Պեգգոտին ծնկների վրա մի զամբյուղ էր բռնել, որի միջի պաշարը, եթե Լոնդոն էլ գնալու լինեինք, մեզ կբավեր։ Մենք մեկ ուտում էինք, մեկ քնում։ Պեգգոտին քնելիս կզակը զամբյուղի ունկին էր դեմ տալիս, և եթե ինքս չլսեի, երբեք չէի հավատա, թե մի թույլ կինարմատ կարող է նրա նման սաստիկ խռմփոց հանել։
Ճանապարհին այնքա՜ն շատ պտույտներ արինք, այնքա՜ն տեղեր մտանք ելանք, որ ես հոգնեցի, և միայն երբ Յարմաութին մոտեցանք, ուրախություն զգացի։ Ծովափի ցած տարածությունը դիտելիս Յարմաութը ջրով տոգորված սև սպունգի նման մի խոնավ բան երևաց ինձ․ և ես մտածեցի, որ եթե երկիրը, աշխարհագրության դասաքրքիս դասագրքիս ասելով, իրոք կլոր է, ուրեմն ինչպե՞ս կարող էր նրա մի մասն այդ աստիճան տափակ լինել։ Բայց երևի թե Յարմաութը բևեռներից մեկի վրա է, բացատրեցի ես, որ այդքան տափակ դիրք ունի։
Երբ ավելի մոտեցանք, տեսա որ ամբողջ տափարակի եզերքը ուղիղ գծով ձգված է երկնքի տակ, և ակնարկեցի Պեգգոտիին, որ եթե այդ տափարակի վրա տեղ֊տեղ բլրակներ պատահեին, եթե ցամաքը ծովից ավելի որոշակի զատված լիներ և քաղաքը ջրաթաթախ հացի նմամ թրջված չլիներ, տեսարանն ավելի սիրուն կլիներ։ Բայց Պեգգոտին սովորականից ավելի հաստատակամությամբ պատասխանեց, թե պետք է ամեն բան այնպես ընդունել, ինչպես որ կա, և թե իրեն գալով՝ նա Յարմաութի տառեխ անունն անգամ, որ տալիս են այդ քաղաքի բնակիչներին, պարծանք է համարում իր համար։
Ալադինի հրաշակերտ պալատում անգամ բնակվելը այնքան ինձ չէր հրապուրի, որքան այդ շենքում ապրելու միտքը։ Նավի մոտ մի սիրուն դռնակ էր բացվում։ Նա ուներ մի վերնահարկ և փոքրիկ֊փոքրիկ լուսամուտներ, սակայն ամենից հիանալին այն էր, որ նա հարյուր անգամ ջրերի վրա երթևեկած հին նավ էր, մի իսկական նավ, որ ցամաքի վրա բնակարան լինելու չէր կոչված։ Այդ էր ինձ հիացնողը։ Եթե նա հենց սկզբից բնակության համար շինված լիներ, ես նրան փոքրիկ կամ անհարմար և կամ մենավոր կգտնեի․ բայց քանի որ այդ նպատակով չէր շինված, ուրեմն կատարյալ բնակարան էր։
Ներսից նա վերին աստիճանի մաքուր էր, ամեն բան կարգին։ Մեջը կար մի սեղան, մի հոլանդական ժամացույց, մի պահարան և պահարանի վրա՝ մի ափսե, որի վրա նկարված էր հովանոց բռնած մի տիկին, հետն էլ զինվորի նման մի երեխա, որ շրջանակ էր գլորում։ Որպեսզի ափսեն չընկնի, նրա առջև մի սուրբ գիրք էր դրված, բայց եթե ափսեն հանկարծ ընկներ, գրքի շուրջը շարված բոլոր բամակները, պնակներն ու թեյամանը ջարդուփշուր կլինեին։ Պատերից կախված էին, շրջանակի մեջ և ապակու տակ, պատկերներ սրբազան պատմությունից։ Մինչև այսօր էլ այդպիսի պատկերներ փերեզակների ձեռքին տեսնելիս՝ ես իսկույն մտաբերում եմ Պեգգոտիի եղբոր տան ներքին ամբողջ տեսարանը։ Նկարների մեջ երևում էին կարմիր հագած Աբրահամը, որ գնում էր կապույտ հագած Իսահակին զոհելու, և գեղնազգեստ Դանիելը, որ նստած էր կանաչագույն առյուծների գբում։ Վառարանի քիվի վերևը երևում էր Սենդրլենդում շինված Սառա ջեն նավի պատկերը՝ իսկական փայտե կայմով, ― նկարչության ու հյուսնութայն մի սքանչելի ձեռնակերտ, որի նման տենչալի բան, իմ կարծիքով, չէր գտնվի աշխարհում։ Առաստաղի գերաններից քարշ էին արված մի քանի հատ երկաթե կեռեր, որոնց գործածությունը դեռ չէի հասկանում, և մի քանի գզրոզներգզրոցներ, արկղիկներ ու գործիքներ, որոնք կարող էին և աթռի աթոռի տեղ գործածվել։
Շեմքից անցնելիս մի ակնարկ բավական էր, որ այդ բոլորը տեսնեի (չմոռանաք, որ սրատես մանուկ էի)։ Այնուհետև Պեգգոտին մի դռնակ բաց արեց՝ ննջարանը ցույց տվեց։ Դրա նման սիրուն ու կատարյալ ննջարան դեռ օրումս չէի տեսել ― մի փոքրիկ լուսամուտով նավի քթում, մի փոքրիկ հայելիով, որ խեցիների շրջանակ ուներ, մի փոքրիկ մահճակալով, որ ճիշտ իմ հասակի չափ էր, և ծովային բույսերի փնջիկով, որ դրված էր սեղանի վրա կապտագույն սափորի մեջ։ Պատերը ձյունի պես սպիտակ էին և վերմակը այնպես փայլուն, որ գրեթե աչք էր շլացնում։ Այդ հրաշալի տնակում մի բան առանձնապես ուշքս գրավեց․ դա ձկան հոտն էր, ― այն աստիճան թափանցիկ հոտ, որ երբ քիթս սրբելու համար թաշկինակս հանեցի, դա էլ այնպիսի հոտ արձակեց, որ հենց իմանաս մեջը խեցգետին փաթաթված լիներ։ Այս գյուտի մասին ես հայտնեցի Պեգգոտիին, և նա բացատրեց, որ իր եղբայրը ձուկ, խեցգետին, աստակոս և խաչափաս վաճառող է․ հետո կաթսաների ու տակառների սենյակում ես ինքս տեսա մի փոքրիկ ավազանի մեջ այդ կենդանիների մի ահագին դեզ, ուր նրանք զարմանալի կերպով իրար խառնված, շարունակ աշխատում էին մի բան բռնել և ինչ էլ բռնեին, այլևս բաց չէին թողնում։
Նա առաջ վազեց մի անհարթ գերանի վրայով, որ բավական բարձր տեղից ձգվում էր դեպի անդունդը՝ առանց որևէ բազիրքի։ Այս դեպքը այն աստիճան ազդեց վրաս, որ եթե ես նկարիչ լինեի, այսօր անգամ ճշտությամբ կնկարեի նրան և ցույց կտայի, թե ինչպես էր Էմլին դեպի մահ սլանում՝ ծովին ուղղած հայացքով, որ երբեք չպիտի մոռանամ։
Թեթև, համարձակ, ճկուն, ժիր աղջիկը, վազելով ետ եկավ, և ես ծիծաղեցի երլկյուղիս երկյուղիս ու ճիչիս վրա, որ զուր էի արձակել, զուր, որովհետև մոտերքում ոչ ոք չկար, որ օգներ։ Սակայն տարիներ անցնելուց հետո, արդեն այրական հասակում, ես շատ անգամ հարցրել եմ ինձ, թե երեխայի այդ հանկարծական հանդգնության և նրա խիզախ հայացքի մեջ արդյոք չկա՞ր (ինչեր չկան, որ մեզ անհայտ են) մի տեսակ որդիական կարեկցություն դեպի հայրը, մի բուռն փափագ միանալու նրա հետ ալիքներում, նույն այդ օրը վերջ դնելով իր կյանքին։ Եղել է մի ժամանակ, երբ մտածել եմ․ եթե նրան սպասող կյանքը հանկարծ բացվեր աչքիս առջև և այնպես բացվեր, որ ես կարենայի մանուկ խելքովս լավ ըմբռնել այդ կյանքը, և եթե դրան պահպանելը իմ բազկի մեկ շարժումից կախված լիներ, ― արդյոք բազուկս կմեկնեի՞ փրկելու նրան անկումից։ Եղել է ժամանակ ― չեմ ասի, թե երկար, ― երբ ես հարցրել եմ ինքս ինձ․ եթե այն առավոտ փոքրիկ Էմլին աչքիս առջև անհետանար ծովի մեջ, ավելի լավ չէ՞ր լինի, ― և պատասխան տվել․ այո՛, ավելի լավ կլիներ։
Այս մասին գրել գուցե դեռ վաղ է։ Թերևս շտպելու հարկ չկա։ Բայց թող գրածս գրված մնա։
Երկար ժամանակ ման եկանք, զանազան իրեր հավաքելով, և մի քանի հատ ծովաստղ ջուրը նետեցինք։ Ես դեռ այնքան ծանոթ չէի այդ կենդանիների հետ, որ գիտենայի՝ արդյոք նրանք գո՞հ են մեր արարքից, թե՞ դժգոհ։ Վերջ ի վերջո ճանապարհ ընկանք դեպի տուն։ Երբ հասանք խեցգետինների ավազանին՝ ես ու Էմլին մի անմեղ համբյուր տվինք մեկմեկու և երկուսս էլ զբոսանքից կարմրած՝ առույգ֊առույգ ներս մտանք նախաճաշիկ անելու։
― Կարծես երկու սայրակ սարյակ լինեն, ― ասաց մր․ Պեգգոտին․ և ես այդ խոսքը փաղաքշանքի տեղ ընդունեցի։
Ավելորդ է ասել, որ ես արդեն սիրահարված էի Էմլիի վրա։ Եվ հարկավ իմ սերը դեպի այդ մանուկն ավելի գողտրիկ էր, ավելի քնքուշ, ավելի մաքուր ու անձնվեր, քան պատանեկան հասակի սերը, որքան էլ սա վսեմ լինի և ազնիվ։ Այդ կապտաչյա երեխան մի տեսակ եթերական շողերով էր շրջապատված մտքիս մեջ և հրեշտակ էր թվում ինձ։ Եվ եթե նա մի լուսապայծառ առավոտ թևեր ստանար և աչքիս առջև երկինք սլանար, այդ երևույթը ես շատ բնական կգտնեի։
Ամբողջ ժամերով ձեռք֊ձեռքի տված զբոսնում էինք Յարմաութի միակերպ տափարակի վրա։ Օրերը զվարթ անցնում էին, ասես թե նույնիսկ ժամանակը դեռ մանուկ լիներ և մեր խաղերին մասնակցեր։ Ես ասացի Էմլիին, որ պաշտում եմ նրան և պատրաստ եմ թրով մեռցնել ինձ, եթե նա էլ ինձ չսիրի։ Նա պատասխանեց, թե ինքն էլ ինձ է սիրում է, և ես վստահ եմ, որ ասածը ճշմարիտ էր։
Գալով մեր վիճակի անհավասարության, մեր հասակի մանկության և կամ որևէ ուրիշ արգելքի, ― Էմլին ու ես անփույթ էինք այդ մասին, որովհետև մեզ համար ապագան գոյություն չուներ․ մենք ապրում էինք ներկայով։ Մրս․ Գըմիջը և Պեգգոտին հիացած էին մեր վրա, և մի երեկո, մինչ Էմլին ու ես իրար գուրգուրելով նստած էինք սնդուկի վրա, նրանցից մեկը շշնջաց․ «Աստաված «Աստված իմ, որքան սիրուն է այդ զույգը»։ Մր․ Պեգգոտին ժպտաց, իսկ Հեմն ամբողջ երեկո քիթ֊բերանը ծռմռելով անցկացրեց։ Երևի թե մենք նրանց համար մի սիրուն խաղալիք էինք և կամ Կոլիսիոնի մանրանկար պատկերի նման զվարճալի մի բան։
Շուտով նկատեցի, որ մրս․ Գըմիջը այնքան գոհ չէ, որքան պետք էր սպասել մր․ Պեգգոտիի հոգատարությանը նայելով։ Նա շարունակ տրտում էր և երբեմն ավելի էր փնթփնթում, քան կուզենար մեր փոքրիկ ընկերությունը։ Ես նրան շատ էի ափսոսում, բայց երբեմն էլ մտածում էի, թե նույնիսկ մրս․ Գըմիջի համար ավելի լավ կլինի, եթե նա մի ջոկ սենյակ ունենա և այնտեղ նստի, մինչև որ սիրտը զվարճանա։
― Բայց ես ամենից ավելի եմ զգում, ― ասաց մրս․ Գըմիջը։
Միևնույնը կրկնվեց և ճաշին, երբ ես, իբրև մի պատվավոր հյուր, ավելի առաջ մեծարվեցի, քան թե մրս․Գըմիջը։ մրս․ Գըմիջը։ Ձկներն էլ կոշտ ու մանրիկ թվացին նրան, գետնախնձորն էլ փոքր֊ինչ այրված։ Բոլորս համամիտ էինք, որ այդ մի անախորժ պատահմունք է․ բայց մրս․ Գըմիջն ասաց, թե նա մեզանից ավելի է զգում այդ բանը, և սկսեց նորից արտասվել, վերոհիշյալ տրտունջը ավելի սաստիկ կրկնելով։
Հետևաբար, երբ մր․ Պեգգոտին ժամը մոտ իննին տուն եկավ, անկյունում նստած վշտահար մրս․ Գըմիջը ամենաթշվառ և ողորմելի դրության մեջ էր։ Պեգգոտին զվարթ սրտով կարում էր։ Հեմն իր ահագին կոշիկներն էր կարկատում․ իսկ ես փոքրիկ Էմլիի հետ նստած, բան էի կարդում ամենքի համար։ Մրս․ Գըմիջն ամբողջ երեկո հառաչանքից բացի, մի ուրիշ ձայն չէր հանել և աչքերը չէր բարձրացրել։
― Ո՛չ, մրս․ Գըմիջ, դուք ամենևին էլ չեք տանջել ինձ։
― Ես գիտեմ, որ արածս լավ չի․ ինձ պետք էր հենց սկզբից անկելանոց գնալ։ Լավ էր գնայի մեռնեի։ Ես մի անօգնական թշվառ էակ եմ։ Ամեն բան ինձ հակառակ է, ես էլ բոլորին զզվեցրել եմ․ ուրեմն թողեք գնամ, կորչեմ այստեղից։ Լավ է, Դանիել, մեր գյուղի անկեկանոցը անկելանոցը գնամ, այնտեղ մեռնեմ, որ դուք էլ ինձնից ազատվեք։
Մրս․ Գըմիջն այդ ասելով հեռացավ և քնելու գնաց։ Նրա գնալուց հետո մր․ Պեգգոտին, որ թեև լուռ էր, բայց սրտով շատ կարեկցում էր պառավին, մեկ֊մեկ նայեց բոլորիս, մինչ նրա դեմքն այդ զգացմունքից հուզված էր, և քչփչաց․
Ես չհասկացա, թե որ ծերուկն է մրս․ Գըմիջի միտքը գրավել, բայց իմ պառկելու ժամանակ Պեգգոտին հայտնեց ինձ, թե ծերուկը հանգուցյալ մր․ Գըմիջն է․ թե մրս․ Գըմիջի տխրելուն պես եղբայրը սովոր է այդ բացատրությունը առաջ բերել, իբր մի հաստատ ճշմարտություն, որ միշտ հուզել է նրա սիրտը։ Փոքր֊ինչ հետո ես լսեցի, թե ինչպես մր․ Պեգգոտին իր ճոճից, ուր արդեն պառկել էր, մի քանի անգամ կրկնեց Հեմին․ «Խեղճ կին, ծերուկն է միտքն ընկել»։ Այնուհետև հենց որ մր․ Գըմիջի վրա նորից մի թախիծ էր գալիս, ― ինչը որ մի քանի անգամ կրկնվեց մեր այնտեղ լինելու միջոցին, ― մր․ Պեգգոտին միևնույն պատճառով էր արդարացնում պառավի վիշտը, միշտ էլ ջերմ կարեկցությամբ։
