Գետերը
Գրապահարան-ից
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Մենք ժամանակն ենք, գաղտնի իմաստը
Մթին Հերակլիտոսի հայտնի խոսքի:
Մենք ջուրն ենք, ոչ կարծր ալմաստը,
Ոչ թե մնայունը, այլ կորուստը հոսքի:
Մենք գետն ենք և այն հույնը, որ տեսնում է իր պատկերը գետում:
Նրա արտացոլանքըայլակերպվում է ջրի հարափոխ հայելում
և բյուրեղում, որ երերուն է ինչպես կրակը:
Մենք նախորաշած գետն ենք, որ հոսում է առ ծով,
գետը ունայն՝ պատված ստվերներով:
Ամեն ինչ հրաժեշտ է տվել, հեռանում է:
Հիշողությունը այլևս մետաղադրամներ չի հատում:
Եվ սակայն ինչ-որ բան մնում է:
Եվ սակայն ինչ-որ բան մորմոքում է:
։