Changes

Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը

Ավելացվել է 58 949 բայտ, 15:33, 12 Մարտի 2013
Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = [[Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը]] |հեղինակ = [[Ջոան Ռոուլինգ]] |թարգմանիչ = Լիլի...
{{Վերնագիր
|վերնագիր = [[Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը]]
|հեղինակ = [[Ջոան Ռոուլինգ]]
|թարգմանիչ = Լիլիթ Մկրտչկան
}}

==Գլուխ առաջին==
==Ողջ մնացած տղան==


:Բեկտենիների նրբանցբի թիվ 4 տանն ապրող տեր և տիկին Դարզլիները հպարտությամբ էին շեշտում, որ րրենք միանգամայն նորմալ մարդիկ են։ Այո՛, շատ շնորհակալ ենք արտասովոր մարդկանցից։ Ու՜մ ասես կարելի էր պատկերացնել տարօրինակ կամ առեղծվածային իրադարձությունների շրջապտույտում, միայն ո՛չ Դարզլիներին, որովհետև նրանք պարզապես խորշում էին այն ամենից, ինչն իրենց կարծիքով արտասովոր էր, հետևաբար՝ անհեթեթ և այդ իսկ պատճառով արժանի չէր ուշադրության։

:Պարոն Դարզլին շաղափներ արտադրող «Գրանինգզ» կոչվող գործարանի տնօրենն էր։ նա մի խոշոր, ցլամարմին մարդ էր, ում նկարագրելիս կարելի էր ասել, որ նա ընդհանրապես պարանոց չուներ, և դրանից նրա բեղերը ավելի երկար ու թավ տեսք էին ստանում։ Տիկին Դարզլին նիհար կին էր, հարդագույն մազերով և սովորականից գրեթե երկու անգամ ավելի երկար պարանոց ուներ, որը նրան շատ էր պետք գալիս ցանկապատերի վրայով օրն ի բուն հարևաններին լրտեսելու համար։ Դարզլիները մի փոքր տղա ունեին, անունը՝ Դադլի և, իրենց կարծիքով, Դադլիից ավելի շնորհալի ու սիրունատես երեխա աշխարհում չկար։

:Դարզլիներն ամեն ինչ ունեին, սակայն ունեին նաև մի գաղտնիք և ամենից շատ վախենում էին, որ վաղ թե ուշ որևէ մեկը կբացահայտի իրենց գաղտնիքը։ Նրանք համոզված էին, որ կխայտառակվեն, եթե մեկն ու մեկը հանգարծ իմանա իրենց ազգականներ Փոթթերների մասին։ Տիկին Փոթթերը տիկին Դարզլիի հարազատ քույրն էր, սակայն նրանք մի քանի տարի իրար չէին տեսել։ Ընդհանրապես, տիկին Դարզլին ձևացնում էր, որ ինքը ոչ մի քույր էլ չունի, որովհետև նրա քույրը և քրոջ ապաշնորհ ու ապիկար ամուսինը այնքա՜ն «ապադարզլիական» էին, որքան, թերևս, հնարավոր էր լինել։ Դարզլիները ցնցվում էին այն մտքից, թե ի՞նչ կասեն հարևանները, եթե հանկարծ Փոթթերները հայտնվեն իրենց փողոցում։ Դարզլիները գիտեին, որ Փոթթերները նույնպես մի փոքր տղա ունեն, սակայն երբեք չէին տեսել նրան։ Այս տղան, իր հերթին, ևս մեկ հիմնավոր պատճառ էր Փոթթերներից հեռու մնալու համար, որովհետև նրանք չէին ուզում, որ իրենց սիրասուն Դադլին մի այդպիսի երեխայի հետ շփվի։

:Մեր պատմությունը սկսվեց մի տաղտկալի, անձրևոտ և գորշ երեքշաբթի առավոտ, երբ տեր և տիկին Դարզլիներն արթնացան ու սկսեցին իրենց սովորական առօրյան։ Ամպամած երկինքը ոչինչ չէր նախազգուշացնում այն տարօրինակ և առեղծվածային իրադարձությունների մասին, որոնք շուտով կատարվելու էին ամբողջ երկրում։ Պարոն Դարզլին ինչ֊որ բան էր մռմռում քթի տակ՝ ընտրելով իր ամենաանդեմ ու անհետաքրքիր աշխատանքային փողկապը, իսկ տիկին Դարզլին, իր ասած յուրաքանչյար բառն ըմբոշխնելով, ինքնամոռաց պատմում էր հարևանների մասին վերջին բամբասանքները և միևնույն ժամանակ փորձում անհնարին ձայներանգներով ծղրտացող Դադլիին մի կերպ խցկել սեղանի մոտ դրված բարձր աթոռակի մեջ։ Նրանցից ոչ մեկը չնկատեց այն մեծ դարչնագույն անտառային բվին, որը թռավ անցավ պատուհանի մոտով։

:Ուղիղ ութն անց կեսին պարոն Դարզլին վերցրեց իր պայուսակը, մի համբույր ճպպացրեց տիկին Դարզլիի այտին, հրաժեշտի օդային համբույր ուղարկեց Դադլիին, որը, սակայն, տեղ չհասավ, որովհետև Դադլին կլանված էր հերթական բարձրաղաղակ բողոքի ցույցով և ճիվ֊ճղրտոցով իր բաղցր նախաճաշն էր շաղ տալիս պատերին։

:— Փոբրիկ ավազա՜կս... — ծնողական հրճվանքով քրթմնջաց պարոն Դարզլին և դուրս եկավ տանից։ Նա նստեց իր մեքենան և թիվ 4 տան ճամփուղով ետադարձով մտավ փողոց։

:Միայն փողոցի անկյունին հասնելով, նա առաջին անգամ նկատեց, որ ինչ-որ բան սովորականի պես չէր. մի կատու փողոցում նստած, քարտեզ էր ուսումնասիրում։ Մի վայրկյան պարոն Դարզլին նույնիսկ չհասկացավ էլ իր տեսածի իմաստը, հետո գլուխը արագ ետ շրջեց, որ կրկին տեսնի աչքերի առջևով անցած պատկերը։ Մի զոլավոր կատու էր կանգնած Բեկտենիների նրբանցքի անկյունում, սակայն, տեսադաշտում ոչ մի քարտեզ էլ չէր երևում։ Այդ ի՞նչ անցավ իր մտքով... Հավանաբար լույսային խաղ էր։ Պարոն Դարզլին աչքերը թարթեց և հայացքը սևեռեց կատվի վրա։ Կատուն էլ հայացքը սևեռեց պարոն Դարզլիի վրա։

:Անկյունից մինչև գլխավոր փողոց թեքվելու ամբողջ ճանապարհին պարոն Դարզլին մեքենայի ետադարձ հայելու մեջ դիտում էր կատվին։ Իսկ կատուն արդեն կարդում էր «Բեկտենիների նրբանցբ» ցուցանակը — ո՛չ, նայում էր ցուցանակին։ Կատուները չեն կարող քարտեզներ կամ ցուցանակներ կարդալ։ Բը՜ռռռ... Պարոն Դարզլին ինքն իրեն մի թեթև թափ տվեց և կատվին դուրս նետեց ուղեղից։ Քաղաք տանող ճանապարհին շաղափների մեծ պատվերից բացի նա ուրիշ ոչ մի բանի մասին այլևս չէր մտածում և հույս ուներ մի լավ գործարք կնքել այդ օրը։

