Changes
/* Ֆրոյլայն Գլոբկե */
Դե իհարկե, մտածեցի ես, վաթսուն տարում ինչ ասես կարող է պատահել։ Բայց ես հենց դրա համար էլ թռչում եմ, որպեսզի իմանամ ինչ տեղի կունենա։
― Լավ, ― ասացի ես։ Ինչ արած, որ դուք չեք կարող երաշխավորել Վերադարձը։ Բայց եթե դուք ապհովում եք անվճար խմիչքներով, ուրեմն, միևնույն է, գրեք։
Ես տվեցի նրան իմ անձնագիրը։ Ֆրոյլայն Գլոբկեի բարակ մատները վազեցին համակարգչի ստեղնաշարի վրայով, ասես կատարելով տառերի ու թվերի անլսելի երաժտությունը։ Էկրանին հայտնվեցին իմ անուն֊ազգանունը, անձնագրիս համարը, թռիչքի համարն ու ամսաթիվը, և էլի ինչ֊որ թվեր, որոնք թռչկոտում էին իրենք իրենց հետ և ուրախ բազմապատկվում։ Վերջապես կանգ առան, շարվելով այսպես․