Այսպես անցավ երկու շաբաթ, առանց ուրիշ փոփոխության, բացի ծովի հորդելուց ու նվազելուց, որոնց համեմատ փոխվում էին մր․ Պեգգոտիի գնալ֊գալու ժամերը, ինչպես և Հեմի զբաղմունքները։ Պարապ ժամերին Հեմը մեզ հետ զբոսնելու էր գնում, և զանազան նավեր ու նավակներ ցույց տալիս․ մի երկու անգամ էլ մեզ մակույկով ծովի վրա պտտեցրեց։ Չգիտեմ ինչն է պատճառը, որ մարդուս մեջ մի քանի թեթև տպավորություններ մի տեղի հետ ավելի սերտ են շաղկապվում, քան մյուսի․ սակայն շատերը կվկայեն, որ իրենք էլ այդ նկատել են՝ մանավանդ իրենց մանկության հիշատակների շրջանում։ Երբեք չի պատահել, որ ես Յարմաութի անունը կարդալով կամ լսելով՝ նույն րոպեին չմտաբերեի մի կիրակի առավոտ, երբ նստած էինք ծովափին։ Եկեղեցու զանգը հնչում էր․ փոքրիկ Էմիլին Էմլին հենված էր ուսիս․ Հեմն անհոգաբար քարեր էր նետում ծովի մեջ, իսկ արեգակը ջրի երեսի թանձր մեգը քշելով, ցոլացնում էր հեռավոր նավերը և նրանց ստվերները։
Վերջապես մեկնելու օրը հասավ։ Ես արիություն ունեցա մնաս բարով ասելու մր․ Պեգգոտիին և մրս․ Գըմիջին․ բայց փոքրիկ Էմլիից բաժանվելու մասին մտածելիս սիրտս գրեթե խորտակվում էր։ Մենք թև֊թևի տված մինչ իջևվանը իջևանը գնացինք, ուր կառքը կանգնելու էր, և ճանապարհին խոստացա նամակ գրել նրան։ (Այս խոստումը հետո կատարեցի, գրելով նրան մի այնպիսի նամակ, որի տառերը վարձու բնակարաններ ծանուցող հայտարարությունների տառերից էլ խոշոր էին)։ Շատ մորմոքիչ էր մեր հրաժեշտի վայրկյանը, և սրտիս մեջ երբեք այդպիսի դատարկություն չէի զգացել, ինչպես այն օրը։
Ամբողջ բացակայությանս միջոցին ես ապերախտ էի գտնվել դեպի մեր տունը․ շատ սակավ էի հիշել նրան և կամ բնավ չէի հիշել։ Սակայն հենց որ մեկնեցինք, մանկական խիղճս կշտամբելով ցույց տվեց ինձ դեպի տուն տանող ճանապարհը, և որքան վիշտս սաստկանում էր, այնքան ավելի զգում էի, որ իմ բույնը այնտեղ է, որ իմ սփոփանքը և ընկերը մայրս է։
Մարդը դեպի ինքը քաշեց նրան, ականջին մի բան շշնջաց և երեսը համբուրեց։ Երբ ես մորս գլուխը մր․ Մեորդստոնի ուսին հենած ու ձեռքերը նրա վզին փարված տեսա, իսկույն ևեթ հասկացա, որ այդ մարդը միշտ կարող է այնպես թեքել մորս ճկուն բնավորությունը, ինչպես որ ինքը կամենա։
― Ներքև իջիր, սիրելիս, ― ասաց մր․ Մեորդստոնը։ ― Ես էլ կգամ Դավթի հետ։ Իսկ դու, աղջիկ֊պարոն, ― շարունակեց նա, Պեգգոտիի վրա մի խոժոռ հայացք գցելով, մինչ ժպտում էր մորս ճանապարհ ձգելիս, ― դու տիըուհուդ տիրուհուդ անունը գիտե՞ս։
― Այսքան տարի նա տիրուհիս է․ մի՞թե կարելի է, որ անունը չիմանամ, ― պատասխանեց Պեգգոտին։
― Կլարա, հոգիս, ― ասաց նա, երբ իր պատվերը կատարեցի և նա իմ թևից բռնելով մորս սենյակը տարավ ինձ, ― այսուհետև քեզ վշտացնող չի լինի։ Մենք կշտապենք մեր ստահակի բարքն ուղղել։
Աստված վկա է, որ գուցե ընդմիշտ ուղղվեի ես և ավելի լավ մարդ դառնայի, եթե այդ րոպեին մի քաղցր խոսք ասվեր ինձ․ իմ մանկական տգիտությանը զիջեր և սիրալիր բացատրությամբ հասկացներ, որ ես մեր տանն եմ, մեր հարկի տակ, արդեն դրանով նա իմ սիրտը կգրավեր, և ես կեղծավոր հնազանդության տեղ՝ հոժարակամ հնազանդություն ցույց կտայի նրան և ատելության փոխարեն՝ հարգանք կզգայի դեպի նա։ Ինձ թվում էր, թե մայրիկս տրտմեց այնպես շվավրած շվարած տեսնելով ինձ իր սենյակում, և թե ավելի տրտում աչքով նայեց ինձ, երբ ես համրաքայլ մոտենում էի աթոռին, և գուցե ուզեց, որ ժիր֊ժիր վազեմ, ― բայց և այնպես այն րոպեին նա ոչ մի բան չարտասանեց, իսկ հետո արդեն ուշ էր։
Մենք երեքս միասին ճաշեցինք։ Կարծես թե մր․ Մեորդստոնը, շատ սիրով էր մայրիկիս հետ, սակայն, ամաչելով պիտի ասեմ, այդ հանգամանքը չհաշտեցրեց ինձ նրա հետ․ մայրիկս էլ նրա հետ սիրով էր։ Նրանց խոսակցությունից իմացա, որ մր․ Մեորդստոնի ավագ քույրը մեզ մոտ պիտի գա բնակվելու և նույն երեկո էլ սպասվում է։ Լավ չեմ հիշում՝ ա՞յդ միջոցին էր արդյոք, թե՞ հետո, լսեցի որ թեև մր․ Մեորդստոնը մի հաստատ զբաղմունք չունի, սակայն մի որոշ եկամուտ է ստանում մի լոնդոնցի գինեվաճառի տնից, որի հետ իր գերդաստանը դեռ պապից սկսած կապ է ունեցել, և որ քույրն էլ մի այդպիսի հասույթ է ստանում միևնույն տնից․ ինչևիցե, հարևանցի եմ հիշատակում այս բանը։
Թեև միս Մեորդստոնը ոչ մի բանով թռչունի նման չէր, բայց արշալույսը բացվեր թե չէ՝ արտույտի պես զարթնում էր։ Եվ մինչ ամենքը քնած էին, նա արդեն պտույտ էր գալիս (մինչև այսօր էլ հավաստի եմ թաքնված մարդուն գտնելու համար)։ Պեգգոտին մինչև անգամ պնդում էր, թե միս Մեորդստոնը քնելիս մեկ աչքը բաց է պահում․ սակայան ես համաձայն չէի նրա հետ, որովհետև այդ կարծիքը լսելուց հետո՝ ինքս իմ վրա մի քանի անգամ փորձել էի ու գտել, որ այդպես քնել անհնարին է։
Միս Մեորդստոնը գալու երկրորդ օրը աքլորի կանչելուց առաջ վեր կացավ և զանգը տվեց։ Երբ մայրիկս նախաճաշի ժամին վար իջնելով թեյ պատրաստելու վրա էր, միս Մեորդստոնը քթի ծայրով նրա թուշը շոշափեց, որ համբյուրի համբույրի նշան էր, և ասաց․
― Գիտե՞ս, Կլարա, սիրելիս, ես նրա համար եմ այստեղ եկել, որ ձեր հոգսերի բեռը որքան կարելի է թեթևացնեմ։ Դուք դեռ այնքան գեղեցիկ եք և մանուկ (այս խոսքերից մայրս ժպտաց ու կարմրեց, բայց կարծես վշտացավ), որ լավ կլիներ ազատել ձեզ ձեր պարտականությունների այն մասից, որ ես ինքս կարող եմ կատարել։ Ուստի սիրելիս, եթե կամենաք ձեր բանալիները ինձ հանձնել, ապագայում ես ամեն բան կհոգամ։
Այդ օրվանից սկսած միս Մեորդստոնը ցերեկով բանալիներն իր բանտանման պայուսակի մեջ էր պահում, իսկ գիշերով բարձի տակ, և այնուհետև նրանք ոչ մորս ձեռքն էին ընկնում, ոչ էլ իմ։
Մայրս, սակայանսակայն, զանց չարավ չառավ բողոքելու՝ իր հեղինակությունը նվազեցնելու դեմ։ Մի երեկո, մինչ Մեորդստոնը մի քանի տնտեսական մտքեր էր հայտնում եղբորը, նրա հավանությունը գտնելով, մայրս հանկարծ լաց եղավ և ասաց, թե նրանք կարող են իր կարծիքն էլ հարցնել։
― Կլարա, ― ասաց մր․ Մեորդստոնը խստությամբ։ ― Կլարա, զարմանում եմ վրադ։
― Էդուարդ, ասաց կրկին միս Մեորդստոնը, ― վերջ դնենք այս բոլորին։ Ես վաղը հեռանում եմ։
― Ջեն Մեորդստոն, ― դարձայլ դարձյալ որոտաց մր․ Մեորդստոնը։ ― Կլռե՞ս, թե՞ ոչ։ Ինչպե՞ս ես համարձակվում․․․
Միս Մեորդստոնը բանտից հանեց թաշկինակն ու աչքերի առջև բռնեց։
― Ջեն Մեորդստոն, ― ասաց մր․ Մեորդստոնը, քրոջը դիմելով, ― կոպիտ խոսքեր բանեցնելը սովորական չէ մեր միջև։ Ես մեղավոր չեմ, որ այս երեկո մի տարօրինակ դեպք պատահեց։ Ինձ գրգռեցին։ Դու էլ մեղավոր չես․ քեզ էլ գրգռեցին։ Ուրեմն մոռանանք այդ բոլորը։ Բայց որովհետև, ― շարունակեց նա իր վեհանձն խոսքերից հետո, ― այս տեսարանը մի երեխայի համար չէ, ուրեմն Դավիթ, դու գնա քնիր։
Աչքերումս հավաքված արտասուքից ես հազիվ կարողացա դուռը գտնել, այնպես էի հուզվել մորս վշտից։ Մթութայն Մթության մեջ խարխափելով իմ սենյակը բարձրացա, սիրտ չունեի անգամ Պեգգոտիին բարի գիշեր ասելու և կամ թե մոմ խնդրելու։ Մի ժամից հետո նա ինքը եկավ իմ ննջարանը և զարթեցնելով ինձ ասաց, թե մայրիկս տխուր֊տխուր գնացել է քնելու, իսկ մր․ և միս Մեորդստոնները դեռ նստած են դահլիճում։
Հետևյալ առավոտյան ես սովորականից առաջ վար իջա։ Դահլիճի մոտով անցնելիս մորս ձայնը լսեցի և կանգ առա դռան առջև։ Նա հեզամիտ հլությամբ ներում էր խնդրում միս Մեորդստոնից, վեհանձն տիկինը վերջ ի վերջո ներեց նրան, և նրանք լիովին հաշտվեցին։ Այն օրից ի վեր ոչ մի անգամ չտեսա, որ մայրիկս մի բանի մասին կարծիք հայտներ՝ առաջուց միս Մեորդոստոնի միտքը չիմացած, չտեսա, որ ամեն անգամ, երբ միս Մեորդստոնը բարկության րոպեներին (չնայելով իր պնդության՝ այդ կետում նա թույլ էր) ձեռքը պայուսակի կողմն էր մեկնում, իբր թե բանալիները հանելու և մորս վերադարձնելու համար, ― մայրս սարսափ չզգար, այդ շարժումից։
Մեորդստոնների արյունին հատուկ սև գույնը մթնեցնում էր մինչև անգամ նրանց կրոնական զգացմունքը, որ դաժան ու մոլեգին էր։ Վերջերս, այդ կետի մասին մտածելիս, ես կարծել եմ, թե այդ հատկությունը առաջ էր գալիս մր․ Մեորդստոնի ամրությունից, որ թույլ չէր տալիս նրան ետ կանգնել պատիժներից ամենածանրը գործ դնելուց, ուր էլ միայն առիթ գտներ մեկին կամ մյուսին պատժելու։ Ինչևիցե, լավ եմ հիշում այդ երեկո զարհուրելի դեմքերը, որոնք սովորաբար ուղեկցում էին մեզ դեպի մեր եկեղեցին և դրա փոխված պատկերը։ Ահա գալիս է սարսափելի կիրակին, և ես առաջինն եմ մեր հին նստարանը ոտք դնում, իբրև մի մահապարտ, որին տարել են վերջին աղոթքը լսելու։ Ահա միս Մեորդստոնն իր՝ նաշի ծածկույթի նման թավշկա թավշյա սև զգեստով․ նա գալիս է անմիջապես իմ հետևից, նրան հետևում է իմ մայրը և ապա մորս ամուսինը։ Պեգգոտին այլևս մեզ հետ չի։ Լսում եմ միս Մեորդստոնի մրմունջը և այն ահեղ խոսքերը, որ նա շեշտում է ամբարտավան հաճությամբ և շեշտելիս գոռոզ֊գոռոզ շուրջն է նայում, ասես կամենալով հասկացնել, թե մուս բոլոր աղոթողները միայն անբարիշտ մեղավորներ են։ Ահա մայրիկս, որին մեկ֊մեկ նայում եմ․ նրա շրթունքները համարյա թե անշարժ են, և նա նստած է իր ամուսնու և տալի միջև, որոնց աղոթքը որոտման պես երկու կողմից դռնչում է նրա աջ ու ձախ ականջի մեջ։ Հանկարծական ահով բռնված ես մտածում եմ․ մի՞թե աստված դրանց աղոթքը կընդունի․ բայց որովհետև այդ միջոցին գլուխս փոքր֊ինչ շարժում եմ, միս Մեորդստոնն իր սաղմոսով խփում է կողքիս, և ես սաստիկ ցավ եմ զգում։
Ահա դուրս ենք գալիս եկեղեցուց, և ես տեսնում եմ, որ հարևան կանայք մորս ու ինձ դիտում են և իրար հետ փսփսում։ Մերոնք իրար ձեռք տված առաջ են անցնում, իսկ ես ծանրաքայլ հետևում եմ նրանց, նկատելով դրացիների հայացքը, և հարցնում ինքս ինձ․ ― Մի՞թե մորս քայլերն առաջվա պես թեթև չեն․ մի՞թե նրա թարմ գեղեցկությունը թառամել է։ Արդյոք ոչ ոք այդ դրացիներից չի՞ հիշի, թե ինչպես մի ժամանակ նա և ես միասին էինք տուն գնում։ Եվ այսպիսի հարցերով գլուխս մաշում էի մինչև այն տխուր ու ցավագին օրվա վերջը։
Կփորձեմ ցույց տալ, թե ինչպե՞ս էին լինում դրանք, և կհիշեմ մի առավոտ։
Նախաճաշից հետո ես իջնում եմ մեր երկրորդ դահլիճը, իմ գրքերը, տետրակն ու քարետախտակը հետս բերելով։ Մայրիկս արդեն սպսաում սպասում է ինձ սեղանի առջև, բայց ոչ ոք այնքան, որքան մր․ Մեորդստոնը, որ պատուհանի առջև բազկաթոռում նստած, իբր թե գիրք է կարդում, կամ թե միս Մեորդստոնը, որ մորս կողքին նստած է, երկաթե ուլունք անցկացնելով թելի վրա։ Այդ երկուսին տեսնելն արդեն մի բթացուցիչ ազդեցություն է անում իմ վրա, և ես սկսում եմ զգալ, որ անվերջ ջանքով սերտած բառերս մեկ֊մեկ փախչում են իմ գլխից և չգիտեմ ո՞ւր գնում։ Այսօր անգամ ես չեմ կարող ըմբռնել, թե ո՞ւր էին գնում։
