Մասնակցի քննարկում:DaemonDice

Գրապահարան-ից

Ւիլյամ / Ուիլյամ

Ողջույն, DaemonDice։ Դուք անվանափոխել եք Ւիլյամ Շեքսպիր էջը Ուիլյամ Շեքսպիր։ Դա տառասխալ չէ, պարզապես, որքան ես եմ հասկանում, Թարումեան-ը որոշել է Շեքսպիրի անունը նոր գրելաձևով մատուցել։ Միգուցե նա կարծում է, թե դա ճիշտ է։ Ինձ Ւիլյամ գրելաձևը հեչ դուր չի գալիս (ավելին՝ ես սա թիթիզություն եմ համարում)։ Ամեն դեպքում, կարծիքն ապրելու իրավունք ունի և արժե ճշտել Թարումեան-ի հետ։

Շնորհակալություն, որ տեղեկացրեցիք։ Ես կառաջարկեի փոխարենը հարցը քվեարկության բարձրացնել խորհրդարանում՝ հատկապես, որ Թարումեան-ը, կարծես թե, 2014-ից կայքում ակտիվություն չի ցուցաբերել և քննարկումների էլ երբևիցե չի մասնացկել։
Սակայն եթե ինչ-ինչ պատճառներով դա ընդունելի չէ, ապա որպես լուծում կարելի է առնվազն ավելացնել մի կարճ զգուշացում այդ մասին հեղինակի էջի վրա, որ մասնակիցները չփորձեն դա ուղղել։ Հաշվի առնելով, որ Գուգլի միակ իմացած էջերը «Ւիլյամ Շեքսպիր»-ի մասին հենց այս կայքի էջերն են ու Թարումեանի բլոգի գրառումները, ինչպես նաև որ հեղինակի անունը նույնպես հնչողությամբ ավելի մոտ է «Ուիլյամ»-ի, քան «Ւիլյամ»-ի, իմ կարծիքով նոր մասնակիցները շարունակաբար անվանափոխելու են հեղինակի էջը, եթե զգուշացում փակցված չլինի։ DaemonDice (քննարկում) 00:41, 26 Հուլիսի 2015 (AMT)
Իսկապես, կարելի է գրառում թողնել, որպեսզի նոր գրանցված մասնակիցները չփոխեն այս և այս տիպի այլ էջերը (համարելով դրանք տառասխալներով)։ Մյուս կողմից էլ «Գրապահարան»-ի արժանիքը հենց ազատ հարթակ լինելն է։ Եթե մարդն ուզում է շրջանառել «Ւիլյամ»-ը «ՈՒիլյամ»-ի փոխարեն՝ համարելով առաջինը երկրորդից նախընտրելի, ապա, կարծում եմ, անիմաստ է (նույնիսկ անթույլատրելի է) քննակումներով կամ այլ մեխանիզմներով սահմանափակել նրան։ (Թող «Ւիլյամ»-ն էլ լինի․ եթե այն կենսունակ է, ապա կապրի, եթե ոչ՝ կմնա որպես անհաջող առաջարկ։) ՕստապԲենդեր