Որ կապիտալի այն մասը, որը ծախսվել է աշխատավարձի վրա, արտադրողական կապիտալի հոսուն մասին է պատկանում, առհասարակ հոսունություն ունի առարկայական արդյունակազմիչների մի մասի, հումքերի և այլոց հետ միասին՝ հակադրվելով արտադրողական կապիտալի հիմնական բաղադրամասին, այս հանգամանքը բացարձակորեն ոչ մի գործ չունի այն դերի հետ, որ կապիտալի այս փոփոխուն մասն արժեմեծացման պրոցեսում խաղում է ի հակադրություն հաստատուն կապիտալամասի։ Բանը վերաբերում է այն խնդրին միայն, թե կանխավճարված կապիտալարժեքի այս մասն ինչպես պետք է շրջանառության միջոցով փոխհատուցվի արդյունքի արժեքից, նորացվի և վերարտադրվի։ Աշխատույժի գնումն ու վերագնումը շրջանառության պրոցեսին է պատկանում։ Բայց միմիայն արտադրապրոցեսի մեջ է, որ աշխատույժի վրա ծախսված արժեքը մի որոշակի, հաստատուն մեծությունից (ոչ թե բանվորի, այլ կապիտալիստի համար) փոխարկվում է մի փոփոխուն մեծության, և կանխավճարված արժեքն ընդհանրապես հենց սրա շնորհիվ է միայն փոխարկվում կապիտալարժեքի, կապիտալի, արժեպես ինքնամեծացող արժեքի։ Բայց այն հանգամանքի հետևանքով, որ Սմիթի արածի պես ոչ թե աշխատույժի վրա ծախսված արժեքն է որոշվում իբրև արտադրողական կապիտալի հոսուն բաղադրամաս, այլ բանվորի կենսամիջոցների վրա ծախսված արժեքը,— անհնարին է դարձվում փոփոխուն ու հաստատուն կապիտալի տարբերությունը հասկանալը, ուրեմն կապիտալիստական արտադրապրոցեսի ըմբռնումն ընդհանրապես։ Այս կապիտալամասի՝ փոփոխուն կապիտալ լինելու որոշումը, որով նա հակադրվում է առարկայական արդյունակազմիչների վրա ծախսված, հաստատուն կապիտալին, թաղվում է այն որոշման տակ, թե աշխատույժի վրա ծախսված կապիտալամասը պտույտի առնչությամբ վերցրած՝ պատկանում է արտադրողական կապիտալի հոսուն մասին։ Թաղումը լիակատար է դարձվում նրանով, որ աշխատույժի փոխարեն բանվորի կենսամիջոցներն են թվարկվում որպես արտադրողական կապիտալի տարր։ Այս խնդրում նշանակություն չունի, թե արդյոք աշխատույժի արժեքը փողո՞վ, թե՞ ուղղակի կենսամիջոցներով է կանխավճարվում։ Թեև վերջինս կապիտալիստական արտադրության հիմքի վրա իհարկե լոկ բացառություն կարող է լինել։<ref>Թե Ա. Սմիթը հենց ինքը որքան շատ է փակել այն ճանապարհը, որով կարող էր հասկանալ աշխատույժի դերն արժեմեծացման պրոցեսում, ապացուցում է հետևյալ դրույթը, որը բանվորի աշխատանքը ֆիզիոկրատական եղանակով միևնույն աստիճանի վրա է դնում բանող անասունի աշխատանքի հետ. «Նրա (ֆերմերի, Կ. Մ.) ո՛չ միայն բանող ծառաները, այլև նրա բանող անասուններն արտադրողական բանվորներ են.» (Book II, ap. V, p. 243.)</ref>
Այն հանգամանքի շնորհիվ, որ Ա. Սմիթի կողմից շրջանառու կապիտալի որոշումը սևեռվեց իբրև աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքի համար վճռական դրույթ — սա ֆիզիոկրատական որոշում էր առանց ֆիզիոկրատների նախադրյալի — Սմիթը յուր հետևորդների համար փառավորապես անհնարին դարձրեց աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքը որպես փոփոխուն կապիտալ ճանաչելը։ Հաղթող դուրս եկան ոչ թե այն խոր ու ճիշտ դրույթները, որ նա տվել է ուրիշ տեղերում, այլ նրա հենց այս վրիպումը։ Այո՛, հետագա հեղինակներն էլ ավելի հեռու գնացին այս սխալ ուղղությամբ. նրանք աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքի համար ոչ միայն վճռական որոշում դարձրին այն, թե նա շրջանառու կապիտալ է ի հակադրություն հիմնական կապիտալի, այլ և շրջանառու կապիտալի համար էական որոշում դարձրին այն, որ նա ծախսվում է բանվորների կենսամիջոցների վրա։ Այստեղից էլ բնականորեն բղխեցվում էր ուսմունքն անհրաժեշտ կենսամիջոցներից կազմված աշխատաաշխատաֆոնդի մասին, իբրև մի տվյալ մեծության, որը մի կողմից՝ ֆիզիկապես սահմանափակում է բանվորների հասարակաբան արդյունքի մեջ ունենալիք բաժնի չափերը, իսկ մյուս կողմից՝ հենց յուր ամբողջ ծավալով էլ պետք է ծախսվի աշխատույժ գնելու վրա։ ===ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՈՒ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՈՐԻԱՆԵՐ։ ՌԻԿԱՐԴՈ===Ռիկարդոն հիմնական ու շրջանառու կապիտալի միջև եղած տարբերությունը մեջ է բերում լոկ նրա համար, որ ներկայացնի արժեքի կանոնի բացառությունները, այսինքն այնպիսի դեպքերը, երբ աշխատավարձի նորման ներգործում է գների վրա։ Սրա մասին խոսելուն մենք կդիմենք III գրքում միայն։ Բայց սկզբնական անպարզությունը հենց այն գլխից երևան է գալիս հետևյալ նույնանիշ առադրության մեջ. «Հիմնական կապիտալի տևականության աստիճանի այս տարբերությունն ու այս փոփոխությունն այն համամասնության, որով երկու կապիտալատեսակ կարող են համակցված լինել։»<ref>«This difference in the degree of durability of tixed capital, and this variety the proportions in which the two sorts of capital may be combined.»—«Principles»., p. 25.</ref> Եթե հարցնենք հիմա, թե որոնք են երկու կապիտալատեսակը, ապա կլսենք. «Տարբեր կերպով կարող են համակցված լինել նմանապես այն հ համամասնությունները, որ ունենում են աշխատանքն ապրեցնելու համար նախանշված կապիտալը և գործիքների, մեքենաների ու շենքերի վրա ծախսված կապիտալը։»<ref>«The proportions, too, in which the capital that is to support labour, and the capital that is invested in tools, machinery, and buildings, may he variously combined.»