2) այստեղ ոչ միայն քանակային, այլև որակական տարբերություն է լինում։
Արտադրապրոցեսի մեջ մտնող հոսուն կապիտալը յուր ամբողջ արարժեքն է փոխանցում արդյունքին, ուստի և արդյունքը ծախելու միջոցով միշտ պետք փոխարինվի in natura [բնեղեն կերպարանքով], որպեսզի արտադրապրոցեսն առանց ընդհատման առաջ գնա։ Արտադրապրոցեսի մեջ մտնող հիմնական կապիտալն արդյունքին փոխանցում է յուր արժեքի մի մասը միայն (մաշվածքը) և, չնայած մաշվելուն, շարունակում է արտադրապրոցեսում գործել. հետևաբար նա ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակամիջոցներից հետո միայն կարիք ունի in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվելու, համենայն դեպս ոչ այնպես հաճախ, ինչպես հոսուն կապիտալը։ Փոխարինման այս անհրաժեշտությունը, վերարտադրաժամկետը միմիայն քանակապես չի, որ տարբեր է հիմնական կապիտալի տարբեր բաղադրամասերի համար, այլ ավելի երկար հարատևող, բազմամյա հիմնական կապիտալի մի մասը, ինչպես տեսել ենք, կարող է ամեն տարի կամ թե ավելի կարճ ժամանակամիջոցներում փոխարինվել ու in natura [բնեղեն կերպարանքով] միակցվել հին հիմնական կապիտալին. ուրիշ հատկություն ունեցող հիմնական կապիտալի դեպքում փոխարինումը կարող է նրա կենսաժամանակի վերջանալուց հետո միայն ու մեկ անգամից տեղի ունենալ։ Ուստի հարկավոր է հիմնական կապիտալի տարբեր մասերի առանձին պտույտները վերածել պտույտի նույնատեսակ ձևի, այնպես որ նրանք, արդեն միմիայն քանակապես, պտուտատևողությամբ տարբեր լինեն իրարից։ Այս որակական նույնությունը չի ստացվում, եթե մենք ելակետ ընդունում ենք Արտ ... Արտ-ը, այսինքն շարունակական արտադրապրոցեսի ձևը։ Որովհետև Արտ-ի որոշ մասեր միշտ պետք է in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվեն, ուրիշ մասեր՝ ոչ միշտ։ Իսկ Փ ... Փ՛ ձևը լավ է տալիս պտույտի այս նույնությունը։ Վերցնենք, օրինակ, 10 000 £-անոց արժեքով մի մեքենա, որը տաս տարի է հարատևում, որից ուրեմն տարեկան <math>^1/_{10}</math> = 1 000 £-ն է հետփոխարկվում դրամի։ Այս 1 000 £-ը մի տարվա ընթացքում դրամակապիտալից հետ է փոխարկվել արտադրողական կապիտալի ու ապրանքակապիտալի և սրանից էլ հետ է փոխարկվել դրամակապիտալի։ Նա վերադարձել է յուր սկզբնական դրամաձևին, ինչպես է հոսուն կապիտալը, եթե մենք այս ձևի տակ քննենք այն. և ընդսմին նշանակություն չունի, թե արդյոք 1 000 £-անոց դրամակապիտալը տարվա վերջում էլի հետ կփոխարկվի՞ մի մեքենայի բնաձևին, թե՞ ոչ։ Ուստի կանխավճարված արտադրողական կապիտալի ամբողջական պտույտը հաշվելիս մենք նրա բոլոր տարրերը սևեռում ենք դրամաձևի մեջ, այնպես որ դրամաձևին վերադառնալը եզրափակում է պտույտը։ Մենք արժեքը միշտ իբրև դրամով կանխավճարված ենք նկատի ունենում, նույնիսկ շարունակական արտադրապրոցեսի դեպքում, որտեղ արժեքի այս դրամաձևը լոկ հաշվեդրամի նշանակություն ունի։ Այսպիսով ահա մենք կարող ենք միջին թիվը դուրս բերել։ 3) Սրանից հետևում է, թե նույնիսկ երբ կանխավճարված արտադրողական կապիտալի շատ ավելի մեծ մասն է հիմնական կապիտալից բաղկացած, որի վերարտադրաժամանակը, ուրեմն և շրջապտույտի ժամանակը բազմամյա մի դարաշրջան է ընդգրկում, այնուամենայնիվ տարվա