Մեղք
հեղինակ՝ Ֆորուղ Ֆառոխզադ |
Մեղք գործեցի, մի մեղք՝ լի հաճոյքով,
Դողդոջուն ու կիսագիտակից մի մարմնի կողքին,
Աստւա՜ծ, ի՞նչ գիտեմ ինչ եմ արել
Այն մութ ու լուռ մենաստանում։
Այն մութ ու լուռ մենաստանում,
Մտիկ արի իր գաղտնալի աչքին,
Սիրտս կրծքում անհամբեր դողաց
Իր կարիքալի աչքի խնդրանքներից։
Այն մութ ու լուռ մենաստանում,
Խելագար կողքին նստեցի,
Շուրթը շրթիս տռփաթափեց,
Խենթ սրտի սգից ազատվեցի։
Ականջին սիրո հեքիաթ կարդացի,
Քե՜զ եմ ուզում իմ ջանս,
Քե՜զ եմ ուզում, ո՜վ կենսատու գիրկ,
Քե՜զ, ո՜վ իմ խելագար սիրահար։
Տռփանքն աչքերում բոցկլտաց,
Կարմիր գինին թասում պարեց,
Մարմինս փափուկ անկողնում,
Կրծքի վրայ արբած դողաց։
Մեղք գործեցի, մի մեղք՝ լի հաճոյքով,
Տաք ու հրային մի գրկում,
Մեղք գործեցի այնպիսի բազուկների մէջ,
Որ կիզիչ ու վրիժառու ու երկաթեայ էին։