Changes
:Դպրոցում Հարրին ոչ մի ընկեր չուներ։ Բոլորը գիտեին, որ այդ տարօրինակ Հարրի Փոթթերը՝ իր լեն֊լմփոշ, հնամաշ շորերով ա ջարդված ակնոցով, Դադլի Դարզլիի ոհմակի մշտական որսն է, և ոչ ոք չէր համարձակվում ընկերանալ կամ նույնիսկ զրուցել նրա հետ՝ վախենալով իր վրա հրավիրել Դադլիի ոհմակի ուշադրությանը։
==Գլուխ երրորդ․ Նամակներ առանց ետադարձ հասցեի==
:«Բրազիլական բոա կոնստրիկտոր» օձի փախուստի պատճառով Հարրին արժանացավ երբևէ իր կրած ամենաերկար պատիժ-կալանքին։ Մինչև նրան թույլ տվեցին դուրս գալ իր խորդանոցից, ամառային արձակուրդներն արդեն սկսվել էին, իսկ Դադլին արդեն հասցրել էր փչացնել իր նոր կինոխցիկը, ջարդուփշուր անել հեռաղեկով խաղալիք ինքնաթիռը և առաջին անգամ մարզական հեծանիվի վրա նստելով, վրաերթի ենթարկել ծեր տիկին Ֆիգին, երբ վերջինս իր հենակների օգնությամբ անցնում էր Բեկտենիների նրբանցքով։
:Հարրին ուրախ էր, որ դասերը վերջացել էին, սակայն, միևնույն է, Դադլիի ոհմակից պրծում չկար։ Ավազակախումբը գրեթե ամեն օր այցելում էր Դադլիին։ Բոլորն էլ՝ Փիրսը, Դենիսը, Մալբոլմը և Գորդոնը, խոշոր էին ու բթամիտ, բայց քանի որ Դադլին ամենախոշորն ա ամենաբթամիտն էր, հենց նա էլ ոհմակի առաջնորդն էր։ Մյուսները առիթը երբեք բաց չէին թողնում Դադլիի սիրած մարզաձևում ՝ այսինքն «հարրիաորսի» մեջ, իրենց դրսևորելու համար։
:Ահա թե ինչու Հարրին աշխատում էր հնարավորին չափ հեռու լինել տանից՝ անգործ թափառելով շրջակայքում և մտածելով արձակուրդների ավարտի մասին, ինչը նրան մի աննշան հայս էր ներշնչում։ Սեպտեմբերին Հարրին պետք է միջնակարգ դպրոց գնար և այդ ժամանակ կյանքում առաջին անգամ, վերջապես, հեռու կլիներ իր մորաքրոջ որդուց։
:Դադլին պետք է հաճախեր Սմելթինգզ՝ քեռի Վերնոնի ավարտած մասնավոր դպրոցը տղաների համար։ Փիրս Փոլբիսը նույնպես այնտեղ էր գնալու, իսկ Հարրին պետք Է գնար Սթոունվոլ, տեղական հանրակրթական դպրոցը, ինչը Դադլիի կարծիքով շատ ծիծաղելի Էր։
:— Գիտե՞ս, — մի անգամ ասաց նա Հարրիին, — Սթոունվոլամ այսպիսի սովորություն կա. առաջին օրը նոր եկածների գլուխները զուգարանի ծակն են կոխում։ Ի՞նչ ես ասում, չգնա՞նք վերև, մի քիչ փորձ ձեռք բերենք, հը՞...
