Changes
Ապրանքներն աշխարհ են գալիս սպառողական արժեքների կամ ապրանքային մարմինների ձևով, ինչպես երկաթը, կտավը, ցորենը և այլն։ Այդ նրանց տնաբույս նատուրալ ձևն է։ Բայց նրանք ապրանք են դառնում միայն իրենց երկակի բնույթի շնորհիվ, միայն այն բանի շնորհիվ, որ նրանք միաժամանակ թե՛ սպառման առարկաներ են և թե՛ արժեք կրողներ։ Հետևաբար, նրանք ապրանքներ են կամ ապրանքային ձև ունեն միայն այն չափով, որչափով նրանց հատուկ է այդ կրկնակի ձևը — նատուրալ ձևը և արժեքի ձևը։
Ապրանքների արժեքը [Werthgegenständlichkeit] նրանով է տարբերվում այրի Կվիկլիից, որ հայտնի չէ, թե որ կողմից մոտենալ նրան։ Ապրանքային մարմինների զգայական կոշտ շոշափելիության [Gegenständlichkeit] ուղիղ հակադրությունը կազմելով, ապրանքների արժեքը [Werthgegenständlichkeit] բնանյութի ոչ մի ատոմ չի պարունակում։ Դուք կարող եք ամեն մի առանձին ապրանք շոշափել և տնտղել, ի՛նչ ուզեք՝ անել, նա իբրև արժեք [Werthding], անորսալի է մնում։ Բայց եթե մենք մտաբերենք, որ ապրանքներն արժեք [Werthgegenständlichkeit] ունեն լոկ այն չափով, որչափով նրանք միևնույն հասարակական միասնության,— մարդկային աշխատանքի — արտահայտություն են, որ, հետևաբար, նրանց արժեքը զուտ հասարակական բնույթ ունի, ապա մեզ համար ինքնըստինքյան հասկանալի կլինի, որ արժեքը կարող է միայն երևան գալ մի ապրանքի՝ մի ուրիշ ապրանքի հետ ունեցած հասարակական հարաբերության մեջ։ Իսկապես, մենք ելնում ենք ապրանքների փոխանակային արժեքից կամ փոխանակային հարաբերությունից, որպեսզի, գտնենք նրանց մեջ թաքնված արժեքի հետքը։ Հիմա մենք պետք է վերադառնանք արժեքի երևան գալու այգ այդ ձևին։
Ամեն մարդ իմանում է,— եթե նա նույնիսկ ուրիշ ոչինչ չի իմանում,— որ ապրանքներն ունեն նրանց բոլորի համար ընդհանուր արժեքային ձև, որը խիստ կերպով հակադրվում է նրանց սպառողական արժեքների խայտաբղետ նատուրալ ձևերին, այն է՝ ունեն արժեքի փողային ձև։ Մենք այստեղ պետք է (լուծենք մի հարց, որ բուրժուական քաղաքատնտեսությունը չի էլ փորձել լուծելու, այն է՝ պետք է ցույց տանք փողային այդ ձևի ծագումը, այսինքն՝ հետազոտելով երևան հանենք ապրանքների արժեքային հարաբերության մեջ պարունակվող արժեքային արտահայտության զարգացումը ամենապարզ, հազիվ նշմարելի կերպարանքից ընդհուպ մինչև նրա շլացուցիչ փողային ձևը։ Դրա հետ միասին կչքանա նաև փողի առեղծվածայնությունը։
Արժեքային ամենապարզ հարաբերությունը, ակներևաբար, ապրանքի արժեքային հարաբերությունն է մի ուրիշ տեսակ որևէ այլ ապրանքի հետ,— միևնույն է՝ թե ի՛նչ տեսակ ապրանքի հետ։ Այսպիսով, երկու ապրանքի արժեքների հարաբերությունը տալիս է տվյալ ապրանքի արժեքի ամենապարզ արտահայտությունը։
A ապրանքի x քանակն արժե B ապրանքի y քանակ։
(20 արշ, . կտավը = մեկ բաճկոնի, կամ` 20 արշ. կտավն արժե մեկ բաճկոն)։
''1) Արժեքի արտահայտության երկու բևեռը՝ արժեքի հարաբերական ձևը ու համարժեքային ձևը''