Տալիս եմ մորս իմ ձեռքն ընկած առաջին գիրքը․ գուցե դա քերականություն է, գուցե պատմություն, գուցե աշխարհրագրություն։ աշխարհագրություն։ Գիրքը մորս հանձնելիս մի վերջին հուսահատ հայացք եմ նետում գրքի բաց երեսի վրա և սկսում շտապով ասել օրվա դասս, որ դեռ թարմ է մտքիս մեջ․ բայց ահա սայթաքում եմ մի բառի վրա։ Մր․ Մեորդստոնն աչքերը բարձրացնում է։ Ես սայթաքում եմ մի ուրիշ բառի վրա։ Միս Մեորդստոնն է աչքերը բարձրացնում։ Ես կարմրում, այլայլվում եմ, փախցնում եմ հինգ֊վեց բառ և կանգ առնում շփոթված։ Մայրիկս հարկավ թույլ կտար ինձ նայել գրքին, եթե միայն համարձակվեր, բայց նա չի համարձակվում, և միայն ասում է հանդարտ․
― Ա՜խ, Դեվի, Դեվի։
― Կլա՛րա։
Մայրիկս ցնցվում է, շառագունում և թեթև ժպտում։ Մր․ Մեորդստոնը բազզկաթոռից բազկաթոռից վեր է կենում, դասաքիրքը դասագիրքը գլխիս շպրտում և ուսերիցս բռնելով սենյակից դուրս վռնդում ինձ։
Դասերս հաջող էլ որ վերջանան, դարձայլ դարձյալ ինձ մի սոսկալի տանջանք է սպասում․ դա մր․ Մեորդստոնի հատուկ ինձ համար շարադրած թվաբանական ահեղ խնդիրն է, որ նա այսպես է առաջարկում ինձ․ «Ես գնում եմ պանրավաճառի խանութ և առնում հինգ հազար գլուխ Գլոչեստրի պանիր՝ ամեն մեկը չորս ու կես պենսով․ ուրեմն․․․»։ Միս Մեորդստոնը ներքուստ հրճվում է։ Ես մինչև ճաշը այդ պանիրների վրա քրտնում եմ առանց վճիռը գտնելու․ քարետախտակը սրբելուց մատներիս կաշին սևացել է․ վերջապես մի կտոր հաց են տալիս ինձ, որպեսզի պանիրներից վրեժ առնեմ, և ես մինչև երեկո պատժված եմ մնում։
Որքան կարող եմ այդ հեռավոր ժամանակը մտաբերել, թշվառ դասերիս ընթացքը գրեթե միշտ այդպես էր լինում։ Գործերս շատ լավ առաջ կգնային, եթե Մեորդստոնները ներկա չլինեին․ նրանք նույն թովչական ազդեցությունն էին անում իմ վրա, ինչ֊որ օձը թռչնիկի վրա։ Եթե դասս լավ գիտենայի, ես ուրիշ ոչինչ չէի վաստակում, բայց միայն ճաշին լինելու թույլատվություն․ միս Մեորդստոնը չէր տանում, որ ես պարապ եմ մնում, և եթե ես անզգուշություն ունենայի նրան անգործ երևալու, նա իսկույն եղբոր ուշադրությունն էր հրավիրում վրաս, ասելով․ «Սիրելի Կլարա, աշխատանքի պես լավ բան չկա․ մի զբաղմունք տվեք ձեր որդուն», ― և դարձայլ դարձյալ ինձ գործի էին դնում։ Ինձ հասակակից տղաների հետ խաղալու հնար ես համարյա չունեի․ Մեորդստոնների մռայլ փիլիսոփայությամբ, բոլոր մանուկները իժեր էին (չնայելով որ մի ժամանակ մի Մանուկ էր նստած Աշակերտած Խմբի մեջ), որոնք կարող էին վարակել իրար։
Մոտ վեց ամիս շարունակվող այդ վարմունքի հետևանքն այն եղավ, որ ես մի անշնորհք տխուր ու զայրացկոտ տղա դարձա։ Դրա պատճառը մասամբ սիրտս ճնշող այն հանգամանքն էր, որ աշխատում էին օրստօրե հեռացնել ինձ իմ մորից։ Հավաստի եմ, որ ես վերջապես մի կոպիտ, բիրտ անասուն կդառնայի, եթե մի բան արգելք չլիներ։
Այդ բանը հետևյալն էր։ Հայրս թողել էր գրքերի մի փոքրիկ հավաքածու վերի հարկի սենյակում, որ կից էր իմ ննջարանին և ուր ոչ ոք ոտք չէր դնում, ինձնից բացի։ Այդ օրհնած փոքրիկ սենյակից կարգով գալիս էին ենկերություն անելու ինձ Րոդրիկ Րենդոմը, Պերեգրին Պիկը, Հումֆրի Կլինկերը, Տոմ Ջոնսը, Ուեկֆիլդի երեցը, Դոն Քիշոտը, Ժիլ Բլան և Ռոբինզոն Կրուզոն։ Այս փառավոր խումբը արթուն էր պահում երևակայությունս և ապագայի հույսեր վառում սրտիս մեջ։ Դրանք և Արաբական Գիշերները, կախարդական հեքիաթների հետ միասին ոչ մի վնաս չէին տալիս ինձ, որովհետև եթե նրանց մեջ մի վնասակար բան էլ լիներ, դա չէր դիպչում ինձ․ ես այդ բանը չէի հասկանում։ Զարմանում եմ այժմ, թե որտեղի՞ց այդքան գրքեր կարդալու ժամանակ էի գտնում տաժանելի պարապմունքներիս միջոցին։ Իմ կրած վշտերիս մեջ դրանք մի֊մի սփոփամք սփոփանք էին ինձ համար։ Վեպերի բոլոր լավ անձերը նույնանում էին մտքիս մեջ ինձ սիրելի մարդկանց հետ, իսկ չարերը մր․ և միս Մեորդստոնների հետ։ Ամբողջ ութ օր ես ինքս ինձ Տոմ Ջոնս էի երևակայում (մի մանկական, անմեղ Տոմ Ջոնս). մի ամիս էլ շարունակ՝ Րոդրիկ Րենդոմ։ Շատ հափշտակված էի մանավանդ՝ չեմ հիշում որ ճամբորդության արկածների հատորով, որ գտել էի գրադարանում․ սակայն միտքս է, որ ես կոշկի մի կաղապարով սպառազինված՝ ամբողջ օրեր պտույտ էի գալիս մեր տան շուրջը, կարծելով թե վայրենիներ պիտի հարձակվեն նրա վրա․ ես ինքս ինձ երևակայում էի մի անգլիական նավատորմի քաջ նավապետ, որ վճռել է իր կյանքը թանկ ծախել, թշնամիների դեմ կռվելով։ Փույթ չէ, որ լատիներեն դասագրքով հարված էին տալիս նավապետի գլխին․ դրանից հետո նա մի մազի չափ չէր կորցնում իր պատիվը․ մնում էր միշտ նավապետ և հերոս՝ ամեն քերականներին և ամեն մեռած ու կենդանի լեզուներին հակառակ։
Այդ էր միակ ու մշտական սփոփանքս։ Դրա մասին մտածելիս ես միշտ պատկերացնում եմ աչքիս առջև մի գեղեցիկ ամառային երեկո, գեղջուկ մանուկները հանգստարանի բակում խաղում են, իսկ ես գիրք եմ կարդում անկողնուս վրա։ Շրջակայքի յուրաքանչյուր մարագը, եկեղեցու ամեն մի քարը և հանգստարանի յուրաքանչյուր անկյունը գրքերիս հետ մի կապ ուներ իմ մտքի մեջ և ներկայացնում էր այդ գրքերում հիշված մի որևէ անվանի տեղ։ Ահա Տոմ Պայպսը մագլցելով եկեղեցու աշտարակի վրա է բարձրանում․ ահա Ստրապը, պայուսակը շալակին, մեր ուռենու ցանկապատի մոտ հանգստանում է, և ես հաստատ համոզված եմ, որ կոմմոդոս (նավերի հրամանատար) Տրունիոնը մեր գյուղական պանդոկումն է խորհուրդ տեսնում Պիկլի հետ։
Դա մի լավ միջոց էր հենց սկզբից արթնացնելու իմ միտքը։ Զգում էի, որ դասիս բառերը ոչ թե հատ֊հատ և կամ տող֊տող, այլ ամբողջ էջերով են փախուստ տալիս իմ գլխից․ ես փորձում էի բռնել նրանց, բայց նրանք, եթե կարելի է այսպես ասել, կարծես թե չմուշկներ հագած սլանում էին, և այնպես արագ, որ քամին էլ հետևներից չէր հասնի։
Սկիզբը վատ էր, շարունակությունը՝ ավելի վատ։ Այդ օրը ես ներս էի մտել հաստատ հույսով, որ գովասանք կստանամ, որովհետև լավ էի սերտել դասերս․ սակայն հաշիվներս բոլորովին սխալ դուրս եկան։ Անվճար պարտքերիս գումարը գիրք գրքի հետևից ստվարանում էր, և միս Մեորդստոնը անքթիթ աչքերով դիտում էր շարքունակ շարունակ մեզ։ Եվ երբ վերջապես հինգ հազար պանիրներին հասանք, (որոնք այս անգամ, ինչպես հիշում եմ, պատիժով էր փոխարինվել), մայրիկս թունդ լաց եղավ։
― Կլարա, ― ասաց միս Մեորդստոնը ազդարար ձայնով։
Այդպես էլ արեցի և ամեն առավոտ անում էի բանտարկությանս միջոցին, որ ճիշտ հինգ օր տևեց։ Եթե կարենայի մենակ տեսնել մայրիկիս, ես չոքելով կմոտենայի նրան և լալով ներողություն կխնդրեի․ սակայն այդ միջոցին միս Մեորդստոնից բացի, ես ուրիշ մարդ չէի տեսնում։ Ինձ թույլ էր տրված դահլիճ իջնել միայն իրիկվա աղոթքի ժամին, երբ տան բոլոր անդամները միասին էին հավաքվում․ այդ ժամին միս Մերոդստոնը վերև գալով ինձ դահլիճ էր իջեցնում և դռան մոտ կանգնեցնում, հենց իմանաս ես մի ավազակ լինեի, հետո հանդիսավոր կերպով հետ տանում իմ բանտը՝ առաջ քան աղոթողներից գեթ մեկը տեղից շարժվեր։ Այդ միջոցներին նկատում էի, որ մայրս շատ հեռու էր կանգնում և այնպիսի դիրքով, որ ես չէի կարողանում նրա երեսը տեսնել․ իսկ մր․ Մեորդստոնի ձեռքը մի մեծ կտավե թաշկինակով փաթաթված էր։
Անկարելի էր բացատրել, թե ինչպես երկար տևեցին այդ հինգ օրերը։ Դրանք իմ հիշողության մեջ ամբողջ տարիների տեղ են գրավում։ Ես ականջ էի դնում ամեն բանի, ինչ֊որ կատարվում էր մեր տանը․ զանգակների հնչյուններին, դռների շռնդոցին, խոսակցության շշուկին, սանդուղքից հասնող քայլերի ձայնին, ականջ էի դնում դրսից լսվող քրքջին, ուրախ սուլոցին կամ երգին, և դրանց զվարթ թնդյունից ավելի սրտամաշ էր դառնում տրամադրությունը իմ արգելարանում․ հետևում էի ժամերի անորոշ ընթացքին, մանավանդ գիշերները, երբ հանկարծ քնից սթափվելով կարծում էի, թե արդեն առավոտ է, այնինչ մերոնք դեռ չէին պառկել, և իմ առջև դեռ մի երկար ու տագնապալի երազներով լի գիշեր կար։ Բայց ահա լուսնաում լուսանում էր, կեսօր էր գալիս, երեկո․ տղաները վազվզում էին հանգաստարանի մարգի վրա, իսկ ես պատուհանիս հետևից թաքուն դիտում էի նրանց, վախենալով, որ նրանք բանտում նստելս չիմանան։ Տարօրինակ էր թվում ինձ, որ ես այլևս իմ սեփական ձայնը չեմ լսում։ Միայն ճաշի ու ընթրիքի հետ գալիս էր ուրախության պես մի թռուցիկ բան, բայց դրանց հետ էլ իսկույն անցնում։ Մի երեկո մի զովարար անձրև եկավ և հետզհետե ստվերով պատեց եկեղեցին, իմ սիրտը և սրտիս ամեն տագնապներն ու խայթերը։ Այդ բոլորը դեռ այն աստիճան վառ ու թարմ է մտքիս մեջ, որ կարծես, ոչ թե հինգ օր, այլ մի ամբողջ տարիներ տևած լիներ։
Կալանավորությանս վերջին գիշերը ես արթնացա, հանկարծ անունս լսելով, որ մեկը շշնջում էր։ Վար ցատկեցի անկողնուց և մթության մեջ, բազկատարած ասացի․
― Այո՛, ― ասաց Պեգգոտին։ ― Առավոտյան։
Հետո նա բերանը ավելի պինդ հպեց փականքի ծակին և շտապ֊շտապ արտասանեց մի քանի խոսք այնպիսի հուզմունքով ու եռանդով, ինչպես երբեք աշխրհումս աշխարհումս որևէ բառ չէր հաղորդվել փականքի ծակով, և նրա ամեն մի բառն ընդհատվում էր փղձուկից։
― Սիրելի Դեվի, հոգյակ իմ․․․ Եթե վերջին օրերս․․․ ես քեզ այնպես չեմ գգվել, ինչպես որ միշտ գգվել եմ․․․ չկարծես թե իմ սերը դեպի քեզ պակասել է․․․ Օ՜հ, աչքիս լույս, ես առաջվանից ավելի եմ սիրում քեզ․․․ բայց ես քո օգտի համար էի այնպես վարվում․․․ մեկ էլ ուրիշի․․․ Դեվի, ոսկի տղաս․․․ լսո՞ւմ ես ինձ։ Կարողանո՞ւմ ես լսել։
Բարեսիրտ կինը խոսք տվեց, և մենք երկուսս ջերմ գորովով համբուրեցինք փականքի ծակը, և ես այդ ծակը մինջև անգամ շփեցի, կարծե թե նա Պեգգոտիի ազնիվ երեսը լիներ և հետո բաժանվեցինք։ Այդ գիշերվանից սկսած մի այնպիսի զգացում դեպի Պեգգոտին արմատ բռնեց սրտիս մեջ, որ դժվար է պարզ բացատրել։ Նա մայրիկիս չփոխարինեց, ոչ ոք էլ աշխարհիս երեսին այդ չէր անի․ սակայն սրտիս մեջ դատարկ անկյունը լցրեց, և ես մի այնպիսի հակում զգացի դեպի նա, որի նմանը դեռ ոչ մի էակի համար չէի զգացել։ Դա մի ծիծաղելի կիրք էր, այո՛․ բայց եթե հանկարծ Պեգգոտին մեռներ, ես չգիտեմ ի՞նչ կանեի և ի՞նչ դեր կկատարեի այդ դիպվածում, որ ինձ համար մի իսկական ողբերգություն կլիներ։
Առավոտյան միս Մեորդստոնն առաջվա պես եկավ ինձ մոտ և ասաց, թե ես դպրոց պիտի ուղարկվեմ, ― մի վճիռ, որ ինձ համար իր կարծածի չափ նոր բան չէր։ Հայտնեց նմանապես, որ ես իսկույն շորերս հագնեմ և վայր իջնեմ նախաճաշիկ ընդունելու։ Այնտեղ տեսա մայրիկիս, որի դեմքը բոլորովին սփրթնել էր և աչքերն արտասուքից կարմրել էին․ ես նրա գիրկն ընկաա ընկա և վշտագին սրտիս խորքից ներողություն խնդրեցի։
― Օ՜հ, Դեվի, ― ասաց նա։ ― Ինչպե՞ս դու սիրտ արիր վշտացնելու այն մարդուն, որին ես սիրում եմ։ Աշխատիր ուղղվել, սիրելիս․ աղոթք արա, որ ուղղվես։ Ես ներում եմ քեզ, Դեվի, բայց շատ ցավում եմ, որ դու այդպիսի վատ կրքեր ունես։
