Changes
― Ինչպե՞ս եք համարձակվում այդպիսի բաներ ասել իմ հասցեին, ― հարցրեց Մոնքսը։
― Իսկ դու ինչպես՞ս ինչպե՞ս ես համարձակվում ստիպել ինձ այդ բանն անել, երիտասա՛րդ, ― պատասխանեց միստր Բրաունլոն, սևեռուն նայելով նրա դեմքին։ ― Անշուշտ խելքդ չես կորցրել, որ ցանկանաս դուրս գալ այս տանից։ Դե՛, բա՛ց թողեք նրան, համեցեք, սը՛ր։ Դու ազատ ես, կարող ես գնալ, իսկ մենք ազատ ենք հետևելու քեզ։ Բայց ինձ համար բոլոր սուրբ ու նվիրական բաների անունով նախազգուշացնում եմ, որ փողոց դուրս եկած րոպեից, գողության ու խաբեության համար քեզ ձերբակալել տալով, կհանձնեմ օրենքին։ Ես վճռական եմ և անդրդվելի։ Եթե դու նույնպես որոշել ես վճռական ու անդրդվելի լինել, մեղքը վզիդ։
― Այս շները ո՞ւմ իշխանությամբ առևանգեցին ինձ փողոցում և բերեցին այստեղ, ― հարցրեց Մոնքսը իր մոտ կանգնած մարդկանց, նախ մեկին, ապա մյուսին նայելով։
― Լսիր այն, ինչ֊որ ես գիտեմ և ինչ֊որ դու կարող ես չիմանալ, ― ասաց միստր Բրաունլոն։ ― Շուտով ավելի լարված հետաքրքրությամբ կլսես ինձ։ Ես գիտեմ, որ դու եղել ես քո տարաբախտ հոր շատ պատանի հասակում կնքած ամուսնության միակ և հրեշային ծնունդը։
― Ձեր վիրավորական խոսքերի հանդեպ անտարբեր եմ մնաումմնում, ― ընդհատեց Մոնքսը կծու հեգնանքով։ ― Դուք ծանոթ եք իրողությանը, և այդ բավական է ինձ համար։
― Բայց ես նմանապես գիտեմ, ― շարունակեց ծերունի ջենթլմենը, ― այդ անհաջող միությունից բխած դժբախտության, հոգեմաշության և երկարատև տառապանքի մասին։ Ես գիտեմ, թե այդ ողորմելի զույգից յուրաքանչյուրը ինչպես քաշ տվեց իր կյանքը մի մթնոլորտում, որ երկուսի համար էլ թունավորված էր։ Ես գիտեմ, թե ինչպես շրջապատի մարդկանց վերաբերմունքը փոխվեց նրանց հանդեպ, և թե ինչպես սառը ձևականությունները տեղի տվեցին բացահայտ նախատինքների, ինչպես անտարբերությանը հաջորդեց հակակրությունը, հակակրությանը՝ ատելությունը, ատելությանը՝ զզվանքը, մինչև որ, վերջապես, չկարողանալով տոկալ հասարակության անողոք հարվածներին, նրանք պոկեցին իրենց կյանքը միավորող ծանր շղթաները, և յուրաքանչյուրը, իր սրտում կրելով այդ հոգեմաշ տվայտանքը, որը միայն մահով կվերջանար, մեկուսացավ ամեն մեկը հեռավոր մի վայրում, աշխատելով իր ամոթն ու տառապանքը թաքցնել կեղծ երջանկության դիմակի տակ՝ նոր շրջապատում։ Քո մորը հաջողվեց այդ անել, նա շուտով մոռացավ անցյալը։ Բայց դա երկար տարիներ մնաց քո հոր սրտում և մեծ ավերներ գործեց այնտեղ։
― Ես ոչինչ չունեմ հայտնելու, ― առարկեց Մոնքսը։ ― Շարունակեցե՛ք խոսել, եթե ցանկալի է ձեզ։
― Այս նոր բարեկամներից մեկը, ― ասաց միստր Բրաունլոն, մի ծովային սպա էր, ծառայությունը ավարտած, որի կինը մահացել էր մոտավորապես վեց ամիս առաջ, թողնելով երկու երեխա, եղել էին նաև ուրիշ երեխաներ, բայց բարեբախտաբար, ամբողջ ընտանիքից միայն երկուսն էին ողջ մնացել։ Այդ երկուսն էլ աղջիկ էին, մեկը տասնինը տարեկան չքնաղ մի էակ, իսկ մյուսը հազիվ երկու֊երեք տարեկան մի մանկիկ։