:Սակայն, քաղաքի ծայրամաս մտնելիս, շաղափները միանգամից ցնդեցին նրա ուղեղից։ Քանի դեռ մեքենան սովորականի պես խրված էր ամենօրյա առավոտյան ճանապարհային խցանի մեջ, նա չէր կարող չնկատել, որ անսովոր լայնափեշ թիկնոցներ հագած, բավականին տարօրինակ տեսքով բազմաթիվ մարդիկ էին շրջում փողոցներում։ Պարոն Դարզլին տանել չէր կարող արտասովոր հագուստ կրող մարդկանց և հատկապես՝ ժամանակակից լեն-լմփոշ ոճի երիտասարդական հագուստները։ Գուցե սա էլ մի նոր հիմար մոդա Է, մտածեց նա, և մինչ մատներով թմբկահարում Էր մեքենայի ղեկը, աչքն ընկավ այդ խեղկատակներից մի քանիսի վրա, ովքեր իրեն բավականին մոտ էին կանգնած։ Նրանք կլանված ինչ-որ բան էին փսփսում։ Պարոն Դարզլին անչափ վրդովվեց այն հանգամանքից, որ նրանցից մի քանիսը բոլորովին էլ երիտասարդ չէին։ Մի տե՛ս է... Ա՛յ, այն մեկը նույնիսկ իրենից էլ տարիքով մեծ կլինի... Հապա տե՛ս, թե ի՜նչ վառ զմրուխտագույն թիկնոց է հագել... Չի՛ էլ ամաչում... Սակայն հետո պարոն Դարզլիի մտքով անցավ, որ դա երևի ինչ-որ հիմար ցույց է կամ բարեգործական միջոցառում, և որ այդ ապուշներն ակնհայտորեն հանգանակություն են հավաքում ինչ-որ բանի համար... Դեհ, իհարկե, այդպես էլ կա։ Մեքենաները շարժվեցին, և մի քանի րոպե անց պարոն Դարզլին ժամանեց «Գրանինգզ» գործարանի ավտոկայանը։ Նրա ուղեղը կրկին և վերջնականապես կենտրոնացած էր շաղափների վրա։

:Պարոն Դարզլին իններորդ հարկի իր աշխատասենյակում միշտ մեջքով դեպի պատուհանն էր նստում։ Եթե այդպես չնստեր, նրա համար, թերևս, բավականին դժվար կլիներ այդ առավոտ կենտրոնանալ շաղափների գործարքի վրա։ Այդպես նստած նա չէր տեսնում օրը ցերեկով երկնքում ետ ու առաջ սավառնող բվերին, թեև փողոցում հավաքված մարդկանց ուշադրությունն ամբողջությամբ ուղղված էր հենց այդ թռչունների վրա։ Նրանք, մատները դեպի երկինք ցցած, բերանները բաց, չէին կարողանամ աչքները կտրել մեկը մյուսի ետևից սլացող թռչուններից։ Նրանցից շատերը կյանքում երբեք, նույնիսկ գիշեր ժամանակ կենդանի բու չէին տեսել։ Ինչևէ, պարոն Դարզլին կատարելապես անխափան ու միանգամայն «անբու» առավոտ անցկացրեց։ Նա գոռգոռաց իր գործարանի հինգ աշխատողների վրա, մի քանի կարևոր հեռախոսազանգեր արեց և... կրկին գոռգոռաց։ Բավականին լավ տրամադրություն ուներ մինչև ճաշի ժամը, երբ մտքովն անցավ, որ վատ չէր լինի ոտքերը մի քիչ աշխատացնել ՝ փողոցն անցնել ու դիմացի հացաբուլկեղենի խանութից չամիչով մի բուլկի գնել։

:Նա գրեթե մոռացել էր թիկնոցավոր մարդկանց մասին, երբ հանկարծ քիթ-քթի ընդհարվեց մի խումբ թիկնոցավորների հետ հենց հացաբուլկեղենի խանութի մուտքի մոտ։ Պարոն Դարզլին դժգոհ և անբարյացակամ հայացքով ոտքից գլուխ չափեց նրանց։ Չգիտես ինչու, այդ թիկնոցավորները նրան կատաղության աստիճանի նյարդայնացնում էին։ Այս խումբը նույնպես կլանված ինչ-որ բան էր փսփսում։ Եվ, ի զարմանս իրեն, հանգանակության նույնիսկ մեկ գավաթ կամ տուփ էլ աչքովը չընկավ։ Թղթե տոպրակով մի խոշոր բուլկի ձեռքին բռնած վերադառնալիս, թիկնոցավորների կողքով անցնելու պահին, նրանց խոսակցությունից մի քանի բառեր հասան պարոն Դարզլիի ականջին.
:— Փոթթերնե՚րը... Հա՛, հենց այդպես էլ եղել է...
:— Ե՛ս էլ եմ լսել...
:— Ասում են, որ նրանց որդի Հարրին...

:Պարոն Դարզլին սառույց կտրեց։ Վախը կայծակի պես անսպասելի շանթահարեց նրան։ Նա շրջվեց շշնջացողների կողմը, կարծես ինչ-որ բան էր ուզում ասել, բայց ընկրկեց։

:Պարոն Դարզլին կտրեց անցավ ճանապարհը, շտապ բարձրացավ իր աշխատասենյակը, քարտուղարուհու վրա փնչացրեց, որ իրեն չանհանգստացնեն, ձեռքն առավ հեռախոսափողը և գրեթե հավաքել էր տան հեռախոսի համարը, երբ միտքը փոխեց։ Նա հեռախոսափողը դրեց տեղը և, բեղերը շոյելով, սկսեց մտածել... «Այս ի՞նչ եմ անում ես... Մի՞թե կարելի է այսքան հիմար լինել։ Փոթթեր անունը մի առանձնահատուկ կամ հազվագյուտ անուն չէ։ Ամենայն հավանականությամբ, Փոթթեր անունը կրող բազմաթիվ մարդիկ կան և, բնականաբար, Փոթթեր անունով շատերը կլինեն, որ Հարրի անունով էլ տղա կունենան։ Ապա մի լավ մտածիր, նույնիսկ համոզված էլ չես, որ զարմիկիդ անունը Հարրի է։ Նույնիսկ երբևէ չես էլ տեսել նրան։

:Իրականում նրա անունը կարող է Հարրի էլ չլինել, հնարավոր է, որ Հարվի է կամ Հարոլդ։ Ի՞նչ կարիք կա տիկին Դարզլիին անհանգստացնել... Խեղճը միշտ այնքա~ն է վրդովվում քրոջ մասին որևէ հիշատակումից։ Եվ բոլորովին էլ չի կարելի մեղադրել նրան... եթե ես նման քույր ունենայի... բայց ինչևէ, այդ թիկնոցավորները...»