Նրան համոզել էին, որ ես չարասիրտ տղա եմ, և նա ավելի այս բանից էր վշտացած, քան իմ մեկնելուց։ Այս հանգամանքը մի անտանելի ցավ ազդեց ինձ։ Ես փորձեցի վերջին նախաճաշիս համն առնել, բայց արտասուքի շիթերը հացի վրա ընկան և թեյիս մեջ կաթեցին։ Նկատեցի, որ մայրիկիս աչքերը մեկ իմ վրա, մեկ արթուն միս Մեորդստոնի վրա է ուղղում, հետո ներքև և կամ մի կողմ մտիկ անում։
― Դուրս տարեք մաստր Կոպպերֆիլդի անդուկըսնդուկը, ― ասաց միս Մեորդստոնը, երբ կառքի դղրդյուն լսվեց դռան մոտ։
Ես կարծում էի, թե Պեգգոտին կգա, բայց եկողը նա չէր, ոչ էլ մր․ Մեորդստոնը։ Իմ նախածանոթ կառապանն էր կանգնած դռան առջև։
Եվ նորից շուրթերը սուլելու համար ուռցրեց, բայց չսուլեց, և առաջվա պես անշարժ մնաց, ձիու ականջներին մտիկ տալով։
― Ասում եք, թե ամեն տեսակ կարկանակներ կարկանդակներ շինել գիտի, ― ասաց մր․ Բարկիսը մի երկար լռությունից հետո։ ― Գաթաներ էլ շինել գիտի՞։
― Լավ գիտի, ― պատասխանեցի ես։
Բացատրեցի բանի էությունը․ տիկինը հնչակը քաշեց ու գոչեց․ ― Ուիլիամ, ցույց տուր պարոնին ճաշարանը։ ― Մի սպասավոր այս հրամանը լսելուն պես խոհանոցից դուրս վազեց և բավական զարմացավ, որ միայն ինձ պիտի ցույց տա ճաշարանը։
Դա մի երկար ու լայն սենյակ էր, ահագին քարտեզներով զարդարված։ Ես շփոթվեցի, և կարծում եմ, որ եթե այդ քարտեզներն իսկապես օտար երկրներ լինեին և ես նրանց մեջ ընկած լինեի, ես ինքս ինձ ավելի միայնակ ու մորոված մոլորված չէի զգա։ Գլխարկս ձեռքիս բռնած հազիվ համարձակվեցի դռանը ամենից մոտ գտնվող աթոռի եզրին նստել, և երբ սպասավորը հատուկ ինձ համար սփռոց փռեց և աղամանը սեղանին դրեց, հավատացած եմ, որ ես համեստությունից բոլորովին կարմրեցի։
Նա ինձ համար մի քանի տեսակ կերակուր ու փոքր֊ինչ կանաչեղեն բերեց և պնակների խուփն այնպիսի շռինդով բաց արեց, որ ես ակամա կարծեցի, թե վրաս բարկացած կլինի։ Բայց սիրտս անչափ թեթևացավ, երբ նա սեղանին մի աթոռ մոտեցնելով, քաղցրությամբ ասաց ինձ․
― Այս ի՞նչ անհանգիստ սատանա ես դու, ա՜յ տղա։
Վերջապես արեգակը ծագեց, և ենկերներս ընկերներս սկսեցին ավելի աանուշ անուշ քուն վայելել։ Գիշերվա տանջանքից հետո այժմ նրանք մի այնպիսի ահեղ հռնչյուն ու խորդյուն էին արձակում, որ ասել անգամ չի կարելի։ Արեգակի բարձրանալու հետ՝ նրանց քունը մեղմանում էր և բոլորն էլ մի առ մի արթնանում։ Հիշում եմ, թե որքան էի ապշած, երբ յուրաքանչյուրը պնդում էր, թե ոչ մի րոպե չի քնել, և չարանում, եթե ասեին, թե քնել է։
Ավելորդ է պատմել, թե որքան հրաշալի երևաց ինձ Լոնդոնը, երբ հեռվից նրան տեսա։ Նրան դիտելիս ինձ թվում էր, թե իմ սիրած հերոսների արկածները միշտ կրկնվում են այդ վիթխարի քաղաքում, որ իմ կարծիքով շատ ավելի սքանչելի բաներ ու ոճիրներ պետք է պարունակեր, քան աշխարհիս մի որևէ ուրիշ քաղաք։ Հետզհետե մոտեցանք և մտանք մի հյուրանոցի բակ Ուայտչեպի թաղում, որ մեր վերջին կայարանն էր։ Էլ չեմ հիշում, թե ինչպես էր կոչվում այդ հյուրանոցը․ «Կապույտ Ցո՞ւլ», թե «Կապույտ Վարազ», միայն միտքս է, որ նա մի կապույտ կենդանու անուն ուներ, և կենդանին դիլիժանսի քամակին էլ նկարված էր։
Սպասող չկար։ Ես տագնապով շուրջս նայեցի․ սակայն նայելս ոչ ոքի վրա ազդեցություն չարեց, բացի մի միականի ջենտլմենից, որ բարի եղավ ասելու, թե լավ կլիներ մի պարան անցկացնել վզիս և ինձ մի անտեր անասունի պես մսուրին կապել։
Սանդուխք Սանդուղք դրին դիլիժանսի մոտ, և ես ցած իջա դեզանման պառավից հետ․ չէի համարձակվում տեղից շարժվել, մինչև նա իր կողովը չվերցներ։ Բոլոր ուղևորներն արդեն իջել էին, հակերը հանձնվել, ձիերն արձակվել, և դիլիժանսն էլ կառատուն քաշվել ծառաների ձեռքով։ Բայց և այնպես, դեռ ոչ ոք չէր հայտնվում հարցնելու Սուֆֆոլկի Բլենդրոտընից եկած փոշոտ մանկան մասին։
Ավելի մենակ, քան նույնիսկ Ռոբինզոն Կրուզոն, որի մոտ գոնե մարդ չկար, որ նրա միայնությունը տեսներ, ես գրասենյակ մտա և հերթապահ գրագրի հրավերով հակեր կշռող կշռաթաթի վրա նստեցի։ Այդտեղ, մինչ ես բեռների, հակերի, ծրարների ու գրքերի շեղջի միջև նստած էի, ախոռի հոտը շնչելով (որ ընդմիշտ այդ առավոտյան հետ զոդված է մնացել մտքիս մեջ), անթիվ և մեկը մյուսից ահռելի մտքեր սկսեցին ինձ պաշարել։ Ենթադրենք, թե ոչ ոք չերևա ինձ հարցնելու․ մինչև ե՞րբ այնուհետև թույլ կտան ինձ այստեղ մնալ։ Միթե այնքա՞ն կպահեն, որ իմ յոթ շիլինգից էլ ոչ մեկը չմնա։ Մի՞թե գիշերն այս փայտե սարայում կանցկացնեմ մյուս հակերի հետ միասին, և առավոտյան բակի ջրհանից կլվացվեմ։ Եվ կամ մի՞թե ամեն երեկո դուրս կանեն ինձ, որպեսզի առավոտները վերադառնամ ու սպասեմ, մինչև որ հարցնող լինի իմ մասին։ Հապա եթե այս բանի մեջ սխրանք չլինի՞ և մր․ Մեորդստոնը գիտությամբ ամբողջ խաղը հնարած լինի՝ ինձնից ընդմիշտ ազատվելու համար, ― ի՞նչ պիտի անեմ այն ժամանակ։ Անգամ եթե թույլ էլ տան ինձ այստեղ մնալ մինչև որ բոլոր շիլինգներս վերջանան, այնուհետև ո՞վ կպահի գրեթե սովամահ տղային։ Այս հանգամանքը դուր չէր գա կայարանի հյուրերին, էլ չասենք, որ թաղման ծախս էլ կպատճառեր «Կապույտ Ցուլի» կամ «Վարազի» տիրոջը։ Իսկ եթե փորձեմ իսկույն ևեթ տուն փախչել, ճանապարհը ինչպե՞ս գտնեմ, ինչպե՞ս հասնեմ մինչև տուն, ― եթե հասնեմ էլ, արդյոք վստա՞հ եմ, որ բացի Պեգգոտիից, գեթ մեկը կուզենա ընդունել ինձ գոհ սրտով։ Արդյոք տեղական ոստիկանին չներկայանա՞մ և չասե՞մ, թե պատրաստ եմ նավաստի գրվել կամ զինվոր, բայց հասակս դեռ այնքան փոքր է, որ ինձ հարկավ կմերժեն․․․ Այս և սրանց նման հազար մտքեր տոչորում էին ինձ և ահ ու դողով պաշարում։ Այս տագնապի ամենասաստիկ վայրկյանին հանկարծ մի մարդ ներս մտավ և գրագրին մի բան շշնջաց․ գրագիրն իսկույն կշեռքի վրայից վերցրեց ինձ և դեպի նորեկը հրեց, իբրև թե մի ապրանք, որ արդեն կշռված, գնված ու վճարված է։
― Դո՞ւք եք նոր տղան, ― ասաց նա։
― ԱյԱյո, սըր, ― պատասխանեցի ես, ենթադրելով, թե ես եմ։ (Հաստատ բան չգիտեի)։
― Ես Սալեմ Հաուսի վարժապետներից մեկն եմ, ― հայտնեց նա։
Երբ հացթուխի պատուհանին մոտեցանք, աչքերս վառվեցին սիրուն ու հյութիչ կարկանդակների տեսքից․ կուզենայի բոլորն էլ գնել, բայց վարժապետը խորհուրդ տվեց բավականանալ միայն մի բլիթով, որ կարժեր երեք պենս։ Նպարավաճառի մոտ էլ մի հատ ձու ու մի շերտ ճարպ գնեցինք։ Այս բոլորի գինը ես իմ երկրորդ շիլինգից վճարեցի և մոտս դեռ այնքան մանր փող մնաց, որ Լոնդոնի կյանքը շատ էժան թվաց ինձ։ Մեր պաշարը վերցրած, շարունակեցինք առաջ գնալ աղմկալի բազմության միջով, որի իրարանցումն ու աղաղակը անտանելի էր արդեն հոգնած գլխիս համար․ հետո անցանք մի կամուրջ, որ երևի Լոնդոն Բրիջն էր (կարծեմ այդպես ասաց վարժապետը, բայց լավ չլսեցի․ քունս սաստիկ տանում էր), և վերջապես հասանք պառավի տունը։ Դա մի աղքատանոց էր, այդ երևում էր ճակատի վերնագրից, որ կարդացի․ «Այս տունը շինված է քսանհինգ չքավոր կանանց համար»։
Սալեմ Հաուսի վարժապետը շարժեց իրար նման սև ու փոքրիկ դռներից մեկի հնչակը․ ամեն դուռը մի փոքրիկ ու գունավոր լուսամուտ ուներ մի կողմից, մի հատ էլ վերևից։ Մտանք մի փոքրիկ սենյակ, ուր մի պառավ կին կրակ էր արծարծում կասկարայի տակ։ Պառավ կինը վարժապետին տենսնելուն տեսնելուն պես փուքսը վայր դրեց և, դո՞ւ ես, իմ Չարլիկ, կամ սրա նման մի բան ասաց․ բայց երբ ինձ էլ նկատեց, շփոթվելուց վերկացավ և ձեռքերն իրար շփելով գլուխ տվեց։
― Կարո՞ղ ես այս պատանի ջենտլմենի համար մի նախաճաշիկ պատրաստել, ― ասաց Սալեմ Հաուսի վարժապետը։
Վարժապետն իսկույն հանեց իր փեշի տակից սրնգի երեք կտորները և մեկը մյուսին անցկացնելով, սկսեց նվագել։ Իմ կարծիքը, բազմամյա մտածմունքից հետո, այն է, թե աշխարհիս երեսին ոչ մի մարդ չէր կարող նրանից վատ նվագել։ Նա սարսափելի ձայներ էր հանում իր գործիքից, ձայներ, որոնց նմանը դեռ ոչ մի արարած չէր հնչեցրել բնական կամ արհեստական միջոցով։ Չգիտեմ, թե ի՞նչ եղանակ էր նվագում նա, կամ որևէ եղանակ կա՞ր նրա սուլոցի մեջ, միայն թե նվագի արդյունքն այն եղավ, որ առաջին՝ բոլոր վշտերս նորոգվեցին, և ես չէի կարողանում արտասուքս զսպել․ երկրորդ՝ ախորժակս փախավ և երրորդ՝ այնպիսի նիրհ եկավ վրաս, որ դժվարանում էի աչքերս բաց պահել։ Թմրությունը բոլորովին տիրեց ինձ, և սենյակի առարկաները սկսեցին մեկ֊մեկ անհետանալ, նաև անկյունի բաց պահարանը, հետո բարձրաթեք աթոռները, հետո վերև տանող ոլորապտույտ սանդուղքը և վերջապես վառարանի քիվի վրա գցված՝ սիրամարգի երեք փետուրները․․․ Դեռ ներս մտնելիս հարցրել էի ինձ, թե ի՞նչ կաներ սիրամարգը, եթե իր զարդերին վիճակված դերն իմանար։ Քունս սաստկացավ, գլուխս կախ ընկավ․․․ սրնգի ձայնը էլ չի լսվում․ դրա փոխարեն դիլիժանսի շարժումն է թնդում․․․ ես նորից ճամփի վրա եմ։ Հանկարծ կառքը ցնցվում է, ես խրտնելով քնից սթափվում եմ և դարձյալ լսում սրնգի ձայնը։ Սալեմ Հաուսի վարժապետը, մի ոտքը մյուսին դրած, աղիողորմ փչում է, մինչ պառավ տանտիկինը հիացած նայում է նրան ակնապիշ։ Բայց ահա նա էլ անհետացավ, վարժապետն էլ անհետացավ, ամեն բան անհետացավ, ո՛չ սրինգ կա այլևս, ո՛չ վարժապետ, ո՛չ Սալեմ Հաուս, ո՛չ էլ Դավիթ Կոպպերֆիլդ․ բնավ ոչինչ բացի խոր քնից։
Բայց կարծեմ մի անգամ տեսա իբր թե երազիս մեջ, որ մինչ վարժապետը շարունկում շարունակում էր իր սոսկալի սրինգը փչել, հափշտակված տանտիկինը, որը փոքր առ փոքր մոտեցել էր նրան, նրա աթոռի վրա կռացավ․ վզին փարվեց և նրան եռանդով համբուրեց․ սրնգի ձայնն իսկույն լռեց։ Երևի այդ միջոցին և փոքր֊ինչ հետո ես կիսարթուն դրության մեջ էի, որովհետև երբ վարժապետը իր խաղը նորից սկսեց (ապացույց, որ նա իրոք դադարել էր նվագելուց), ես լսեցի, թե ինչպես միևնույն պառավը հարցրեց մր․ Ֆիբբիտսընին․ ― Հիանալի է, չէ՞, (այսինքն սրինգը), իսկ մրս․ Ֆեբբիտսընը պատասխանեց․ ― այո՛, այո՛, ― և կախ ընկավ դեպի կրակը, անշուշտ կարծելով, թե դրա միջից էր հնչում այդ ամբողջ հրաշալիքը։
Արդեն բավական քնած կլինեի, երբ Սալեմ Հաուսի վարժապետը, իր սրնգի երեք մասերն իրարից բաժանեց, առաջվա պես գրպանը դրեց և հրավիրեց ինձ, որ գնանք։ Հանրակառքը շատ մոտիկ էր․ մենք նստեցինք կտրի վրա․ սակայն ես դեռ այնքան թմրած էի, որ երբ կառքը մի նոր ճամբորդ ընդունելու համար կանգնեց, ինձ ներսի պարապ կողմը նստեցրին, ուր ես դարձյալ խոր քնի մեջ սուզվեցի, որը և տևեց մինչև ձիերի հանդարտ քայլով բարձրանալը մի ծառազարդ բլրի վրա։ Կառքը կանգ առավ․ արդեն հասել էր նպատակին։
Այդ բակում մի հին դուռ կար, որի վրա բազմաթիվ աշակերտների անուններ էին փորագրված, և նա այդպիսի քանդակներով բոլորովին ծածկված էր։ Արձակուրդը վերջանալու վրա էր, և տղաները շուտով վերադառնալու էին․ այս մասին ահ ու դողով մտածելիս՝ ես չէի կարողանում հատկապես մի աշակերտի անունը կարդալով չհարցնել ինքս ինձ, թե արդյոք նա ի՞նչ եղանակով ու հոգով կարտասանի․ «Զգուշացեք, կծում է» խոսքերը։ Այդտեղ կար Ջ․ Ստիրֆորթ կոչված մի տղա, որի անունն ամենից խոր և ամենից շատ էր փորագրված։ Թվում էր ինձ, թե Ջ․Ստիրֆորդը նշանակիս մակագիրը բարձր ձայնով կկարդա և հետո մազերս կփետի։ Կար և Թոմի Տրեդլս անունով մեկը․ դա ինձ ծաղրի առարկա կանի, ձևացնելով, իբր թե սաստիկ վախենում է ինձնից, մտածում էի ես։ Երրորդին գալով, որ Ջորջ Դիմպլն էր, ենթադրում էի, թե նա երգելով կհնչեցնի նշանակիս մակագիրը։ Եվ մինչ ես, մի փոքրիկ, երկչոտ մանուկ, մի առ մի կարդում էի այդ անունները (որոնց տերերից, մր․ Մելլի ասելով, քառասունհինգը դեռ Սալեմ Հաուսի սաներ էին), հանկարծ ինձ այնպես թվաց, թե նրանք բոլորն էլ միաձայն գոռում են․ «Կովենտրի բանտը տարեք դրան», և ջոկ֊ջոկ ճվում․ «Զգուշացեք կծում է»։