Երկու տարատեսակ ապրանքներ, A-ն ու B-ն, մեր օրինակի մեջ՝ կտավն ու բաճկոնը, ակներևորեն երկու տարբեր դեր են կատարում այստեղ։ Կտավն իր արժեքն արտահայտում է բաճկոնի մեջ, բաճկոնը որպես նյութ է ծառայում արժեքի այդ արտահայտության համար։ Աոաջին ապրանքը ակտիվ դեր է կատարում, երկրորդը՝ պասսիվ դեր։ Առաջին ապրանքի արժեքը ներկայացված է իբրև հարաբերական արժեք, կամ նա գտնվում է արժեքի հարաբերական ձևի մեջ։ Երկրորդ ապրանքը գործում է որպես համարժեք կամ գտնվում է համարժեքային ձևի մեջ։
Արժեքի հարաբերական ձևն ու համարժեքային ձևը ներկայացնում են արժեքի միևնույն արտահայտության հարաբերակից, մեկը մյուսին փոխադարձաբար պայմանավորող, անբաժան մոմենտները, բայց միևնույն ժամանակ մեկը մյուսին բացառող կամ հակադիր ծայրահեղությունները, այսինքն՝ բևեռները. նրանք միշտ բաշխվում են տարբեր ապրանքների միջև, որոնք միմյանց հետ հարաբերության մեջ են գրվում դրվում արժեքի արտահայտության միջոցով։ Ես չեմ կարող, օրինակ, կտավի արժեքը կտավով արտահայտել։ 20 արշ. կտավը = 20 արշին կտավի՝ արժեքի արտահայտություն չէ։ Այդ հավասարումն ավելի շուտ հակառակն է ասում. 20 արշ. կտավը ոչ այլ ինչ է, բայց եթե 20 արշ. կտավ, այսինքն՝ սպառման առարկա հանդիսացող կտավի մի որոշ քանակ։ Հետևաբար, կտավի արժեքը կարող է արտահայտվել միայն հարաբերականորեն, այսինքն՝ ուրիշ ապրանքի մեջ։ Ուստի կտավի արժեքի հարաբերական ձևը ենթադրում է, որ մի որևէ ուրիշ ապրանք նրա հանդեպ գտնվում է համարժեքային ձևի մեջ։ Մյուս կողմից, այդ մյուս ապրանքը, որ հանդես է գալիս իբրև համարժեք, միևնույն ժամանակ չի կարող արժեքի հարաբերական ձևի մեջ գտնվել։ Նա ինքը չէ, որ արտահայտում է իր արժեքը։ Նա միայն նյութ է մատակարարում մի ուրիշ ապրանքի արժեքն արտահայտելու համար։
Ճիշտ է, այն արտահայտությունը, թե 20 արշ. կտավը = մեկ բաճկոնի, կամ 20 արշ. կտավն արժե մեկ բաճկոն, պարունակում է նաև մի հակադարձ հարաբերություն՝ մեկ բաճկոնը = 20 արշ. կտավի, կամ մեկ բաճկոնն արժե 20 արշին կտավ։ Բայց, այսպիսով, ես պետք է հավասարումը շուռ տամ՝ բաճկոնի արժեքը հարաբերականորեն արտահայտելու համար, և երբ ես այդ ակտը կատարում եմ, բաճկոնի փոխարեն կտավն է դառնում համարժեք։ Հետևապես, միևնույն ապրանքը արժեքի միևնույն արտահայտության մեջ չի կարող միաժամանակ ընդունել և՛ մեկ, և՛ մյուս ձևը։ Դեռ ավելին, վերջինները բևեռապես բացառում են իրար։
a) Արժեքի հարաբերական բովանդակությունը
Պարզելու համար, թե ինչպե՛ս է մի ապրանքի արժեքի պարզ արտահայտությունը բովանդակվում երկու ապրանքների արժեքային հարաբերության մեջ, անհրաժեշտ է վերջինը քննել ամենից առաջ նրա քանակական կողմից անկախ։ Իսկ սովորաբար ճիշտ հակառակն են անում և արժեքային հարաբերության մեջ տեսնում են միայն այն համամասնությունը, որով ապրանքների երկու տեսակների որոշ քանակներ հավասարեցվում են իրար։ Այս դեպքում մոռանում են, որ տարբեր իրերը քանակապես համեմատելի են դառնում միայն այն բանից հետո, երբ նրանք մի որոշ միասնության են վերածված։ Նրանք միայն իբրև մի որոշ միասնության արտահայտություններ համանոմւհամանուն, հետևապես նաև համաչափելի մեծություններ են<ref>Այն փոքրաթիվ տնտեսագետները, որոնք, ինչպես, օրինակ, Ս. Բեյլին, զբաղվել են արժեքի ձևի վերլուծությամբ։ վերլուծությամբ, ոչ մի հետևանքի չէին կարող հասնել, մի կողմից, այն պատճառով, որ նրանք շփոթում են արժեքի ձեն ձևն ու բուն արժեքը, մյուս կողմից՝ այն պատճառով, որ նրանք, բիրտ գործնական բուրժուայի ազդեցության տակ գտնվելով, հենց սկզբից բացառապես փոխանակային հարաբերության քանակական որոշվածության վրա են ուշադրություն դարձնում։ «Քանակի վրա ունեցած իշխանությունն է... կազմում արժեք» (Money and its Vicissitudes», London l837, էջ 11)։ Հեղինակը U. Բեյլին է։<br>17a '''2-րդ հրատարակության ծանոթագրություն,.'''— Աոաջին տնտեսագետներից մեկը, որը Վիլյամ Պետտիից հետո ըմբռնել էր արժեքի էությունը, հռչակավոր Ֆրանկլինը, ասում է. «Որովհետև առևտուրն ընդհանրապես ոչ այլ ինչ է, եթե ոչ մի աշխատանքի փոխանակումը մի ուրիշ աշխատանքի հետ, ապա բոլոր իրերի արժեքի ամենաճիշտ գնահատությունը աշխատանքն է» («The Works of B. Franklin etc., edited bu by Sparks». Boston 1836, հ. II, էջ 267։ Ֆրանկլինն իր համար չի պարզել, որ բոլոր իրերի արժեքն «աշխատանքով» գնահատելով, նա հենց դրանով վերանում է աշխատանքի փոխանակվող տեսակների տարբերություններից,— հետևապես, դրանք վեր է ածում մարդկային միատեսակ աշխատանքի։ Թեև նա չգիտե այդ, բայց ինքնարերարար ինքնաբերաբար արտահայտում է այդ։ Սկզբում նա խոսում է «մի աշխատանքի» մասին, հետո «մի ուրիշ աշխատանքի» մասին, վերջումն էլ «աշխատանքի» մասին՝ չսահմանելով այնուհետև. աշխատանքը, որպես բոլոր իրերի արժեքի սուբստանց։</ref>։
Արդյոք 20 արշ. կտավը հավասար է մե՞կ բաճկոնի, թե՞ = 20, կամ = x բաճկոնի, այլ խոսքով՝ արդյոք տվյալ քանակությամբ կտավը շատ կամ քիչ թվով բաճկոն արժի, համենայն դեպս այդպիսի համամասնության բուն իսկ գոյությունը միշտ ենթադրում է, որ կտավն ու բաճկոնները, իբրև արժեքի մեծություններ, մի որոշ միասնության արտահայտություններ են, միևնույն բնությունն ունեցող իրեր են։ Այդ հավասարման հիմքն է՝ կտավը = բաճկոնի։
Բայց որակապես միմյանց հավասարեցված այդ երկու ապրանքը միևնույն դերը չեն կատարում։ Միայն կտավի արժեքն է գտնում իր արտահայտությունը։ Եվ այն էլ ինչպե՞ս, . նրանով, որ հարաբերում է բաճկոնին՝ որպես իր «համարժեքի», որպես մի բանի, որի հետ կտավը կարող է փոխանակվել։ Այս հարաբերության մեջ բաճկոնը ծառայում է իբրև արժեքի գոյաձև, իբրև արժեքի մարմնացում [Werthding], որովհետև միայն որպես արժեք նա նույնական է կտավի հետ։ Մյուս կողմից, միայն այստեղ է երևան գալիս կամ ինքնուրույն արտահայտություն ստանում բուն իսկ կտավի արժեքային կեցությունը, որովհետև միայն իբրև արժեք կտավը կարող է հարաբերել բաճկոնին՝ որպես ինչ-որ հավասարարժեք մի բանի կամ նրա հետ փոխանակելի ինչ-որ մի բանի։ Այսպես, օրինակ, յուղաթթուն և մրջնաթթվի պրոպիլային եթերը տարբեր նյութեր են։ Սակայն երկուսն էլ կազմված են