Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 1 բայտ, 18:41, 28 Ապրիլի 2014
/* Նոր Լեոնարդո դա Վինչի */
Լեոպոլդ Զիլբերովիչի (կամ ուղղակի Լեոյի) հետ ես ծանոթացել եմ վաթսունականների սկզբին նրա քրոջ՝ Ժանետայի միջոցով, որի հետ ես այն ժամանակ սովորում էի նույն համալսարանում։ Այն ժամանակվա գրական (կամ երևի ավելի ճիշտ կլինի ասել գրականին մոտ) շրջանակներում Լեոն ամենա աչքի ընկնող կերպարներից էր։
Երկար և երկարամազ, փայլող կոստյումով, կարկատած արմունկներով և փուչիկներով ծնկներին, նա անդադար շարժվում էր Մոսկվայով, լինելով կարծես միաժամանակ և՛ ժամանակի ամենալիբերալ խմբագրություններում, և՛գրողների և՛ գրողների տանը, և՛ բոլոր բանաստեղծական երեկույթներին, և՛ բոլոր պրեմիերաներին։
Նա անձամբ ծանոթ էր բոլոր ինչ֊որ չափով հայտնի բանաստեղծների, արձակագիրների, քննադատների և դրամատուրգների հետ, որոնց(ամեն մեկին առանձին) հմայում էր իրենց ստեղծոգործությունների նուրբ զգացողությամբ։ Պատեհ առիթով կարող էր յուրաքանչյուրին մեջբերել նրա քառատողը, տողեր վեպից կամ մի ռեպլիկ պիեսից և մեջբերվածին տալ երբեմն անսպասելի, բայց օրիգինալ և անպայման հեղինակի համար հաճելի բացատրություն։
Ադմին, Վստահելի
1876
edits