Changes

Դևեր, Մասն երրորդ

No change in size, 17:42, 26 Փետրվարի 2015
Դահլիճում նորից մի վատ բան էր կատարվել։ Հայտարարում եմ նախապես, ես խոնարհվում եմ հանճարի մեծության առաջ, բայց ինչի՞ համար են մեր այդ պարոնայք հանճարներն իրենց փառապանծ տարիների ավարտին երբեմն վարվում միանգամայն փոքր տղաների պես։ Լավ, ի՞նչ մի բան կա, որ նա Կարմազինովն է ու հայտնվել է հինգ սենեկապետի կեցվածքով։ Մի՞թե կարելի է մի հոդվածով մեկ ամբողջ ժամ ունկնդիր պահել այնպիսի հասարակություն, ինչպիսին մերն է։ Ընդհանրապես, նկատեցի, որ թեկուզ գերհանճար, բայց հասարակական թեթև ընթերցումով չի կարելի իրենով անպատիժ զբաղեցնել հասարակությանը քսան րոպեից ավելի։ Ճիշտ է, մեծն հանճարի մուտքը դիմավորվեց չափազանց հարգալիր։ Անգամ ամենախիստ ծերուկները հավանություն և հետաքրքություն դրսևորեցին, իսկ տիկնայք՝ որոշ առումով նույնիսկ հիացմունք։ Ծափահարությունները, սակայն, կարճ տևեցին ու մի տեսակ անմիաբան էին, խառնիխուռն։ Փոխարենը՝ ետևի շարքերում և ոչ մի արարմունք, մինչև այն պահը, երբ պարոն Կարմագինովը սկսեց խոսել, այստեղ էլ համարյա ոչ մի գեշ բան չեղավ, այլ այնպես, կարծես թե թյուրիմացություն։ Նախապես հիշատակել եմ արղեն, որ նա անչափ ճղճղան ձայն ուներ, նույնիսկ մի քիչ կանացի, ըստ որում, իսկական ազնվականական տոհմիկ սվսվոցով։ Նոր էր մի քանի բառ ասել, հանկարծ ինչ-որ մեկն իրեն թույլ տվեց բարձրաձայն ծիծաղել, հավանորեն, անփորձ մի անխելք, աշխարհիկ և ոչինչ դեռևս չտեսած, նաև ի բնե ծաղրասեր։ Սակայն նվազագույն ցուցադրական բան չկար, հակառակը՝ անխելքի վրա ֆշշացրին ու նա ոչնչացավ։ Բայց ահա պարոն Կարմագինովը ծեքծեքուն ու երգեցիկ հայտարարում է, թե սկզբում հանուն և ոչնչի չէր համաձայնում ելույթ ունենալ (շատ էր պետք հայտարարել)։ «Այնպիսի տողեր կան, որոնք հորդում են սրտից այնպես, որ ասել էլ չի լինի, ուստի և նման սրբազան բաներն ամենևին չի կարելի հասարակությանը հանձնել (իսկ ինչո՞ւ ես հանձնում), բայց քանի որ իրեն հորդորեցին, ինքն արեց դա և քանի որ, բացի դրանից, ինքը ցած է դնում գրիչը և երդվել է այլևս չգրել հանուն և ոչնչի, ապա թող լինի, գրել է այս վերջին գործը և քանի որ երդվել է հանուն և ոչնչի երբեք և ոչինչ չընթերցել հասարակության համար, թող այդպես լինի, կընթերցի այս վերջին հոդվածը հասարակության համար» և այլն, և այլն, և այլն, նման ուրիշ-ուրիշ բաներ։
Բայց այս ամենը՝ ոչինչ, ևո՞վչգիտե հեղինակային նախաբանները։ Թեև նշեմ, որ մեր հասարակության սակավ կրթվածության և վերջին շարքերի դյուրագրգռության դեպքում այդ ամենը կարող էր և ազդել։ Իսկ ավելի լավ չէր լինի՞ կարդալ մի փոքր պատմություն, կարճառոտ պատմվածք այն ձևով, ինչպես առաջ գրոտում էր, այսինքն՝ թեև հարթված ու ծեքծեքուն, բայց երբեմն էլ սրամիտ։ Դրանով ամեն ինչ կփրկվեր։ Ո՜չ-չ, ի՞նչ-չ եք ասում։ Ծայր առավ խրատաճառը։ Աստված, ի՜նչ չկար այդտեղ։ Հաստատապես կասեմ, որ նույնիսկ մայրաքաղաքային հասարակությունը կհասներ փայտացման, ո՜ւր մնաց, թե մերը։ Պատկերացրեք համարյա երկու տպագիր մամուլ ամենածեքծեքուն և անօգուտ շաղակրատանք։ Ավելին, այդ պարոնը նաև կարդում էր մի տեսակ վերևից, դառնացած, կարծես ողորմածությունից, այնպես որ ստացվում էր նույնիսկ վիրավորական մեր հասարակության համար։ Թեման... Սակայն ո՞վ կարող էր զանազանել այդ թեման։ Դա ինչ-որ հաշվետվություն էր ինչ-ինչ տպավորությունների, ինչ-ինչ հիշողությունների մասին։ Բայց ի՞նչ։ Բայց ինչի՞ մասին։ Որքան էլ կնճռոտվեցին մեր նահանգային ճակատներն ընթերցման առաջին կեսին, չկարողացան ոչինչ հաղթահարել, այնպես որ երկրորդ կեսը լսեցին սոսկ քաղաքավարությունից դրդված։ Ճիշտ է, շատ խոսվեց սիրո մասին, ինչ-որ էակի հանդեպ հանճարի սիրո մասին, սակայն խոստովանեմ, որ փոքր-ինչ անհարմար բան ստացվեց։ Հանճարեղ գրողի փոքրամարմին, հաստլիկ կազմվածքին, իմ կարծիքով, մի տեսակ հարիր չէր պատմել իր առաջին համբույրի մասին... Եվ որ կրկին ցավալի է, այդ համբույրները կնքվում էին մի տեսակ ոչ այնպես, ինչպես ամբողջ մարդկությունն է անում։ Անպայման չորս կողմը պիտի աճեր տափաստանային փշաբույս (անպայման՝ փշաբույս կամ որևէ ուրիշ խոտ, որի մասին պիտի տեղեկանալ բուսաբանության գրքից)։ Ընդ որում, երկինքն անպայման մանուշակագույն մի երանգ պիտի ունենար, որպիսին, հարկավ, մահկանացուներից ոչ մեկը չէր նկատել երբեք, այսինքն՝ բոլորը տեսել, սակայն չէին կարողացել նկատել, իսկ ահա իբր «ես տեսա և նկարագրում եմ ձեզ՝ հիմարներիդ, որպես ամենասովորական մի բան»։ Շառը, որի տակ կնստեր հետաքրքրական զույգը, անպայման մի տեսակ նարնջագույն կլիներ։ Զույգը կնստեր մի որևէ տեղ՝ Գերմանիայում։ Հանկարծ կտեսնեին Պոմպեոսին կամ Կասիոսին՝ ճակատամարտի նախօրեին, ու երկուսին էլ կշամփրեր զմայլանքի սարսուռը։ Որևէ ջրահարս կճչար թփերի մեջ։ Եղեգնուտում Գլյուքը ջութակ կնվազեր։ Նրա նվազած պիեսը կկոչվեր en toutes letters<ref>Կատարելապես (ֆրաՕս.)