Changes
/* Ջերմ հանդիպում */
Ես այնքան շատ հարցեր ունեի, որ չգիտեի ինչից սկսել։ Եվ սկզբի համար հարցրեցի, թե ինչ է իրենից ներկայացնում Հոբելյանական Հնգանկյունը և ում հոբելյանն է պատրաստվում նշել։
Կոմունիյ Իվանովիչը ինձ հաճույքով բացատրեց, որ Հոբելյանական Հնգանկյունը դա Հնգանկյունի կողմից հատուկ ստեղծված ատեղծագործական ստեղծագործական կոմիտեն է, որին հանձնարարված է կազմակերպել, նախապատրաստել և բարձր գաղափարական մակարդակով անց կացնել իմ հոբելյանը։
― Ի՞մ հոբելյանը, ― հարցրեցի ես զարմացած։ ― Ախ, այո, մոտ օրերս կլրանա իմ քառասուն տարին։ Ես բոլորովին մոռացել էի այդ մասին։
― Ասացեք, ― հարցրեցի ես գեներալին, ― իսկ որտեղի՞ց դուք իմ մասին գիտեք։
Ինչ եք ասում Վիտալիյ Նիկիտիչ, ինչպես կարող էինք ձեզ չիմանալ, երբ ձեր ստեղծագործությունները ուսումնասիրել ենք դեռ պրեդկոմբերում։