին... այնպես որ, խոստովանեմ, նույնիսկ չէի սպասում մեր բարեկամից այդպիսի թափ, որպիսին հանկարծ նա ցուցաբերեց այդ առավոտ։ Խե՜ղճ իմ բարեկամ, բարեսի՜րտ բարեկամ։
== Գլուխ տասներորդ. Ֆլիբուստյերներ: Ճակատագրական առավոտը ==
Վստահելի
1318
edits