Changes

Շուշի քաղաքը

Ավելացվել է 4056 բայտ, 18:24, 5 Դեկտեմբերի 2015
Ինչպես երեւում է մեր բերած նյութերից, XIX դարի վերջին տասնամյակկներում տպագրական գործը Շուշում լայնորեն ծավալվում է։ Շուշում աշխատում էին երեք տպարան (հոգեւոր վարչության, Մ․ Հակոբյանի եւ Բ․ Սահակյանի), որոնք հնարավորություն ունեին տպագրելու բավականին խոշոր ու արժեքավոր գրքեր եւ ամսագրեր։ Այստեղ լույս էին տեսնում մեր նշանավոր գրողների եւ ամսագրերի անդրանիկ հրատարակությունները։
 
XIX դարի իննսունական թվականներից սկսած հոգեւոր վարչության տպարանը փաստորեն դադարեցնում է իր գոյությունը, բայց XX դարում հիմնում է մի նոր տպարան՝ Բաբաջանյանի տպարանը։ Հրատարակչության գործը Շուշում հայերեն լեզվով շարունակվում է մինչեւ 1920 թվականը։ Այդ մասին վկայում է ստորեւ բերած Շուշում հրատարակված թերթերի ցուցակը։
 
1. «Գործ»֊ամսագիր, խմբագիր֊հրատարակչի Սիմեոն Հախումյան, 1882 թ․ (I հատոր)։
 
2. «Ազգագրական հանդես»֊խմբագիր֊հրատարակիչ Ե․ Լալայան, 1896 թ․ (I հատոր)։
 
3. «Ղարաբաղ»֊եռօրյա գրական հասարակական թերթ, խմբագիր֊հրատարակիչ Ն․ Յարամշյան, 1911 թ․ (13 համար, 1912 թ․ 6 համար «Ղարաբաղի» խմբագիրը 1911—12 թթ․ եղել է Սիմ․ Տեր֊Մինասյանը, որի մահից հետո խմբագիր եղել է Ն․ Յարամիշյանը)։
 
4. «Պայքար»֊քաղաքական թերթ, 1912—1917 թթ․։
 
5. «Փայլակ»֊քաղաքական հասարակական սոցիալ֊դեմոկրատական շաբաթաթերթ, հրատարակիչ Լ․ Վարդապետյան, խմբագիր՝ Խաչիկ Սամվելյան, 1915 թ․։
 
6. «Ծիածան»֊գրական֊գեղարվեստական եւ քննադատական ամսագիր։ Խմբագիր֊հրատարակիչ Մ․ Պետրոսյան, — 1919 թ․, տպարան Բաբաջանյանի։
 
7. «Ապառաժ»֊քաղաքական֊հասարակական եւ գրական երկշաբաթաթերթ, օրգան հայ հեղափոխական դաշնակցության Շուշվա կոմիտեի, խմբագիր Հայր․ Մուսայելյան, 1917—1919 թթ․, տպարան Բաբաջանյանի։
 
8. «Աշխատանք»֊քաղաքական֊հասարակական, սոց֊հեղափոխական լրագիր, 1917 թ․։
 
9. «Ասպարեզ»֊օգրան հայ հեղափոխական դաշնակցության, խմբագիր Հ․ Մուսայելյան, 1917 թ․ (1—9 համար)։ տպարան Բաբաջանյանի։
 
10. «Նեցուկ»֊հասարակական֊քաղաքական լրագիր, հրատարակչություն ՌՍԴԲԿ Շուշվա կոմիտեի։ Խմբագիր Ա․ Հովհաննիսյան, 1917 թ․ (լույս է տեսել ընդամենը 8 համար)։
 
11. «Արցախ»֊քաղաքական֊հասարակական եւ գրական շաբաթաթերթ։ Ազգային խորհրդի օրգան։ Խմբագրական կոլեգիա, 1919 թ․։
 
12. «Ղարաբաղի սուրհանդակ»֊լրագիր, կոալիցիոն կառավարության պաշտոնական հրատարակչություն, միայն 1919 թ․։
 
13. «Նոր կյանք»֊հասարակական֊քաղաքական օրգան, հրատարակուկյուն սոց․֊դեմոկրատական խմբակի, միայն 1919 թ․։ Տպարան Բաբաջանյանի։
 
14. «Գյուղացիական կոմմունա»֊օրգան Ղարաբաղի եւ Զանգեզուրի գյուղացիական առաջին ինտերնացիոնալ համագումարի (հայերեն, ռուսերեն եւ թուրքերեն լեզուներով), 1921 թ․ (մեկ կամ երկու համար)։
 
15. «Եռանդ»֊հրատարակչության թվականն անհայտ է։ 1920 թ․ Շուշու հայկական մասի ավերումից եւ Ղարաբաղի ինքնավար մարզի վարչական կենտրոնի Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո, հայերեն հրատարակչության գործը Շուշում համարյա բոլորովին դադարում է։
<references />