միևնույն քիմիական սուբստանցներից — ածխածնից (C), ջրածնից (H) ու թթվածնից (Օ) և այն էլ միևնույն տոկոսային հարաբերությամբ, այն է՝ C4H8O2։ <math>C_4H_8O_2</math>։ Եթե մենք յուղաթթուն հավասարեցնեինք մրջնապրոպիլային եթերին, ապա տվյալ հավասարման մեջ այդ կնշանակեր, առաջին, որ մրջնապրոպիլային եթերը C4H8O2<math>C_4H_8O_2</math>-ի գոյաձևն է լոկ, և, երկրորդ, որ յուղաթթուն էլ կազմված է C4H8O2<math>C_4H_8O_2</math>-ից։ Այսպիսով, մրջնապրոպիլային եթերի և յուղաթթվի հավասարեցման միջոցով արտահայտված կլիներ նրանց քիմիական սուբստանցը՝ ի տարբերություն նրանց ֆիզիկական ձևի։
Երբ մենք ասում ենք՝ ապրանքները, որպես արժեքներ, մարդկային աշխատանքի պարզ խտացվածքներ են, ապա մեր վերլուծությունը ապրանքները վեր է ածում աբստրակտ արժե֊քի, բայց դրանք չի արտահայտում իրենց նատուրալ ձևից տարբեր արժեքի ոչ մի ձևի մեջ։ Այլ բան է մի ապրանքի՝ մի ուրիշ ապրանքի հետ ունեցած արժեքային հարաբերությունը։ Ապրանքի արժեքային բնույթն այստեղ երևան է գալիս նրա սեփական հարաբերությամբ դեպի մի ուրիշ ապրանք։
Երբ, օրինակ, բաճկոնը, իբրև արժեքի մարմնացում [Werthding] հավասարեցվում է կտավին, ապա աոաջինի պարունակած աշխատանքը հավասարեցվում է երկրորդի պարունակած աշխատանքին։ Իհարկե, դերձակի աշխատանքը, որ բաճկոն է սtեղծումստեղծում, մի այլ տեսակի կոնկրետ աշխատանք է, քան ջուլհակի աշխատանքը, որ կտավ է գործում։ Բայց ջուլհակության հետ հավասարեցնելը փաստորեն դերձակությունը հանգեցնում է այն բանին, ինչը իրոք նույնն է աշխատանքի երկու տեսակի մեջ էլ, հանգեցնում է մարդկային աշխատանքի նրանց համար ընդհանուր բնույթին։ Այս կողմնակի ճանապարհով հաստատվում է այնուհետև, որ ջուլհակությունն էլ, որչափով նա արժեք է հյուսում, չի տարբերվում դերձակությունից, հետևաբար մարդկային աբստրակտ աշխատանք է։ Միայն տարբեր տեսակի ապրանքների համարժեքայնության արտահայտությունն է երևան բերում արժեք ստեղծող աշխատանքի յուրահատուկ բնույթը, որովհետև տարբեր տեսակ ապրանքների պարունակած աշխատանքի տարբեր տեսակները նա փաստորեն վեր է ածում այն բանին, ինչ որ ընդհանուր է նրանց մեջ,— ընդհանրապես մարդկային աշխատանքի[''Տե՛ս 17a ծան.'']։
Սակայն բավական չէ այն աշխատանքի յուրահատուկ բնույթն արտահայտելը, որից կազմված է կտավի արժեքը։ Մարդկային աշխատուժը հոսուն վիճակում, կամ մարդկային աշխատանքը, արժեք է ստեղծում, բայց ինքը՝ աշխատանքը արժեք չէ։ Նա արժեք է դառնում կարծրացած վիճակում, առարկայացած ձևով։ Կտավի արժեքը որպես մարդկային աշխատանքի խտացվածք արտահայտելու համար այդ արժեքը պետք է արտահայտվի որպես մի առանձին «առարկայականություն», որը բուն կտավից իրորեն տարբեր է և միաժամանակ ընդհանուր է նրան և մի այլ ապրանքի։ Այս խնդիրն արդեն լուծված է։