:― Ոչ, շնորհակալ եմ, — ասաց Հարրին, ― զուգարանակոնքը մեղք է, հազիվ թե երբևէ գլխիցդ ավելի զզվելի բան մտած լինի մեջը։ Խեղճի սիրտը կխառնի։
:Հետո նա հապշտապ ծլկեց, բանի դեռ Դադլին գլխի չէր ընկել, թե ինքն ինչ ասաց։
:Մի օր հուլիս ամսին մորաքույր Պետունիան Դադլիին տարավ Լոնդոն՝ նրա համար դպրոցական սմելթինգզյան համազգեստ գնելու։ Հարրին մնաց տիկին Ֆիգի մոտ, որն այս անգամ սովորականից ավելի տանելի էր։ Պարզվեց, որ նա ոտքը կոտրել էր իր բազմաթիվ կատուներից մեկի վրա սայթաքելու պատճառով, և նրա համակրանքը կատուների նկատմամբ կարծես բավականին սառել էր։ Տիկին Ֆիգը թույլ տվեց Հարրիին հեռուստացույց նայել և հյուրասիրեց մի կտոր շոկոլադե տորթով, որն այնպիսի համ ուներ, ասես մի քանի տարի մնացել էր թթու դրած կաղամբի պաշարների հետ նույն խորդանոցում։
:Այդ երեկո հյուրասենյակում Դադլին իր նոր համազգեստն էր ցուցադրում ընտանիքի առջև։ Սմելթինգզում տղաները կրում էին կարմրա-շագանակագույն պոչավոր բաճկոններ, ծնկների տակ կոճկվող նարնջագույն կիսաշալվարներ և տափակ գագաթով ու նեղ բոլորքով ծղոտե ցիլինդրներ։ Դրանից բացի յուրաքանչյուր աշակերտ պետք է ձեռքում ելունդածածկ ձեռնափայտ պահեր։ Ամենայն հավանականությամբ, ուսուցիչների աչք թեքելուն պես, աշակերտները պետք է այդ ձեռնափայտերով աջ ու ձախ դնգստեին իրար, սակայն, դա երևի դիտվում էր որպես կյանքի ապագա լուրջ դժվարությունները հաղթահարելու համար տղաներին նախապատրաստող առողջ արական վարժանք։
:Մինչ Դադլին իր կիսաշալվարն էր ցուցադրում, քեռի Վերնոնը խուլ ձայնով ասաց, որ կյանքում դեռ երբեք իրեն ավելի հպարտ չի զգացել։ Մորաքույր Պետունիան աչքերը թրջեց ու հեծկլտաց, որ հավատը չի գալիս, թե իր պստլիկ Դամփլի-Մամփլին ինչքա՜ն է մեծացել։ Ա՜խ, այս ինչպե՜ս է հասունացել... Ա՜խ, այս ի՜նչ գեղեցկատես պատանի է դարձել։ Հարրին ինքն իրեն թույլ չտվեց ծպտուն հանել։ Նրան թվում էր, որ իր կողերից երկուսն արդեն ճաքել են թոքերի ճնշումից, մինչ ինքը փորձում էր ամեն գնով քրքիջը զսպել։
:Հաջորդ առավոտյան, երբ Հարրին խոհանոց մտավ նախաճաշելու, այնտեղ մի ահավոր զզվելի թանձր հոտ էր կանգնած։ Գարշահոտը գալիս էր լվացարանի մեջ դրված մի մեծ մետաղյա թասից։ Նա մոտեցավ, որ տեսնի, թե ինչ կար այնտեղ։ Թասը լցված էր ինչ-որ կեղտոտ լաթերով, որոնք լողում էին մոխրագույն ջրի մեջ։
:— Սա ի՞նչ է, — հարցրեց նա մորաքույր Պետունիային։ Վերջինիս շրթունքները պինդ կոճկվեցին, ինչպես միշտ, երբ Հարրին համարձակվում էր որևէ հարց տալ։
:— Քո նոր դպրոցական համազգեստն է, — պատասխանեց նա։
:Հարրին կրկին նայեց թասի մեջ։
:— Օ՚հ, պարզապես գլխի չընկա, որ պետք է այսքան թաց լինի։
:— Էլ հիմար լեզվիդ զոռ մի՛ տուր, — շշպռեց մորաքույր Պետունիան, ― Դադլիի հին շորերից մի քանիսը մոխրագույն եմ ներկում քեզ համար, և երբ վերջացնեմ, սրանք ճիշտ այնպիսի տեսք կունենան, ինչպես ընդունված է հագնել Սթոունվոլում։
