Կորած մոլորած

Գրապահարան-ից
Կորած֊մոլորած

հեղինակ՝ Ջերոմ Սելինջեր
թարգմանիչ՝ Ամալյա Ղուկասյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»


Գրեթե մինչև ժամը երեքը Մերի Ջեյնը փնտրում էր Էլոզիայի տունը։ Ու երբ սա ընդառաջ դուրս եկավ Մերիին, աղջիկը բացատրրեց, որ ամեն ինչ հրաշալի էր գնում, որ միանգամայն ճիշտ էր հիշում ճանապարհը մինչև Մերիկ֊Փարկուեյից թեքվելը։