Changes

Մոսկվա 2042

No change in size, 15:28, 19 Մարտի 2016
/* Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը */
Գործողության վայրը․ Անգլիական այգի, Մյունխեն։
Մենք նստած էինք բացօդյա բացօթյա գարեջրատանը։ Մենք՝ դա ես և իմ ծանոթը, որի անունն է Ռուդոլֆ, կամ կարճ, Ռուդի։ Իսկ նրա ազգանունը ռուս մարդու համար ընդհանրապես անհնարին է հիշել։ Ոչ այն է Միտտելբրեխենմախեր, ոչ այն է Մախենմիտտելբրեխեր։ Ինչ֊որ մի նման բան, բայց դա կարևոր չէ։ Անձամբ ես նրան անվանում եմ ուղղակի Ռուդի։
Մենք նստած էինք դեմ առ դեմ, և Ռուդին ինձանից մի թեթև փակում էր ընդհանուր համայնապատկերը։ Բայց աչքերս թեքելով մի փոքր աջ, ես տեսնում էի արճճագույն փայլով քնատ լիճը, որի ափով, մի ոտքից մյուսի վրա ընկնելով դանդաղ քայլում էին ճարպոտ սագերը և մերկ գերմանացիները։ Այսինքն, ավելի շուտ, ոչ միայն գերմանացիները, այլ նաև բոլոր ազգությունները ներկայացնող էքսգիբիցիոնիստները, որոնք օգտվելով տեղի ոստիկանության թողտվությունից, ամբողջ աշխարհից հավաքվում էին Մյունխենում, որպեսզի և մարդկանց տեսնեն և իրենց ցույց տան։
Ադմին, Վստահելի
1876
edits