Հայուհի

Գրապահարան-ից

--Արշօ 02:20, 1 Հունվարի 2017 (AMT)

Հայուհի

Մի քանի տարիներ սրանից առաջ, Ամերիկայի Միացեալ նահանգներից Թեհրան այցելեց հին ընկերներիցս մէկը։ Հեռախոսով պայմանաւորոեցինք և կէսօրից յետոյ մի տուփ քաղցրեղենով և մի փունջ ծաղիկով գնացի նրան այցի։ Տան էլեկտրական զանգը հնչեցրի․ Դուռը բաց արեց հենց ինքը ընկերս։ Կարոտով գրկախառնւեցինք և մտանք տուն․ Դա ընկերիս եղբոյր տունն էր որտեղ ընկերս ժամանակաւոր մնալու էր մինչ Ամերիկայ վերադառնալը։ Մեր շուրջը պատեցին հինգ երեխաներ․ Երեք անուշիկ աղջիկներ և երկու չարաճճի տղաներ։ Խոհանոցից դուրս եկաւ կայտառ դեմքով մի կին։ Ընկերս ծանոթացրեց իր եղբոյր կնոջ և նա ջերմորեն հրաւիրեց մեզ նստել ընդունարանի կլոր սեղանի շուրջը․ Յետոյ աչքերը արագ ոլորեց երկու տղաների վրայ որպէսզի վերջ տան իրենց մանկական չարութիւններին։ Տղաները իսկոյն մտան սեղանի տակ ու փաթաթւեցին ընկերիս ոտներին որպէսի խոյս տան մօր հանդիմանութիւնից։ Ես ծիծաղելով հարցրի, թէ ովքեր են այդ երեխանները։ Ընկերս պատասխանեց թէ հինգն էլ իր եղբոյր երեխաներն են։ Հանկարծ նկատեցի որ ջահել կնոջ դեմքը կարմրեց և նա հետ թեքւելով արագ մտաւ խոհանոց։ Ես զգացի որ իմ տուած հարցը կնոջ դիւրը չեկաւ։ Ամօթով հարցրի ընկերիցս թէ արդիեօք անզգուշօրեն մի տհաճ հարց եմ տւել։ Ընկերս հեգնանքով պատասխանեց թէ իր եղբոյր կինը ամաչում է որ իր ջահել հասակում հինգ երեխաներ է ծնել։ Ես ապշած մնացի և զարմացայ թէ ինչու պիտի կինը հինգ հրաշալի հայ զաւակների ծնելուց իրեն վատ զգայ։ Ջահել կինը դարձեալ եկաւ ընդունարան, իր հետ բերելով մրգերով լի մի վազ ու դրեց սեղանի վրայ․ Նա ուզում էր դարձեալ վերադառնար խոհանոց և թաքցնել իր ամաչուկ դեմքը։ Ես նրանից խնդրեցի սպասել, յետոյ տեղիցս վեր կացայ, բերածս ծաղկափունջը վերցրի ու մօտեցայ կնոջ։ Ջերմ զգացմունքներով յայտնեցի նրան թէ ինչ չափ պարծենում և ոգեւորուած եմ նրա նման հայ կնոջ և հայ մայրի հետ ծանոթանալու համար ,որը բախտաւոր է եղել կեանքի դժուար պայմաններում սնելու հինգ հայ զաւակներ որոնք մեր ապագայ սերունդի գոյատեւման միակ յոյսերն են։ Յետոյ ծաղկափունջը մեկնեցի իրեն և համբուրեցի նրա ձեռքը։ Մի փայլուն ժպիտ յայտնւեց կնոջ դեմքին։ Արշաւիր Նազարեան․ Գլենդել, Քալիֆորնիա