Կտավի՝ բաճկոնի նկատմամբ ունեցած արժեքային հարաբերության մեջ բաճկոնը հանգես հանդես է գալիս իբրև կտավի հետ որակապես նույն տեսակի մի բան, իբրև միևնույն տեսակի իր, որովհետև նա արժեք է։ Բաճկոնն այստեղ խաղում է այն իրի դերը, որի մեջ երևան է գալիս արժեքը կամ որն իր շոշափելի նատուրալ ձևով արժեք է ներկայացնում։ Իհարկե, բաճկոնը,— բաճկոն կոչվող ապրանքի մարմինը,— միայն սպառողական արժեք է։ Բաճկոնը նույնքան քիչ է արժեք արտահայտում, ինչպես և կտավի առաջին պատահած կտորը։ Բայց այդ միայն ապացուցում է, որ բաճկոնը կտավի հետ ունեցած իր արժեքային հարաբերության սահմաններում ավելի բարձր նշանակություն է ձեռք բերում, քան այդ հարաբերությունից դուրս, այնպես, ինչպես ոսկեկար բաճկոն հագած շատ մարդիկ ավելի բարձր նշանակություն են ստանում, քան առանց նրան։
Բաճկոնի արտադրության մեջ իրոք մարդկային աշխատուժ է ծախսված դերձակի աշխատանքի ձևով։ Հետևաբար, նրա մեջ մարդկային աշխատանք է կուտակված։ Այս կողմից բաճկոնը «արժեք կրող» է, թեև նրա այդ հատկությունը չի ճառագայթում նրա գործվածքի միջից, որքան էլ բարակ լինի վերջինը։ Եվ կտավի հետ ունեցած իր արժեքային հարաբերության մեջ էլ նա հանդես է գալիս միայն իր այդ կողմով, այսինքն՝ իբրև մարմնացած արժեք, իբրև արժեքի մարմին [Wertkörper]։ Չնայած որ բաճկոնը հանդես է գալիս պինդ կոճկված, կտավը նրա մեջ ճանաչում է արժեքի՝ իրեն հարազատ գեղեցիկ հոգին։ Բայց բաճկոնը չի կարող կտավի աչքում արժեք ներկայացնել, եթե արժեքը կտավի համար բաճկոնի ձև չընդունի։ Այսպես, A անհատը չի կարող B անհատին վերաբերվել իբրև նորին մեծության, եթե A-ի աչքում նորին մեծությունը, որպես այդպիսին, չընդունի B-ի մարմնական կերպարանքը,— հենց այդ պատճառով էլ մեծությանը հատուկ դիմագծերը, մազերը և շատ ուրիշ հատկանիշներ յուրաքանչյուր անգամ փոխվում են երկրի տիրակալի փոխվելու հետ։
Մենք տեսնում ենք, որ այն ամենը, ինչ որ մեզ սրանից առաջ ասաց ապրանքային արժեքի վերլուծությունը, պատմում է ինքը՝ կտավը, երբ նա շփման մեջ է մտնում մի ուրիշ ապրանքի՝ բաճկոնի հետ։ Միայն թե նա իր մտքերն արտահայտում է իրեն միակ մատչելի լեզվով, ապրանքի լեզվով։ Արտահայտելու համար այն միտքը, թե աշխատանքը մարդկային աշխատանքի իր աբստրակտ հատկությամբ կազմում է նրա՝ կտավի, սեփական արժեքը, նա ասում է, թե բաճկոնը, որչափով նա կտավին հավասարարժեք է և, հետևապես, արժեք է, հենց միևնույն աշխատանքից է կազմված, ինչպես և ինքը կտավը։ Արտահայտելու համար այն միտքը, թե իր արժեքի վսեմ առարկայականությունը [Werthgegenständlichkeit] իր վուշեղեն կոշտ մարմնից տարբեր է, ասում է, թե արժեքը բաճկոնի կերպարանք ունի, և ուրեմն ինքն էլ, իբրև մի իր, որի մեջ արժեք է մարմնացած [Werthding], նման է բաճկոնին, ինչպես ջրի երկու կաթիլները միմյանց։ Թռուցիկ նկատենք, որ ապրանքային լեզուն ևս, բացի եբրայերենից, ունի շատ կամ քիչ մշակված բազմաթիվ ուրիշ բարբառներ։ Գերմաներեն «Werthsein» բառը, օրինակ, պակաս որոշակիությամբ է արտահայտում, քան ռոմանական valere, valer, valoir բայը, այն փաստը, որ B ապրանքի հավասարեցումը A ապրանքին` A ապրանքի սեփական արժեքի արտահայտությունն է։ Paris vaut bien une messe! [Փարիզն արժե՜, իհարկե, մի պատարագ]։
Այսպես ուրեմն, արժեքային հարաբերության միջոցով B ապրանքի նատուրալ ձևը դառնում է A ապրանքի արժեքի ձև, կամ B ապրանքի մարմինը դառնում է A ապրանքի արժեքի հայելին<ref>Որոշ տեսակետից մարդն էլ է ապրանք հիշեցնում։ Որովհետև նա աշխարհ է գալիս առանց ձեռքին հայելի բռնած լինելու և ոչ էլ որպես ֆիխտեյան փիլիսոփա՝ «Ես ես եմ», ուստի մարդը սկզբում իր պատկերը մի ուրիշ մարդու մեջ է տեսնում, որպես հայելիում։ Միայն Պողոս կոչված մարդուն՝ որպես իր նմանին վերաբերվելով է, որ Պետրոս անունով մարդը սկսում է իրեն իբրև մարդու, վերաբերվել։ Միաժամանակ Պողոսն էլ, ինչպես այդպիսին, իր ամբողջ պողոսյան մարմնականությամբ, Պետրոսի համար դաոնում է «մարդ» սեռի դրսևորման ձև։</ref>։ A ապրանքը, հարաբերելով B ապրանքի իբրև արժեքի մարմնի, իբրև մարդկային աշխատանքի նյութականացում, B սպառողական արժեքը նյութ է դարձնում իր սեփական արժեքն արտահայտելու համար։ A ապրանքի արժեքը, այս ձևով արտահայտված B ապրանքի Սպառողական սպառողական արժեքի մեջ, հարաբերական արժեքի ձև ունի։
b) Արժեքի հարաբերական ձևի քանակական որոշակիությունը
Յուրաքանչյուր ապրանք, որի արժեքը պետք է արտահայտվի, սպառման տվյալ առարկայի որոշ քանակ է, օրինակ, 15 շեֆֆել ցորեն, 100 ֆունտ սուրճ և այլն։ Ապրանքի այդ տվյալ քանակը մարդկային աշխատանքի մի որոշ քանակ է պարունակում։ Հետևաբար, արժեքի ձևը ոչ միայն պետք է արժեք արտահայտի ընդհանրապես, այլև քանակապես որոշ արժեք կամ արժեքի մեծություն։ Ուստի, A ապրանքի՝ B ապրանքի նկատմամբ, կտավի՝ բաճկոնի նկատմամբ ունեցած արժեքային հարաբերության մեջ ապրանքի բաճկոն տեսակը ո՛չ միայն իբրև ընդհանրապես արժեքի մարմնացում [Werthkörper] որակապես նույնացվում է կտավի հետ, այլ որոշ քանակությամբ, օրինակ, 20 արշին կտավին հավասարեցվում է որոշ քանակությամբ մարմնացած արժեք, կամ համարժեք, օրինակ՝ 1 բաճկոն։
«20 արշ. կտավը = 1 բաճկոնի կամ 20 արշ. կտավը 1 բաճկոն արժե» հավասարումը ենթադրում է, որ մեկ բաճկոնի մեջ արժեքի ճիշտ այնքան սուբստանց է պարունակված՝ պարունակված, որքան 20 արշ. կտավի մեջ, որ ապրանքների այդ երկու քանակն էլ հավասար աշխատանք կամ հավասարամեծ աշխատաժամանակ են նստում։ Բայց 20 արշ. կտավ կամ 1 բաճկոն արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը փոփոխվում է՝ ջուլհակության կամ դերձակության մեջ աշխատանքի արտադրողական ուժի ամեն մի փոփոխության հետ միասին։ Այժմ մենք ավելի մանրամասն կհետազոտենք այն ազդեցությունը, որ այդպիսի փոփոխությունն ունենում է արժեքի մեծության հարաբերական արտահայտության վրա։