:Հարրին, թեև լրջորեն կասկածեց դրանում, սակայն նախընտրեց չհակաճառել։ Նա նստեց սեղանի մոտ և փորձեց չմտածել այն մասին, թե առաջին օրը Սթոունվոլում ինչպիսի տեսք է ունենալու իր նոր համազգեստով։ Ամենայն հավանականությամբ, բոլորը կսկսեն նրան մատով ցույց տալ ու ծիծաղել ՝ ասելով. «Ապա մի սրան նայեք, ոնց որ փղի հին կաշի հագած լինի», թեև փղերը կաշին չեն փոխում։
:Դադլին ու քեռի Վերնոնը ներս մտան քթները ծռմռելով Հարրիի նոր համազգեստից եկող հոտից։ Քեռի Վերնոնը նստեց սեղանի մոտ ու սովորականի պես բացեց իր լրագիրը, իսկ Դադլին սկսեց թրխկթրխկացնել սեղանին իր սմելթինգզյան գավազանով, որից արդեն երբեք չէր բաժանվում։
:Նրանք լսեցին, թե ինչպես չրխկաց փոստարկղի կափարիչը, և նամակները թրմփացին դռան տակի խսիրի վրա։
:— Գնա փոստը բեր, Դա՚դլի, — ասաց քեռի Վերնոնը իր լրագրի ետևից։
:— Թող Հարրին գնա։
:— Գնա փոստը բեր, Հա՛րրի։
:— Թող Դադլին գնա։
:— Ապա մի բզի՛ր դրան քո ձեռնափայտով, Դա՚դլի։
:Հարրին խույս տվեց ձեռնափայտից և գնաց փոստը բերելու։
:Երկու ծրար կար ընկած նախաշեմի խսիրին և մեկ բացիկ ՝ քեռի Վերնոնի քույր Մարջից, որն արձակուրդներն էր անցկացնում Ուայթ կղզում։ Դարչնագույն ծրարը ամենայն հավանականությամբ ինչ-որ հաշվի ծանուցագիր էր, իսկ մյուսը... մի նամակ էր՝ հասցեագրված Հարրիին։
:Հարրին նամակը վերցրեց և մի պահ անթարթ դիտեց այն, մինչ սիրտը սեղմվում էր, ասես փաթաթված լիներ ձգվող լայն ժապավենով։ Իր ամբողջ կյանքում դեռ ոչ ոք ոչ մի անգամ նամակ չէր գրել իրեն։ Ո՞վ կարող էր լինել։ Նա ո՛չ ընկեր ուներ, ո՛չ ուրիշ ազգական, ո՛չ էլ որևէ գրադարան էր հաճախում, որ, ասենք, խիստ կշտամբական գրավոր դիտողություն ստանար որևէ գիրք ուշացնելու համար։ Ինչևէ, ահա նամակը՝ այնպես պարզ գրված հասցեով, որ կասկած անգամ լինել չէր կարող.
:Պրն Հ․ Փոթթերին
:Բեկտենիների նրբանցք, թիվ 4,
:Աստիճանների տակի խորդանոց
:Ծրարը հաստ էր, ծանր, դեղնավուն մագաղաթանման թղթից, իսկ հասցեն գրված էր զմրուխտագույն թանաքով։ Փոստային դրոշմակնիշ չկար։
:Դողդողացող ձեռքի մեջ ծրարը շրջելով, Հարրին տեսավ հետաքրքիր զինանշանով վառ մորեգույն մոմե կնիքը։ Թինանշանը պատկերում էր անգլերեն մեծատառ «Հ», որի շուրջը նկարված էին առյուծ, արծիվ, փորսուղ և օձ։
:— Դե շտապի՛ր, տղա՛... — բղավեց քեռի Վերնոնը խոհանոցից։ — Ի՞նչ ես անում այդտեղ, նամակների մեջ ռումբ ե՞ս փնտրում, ինչ է, — և նա սեփական կատակից հիացած քրքջաց։
:Հարրին խոհանոց վերադարձավ, աչքը չկտրելով իր նամակից։ Նա քեռի Վերնոնին տվեց բացիկն ու հաշվի ծանուցագիրը, նստեց և սկսեց դանդաղ բացել դեղին ծրարը։
:Քեռի Վերնոնը պատռեց հաշվի ծանուցագրի ծրարը, զզվանքով մի կողմ նետեց և շուռ տվեց բացիկը։
:— Մարջը հիվանդ է, — տեղեկացրեց նա մորաքույր Պետունիային, - ինչ-որ հիմար ծովային ոստրե է կերել...
