Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Սպիտակ կամուրջԱնկողինը, հավը, Լիդան
|հեղինակ = [[Մկրտիչ Արմեն]]
|աղբյուր = [[«Պատվիրեցին հանձնել ձեզ»]]
|թարգմանիչ =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
:Գայթակղությունը մեծ էր․— տասր մարդու նորմա... Պետը, մոռանալով, որ իր դիմացինը կալանավոր է, ավելի ճիշտ չմոռանալով, որ դիմացի կալանավորը «կենցաղային» է և ոչ թե «ժողովրդի թշնամի», ձեռք֊ ձեռքի խփեց նրա հետ՝ ինչպես ձի առնող֊ծախող, և գործարքը կայացավ։
:Բայց Լիդան Վորորյովի դրամր ծախսում էր միայն նրա վրա։ Մի անգամ գնեց երկու պարկ, միացրեց իրար, դարձրեց ներքնակի նման մի բան։ Վորոբյովը խոտ լցրեց գրա մեջ, այժմ քնում էր վրան։ Ճիշտ է, դա չէր կարող համեմատվել Սիդորովի բամբակով լի ներքնակի հետ, բայց էլի մի բան էր։ Մի այլ անգամ Լիդան իր «տղամարդու» ընկերոջ համար ճարեց հնամաշ մի սվիտր, բայց իսկական բբդից։ Բացի իր բնածին հոգատարությունից ու բաբությունից, Լիդան ղեկավարվում էր նաև այն գիտակցությամբ, որ իր և Սիդորովի համատեղ կյանքն զգալի չափով կախված էր Վորոբյովից։ Եթե նա չօգներ Սիդորովին՝ կատարելու հազար տոկոս, ապա ճամբարի պետը, ըստ պայմ՚անավորվածության, նորից կարող էր արգելել նրանց կենակցոլթյունր...
:Սիդորովը մոտեցավ «իրերր հավաքելու»։ Բայց ի՞նչ է նշանակում դա։ Ի՞նչ իրեր հավաքել..․ Նա ներքնակի տակից վերցրեց իր փայտե գդալր, կոխեց բայբակ֊գուլպայի մեջ։ Կախ արած տեղից վերցրեց Վորոբյովի կաթսայիկը։