I. Ենթադրենք, թե կտավի արժեքը փոփոխվում է<ref>Այստեղ, ինչպես և վերը մի քանի տեղ, «արժեք» արտահայտությունը գործ է ածվում քանակապես որոշ արժեք, այսինքն՝ արժեքի մեծությունը նշելու համար։</ref>, այնինչ բաճկոնի արժեքն անփոփոխ է մնում։ Եթե կտավն արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը կրկնապատկվում է, օրինակ, վշաբեր հողի նվազող պտղաբերության հետևանքով, ապա կրկնապատկվում է նաև նրա արժեքը։ 20 արշ, կտավը = 1 բաճկոնի հավասարման փոխարեն մենք կստանանք 20 արշ. կտավը = 2 բաճկոնի, ֊որովհետևորովհետև, հիմա 1 բաճկոնը 20 արշ. կտավի պարունակած աշխատաժամանակի միայն կեսն է պարունակում։ Եթե, ընդհակառակը, կտավ արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը նվազի կիսով չափ, օրինակ, մանածագործական հաստոցների կատարելագործման հետևանքով, ապա դրան համապատասխանորեն կտավի արժեքն էլ կընկնի կիսով չափ։ Հետևապես, հիմա մենք ունենք 20 արշ. կտավը = 1/2 ½ բաճկոնի։ B ապրանքի անփոփոխ արժեքի դեպքում A ապրանքի հարաբերական արժեքը, այսինքն՝ նրա այն արժեքը, որ արտահայտված է B ապրանքի մեջ, բարձրանում է և ընկնում A ապրանքի արժեքին ուղիղ հարաբերությամբ։
II. Ենթադրենք, թե կտավի արժեքը մնում է անփոփոխ, մինչդեռ բաճկոնի արժեքը փոփոխվում է։ Եթե այս դեպքում բաճկոն արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը կրկնապատկվում է, օրինակ, բրդի անբարեհաջող հավաքման հետևանքով, ապա մենք 20 արշ. կտավը = 1 բաճկոնի հավասարման փոխարեն կստանանք' կստանանք՝ 20 արշ. կտավը = 1/2 ½ բաճկոնի։ Ընդհակառակը, եթե բաճկոնի արժեքն ընկնում է կիսով չափ, ապա 20 արշ. կտավը = 2 բաճկոնի։ A ապրանքի անփոփոխ արժեքի դեպքում նրա հարաբերական, B ապրանքի մեջ արտահայտվող արժեքն րնկնում ընկնում է կամ բարձրանում B-ի արժեքի փոփոխությանը հակառակ հարաբերությամբ։
Համեմատելով I ու II տարբեր դեպքերը, մենք գտնում ենք, որ հարաբերական արժեքի մեծության միևնույն փոփոխությունը կարող է առաջ գալ բոլորովին հակադիր պատճառներից։ Այսպես, 20 արշ. կտավը = 1 բաճկոնի հավասարումից կարող է ստացվել 20 արշ. կտավը = 2 բաճկոնի հավասարումը՝ կամ այն պատճառով, որ կտավի արժեքը կրկնապատկվում է, կամ այն պատճառով, որ բաճկոնի արժեքն ընկնում է կիսով չափ. մյուս կողմից, 20 արշ. կտավը = 1/2 ½ բաճկոնի հավասարումը ստացվում է միևնույն սկզբնական հավասարումից կամ այն պատճառով, որ կտավի արժեքը կիսով չափ ընկնում է, կամ այն պատճառով, որ բաճկոնի արժեքը կրկնապատիկ բարձրանում է։
III. Ենթադրենք, թե կտավի ու բաճկոնի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակները փոփոխվում են միաժամանակ միևնույն ուղղությամբ ու միևնույն համամասնությամբ։ Այս դեպքում 20 արշ. կտավը = 1 բաճկոնի հավասարումը մնում է անփոփոխ, որքան էլ փոփոխվելիս լինի այդ ապրանքներից յուրաքանչյուրի արժեքը։ Նրանց արժեքի փոփոխությունը մենք կարող ենք երևան հանել միայն այն դեպքում, եթե դրանք համեմատենք մի երրորդ ապրանքի հետ, որի արժեքը հաստատուն է մնում։ Եթե բոլոր ապրանքների արժեքները միաժամանակ ու միևնույն համամասնությամբ բարձրանային կամ ընկնեին, նրանց հարաբերական արժեքներն անփոփոխ կմնային։ Ապրանքների արժեքի իրական փոփոխությունն այո այս դեպքում միայն նրանով կարտահայտվեր, որ միևնույն աշխատաժամանակի ընթացքում ընդհանրապես ավելի մեծ կամ ավելի փոքր քանակությամբ ապրանք կարտադրվեր, քան առաջ։