:Պարոն Դարզլիի համար կեսօրից հետո չափազանց դժվար եղավ կենտրոնանալ շաղափների վրա, և երբ ժամը հինգին նա վերջապես դուրս էր գալիս շենքից, դեռևս այնքան անհանգիստ ու մտազբաղ էր, որ հենց շքամուտքի մոտ ճակատ առ ճակատ ընդհարվեց մի անծանոթի հետ։

:— Ներեցեք, — գռմռաց նա, մինչ նիհարիկ ծերուկը ՝ հարվածից հավասարակշռությունը կորցրած, փորձում էր ոտքի վրա կանգնած մնալ։ Միայն մի քանի վայրկյան անց պարոն Դարզլին վերջապես նկատեց, որ ծերուկի հագին վառ մանուշակագույն թիկնոց էր։ Ծերուկը բոլորովին էլ վրդովված չէր երևում այն հանգամանքից, որ ինքը քիչ էր մնում հասակով մեկ գետնին փռվեր ցլամարմին մի մարդու անուշադրության պատճառով։ Ընդհակառակը, ծերուկի դեմքը ծաղկեց շողշողուն ժպիտով և, անցորդներին ակամա շրջվել ստիպող, բարալիկ, սուր ձայնով նա ասաց.

:— Ոչինչ-ոչինչ, սիրելիս, այսօր ոչ մի բան չի կարող փչացնել տրամադրությունս։ Ուրախացի՛ր, բարեկամս, չէ՞ որ Գիտես-թե-ովը վերջապես հեռացել է մեր աշխարհից։ Նույնիսկ քեզ նման մագլները պետք է վայելեն այս երջանի՜կ, այս երջանկագա՜յն օրը...

:Եվ ծերուկը գրկեց պարոն Դարզլիին, ճակատը սրտանց խփեց նրա հաստափոր մարմնի ուղիղ մեջտեղին ու հեռացավ։

:Պարոն Դարզլին քար կտրած, կանգնած մնաց տեղում։ Լրիվ անծանոթ մի մարդ հենց նոր ամբողջ փողոցի առաջ գրկեց իրեն, կարծես դա քիչ էր, առանց որևէ հիմնավոր պատճառի իրեն «մագլ» անվանեց, ինչ էլ որ դա նշանակեր... Նա շլացած էր։ Պարոն Դարզլին շտապեց նստել իր մեքենան և շարժիչն աշխատացնելով, ուղղվեց դեպի տուն։

:Անբացատրելի տագնապի մեջ նա մի հեռավոր հույս էր փայփայում, որ ինքն ինչ-որ անիրական բաներ է երևակայում, և որ այդ ամենը ինքն է իրեն ներշնչում։ Նախկինում երբեք նման բան չէր անցել նրա մտքով, որովհետև նա, ընդհանրապես, ո՛չ երևակայություն ուներ, ո՛չ էլ հավանություն էր տալիս ուրիշների մոտ երևակայության դրսևորմանը։

:Մինչ նա իր մեքենայի քիթը մտցնում էր թիվ 4 տան ճամփուղին, առաջին հերթին աչքովն ընկավ, և դա բնավ չբարձրացրեց նրա տրամադրությունը, նույն զոլավոր կատուն, որին նկատել էր դեռևս առավոտյան։ Այժմ կատուն նստած էր նրանց պարտեզի ցածր պարսպի վրա։ Պարոն Դարզլին համոզված էր, որ դա առավոտյան իր տեսած կատուն էր։ Այս կատվի աչքերի շուրջը՝ շրջանակի պես հավասարաչափ տեղավորված, ճիշտ նույնպիսի մուգ բծեր կային, ինչ առավոտյան հանդիպած կատվի մոտ։

:— Փը՚շտ... — ասաց պարոն Դարզլին բարձրաձայն։
:Կատուն տեղից չշարժվեց։ Պարզապես կշտամբող հայացքով խիստ նայեց ուղիղ նրա վրա։ «Արդյոք սա նորմալ կատվային վարքագի՞ծ է». — մտածեց պարոն Դարզլին և, մեծ ջանքերով ինքն իրեն հավաքելով, ներս մտավ տուն։ Նա հաստատակամորեն մտադիր էր դեռևս ոչինչ չասել տիկին Դարզլիին։

:Տիկին Դարզլին մի գեղեցիկ, «նորմալ» օր էր անցկացրել։ Ճաշի ժամանակ նա պարոն Դարզլիին պատմեց տիկին Ձախ-կողմի֊հարևանահու կյանքի ու նրա դստեր հետ կապված բոլոր հոգսերի մասին և ուրախ֊ուրախ հայտարարեց, որ Դադլին նոր բառեր Է սովորել ՝ չի՛ կարելի։ Պարոն Դարզլին փորձում էր իրեն սովորականի պես պահել։ Վերջապես, Դադլիին համատեղ ջանքերով անկողին պառկեցրին, և նա հյուրասենյակ վերադարձավ ճիշտ այն պահին, երբ հեռուստացույցով հաղորդում էին երեկոյան վերջին լուրերը։

:— Բնագիտական առեղծված... թռչնագետներն այսօր ամբողջ երկրում տարօրինակ վարքագիծ են նկատել բուերի մոտ։ Թեև բուերը սովորաբար որսի են ելնում գիշերով և շատ հազվադեպ են հանդիպում ցերեկային ժամերին, այդուհանդերձ, այսօր արևածագից հետո ամբողջ երկրում նկատվել են տարբեր ուղղություններով սավառնող հարյուրավոր թռչուններ։ Փորձագետները դեռևս չեն կարող պատասխանել այս առեղծվածը բացատրող հարցին, թե ինչո՞ւ են երկրի բուերը հանկարծ փոխել իրենց կենսաբանական ժամացույցը, — այդ պահին լուրերի հաղորդավարը հեռուստադիտողներին մի ձյունափայլ ժպիտ նվիրեց։

:— Իսկապես, առեղծվածային է... Այժմ խոսքը տալիս եմ Ջիմ ՄըՔ Գաֆինին ՝ եղանակի տեսության համար։ Ի՞նչ կասես, Ջի՛մ, կշարունակվի՞ այս գիշեր բուերի տարածքային տեղաշարժը։
:— Բարի երեկո, Թեդ, — ասաց եղանակի տեսության հաղորդավարը, — ճիշտն ասած, դժվար թե կարողանամ այդ առեղծվածը բացատրող որևէ բան ասել, սակայն պետք է տեղեկացնեմ, որ այսօր ամբողջ երկրում միայն բվերը չէ որ տարօրինակ, առեղծվածային վարքագիծ են դրսևորել։ Մեր հեռուստադիտողները Քենտից, Յորբշիրից և Դանդիից ամբողջ օրը զանգահարել են խմբագրություն, որպեսզի հայտնեն, որ իմ երեկվա խոստացած անձրևի փոխարեն այսօր նկատվել է... ընկնող աստղերի տեղատարափ։ Ամենայն հավանականությամբ, այս երևույթը կարելի է բացատրել միայն այն ենթադրությամբ, որ որոշ բնակավայրերում մարդիկ ժամանակից շուտ են սկսել գիշերային հրավառությունների ամենամյա տոնակատարությունը։ Բարեկամնե՛ր, հիշեցնում եմ, որ այդ տոնը միայն եկող շաբաթ է լինելու։ Սակայն այս գիշեր, վերջապես, կարող եմ հորդառատ անձրև խոստանալ ձեզ։

