Մեռյալների զրույց

Գրապահարան-ից
Jump to navigation Jump to search
Մեռյալների զրույց

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

Այդ մարդը հայտնվեց Հարավային Անգլիայից, 1877 թվականի ձմռան մի առավոտ: Արևագույն դեմքով հզոր կազմվածքով և ճնշող տեսքով նրան անխուսափելիորեն բոլորն անգլիացի համարեցին և իրոք որ նա իսկ և իսկ Ջոն Բուլի հետնորդն էր: Գլխին կնգուղավոր գլխարկ ուներ վրան կուրծքը հազիվ ծածկող մի տարօրինակ բրդյա վերմակ: Ակնհայտ անհամբերությամբ նրան էր սպասում տղամարդկանց կանանց ու երեխաների մի խումբ, շատերի վզերը շրջանակված էին կարմիր գծով, ոմանք առանց գլխի էին և շարժվում էին դողդոջուն խավարում քայլողների նման վեհերելով: Նորեկին զգույշ շրջապատեցին ետևներից պարզ հնչեցին հայհոյանքներ, բայց մի հինավուրց սարսափ զսպեց նրանց և ավելիին չհամարձակվեցին: Բոլորից առաջ կանգնեց դեղնականաչավուն մաշկով ու ածխի պես աչքերով մի զինվորական երկար խռիվ մազերն ու թավ մորուքը կարծես հափռել էին դեմքը: Տասներկու երկարավուն մահացու վերքեր վագրի մորթու շերտերի նման ււկոսում էին նրա մարմինը: Նրան տեսնելով նորեկը շփոթվեց բայց անմիջապես առաջացավ ու ձեռքը մեկնեց նրան:

— Ի՜նչ մեծ վիշտ է ինձ համար այսպիսի մի հզոր ռազմիկի տեսնել նենգության զենքերից խորտակված,— վճռական ասաց նա, — Բայց և ի՜նչ խոր գոհունակություն անձամբ հրամայած լինելուդ համար, որ ոճրագործները իրենց ոճիրը քավեին կախաղանով Հաղթւսնւսկի հրապարակում:

— Եթե խոսքը Սանթոս Պերեսի և Ռեյնաֆե եղբայրների մասին է, ապա իմացեք, որ ես նրանց արդեն երախտահատույց եմ եղել, — անշտապ ու ծանր ասաց արյունալի վիրավորվածը:

Մյուսը նրան նայեց վւստակ կամ սպառնալիք կասկածելով բայց Կիրոգան շարունակեց.

— Դուք ինձ երբեք չհասկացաք, Ռոսաս: Եվ ինչպե՞ս պիտի հասկանայիք, երբ մեզ վիճակվեցին այդքան տարբեր ճակատագրեր: Ձեզ տրվեց իշխել մի քաղաքում, որը դեմքով Եվրոպային է նայում և կդառնա ամենահռչակավորներից մեկը աշխարհում, իսկ ինձ կռվել ամերիկյան թավուտների ամայութան մեջ, թշվառ գաուչոների աղքատ հողում: Իմ իշխանությունը բաղկացել է նիզակներից ու աղաղակներից և ավազներից ու մոռացված վայրերում գրեթե անհայտ հաղթանակներից: Հիշողությւսան մեջ դրանք ի՞նչ անուններով են մնալու, ես ապրում եմ և շատերի հիշողութ յան մեջ կապրեմ հենց միայն նրա համար: Որ սրերով ու ձիերով մարդիկ ինձ սպանեցին կառքում Բարանկա Յակո կոչված վայրում: Այդ անսովոր մահվան համար Ձեզ եմ պարտական Այն ժամանակ չկարողացա գնահատել նվերը բայց հաջորդող սերունդները չցանկացան դա մոռանալ: Դուք երևի չգիտեք այն չքնաղ փորագրությունն ու բռնագրավված գիրքը, որը հետագայում գրել է սանխաանցի մի շնորհալի մարդ:

Արդեն ինքն իրեն գտած Ռոսասը արհամարհանքով նայեց նրան.