Պատմության այս մասում Մոնքսը շունչը պահեց և լարված ուշադրությամբ ականջ դրեց, թեև աչքերը զրուցակցին չէին նայում։ Երբ միստր Բրաունլոն կանգ առավ, նա իր դիրքը փոխեց սրտում հանկարծ թեթևություն զգացող մարդու տեսքով և սրբեց այրվող երեսն ու ձեռքերը։
― Նախքան արտասահման գնալը, Լոնդոնից անցնելիս, ― ասաց միստր Բրաունլոն դանդաղորեն և աչքերը սևեռելով մյուսի դեմքին, ― նա եկավ ինր ինձ մոտ։
― Ես երբեք չեմ լսել այդ մասին, ― ընդհատեց Մոնքսը, աշխատելով իր ձայնի մեջ դնել կասկածանք, որը ավելի շուտ անախորժ զարմանք արտահայտեց։
Մոնքսը սկսեց նույնիսկ ավելի ազատ շնչել և հաղթական ժպիտով նայեց շուրջը։
― Երբ քո եղբայրը, ― ասաց միստր Բրաունլոն, իր աթոռը ավելի մոտ բերելով մյուսի աթոռին, ― երբ քո եղբայրը, այդ տկար, թշվառ, լքված երեխան, պատահականությունից ավելի զորավոր մեկի ձեռքով հայտնեց հայտնվեց իմ ճամփին, և ես նրան փրկեցի մոլորություններով ու անպատվություններով լի մի կյանքից․․․
― Ինչպե՜ս, ― գոչեց Մոնքսը։
― Ի՞նչ ես արել, ― հարցրեց բժիշկը շշուկով։
― Այն բոլորը, որ ցանկանում էի և նույնիսկ ավելին։ Խեղճ աղջկանից քաղած իմ տեղեկությունները, ինչպես և իմ նախկին տեղեկությունները միացնելով, մեր ազնիվ բարեկամի հետաքննության արդյունքներին, ես փախուստի ոչ մի սողանցք չթողեցի նրա համար և մերկացրի նրա ամբողջ սրիկայությունը, որը այդ հայտնաբերումների շնորհիվ ցերեկվա լույսի պես պարզ դարձավ։ Գրեցե՛ք և հանդիպում նշանակեցե՛ք վաղը չէ մյուս օրը, երեկոյան ժամը յոթին։ Մենք այնտեղ կլինենք մի քանի ժամ առաջ, որպեսզի փոքր֊ինչ հանգստանանք, մանավանդ դեռատի լեդին, որը գուցե շատ ավելի կարիք կունենա կորովի, քան թե դուք կամ ես կարող ենք այժմ նախատեսել։ Բայց ինչպես է արյունս վառվում այդ խեղճ, խողխողված աղջկա վրեժը լուծելու տենչով։ Ո՞ր կողմով գնացին։
― Ուղիղ ոստիկանատուն գնացեք և դուք կհասնեք ճիշտ ժամանակին, ― պատասխանեց միստր Լոզբերնը։ ― Ես կմնամ այստեղ։
Ահա այսպիսի մի թաղամասում, Դայքեդից և Սաութվորդ Բորրոյից անդին գտնվում է Հակոբի կղզին։ Այդ կղզին շրջապատված է ցեխոտ մի խրամատով, որը մակընթացության ժամերին ունենում է վեցից ութ ոտք խորություն տասնհինգից քսան ոտք լայնություն։ Անցյալում այդ կոչվել է Միլլ Պանդ, բայց այս պատմության շրջանում այն ճանաչված էր որպես Ֆոլլի Դիլ։ Թեմզայի այս ծոցը մակընթացության ժամանակ միշտ կարելի է լցնել ջրով, եթե Լեդ Միլլզի ջրարգելակները բացվեն, որտեղից և նա ժառանգել է իր անունը։ Այսպիսի դեպքերում որևէ օտարական, կանգնելով փայտե կամուրջներից մեկի վրա, որը գցված է դրա լայնքով, կտեսնի, թե երկու կողմերում գտնվող տների բնակիչները ջուրը վեր քաշելու համար հետևի դռներից և լուսամուտներից ինչպես են ներքև իջեցնում դույլեր, տաշտեր և բոլոր տեսակի տնային սպասեղեն։ Եվ երբ հայացքը կտրելով այս գործողություններից, նա ուղղակի տներին նայի, նրա առաջ կբացվի չափազանց ապշեցուցիչ մի տեսարան։ Նա կտեսնի ներքևի տիղմը ծածկելու համար տախտակամածներ, վեց֊յոթ ընտանիքների ընդհանուր գործածության ենթակա խորտակված պատշգամբներ, գոյություն չունեցող սպիտակեղենը փռելու համար դուրս ցցված ձողերով՝ ջարդված ու վերանորոգված լուսամուտներ, փոքր, կեղտոտ, հեղձուցիչ սենյակներ, ցեխից դուրս ցցված և նորից ցեխը գլորվելու (ինչպես պատահել է մի քանիսի հետ) պատրաստ փայտյա շինություններ, խարխլաված ու կեղտի մեջ կորած պատեր, փտած հիմքեր, վերջապես աղքատության բոլոր տեսակի խորշեցուցիչ նշաններ, նեխվածության ու փտածության գարշելի հետքեր։ Ահա այս բոլորը զարդարում են Ֆոլլի Դիչի ափերը։
