Changes
/* Երեքով */
Ես ինքնաբերաբար թեքեցի աչքս նրա կողմը և համոզվեցի, որ հաստլիկի մոտ տարբերությունը իսկապես որ հիմնավորապես ջնջված էր։
Ներսից՝ մակերեսը լվանալու դահլիճը ոչ մի առանձնապես հետաքրքիր բան իրենից չէր ներկայացնում։ Բաղնիքը բաղնիքի նման։ Սովորական բաղնիք էր։ Երկար քարե նստարաններ, պատերի երկայնքով ծորակներ, գոլորշի, ձայներ, ժխոր։ Տղամարդիկ և կանայք միասին էին լողանում, դա ինձ զարմացնում էր միայն այն պատճառով, որ տեղի էր ունենում Մոսկվայում։ Իսկ սեռերի այդպիսի ազատություն ես տեսել էի դեռ վաթսուն տարի առաջ Երրորդ օղակում։
Դահլիճը մեծ էր, սյունազարդ։ Սյուներից մեկի վրա ես տեսա ուղեցույց, որի տակ գրված էր․ «սեքսուալ ցանկությունների բավարարում՝ անկյունից այն կողմ»։ Չէ, ինչքա՜ն զարմանալի փոփոխություններ են կատարվել այստեղ իմ բացակայության ժամանակ։ Իմիջիայլոց, այդ գրության տակ մեխով փորված էր «ՍԻՄ» բառը։ Ես նորից հիշեցի Սիմիչին և մտածեցի, որ լավ կլիներ բերել նրան այստեղ, այս ընդհանուր բաղնիքը, որպեսզի նա տեսներ, թե այս ամենակուլները ինչեր են մտածել։ Պատկերացնում եմ, թե ինչպես էր նա թքելու։
Այնտեղ ինձ վերադարձրին իմ հագուստը։ Շոգեխաշումից հետո նա տաք էր։ Պիջակիս կոճակները հալվել էին, բայց շալվարիս շղթայիկը անվնաս էր, որովհետև այն երկաթից էր։
===Երդում===