IV. Ենթադրենք, թե կտավի և բաճկոնի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը, հետևապես նաև նրանց արժեքները, միաժամանակ փոփոխվում են միևնույն ուղղությամբ, բայց տարբեր աստիճանով, կամ փոփոխվում են հակադիր ուղղությամբ և այլն։ Նման բոլոր հնարավոր կոմբինացիաների ազդեցությունը ապրանքի հարաբերական արժեքի վրա որոշվում է պարզապես I, II ու III առանձին դեպքերը կիրառելով։
Ինչպես տեսնում ենք, արժեքի մեծության իրական փոփոխությունները բավականաչափ պարզորեն ու լրիվ կերպով չեն արտացոլվում նրանց հարաբերական արտահայտության մեջ կամ հարաբերական արժեքի մեծության մեջ։ Ապրանքի հարաբերական արժեքը կարող է փոփոխվել, չնայած որ նրա արժեքը հաստատուն է մնում։ Նրա հարաբերական արժեքը կարող է հաստատուն մնալ, չնայած որ արժեքը փոփոխվում է, և, վերջապես, արժեքի մեծության և արժեքի այդ մեծության հարաբերական արտահայտության միաժամանակյա փոփոխությունները, ամենևին էլ միշտ չէ, որ պետք է համապատասխանեն միմյանց<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Վուլգար քաղաքատնտեսությունը արժեքի մեծության ու նրա հարաբերական արտահայտության այս անհամապատասխանությունը շահագործում է իր համար սովորական սրամտությամբ։ Օրինակ. «Ենթադրեցե՛ք միայն, որ A-ն ընկնում է այն պատճառով, որ B-ն, որի հետ նա փոխանակվում է, բարձրանում է, ընդ որում, սակայն, A-ի վրա ավելի քիչ աշխատանք չի ծախսվում, քան առաջ,— և արժեքի ձեր ընդհանուր սկզբունքը տապալվում է... Երբ ենթադրեցինք, որ B-ի արժեքը A-ի համեմատությամբ ընկնում է, որովհետև A-ի արժեքը B-ի համեմատությամբ բարձրանում է, ապա հենց դրանով էլ մենք ոչնչացնում ենք այն հողը, որի վրա Ռիկարդոն կառուցում է իր այն մեծ դրույթը, թե ապրանքի արժեքը միշտ որոշվում է նրա մեջ մարմնացած աշխատանքի քանակով։ Որովհետև, եթե A-ի արտադրության ծախքերի մեջ կատարվող փոփոխությունը փոխում է ոչ միայն A-ի սեփական արժեքը B-ի համեմատությամբ, որի հետ նա փոխանակվում է, այլև փոխում է արժեքը B-ի արժեքը A-ի համեմատությամբ, թեև արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ապա տապալվում է ո՛չ մ՞իայն այն դոկտրինան, որը հավատացնում է, թե առարկայի վրա ծախսված աշխատանքն է կարգավորում այդ առարկայի արժեքը, այլ նաև այն դոկտրինան, որի համաձայն տվյալ ապրանքի արտադրության ծախքերն են կարգավորում նրա արժեքը» (J. Broadhurst։ «Political Economy». London 1842, էջ 11, 14)։
<br>Պ-ն Բրոդհերստը նույնպիսի իրավունքով կարող էր ասել՝ լա՜վ նայեցեք <math>^{10}/_{20}</math>, <math>^{10}/_{50}</math>, <math>^{10}/_{100 }</math> և այլն թվական հարաբերություններին։ 10 թիվն անփոփոխ է մնում, և չնայած դրան, նրա հարաբերական մեծությունը, 20, 50, 100 հայտարարների նկատմամբ նրա հարաբերական մեծությունը, շարունակ նվազում է։ Հետևապես, տապալվում է այն մեծ սկզբունքը, որի համաձայն ամբողջ թվի, օրինակ, 10-ի մեծությունը «կարգավորվում է» նրա մեջ պարունակված միավորների քանակով։</ref>։
''3) Համարժեքային ձևը''