:— Պա՞պ, — հանկարծ ասաց Դադլին, — պա՛պ, Հարրիի փեռքին ինչ-որ բան կա։
:Հարրին այդ պահին բաց էր անում նամակը, որը գրված էր նույն ծանր, դեղնավուն, մագաղաթանման թղթի վրա։ Քեռի Վերնոնը վայրկենապես թռցրեց թուղթը նրա ձեռքից։
:— Դա ի՛մ նամակն Է, — ասաց Հարրին, փորձելով ետ վերցնել նամակը։
:— Այդ ո՞վ պիտի քեզ գրի, — Հարրիին ծաղրելով ասաց քեռի Վերնոնը՝ մի ձեռքով նամակը թափահարելով, որ ծալքերը բացվեն և սկսեց ընթերցել նամակի պարունակությանը։ Նրա դեմքը փողոցային երթևեկության լուսաֆորի գույներից ավելի արագ՝ կարմիրից փոխվեց կանաչ գույնի, բայց գունափոխությունը դրանով չավարտվեց։ Մի քանի վայրկյանից քեռի Վերնոնի դեմքը հնացած կաթնաշիլայի կեղտոտ կաթնագույն երանգն ընդունեց։
:— Պե–Պե–Պետունիա~... — վերջապես կարողացավ արտաբերել նա։
:Դադլին փորձեց նամակը թռցնել, որ տեսնի, թե մեջն ինչ էր գրված, բայց քեռի Վերնոնը նամակը ձեռքում բարձր էր պահել, որ նա չհասնի։ Մորաքույր Պետունիան, անչափ հետաքրքրված, նամակը ձեռքը վերցրեց և կարդաց առաջին տողը։ Մի պահ թվաց, թե նա ուր որ է կուշաթափվի։ Մորաքույր Պետունիան կոկորդը բռնեց և շնչահեղձ լինողի խուլ ձայնով ասաց.
:— Վերնո՛ն... օ՛հ, աստվա՜ծ իմ, Վերնո՛ն... Նրանք մի պահ պլշեցին իրար վրա, կարծես մոռացել էին, որ Հարրին ու Դադլին դեռևս սենյակում էին։ Դադլին սովոր չէր անուշադրության։ Նա իր գավազանով թրմփացրեց հոր վզակոթին։
:— Ես ուզում եմ կարդա՛լ այդ նամակը, — պահանջկոտ գոոաց նա։
:— Ինձ տվեք այդ նամակը, — բորբոքված ձայնով գոռաց Հարրին, — դա ի՛մ նամակն է։
:— Դո՛ւրս կորեք այստեղից, երկո՛ւսդ էլ, — ճռնչաց քեռի Վերնոնը նամակը ետ խցկելով ծրարի ճեջ։ Հարրին տեղից չշարժվեց։
:― ՏՎԵՔ ԻՆՁ ԻՄ ՆԱՄԱԿԸ, - բղավեց նա։
:— Ես ուզում եմ հենց հիմա տեսնել այդ նամակը, — պահանջեց Դադլին։
:— ԴՈ՜ՒՐՍ, — ոռնաց քեռի Վերնոնը, և երկուսին էլ՝ Հարրիին ու Դադլիին, օձիքներից բռնելով, խոհանոցից դուրս հրեց դեպի հյուրասենյակ ու նրանց քթի տակ շրխկոցով փակեց խոհանոցի դուռը։ Հարրին ու Դադլին մի պահ կատաղի, բայց բացարձակապես լուռ հրմշտվեցին՝ դռան բանալու անցքից ականջ դնելու առաջնության հաճար։ Դադլին, անշուշտ, հաղթեց, և Հարրին, ակնոցը մի ականջից կախված, փորի վրա պառկեց հատակին, որ գոնե դռան տակի ճեղքից լսի, թե ինչ էր կատարվում խոհանոցում։
:— Վերնո՚ն, — ասում էր մորաքույր Պետունիան դողդոջուն ձայնով, — ապա մի հասցեին նայիր... Այդ ինչպե՞ս կարող էին իմանալ, թե նա որտեղ է քնում։ Ինչ ես կարծում, հնարավո՞ր է, որ մեզ հետևում են։
:— Հետևո՜ւմ են, լրտեսո՜ւմ են, հնարավոր է, որ ամեն տեղ են մեզ հետապնդում, — ասաց քեռի Վերնոնը կատաղած ձայնով։
:— Բայց ի՞նչ պիտի անենք, Վերնոն։ Պե՞տք է արդյոք պատասխան նամակ գրենք... Ասենք նրանց, որ չենք ուզում...
:Հարրին տեսնում էր, թե ինչպես են քեռի Վերնոնի փայլուն սև կոշիկներն աջ ու ձախ չափչփում խոհանոցի հատակը։
:— Ո՛չ, — վերջապես ասաց նա, — մենք նրանց կանտեսենք։ Եթե նրանք պատասխան չստանան, ապա... Այո՛, դա լավագույն լուծումը կլինի... Մենք ոչինչ էլ չենք անի...
:— Բայց...