:Պարոն Դարզլին բարկացած նստած մնաց իր բազկաթոռի մեջ։ Ընկնող աստղեր ամբողջ Բրիտանիայու՞մ... Ցերեկով թռչող բվե՞ր... Առեղծվածային թիկնոցավոր մարդիկ փողոցներու՞մ... Եվ շշուկնե՜ր, շշուկնե՜ր Փոթթերների մասին...
:Տիկին Դարզլին հյուրասենյակ մտավ՝ ձեռքին երկու գավաթ թեյ։

:Ո՜չ, սա լավ բան չէ։ Բնավ լավ չէ... Նա ինչ-որ բան պետք է ասի կնոջը։ Պարոն Դարզլին անհանգիստ մաքրեց կոկորդը։
:— Ըհ-հը՚մ... Պետունիա, հոգյակս, ինչքան գիտեմ դու վերջերս քրոջիցդ ոչ մի լուր չես ունեցել, չէ՞։
:Ինչպես և սպասում էր, տիկին Դարզլին վրդովված և անհանդուրժող տեսք ընդունեց։ Ի վերջո, նրանք սովորաբար ձևացնում էին, որ տիկին Դարզլին ոչ մի քույր էլ չունի։
:— Ո՛չ, — կտրուկ պատասխանեց նա, — ի՞նչու ես հարցնում...
:— Ծիծաղելի բաներ են ասում լուրերում, — կմկմաց պարոն Դարզլին. — Դե՜հ... ինչ-որ բվե՜ր... ընկնող աստղե՜ր... իսկ քաղաքում այսօր բազմաթիվ տարօրինակ տեսքով մարդիկ էին շրջում։
:— Հետո ինչ, — կտրեց տիկին Դարզլին։
:— Ես էլ պարզապես մտածեցի, միգուցե... դա ինչ-որ կապ ունի... դե՜հ... գիտես... նրա շրջապատի հետ։
:Տիկին Դարզլին մի կում թեյ ֆռթացրեց քիպ կոճկված շրթունքներով։ Պարոն Դարզլիի մտքերը խառնակորույս վազվզում էին ՝ արդյոք համարձակությունը կբավարարր՞, որ կնոջը պատմի իր լսած Փոթթեր անվան մասին։ Վերջապես նա որոշեց, որ չի բավարարի և կարողացածին չափ անտարբեր ձայնով ասաց.
:― Նրանց որդին երևի Դադլիի տարիբին կլինի, չէ՞, հոգյակս։
:― Այո, թերևս... - ասաց տիկին Դարզլին սառցասղոց ձայնով։
:― Ըը~հ... կարծեմ անունը Հովարդ Էր... եթե չեմ սխալվում։
:― Հարրի... զզվելի, տարածված անուն, եթե շատ ես ուզում իմանալ։
:― Աա՜հ... - ասաց պարոն Դարզլին՝ զգալով, որ սիրտը վաղուց կրունկներից ցած Է անցել և չգիտես թե ուր Է շարունակում ընկնել։ ― Ըը~մ... ես քեզ հետ միանգամայն համաձայն եմ։

:Նա այլևս ոչ մի բառ չասաց մինչև ննջասենյակ բարձրանալը։ Եվ մինչ տիկին Դարզլին լողասենյակում Էր, պարոն Դարզլին հենվեց իրենց ննջարանի պատուհանի գոգին և նայեց ներքև՝ տան առջև փռված սիզամարգին։ Կատուն դեռ նստած Էր ցածր պարսպի վրա։ Կենդանին կենտրոնացած հայացքը սևեռել Էր դեպի Բեկտենիների նրբանցքի սկիզբը, ասես ինչ որ բանի Էր սպասում։

:Այդ ինչե՞ր է ինքն իրեն երևակայում։ Ինչպե՞ս կարող Է այս ամենը ինչ֊որ առնչության ունենալ Փոթթերների հետ։ Իսկ եթե անի՞... Իսկ եթե բացահայտվի", որ իրենք ազգակցական կապ ունեն մի զույգ... Դեհ, հերի՛ք եղավ... Նրա ուղեղն այլևս չի կարող դիմանալ այդ ճնշմանը...

:Դարզլիներն անկողին մտան։ Տիկին Դարզլին անմիջապես քնեց, բայց պարոն Դարզլին անքուն պառկած՝ օրվա պատահածն Էր մտքում ծանր ու թեթև անում։ Քնելուց առաջ նրա վերջին սփոփիչ միտքն այն էր, որ, նույնիսկ եթե Փոթթերներն ինչ֊որ կապ ունեն այս բոլոր առեղծվածային երևույթների հետ, միևնույն Է, նրանք ոչ մի հիմք և իրավունք չունեն իրեն ու տիկին Դարզլիին այդ պատմությունների մեջ խառնելու համար։ Փոթթերները շատ լավ գիտեն, թե ինքն ու Պետունիան ինչ են մտածում նրանց ու նրանց նմանների մասին... Պարզապես անհնար Է պատկերացնել, որ ինքն ու Պետունիան կարող են որևէ առնչություն ունենալ կատարվող իրադարձությունների հետ։ Նա հորանջեց ու կողքի շուռ եկավ. «Աաաա՜֊ըը-ահ... Այդ ամենը ոչ մի կերպ չի կարող առնչվել մեզ հետ», ― մտածեց նա։
:Սակայն նա չարաչար սխալվում էր։

:Մինչ պարոն Դարզլին դանդաղ ընկղմվում էր անհանգիստ քնի մեջ, պարտեզի ցածր պարսպի վրա նստած կատուն քնկոտության ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Նա նստած էր անշարժ արձանի նման՝ աչքերն անթարթ սևեռած դեպի Բեկտենիների նրբանցքի հեռավոր անկյունը։ Կատուն նույնիսկ չցնցվեց էլ՝ ո՛չ այն ժամանակ, երբ մի մեքենայի դուռ շրխկոցով փակվեց հարևան փողոցում, ո՛չ էլ՝ երբ երկու բվեր թռան անցան փողոցի վրայով։

:Գրեթե կեսգիշեր էր, երբ կատուն վերջապես տեղից շարժվեց։
:Մի մարդ հայտնվեց փողոցի հեռավոր անկյունում, ուր սևեռուն նայում էր կատուն։ Մարդն այնքան հանկարծ ու անձայն հայտնվեց, որ կարելի էր կարծել պարզապես գետնի տակից բուսնեց։ Կատվի պոչը կլորվեց, իսկ աչքերը նեղացան։

:Այս մարդու նման մեկ ուրիշ արարած նախկինում երբեք չէր անցել Բեկտենիների նրբանցքով։ Նա բարձրահասակ էր, նիհար և շատ ծեր՝ դատելով արծաթափայլ մազերից ու մորուքից, որոնք այնքան երկար էին, որ հասնում էին մինչև գոտկատեղը և մտնում գոտու տակ։ Նրա հագին երկար, լայնափեշ ու լայնաթև պարեգոտ էր, ուսերին՝ մինչև կոճերը հասնող ու գետինն ավլող վառ մորեգույն թիկնոց, իսկ ոտքերին ՝ ճարմանդներով երկարաճիտ, բարձրակրունկ կոշիկներ։ Նրա կապույտ աչքերը պարզ էին ու վառվռուն և շողշողում էին կիսալուսնաձև ապակիներով ակնոցի տակից, իսկ քիթը երկար էր, արծվակտուց և ասես ժամանակին ամենաքիչը երկու տեղից ջարդված լիներ։ Այս մարդու անունը Ալբուս Դամբլդոր էր։