։</ref>, բայց ոչ ոքի հայտնի չէր լինի, այնպես որ հարկ կլիներ դրա մասին տեղեկանալ երաժշտական բառարանից։ Այդ ընթացքում կգնդվեր մեգը, այնպես կգնդվեր, այնպես կգնդվեր, որ ավելի նման կլիներ միլիոնավոր բարձերի, քան թե մշուշի։ Ու հանկարծ ամեն ինչ կչքանար, և մեծն հանճարը ձմռանը՝ ձնհալին կկտրեր-կանցներ Վոլգան։ Եկուսուկես էջ՝ այդ գետանցումը, բայց և այնպես, կընկներ սառցանցքը։ Հանճարը խեղդվում է, դուք կարծում եք, թե խեղդվե՞ց։ Մտքով իսկ չանցավ։ Այդ ամենը նրա համար էր, որ երբ արդեն լիովին սուզվել և շնչահեղձ էր, նրա առաջ մի սառցակտոր ցոլաց, պստիկ սիսեռի չափ սառցակտոր, սակայն զուլալ և թափանցիկ, «հանց սառած արցունք», ու այդ սառցակտորի մեջ արտացոլվեց Գերմանիան, կամ ավելի լավ է ասել՝ Գերմանիայի երկինքը, և արտացոլումն իր ծիածանագույն խաղով հիշեցրեց նրան հենց այն արցունքը, որը «հիշում ես, գլորվեց աչքերից քո, երբ նստած էինք զմրուխտագույն ծառի տակ և դու բացականչեցիր բերկրալի. «Չկա՜ հանցագործություն»։ «Այո,― ասացի ես արտասվախառն,― բայց թե այդպես է, ուրեմն արդարակյացներ էլ չկան»։ Մենք հեկեկացինք ու բաժանվեցինք առհավետ»։― Կինը՝ ծովափի մի անկյուն, ինքը՝ ինչ-որ անձավներ։ Եվ ահա, նա իջնում է, իջնում, երեք տարի իջնում հասնում է Մոսկվա, Սուխարևսկայա աշտարակի տակ և հանկարծ երկրի բուն ընդերքում, անձավում կանթեղ է գտնում, կանթեղի առաջ՝ մի ճգնավոր։ Ճգնավորն աղոթում է։ Հանճարը սեղմվում է փոքրիկ, վանդակապատ պատուհանին ու հանկարծ հոգոց է լսում։ Կարծում եք, ճգնավո՞րը տնքաց։ Նրա շատ պետքն է ձեր ճգնավորը։ Ո՜չ-չ, պարզապես այդ հոգոցը «հիշեցրեց կնոջ առաջին հոգոցը երեսունյոթ տարի առաջ», երբ «հիշո՛ւմ ես, Գերմանիայում նստած էինք ագաթե ծառի տակ, և դու ասացիր ինձ. «Ինչի՞ համար սիրել։ Տես, չորսբոլորը օքրախոտ է աճում և ես սիրում եմ, բայց կդադարի աճել օքրախոտը, ես էլ կդադարեմ սիրել»։ Այստեղ վերստին գնդվում է մշուշը, հայտնվում է Հոֆմանը, Շոպենից մի բան է սուլում ջրահարսը և հանկարծ, մշուշի միջից, դափնեպսակով, Հռոմի տանիքներից վեր հայտնվում է Անկուս Մարցիուսը։ Զմայլանքի սարսուռ անցավ մեր մեջքերով ու մենք բաժանվեցինք առհավետ» և այլն, և այլն։ Մի խոսքով, գուցեև այնպես չեմ վերարտադրում և չեմ կարողանում, բայց շաղակրատանքի իմաստը հենց դա էր։ Եվ վերջապես, մեր խոշոր ուղեղներն ի՜նչ խայտառակ մոլուցք ունեն բառախաղերի հանդեպ՝ վերին իմաստով։ Եվրոպացի մեծ փիլիսոփա, խոշոր գիտնական գյուտարար, աշխատավոր, նահատակ՝ ռուսական մեր մեծ հանճարի համար փութաջան և ծանրաբեռն այս բոլորը նման են նրա խոհանոցի ծառայողներին։ Նա՜ է պարոնը, իսկ նրանք ներկայանում են իրեն՝ ճերմակ գլխարկները ձեռքներում բռնած և սպասում հրամանների։ Ճիշտ է, նա գոռոզաբար ծիծաղում է նաև Ռուսաստանի վրա, և ավելի դուրեկան բան չկա, քան Եվրոպայի մեծ ուղեղների առաջ բոլոր առումներով Ռուսաստանի