— l. c.<br>* Տե՛ս հայ. հրատ. «Կապիտաալ», I հատոր, Երևան, 1933, էջ 581։</ref> Ուրեմն հիմնական կապիտալ = աշխատամիջոցներ, իսկ շրջանառու կապիտալ = աշխատանքի վրա ծախսված կապիտալ։ Աշխատանքին ապրուստ տալու համար նախանշված կապիտալը մի անհամ, Ա. Սմիթից փոխ առնված արտահայտություն է արդեն։ Այստեղ մի կողմից՝ շրջանառու կապիտալը շփոթվում է փոփոխուն կապիտալի հետ, այսինքն արտադրողական կապիտալի այն մասի հետ, որը ծախսվել է աշխատանքի վրա։ Իսկ մյուս կողմից՝ որովհետև հակադրությունը վերցված է ոչ թե արժեմեծացման պրոցեսից — հաստատուն ու փոփոխուն կապիտալ,— այլ շրջանառության պրոցեսից (Սմիթյան հին խառնաշփոթում), ուստի ստացվում են երկակի սխալ որոշումներ։ Առաջին. հիմնական կապիտալի տևականության աստիճանի տարբերությունները և հաստատուն ու փոփոխումն կապիտալից բաղկացած կապիտալակազմի զանազանություններն իբրև նույնարժեք են հասկացվում։ Բայց վերջին զանազանությամբ որոշվում է հավելարժեքի արտադրության մեջ եղած տարբերությունը. իսկ առաջինը, որչափով որ արժեմեծացման պրոցեսն և նկատի առնվում, վերաբերում է այն ձևին ու եղանակին միայն, որով մի տվյալ արժեք արտադրամիջոցներից փոխանցվում է արդյունքին. որչափով որ շրջանառության պրոցեսն է նկատի առնվում, հիշյալ առաջին տարբերությունը վերաբերում է ծախսված կապիտալի նորացման պարբերաշրջանին միայն, կամ թե այլ կերպ քննած՝ այն ժամանակին, որի համար կանխավճարված է կապիտալը։ Եթե մարդ կապիտալիստական արտադրապրոցեսի ներքին շարժընթացքի մեջ ներթափանցելու փոխարեն կանգնի պատրաստի երևույթների տեսակետի վրա, ապա այս տարբերությունները կհամընկնեն իրոք։ Երբ հասարակական հավելարժեքը բաշխվում է տարբեր արտադրաճյուղերում ներդրված կապիտալների միջև, այն ժամանակ ընդհանրական շահութանորման հավասարեցնելում ու արժեքներն արտադրագներ դարձնելիս հավասարապես գործակցում են թե այն զանազան ժամանակամիջոցների տարբերությունները, որոնց համար կանխավճարվում է կապիտալը (ուրեմն, օրինակ, հիմնական կապիտալի տարբեր կեսատևողությունը) և թե կապիտալի օրգանական տարբեր կազմերը (հետևաբար հաստատուն ու փոփոխուն կապիտալի տարբեր շրջանառությունն էլ)։ Երկրորդ. շրջանառության պրոցեսի տեսակետից մի կողմում կանգնած են աշխատամիջոցները — հիմնական կապիտալը, մյուս կողմում՝ աշխատանյութեղենն ու աշխատավարձը — հոսուն կապիտալը։ Իսկ ընդհակառակը, աշխատապրոցեսի ու արժեմեծացման պրոցեսի տեսակետից մի կողմում կանգնած է արտադրամիջոցը (աշխատամիջոցն ու աշխատանյութեղենը), հաստատուն կապիտալը, մյուս կողմում՝ աշխատույժը, փոփոխուն կապիտալը։ Կապիտալի օրգանական կազմի համար (I գիրք, XXIII գլուխ, էջ 647 * [''Տես 9 ծան. հետո'']) բոլորովին նշանակություն չունի, թե արդյոք միևնույն արժեքանակը պարունակող հաստատուն կապիտալը շատ աշխատամիջոցներից ու քիչ աշխատանյութեղենից է կազմվածք թե՞ շատ աշխատանյութեղենից ու ֊քիչ աշխատամիջոցներից, մինչդեռ, ամեն ինչ կախված է արտադրամիջոցների վրա ծախսված կապիտալի ու աշխատույժի վրա ծախսված կապիտալի հարաբերությունից։ Ընդհակառակը, շրջանառության պրոցեսի, հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերության տեսակետից նույնպես նշանակություն չունի, թե շրջանառու կապիտալի մի տվյալ արժեքանակ ինչ հարաբերությամբ է բաժանվում աշխատանյութեղենի ու աշխատավարձի։ Մի տեսակետից՝ աշխատանյութեղենը դասվում է աշխատամիջոցների հետ միևնույն կատեգորիայի տակ՝ հակադրվելով աշխատույժի վրա ծախսված կապիտալարժեքին։ Մյուս տեսակետից՝ աշխատույժի վրա ծախսված կապիտալամասը դասվում է աշխատանյութեղենի վրա ծախսված կապիտալամասի հետ միասին՝ հակադրվելով աշխատամիջոցների վրա ծախսված կապիտալամասին։ Այս պատճառով էլ կապիտալի այն արժեմասը, որը ծախսված է աշխատանյութեղենի (հումքերի ու օժանդակ նյութերի) վրա, Ռիկարդոյի մոտ ոչ մի կողմում էլ երևան չի գալիս։ Նա բոլորովին չքանում է։ Նա հարմար չի գալիս հենց հինական կապիտալի կողմում դրվելու, որովհետև յուր շրջանառելու եղանակով նա ամբողջովին համընկնում է աշխատույժի վրա ծախսված կապիտալամասի հետ։ Իսկ մյուս կողմից՝ նա չպետք է դրվի շրջանառու կապիտալի կողմում, որովհետև սրանով ինքն իրեն կվերանար հիմնական ու շրջանառու կապիտալի հակադրության և հաստատուն ու փոփոխուն կապիտալի հակադրության այն նույնացումը, որ փոխ է առնված Ա. Սմիթից և լռելյայն ներծծվում է։ Ռիկարդոն տրամաբանական բնազդ այնքան շատ ունի, որ չէր կտրող հիշյալը չզգալ, ուստի և նրա շարադրանքում այս կապիտալամասը չքանում է իսպառ ու միանգամայն։ Այստեղ պետք է նշել, որ կապիտալիստն աշխատավարձի վրա ծախսած կապիտալը, քաղաքատնտեսության արտահայտությամբ ասած, կանխավճարում է տարբեր ժամկետներում, նայած թե նա այս վարձն, օրինակ, շաբթե շաբաթ, ամսե ամիս է վճարում, թե՞ երեք ամիսը մեկ։ Իրականում բանը հենց հակառակն է լինում։ Բանվորն է կապիտալիստին կանխավճարում յուր աշխատանքը մի շաբաթով, մեկ ամսով կամ թե երեք ամսով, նայած թե նրան վճարում են շաբթե շաբաթ, ամսե ամիս, թե՞ երեք ամիսը մեկ։ Եթե կապիտալիստը '''գներ''' աշխատույժը՝ փոխանակ վճարահատոցելու, ուրեմն եթե նա բանվորին առաջուց վճարեր աշխատավարձն ըստ օրվա, շաբաթվա, ամսվա կամ թե երեք ամսի, ապա կարող էր խոսք լինել այս ժամկետների համար արված մի կանխավճարման մասին։ Բայց որովհետև նա վճարահատուցում է այն բանից հետո, երբ աշխատանքն '''արդեն տևել է''' օրեր, շաբաթներ, ամիսներ, փոխանակ գնելու և վճարելու այն ժամկետի համար, որքան աշխատանքը '''պետք է''' տևի, ուստի այս ամբողջը մի կապիտալիստական qui pro quo [փոխանակում] է, և այն կանխավճարումը, որ բանվորը տալիս է կապիտալիստին աշխատանքով, փոխարկվում է մի կանխավճարման, որ կապիտալիստն է տալիս բանվորին դրամով։ Բանի էությունն ամենևին չի փոխվում նրանից, որ կապիտալիստը բուն իսկ արդյունքը կամ թե սրա արժեքը (նրան միակցված հավելարժեքի հետ միասին) շրջանառությունից կորզում է հետ կամ իրացնում է ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամկետներում միայն,— նայած ժամանակի այն տարբեր տևողությանը, որ արդյունքի պատրաստուկն է պահանջում, կամ էլ նայած նրա շրջանառության համար պահանջվող ժամանակի տարբեր տևողությանը։ Թե մի ապրանքի գնորդն ի՞նչ է ուզում սկսել նրանով, այս բոլորովին միևնույն է վաճառորդի համար։ Կապիտալիստը մի մեքենա ավելի էժան չի ստանում այն պատճառով, որ նրա ամբողջ արժեքը միանգամից պետք է կանխավճարի, այնինչ նույն արժեքը շրջանառությունից լոկ աստիճանաբար ու մաս-մաս է հետհոսում նրա մոտ. ոչ էլ բամբակին է նա ավելի թանգ վճարում այն պատճառով, որ սրա արժեքն ամբողջովին է մտնում բամբակից պատրաստված արդյունքի արժեքի մեջ, ուստի և ամբողջովին ու մի անգամից է փոխհատուցվում արդյունքը ծախելու միջոցով։ Վերադառնանք Ռիկարդոյին։ 1) Փոփոխուն կապիտալի համար բնորոշն այն է, որ մի որոշ, տվյալ (ուրեմն իբրև, այսպիսին հաստատուն) կապիտալամաս, մի տվյալ արժեգումար (ընդունելով, որ սա հավասար է աշխատույժի արժեքին, թեև այստեղ նշանակություն չունի, թե արդյոք աշխատավարձը հավասար է, ավելի մեծ է, թե՞ ավելի փոքր է աշխատույժի արժեքից) փոխանակվում է արժեպես ինքնումեծացող, արժեստեղծ մի ույժի հետ — աշխատույժի հետ, որը ոչ թե կապիտալիստի կողմից վճարված յուր արժեքն է միայն վերարտադրում, այլև միաժամանակ արտադրում է մի հավելարժեք, մեկ արժեք, որ առաջ չկար և որը ոչ մի համարժեքով չի գնված։ Աշխատավարձի վրա ծախսված կապիտալամասի այս բնորոշ առանձնահատկությունը, որով հիշյալ կապիտաամասն իբրև փոփոխուն կապիտալ toto coelo [ամեն կողմից] տարբերվում է հաստատուն կապիտալից, չքանում է իսկույն, հենց որ աշխատավարձի վրա ծախսված կապիտալամասը սոսկ շրջանառության պրոցեսի տեսակետից է քննվում և այսպիսով իբրև շրջանառու կապիտալ է հանդես գալիս աշխատամիջոցների վրա ծախսված հիմնական կապիտալի հանդեպ։ Այս առաջանում է նրանից արդեն, որ այս դեպքում այս կապիտալամասը, որը ծախսվում է աշխատավարձի վրա, հաստատուն կապիտալի այն բաղադրամասի հետ միասին, որր ծախսվել է աշխատանյութեղենի վրա, դրվում է մի ռուբրիկայի — շրջանառու կապիտալի ռուբրիկայի — տակ՝ հակադրվելով հաստատուն կապիտալի մի ուրիշ բաղադրամասին, որը ծախսված է աշխատամիջոցների վրա։ Ընդսմին բոլորովին անտեսվում է հավելարժեքը, ուրեմն ճիշտ հենց այն պարագան, որի շնորհիվ է, որ հախսված արժեգումարը կապիտալի է փոխարկվում։ Անտեսվում է նմանապես այն պարագան էլ, որ այն արժեմասը, որ աշխատավարձի վրա ծախսված կապիտալը միակցում է արդյունքին, նոր է արտադրվում (ուրեմն իսկապես հենց վերարտադրվում է), մինչդեռ այն արժեմասը, որ հումքն է միակցում արդյունքին, նոր չի արտադրվում, իսկապես չի վերարտադրվում, այլ միմիայն պահպանվում է արդյունուրժեքի մեջ, պահածոյվում է և հետևաբար որպես արդյունքի արժեբաղադրամաս վերահայտնվում է այն։ Տարբերությունը, ինչպես որ հիմա ներկայանում է հոսուն ու հիմնական կապիտալի հակադրության տեսակետից, լոկ հետևյալն է. մի ապրանքի արտադրության համար կիրառված աշխատամիջոցի արժեքը միմիայն մաս-մաս է մտնում ապրանքի արժեքի մեջ և ուրեմն լոկ մաս-մուս է փոխհատուցվում ապրանքի ծախվելու միջոցով, հետևապես միմիայն մաս-մաս ու աստիճանաբար է փոխհատուցվում ընդհանրապես։ Մյուս կողմից՝ մի ապրանքի արտադրության համար կիրառված աշխատույժի ու աշխատառարկաների (հումքերի և այլոց) արժեքն ամբողջովին է մտնում ապրանքի մեջ և ուրեմն ամբողջովին է փոխհատուցվում ապրանքի ծախվելու միջոցով։ Ըստ այսմ էլ շրջանառության պրոցեսի առնչությամբ կապիտալի մի մասը ներկայանում է որպես հիմնական, մյուսն՝ իբրև հոսուն կամ շրջանառու։ Երկու դեպքումն էլ բանը վերաբերում է տվյալ, կանխավճարված արժեքներն արդյունքին փոխանցելուն և արդյունքի վաճառքի միջոցով հիշյալ արժեքը վերափոխհատուցելուն։ Տարբերությունը հիմա լոկ այն է, թե արդյոք արժեփոխանցումը և ուրեմն արժեփոխհատուցումը մաս-մաս ու աստիճանաբար է կատարվում, թե՞ միանգամից։ Սրանով ջնջվում է փոփոխուն ու հաստատուն կապիտալի միջև եղած ու ամեն ինչ վճռող տարբերությունը, հետևաբար հավելարժեքի գոյացման ու կապիտալիստական արտադրության ամբողջ գաղտնիքն էլ. ջնջվում, մեկտեղից հանվում են այն հանգամանքներն էլ, որոնք կապիտալ են դարձնում հայտնի արժեքներն ու իրերը, որոնց մեջ ներկայացված են հիշյալ արժեքները։ Կապիտալի բոլոր բաղադրամասերն իրարից տարբերվում են այլևս շրջանառության եղանակով միայն (իսկ ապրանքի շրջանառությունն իհարկե