:Ալբուս Դամբլդորին բնավ չէր հուզում, ալն հանգամանքը, որ ինքը հենց նոր ժամանել էր մի փողոց, որտեղ իր հետ կապված ամեն ինչ՝ սկսած անունից մինչև երկարաճիտ կոշիկները, ողջունելի չէր։ Նա զբաղված էր իր բազմածալք թիկնոցի մեջ ինչ-որ բան փնտրելով։ Սակայն, կարծես միանգամայն իրազեկ էր, որ իրեն դիտում են, որովհետև հայացքը հանկարծ կտրուկ բարձրացրեց ուղիղ կատվի վրա, որը փողոցի մյուս ծայրից սևեռուն նայում էր իրեն։ Ինչ-որ պատճառով կատվի տեսքը նրան շատ զվարճացրեց։ Նա քմծիծաղ տվեց ու շշնջաց.
:— Կարելի էր կռահել։

:Վերջապես նա գտավ այն, ինչը փնտրում էր իր թիկնոցի գրպանում։ Դա մի արծաթյա վառիչ էր։ Նա չրխկոցով բացեց վառիչի կափարիչը, բարձր պահեց օդի մեջ և մեկ անգամ ճրթացրեց։ Փողոցի մոտակա լապտերը մեղմ ֆսսոցով մարեց։ Նա կրկին ճրթացրեց վառիչը, և հաջորդ լապտերն առկայծեց ու անհետացավ մթության մեջ։ Տասներկու անգամ նա ճրթացրեց իր անջատիչ֊վառիչը, և ամբողջ փողոցում միակ լույսերը մնացին հեռվում առկայծող երկու փոքրիկ կանաչ կետիկները, որոնք նրան դիտող կատվի աչքերն էին։ Եթե այդ պահին մեկն ա մեկը, նույնիսկ ամենատես տիկին Դարզլին, փողոցի տներից որևէ մեկի պատուհանից դուրս նայեր, ապա բացարձակապես ոչինչ չէր տեսնի, այն ամենից, ինչ կատարվում էր փողոցի սալապատ մայթի վրա։ Դամբլդորն իր անջատիչ֊վառիչը նորից գցեց թիկնոցի ծալքերի մեջ և քայլեց փողոցն ի վար դեպի թիվ 4 տունը։ Հասնելով տանը, նա տեղավորվեց պարտեզի ցածր պարսպի վրա՝ կատվի կողքին։ Մի պահ անց՝ առանց վերջինիս կողմը գեթ մեկ անգամ նայելու, նա բարձրաձայն ասաց.
:— Չէի սպասում, որ կհանդիպեմ ձեզ այստեղ, պրոֆեսոր Մըք Գոնագալ։

:Դամբլդորը ժպտալով շրջվեց դեպի զոլավոր փիսոն, սակայն կատուն անհետացել էր։ Կատվի փոխարեն նրա ժպիտին արժանացավ բավականին խստաշունչ տեսքով մի կին, որը քառակուսի մուգ շրջանակներով ակնոց էր կրում, ճիշտ նույն ուրվագծով, ինչ կատվի աչքերի շուրջը եղած մուգ բծերն էին։ Այդ կնոջ հագին նույնպես թիկնոց կար՝ վառ զմրուխտագույն։ Նրա սև մազերը ետ էին սանրված ու հավաքված ամուր կապի մեջ։ Ակնհայտորեն, կինը ինչ֊որ բանից դժգոհ էր։

:— Այդ ինչպե՞ս իմացաք, որ ես եմ, — հարցրեց նա։
:— Թանկագին պրոֆեսոր, կյանքումս դեռ չէի տեսել արձանի պես այդքան անշարժ նստած կատվի։
:— Իհարկե, արձան կդառնաս, եթե ամբողջ օրն աղյուսե պատի վրա նստած լինես, — նեղսրտած ձայնով ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։
:— Ամբողջ օրը՞... Մինչդեռ կարող էիք միանալ տոնակատարություններին։ Ես երևի մի տասնյակ երեկույթ ու խնջույք տեսա այստեղ գալուս ճանապարհին։
:Պրոֆեսոր Մըք Գոնագալը բարկացած փնչացրեց.
:— Դեհ, իհարկե՜... Բա ո՜նց... Թող բոլո՛րն ուրախանա՜ն... — ասաց նա անհամբերությամբ և կշտամբանքով, — սակայն, անշուշտ, ոչ մեկի մտքով իսկ չի անցնում, որ կարելի է առնվազն փոքր-ինչ զգույշ լինել... Ի՞նչ կարիք կա... Նույնիսկ մագլներն են նկատել, որ ինչ-որ բան է կատարվում, նույնիսկ նրանց լուրերում էին այսօր դրա մասին խոսում։

:Նա գլուխը կտրուկ շրջեց Դարզլիների հյուրասենյակի մութ պատուհանի ուղղությամբ։
:— Ես այնտեղից լսեցի... Բվերի երամնե՜ր, ընկնող աստղերի տեղատարա՜փ... Դեհ, ի վերջո, հո ապուշ չե՞ն։ Նրանք ուղղակի չէին կարող ինչ֊որ բան չնկատել։ Ընկնող աստղեր ամբողջ Քենտում... Խնդրե՛մ... Գրազ կգամ, որ Դիդալուս Դիգլի գործն է։ :Նա միշտ էլ հայտն՛ի է եղել ուղեղի ծալքերի հարթությամբ։

:— Չի կարելի մեղադրել նրանց, - մեղմ ժպտալով ասաց Դամբլդորը, - կարելի Է ասել, որ վերջին տասնմեկ տարիների ընթացքում տոնելու շատ քիչ բան ենք ունեցել։
:— Գիտեմ, - ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը նյարդայնացած, - բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք Է գլուխները կորցնեն։ Մարդիկ իրենց թույլ են տալիս օրը ցերեկով փողոցներում անզգուշաբար ֆռֆռալ լ լուրեր տարածել առանց նույնիսկ հոգ տանելու մագլական հագուստ կրելու մասին։

:Այստեղ նա մի խեթ հայացք նետեց Դամբլդորի վրա, կարծես հույս ուներ, վերջապես, ինչ֊որ բան լսել նրանից, սակայն Դամբլդորը լուռ Էր, և պրոֆեսոր Մըք Գոնագալը շարունակեց.
:— Լավ կլինե՞ր, արդյոք, եթե հենց նույն օրը, երբ Գիտեք-թե-ովը վերջապես անհետացել է, մագլները կռահեին մեր գոյության մասին։ Հուսով եմ, որ նա իսկապես անհետացել Է... Դամբլդոր, այդպես է, չէ՞։
:— Այդպես է երևում, — ասաց Դամբլդորը. — անշուշտ, պետք է շնորհակալ լինենք նախախնամությանը։ Կիտրոնի մարմելադ կուզե՞ք։
:— Ի՞նչ։
:— «Լեմոն-շերբեթ» ՝ կիտրոնի շաքարած շերտիկ։ Դա իմ սիրած մագլական քաղցրավենիքն Է։
:— Ոչ, շնորհակալ եմ, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը այնպիսի չոր տոնով, ասես ձայնի ելևէջով իսկ ուզում էր ասել, որ :ժամը պատեհ չէ կիտրոնի շաքարած շերտիկով հյուրասիրվելու համար։
:— Ինչպես ասացի, նույնիսկ թեև Գիտեք-թե-ովն այլևս չկա...
:— Թանկագին պրոֆեսոր, առնվազն ձեզ նման սթափ ու ողջամիտ անձնավորությանը կարող է նրան իր անունով կոչել։ Այդ ամբողջ «Գիտեք–թե–ով»–ային դատարկաբանությունը վաղուց արդեն ձանձրացրել է ինձ։ Տասնմեկ տարի շարունակ փորձում եմ համոզել մարդկանց, որ նրան իր անունով կոչեն՝ Վոլդեմորթ։

:Պրոֆեսոր Մըք Գոնագալը ցնցվեց, սակայն Դամբլդորը, որը զբաղված էր կիտրոնի երկու շերտիկ իրարից անջատելով, կարծես, չնկատեց։
:— Ի՞նչ կարիք կա ամեն ինչ այդքան բարդացնել՝ շարունակելով նրան «Գիտեք-թե֊ով» անվանել։ Երբեք ոչ մի հիմնավոր պատճառ չեմ տեսել Վոլդեմորթի անունը բարձրաձայն ասելուց այդքան վախենալու համար։
:— Ես գիտեմ, որ դուք երբեք չեք վախեցել նրանից, ― ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը միաժամանակ և՛ հիացական, և՛ սրտնեղած տոնով, — բայց դուք ուրիշ եք։ Բոլորը գիտեն, որ դուք միակն եք, ումից Գիտեք-թե... թու՛հ... դե՛հ լավ, ուրեմն... Վոլդեմորթը վախենում էր։
:— Քծնում եք ինձ, թանկագին պրոֆեսոր, ― ասաց Դամբլդորը հանգիստ ձայնով. ― Վոլդեմորթն այնպիսի զորություն ուներ, որին ես երբեք չեմ հասնի։
:— Միայն այն պատճառով, որ դուք չափազանց... հը՛մ... ազնվաբարո եք այդ ուժերն օգտագործելու համար։
:— Բարեբախտաբար այստեղ մութ է։ Ես չէի կարմրել այն օրվանից ի վեր, ինչ մադամ Պոմֆրին ասաց, որ շատ է հավանում ճագարի մորթուց իմ նոր ձմեռային ականջակալները։

:Պրոֆեսոր Մըք Գոնագալը մի ծակող հայացք նետեց Դամբլդորի վրա և ասաց.
:— Բվերը ոչինչ են համեմատած այն լուրերի հետ, որ սավառնում են ամենուրեք։ Գիտե՞ք, թե բոլորն ինչ են ասում նրա անհետանալու մասին, գիտե՞ք, թե ինչն է, ասում են, ի վերջո կանգնեցրել նրան։

:Կարծես պրոֆեսոր Մըք Գոնագալը վերջապես հասել էր այն կարևոր նորությունը քննարկելու պահին, ինչի համար ամբողջ օրը անշարժ նստած էր եղել աղյուսե սառը և չոր պատի վրա։ Ո՛չ որպես կատու, ո՛չ էլ որպես կին, նա Դամբլդորին այդքան սևեռուն և շաղափող հայացքով դեռևս չէր նայել։ Ակնհայտ էր, որ նա չէր պատրաստվում հավատալ բոլորի ասածներին, մինչև Դամբլդորն անձամբ նրան չհայտներ, որ դա ճշմարիտ էր։ Իսկ Դամբլդորն այդ պահին կիտրոնի մի նոր շերտիկ էր հանում տոպրակից և չպատասխանեց նրան։
:― Ասում են, ― շարունակեց նա, ― որ անցած գիշեր Վոլդեմորթը հայտնվել էր Գոթրիկի անտառուտում, ուր եկել էր :Փոթթերներին գտնելու համար։ Ասում են, որ Լիլի և Ջեյմս Փոթթերները... որ... որ... որ նրանք մեռած են։
:Դամբլդորը գլուխը կախեց։ Պրոֆեսոր Մըք Գոնագալի շունչը կտրվեց։
:― Լիլին ու Ջեյմսը... Հավատս չի գալիս... Ուղղակի չեմ ուզում հավատալ... Ա~խ, Ա՚լբուս...
:Դամբլդորը ձեռբը մեկնեց ու մեղմ շոյեց նրա ուսը։
:― Գիտեմ... գիտեմ... - ասաց նա ծանր շնչելով։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը շարունակեց բեկբեկուն,
դողդողացող ձայնով.
:― Դա դեռ բոլորը չէ։ Ասում են, որ նա փորձել է սպանել նաև Փոթթերների փոքրիկին՝ Հարրիին, բայց... չի կարողացել։ Նա չի կարողացել սպանել մի փոքր երեխայի։ Ոչ ոք չգիտի, թե դա ինչպես է եղել, բայց ասում են, որ, երբ Վոլդեմորթը չի կարողացել սպանել Հարրի Փոթթերին, նրա հզորությունը ինչ֊որ ձևով կորել է, հօդս է ցնդել, և ահա թե ինչու է նա անհետացել։

:Դամբլդորը մռայլ գլխով արեց։
:― Ու... ուրեմն դա ճի՞շտ է, — կակազեց պրոֆեսոր Մըք Գոնագալը, ― Այն ամենից հետո, ինչ արեց այդ ոճրագործը... այն բոլոր չարանենգ սպանություններից հետո... նա չի կարողացել հաղթել մի փոքր տղայի"... Դա պարզապես անհավատալի է... Ինչե՜ր են արվել նրան կանգնեցնելու համար... Սակայն ինչպե՞ս, ի սեր աստծո, ինչպե՞ս է Հարրին կարողացել ողջ մնալ։
:― Մենք կարող ենք միայն կռահել, — ասաց Դամբլդորը, ― և գուցե երբեք էլ ճշմարտությունը չիմանանք։

:Պրոֆեսոր Մըք Գոնագալը մի ժանյակավոր թաշկինակ հանեց և ակնոցի տակ չորացրեց աչքերը։ Դամբլդորը ծանր շնչեց, թիկնոցի ծալքերից հանեց գրպանի մի հսկայական ոսկյա ժամացույց և զննեց այն։ Դա մի շատ հին ժամացույց էր։ Թվացույցի վրա տասներկու սլաքներ կային և ոչ մի թիվ։ Թվերի փոխարեն փոքրիկ մոլորակներ էին շարժվում թվացույցի շրջանագծով։ Թերևս, Դամբլդորի համար դա ինչ֊որ իմաստ ուներ, որովհետև նա ժամացույցը ետ դրեց գրպանը և ասաց.

:― Հագրիդն ուշանում է։ Ի միջի այլոց, ենթադրում եմ, որ այդ նա է ձեզ ասել, թե ես որտեղ եմ լինելու։
:― Այո, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը. — և ես հուսով եմ, որ հիմա դուք ինձ վերջապես կասեք, թե ինչու եք հենց այս տեղն ընտրել՝ այսօր այս ժամին լինելու համար։
:― Ես այստեղ եկել եմ, որպեսզի Հարրիին իր մորաքրոջ տուն բերեմ։ Այժմ դա նրա ունեցած֊չունեցած միակ ընտանիքն է։
:― Ուզում եք ասել... Ո՜չ, դուք չե՛ք կարող նկատի ունենալ այստեղ ապրող մարդկանց, ― ճչաց պրոֆեսոր Մըք Գոնագալը՝ վեր ցատկելով և մատնացույց անելով թիվ 4 տունը, ― Դա՛մբլդոր, դուք չե՛ք կարող այդպես անել։ Ես ամբողջ օրը հետևել եմ նրանց։ Աշխարհում թերևս չգտնվեն մեզնից այդբան տարբեր ևս երկու մարդ։ Եվ հետո, նրանք էլ տղա ունեն, ես տեսա, թե ինչպես էր այդ... այդ երեխան ամբողջ փողոցով մեկ ծղրտում և մորը քացիներ տալիս քաղցրավենիքի համար։ Եվ Հարրի Փոթթերը պետք է ապրի այստե ղ, սրանց հե՞տ։

:― Սա նրա համար առայժմ լավագույն տեղն է, ― ասաց Դամբլդորը հաստատակամորեն, ― մորաքույրը և մորաքրոջ ամուսինը կկարողանան ամեն ինչ բացատրել նրան, երբ մեծանա։ Ես նրանց մի նամակ եմ գրել։
:― Նամա՞կ, ― կրկնեց Պրոֆեսոր Մըք Գոնագալը թույլ ձայնով և, նորից նստելով պարսպին, ասաց, ― Ա՚լբուս, դուք իսկապե՞ս կարծում եք, որ կարելի է ամեն ինչ բացատրել մի նամակով։ Այս մարդիկ նրան երբեք չեն հասկանա։ Նա արդեն հանրահայտ է և շուտով առասպել է դառնալու։ Ես չեմ զարմանա, եթե այս օրը պատմության մեջ մնա որպես «Հարրի Փոթթերի օր»։ Հարրիի մասին գրքեր են գրվելու, մեր աշխարհում ամեն երեխա իմանալու Է նրա անունը։

:― Ճշմարիտ եք ասում, ― ասաց Դամբլդորը, լրջորեն նայելով իր կիսալուսնաձև ապակիներով ակնոցի վրայով, ― և դա միանգամայն բավական է ցանկացած տղայի գլուխը պտտեցնելու համար, հանրահայտ՝ նույնիսկ քայլել և խոսել սովորելուց առաջ, հանրահայտ՝ մի բանի համար, որն ինքը նույնիսկ չի էլ հիշելու։ Մի՞թե չեք տեսնում, թե ինչքան ավելի լավ կլինի, եթե նա այդ ամենից հեռու մեծանա, բանի դեռ բավականաչափ չի հասունացել ամեն ինչ ճիշտ ընկալելու և ընդունելու համար։

:Պրոֆեսոր Մըք Գոնագալը բերանը բացեց, որպեսզի ինչ֊որ բան ասի, սակայն միայն օդ կուլ տվեց և, վերջապես, ցածր ձայնով ասաց.
:― Դուք ճիշտ եք, իհարկե։ Բայց ինչպե՞ս է տղան այստեղ հասնելու, ― Պրոֆեսոր Մըք Գոնագալը մի բննախույզ հայացք նետեց Դամբլդորի թիկնոցին, ասես կասկածում Էր, որ նա Հարրիին թաքցրել էր ինչ֊որ տեղ իր թիկնոցի ծալքերում։

:― Հագրիդն Է նրան բերելու։
:― Կարծում եք Հագրիդին կարելի՞ է նման կարևոր գործ վստահել։
:―.Ես Հագրիդին կյանքս էլ կվստահեմ։
:― Ես չեմ ուզում ասել, որ նրա սիրտը ճիշտ տեղում չէ կամ որ նա նվիրված ու հավատարիմ չէ, ― ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը դժկամությամբ, ― բայց չեք կարող չընդունել, որ նա անփույթ է։ Նա սովորություն ունի... Սա ի՞նչ ձայն է...

:Մի խուլ գվվոց խախտեց շրջակայքի լռությունը։ Գվվոցը հետզհետե աճեց ու, մինչ նրանք նայում էին փողոցն ի վար՝ լույսի որևէ շողք որոնելով, վերածվեց դղրդացող մռնչյունի ուղիղ նրանց գլխավերևում։ Եվ երբ նրանք վեր նայեցին, տեսան մի հսկայական մոտոցիկլ, որը հանկարծ հայտնվեց երկնքի մթից և իջավ ճանապարհի վրա՝ ուղիղ նրանց առջև։

:Եթե կարելի էր ասել, որ մոտոցիկլը հսկայական էր, ապա այն պարզապես փոբրիկ խաղալիք էր՝ մոտոցիկլ հեծած մարդու չափերի համեմատությամբ։ Այդ հսկան առնվազն երկու անգամ ավելի բարձրահասակ էր քան սովորական մարդը և ամենաքրչը ՝ հինգ անգամ ավելի թիկնեղ։ Նա պարզապես անթույլատրելի մեծ էր և, կարելի էր ասել, ուղղակի վայրի տեսք ուներ։ Ձյութի պես սև, կոշտ մազերի խիտ դեզը և գզգզված երկար մորուքը ծածկում էին դեմքի մեծ մասը, ձեռքերի ափերը աթոռի նստատեղի չափ էին, իսկ նրա փայլուն երկարաճիտ կոշիկները կարելի էր համեմատել գիշերային ծովի ջրերում լուսնի շողերի տակ փայլփլող փոքր դելֆինների հետ։ Հսկան վերմակի մեջ փաթաթված մի խուրձ սավաններ էր բռնել իր լայնածավալ, մկանուտ գրկում։

:— Հա՛գրիդ, — ասաց Դամբլդորը հանգստացած ձայնով, — Վերջապես... Իսկ այս մոտոցիկլը որտեղի՞ց ճարեցիր։
:— Մի օրով եմ վերցրել, պրոֆեսոր Դամբլդոր, սըր, ― ասաց հսկան, զգուշորեն իջնելով մոտոցիկլից։ ― Երիտասարդ Սիրիուս Բլեքը տվեց։ Ահա, բերել եմ, սըր։
:— Խնդիր չեղա՞վ ճանապարհին։
:— Ո՛չ, սըր։ Տունը գրեթե ամբողջությամբ քարուքանդ էր եղել, բայց ես նրան դուրս բերեցի, մինչև մագլները կսկսեին քթներն ամեն տեղ խոթել։ Նա քնեց, երբ Բրրստոլի վրայով էինք թռչում։

:Դամբլդորը և պրոֆեսոր Մըք Գոնագալը կռացան վերմակով փաթաթված սավանների վրա, որոնց ծալքերի մեջ հազիվ նշմարվում Էր խոր քնած մի փոքրիկ տղա։ Նրա ճակատին, ձյութի պես սև մազերի փնջի տակից, անսովոր ուրվագծով մի սպի էր երևում, որը կարծես կայծակի ճառագայթ լիներ։