ընթացքում պտույտ գործած կապիտալարժեքը կարող է հոսուն կապիտալ՝ տարվա մեջ կրկնված պտույտների հետևանքով ավելի մեծ լինել, քան կանխավճարված կապիտալի ամբողջ արժեքը։ Թող հիմնական կապիտալը լինի = 80 000 £, նրա վերարտադրաժամանակը = 10 տարի, այնպես որ նրանից 8 000 £-ն ամեն տարի վերադառնա յուր դրամաձևին, կամ հիշյալ կապիտալը կատարի յուր պտույտի <math>^1/_{10}</math>-ը։ Թող հոսուն կապիտալը լինի = 20 000 £ և տարվա մեջ հինգ անգամ պտույտ գործի։ Այս դեպքում ամբողջ կապիտալը = 100 000 £։ Պտույտ գործած հիմնական կապիտալը = է 8 000 £. պտույտ գործած հոսուն կապիտալը = է 5 × 20 000 = 100 000 £։ Ուրեմն տարվա ընթացքում պտույտ գործած կապիտալը = 108 000 £, կանխավճարված կապիտալից 8 000 £-ով ավելի մեծ։ Կապիտալի 1 + <math>\frac{2}{25}</math>-ն է պտույտ գործել։ 4) Այսպիսով ուրեմն կանխավճարված կապիտալի '''արժեպտույտն''' անջատվում է կապիտալի իսկական վերարտադրաժամանակից կամ թե նրա բաղադրամասերի իրական պտուտաժամանակից։ Ասենք, թե 4 000 £-անոց մի կապիտալ տարվա մեջ պտույտ գործում է հինգ անգամ։ Պտույտ գործած կապիտալն այս դեպքում լինում է 5 × 4 000 = 20 000 £։ Բայց էլի նորից կանխավճարվելու համար ամեն մի պտույտի վերջում վերադարձողն սկզբնապես կանխավճարված 4000 £-անոց կապիտալն է։ Սրա մեծությունը չի փոփոխվում այն պտուտապարբերաշրջանների թվի հետևանքով, որոնց ժամանակ նա նորից գործում է իբրև կապիտալ։ (Հավելարժեքը մի կողմ թողած)։ 3-րդ համարի տակ բերված օրինակում, ենթադրածի համաձայն, տարվա վերջում կապիտալիստի ձեռը վերադարձած է լինում ա) 20 000 £-անոց մի արժեգումար, որը նա նորից ծախսում է կապիտալի հոսուն բաղադրամասերի վրա, և բ) 8 000 £-անոց մի գումար, որը կանխավճարված հիմնական կապիտալի արժեքից պոկվել, գոյացել է մաշվածքի շնորհիվ, ընդսմին միևնույն հիմնական կապիտալը շարունակում է առաջվա պես գոյություն ունենալ արտադրապրոցեսում, բայց 80 000 £-ի փոխարեն արդեն քչացած՝ 72 000 £-անոց արժեքով։ Հետևաբար արտադրապրոցեսի դեռ իննամյա շարունակման կարիք կար, մինչև որ կանխավճարված հիմնական կապիտալը յուր կենսաժամկետն ապրեր-վերջացներ և թե՛ որպես արդյունակազմիչ ու թե՛ իբրև արժեկազմիչ գործեր–պրծներ և ստիպված լիներ փոխարինվելու։ Այսպիսով ուրեմն կանխավճարված կապիտալարժեքը պետք է պտույտների մի դարձաշրջան ծրագծի — տվյալ դեպքում տասն ամենամյա պտույտների մի դարձաշրջան — իսկ այս դարձաշրջանն էլ որոշվում է կիրառված հիմնական կապիտալի կենսաժամանակով, ուրեմն և վերարտադրաժամանակով կամ պտուտաժամանակով։ Հետևաբար որ չափով որ արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ զարգանում է կիրառված հիմնական կապիտալի արժեծավալն ու կենսատևողությունը, միևնույն չափով էլ զարգանում է արդյունաբերության կյանքն ու ամեն մի առանձին ներդրման մեջ եղած արդյունաբերական կապիտալի կյանքը՝ վերածվելով մի բազմամյա, միջին հաշվով, ասենք, տասնամյա կյանքի։ Եթե հիմնական կապիտալի զարգացումը մի կողմից երկարաձգում է այս կյանքը, ապա մյուս կողմից սա կարճանում է արտադրամիջոցների մշտական հեղաշրջման շնորհիվ, որն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ նույնպես