Հակոբի կղզում պահեստները աներդիկ են ու դատարկ պատերը փուլ են գալիս, լուսամուտները այլևս լուսամուտի նման չեն, դռները թեքված և համարյա ընկնում են փողոցների վրա, ծխնելույզները սևացած են, բայց ոչ մի ծուխ չի բարձրանում դրանց միջից։ Մոտավորապես քառասուն տարի առաջ, երբ այս վայրը տակավին կորուստներ չէր տեսել և բարձրագույն ատյանի դատավճիռներին ենթարկվելով դեռևս չէր տուժել, դա բարգավաճ մի կենտրոն էր, բայց այժմ իրոք մի լքված կղզի է այդ։ Տները տեր չունեն։ Այն մարդիկ, որ սիրտ են անում ապրել այդպիսի վայրում, խորտակում են դռները, մտնում են ներս և այնտեղ էլ մնում են մինջև մինչև իրենց կյանքի վերջը։ Նրանք, ովքեր բնակություն են հաստատել Հակոբի կղզում, պետք է գաղտնի ապաստարան որոնելու լուրջ պատճառներ ունեցած լինեն, կամ, արդարև հասած լինեն շատ հետին չքավորության, եթե ոչ, դժվար թե որևէ մեկը ցանկանա ապրել այնտեղ։
Ահա այս տներից մեկի վերնասենյակում, բավականին մեծ ու մեկուսացած տուն, որը մյուսների նման կիսվեր կիսավեր վիճակում էր, բայց ուներ ամուր պահպանված դռներ ու լուսամուտներ, և որի հետևի մասը վերևում նկարագրված ձևով խրամատին էր նայում, նստած էին երեք տղամարդ, որոնք սպասողականություն ու շփոթվածություն արտահայտող հայացքներով մերթ ընդ մերթ իրար նայելով, բավական ժամանակից ի վեր սպասում էին խոր ու չարագուշակ լռության մեջ։ Դրանցից մեկը Թոնի Քրեքիթն էր, մյուսը՝ միստր Չիթլինգը, իսկ երրորդը՝ հիսուն տարեկան մի ավազակ, որի քիթը ճզմված էր անցյալում տեղի ունեցած ինչ֊որ ընդհարման ժամանակ, և որի դեմքի վրա կար ահռելի մի սպի, հավանաբար նույնպես ստացված այդպիսի կռիվներից մեկում։ Այս մարդը տաժանակիր աշխատանքի դատապարտված ու այժմ վերադարձաց վերադարձած մի աքսորյալ էր, և նրա անունը Քեգզ էր։
― Քանի որ նախկին երկու որջերը շատ վտանգավոր դարձան, լավ կլիներ ուրիշ թաքստարան ընտրեիր քեզ համար, բարեկա՛մ, և այստեղ չգայիր, ― ասաց Թոբին, շուռ գալով դեպի միստր Չիթլինգը։
― Խե՜ղճ Բեթ։ Նա գնաց դիակը տեսնելու և խոսելու մեկի հետ, որ այլևս գոյություն չուներ, ― պատասխանեց միստր Չիթլինգը ավելի ու ավելի մռայլվելով, ― տեսնելուց հետո նա խելագարվեց։ Ինչպիսի՜ աղեխարշ աղաղակներ էր արձակում, և խելահեղորեն մազերն ու հագուստները գզգզելով, ինչպե՜ս էր գլուխը պատերին խփում։ Հետևաբար, ինչ֊որ յուրահատուկ շապիկ հագցրին վրան ու տարան գժանոց, ու այնտեղ էլ մնում է այժմ։
― Փեքրիկ Փոքրիկ Բեյթսը որտե՞ղ է, ― հարցրեց Քեգզը։
