Changes
Լուսանցքներում, իմիջիայլոց, ես տեսա բազմաթիվ նշումներ, արված գույնզգույն մատիտներով։ Նշումները հիմնականում բացասական էին և բավականին միօրինակ։ Ինչ֊որ տեղ գրված էր․ «Վատ է» կամ «Սա արդեն չափազանց է!!!» (հենց երեք բացականչական նշան էր դրված)։ Ես սկսեցի նայել թերթիկները, հափշտակվեցի և մտածեցի, որ միգուցե ինչ֊որ բան չափազանց է, բայց ի՞նչ վատ բան կա այստեղ։ Ընդհակառակը, նույնիսկ շատ լավ է գրված։
===Ձանձրալի է===
Նրա վերջին հույսը, վերջապես ծերունիներին փոխարինած երիտասարդ և առողջ, երկու բարձրագույն կրթություն ունեցող առաջնորդն էր։ Նայիչի մեկնաբանները նորին անընդհատ գովաբանում էին, ասում, որ նա խելացի է և սրամիտ, պատվիրում է կոստյումներ միայն «Դիորից», բնագրով Վոլտեր է կարդում և թաքուն եկեղեցի է գնում։ Հենց այդ առաջնորդին էլ «Հայրը» ուղարկեց իր գաղտնի ուղերձը, հրահանգելով արգելել կոմունիստական պարտիան և վերականգնել միապետությունը։
Նա պատասխան չստացավ։ Պարզ էր, որ լրագրողները նոր առաջնորդին չափից ավելին էին վերագրել։ Կոստյումներ Դիորից նա հագնում է, բայց եկեղեցի երևի թե չի գնում, իսկ �բնագրով բնագրով կարդում է միայն Լենինին։
Համոզվելով դրանում, Նա հրամայեց նետել աղբանոց նայիչը, դադարեց հարցեր տալ Մոսկվայում տեղի ունեցող իրադարձությունների մասին և վերադարձավ իր անվերջանալի աշխատանքին։
Սարսափելի հուզված եմ։ Մեզ մոտ սատանան գիտե, թե ինչ է կատարվում։ Այսօր առավոտյան ես արթնացա սովորականից ավելի ուշ և տեսա, որ Թոմը արդեն չկա։ Մտածեցի՝ գնացել է ախոռ։ Լավ։ Վեր կացա, կարգի բերեցի ինձ, գնացի Նրա սենյակը հավաքելու։ Այդ ժամանակ Նա սովորաբար վազում էր։ Տեսնեմ՝ ննջարանում ամեն ինչ հավաքված է, կարծես չեն էլ պառկել քնելու։ Աշխատասենյակը նույնպես մաքուր է։ Սեղանների վրա թղթի ոչ մի կտոր, չհաշված մի ինչ֊որ առողջապահական ամսագիր։ Մինչև նախաճաշ դեռ շատ ժամանակ կար և ես գնացի ախոռ Թոմին հարցնելու, արդյոք նա չգիտի՞ թե ինչ է պատահել։ Բայց Թոմը այնտեղ չէր։ Ես շատ զարմացա, քանի որ ոչ միայն Թոմը՝ Գլագոլն էլ չկար։ Գնացի հրեային փնտրելու։ Նրա դուռը փակ էր, բակում նա նույնպես չէր երևում։ Ես դրան առանձնապես ուշադրություն չդարձրի։ Մտածեցի՝ միգուցե միասին գնացել են, ասենք թե անասնաբույժի մոտ։ Չնայած դա շատ զարմանալի էր։ Սովորաբար, անասնաբույժը ինքն էր գալիս, իսկ ընդհանրապես, Թոմն ու հրեան ինքնուրույն էին գլուխ հանում։