գործ ունի արդեն գոյություն ունեցող տվյալ արժեքների հետ միայն). և աշխատավարձի վրա ծախսված կապիտալը հումքերի, կիսաֆաբրիկատների, օժանդակ նյութերի վրա ծախսված կապիտալամասի հետ միասին շրջանառության մի առանձնահատուկ եղանակ ունի՝ հակադրվելով աշխատամիջոցների վրա ծախսված կապիտալամասին։ Ուստի հասկանալի է, թե ինչու բուրժուական քաղաքատնտեսությունը բնազդորեն պինդ կառչում էր «հաստատուն ու փոփոխուն կապիտալ» և «հիմնական ու շրջանառու կապիտալ» կատեգորիաների Սմիթյան խառնաշփոթումից և մի ամբողջ դար սերնդե սերունդ անքննադատորեն բարբանջում էր նրա հետևողակությամբ։ Բուրժուական քաղաքատնտեսության ասելով՝ աշխատավարձի վրա ծախսված կապիտալամասն այլևս բոլորովին չի զանազանվում հումքի վրա ծախսված կապիտալամասից և հաստատուն կապիտալից տարբերվում է լոկ ձևականորեն — արդյոք մաս-մա՞ս, թե՞ ամբողջովին է շրջանառում արդյունքի միջոցով։ Այսպիսով հենց մի հարվածով թաղվում, ծածկվում է կապիտալիստական արտադրության, ուրեմն և կապիտալիստական շահագործման իրական շարժումը հասկանալու հիմքը։ Խոսքը կանխավճարված արժեքների վերահայտնվելու մասին է լինում միայն։ Սմիթյան խառնաշփոթումն անքննադատորեն յուրացնելը Ռիկարդոյի մոտ ավելի խանգարող ներգործություն է ունենում, քան ոչ միայն հետագա ջատագովների մոտ, որոնց համար ըմբռնումների խառնաշփոթումն, ընդհակառակը, չարգելակող հանգամանք է, այլև հենց իրեն՝ Սմիթի մոտ, որովհետև Ռիկարդոն, ի հակադրություն Սմիթի, ավելի հետևողական կերպով ու ավելի սրամտորեն է զարգացնում, շարադրում արժեքն ու հավելարժեքը՝ իրապես հաստատելով էզոտերիկ Ա. Սմիթի ասածներն ընդդեմ էկզոտերիկ Ա. Սմիթի։ Ֆիզիոկրատների մոտ այս խառնաշփոթման նշույլն էլ չկա։ Avanes annueties-ի [տարեկան կանխավճարումների] ու avances primitives-ի [սկզբնական կանխավճարումների] միջև եղած տարբերությունը վերաբերում է կապիտալի տարբեր բաղադրամասերի տարբեր վերարտադրած պարբերաշրջաններին միայն, հատկապես՝ երկրագործական կապիտալին, այնինչ հավելարժեքի արտադրության վերաբերյալ նրանց հայացքները կազմում են նրանց թեորիայի՝ այս տարբերություններից անկախ մասը և ընդսմին հենց այն մասը, որ նրանք ցուցադրում են իբրև թեորիայի հիմնակետ։ Հավելարժեքի գոյացումը բացատրվում է ոչ թե կապիտալից, իբրև այսպիսուց, այլ վերագրվում է կապիտալի արտադրության մի որոշակի ոլորտին, երկրագործությանը։ 2) Փոփոխուն կապիտալը որոշելիս — և ուրեմն ուզածդ մի որևէ արժեգումարը կապիտալի փոխարկելու հպմար — էականն այն է, որ կապիտալիստը մի որոշ, տվյալ (ու այս իմաստով հաստատուն) արժեմեծություն փոխանակում է արժեստեղծ ույժի հետ, մի արժեմեծություն՝ արժեքի արտադրման հետ, արժեպես ինքնամեծանալու հետ։ Արդյոք կապիտալիստը բանվորին փողո՞վ է վճարում, թե՞ կենսամիջոցներով, այս ամենևին չի փոխում վերոհիշյալ էական որոշումը։ Լոկ գոյեղանակն է փոխվում նրա կանխավճարած արժեքի, որը մի անգամ գոյություն է ունենում փողի ձևով, որով բանվորն ինքն է շուկայում գնում յուր կենսամիջոցները, մյուս անգամ էլ՝ այն կենսամիջոցների ձևով, որ բանվորն սպառում է անմիջաբար։ Զարգացած կապիտալիստական արտադրությունը ենթադրում է իրոք, որ բանվորին դրամով են վճարում, ինչպես և ենթադրում է ընդհանրապես շրջանառության պրոցեսով միջնորդագործված արտադրապրոցես, ուրեմն դրամատնտեսություն։ Բայց հավելարժեքի ստեղծումը — ուրեմն կանխավճարված արժեգումարի կապիտալացումը — աշխատավարձի կամ աշխատույժը գնելու վրա ծախսված կապիտալի ո՛չ դրամաձևից է առաջ գալիս և ո՛չ էլ բնաձևից։ Նա առաջ է գալիս արժեքն արժեստեղծ ույժի հետ փոխանակելուց, մի հաստատուն մեծություն մեկ փոփոխուն մեծության փոխարկելուց։— Աշխատամիջոցների ավելի շատ կամ թե ավելի քիչ սևեռվածությունը կախված է նրանց դիմացկունության աստիճանից, ուրեմն մի ֆիզիկական հատկությունից։ Նայած նրանց դիմացկունության աստիճանին, նրանք, այլ հավասար պայմաններում, ավելի արագ կամ թե ավելի դանդաղ են մաշվում, հետևաբար ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակ են գործում իբրև հիմնական կապիտալ։ Բայց միմիայն դիմացկունության այս ֆիզիկական հատկության հետևանքով չի ամենևին, որ նրանք գործում են որպես հիմնական կապիտալ։ Մետաղագործարաններում բանեցվող հումքը նույնպես դիմացկուն է, ինչպես այն մեքենաները, որոնցով մշակվում է նա, և ավելի դիմացկուն է, քան այս մեքենաների շատ բաղադրամասեր, կաշին, փայտը և այլն։ Այնուամենայնիվ իբրև հումք ծառայող մետաղը կազմում է շրջանառու կապիտալի մի մասը, իսկ գործող աշխատամիջոցը, որը գուցե միևնույն մետաղից է շինված, կազմում է հիմնական կապիտալի մի մասը։ Այսպիսով ուրեմն, մետաղի նյութական ֆիզիկական բնության, նրա ավելի մեծ կամ թե ավելի փոքր չափով վաղանցուկ լինելու հետևանքով չի, որ միևնույն մետաղը մի անգամ դասվում է հիմնական կապիտալի ռուբրիկայի տակ, մյուս անգամ՝ շրջանառու կապիտալի ռուբրիկայի տակ։ Այս տարբերությունը բղխում է, ընդհակառակը, այն դերից, որ նա խաղում է արտադրապրոցեսում, մի անգամ իբրև աշխատառարկա, մյուս անգամ՝ որպես աշխատամիջոց։ Աշխատամիջոցի՝ արտադրապրոցեսում ունեցած ֆունկցիան առհասարակ պահանջում է, որ նա ավելի երկար կամ թե ավելի կարճ պարբերաշրջանում միշտ նորից ծառայի կրկնվող