Երգ ընկերոջ մասին

Գրապահարան-ից
Երգ ընկերոջ մասին

հեղինակ՝ Վլադիմիր Վիսոցկիյ
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (ռուսերենից)
աղբյուր՝ [[]]


Եթե մեկը թըվաց, հանկարծ՝
Ոչ ոսոխ, ոչ ընկեր՝ մի կերպ,
Թե քեզ չի հաջողվում պարզել․
Ում ես դու պատահել՝

Տար նըրան դու սարերն ի վեր,
Դու նըրան չըթողնես այդպես․
Թող քեզ հետ մեկ կապում, խըմբում՝
Կըպարզվի վերեւում։

Թե տըղան լեռներում լըռում,
Թե իջնել է ուզում իսկույն,
Սառցադաշտ ոտք դըրեց՝ սըմքեց,
Սայթակեց՝ բըղավեց․

Իմացիր, որ գըտար օտար,
Նըրան մի նախատիր՝ քըշիր․
Նըմանին չեն պահում սարում
Ու երգեր չեն ձոնում։

Իսկ թե նա չընըվաց ու ցած
Չըվազեց, այլ առաջ գընաց,
Իսկ ժայռից երբ ընկար դու վար,
Քեզ պահեց ուժասպառ,

Թե գընում էր, ասես, գըրոհ,
Գագաթով էր արբած ու գոհ,
Դու իրեն միշտ կը վըստահես,
Ինչպես ինքըդ քեզ։