Changes
/* Էդիկի մոտ */
― Գորիզոմտ Տիմոֆե՞ևիչը, ― հարցրի ես։
― Հենց ինքը, ― ասաց Էդիկը։ ― Նա, իհարկե, չկարողացավ գցել Գենիալիսիմուսին, որովհետև նա դարձել էր խորհրդանիշ, երկրպագության առարկա, սուրբ կով, բայց գտավ ավելի խորամանկ լուծում։ Մի օր, երբ Գենիալիսիմուսը տիեզերք թռավ հերթական ստուգումների համար, որոշեցին այլևս նրան չվերադարձնել։ Թող նա այնտեղ թռչի, իսկ մենք նրան աղոթենքկաղոթենք, կկառուցենք հուշարձաններ, կպարգևատրենք շքանշաններով, կուղարկենք ողջույններ և հաշվետվություններ։ Միևնույն ժամանակ, աստեղ, Երկրում, ամեն ինչ մեր ուզածի նման կանենք։
― Կանգ առ, ― ընդհատեցի ես նրան։ ― Ինձ հեքիաթներ մի պատմիր։ Ոչ մի Գենիալիսիմուս իրականում չկա, որովհետև ես նրան հնարել եմ։ Հականո՞ւմ ես, հնարել եմ։