Միևնույնը պատահում էր սեղաններն ու նստարանները դիտելիս, ննջարանի դատարկ անկողինները երեկոյան աչքի անցնելիս, նույնը և իմ հատուկ անկողնում։ Ամեն գիշեր երազիս մեջ կամ մորս էի տեսնում այնպես զվարթ, ինչպես առաջ էր, Կամ կամ թե մր․ Պեգգոտիի մոտ հյուր գնալս, կամ մի դիլիժանսով ճամբորդելս․ կամ թե պանդոկի անբախտ սպասավորի հետ ճաշելս, և այս բոլոր դեպքերում մարդիկ պշնած նայում էին ինձ, տեսնելով որ գիշերվա շապկից ու նշանակից զատ՝ ուրիշ ոչինչ չունեմ հագիս։
Այս ձանձրալի ու միակերպ կյանքը և դպրոցի բացման մոտալուտ վտանգը անտանելի տրամադրություն էին պատճառում ինձ։ Ամեն օր մր․ Մելլը երկար դասեր էր տալիս ինձ, և ես հաջողությամբ պատրաստվում էի, որովհետև ո՛չ մր․ Մեորդստոնը կար այնտեղ, ո՛չ էլ միս Մեորդստոնը։ Դասերից առաջ և հետո զբոսնում էի փայտոտանու հսկողության տակ։ Որքան լավ եմ մտաբերում տան շրջակայքի խոնավությունը, բակի մամռոտ ու քրքրված սալահատակը, ջրի ճաքոտած հին տակառը և մի քանի տխուր ծառերի գունաթափ բները, որոնք կարծես մյուսներից ավելի էին անձրև կերել և զուրկ մնացել արևից։ Ժամը մեկին մր․ Մելլը և ես ճաշում էինք երկար ու դատարկ ճաշարանում, ուր բացի ճարպի հոտ բուրող սեղաններից, ուրիշ ոչ մի կարասի չկար․ հետո դարձյալ պարապում երեկոյան թեյից առաջ, որ մր․ Մելլն ընդունում էր մի կապույտ բաժակից, իսկ ես անագե բաժակից։ Ինչպես որ ցերեկվա ժամերին, այնպես էլ մինչև երեկոյան ժամը յոթը կամ ութը մր․ Մելլը նստած էր մնում սերտարանի ամբիոնի վրա, ուր գրչով, թանաքով, քանոնով, թղթերով ու գրքերով զբաղված՝ փութաջան պատրաստում էր ինչ֊որ բան։ Ես իմացա, որ դա Սալեմ Հաուսի վերջին կիսամյակի տեղեկագիրն է։ Երեկոյան գործն ավարտելուց հետո նա սկսում էր այնպիսի եռանդով իր սրինգը փչել, որ երբեմն կարծում էի, թե ահա ինքն էլ ոտքով գլխով սրնգի փողը կմտնի և նրա ծակով դուրս կթռչի իր վերջին շնչի հետ։
Պատկերացնում եմ իմ փոքրիկ անձն այդ կիսմութ կիսամութ սենյակում․ ահա նստած եմ, գլուխս դեմքիս դեմ տված, մր․ Մելլի վշտագին նվագածությանը ականջ դնելով ու վաղվա դասերս սերտելով։ Ահա գրքերս ծալված են ու կողքի դրված, բայց ես դարձյալ ականջ եմ դնում մր․ Մելլի նվագին ու կարծես լսում նրա սրնգի հեծեծանքի միջով, թե մեր տանը ինչ է կատարվում, և հողմն ինչպես է գոռում Յարմաութի ամայի ափերին։ Օ՜հ, մենակ, թշվառ ու հեգ եմ ես։ Ահա մտնում եմ թափուր ու դատարկ ննջարանը և անկողնուս վրա նստած աղիողորմ լաց լինում։ Պեգգոտիի սփոփիչ խոսքերին կարոտ։ Առավոտյան վայր եմ իջնում սանդուղքից և պատուհանի աղոտ ապակու միջով ահա տեսնում ուսումնարանի զանգակը, որ կախված է սայլատան կտրի վրա, հողմացույց աքլորի տակ։ Ես սարսռում եմ նրան տեսնելիս, որովհետև արդեն մոտ է այն ժամը, երբ նա հնչելով գործի կկանչի Ջ․ Ստիրֆորթին ու մյուսներին, ժանգոտ դուռը կբանա, և ահարկու մր․ Կրիկլը ներս կմտնի․․․ և ես նրան կներկայանամ իմ անբաժան նշանակով։
Մր․ Մելլը երկար֊բարակ չէր խոսում հետս, բայց սովոր էլ չէր կոպտությամբ վարվել։ Ես կարծում եմ, որ մենք անխոս էինք ընկերություն անում իրար հետ։ Մոռացա հիշատակել, որ երբեմն նա սովոր էր ինքը իր հետ խոսակցել, բռունցքը սեղմել, ատամները կրճտել և մազերը փետել։ Սակայն այս տարօրինակ սովորությունը միայն սկզբում էր վախեցնում ինձ․ հետո բոլորովին ընտելացա նրան։
Մի օր մր․ Մելը հայտնեց ինձ, թե նույն երեկոյան մր․ Կրիկլը պիտի գա։ Երեկոյան թեյից հետո լսեցի, թե արդեն ժամանակն է։ Քնելուս ժամից փոքր֊ինչ առաջ փայտոտանին պատվիրեց ինձ ներկայանալ մր․ Կրիկլին։
Շինության այն մասը, ուր բնակվում էր մր․ Կրիկլը, բուն վարժարանից գեղեցիկ էր և առջևը մի գեղեցիկ պարտեզ ուներ․ մեր զբոսնելու փոշոտ բակը դրա հետ համեմատած մի փոքր անապատ էր, որ թերևս ուղտերին միայն դուր կգար։ Նրբանցքի միջով սրտատրոփ անցնելիս՝ համարձակություն ունեցա դիտելու, որ տան այդ մասն էլ մյուսից ավելի վայելուչ չէ։ Ես այնպես շփոթված ներս մտա, որ չտեսա մինչև անգամ միս․ Կրրիկլին և միս Կրիկլին (թեև երկուն երկուսն էլ ներկա էին հյուրասենյակում) և ոչ մի բան բացի նույն ինքը մր․ Կրիկլից, որ մի կլոր ջենտլմեն էր՝ ժամացույցի հաստ շղթայով ու շղթայի զարդերով։ Նա նստած էր բազկաթոռում մի փոքրիկ սեղանի մոտ, որի վրա մի հատ բաժակ և մի շիշ կար։
― Ա՜, ― ասաց մր․ Կրիկլը։ ― Դա՞ է ուրեմն այն տղան, որի ատամները պիտի սղոցենք։ Շուռ տվեք տեսնեմ։
― Առժամանակ ոչ մի վատ բան, ― պատասխանեց փայտոտանին։ ― Դեռ ոչ մի առիթ չի եղել։
Մր․ Կրիկլի հույսերը կարծես չքացան, իսկ նրա կիննն կինն ու դուստրը (երկու նիհար ու լռիկ անձեր, որոնց այժմ միայն նկատեցի) գոհ մնացին փայտոտանու պատասխանից։
― Մոտեցիր, ― ասաց մր․ Կրիկլը, նշան անելով ինձ։
― Անշուշտ պիտի արվի, ― վրա բերեց կաղը։
― Ես մի հաստատ ու վճռական մարդ եմ, ― ասաց մր․ Կրիկլը։ ― Հաստատ ու վճռական․ իմացած եղիր՝ ինչ մարդ եմ։ Ես կատարում եմ իմ պարտքը․ այդ էլ իմացիր։ Ե թե Եթե նույնիսկ իմ մարմինը և արյունը (այս ասելիս նա մրս․ Կրիկլի վրա նայեց) կամքիս հակառակ ոտքի ելնի, էլ նրա մարմինը ու արյունը չի։ Ես կուրանամ նրան։ Իսկ այն պարոնը եկե՞լ է, ― հարցրեց նա դիմելով կաղին։
― Ո՛չ, ― պատասխանեց վերջինս։
Որքա՜ն լավ եմ մտաբերում այդ երեկույթը և մեր կիսաձայն խոսակցությունը և կամ՝ նրանց զրույցները և իմ մնջիկ ունկնդրությունը․ մտաբերում ննջարանի պատուհանից ներս նայող լուսնի ցոլմունքը և ապակիների թեթև փայլը հատակի վրա․ մեզ շրջապատող ստվերը և երբեմն, երբ պետք էր լինում որևէ բան որոնել, Ստիրֆորթի վառած ֆոսֆորի լուցկիների կապույտ բոցը, նրանց բռնկելն ու մարելը․ իմ խորհրդավոր երկյուղը, մթության և մեր կոչունքի գաղտնության հետևանք և այն զսպված շշունջը, որով ասվում էր ամեն բան, և այն հանդիսավոր զգացումը, որով ականջ էի դնում ընկերներիս պատմածին, և ուրախությունս, որ մենակ չեմ, և այն սարսափը, որ տիրեց ինձ (թեև փորձում էի ժպիտ ցույց տալ), երբ հանկարծ Տրեդլսն ասաց, թե ուրվական է տեսնում անկյունում։
Շատ բաներ լսեցի պանսիոնի և դրա բնակիչների մասին։ Լսեցի, թե մր․ Կրիկլն իրավամբ է թաթար անվանում ինքն իրեն․ թե նա բոլոր ուսուցիչներից ամենախիստն ու դաժանն է, թե նա ամեն օր հարձակվում է աշակերտների վրա և անգթաբար հարվածներ տալիս աջ ու ձախ, թե նա ծեծելուց բացի, ոչինչ չգիտե, և թե (Ջոն Ստրիֆորթի ասելով) հետին աշակերտից էլ տգետ է․ թե նա մի քանի տարի առաջ գայլիկոն վաճառող խանութպան է եղել Լոնդոնի մի աննշան շուկայում, և թե այդ առևտրի մեջ սնանկություն կրելուվ կրելով և մրս․ Կրիկլի կարողությունը վատնելուց հետո է դպրոց հիմնել՝ իր գործերն ուղղելու համար։ Այսպիսի և սրանց նման ուրիշ շատ բան էլ լսեցի աշակերտներից, զարմանալով, թե որտեղից են այդ բոլորն իմացել։
Լսեցի, թե փայտոտանին, որի անունը Տեոնգե էր, մի վայրագ բարբարոս է եղել, որ առաջ ծառայել էր մր․ Կրիկլի գայլիկոնի առևտրում և այս ծառայության մեջ ոտքը կոտրելուց հետո նրա հետ միասին մանկավարժական ասպարեզ է մուտք գործել։ Տղաների ասելով՝ նա շատ ստորություններ է արել մր․ Կրիկլի համար և նրա բոլոր գաղտնի գործերը իմացել է։ Լսեցի, թե Տեոնգեն, բացի մր․ Կրիկլից, ամբողջ պանսիոնը, վարժապետներով ու աշակերտներով միասին, իրեն անձնական թշնամին է համարում, և թե նրա միակ հաճույքը ամենքի հետ դժնդակ ու չար լինելն է։ Լսեցի, թե մր․ Կրիկլն ունեցել է մի որդի, որ հաշտ չի եղել Տեոնգեի հետ, և օգնել է հորը դպրոցական գործերում։ Այս որդին մի օր սաստիկ հանդիմանել է հոր տմարդի ընթացքն աշակերտների հետ, և բացի այդ, ասածներին նայելով, բողոքել է հոր վարմունքի դեմ մոր հետ։ Այս պատճառով մր․ Կրիկլը նրան տանից վռնդել է, և այն օրից է, որ մրս․ և միս Կրիկլը տխուր են։
Եվ մենք, այդ անխիղճ կուռքի փոքրիկ զոհերս, որքա՞ն էինք նվաստանում նրա առջև։ Ո՞ր աստիճան եղկելի բան է, մտածում եմ այժմ, դեռ կյանքի ասպարեզը չմտած՝ սովորել սողալ և ստորանալ մի այդպիսի գարշ արարածի առջև։
Ահա դարձյալ նստած եմ սեղանիս առջև, նրա աչքերը դիտելով, ստրկաբար դիտելով, մինչ նա տողում է մի ուրիշ աշակերտի թվաբանության տետրակը, մի զոհի, որի մատները փոքր֊ինչ առաջ միևնույն քանոնով դաղվել էին և որ այժմ թաշկինակ է դրել մատներին, որպեսզի նրանց կսկիծն ամոքի։ Ես շատ բան ունեմ անելու։ Ծուլությունից չէ, որ նայում եմ մր․ Կրիկլի աչքերին, այլ նայում եմ, որովհետև նրանք բուռն ուժով քաշում են ինձ, և ես մի անդիմադրելի կարիք եմ զգում իմանալու, թե հաջորդ վայրկյանին նա ի՞նչ կանի և ո՞ւմ կպատժի․ ի՞նձ, թե՞ ուրիշ աշակերտի։ Հետևս նստած փոքրիկ տղաները դիտում են նրան միևնույն տագնապով, և նա գիտի այդ, թեև անպես այնպես է ձևանում, իբր թե չգիտի։ Տետրը գծելիս նա դեմքը ծռմռում է և հանկարծ մի կողմնակի հայացք նետում մեր շարքի վրա, և մենք բոլորս խորասուզվում ենք գրքերի մեջ և բոլորս դողում։ Մի վայրկյան անցնելուց հետո մեր աչքերը նորից նրա վրա են բևեռվում։ Մի անբախտ աշակերտ, որ իր խնդիրը վատ էր լուծել, նրա հրամանով մոտենում է ամբիոնին։ Հանցավորը ներողություն է խնդրում, խոստանալով թե հետևյալ օրը լավ կպատրաստի խնդիրը։ Մր․ Կրիկլը, դեռ նրան հարված տալուց առաջ, մի ինչ֊որ կատակ է անում, և մենք թշվառ էակներս ծիծաղում ենք, ծիծաղում, չնայելով, որ մեր դեմքերը մեռելի գույն են ստացել, և լեղիներս պատռելու վրա են։
Դարձյալ նստած եմ սեղանիս առջև երեկոյան դեմ, ամառվա տոթին։ Աշակերտներն այնպես են բզզում ու տզզում իմ շուրջը, որ կարծես թե ճանճեր լինեն։ Մի երկու ժամ առաջ մեզ տրված գաղջ կերակրի անախորժ ճարպը դեռ սրտիս վրա նստած է, և գլուխս կապարի պես ծանրացել է։ Ինչ ասես որ չէի տա, միայն թե կարողանայի մի քիչ քնել։ Նստած նայում եմ մր․ Կրիկլին, նիրհոտ աչքերս բվի ձագի նման թարթափելով, և ինձ թվում է, թե նա մշուշով պատած դեռ շարունակում է տողերը գծել․ բայց ահա նա հանկարծ վեր է կենում, թաքուն֊թաքուն մոտենում է, և նրա ճիպոտի մի հարվածը թմրությունից դեպի արթունություն է կոչում ինձ։