― Նա թափառելու էր դես֊դեն, մութն ընկնելուց առաջ այստեղ չգալու համար, բայց երևի շուտով կգա, ― պատասխանեց Չիթլինգը։ ― Այժմ ուրիշ որևէ տեղ չկա ապաստանելու, քանի որ «Հաշմանդամների» բոլոր մարդիկ ձերբակալված են, իսկ մյուս որջի գինետունը վխտում է ոստիկաններով, աչքովս տեսա այնտեղից անցնելիս։
Այս տեսարանի սարսափած վկան ձեռքերով ականջները ամուր ծածկեց և փակ աչքերով սկսեց տագնապահար ու մոլորված վեր ու վար անել սենյակում։
Երբ նա այսպես զբաղված էր, իսկ մյուս երկուսը աչքերը հատակին հառած լուռ նստել էին, աստիճանների վրա լսվեց թաթերի վրա ինչ֊որ քսվրտոց, և հանկարծ Սայքսի շունը նետվեց սենյակից ներս։ Նրանք վազեցին դեպի լուսամուտը, խուճապահար վայր իջան ու դուրս եկան փողոց։ Շունը բաց լուսամուտից էր ներս ցատկել․ նա ոչ մի ճիգ չգործադրեց նրան նրանց հետևելու, և տերն էլ ոչ մի տեղ չէր երևում։
― Այս ի՞նչ է նշանակում, ― ասաց Թոբին, երբ սենյակ էին վերադարձել։ ― Մի՞թե նա այստեղ է գալիս։ Հույս ունեմ․․․ հույս ունեմ, որ այդպիսի բան չի լինի։
Թոբին գլուխը թափահարեց։
― Եթե անձնասպանություն գործած լիներ, ― ասաց Քեգզը, ― շունը պիտի ցանկանար ոճրի վայարը վայրը առաջնորդել մեզ։ Ո՛չ, ես կարծում եմ՝ նա փախել է արտասահման, իսկ շանը թողել է այստեղ։ Երևի մի կերպ խույս է տվել, այլապես այնքան էլ հեշտ չէր լինի ազատվել նրանից։
Այս ենթադրությունը թվալով ամենից հավանականը, ընդունվեց որպես ճիշտ եզրակացություն։ Ապա շունը կծկվեց մի աթոռի տակ ու խոր քուն մտավ, և այլևս ոչ ոք ուշք չդարձրեց նրան։
Ինչ֊որ անհանգիստ շարժումներ կատարվեցին, բայց ոչ ոք չխոսեց։
― Դու, որ այս տան տերն ես, ― ասաց Սայքսը դեպի Քրեթիթը Քրեքիթը շրջվելով, ― ի՞նչ ես մտածում անել։ Դավաճանելո՞ւ ես ինձ, թե թողնելու ես, որ մնամ ասյտեղ մինչև հետապնդումը կվերջանա։
― Կարող ես մնալ, եթե ապահով ես համարում, ― բավական վարանումից հետո պատասխան տվեց մյուսը։
― Թոբի, ― ասաց տղան ընկրկելով, երբ Սայքսը աչքերը նրան ուղղեց, ― դու ներքևում ինչո՞ւ ինձ այդ մասին չասացիր։
Մյուս երեքի վերաբերմունքը այնքան ահավոր ազդեցություն էր թողել նրա վրա, որ թշվառականը հոժար էր անգամ այս տղային սիրաշայել։ սիրաշահել։ Հերևաբար, նա գլխով արեց և պատրաստվեց նրա ձեռքը սեղմելու։
― Թողեք մի ուրիշ սենյակ գնամ, ― ասաց տղան՝ ավելի հեռանալով։
Պայքարը շատ անհավասար էր, հետևաբար, երկար չէր կարող տևել։ Սայքսը տղային վար էր տապալել և ծունկը դրել նրա կոկորդին, երբ Քրեքիթը, ահաբեկված, ետ քաշեց նրան և մատնացույց արեց լուսամուտը։ Ներքևում ճրագներ էին պլպլում, լսվում էին բարձր և հուզված խոսակցության ձայներ, անհամար ոտքերի դոփյուն, ― ասես վերջ չկար նրանց, ― որոնք մոտ գտնվող փայտյա կամրջի վրայով անցնում֊գալիս էին այս կողմ։ Բազմության մեջ կարծես կար նաև մի ձիավոր, քանի որ անհարթ սալահատակի վրա դոփում էին ձիու սմբակներ։ Ապա դուռը ուժգին թակեցին, և այնպիսի խուլ աղաղակներ բարձրացան, որ անգամ ամենախիզախ մարդուն սոսկում կպատճառեին։
― Օգնությո՜ն, ― գոչեց տղան զարհուրելի ձայնով։ ― Նա այստե՛ղ է։ Դուռը խորտակեցե՜ք։ Նա այստե՛ղ է։
― Թագավորի անունով, ― ձայնեցին դրսից, և խուլ աղաղակը նորից բարձրացավ, բայց ավելի ուժեղ։