աշխատապրոցեսներում։ Հետևաբար հենց նրա ֆունկցիան է նախորոշում, որ նրա նյութն ավելի մեծ կամ թե ավելի փոքր չափով դիմացկուն լինի։ Բայց այն նյութի դիմացկունությունը, որից շինված է աշխատամիջոցը, սրան դեռ ինքնըստինքյան չի դարձնում հիմնական կապիտալ։ Միևնույն նյութը, եթե հումք է, լինում է շրջանառու կապիտալ, և հենց այն տնտեսագետների մոտ էլ, որոնք ապրանքակապիտալի ու արտադրողական կապիտալի տարբերությունը շփոթում են շրջանառու և հիմնական կապիտալի տարբերության հետ, միևնույն նյութը, միևնույն մեքենան իբրև արդյունք շրջանառու կապիտալ է, որպես աշխատամիջոց՝ հիմնական կապիտալ։ Արդ, թեև աշխատամիջոցը հիմնական կապիտալ դառնում է ոչ թե այն դիմացկուն նյութի շնորհիվ, որից նա շինված է, սակայն և այնպես նրա, որպես աշխատամիջոցի դերը պահանջում է, որ նա համեմատաբար դիմացկուն նյութեղենից կազմված լինի։ Հետևաբար նրա նյութի դիմացկունությունը նրա, որպես աշխատամիջոցի, ֆունկցիայի մի պայմանն է, ուրեմն և նյութական պատվանդանը շրջանառության այն եղանակի, որը նրան հիմնական կապիտալ է դարձնում։ Նրա նյութի ավելի շատ կամ թե քիչ վաղանցուկ լինելն այլ հավասար պայմաններում ավելի մեծ կամ թե ավելի փոքր չափով է նրա վրա դրոշմվում սևեռվածության կնիքը, հետևաբար էությամբ մեծապես սերտաճաղ է նրա, որպես հիմնական կապիտալի, որակի հետ։ Միայն աշխատույժի վրա ծախսված կապիտալամասը քննվում է բացառապես շրջանառու կապիտալի տեսակետից, ուրեմն հակադրվելով հիմնական կապիտալին, ուստի և հաստատուն ու փոփոխուն կապիտալի տարբերությունն էլ խառնաշփաթվում է հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերության հետ, ապա բնական է թե՛ այն, որ աշխատամիջոցի նյութական իրականությունը կազմելիս լինի նրա, իբրև հիմնական կապիտալի, բնույթի մի էական պատվանդանը, և թե այն, որ սրա հակառակ՝ աշխատույժի վրա ծախսված կապիտալի նյութական իրականությունից բղխեցվի նրա, որպես շրջանառու կապիտալի, բնույթը, և հետո էլ շրջանառու կապիտալը դարձյալ որոշվի փոփոխուն կապիտալի նյութական իրականության միջոցով։ Աշխատավարձի վրա ծախսված կապիտալի իրական նյութը հենց աշխատանքն ինքն է, ինքնագործուն, արժեստեղծ աշխատանքը, կենդանի աշխատանքը,՝ որ կապիտալիստը փոխանակել է մեռյալ, առարկայացած աշխատանքի հետ և միակցել յուր կապիտալին, որի հետևանքով է միայն, որ նրա ձեռին գտնվող արժեքը փոխարկվում է արժեպես ինքնաճող արժեքի։ Բայց արժեպես ինքնամեծանալու այս ույժը կապիտալիստը չի ծախում։ Նա միշտ կազմում է նրա միմիայն արտադրողական կապիտալի բաղադրամասը նրա աշխատամիջոցների նման, բայց ոչ երբեք նրա ապրանքակապիտալի բաղադրամասը, օրինակ, այն պատրաստի արդյունքի նման, որը ծախում է նա։ Արտադրապրոցեսի մեջ աշխատամիջոցները որպես արտադրողական կապիտալի բաղադրամասեր աշխատույժին հանդիպակայում են ոչ իբրև հիմնական կապիտալ, ինչպես և աշխատանյութեղենն ու օժանդակ նյութերը չեն համընկնում նրա հետ որպես շրջանառու կապիտալ. երկսին էլ հանդիպակայում է աշխատույժն իբրև անձնական գործոն, այնինչ նրանք իրեղեն գործոններն են.— այս՝ աշխատապրոցեսի տեսակետից։ Երկուսն էլ աշխատույժին, փոփոխուն կապիտալին հանդիպակայում են որպես հաստատուն կապիտալ.— այս էլ՝ արժեմեծացման պրոցեսի տեսակետից։ Կամ, եթե այստեղ խոսքը պետք է մի նյութական տարբերության մասին լինի, որչափով որ սա ներգործում է շրջանառության պրոցեսի վրա, ապա բանը միմիայն այս է.— արժեքի բնությունից, որը ոչ այլ ինչ է, քան առարկայացած աշխատանք, ու ինքնագործուն աշխատույժի բնությունից, որն ուրիշ բան չի, քան առարկայացվող աշխատանք, հետևում է, որ աշխատույժը յուր ֆունկցիայի տևողության ժամանակ միշտ արժեք ու հավելարժեք է ստեղծում, որ այն, ինչ որ աշխտաույժի կողմում իբրև շարժում, իբրև արժեստեղծումն է ներկայանում, նրա արդյունքի կողմում ներկայանում է հանգստացող ձևով, իբրև ստեղծված արժեք։ Եթե աշխատույժր գործել է արդեն, ապա կապիտալն այլևս կազմված չի մի կողմում աշխատույժից ու մյուս կողմում՝ արտադրամիջոցներից։ Այն կապիտալարժեքր, որ ծախսված էր աշխատույժի վրա, հիմա միարժեք է, որը (+ հավելարժեքը) միակցվել է արդյունքին։ Պրոցեսը կրկնելու համար պետք է արդյունքը ծախվի, և նրանից ստացված փողով նորից աշխատույժ գնվի միշտ և արտադրողական կապիտալին կցվի։ Այս հանգամանքն աշխատույժի վրա ծախսված կապիտալամասին, նույնպես և աշխատանյութեղենի և այլոց վրա ծախսված կապիտալամասին այս դեպքում տալիս է շրջանառու կապիտալի բնույթ՝ հակադրելով աշխատամիջոցների մեջ սևեռված մնացող հիմնական կապիտալին։ Իսկ եթե, ընդհակառակը, շրջանառու կապիտալի այն որոշումը, որը երկրորդական է և ընդհանուր է աշխատույժի վրա հախսված կապիտալամասի ու հաստատուն կապիտալի մի մասի (հումքերի ու օժանդակ նյութերի) համար, դարձվում է աշխատույժի վրա ծախսված կապիտալի էական որոշում — այսինքն այն իմաստով, որ նրա վրա ծախսված արժեքն ամնողջովին է փոխանցվում այն արդյունքին, որի արտադրության մեջ նա բանեցվում է, և ոչ թե աստիճանաբար ու մաս-մաս՝ հիմնական կապիտալի ժամանակվա նման, որ հետևաբար հիշյալ արժեքը հենց ամբողջովին էլ պետք է փոխհատուցվի արդյունքը ծախելու, միջոցով,— ապա աշխատավարձի վրա ծախսված կապիտալամասն էլ պետք է նյութապես կազմված լինի ոչ թե բանող աշխատույժից, այլ այն նյութական տարրերից, որ բանվորը գնում է յուր աշխատավարձով, ուրեմն հասարակական ապրանքաապիտալի այն մասից, որը մտնում է բանվորի սպառման մեջ, այսինքն կենսամիջոցներից։ Այս դեպքում հիմնական կապիտալը կազմված է լինում ավելի դանդաղ ոչնչացող և ուրեմն ավելի դանդաղ փոխարինելի աշխատամիջոցներից, իսկ աշխատույժի վրա ծախսված կապիտալն՝ ավելի արագ փոխարինելի կենսամիջոցներից։ Սակայն ավելի արագ կամ թե ավելի դանդաղ կերպով ոչնչացող լինելու սահմանները ջնջվում են։ «Այն սնունդն ու հագուստեղենը, որ բանվորն սպառում է, այս շենքը, որում նա աշխատում է, այն գործիքները, որոնք օժանդակում են նրա աշխատանքի ժամանակ, բոլորն էլ անցողիկ բնություն ունեն։ Բայը մի հուժկու տարբերություն կա այն ժամանակի մեջ, որի ընթացքում պահպանվում, դիմանում են այս տարբեր կապիտալները, մի շոգեմեքենա ավելի երկար է հարատևում, քան մի նավ, մեկ նավ՝ ավելի երկար, քան բանվորի հագուստեղենը, բանվորի հագուստեղենն էլ դարձյալ ավելի երկար, քան այն սնունդը, որ սպառում է նա։» <ref>«The food and clothing consumed by the labourer, the buildings in which he works, the implements with which his labour is assisted, are all of a perishable nature. There is, however, a vast difference in the time for which these different capitals will endure: a steam-engine will last longer than a ship, a ship than the clothing of the labourer. and the clothing of the labourer longer than the food which he consumes.»— Ricardo, etc., p. 27.</ref> Ընդսմին Ռիկարդոն մոռանում է, որ այն տունը, որում բանվորն ապրում է, նրա կահը, նրա սպառագործիքներր, որպիսիք են դանակները, պատառաքաքաղները, ամանեղենը և այլ, սրանք բոլորն էլ դիմացկունության միևնույն բնույթն ունեն, ինչպիսին ունեն աշխատամիջոցները։ Միևնույն իրերը, իրերի միևնույն դասակարգերն այստեղ հանդես են գայիս իբրև սպառամիջոցներ, այնտեղ որպես աշխատամիջոցներ։ Տարբերությունը, ինչպես Ռիկարդոն է արտահայտում այն, հետևյալն է. նայած թե կապիտալն արագ է պրծնում և պետք է հաճախակի վերարտադրվի, և կամ նայած թե նա դանդաղ է սպառվում , սրա համեմատ էլ նա դասակարգվում է շրջանառու կամ թե հիմնական կապիտալի տակ։»<ref>«According as capital is rapidly perishable and requires to be frequently reproduced, or is of slow consumption, it is classed under the heads of circulating, or fixed capital.»</ref> Սրա վերաբերմամբ Ռիկարդոն հետևյալ նկատողությունն է անում. մի անէական բաժանում, որի ժամանակ, բացի սրանից, չի կարելի անջատման գիծը ճիշտ քաշել։<ref>«A division not essential, and in which the line of demarcation cannot be accurately drawn.»</ref> Ուրեմն այսպիսով մենք բարեհաջող կերպով վերադարձած ենք լինում այն գաղափարների մոտ, ըստ որոնց avances annuelles-ի [տարեկան կանխավճարումների] ու avances primitives-ի [սկզբնական կանխավճարումների] միջև եղած տարբերությունը կիրառվող կապիտալի բանեցման և ուրեմն սրա տարբեր վերարտադրաժամանակի միջև եղած մի տարբերություն էր։ Միայն թե այն, ինչ որ նրանց մոտ հասարակական արտադրության համար կարևոր մի երևույթ է արտահայտում և Tableau economique-ի մեջ էլ ներկայացված է շրջանառության պրոցեսի հետ կապակցված, այստեղ դառնում է մի սուբյեկտիվ ու, ինչպես Ռիկարդոն ինքն է ասում, ավելորդ զանազանում։ Հենց որ աշխատանքի վրա ծախսված կապիտալամասն աշխատամիջոցների վրա ծախսված կապիտալամասից տարբերվում է վերարտադրապարբերաշրջանով և հետևաբար յուր շրջանառության ժամկետով միայն, հենց որ մի մասը կազմվում է կենսամիջոցներից, ինչպես և մյուս մասն՝ աշխատամիջոցներից, այնպես որ վերջիններս առաջիններից տարբերվում են անցողիկ լինելու ավելի արագ աստիճանով միայն, ճիշտ ինչպես որ հենց առաջիններն իրենք անցողիկ լինելու տարբեր աստիճաններ են ունենում անշուշտ,— ապա աշխատույժի ու արտադրամիջոցների վրա ծախսված կապիտալների ամեն differentia specifica [մասնահատուկ տարբերություն, տարբերիչ հատկանիշ] ջնջվում է իհարկե։ Այս ամբողջովին հակասում է Ռիկարդոյին արժեքի ուսմունքին, ինչպես և նրա շահույթի թեորիային, որը հավելարժեքի թեորիա է փաստորեն։ Նա հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերությունն ընդհանրապես քննում է լոկ այն չափով, որչափով որ երկսի էլ տարբեր համամասնությունները տարբեր ձեռնարկաճյուղերում հավասարամեծ կապիտալների ժամանակ ազդում են արժեքի օրենքի վրա և այս էլ այն իմաստով, թե աշխատավարձի մի բարձրացում կամ թե անկում այս հանգամանքների հետևանքով որքան է ներգործում գների վրա։ Սակայն մինչև անգամ այս սահմանափակ հետազոտման շրջանակներում նա հիմնական ու շրջանառու կապիտալը հաստատուն ու փոփոխուն կապիտալի հետ շփոթելու հետևանքով մեծագույն սխալներն է անում և հետազոտման մի բոլորովին սխալ հիմքից է չվում փաստորեն։ Հետևաբար 1) որչափով որ կապիտալի՝ աշխատույժի վրա ծախսված արժեմասը դասվելու է շրջանառու կապիտալի ռուբրիկայի տակ, սխալ են սահմանվում բուն իսկ շրջանառու կապիտալի որոշումները, և հատկապես այն հանգամանքները, որոնք աշխատույժի վրա ծախսված կապիտալամասը մտցնում են այս ռուբրիկայի տակ։ 2) Իրար հետ շփոթվում են այն որոշումն, ըստ որի աշխատույժի վրա ծախսված կապիտալամասը փոփոխուն է, ու մյուս որոշումն, ըստ որի նա շրջանառու է՝ հակադրվելով հիմնական կապիտալին։ Հենց գլխից պարզ է, թե աշխատույժի վրա ծախսված կապիտալն իբրև շրջանառու կամ հոսուն որոշելը մի երկրորդական որոշումն է, որով արտադրապրոցեսում նրա ունեցած differentia specitica-ն [մասնահատուկ տարբերություն, տարբերիչ հատկանիշ] ջնջված է լինում. որովհետև մի կողմից՝ այս որոշման մեջ նույնանիշ են դառնում աշխատանքի ու հումքերի և այլոց վրա ծախսված կապիտալները.