Մինչև նախաճաշ ես առանձնահատուկ ոչ մի բան չկասկածեցի։ Երբ եկա ճաշասենյակ, Ժանետա Գրիգորևնան և նրա մայրը արտասվաթաց աչքերով էին նստած։ Հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել։ Ասում են՝ ոչինչ։ Հարցնում եմ, թե ո՞ւր է «Հայրիկը»։ Ասում են նա չկա և այլևս չի լինի։ Մահացե՞լ է, ինչ է։ Տեսնեմ, Կլեոպատրա Կազիմիրովնան մի տեսակ ցնցվում է և հայացքը մի կողմ շրջում, իսկ Ժանետա Գրիգորևնան ասում է՝ մահացել է։ Ես հարցրի, թե ո՞ւր են կորել հրեան ու Թոմը։ Միգուցե դիարա՞ն են նրան տարել։ Ձիո՞վ։ Կլեոպատրա �Կազիմիրովնան Կազիմիրովնան լռում է, իսկ Ժանետա Գրիգորևնան ասում․ «Թոմն ու Լեոպոլդ Գրիգորևիչը նույնպես չկան» ― «Նրա՞նք էլ են մահացել, ― հարցնում եմ»։ ― «Նրանք էլ, ― ասում է, ― մահացել են»։
Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կատարվեց ինձ հետ։ Հարցնում եմ, թե նրանց դիկաները որտե՞ղ են։ Ասում են, ոչինչ մի հարցրու, քո գործը չէ։ Ես ասում եմ, ինչպե՞ս թե իմ գործը չէ։ Որտեղ է գտնվում ձեր դիակը՝ իմ գործը չէ, իսկ իմ Թոմինը՝ դա իմ գործն է։ Նրանք ոչինչ չեն պատասխանում և ես չգիտեմ ինչ անել․ ոստիկանություն կանչե՞լ, թե ոչ։ Կատյուշկա, եթե դա քո ձեռքի գործն է, ապա պետք էր ինձ նախօրոք նախազգուշացնել։ Հիմա ես չգիտեմ ինչ անեմ։ Սպասում եմ հետագա հրահանգների․․․»
Ստեշան կռահեց խոսակցության առարկան միայն Նրա անհետացումից հետո, երբ սեղանին գտավ գիտահանրամատչելի «Մեդիկալ րեվյու» ամսագրի հոդվածներից մեկի պատճենը։ Բազմաթիվ տողեր ընդգծված էին, իսկ լուսանցքներում կային Տիրոջ ձեռքով արված նշումներ։ Հոդվածը տեղեկացնում էր Հարվարդում աշխատող պրոֆեսոր Դոնալդ Րիվկինի բարձրագույն կաթնասունների սառեցման փորձերի մասին։ Այնտեղ ասված էր․ փորձը ցույց է տվել, որ արդեն գոյություն ունի բավականին հուսալի միջոց օրգանիզմի սառեցման համար։ Օրգանիզմը կարող է անաբիոզի մեջ մնալ որքան ուզես (գործնականում հավերժ)։ Ասվում էր, որ փորձերը կատարվել են ոչ միայն կապիկների հետ, այլև կենդանի մարդկանց, որոնք անբուժելի հիվանդության պատճառով (սովորաբար քաղցկեղով), համաձայնել են սառեցվել, հույս ունենալով սպասել, մինչև այդ հիվանդության դեմ պայքարի ազդեցիկ միջոցներ գտնելը։
Այստեղ ևս մի թուղթ կար։ Դա ոչ թե հոդված էր, այլ այն միջքաղաքային հեռախոսային զրուցի հաշիվը, որը լսել էր Ստեպանիդան։ Այդ խոսակցությունը շարունակվել էր չորս ու կես ժամ և սարսափելի թանկ էր նստել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տերը հենց �այնպես այնպես փող չէր ծախսում, հավանաբար այդ խոսակցությունը նրա համար շատ կարևոր էր։
Գրքում գրված էր, որ այստեղ Ստեպանիդայի զեկույցները ընդհատվում են։ Կցված տեղեկանքը շատ չոր տեղեկացնում էր, որ կատարելով զինվորական պարտականությունը, Սովետական Միության հերոս, ԿԳԲ֊ի մայոր Ստեպանիդա Մակարովնա Զուևա֊Ջոնսոնը վերադառնալով