— Ռոմանտիկ եք,— կտրուկ ասաց նա, — Հետագայի գովա սանքը ավելին չարժե քան ժամանակակիցների հիացմունքը Որը ևս ոչ մի արժեք չունի և կարելի է ունենալ մի քանի գրոշով:

— Ձեր մտածածը ես ճանաչում եմ, — պատասխանեց Կիրո գան,— 1852 թվականին ճակատագիրը, մեծահոգաբար կամ գուցե Ձեզ մինչև վերջ փորձելով, առաջարկեց տղամարդուն արժանի մահ զոհվել ճակատամարտում: Դուք ցույց տվեցիք, որ անարժան եք այդ նվերին, քանի որ վախեցաք կռվից ու արյունից:

— Վախեցա, — բացականչեց Ռոսասը,— Ես որ ձիեր եմ վարժեցրել Հարավում, իսկ հետո սանձել մի ամբողջ երկիր:

Առաջին անգամ Կիրոգան քմծիծաղեց.

— Այո գիտեմ,— ասաց դանդաղ, — եթե հավատանք Ձեր անկաշառ ենթակաների պատմածին, Դուք թամբի վրա հրաշքներ եք գործել: Բայց այդ նույն ժամանակ Ամերիկայում նույնպես թամբի վրա կատարվեցին և ուրիշ հրաշքներ, որ կոչվեցին Չակաբուկո և Խունին, Պալմա Ռեդոնդա և Կասարես:

Ռոսասն անշարժ դեմքով լսեց նրան և պատասխանեց այսպես.

— Ես քաջության կարիք չունեի: Իմ, ինչպես Դուք անվանեցիք հրաշքները եղան այն, որ ինձ ու իմ փրկության համար մարտնչեցին և զոհվեցին ինձանից քաջ մարդիկ: Օրինակ՝ Ձեզ վերջ տվող Սանթոս Պերեսը: Քաջությունը դիմադրության հարց է, ոմանք դիմադրում են շատ ոմանք քիչ, բայց վաղ թե ուշ բոլորն էլ տեղի են տալիս:

— Հնարավոր է,— ասաց Կիրոգան,— բայց ես ապրելով կյանքս և ընդունելով մահ, մինչև հիմա էլ չեմ իմացել, թե ինչ է վախը: Եվ հիմա գնում եմ, որ ջնջեն ինձ և տան ուրիշ դեմք ու ճակատագիր, որովհետև պատմությունը հագենում է բռնությունից: Չգիտեմ ով կլինի այդ մյուսը, ի՞նչ են անելու ինձ, բայց գիտեմ, որ նա երբեք վախ չի ունենալու:

— Ինձ բավարարում է ինքս լինելը,— ասաց Ռոսասը և չեմ ուզում մեկ ուրիշը դառնալ:

— Քարերն էլ են ուզում ընդմիշտ քար մնալ,— ասաց Կիրոդան, — և քանի դեռ չեն փշրվել դարեր շարունակ քար են մնում: Ես էլ էի Ձեզ նման մտածում մահվան մեջ մտնելիս, բայց այստեղ շատ բան սովորեցի: Նայեք մենք երկուսս էլ արդեն ուրիշ ենք:

Բայց Ռոսասը նրան չլսեց և բարձրաձայն մտածելու պես ասաց.

— Գուցե ես չեմ ծնվել մեռնելու համար, այլապես ինչո՞ւ են ինձ այս վայրերը և այս վեճը թվում երազ և նույնիսկ ոչ թե իմ կողմից տեսնվող երազ այլ մեկ ուրիշի, որը դեռ չի ծնվել...

Այլևս նրանք ոչ մի բառ չարտաբերեցին, որովհետև այդ վայրկյանին Մեկը կանչեց նրանց: