Changes
|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]
}}
[[CategoryԿատեգորիա: Արձակ]][[Կատեգորիա:Դետեկտիվ]]
Ամուսնությունից անմիջապես հետո Պադինգթոնում գնեցի բժիշկ Ֆարկերի բուժարանը։ Ծերուկ բժիշկը մի ժամանակ բազմաթիվ այցելուներ է ունեցել, բայց հետո սուրբ Վիտոսի պարախտի նման հիվանդությամբ է տառապել, և այդ, ինչպես նաև ծերության պատճառով նրանց թիվը զգալիորեն պակասել է։ Չէ որ մարդիկ, և դա հասկանալի է, գերադասում են բուժվել նրա մոտ, ով առողջ է, և քիչ են վստահում այն մարդու բժշկական գիտելիքներին, որը չի կարողանում բուժել անգամ ինքն իրեն։ Եվ որքան վատանում էր վերջինիս առողջությունը, այնքան մեծ վնաս էր հասնում նրա բուժարանին, և այն պահին, երբ գնեցի, այն տարեկան բերում էր երեք հարյուր ֆունտից քիչ ավելի՝ նախկին երկու հարյուր հազարի փոխարեն։ Բայց ես ապավինեցի երիտասարդությանս ու եռանդիս և չէի կասկածում, որ մեկ-երկու տարուց այցելուներից պրծնում չի լինի։