սնանկության մասին հայտարարելը, սակայն ինչ վերաբերում է անձամբ իրեն, է, չէ-է՜, ինքն արդեն Եվրոպայի այդ մեծ ուղեղներից վեր է սլացել, նրանք բոլորը սոսկ նյութ են իր բառախաղերի համար։ Կվերցնի ուրիշի գաղափարը, դրան կկպցնի հակաթեզը, և բառախաղը պատրաստ է։ Կա հանցագործություն, չկա հանցագործություն։ Արդարություն չկա, արդարակյացներ չկան։ Աթեիզմ, դարվինիզմ, մոսկովյան կոչնակներ... Սակայն ավաղ, ինքն արդեն չի հավատում մոսկովյան կոչնակներին։ Հռոմ, դափնիներ... սակայն ինքն անգամ դափնիներին չի հավատում... Այստեղ՝ բայրոնյան թախծի արքունական նոպա, մի ծամածռություն Հայնեից, ինչ-որ կտոր Պեչորինից՝ ու գնա՜ց, գնա՜ց, փրթփրթաց մեքենան... «Իսկ իմիջիայլոց, գովաբանեք, գովաբանեք, ես դա անասելի սիրում եմ։ Չէ որ հենց այնպես եմ ասում, թե ցած եմ դնում գրիչս։ Համբերեք, դեռ երեք հարյուր անգամ ձանձրացնելու եմ ձեզ, կհոգնեք կարդալուց...»։Բայց այս ամենը՝ ոչինչ, ևո՞վչգիտե հեղինակային նախաբանները։ Թեև նշեմ, որ մեր հասարակության սակավ կրթվածության և վերջին շարքերի դյուրագրգռության դեպքում այդ ամենը կարող էր և ազդել։ Իսկ ավելի լավ չէր լինի՞ կարդալ մի փոքր պատմություն, կարճառոտ պատմվածք այն ձևով, ինչպես առաջ գրոտում էր, այսինքն՝ թեև հարթված ու ծեքծեքուն, բայց երբեմն էլ սրամիտ։ Դրանով ամեն ինչ կփրկվեր։ Ո՜չ-չ, ի՞նչ-չ եք ասում։ Ծայր առավ խրատաճառը։ Աստված, ի՜նչ չկար այդտեղ։ Հաստատապես կասեմ, որ նույնիսկ մայրաքաղաքային հասարակությունը կհասներ փայտացման, ո՜ւր մնաց, թե մերը։ Պատկերացրեք համարյա երկու տպագիր մամուլ ամենածեքծեքուն և անօգուտ շաղակրատանք։ Ավելին, այդ պարոնը նաև կարդում էր մի տեսակ վերևից, դառնացած, կարծես ողորմածությունից, այնպես որ ստացվում էր նույնիսկ վիրավորական մեր հասարակության համար։ Թեման... Սակայն ո՞վ կարող էր զանազանել այդ թեման։ Դա ինչ-որ հաշվետվություն էր ինչ-ինչ տպավորությունների, ինչ-ինչ հիշողությունների մասին։ Բայց ի՞նչ։ Բայց ինչի՞ մասին։ Որքան էլ կնճռոտվեցին մեր նահանգային ճակատներն ընթերցման առաջին կեսին, չկարողացան ոչինչ հաղթահարել, այնպես որ երկրորդ կեսը լսեցին սոսկ քաղաքավարությունից դրդված։ Ճիշտ է, շատ խոսվեց սիրո մասին, ինչ-որ էակի հանդեպ հանճարի սիրո մասին, սակայն խոստովանեմ, որ փոքր-ինչ անհարմար բան ստացվեց։ Հանճարեղ գրողի փոքրամարմին, հաստլիկ կազմվածքին, իմ կարծիքով, մի տեսակ հարիր չէր պատմել իր առաջին համբույրի մասին... Եվ որ կրկին ցավալի է, այդ համբույրները կնքվում էին մի տեսակ ոչ այնպես, ինչպես ամբողջ մարդկությունն է անում։ Անպայման չորս կողմը պիտի