Խեղճ Տրեդլս։ Ահա նա իր երկնագույն նեղ բաճկոնով և նույն գույնի վարտիքով, որոնք գերմանական երշիկների ձև էին տալիս նրա թևերին ու սրունքներին։ Սալեմի դպրոցում նրանից ավելի առույգ ու զվարթ, բայց նրանից էլ անբախտ պատանի չկար։ Ամբողջ կիսամյակի ընթացքում ամեն օր ծեծում էին նրան ճիպոտով, բացի մի տոնից, երբ ճիպոտի փոխարեն միայն քանոնով հարված տվին ձեռքերին․ ամեն օր էլ նա պատրաստվում էր գանգատ գրել իր քեռուն, սակայն երբեք չէր գրում։ Գլուխը քարշ արած մի քանի րոպե տխուր նստում էր և ապա սկսում ծիծաղել ու կմախքներ գծել քարետախտակի վրա, մինչև որ աչքերի արտասուքը ցամաքեր։ Սկզբում ես չէի հասկանում, թե ինչ սփոփանք է տալիս նրան կմախքներ նկարելը, և որոշ ժամանակ նրան ճգնավոր էի համարում, որ այդ մահվան նշաններով ուզում է իրեն հիշեցնել, թե կյանքն այստեղ կարճատև է, ուրեմն և ճիպոտի գործածությունը մի վաղանցուկ բան։ Հետո միայն ստուգեցի, որ կմախքներ նկարելու միակ պատճառը այն հանգամանքն է եղել, որ դրանք հեշտ են նկարվում և հարդարանքի կարոտ չեն։
Պատվական տղա էր այդ Տրեդլսը․ նրա համոզումով իրար պաշտպանելը մի սրբազան պարտք էր աշակերտների համար։ Այսպես մի օր, երբ Ստիրֆորթը եկեղեցում ծիծաղեց, սպասավորը կարծելով, թե այդ անողը Տրեդլսն է, նրան դուրս արեց։ Խեղճը դուրս գնաց, ամբողջ ժողովրդի առջև անարգված։ Սակայան Սակայն չասաց, թե ով էր իսկապես հանցավորը, թեև հետևյալ օրը նրան սաստիկ պատժեցին և բանտ նստեցրին, ուր նա մի քանի ժամվա ընթացքում իր լատիներեն բառագրքի բոլոր էջերը կմախքների գերեզմանոց դարձրեց։ Բայց այս անգամ վարձրատրություն էլ ստացավ․ Ստիրֆորթը հրապարակավ հանտնեցհայտնեց, թե Տրեդլսը քաջ տղա է։ Թեև ես ո՛չ Տրեդլսի հասակն ունեի, ո՛չ էլ նրա արիությունը, բայց ինչ ասես պատրաստ էի կրել՝ գովասանք ստանալու համար։
Ես հրճվում էի, երբ տեսնում էի Ստիրֆորթին միս Կրիկլի հետ միասին թև֊թևի տված եկեղեցի գնալիս։ Գեղեցկության կողմից միս Կրիկլը հարկավ չէր կարող փոքրիկ Էմլիին հավասարվել, և ես չէի սիրում նրան․ այդ համարձակությունը չունեի, բայց և այնպես նա շատ հրապուրիչ և ազնվական օրիորդ էր թվում ինձ։ Երբ Ստիրֆորթը սպիտակ անդրավարտիքով ման էր գալիս միս Կրիկլի հովանոցը ձեռքին բռնած, ես պարծենում էի, որ նա իմ բարեկամն է, և վստահ էի, որ օրիորդը չի կարող սրտանց չպաշտել նրան։ Իմ կարծիքով մր․ Չարպն էլ, մր․ Մելլն էլ նշանավոր անձինք էին, սակայն Ստիրֆորթը նրանց առջև նույնն էր, ինչպես արեգակն աստղերի առջև։
Այս առաջարկությունը վերին աստիճանի փաղաքշեց ինձ ու հրապուրեց, և մենք նույն երեկոյան ձեռնամուխ եղանք նրա իրագործմանը։ Թե պատմելիս որքա՞ն էի քանդում և այլանդակում հեղինակներիս վեպերը չեմ կարող ասել, չեմ էլ ուզում գիտենալ․ սակայն հոգով֊սրտով սիրում էի նրանց և ըստայնմ աշխատում ճիշտ կատարել իմ պարտքը։ Ինձ թվում էր, թե զուրկ չէի պարզ, կենդանի ու գրավիչ ոճով պատմելու շնորհից, և գործս լավ էր առաջ գնում։
Սակայն վատն այն էր, որ գիշերվա դեմ շատ անգամ քունս տանում էր և կամ թե բան պատմելու տրամադրություն չէի ունենում։ Այդպիսի դեպքերում պաշտոնս սաստիկ ծանրանում էր, բայց այնուամենայնիվ անհրաժեշտ էր, որ գործս կատարեմ, որովհետև անկարելի էր հուսախաբ անել և կամ վշտացնել Ստիրֆորթին։ Նմանապես և առավոտները շատ ախորժելի չէր քնատ վերկենալ զանգակից առաջ, այնինչ սաստիկ կցանկանայի դարձայլ դարձյալ մի ժամ հանգստանալ, և Ստիրֆորթի աննկուն կամքին հնազանդվելով, Շեհերազադե թագուհու նման մի երկար պատմություն սկսել․ բայց որովհետև դրա փոխարեն Ստիրֆորթը օգնում էր ինձ այն դասերս պատրաստելու, որոնք առանձին դժվարություն էին պատճառում ինձ, հետևաբար մեր տուրևառի մեջ ես ոչ մի կորուստ չէի կրում։ Սակայն թող ներվի ինձ վկայություն տալ արդարությանս մասին։ Ստիրֆորթի պահանջները կատարելիս՝ ես ոչ անձնական շահով էի առաջնորդվում, ոչ էլ վախի զգացումով։ Ես նրան սիրում ու հարգում էի, և նրա գովասանքը ինձ համար մի գերագույն հատուցում էր։ Ես այնքան էի գնահատում դրան, որ այսօր էլ սիրտս հուզվում է այդ դատարկ բաները հիշելիս։
Ստիրֆորթն էլ, պետք է ասել, ուշադիր էր դեպի ինձ, և մի օր մի այնպիսի ուրույն եղանակով ցույց տվեց այդ, որ չէր կարող շատ դուր գալ խեղճ Տրեդլսին և մյուս ընկերներիս։ Պեգգոտիի խոստացած նամակը, օ՜հ, ինչ պատվական նամակ էր, ստացել էի դեռ կիսամյակի սկզբին, հետն էլ մի կարկանդակ՝ նարինջների մեջ թաղված, և երկու շիշ օշարակ։ Ես պարտք համարեցի այս գանձերը Ստիրֆորթի ոտքի տակ դնել և խնդրել, որ բաժանի։
― Գիտե՞ս ինչ կասեմ, Կոպպերֆիլդ, ― ասաց նա։ ― Օշարակը կպահենք կոկորդ թրջելու համար, երբ որ դու վեպեր պատմելու լինես։
Ես կարմրեցի այդ լսելիս և համեստաբար խնդրեցի նրան անհոգ լինել իմ մասին։ Բայց նա ասաց, թե պատմելու ժամանակ ձայնս կերկեր կամ խռպոտ է դուրս գալիս, և թե օշարակը մինչև վերջին կաթիլը կոկորդս թրջելուն պետք է ծառայի։ Այս պատճառով նա շշերը իր սնդուկը դրեց, որոնց միջից մաս֊մաս ածում էր իր սրվակի մեջ և ապա կաթիլ֊կաթիլ խմեցնում ինձ փետուրի միջով, երբ պետք էր դատում կազդուրել ինձ։ Երբեմն էլ այս դարմանը ավելի ազդու անելու համար՝ մեջը կաթեցնում էր նարնջի կամ զեբջեֆիլի կամ թե անանուխի հյութ․ և թեպետ չի կարելի ասել, թե այս փորձերից հեղուկի համն ազնվանում էր, և կամ ուժեղանում, թե քնելուց առաջ ու զարթնելուց հետո միշտ սյդպիսի խմիչք ընդունելը ստամոսի ստամոքսի համար շատ օգտակար էր, բայց և այնպես ջերմ գոհությամբ կուլ էի տալիս և սրտանց շնորհակալ էի իմ խնամակալ Ստիրֆորթին։
Պերեգրինի արկածները պատմելու համար կարծեմ ամիսներ պետք եղան, իսկ մյուսների պատմությունը ավելի երկար տևեց։ Կարող եմ ասել, որ եթե պատմությունս երբեմն ընդհատվում էր, բնավ նյութերի պակասությունից չէր լինում, այդ֊իսկ օշարակը միայն այն ժամանակ վերջացավ, երբ վերջացավ և վերջին վեպը։ Պատմելուս միջոցին խեղճ Տրեդլսը երբեք չէր կարողանում հիշել նրան և միաժամանակ թե՛ ծիծաղելու և թե՛ լալու տարօրինակ հակում չզգալ․ հունաց ողբերգության պարի պաշտոն էր կատարում, մեկ ծիծաղից թուլանալով զվարճալի տեղերում, մեկ էլ ահից սարսռելով այն րոպոինրոպեին, երբ արկածը մի վտանգավոր կերպարանք էր ստանում։ Այս բոլորը շատ անգամ շփոթում էր պատմությանս ընթացքը։ Սակայն իր ասելով այդ ամենը կատակ էր։ Մի անգամ էլ, երբ ես իսպանական Ալգունզիլի արկածն էի պատմում «Ժիլ Բլա»֊ից, Տրեդլսը սկսեց իբր թե ահից ատամները կրճտացնել, իսկ երբ Ժիլ Բլան և ավազակների գնդապետը Մադրիդում իրար հանդիպեցին, նա մի այնպես սարսափելի ճիչ արձակեց, որ նույն րոպեին նրբանցքով անցնող մր․ Կրիկլը լսեց նրան, և հենց այդ երեկո Տրեդլսը սաստիկ ծեծ կերավ ննջարանի խաղաղությունը վրդովելու համար։
Ի բնե ռոմանտիկ ու ցնորական երևակայությունս անչափ զարգացավ գիշերային մթության մեջ պատմած վեպերիս շնորհիվ, ուստի և չեմ կարծում, որ նրանք ինձ մի էական օգուտ տված լինեն։ Սակայն աշակերտները սիրում էին ինձ, իբրև մի զվարճարար խաղալիք, և պատմելու շնորհիս հռչակն արագ տարածվում էր դպրոցի մեջ և ընդանուր ուշադրության առարկա անում իմ անձը, չնայելով որ տարիքով ես ամենից փոքրն էի։ Այդ բոլորը դրդում էր ինձ փութաջան լինել և առաջադեմ։
― Իմաստն այս էր, մր․ Կիրկլ, ― պատասխանեց մր․ Մելլը մեղմ ձայնով, ― որ ոչ մի աշակերտ իրավունք չունի անարգել ինձ, օգուտ քաղելով իր արտոնյալ դրությունից։
― Անարգել ձե՞զ, ― ասաց մր․ Կրիկլը։ ― Ո՜վ է այստեղք երկնայինք։ այստեղ... երկնային... Սակայն խնդրեմ թույլ տվեք հարցնել ձեզ, միստր․․․ ինչպե՞ս էր ձեր անունը․․․ (այստեղ մր․ Կրիկլը ձեռքերը կրծքին դրեց իր ճիպոտի հետ միասին և հոնքերն այնպես կիտեց, որ փոքրիկ աչքերը համարյա թե անհետացան) հարցնել, թե որ համարձակվեցիք շնորհագյուտ խոսքն արտասանել, արդյոք դրանով արժանապես հարգած եղա՞ք իմ անձը, ինձ, ― ասաց մր․ Կրիկլը, հանկարծ գլուխն առաջ տնկելով և նույն վայրկյանին ետ քաշելով, ― ինձ, որ այս հաստատության գլուխն եմ և ձեր մեծավորը։
― Պատրաստ եմ խոստովանել, որ արածս խոհեմ բան չէր, ― ասաց մր․ Մելլը։ ― Ես այդպես չէի վարվի, եթե համբերությունից չհանեին ինձ։
Նա ինձ նայեց, իսկ մր․ Մելլը կամացուկ ուսիս դրեց իր ձեռքը։ Ես կարմրելով ու զղջանք զգալով մտիկ տվեցի նրա երեսին, բայց մր․ Մելլը ակնապիշ դիտում էր Ստիրֆորթին։ Նա շարունակում էր շոյել ուսս, սակայն աչքերը դեռ անքթիթ հառած էին Ստիրֆորթի վրա։
― Որովհետև դուք սպասում եք, մր․ ԿիրկլԿրիկլ, ― ասաց Ստիրֆորթը, ― որ արդարացնեմ ինքս ինձ և իմ մեղքը պարզ հայտնեմ, ասելիքս այն կլինի, որ դրա մայրն անկելանոցում ապրող մուրացկան է։
Մր․ Մելլը շարունակ դիտում էր նրան և հանդարտ շփում իմ ուսը։ Ես լսեցի, թե ինչպես նա կամաց շշնջաց ինքն իրեն․ «Իմ սպասածն էլ հենց այդ էր»։
― Ավելորդ է, ― ասաց մր․ Մելլը։ ― Մնաք բարով, մր․ Կիրկլ, և դուք ամենքդ, աշակերտներ։ Իսկ ձեզ, Ջեյմս Ստիրֆորթ, ես չեմ կարող հեռանալիս մի ուրիշ բան մաղթել, բայց եթե այն, որ մի օր դուք ամոթ զգաք ձեր այսօրվա արարքից։ Այս րոպեիս ես լավ կհամարեի, որ դուք ինձ ո՛չ բարեկամ լինեք, ո՛չ էլ որևէ մեկին, որին ես կարեկից եմ։
Նա դարձյալ մի անգամ ուսիս դրեց իր ձեռքը, սրինգը ու գրքերը սեղանից հանեց և բանալին հաջորդի համար թողնելով, իր ամբողջ ունեցվածքը թևի տակ բռնած՝ դուրս եկավ վարժարանից։ Այնուհետև մր․ Կրիկլը Տեոնգեի միջնորդությամբ մի ճառ ասաց, որի մեջ շնորհակալություն հայտնեց Ստիրֆորթին Սալեմ Հաուսի անկախությունն ու բարի համբավը, թերևս շատ ջերմ պաշտպանելու համար, և ճառը կնքեց Ստիրֆորթի աջը սեղմելով։ Իսկ մենք երիցս կեցցե գոռացինք՝ ի պատիվ Ստիրֆորթի, ես էլ եռանդով մյուսների հետ գոռացի, թեև սիրտս շատ ընկճված էր։ Ի վերջո մր․ Կրիկլը ճիպոտով ծեծեց Տրեդլսին, որովհետև նա կեցցենրին կեցցեներին ձայնակցելու փոխարեն, լաց էր լինում մր․ Մելլի հեռանալու պատճառով։ Այս էլ վերջացնելուց հետո՝ մր․ Կիրկլը ետ քաշվեց դեպի իր բազմոցը կամ անկողինը և կամ չգիտեմ դեպի ուր։
Մենք մենակ մնացինք և միտքս է, թե որքան շփոթված էինք նայում իրար վրա։ Ես այնպես էի կշտամբում ինձ և պատահած դեպքին մասնակցելուս համար զղջանք զգում, որ անպատճառ լաց կլինեի, եթե չվախենայի, որ շուտ֊շուտ վրաս նայող Ստիրֆորթը դժգոհ կլինի իմ արտասվելուց, դրա մեջ հարգանքի պակասություն նշմարելով դեպի ինքը։ Այնքան մեծ էր ակնածությունս նրանից։ Նա շատ բարկացած էր Տրեդլսի վրա և ասաց, թե ուրախ է, որ նա ծեծ կերավ։
Բայց շատ չանցած ես մոռացա մր․ Մելլին, հափշտակվելով Ստիրֆորթով, որ հոժարակամ հանձն էր առել ավանդել մեզ նրա դասերից մի քանիսը և պարապել մեզ հետ առանց դիմելու որևէ ձեռնարկի օգնության (իր ասելով՝ նա ամեն գիրք անգիր գիտեր) մինչև որ նոր ուսուցիչ գտնվեր։ Նոր ուսուցիչը մեզ մետ եկավ մի տարրական վարժարանից և պաշտոնն սկսելուց առաջ ճաշի հրավիրվեց տեսչի մոտ, որպեսզի այնտեղ ներկայացվի Ստիրֆորթին։ Ստիրֆորթը շատ հավանեց նրան և ասաց մեզ, թե եփված մարդ է։ Ես լավ չհասկացա, թե կրթության ո՞ր աստիճանն են ցույց տալիս այդ բառերը, բայց և այնպես, շատ հարգեցի նորեկին և ոչ մի վայրկյան չէի կասկածում նրա գերազանց գիտության մասին, թեև նա այն խնամքի քառորդ մասն էլ չէր ընծայում նվաստիս, ինչ որ ընծայում էր մր․ Մելլը։