սաստկանում է։ Ուստի սրան զուգահեռ առաջ է գալիս նաև արտադրամիջոցների փոփոխում ու նրանց մշտական փոխարինման անհրաժեշտություն՝ բարոյական մաշվածքի հետևանքով, շատ ավելի առաջ, քան նրանք իրենց կենսաժամկետը ֆիզիկապես ապրում-պրծնում են։ Կարելի է ընդունել, որ խոշոր արդյունաբերության ամենավճռական ճյուղերի համար այս կենսադարձաշրջանը հիմա միջին հաշվով մի տասնամյա շրջան է։ Սակայն այստեղ բանը որոշակի թիվը չի։ Այսքանը հենց պարզ է.— իրար հետ կապակցված այն պտույտների դարձաշրջանը, որոնցում ներփակված է կապիտալը յուր հիմնական բաղադրամասով, ընդգրկում է տարիների մի շարք. այս դարձաշրջանի հետևանքով գոյանում է պարբերական ճգնաժամերի մի նյութական հիմք, ընդվորում ձեռնարկությունն անցնում է ուժաթափության, միջին կենդանության, տենդասլացության, ճգնաժամի՝ իրար հաջորդող պարբերաշրջաններով։ Ճիշտ է, այն պարբերաշրջանները, երբ կապիտալը ներդրվում է, շատ տարբեր ու անզուգադեպ են լինում։ Բայց և այնպես ճգնաժամը մի նոր խոշոր ներդրման ելակետն է կազմում միշտ։ Ուրեմն — ամբողջ հասարակությունը նկատի ունենալիս — ճգնաժամն ավելի կամ թե պակաս չափով կազմում է նյութական մի նոր հիմք հաջորդ պտուտադարձաշրջանի համար։<ref>«Քաղաքային արտադրությունը շաղկապված է օրվա պտույտի ձետ, սրա հակառակ՝ գյուղականը շաղկապված է տարվա պտույտի հետ»։ (Adam G. Müller «Die Elemente der Staatskunst». Berlin 1809, II, S. 178)։ Արդյունաբերության ու երկրագործության վերաբերյալ ռոմանտիկայի միամիտ պատկերացումն է այս։<br>* Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 108։</ref> 5) Պտույտը հաշվելու եղանակի մասին թողնենք, որ մի ամերիկյան տնտեսագետ խոսի։ «Կանխավճարված ամբողջ կապիտալը միքանի ձեռնարկաճյուղերում մեկ տարվա մեջ պտտվում կամ շրջանառում է միքանի անգամ. ուրիշ միքանի ճյուղերում մեկ մասը մի տարում պտույտ է գործում մեկ անգամից ավելի, մի այլ մասը՝ ոչ այսքան հաճախակի։ Մի կապիտալիստ յուր շահույթը պետք է հաշվի այն միջին պարբերաշրֆանի համաձայն, որի կարիքն ունի նրա ամբողջ կապիտալը՝ նրա ձեռքով անցնելու և մի անգամ պտույտ գործելու համար։ Ընդունենք, որ մի ոմն մեկ որոշ ձեռնարկության մեջ եղած յուր կապիտալի կեսը ներդրել է շենքերի ու մեքենաների մեջ, որոնք տաս տարում մի անգամ են նորացվում. մի քառորդը ներդրել է գործիքների և այլոց մեջ, որոնք երկու տարում են նորացվում. վերջին քառորդը, որ ծախսվել է աշխատավարձերի ու հումքերի վրա, թող տարվա մեջ երկու անգամ պտույտ գործի։ Ասենք, թե նրա ամբողջ կապիտալը 50 000 դոլլար է։ Այն ժամանակ նրա տարեծախսումը կլինի՝ <TABLE border=0> <TR> <TD><math>\frac{50 \ 000}{2} = 25 000</math></TD> <TD align=center>դոլլար</TD> <TD align=right>10</TD> <TD align=center>տարում</TD> <TD>=</TD> <TD align=right>2 500</TD> <TD align=center>դոլլար</TD> <TD align=center>1</TD> <TD align=center>տարում,</TD> </TR> <TR> <TD><math>\frac{50 \ 000}{4} = 12 500</math></TD> <TD align=center>»</TD> <TD align=right>2</TD> <TD align=center>»</TD> <TD>=</TD> <TD align=right>6 250</TD> <TD align=center>»</TD> <TD align=center>»</TD> <TD