աճեր տափաստանային փշաբույս (անպայման՝ փշաբույս կամ որևէ ուրիշ խոտ, որի մասին պիտի տեղեկանալ բուսաբանության գրքից)։ Ընդ որում, երկինքն անպայման մանուշակագույն մի երանգ պիտի ունենար, որպիսին, հարկավ, մահկանացուներից ոչ մեկը չէր նկատել երբեք, այսինքն՝ բոլորը տեսել, սակայն չէին կարողացել նկատել, իսկ ահա իբր «ես տեսա և նկարագրում եմ ձեզ՝ հիմարներիդ, որպես ամենասովորական մի բան»։ Շառը, որի տակ կնստեր հետաքրքրական զույգը, անպայման մի տեսակ նարնջագույն կլիներ։ Զույգը կնստեր մի որևէ տեղ՝ Գերմանիայում։ Հանկարծ կտեսնեին Պոմպեոսին կամ Կասիոսին՝ ճակատամարտի նախօրեին, ու երկուսին էլ կշամփրեր զմայլանքի սարսուռը։ Որևէ ջրահարս կճչար թփերի մեջ։ Եղեգնուտում Գլյուքը ջութակ կնվազեր։ Նրա նվազած պիեսը կկոչվեր en toutes letters<ref>Կատարելապես (ֆրանս.)։</ref>, բայց ոչ ոքի հայտնի չէր լինի, այնպես որ հարկ կլիներ դրա մասին տեղեկանալ երաժշտական բառարանից։ Այդ ընթացքում կգնդվեր մեգը, այնպես կգնդվեր, այնպես կգնդվեր, որ ավելի նման կլիներ միլիոնավոր բարձերի, քան թե մշուշի։ Ու հանկարծ ամեն ինչ կչքանար, և մեծն հանճարը ձմռանը՝ ձնհալին կկտրեր-կանցներ Վոլգան։ Եկուսուկես էջ՝ այդ գետանցումը, բայց և այնպես, կընկներ սառցանցքը։ Հանճարը խեղդվում է, դուք կարծում եք, թե խեղդվե՞ց։ Մտքով իսկ չանցավ։ Այդ ամենը նրա համար էր, որ երբ արդեն լիովին սուզվել և շնչահեղձ էր, նրա առաջ մի սառցակտոր ցոլաց, պստիկ սիսեռի չափ սառցակտոր, սակայն զուլալ և թափանցիկ, «հանց սառած արցունք», ու այդ սառցակտորի մեջ արտացոլվեց Գերմանիան, կամ ավելի լավ է ասել՝ Գերմանիայի երկինքը, և արտացոլումն իր ծիածանագույն խաղով հիշեցրեց նրան հենց այն արցունքը, որը «հիշում ես, գլորվեց աչքերից քո, երբ նստած էինք զմրուխտագույն ծառի տակ և դու բացականչեցիր բերկրալի. «Չկա՜ հանցագործություն»։ «Այո,― ասացի ես արտասվախառն,― բայց թե այդպես է, ուրեմն արդարակյացներ էլ չկան»։ Մենք հեկեկացինք ու բաժանվեցինք առհավետ»։― Կինը՝ ծովափի մի անկյուն, ինքը՝ ինչ-որ անձավներ։ Եվ ահա, նա իջնում է, իջնում, երեք տարի իջնում հասնում է Մոսկվա, Սուխարևսկայա աշտարակի տակ և հանկարծ երկրի բուն ընդերքում, անձավում կանթեղ է գտնում, կանթեղի առաջ՝ մի ճգնավոր։ Ճգնավորն աղոթում է։ Հանճարը սեղմվում է փոքրիկ, վանդակապատ պատուհանին ու հանկարծ հոգոց է լսում։ Կարծում եք, ճգնավո՞րը տնքաց։ Նրա շատ պետքն է ձեր ճգնավորը։ Ո՜չ-չ, պարզապես այդ հոգոցը «հիշեցրեց կնոջ առաջին հոգոցը երեսունյոթ տարի առաջ», երբ «հիշո՛ւմ ես, Գերմանիայում նստած էինք ագաթե ծառի տակ, և դու ասացիր ինձ. «Ինչի՞ համար սիրել։ Տես, չորսբոլորը օքրախոտ է աճում և ես սիրում եմ, բայց կդադարի աճել օքրախոտը, ես էլ կդադարեմ սիրել»։ Այստեղ վերստին գնդվում է մշուշը, հայտնվում է Հոֆմանը, Շոպենից մի բան է սուլում ջրահարսը և հանկարծ, մշուշի միջից, դափնեպսակով, Հռոմի տանիքներից վեր հայտնվում է Անկուս Մարցիուսը։ Զմայլանքի սարսուռ անցավ մեր մեջքերով ու մենք բաժանվեցինք առհավետ» և այլն, և այլն։ Մի խոսքով, գուցեև այնպես չեմ վերարտադրում և չեմ կարողանում, բայց շաղակրատանքի իմաստը հենց դա էր։ Եվ վերջապես, մեր խոշոր ուղեղներն ի՜նչ խայտառակ մոլուցք ունեն բառախաղերի հանդեպ՝ վերին իմաստով։ Եվրոպացի մեծ փիլիսոփա, խոշոր գիտնական գյուտարար, աշխատավոր, նահատակ՝ ռուսական մեր մեծ հանճարի համար փութաջան և ծանրաբեռն այս բոլորը նման են նրա խոհանոցի ծառայողներին։ Նա՜ է պարոնը, իսկ նրանք ներկայանում են իրեն՝ ճերմակ գլխարկները ձեռքներում բռնած և սպասում հրամանների։ Ճիշտ է, նա գոռոզաբար ծիծաղում է նաև Ռուսաստանի վրա, և ավելի դուրեկան բան չկա, քան Եվրոպայի մեծ ուղեղների առաջ բոլոր առումներով Ռուսաստանի սնանկության մասին հայտարարելը, սակայն ինչ վերաբերում է անձամբ իրեն, է, չէ-է՜, ինքն արդեն Եվրոպայի այդ մեծ ուղեղներից վեր է սլացել, նրանք բոլորը սոսկ նյութ են իր բառախաղերի համար։ Կվերցնի ուրիշի գաղափարը, դրան կկպցնի հակաթեզը, և բառախաղը պատրաստ է։ Կա հանցագործություն, չկա հանցագործություն։ Արդարություն չկա, արդարակյացներ չկան։ Աթեիզմ, դարվինիզմ, մոսկովյան կոչնակներ... Սակայն ավաղ, ինքն արդեն չի հավատում մոսկովյան կոչնակներին։ Հռոմ, դափնիներ... սակայն ինքն անգամ դափնիներին չի հավատում... Այստեղ՝ բայրոնյան թախծի արքունական նոպա, մի ծամածռություն Հայնեից, ինչ-որ կտոր Պեչորինից՝ ու գնա՜ց, գնա՜ց, փրթփրթաց մեքենան... «Իսկ իմիջիայլոց, գովաբանեք, գովաբանեք, ես դա անասելի սիրում եմ։ Չէ որ հենց այնպես եմ ասում, թե ցած եմ դնում գրիչս։ Համբերեք, դեռ երեք հարյուր անգամ ձանձրացնելու եմ ձեզ, կհոգնեք կարդալուց...»։
Անշուշտ, ավարտվեց ոչ այդպես պատշաճ։ Բայց վատն այն է, որ դրանով էլ սկսվեց։ Վաղուց արդեն ծայր էր առել ոտքերի քստքստոց, փռշտոցներ, հազ և այն ամենն, ինչ լինում է, երբ գրական ընթերցմանը գրողը, ով ուզում է լինի, հասարակությանը զբաղեցնում է քսան րոպեից ավելի։ Բայց հանճարեղ գրողը նման բան չէր նկատում։ Շարունակում էր սվսվացնել ու լմլմալ՝ բանի տեղ չդնելով հասարակությանը, այնպես որ բոլորն սկսեցին տարակուսել։ Երբ հանկարծ վերջին շարքերում միայնակ, սակայն բարձր ձայն հնչեց.
Վստահելի
1318
edits