Այդ միջոցին դարձայլ դարձյալ մի անսովոր դեպք պատահեց մեր դպրոցական կյանքի ամենօրյա ընթացքում։ Նրա հիշատակը դեռ այսօր էլ կենդանի է մտքիս մեջ և հավիտյան այսպես կմնա շատ և շատ պատճառներով։
Մի երեկո, մինչ մենք մի սոսկալի տագնապի մեջ էինք, որովհետև մր․ Կրիկլը չարաչար զայրացել էր, Տեոնգեն ներս մտավ և իր սովորական կոպիտ ձայնով ասաց․
― Արևս վկա, մեծացել եք, մաստր Դեվի, ― ասաց Հեմը։ ― Մեծացել է, այնպես չէ՞, ապեր։
― Այո՛, շատ է մեծացել, ― հաստատեց մր․Պեգգոտին։մր․ Պեգգոտին։
Նրանք երկուսն էլ, իրար նայելով, ծիծաղեցին, ես էլ միացա այդ ծիծաղին և քիչ էր մնացել՝ նորից լայի։
― Ամենալավ մարդն էլ դրանից ավել չի անի, մր․ Պեգգոտի, ― ասաց Ստիրֆորթը, որ արդեն գիտեր բարեկամիս անունը։
― Հավաստի եմ սըր, որ դուք էլ միշտ այդպես եք անում, ― ասաց մր․ Պեգգոտին, ― և, հուսով եմ, միշտ հաջող։ Շնորհակալ եմ, սըր։ Շատ շնորհակալ ձեր մարդասեր ընդունելության համար։ Ես մի անտաշ կոպիտ մարդ եմ, սըր, բայց հավատացեք, շիտակ մարդ եմ․ գոնե կարծում եմ, թե շիտակ եմ, հասկացա՞ք։ Իմ տնակը մի առանձին տեսնելու բան չէ, բայց նրա դռները միշտ բաց կլինեն ձեր առջև, երբ էլ կամենաք մեզ շնորհ բերել մաստր Դեվիի հետ միասին։ ՍակայանՍակայն, ներեցեք․․․ ես մի կատարյալ խխունջ եմ, ― ասաց մր․ Պեգգոտին, ուզենալով իմացնել իր ծանրաշարժ լինելը, որովհետև ամեն մի խոսքից հետո ուզում էր գնալ և դարձայլ դարձյալ ակամա կանգնած էր մնում տեղում։ ― Դե, մնաք բարով, երկուսիդ էլ աստված առողջ ու երջանիկ պահի։
Հեմն էլ միևնույն մաղթանքը կրկնեց, և մենք շատ սրտագին հրաժեշտ առանք նրանցից։ Այդ երեկո ես ուզում էի Էմլիի մասին մի քանի բան պատմել Ստիրֆորդին, բայց չհամարձակվեցի անունը տալ վախենալով թե ընկերս կծաղրի ինձ։ Երկար ժամանակ և բավական անհանգիստ մտածում էի մր․ Պեգգոտիի այն խոսքերի մասին, թե Էմլին արդեն կին դառնալու վրա է, և վերջ ի վերջո որոշեցի, թե դրանք անմիտ խոսքեր են։
Մր․ Պեգգոտիի բերած խեցեմորթները հենց այն երեկո թաքուն վերև տարանք և մի փառավոր ընթրիք սարքեցինք։ Սակայն Տրեդլսն այս անգամ էլ բախտ չունեցավ։ Խեցգետինը վնասեց նրան, և նա ամբողջ գիշեր ցավ քաշեց։ Առավորյան նրան ստիպեցին մի սև դեղ ու հատիկներ ընդունել, և այնպիսի քանակով, որից Դիմպլի վկայությամբ (սա բժկի բժշկի որդի էր), նույնիսկ ձիու կազմվածքը կքայքայվեր և բացի այդ՝ նրան մի լավ ծեծեցին և հունարեն Ս․ Գրքից վեց գլուխ թարգմանելու պատիժ տվին, որովհետև չէր կամեցել հիվանդության պատճառն ասել։
Կիսամյակի մնացած մասն ամենօրյա պայքարի ու ճգնության անվերջ շարք էր մեր դպրոցական կյանքի մեջ։ Ամառն անցավ, նրան հաջորդեց հով առավոտներով աշունը, երբ ատելի զանգակը անկողնուց դուրս էր քշում մեզ․ այլևս մի քանի շաբաթ, և ահա վրա հասան ձմեռվա ցուրտ ու խոնավ գիշերները, երբ միևնույն զանգակը դեպի անկողին էր քշում մեզ։ Առավոտյան՝ մթապատ և վատ տաքացրած սերտարան․ երեկոյան՝ դարձայլ դարձյալ նույն սերտարանը՝ միանգամայն սառցարան, ուր մենք ցրտից սարսռում էինք ու դողում։ Ահա իրար հաջորդած նախաճաշեր, ճաշեր և ընթրիքներ ― մեկ խաշած և մերթ տապակած գառան միս, կոշտ հաց, կծված կարագ, գզգզված դասագրքեր, ջախջախված քարետախտակներ, արտասվաթոր տետրակներ, քանոնի ու ճիպոտի հարվածներ, ապտակներ, փետված մազեր, անձրևային կիրակիներ, ճարպալից պուդինգներ և թանաքով տոգորված գարշ մթնոլորտ։
Լավ եմ հիշում, թե ինչպես ձմեռվա արձակուրդի հեռավոր գաղափարը, որ երկար ժամանակ մի անշարժ կետ էր թվում, սկսեց հետզհետե մոտնել մեզ և աճել, թե ինչպես ժամանակն ամիսներով հաշվելուց հետո՝ շաբաթներով և օրերով սկսեցինք հաշվել․ թե ինչպես սկսեցի երկյուղ կրել, թե արդյոք տուն կդարձնե՞ն ինձ, և թե որքան ուրախացա, երբ Ստիրֆորթը հայտնեց, թե անպատճառ կարձակեն։ Բայց ե՞րբ կգա այդ արձակման երջանիկ օրը։ Գալող շաբաթ, այս շանաթ, վաղը չէ՝ մյուս օր, վաղը, այսօր, այս երեկո, ― և ահա նստած եմ Յարմաութ տանող կառքի մեջ և գնում եմ դեպի տուն։
― Մայրիկ։
Նա սոսկած և ճիչ հանեց։ Բայց ինձ տեսնելուն պես՝ «Ահ, Դավիթ ջան, իմ սիրելի, իմ անգին որդիսորդիս», և չոքելով շատ անգամ համբուրեց ինձ․ հետո գլուխս մոտեցրեց գրկում հանգչող փոքրիկ էակին և նրա թաթիկը շրթունքիս դրեց։
Երանի թե նույն րոպեին մեռնեի, մեռնեի այն երջանիկ զգացումով, որով հոգիս լցված էր։ Այնուհետև կյանքիս ոչ մի վայրկյանում ես երկնքի դռանը այնպես մոտիկ չեմ եղել։
Ես նկատեցի, որ թեպետ մայրիկս ծիծաղում է Պեգգոտիի վրա նայելիս, բայց ավելի լուրջ ու մտախոհ է, քան առաջ։ Այս փոփոխությունը հենց սկզբից դիպել էր աչքիս։ Նրա երեսը, թեև առաջվա պես սիրուն էր, բայց արդեն գունատ էր ու հոգսերով մաշված, իսկ նիհար ու սպիտակ ձեռքերի կաշին համարյա թե թափանցիկ էր։ Սակայն մի ուրիշ փոփոխություն էլ դիպավ աչքիս․ այդ նրա խոսելու և շարժվելու եղանակն էր, որ այժմ անհանգիստ ու երերուն էր դարձել։ Վերջապես նա աջը մեկնեց և հավատարիմ հին աղախնու ուսին դնելով՝
― Պեգգոտի, սիրելլիսսիրելիս, դու հո մարդու չե՞ս գնա, ― ասաց։
― Ե՞ս, ե՞ս մարդու գնամ, ― գոչեց Պեգգոտին, աչքերը չռելով։ ― Տերը փրկի, ազատի։
― Ես ձեզ թողնե՞մ, սիրելի տիկին։ Տեր ողորմյա, ― գոչեց Պեգգոտին։ ― Ինչ էլ որ տան ինձ աշխարհում, ձեզ չեմ թողնի։ Եվ որտեղի՞ց է ձեր փոքրիկ գլուխը մտել այդ բանը։
Պեգգոտին գիտեր երբեմն այնպես խոսել մորս հետ, կարծես թե նա երեխա լիներ։ Մայրս միայն շնորհակալություն հանտնեց հայտնեց և ուրիշ բան չասաց, իսկ Պեգգոտին շարունագեց արագ֊արագ և տաք֊տաք․
― Ես ձեզ թողնե՞մ։ Խնդրեմ ասացեք, ո՞ր քամին ձեր խելքին փչեց այդ բանը։ Պեգգոտին քեզնից հեռանա՞։ Այ տեսնելու բան։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ― ասաց Պեգգոտին, գլուխը ցնցելով և ձեռքերը կրծքին ծալելով։ ― Ո՛չ, Պեգգոտին չի հեռանա, միամիտ կացեք, սիրելի՛ս։ Ես գիտեմ, կան այստեղ այնպիսի կատուներ, որոնք կուրախանան, եթե նա փախչի․ բայց նա չի փախչի և այդ ուրախությունը չի տա նրանց։ Իհարկե, դժգոհ կմնան, բայց ես հողել եմ նրանց գլուխը, ես մինչև պառավելս չեմ բաժանվի ձեզանից։ Իսկ երբ պառավեմ, խլանամ, կուրանամ, թուլանամ, բոլորովին անպետք դառնամ, կերթամ իմ Դեվիի մոտ ու կխնդրեմ, որ ինձ իր մոտ ընդունի։
― Եվ շատ սիրուն, ― թելադրեց Պեգգոտին։
― Դիցքուկ Դիցուկ թե, ― ասաց մայրիկս կես֊ժպիտով։ ― Ես ինչո՞վ եմ մեղավոր, որ իմ մասին այդպիսի հիմար կարծիք ունեն։
― Ո՞վ է ասում, թե մեղավոր եք։
Րոպեական վարանումից հետո մոտեցա նրան և ասացի․
― Ներեցեք, սըր, շար շատ եմ ափսոսում արարքիս համար և հուսով եմ, որ կներեք ինձ։
― Գոհ եմ, որ զղջացել ես, Դավիթ, ― ասաց նա։
Ես գլխիկոր կանգնած էի։
― Մեկ ընդմիշտ իմացիր, Դավիթ, ― շարունեկեց շարունակեց մր․ Մեորդստոնը, ― որ մռայլ ու դաժան բնութից վատ բան չկա։
― Եվ դրա նման ստամբակ ու համառ տղա՝ ես օրումս չեմ տեսել, ― նկատեց քույրը։ ― Սիրելի Կլարա, կարծեմ դու էլ դիտել ես այդ։
― Անհասկանալի, աններելի մոլորություն, ― գոչեց միս Մեորդստոնը։
― Կասեմ միայն, ― ասաց մր․ Մեորդստոնը, խոսքը վերըստին վերստին ինձ ուղղելով, ― թե ինձ ախորժելի չէ մրս․ Պեգգոտիի հետ ընկերանալդ և թե դու պարտավոր ես ետ քաշվել այդ տեսակ ընկերություններից։ Այժմ, ԴաիվթԴավիթ, դու ինձ լավ ես հասկանում և գիտես, թե ինչ կլինի հետևանքը, եթե հրամանս բառ առ բառ չկատարես։
Ես այդ հետևանքը գիտեի գուցե նրա կարծածից լավ, գոնե մորս վերաբերմամբ, ուստի և կետ առ կետ կատարեցի հրամանը։ Այնուհետև իմ սենյակը չէի քաշվում, այլևս Պեգգոտիի մոտ ապաստան չէի որոնում, այլ ամեն օր և երեկո նստում էի դահլիճում, անհամբեր սպասելով, որ գիշերը վրա հասնի և իրավունք ունենամ ննջարանս մտնելու։
Ի՜նչ սոսկալի բռնադատություն էր ամբողջ ժամերով միևնույն դիրքը պահպանել, անշարժ նստել, որպեսզի առիթ չտամ միս Մեորդստոնին տրտնջալու, թե իր հանգիստը խանգարում եմ, ինչպես որ միշտ սովոր էր անել՝ հենց որ փոքր֊ինչ ձեռքս կամ ոտքս շարժեի․ չհամարձակվել մինչև անգամ աչքս բարձրացնել, վախենալով, որ չհանցիպի մի բծախնդիր ու արհամարհոտ հայացքի, որ պատրաստ էր գանգատվելու նոր առիթ գտնել իմ մեջ։ Ի՜նչ անտանելի, դժնակ բան էր նստել, լսել ժամացույցի միակերպ չիկ֊չիկը․ շարունակ դիտել միս Մեորդստոնի ուլունքների դերձանի վրա անցվելը․ մտքով հարցնել, թե արդյոք ե՞րբ նա մարդու կերթա, և եթե գնա, ո՞վ կլինի այդ թշվառ մարդը․ վերջապես վառարանի զարդերը համրել և որմերի գույնզգույն վիժակները մտամոլոր աչքի անցենլ։
Որքա՜ն ձանձրալի էին իմ միայնակ զբոսանքները ձմեռվա վատ եղանակին, տղմուտ, ցեխոտ շրջակայքում, ուր երևակայությամբ հետս էի տանում մեր դահլիճը՝ հանդերձ միս Մեորդստոնի, այդ ճնշից ճնշիչ բեռով, որ չէի կարողանում թոթափել, այդ գարշելի ճիվաղով, որ ընկճում, խեղդում, բթացնում էր իմ միտքը։
Որքա՜ն ճաշեր ես կերա տագնապալից լռությամբ, միշտ զգալով, թե մի ավելորդ ափսե կա, և դա իմն է․ մի ավելորդ ախորժակ կա, և դա իմն է․ մի ավելորդ բաժին կա, և դա իմն է․ մի ավելորդ աթոռ կա, և դա իմն է․ մի ավելորդ մարդ է նստած, և այդ ես եմ։
Եվ այս ասելով․ վերջին բաժակ թեյը տվեց ինձ։
Այս անգամ մայրական տնից բաժանվելը սրտիս դառը չէր թվում։ Ես ընկել էի մի անզգա թմրության մեջ, որից փոքր֊ինչ սթափվեցի Ստիրֆորթին տեսնելու մխիթարիչ հույսով, թեպետ և մր․ Կրիկլն էր նշմարվում նրա պատկերի հետևից։ Ահա դարձյալ մր․ Բարկիսը պարտեզի դռան մոտ և դարձյալ միս Մեորդստոնի սաստիկ ձայնը․ «Կլարա«Կլարա», երբ որ մայրս կռացավ ինձ համբուրելու և բարի ճանապարհ մաղթելու։
Ես էլ համբուրեցի թե՛ նրան և թե՛ մանուկ եղբորս և վերին աստիճանի տրտմեցի, բայց ոչ թե այն պատճառով, որ նրանից հեռանում եմ․ մեզ բաժանող անդունդը վաղուց արդեն բացված էր և ամեն օր լայնանում էր․․․ Շատ ջերմ էր, շատ սրտագին նրա համբույրը, սակայն դարձայլ դարձյալ դա չէ, որ մինչև այսօր վառ է մնացել մտքիս մեջ, այլ մի ուրիշ բան, որ հաջորդեց այդ համբույրին։
Ես արդեն կառք էի նստել, երբ լսեցի մայրիկիս ձայնը, որ կանչում էր ինձ։ Շուռ եկա․ նա մենակ էր պարտեզի դռան մոտ՝ երեխային բարձր բռնած, որպեսզի կարողանամ նրան տեսնել։ Եղանակը ցուրտ էր, բայց հանդարտ, և մորս գլխի ոչ մի մազը և հանդերձի ոչ մի ծալքը չէր շարժվում, մինչ նա աչքերը վրաս բևեռած նայում էր, փոքրիկ մանկանը բարձր բռնած։
Եվ այսպես՝ ամբողջ տնակն առաջվա նման մի զվարճալի օթևան էր, և ինչո՞ւ չպիտի զվարճալի լիներ․ նա սակայն նախկին տպավորությունը չարեց վրաս։ Մինչև անգամ մի տեսակ հիասթափվաց զգացի։ Պատճառը գուցե այն լիներ, որ փոքրիկ Էմլին տանը չէր։ Ես գիտեի, թե որ շավղով է տուն գալիս, և շատ չանցած՝ արդեն զբոսնում էի այն շավղի վրա՝ նրան դիմավորելու ցանկությամբ։
