Changes
/* Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը */
― Դե հա, ― համաձայնվեց Ռուդին։ ― Ես իսկապես Էյնշտեյն չեմ։ Ես՝ Միտելբրեխենմախեր եմ, բայց պետք է քեզ ասեմ, որ Լոբաչևսկին էլ Էվկլիդես չէր։
Տեսնելով, որ նա այդքան խիստ հուզվել թե որքան էհուզվել, ես նրան տեղն ու տեղը ասացի, որ վերջ ի վերջո, ինձ քիչ է հետաքրքրում, թե նրանցից ով (Էյնշտեյնը, Լոբաչևակին, Էվկլիդեսը, թե Ռուդին է) ավելի խելացի, ես պատրաստ եմ օգտվել ժամանակակից տեխնիկայով գործնականորեն, իսկ թե ինչ օրենքների հիման վրա է այն կառուցված, ինձ համար նույնիսկ անհետաքրքիր է։ Եվ իրոք։ Իմ այս նշումները ես գրում եմ համակարգչի վրա։ Ես սեղմում եմ ստեղները ― էկարանի վրա հայտնվում են բառեր։ Մի քանի պարզ գործողություն և նույն բառերը տպվում են թղթի վրա։ Եթե ես ուզեմ փոխել տեղերով ինչ֊որ պարբերություններ, մեքենան անհապաղ կկատարի իմ կամքը։ Կցանկանամ բոլոր դեպքերում Միտելբրեխենմախեր ազգանունը փոխարինել Մախենմիտտելբրեխերով, կամ Էյնշտեյնով, մեքենան դա էլ կանի ինձ համար։ Ես ամեն օր օգտվում եմ էլեկտրական սափրիչից, ռադիոընդունիչից, կամ հեռուստացույցից։ Մի՞թե ես անպայման պետք է իմանամ, թե ինչ տեսությունների հիման վրա են նրանք աշխատում։
Ես հարցրի Ռուդիին, արդյոք նա թռե՞լ է ժամանակի մեքենայով։ Նա ասաց որ թռել է, և արդեն կուշտ է։ Մի անգամ նա ուզում էր Հին Հռոմում դիտել գլադիատորների կռիվը, բայց հենց իրեն էլ դուրս բերեցին արենա։ Եվ նա հազիվհազ այնտեղից փախավ։ Այն ժամանակվանից այդպիսի հրաշքները նախնտրում է նայել հեռուստատեսությամբ, կամ նրանց մասին գրքեր կարդալ։