align=center>»</TD> </TR> <TR> <TD><math>\frac{50 \ 000}{4} = 12 500</math></TD> <TD align=center>»</TD> <TD align=right>½</TD> <TD align=center>»</TD> <TD>=</TD> <TD align=right>25 000</TD> <TD align=center>»</TD> <TD align=center>»</TD> <TD align=center>»</TD> </TR> <TR> <TD><math>\frac{50 \ 000}{4} = 12 500</math></TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>½</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>=</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>25 000</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD></TD> <TD align=center></TD> <TD align=right>1</TD> <TD align=center>տարում</TD> <TD>=</TD> <TD align=right>33 750</TD> <TD align=center>դոլլար։</TD> <TD align=center></TD> <TD align=center></TD> </TR></TABLE> Հետևաբար այն միջին ժամանակը, որում նրա ամբողջ կապիտալը պտտվում է մի անգամ, 16 ամիս է... Վերցնենք մի ուրիշ դեպք. 50 000 դոլլարանոց ամբողջ կապիտալի մի քառորդը շրջանառում է 10 տարում, մի քառորդը՝ 1 տարում, մնացած կեսը 1 տարում երկու անգամ։ Այս դեպքում տարեկան ծախսումը կլինի՝ <TABLE border=0> <TR> <TD align=right><math>\frac{12 \ 500}{10} = </math></TD> <TD align=right>1 250</TD> <TD align=center>դոլլար</TD> </TR> <TR> <TD align=right>12 500 = </math></TD> <TD align=right>12 500</TD> <TD align=center>»</TD> </TR> <TR> <TD align=right>25 000 ∙ 2 = </math></TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>50 000</TD> <TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD> </TR> <TR> <TD align=right>1 տարում պտույտ գործածը =</TD> <TD align=right>63 750</TD> <TD align=center>դոլլար։»</TD> </TR></TABLE> (Scrope «Pol. Econ.», edit. Alonzo Potter. New York 1841, p. 141, 142)։ 6) Կապիտալի տարբեր մասերի պտույտի մեջ եղած իրական ու երևութական տարբերությունները։— Նույն Սկրոպն ասում է միևնույն տեղում. «Այն կապիտալը, որ մի գործարանատեր, գյուղական տնտեսատեր կամ թե վաճառական ծախսում է աշխատավարձեր վճարելու վրա, ամենից արագ է շրջանառում, որովհետև հիշյալ կապիտալը շաբաթվա մեջ, եթե նրա գործավորները շաբաթը մի անգամ են վարձատրվում, գուցե մի անգամ է պտտվում շաբաթական այն եկամուտների հետևանքով, որ նա ստանում է յուր գնորդներից կամ թե իրեն վճարած ապրանքահաշիվներից։ Հումքերի կամ թե պատրաստի պաշարների վրա ծախսածն ավելի պակաս արագությամբ է շրջանառում. սա կարող է տարվա մեջ երկու անգամ կամ թե չորս անգամ պտույտ գործել, նայած այն ժամանակին, որ ընկնում է առաջինների գնման ու վերջինների վաճառքի միջև, ենթադրելով, որ նա թե առնում և թե ծախում է հավասար վարկաժամկետով։ Գործիքների ու մեքենաների մեջ պարունակվող կապիտալը շրջանառում է է՛լ ավելի դանդաղ, որովհետև սա հինգ կամ թե տաս տարում միջին հաշվով գուցե միմիայն մեկ անգամ է պտտվում, այսինքն սպառվում և նորացվում, չնայած որ միքանի գործիքներ գործառնությունների մի եզակի շարքում բանեցվում-վերջացվում են արդեն։ Թվում է, թե շենքերի, օրինակ, գործարանների, խանութների, պահեստանոցների, ամբարների, փողոցների, ոռոգման