— մի ռուբրիկա, որը հաստատուն կապիտալի մի մասը նույնացնում է փոփոխուն կապիտալի հետ, ոչ մի գործ չունի փոփոխուն կապիտալի այն differentia specifica-յի [մասնահատուկ տարբերություն, տարբերիչ հատկանիշ] հետք որ ով նա հակադրվում է հիմնական կապիտալին։ Մյուս կողմից՝ թեև աշխատանքի ու աշխատամիջոցների վրա ծախսված կապիտալամասերը հակադրվում են իրար, բայց ոչ երբեք այն իմաստով, թե նրանք բոլորովին տարբեր եղանակով են մտնում արժեքի արտադրության մեջ, այլ այն իմաստով, թե երկսի էլ տվյալ արժեքը փոխանցվում է արդյունքին, միայն թե տարբեր ժամանակամիջոցներում։ Այս բոլոր դեպքերում բանը վերաբերում է նրան, թե մի տվյալ արժեք, որը ծախսվում է ապրանքի արտադրապրոցեսի վրա, լինի հիշյալ արժեքն աշխատավարձ, հումքի գին կամ թե աշխատամիջոցների գին, միևնույն է,— '''ինչպես''' է փոխանցվում արդյունքին, ուրեմն շրջանառում արդյունքի հետ միասին և սրա ծախվելու միջոցով յուր ելակետին վերադարձվում կամ թե փոխհատուցվում։ Այստեղ միակ տարբերությունն այս '''«ինչպես»'''-ն է, այս արժեքի փոխանցման, ուրեմն և նրա շրջանառության յուրահատուկ կերպն ու եղանակը։ Թե արդյոք աշխատույժի՝ յուրաքանչյուր դեպքում առաջուց պայմանագրորեն որոշված գինը փողով կամ թե կենսամիջոցներով է վճարվում, այս ամենևին չի փոխում մի որոշ տվյալ գին լինելու նրա բնույթը։ Սակայն փողով վճարված աշխատավարձի դեպքում ակներև է, որ ինքը փողը չի մտնում արտադրապրոցեսի մեջ նույնպես, ինչպես ակներև է այն էլ, որ արտադրապրոցեսի մեջ մտնում է արտադրամիջոցների ոչ թե մենակ արժեքը, այլև սրանց նյութը։ Իսկ եթե այն կենսամիջոցները, որ բանվորը գնում է յուր աշխատավարձով, իբրև շրջանառու կապիտալի նյութական կերպարանք հումքերի և այլոց հետ ուղղակի դասվում են մի ռուբրիկայի տակ և հակադրվում աշխատամիջոցներին, ապա սա մի ուրիշ երևութք է տալիս բանին։ Եթե այս իրերի, արտադրամիջոցների, արժեքն արտադրապրոցեսում փոխանցվում է արդյունքին, ապա այն մյուս իրերի, կենսամիջոցների, արժեքը վերահայտնվում է այն աշխատույժի մեջ, որն սպառում է հիշյալ կենսամիջոցները, և աշխատույժի գործելու հետևանքով նույնպես փոխանցվում է արդյունքին։ Այս բոլորի դեպքում հավասարապես խոսքն արտադրության ժամանակ կանխավճարված արժեքների՝ արդյունքի մեջ սոսկ վերահայտնվելու մասին է։ (Ֆիզիոկրատներն այս լուրջ էին ընդունում է ուստի ժխտում էին արդյունաբերական աշխատանքի՝ հավելարժեք ստեղծելը)։ Այսպես, Վեյլենդից արդեն մեջբերած հատվածում ասված է. «Բանն այն չի, թե կապիտալն ինչ ձևում պարուրված է վերահայտնվում... սննդի, հագուստեղենի ու բնակարանի տարբեր տեսակները, որոնք հարկավոր են մարդկանց գոյության ու բարորության համար, նույնպես փոփոխվում են։ Նրանք գործածվում են ժամանակի ընթացքում և նրանց արժեքը վերահայտնվում է և այլն»։ («Elements of Pol. Econ.», p. 31, 32). Այստեղ արտադրության համար արտադրամիջոցների ու կենսամիջոցների կերպարանքով կանխավճարված կապիտալարժեքները միակերպ վերահայտնվում են արդյունքի արժեքի մեջ։ Սրանով էլ հենց բարեհաջող կերպով գլուխ է բերված լինում կապիտալիստական արտադրապրոցեսի փոխարկումը մի լիակատար խորհրդածեսի, և հայացքից բոլորովին թաքցվում է արդյունքի մեջ առկա հավելարժեքի ծագումը։ Այնուհետև, սրանով յուր ավարտին է հասնում բուրժուական տնտեսությանը հատուկ ֆետիշիզմը, որը հասարակական, տնտեսական այն բնույթը, որ իրերը հասարակական արտադրապրոցեսում կրում են իրենց վրա դրոշմված, փոխարկում է մի բնական, այս իրերի նյութական բնությունից ծագող բնույթի։ Օրինակ, աշխատամիջոցները հիմնական կապիտալ են,— սա մի սխոլաստիկ որոշում է, որ բերում, հակասությունների ու խառնաշփոթման է հասցնում։ Ճիշտ ինչպես որ աշխատապրոցեսի ժամանակ (I գիրք, V գլուխ) ցույց տվինք, թե առարկայական բաղադրամասերն արդյոք իբրև աշխատամիջոցներ, աշխատանյութեղեն կամ թե արդյունք են գործում, այս ամբողջովին կախված է յուրաքանչյուր անգամվա այն դերից, որ հիշյալ առարկայական բաղադրամասերը խաղում են մի որոշ աշխատապրոցեսում, կախված է նրանց ֆունկցիայից,— բոլորովին նույն կերպ էլ աշխատամիջոցները հիմնական կապիտալ են այնտեղ միայն, որտեղ արտադրապրոցեսն ընդհանրապես կապիտալիստական արտադրապրոցես է, և ուրեմն արտադրամիջոցներն էլ ընդհանրապես կապիտալ են, կապիտալի տնտեսական որոշվածություն, կապիտալի հասարակական բնույթ ունեն. այլն երկրորդ՝ նրանք հիմնական կապիտալ են լոկ այն դեպքում, եթե իրենց արժեքը մի առանձին եղանակով են փոխանցում արդյունքին։ Եթե ոչ, նրանք աշխատամիջոցներ են մնում՝ առանց հիմնական կապիտալ լինելու։ Նույնպես էլ օժանդակ նյութերը, ինչպես, օրինակ, պարարտանյութերը, եթե միևնույն առանձնահատուկ եղանակով են արժեք