Changes
/* Թ․ գլուխ */
Թույլ տվեք ձեր միջնորդությամբ, ներողություն խնդրել ձեր պատվական տատից իմ վերջին բորբոքման համար։ Երկար ճնշված հրաշունչ լեռան պայթյունը հետևանք էր իմ ներքին կռվի, որ ավելի հեշտ է ըմբռնել, քան նկարագրել։
Հուսով եմ, որ բավական պարզ հասկացրի ձեզ, թե այս օրվանից իսկ և իսկ մի շաբաթ հետո կփափագեմ տեսնել ձեզ Կենտրբրիի այն պանդոկում, ուր մի ժամանակ մրս․ Միկաբրն ու ես պատիվ ունեինք ձեզ հետ միասին հնչեցնելու երգերն անմահ մաքսավորի<ref>Այսինքն՝ Ռոբերտ Բեորնսի, որ ծնված էր Շոտլանդիայում՝ Տուիդ գետից դեպի հյուսիս։ Երևելի ժողովրդական բանաստեղծ։ Այգեպանի որդի էր, ինքն էլ երկրագործ մշակ, հետո՝ հետո գինու մաքս հավաքող (1759-1796)։</ref>, որ մեծացել էր Տուիդ գետի այն կողմում։
Մի անգամ որ պարտքս կատարեմ, վրեժխնդրության գործն ավարտեմ ու նորից մերձավորներիս երեսին շիտակ նայելու հնար գտնեմ, այնուհետև թող մարդկությունն ինձ մոռանա։ Այնուհետև միակ փափագս այն կլինի, որ ինձ մի անկյուն շնորհվի հասարակաց հանգստարանում։