Հեռվից նշմարեցի մի պատկեր և իսկույն ճանաչեցի Էմլիին։ Թեև նա մի քիչ աճել էր, սակայն դարձայլ դարձյալ փոքրիկ էր։ Երբ մոտեցավ, տեսա, որ նրա կապուտակ աչքերն այժմ ավելի պայծառ են, փոսիկներով այտերն այժմ ավելի բողբոջուն, և ամբողջ պատկերն ավելի զվարթ և սիրուն․ բայց և այնպես, տորօրինակ բան, հանկարծ ուզեցի այնպես ձևանալ, թե իբր նրան չեմ տեսնում, և անցնել մոտով, իբր առանց վրան ուշք դարձնելու։ Եթե չեմ սխալվում, այս տեսակ մի բան հետո էլ արել եմ կյանքումս։
Փոքրիկ Էմլին ամենևին բանի տեղ չդրեց արարքս։ Նա ճանաչեց ինձ, սակայն փոխանակ շուռ գալու և անունս տալու, ծիծաղեց ու փախավ։ Այդ ինձ ստիպեց իսկույն նրա հետևից ընկնել, բայց նա այնպես արագ էր վազում, որ միայն տնակի մոտ բռնեցի նրան։
Կարճ ասած, նրանք պսակվել էին, և պսակվելու համար էին եկեղեցի մտել։ Պեգգոտին կամեցել էր, որ կարգը անշշուկ կատարվի․ քահանան տեղի էր տվել և այս պատճառով ոչ մի վկա ներկա չէր եղել հանդեսին։ Համեստ կինը փոքր֊ինչ շփոթվեց, երբ մր․ Բարկիսը այնպես որոտաձայն հրապարակեց իրենց զուգությունը, և այս հանգամանքն արգելեց նրան համբուրել ինձ ու կրկնել, թե իր սերը դեպի ինձ միշտ անփոփոխ կմնա։ Սակայն մի քանի րոպեից նա հանգստացավ և ասաց, թե շատ ուրախ է, որ բանն արդեն վերջացել է։
Մոտեցանք մի փոքրիկ պանդոկի, որ զարտուղի ճամփի վրա էր գտնվում։ Այնտեղ մեզ սպասում էին և մի փառավոր ճաշ էին պատրաստել։ Օրը շատ ուրախ անցավ։ Եթե վերջին տասը տարվա ընթացքում Պեգգոտին ամեն օր մի֊մի անգամ ամուսնացած լիներ, դարձայլ դարձյալ ավելի հանգիստ ու անբռնազբոսիկ չէր լինի․ նա բնավ չէր փոխվել և միևնույնն էր, ինչ֊որ միշտ։ Թեյից առաջ նա դուրս ելավ Էմլիի և ինձ հետ զբոսնելու, մինչ մր․ Բարկիսը փիլիսոփայորեն ծխում էր, երևի իր երջանկության մասին մտածելով։ Եթե այդպես է, ուրեմն պետք է ասել, որ մտածմունքից նրա ախորժակը նորից բացվեց, որովհետև թեպետ ճաշին, ինչպես որ հաստատ հիշում եմ, մի ահագին պատառ խոզի միս էր կերել՝ չգիտեմ թե ինչ կանաչով, և երկու հատ տապակած վառեկ, այնուամենայնիվ, թեյի ժամանակ կարիք զգաց մի մեծ բաժին խոզի սառ ճարպ պահանջելու իր համար, որը և վայելեց զարմանալի հեշտությամբ։
Տարիներ անցնելուց հետո շատ անգամ հիշել եմ, որ այդ հարսանիքն իրոք մի տարօրինակ, զվարճալի և անմեղ բան էր։ Արևը մայր մտնելուն պես մենք վերստին կառք նստեցինք և հանգիստ ճանապարհ ընկանք դեպի տուն, երկնային աստղերը դիտելով և նրանց վրա խորհրդածելով։ Ես էի երկնային երևույթների գլխավոր մեկնիչը և մր․ Բարկիսը մտավոր հորիզոնն ընդարձակողը։ Պատմում էի նրան, ինչ֊որ միայն գիտեի, սակայն ինչ էլ խելքիս փչեր, նա պատրաստ էր սիրով լսել և անպայման հավատալ, ― այնքան մեծ էր նրա պատկառանքը իմ անհուն գիտության հանդեպ։ Երբ ես լռեցի, նա բավական լսելի ձայնով ասաց կնոջը, թե ես մի նորատի հրաշք եմ։
― Թույլ տվեք հարցնել ձեզ, միս Տրոտուդ, ― մեջ մտավ միս Մեորդստոնը, ― թե ո՞ւմ եք եղբորս արբանյակներ անվանում այդ ընտիր ոճերով, որոնց ականջս սովոր չէ։
Սակայն միս Բեթսին դարձայլ դարձյալ խուլ մնալով դեպի այդ ձայնը, առաջվա պես շարունակեց․
― Ճանաչելով այն քնքուշ մանկան մի քանի տարի ձեզնից առաջ, ինչպես որ արդեն ասացի, պարզ տեսնում էի, որ նա վաղ թե ուշ երկրորդ անգամ մարդու կերթա (մարդկային խելքից վեր է իմանալ, թե ինչո՞ւ նախախնամությունը կամեցավ, որ դուք նրան հանդիպեք), այդ պարզ էր, սակայն բնավ չէի կարծում, թե նա ձեզ նման մի մարդ կընտրի։ Այս ես իմացա, մր․ Մեորդստոն, երբ նա այս երեխային աշխարհ բերեց, այս խեղճ մանկանը, որին դուք սկսեցիք չարչարել՝ սրանով մորը տանջելու համար։ Այս հրեշտակները ձեզ համար դառն են և այս է ձեզ ատելի անում փոքրիկ Դավթի պատկերը։ Ա՛յ, ա՛յ։ Ինչո՞ւ եք ձեր հոնքերը պռստում։ Առանց այդ էլ գիտեմ, որ ասածս ճշմարիտ է։
Փողոցները շատ անձուկ ու փոքր թվացին ինձ․ միշտ այդպես են երևում նրանք, երբ մանկության ժամանակ ճանաչելուց հետո՝ երկար ժամանակ չես տեսնում և նորից գալիս ու տեսնում ես։ Սակայն ոչ մի բան չէի մոռացել․ ոչ մի բան էլ չէր փոխվել այստեղ։ Փոխվել էր միայն, այն էլ շատ քիչ, մր․ Օմրի կրպակը։ Նրա ցուցանակի մակագրությունը, որ առաջ միայն «Օմր» էր, այժմ «Օմր ու Ջորեմ» էր դարձել, իսկ մյուս խոսքերը՝ «պաստառագործ, դերձակ, մանրավաճառ, հուղարկավորություն ու սգո դեպքերի հայթայթիչ» և այլն, միևնույն էին մնացել։
Փողոցի հակառակ կողմից այդ մակագրությունը կարդալուն պես, ոտքերս մեքենաբար այդ դռանը մոտեցան։ Պատուհանից ներս նայեցի․ կրպակում մի սիրուն, ջահել կին էր նստած, որը մի փոքրիկ երեխա էր գուրգուրում, մինչ մյուսը նրա գոգնոցին էր փարվել։ Իսկույն իմացա, որ Միննին է իր մանուկներով։ Հյուրասենյակի ապակե դուռը փակված էր․ բակում գտնվող արհեստանոցից դարձայլ դարձյալ մուրճի շառաչյուն էր լսվում, որ կարծես հավիտյան չպիտի լռեր։
― Մր․ Օմրն արդյոք տա՞նն է, ― հարցրի ես՝ ներս մտնելով։ ― Կցանկանայի տեսնել նրան մի րոպե։
Առավոտյան զարթնելիս երկար ժամանակ մտածում էի փոքրիկ Էմլիի մասին և հիշում այն հուզմունքը, որ վրդովել էր նրան Մարթայի մեկնելուց հետո։ Ինձ թվում էր, թե այն բոլորը, ինչ որ պատահմամբ երեկ իմացա ընտանեկան, մի սրբազան խոստովանանք է, որի մասին ես Ստիրֆորթին անգամ պատմելու իրավունք չունեմ։ Ոչ մի արարած իմ սրտի վրա այնպես քնքուշ չէր ազդել, ինչպես փոքրիկ Էմլին, մանկությանս այդ ընկերը, որին, ― հավատացած եմ մինչև հետին շունչս հավատացած կմնամ, ― նվիրված էի շատ ջերմ և շատ մաքուր զգացմունքով։ Ասել որևէ մեկին, անգամ Ստիրֆորթին, այն բոլորը, ինչ որ Էմլին, չկարողանալով իր վիշտը ծածկել, հայտնել էր ինձ մի անակնկալ դեպքի առթիվ, կարծում էի թե մի տմարդի գործ կլինի և անարժան թե՛ ինձ, և թե՛ մեր սուրբ մանկության ճաճանչին, որ միշտ տեսել էի նրա գլխի շուրջը շողալիս։ Այդ պատճառով որոշեցի, նրա գաղտնիքը թաքուն պահել սրտիս խորքում, կարծես թե այդ գաղտնիքը նրա պատկերին մի նոր փայլ էր շնորհում։
Նախաճաշի միջոցին տատիս վերջին նամակը հասավ ինձ։ Դրա մեջ մի այնպիսի նյութ կար, որի մասին իմ կարծիքով ոչ ոք չէր կարող ավելի լավ խորհուրդ տալ ինձ, քան Ստիրֆորթը, ուստի և մտքումս դրի բովանդակությունը ճանապարհին հայտնել նրան։ Այժմ առանց այդ էլ շատ բան ունենք անելու։ Մեզ պետք էր հրաժեշտ տալ մեր բոլոր բարեկամներին։ Դրանց թվում վերջինը չէր մր․ Բարկիսը, որ ցավ հայտնեց մեր մեկնելու պատճառով․ անտարակույս նա իր սնդուկը նորից կբանար ու դարձայլ դարձյալ մի հատ ոսկի կզոհեր, եթե միայն կարենար էլի մի երկու օր Յարմաութում պահել մեզ։ Մր․ Պեգգոտին և իր բոլոր գերդաստանը վերին աստիճանի տխրեցին։ Օմրի ու Ջորեմի ամբողջ տունը դուրս եկավ մեզ բարի ճանապարհ մաղթելու, և Ստիրֆորթի կողքը այնքան ձկնորսներ հավաքվեցին՝ մեր հակերը մինչև դիլիժանսը կրելու համար, որ եթե մենք մի զորագնդի իրեղեններ էլ ունենայինք, այդ ամենը միանգամից կտարվեր։ Կարճ ասած՝ մենք մեկնեցինք բոլոր բարեկամներին կսկիծ պատճառելով, և շատերին տրտմած թողինք մեր հետևից։
― Դուք այստեղ երկա՞ր կմնաք, Լիտտիմեր, ― հարցրի ես, մինչ նա կանգնած էր՝ դիլիժանսի շարժվելուն սպասելով։
Երկար ժամանակ չէի կարողանում այս հրաժեշտի տեսարանը մոռանալ։ Երբ Ագնեսից նամակ ստացա, թե նա հաջող տուն է հասել, դարձյալ ես նույն ողբալի դրության մեջ էի, ինչպես և նրա մեկնելու րոպեին։ Հենց որ սկսում էի մտմտալ Ագնեսի վիճակն էր միտքս գալիս, և թախիծս սաստկանում էր։ Գիշեր չկար, որ նրա դրությունը քնիս հանգիստը չվրդովեր։ Այս բանը կյանքիս մի մասն էր դարձել, նույնպես անբաժան իմ հոգուց, ինչպես որ գլուխս մարմնից։
Եվ ես վշտերս փարատող մարդ չունեի։ Ստիրֆորթն, իր նամակի ասելով, Օքսվորդումն էր, և ես Դոկտորների Համայնքից դուրս, գրեթե միշտ մենակ էի։ Կարծեմ այս միջոցին էր, որ սրտիս մեջ մի տեսակ կասկած ընկավ Ստիրֆորթի վերաբերմամբ։ Ես նրան մի մտերմական պատասխան գրեցի, թեև ճիշտն ասած, գոհ էի, որ նա Լոնդոնից բացակա է։ Երևի թե գոհ լինելուս պատճառն այն էր, որ Ագնեսի ազդեցությունն իմ վրա, Ստիրֆորթի ներկայությունից հակակշիռ չընդունելով, ամեն օր զորանում էր, և դարձայլ դարձյալ նա էր բոլոր մտքերիս ու հոգսերիս առարկան։
Սակայն օրերն ու շաբաթները սահում էին։ Ես արդեն մի հաստատուն պաշտոն էի ստացել Սպընլոյի ու Ջորկինսի մոտ։ Տատս նշանակել էր տարեկան իննսուն ստեռլինգ (բացի բնակարանիս վարձը ու մի քանի ուրիշ պետքերս հոգալուց)։ Սենյակներս արդեն մեկ տարով վարձված էին, և թեպետ երեկոները նրաք բավական տխուր էին, բայց ես վերջ ի վերջո սովորել էի զվարճություն գտնել սուրճի մեջ, որ կյանքիս այդ միջոցին ոչ միայն գավաթներով, այլ կարծեմ և լիտրերով էի սպառում։ Մոտավորապես այդ ժամանակին են վերաբերում և իմ արած երեք գյուտերը, նախ որ մրս Կրոպպն իր ասելով ենթակա է «spazzums» (spasme, պրկումն) կոչված տարօրինակ հիվանդության, որին միշտ քթի բորբոքումներ էր հաջորդում, և որ չէր կարելի որևէ բանով բժշկել, բացի պեպրմինտից.<ref>Peppermint ― օշինդր, անանուխ</ref> երկրորդ, որ շտեմարանիս օդը մի ուրույն հատկություն ունի, որի շնորհիվ օղիով շշերիս խցաններն անդադար դուրս են թռչում․ երրորդ, որ այս աշխարհում ես մենակ եմ և շատ տրամադիր՝ անգլիական քերթվածներով արձանագրել կացությունս։
Տարիքիս նայելով՝ ես մի համբակ ամուսին էի։ Ճանաչում է միայն այն վշտերի և կամ փորձերի մեղմիչ ազդեցությունը, որոնք հիշված են ներկա թերթերում։ Եթե ուրեմն, գուցե և շատ անգամ սխալվում էի, դրա պատճառը միայն թյուր հասկացած սերս էր և փորձարությանս թերությունը։ Գրածս զուտ ճշմարտություն է։ Քողարկելու կարիք չունեմ։
Եվ այսպես մեր կյանքի բոլոր հոգսերն ու բեռները միայն իմ վրա էին ծանրացած, և ես օգնական չունեի։ Մեր տնտեսությունը դարձայլ դարձյալ նույն եղանակով էր շարունակվում, այսինքն՝ անկարգ․ միայն թե ես այդ վիճակին ընտելացել էի և գոհ էի, որ այժմ Դորան շատ սակավ է նեղանում կամ գրգռվում։ Նա վերստին երեխայի պես զվարթ ու ժիր էր, ջերմ սրտով ինձ սիրում էր և մանկական խաղերով զվարճանում։
Երբ Պառլամենտի պայքարները շատ տաղկտակի էին դառնում (իրենց երկարատևությամբ, ոչ թե բովանդակությամբ, որ գրեթե միշտ ձանձրալի էր), և ես ուշ էի տուն գալիս, Դորան, ոտքերիս ձայնը լսելուն պես, շտապով իջնում էր ինձ դիմավորելու։ Մինչև ես չվերադառնայի, նա չէր քնում։ Երեկոյան ժամերին, սղագրության գործ չունենալիս, որին այնքան տանջանքով ընտելացել էի, սիրում էի գրական աշխատանքի նվիրվել․ և այդ միջոցին, որքան էլ ժամն ուշ լիներ, Դորան իմ դեմ սուսիկ նստում էր և այնպես լռիկ մնում, որ շատ անգամ կարծում էի, թե նիրհել է։ Սակայն գլուխս վերցնելուս պես տեսնում էի, որ նրա կապուտակ աչքերն իմ վրա անքթիթ հառված են միևնույն հանգիստ ուշադրությամբ, որի մասին մի անգամ հիշել եմ։