փոխհանձնում, ինչպես աշխատամիջոցների մեծագույն մասը, ապա նրանք հիմնական կապիտալ են դառնում, չնայած որ ամենևին աշխատամիջոցներ չեն։ Այստեղ խոսքն այն սահմանումների մասին չի, որոնց տակ կարող են դասվել իրերը։ Բանը վերաբերում է այն որոշակի ֆունկցիաներին, որոնք արտահայտվում են որոշ կատեգորիաների մեջ։ Եթե աշխատավարձի վրա ծախսված կապիտալ շինելը վերագրվում է կենսամիջոցներից որևէ մեկին իբրև մի որպիսություն, որը նրան հատուկ է ինքնըստինքյան, բոլոր պարագաներում, ապա այս «շրջանառու» կապիտալի բնույթ է դառնում նաև «աշխատանքը պահպանելը», to support labour [Ricardo, p. 25]։ Եթե կենսամիջոցները «կապիտալ» չլինեին, ապա ուրեմն նրանք աշխատույժը չէին ապրեցնի, պահպանի. այնինչ նրանց ունեցած հենց կապիտալաբնույթն է այն հատկությունը տալիս նրանց, որով նրանք ուրիշի աշխատանքի միջոցով '''կապիտալ''' են պահպանում։ Եթե կենսամիջոցներն ինքնին շրջանառու կապիտալ են — այն բանից հետո, երբ սա աշխատավարձի է փոխարկվել — ապա սրանից բղխում է այնուհետև, որ աշխատավարձի մեծությունը կախված է այն հարաբերությունից, որ բանվորաքանակն ունի շրջանառու կապիտալի տվյալ մասսայի նկատմամբ — սա տնտեսագիտական մի սիրված դրույթ է — այնինչ իրականում կենսամիջոցների այն մասսան, որ բանվորն է կորզում շուկայից, ու կենսամիջոցների այն մասսան, որ կապիտալիստն է տրամադրության տակ ունենում յուր սպառման համար, կախված է հավելարժեքի՝ աշխատանքի գնի նկատմամբ ունեցած հարաբերությունից։ Ռիկարդոն, ինչպես և Բարտոնը,2929<ref>«Observations of the Circumstances which influence the Condition of the labouring Classes of Society», London 1817. Համապատասխան մի հատված մեջ ենք բերել I գրքում, էջ 655, ծանոթագրություն 79։ || Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան 1933, էջ 600։ ||</ref> փոփոխուն կապիտալի՝ հաստատունի նկատմամբ ունեցած հարաբերությունն ամենուրեք շփոթում է շրջանառու կապիտալի՝ հիմնականի նկատմամբ ունեցած հարաբերության հետ։ Մենք հետո կտեսնենք, թե այս հանգամանքն ինչպես է նրան մոլորեցնում շահութանորմային վերաբերող յուր հետազոտության ժամանակ։ Այնուհետև Ռիկարդոն այն տարբերությունները, որոնք պտույտի մեջ ուրիշ պատճառներից են ծագում է ոչ թե հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերությունից, նույնացնում է այս վերջինիս հետ. «Հետո պետք է նշել, որ շրջանառու կապիտալը շատ անհավասար ժամանակամիջոցներում կարող է շրջանառել կամ թե հետհոսել յուր կիրառողի ձեռքը։ Մի ֆերմերի կողմից ցանքի համար գնված ցորենը մի հիմնական կապիտալ է համեմատած այն ցորենի հետ, որ մեկ հացթուխ գնել է հաց դարձնելու համար։ Մեկը ցորենը թողնում է հողի մեջ և մի տարուց հետո միայն կարող է մի հետհոսում ձեռք գցել. մյուսը կարող է այն աղալ տալ ու ալյուր դարձնել է որպես հաց ծախել յուր հաճախորդներին, այնպես որ մի շաբաթվա ընթացքում նա յուր կապիտալն էլի ազատ կունենա ձեռին՝ միևնույն գործառնությունը նորից կամ թե նրանով մի որևէ ուրիշ գործառնություն սկսելու համար։»<ref>«It is also to be observed that the circulating capital may circulate, or be returned to its employer, in very unequal times. The wheat bought by a farmer to sow is comparatively a fixed capital to the wheat purchased by a baker to mane into loaves. The one leaves it in the ground, and can obtain no return for a year; the other can get it ground into flour, sell it as bread to his customers, and have his capital free, to renew the same, or commence any other employment in a week.» (p. 26, 27.)</ref> Այստեղ բնորոշն այն է, որ ցորենը, թեև սա սերմացու լինելիս ոչ թե իբրև կենսամիջոց, այլ որպես հումք է ծառայում, նախ՝ շրջանառու կապիտալ է, որովհետև ինքնըստինքյան կենսամիջոց է, և երկրորդ՝ հիմնական կապիտալ է, որովհետև նրա հետհոսումը հետաձգվում է մի տարուց դենը։ Բայց ոչ թե ավելի դանդաղ և կամ ավելի արագ հետհոսումն է լոկ, որը մի արտադրամիջոց հիմնական կապիտալ է դարձնում, այլ արդյունքին արժեք հանձնելու որոշ կերպն ու եղանակը։ Սմիթի մտցրած խառնաշփոթությունը հասցրել է հաջորդ հետևանքներին. 1) Հիմնական ու հոսուն կապիտալի միջև եղած տարբերությունը շփոթվում է արտադրողական կապիտալի ու ապրանքակապիտալի տարբերության հետ։ Այսպես, օրինակ, միևնույն մեքենան շրջանառու կապիտալ է, եթե իբրև ապրանք շուկայումն է գտնվում, և հիմնական կապիտալ է, եթե միակցված է արտադրապրոցեսին։ Ընդսմին բացարձակապես թաքուն ու անտեսանելի է մնում, թե ինչու կապիտալի մի որոշ տեսակ պետք է ավելի շատ՝ հիմնական կամ թե ավելի շատ՝ շրջանառու լինի, քան ուրիշ տեսակը։ 2) Շրջանառու ամեն կապիտալ նույնացվում է աշխատավարձի վրա ծախսված կամ թե ծախսելի կապիտալի հետ։ Այսպես է Ջ. Ստ. Միլլի և այլոց մոտ։ 3) Փոփոխուն ու հաստատուն կապիտալի միջև եղած տարբերությունը, որ արդեն Բարտոնը, Ռիկարդոն և ուրիշները շփոթել են շրջանառու և հիմնական կապիտալի տարբերության հետ, վերջիվերջո ամբողջովին հանգեցվում է այս վերջինին, ինչպես և, օրինակ, Ռամսեյի գրածներում, որտեղ բոլոր արտադրամիջոցները, հումքերը և այլն, այլև աշխատամիջոցները հիմնական կապիտալ են, և միմիայն աշխատավարձի վրա ծախսված