կառուցումների և այլոց վրա ծախսված կապիտալն ընդհանրապես չի շրջանառում։ Բայց այս կառուցումները վերևում հիշատակվածների նման նույնպես լիովին օգտագործվում–պրծնում են իրոք, երբ օժանդակում են արտադրությանը, և պետք է վերարտադրվեն, որպեսզի արտադրողը կարենա յուր գործառնությունները շարունակել։ Այն տարբերությամբ միայն, որ նրանք ավելի դանդաղ են սպառվում և վերարտադրվում, քան մնացածները... Նրանց մեջ ներդրված կապիտալը պտույտ գործում է գուցե 20 կամ թե 50 տարում միայն։» Այստեղ Սկրոպը հոսուն կապիտալի որոշ մասերի շարժման մեջ եղած այն տարբերությունը, որ առաջ է գալիս անհատական կապիտալիստի համար գոյություն ունեցող վճարաժամկետների ու վարկահարաբերությունների հետևանքով, շփոթում է կապիտալի բնությունից բղխող պտույտների հետ։ Նա ասում է, թե աշխատավարձը պետք է շաբթե շաբաթ վճարվի շաբաթական այն եկամուտներով, որոնք ստացվում են վճարահատուցված վաճառքներից ու ապրանքահաշիվներից։ Նախ՝ այստեղ պետք է նշել, որ մինչև անգամ աշխատավարձի վերաբերմամբ տարբերություններ են հանդես գալիս, նայած վճարաժամկետի երկարությանը, այսինքն այն ժամանակի երկարությանը, որի համար որ բանվորը պետք է վարկ տա կապիտալիստին, հետևաբար նայած թե վարձի վճարաժամկետը շաբաթական է, միամսյա, եռամսյա, կիսամյա է այլն։ Այս կետին է հենց վերաբերում առաջներում շարադրածս օրենքը, թե «վճարամիջոցի (ուրեմն և մի անգամից կանխավճարելի դրամակապիտալի) անհրաժեշտ քանակը վճարապարբերաշրջանների երկարությանը հակառակ հարաբերական է,» (I գիրք, III գլուխ, 3 b, էջ 124 * [''Տես 5 ծան. հետո'']։ Երկրորդ. շաբաթական արդյունքի մեջ ամբողջությամբ մտնում է ոչ թե լոկ այն նորարժեքը, որ նրա արտադրությանը միակցվել է շաբաթական աշխատանքի հետևանքով, այլև շաբաթարդյունքի վրա գործադրված հումքերի ու օժանդակ նյութերի արժեքը նմանապես։ Արդյունքի հետ շրջանառում է նրա մեջ պարունակված այս արժեքն էլ։ Սա հիշյալ արդյունքի ծախվելու հետևանքով դրամաձև է ընդունում և պետք է նորից միևնույն արտադրատարրերին փոխարկվի։ Այս վերաբերում է ինչպես աշխատույժին, այնպես էլ հումքերին ու օժանդակ նյութերին։ Բայց մենք արդեն տեսել ենք (VI գլուխ, 2, A), որ արտադրության շարունակականությունը պահանջում է արտադրամիջոցների մի պաշար, որը տարբեր է զանազան ձեռնարկաճյուղերի համար և միևնույն ձեռնարկաճյուղում դարձյալ տարբեր է հոսուն կապիտալի այս տարրի զանազան բաղադրամասերի համար, օրինակ, ածխի ու բամբակի համար։ Ուստի թեև այս նյութերը միշտ պետք է in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվեն, սակայն կարիք չկա, որ նրանք նոր գնվեն միշտ։ Թե որքան հաճախ է նորոգվում գնումը, այս կախված է մթերված պաշարի մեծությունից, նրանից, թե նա որքան երկար ժամանակ կրտվի մինչև սպառվելը։ Աշխատռւյժի դեպքում պաշարի այսպիսի մթերում տեղի ունենում։ Աշխատանքի վրա ծախսված կապիտալամասի հետփոխարկումը դրամի՝ ձեռ ձեռի տված է ընթանում օժանդակ նյութի ու հումքի վրա ծախսված կապիտալամասի հետ։ Բայց դրամի հետփոխարկումը մի կողմից՝ աշխատույժի ու մյուս կողմից՝ հումքերի՝ ջոկ-ջոկ է կատարվում շնորհիվ այն հանգամանքի, որ այս երկու բաղադրամասը, — որոնցից