:― Երևի հենց սա է... ― շշնջաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։
:― Այո, ― ասաց Դամբլդորը, — այդ սպին նա ընդմիշտ է կրելու։
:― Մի՞թե ոչինչ չեք կարող անել դրա հետ, Դամբլդոր։
:― Եթե անգամ կարողանայի էլ, ոչինչ չէի անի։ Սպիները երբեմն շատ օգտակար են լինում։ Ես ինքս մի սպի ունեմ ձախ ծնկիս տակ, որը Լոնդոնի ստորգետնյա երկաթուղու կատարյալ քարտեզն է։ Դե՛հ ինչ, Հագրիդ, այստեղ տուր նրան... Պետք է շտապել։

:Դամբլդորը Հարրիին ձեռքերի մեջ վերցրեց և շրջվեց դեպի Դարզլիների տունը։
:― Կարելի՞ է... կարելի՞ է նրան ցտեսություն ասել, սըր, ― հարցրեց Հագրիղը։
:Նա իր հսկայական փռչոտ գլուխը թեքեց Հարրիի վրա և, ակներևաբար, մի շատ ծակծկող ու փշփշոտ համբույր նվիրեց փոքրիկին։ Հետո Հագրիդը հանկարծ գլուխը վեր բարձրացրեց ու վիրավոր շան պես ոռնաց։
:― Շշշշը՜ըշ... - ֆշշացրեց պրոֆեսոր Մըք Գոնագալը, - դու կարթնացնե՜ս մագլներին։
:― Նեհ-հը-նեհ-հը-ներեցեե՜ք, ֊ հեծկլտաց Հագրիդը և դուրս հանելով մի մեծ պտավոր թաշկինակ, դեմքը թաղեց դրա մեջ, ― ախր, չեմ կարող ղհ-հը-դի-հը– դիմանաա՜լ... հը-ը֊ը՜... Լիլին ու Ջեյմսը չկաա՜ն... մեռաա՜ծ են... հը–ը–ը~... իսկ խեղճ պստլիկ Հարրին պիտի ապրի մագլների հեե՜տ...
:― Այո, այո... Այդ ամենը շատ տխուր է, բայց հավաքիր քե՛զ, Հա՛գրիդ, թե չէ մեզ կհայտնաբերեն, ― շշնջաց պրոֆեսոր Մըք Գոնագալը՝ թփթփացնելով Հագրիդի ուսին։ Իսկ մինչ այդ Դամբլդորն անցավ Դարզլիների պարտեզի ցածր պարսպի վրայով և գնաց դեպի շքամուտքի դուռը։ Նա Հարրիին զգուշորեն դրեց նախաշեմի աստիճանին, մի նամակ հանեց իր թիկնոցից ու խրեց Հարրիի սավանների մեջ և վերադարձավ մյուս երկուսի մոտ։ Մի րոպե երեքն էլ լուռ կանգնած նայում էին սավանների փոքրիկ կապոցին։ Հագրիդի ուսերը ցնցվում էին, պրոֆեսոր Մըք Գոնագալը ջերմեռանդորեն աչքերն էր թարթում, իսկ Դամբլդորի աչքերի պայծառ փայլը կարծես խամրել էր։

:— Դե՛հ, — վերջապես ասաց Դամբլդորը, — առայժմ այսքանը։ Մենք այստեղ այլևս անելիք չունենք։ Այժմ մենք էլ կարող ենբ գնալ ու մասնակցել խնջույքներին։
:— Հաա~... - ասաց Հագրիդը խուլ ձայնով, ֊– ես լավ կանեմ մոտոցիկլը վերադարձնեմ։ Բարի գիշեր, պրոֆեսոր Մըք Գոնագալ, պրոֆեսոր Դամբլդոր, սըր։

:Աչքերից շիթերով հոսող արցունքները բաճկոնի թևքով սրբելով, Հագրիդը հեծնեց մոտոցիկլը և ոտքի հարվածով գործի գցեց շարժիչը։ Մոտոցիկլը մռնչյունով օդ բարձրացավ և անհետացավ գիշերվա խավարի մեջ։

:— Կարծում եմ, շուտով կհանդիպենք, պրոֆեսոր Մըք Գոնագալ, ֊– ասաց Դամբլդորը գլխով անելով նրան։ Ի պատասխան պրոֆեսոր Մըք Գոնագալը աղմուկով սրբեց քիթը։

:Դամբլդորը շրջվեց և գնաց փողոցն ի վար։ Անկյունում նա կանգնեց և գրպանից հանեց իր արծաթյա անջատիչ֊վառիչը։ Մի անգամ ճրթացրեց, և լույսի տասներկու գնդեր շարքով վերադարձան փողոցային լապտերների մեջ։ Բեկտենիների նրբանցքը նորից ողողվեց նարնջագույն լույսով, և նա տեսավ, թե ինչպես մի զոլավոր կատու անհետացավ փողոցի շրջադարձի ետևում։ Նրա կանգնած տեղից հազիվ էին երևում թիվ 4 տան նախաշեմի աստիճանը և վերմակի մեջ փաթաթված սավանների կապոցը։

:― Հաջողություն քեզ, Հա՛րրի, ― շշնջաց նա, հետո կրունկների վրա պտտվելով ետ շրջվեց և թիկնոցը խշշացնելով անհետացավ մթության մեջ։

:Գիշերային զով քամի անցավ Բեկտենիների նրբանցքի կոկիկ սիզամարգերի և հավասարաչափ խուզված թփապատնեշների վրայով։ Բեկտենիների նրբանցքը, որն ընդհանրապես ամենաանհավանական վայրն էր որևէ խորհրդավոր կամ առեղծվածային իրադարձության համար, մաքուր, կանոնավոր և հանդարտ փռված էր թանաքագույն երկնքի տակ։ Հարրի Փոթթերն առանց արթնանալու շուռ ու մուռ եկավ իր վերմակների մեջ։ Նա իր փոքրիկ ձեռքով անհանգիստ շարժումով ծածկեց կողքից ցցված նամակը և շարունակեց քնել՝ չիմանալով, որ ինքը յուրահատուկ և հանրահայտ տղա է, չիմանալով, որ մի քանի ժամ անց իրեն կարթնացնի տիկին Դարզլիի ճիչը, երբ նա կբացի նախաշեմի դուռը կաթի շշերը կաթնավաճառին տալու համար և չիմանալով, որ իր կյանքի հաջորդ մի քանի շաբաթների, նույնիսկ առաջիկա մի բանի տարիների ընթացքում իր անբաժան ուղեկիցներն են լինելու մորաքրոջ որդի Դադլիի անթիվ անհամար հրմշտոցներն ու կսմթոցները...

:Նա չէր կարող իմանալ, որ այդ պահին երկրի տարբեր վայրերում գաղտնի հավաքված բազմաթիվ մարդիկ՝ բաժակները բարձր պահած, զսպված ձայներով ասում էին.
:— Հարրի Փոթթերի՝ ողջ մնացած տղայի, կենա՛ցը։