:— Ես իմ տանը նման մեկի ներկայությունը չեմ հանդարժի, Պետո՛ւնիա... Մոռացե՞լ ես, ինչ է... Չէ՞ որ մենք երդվեցինք, որ կջնջենք նրա ուղեղից այդ վտանգավոր ցնդաբանությունը։
:Այդ երեկո գործից տուն վերադառնալուց հետո, քեռի Վերնոնը մի այնպիսի բան արեց, ինչը երբեք չէր արել. նա այցելեց Հարրիին ՝ սանդուղքի տակի խորդանոց։
:— Ու՞ր է իմ նամակը, — ասաց Հարրին այն պահին, երբ քեռի Վերնոնը գլուխը խորդանոցի դռնից ներս խցկեց։ — Ո՞վ էր ինձ գրում։
:— Ոչ ոք։ Քո անունը սխալմամբ էին գրել, — կարճ կտրեց քեռի Վերնոնը։ — Ես նամակն այրեցի։
:— Սխալ չէի՛ն գրել, — ասաց Հարրին վրդովված, — վրան գրված էր իմ խորդանոցի մասին։
:— ՁԱ՜ՅՆԴ, — ոռնաց քեռի Վերնոնը, և երկու֊երեք սարդ վայր ընկան առաստաղից։ Նա մի քանի անգամ խոր շունչ քաշեց և մեծագույն ջանքերով դեմքին մի ժպիտ ծամածռեց, որը բավականին ողորմելի տեսք ուներ։
:— Ըհ֊հը~մ... Հա՛րրի, ինչ վերաբերում է այս խորդանոցին, մորաքույրդ և ես կարծում ենք, որ դու արդեն մեծացել ես այստեղ մնալու համար... Լավ կլինի, եթե տեղափոխվես Դաղլիի երկրորդ ննջասենյակը։
:— Ինչու՞, — ասաց Հարրին։
:— Հարցեր չտա՛ս, — շշպռեց քեռի Վերնոնը։ — Հենց հիմա կհավաքե՚ս իրերդ ու վերև կբարձրանա՚ս։
:Դարզլիների տունը չորս ննջասենյակ ուներ, մեկը քեռի Վերնոնի և մորաքույր Պետունիայի համար, մեկը հյուրերի համար սովորաբար դա լինում էր քեռի Վերնոնի քույր Մարջը, մեկում Դադլին էր քնում, իսկ մյուսում նա պահում էր իր բոլոր այն խաղալիքներն ու իրերը, որոնք չէին տեղավորվում իր ննջասենյակում։ Հարրին միանգամից իր ունեցած-չունեցածը խորդանոցից բարձրացրեց վերևի հարկի ննջասենյակ։ Նա նստեց մահճակալին և շուրջը նայեց։ Այստեղ գտնվող գրեթե ամեն ինչ կամ ջարդված էր, կամ անհույս փչացրած։ Մեկ ամսական կինոխցիկն ընկած էր երբեմնի պարծանք ինքնագնաց խաղալիք տանկի վրա, որով Դադլին մի անգամ վրաերթի էր ենթարկել հարևանի շանը։
:Անկյունում ընկած էր Դադլիի ունեցածներից առաջին հեռուստացույցը, որի էկրանը նա բացով ծակել էր, երբ իր սիրած հեռուստատեսային ծրագիրը դադարել էին հաղորդել։ Պատի տակ դրված էր մի մեծ թռչնավանդակ, որտեղ ժամանակին մի թութակ էր բնակվում, որին Դադլին դպրոցում փոխել էր իսկական օդային հրացանի հետ, իսկ անբախտ հրացանի անմխիթար ծռված փողը ցցված էր վերևի դարակի եզրից։ Այդ դժբախտի վրա Դադլին պարզապես նստել էր իր մարմնի ամբողջ ծանրությամբ։ Մյուս դարակները լի էին գրքերով։ Կարելի էր ասել, որ գրքերի բախտը բերել էր, որովհետև դրանք այնպիսի տեսք ունեին, ասես դրանց երբեք ոչ ոք ձեռք չէր տվել։
:Ներքևից լսվում էր Դադլիի անտանելի վայնասունը։ Նա արդեն գրոհի էր անցել՝ մորը ձայնային հոգեբանական հարձակման ենթարկելու իր սովորական մարտավարությամբ։
:— Չեե՜մ ուզում, որ նա այնտեղ քնիի~... Ինձ այդ սենյակը պե՚տք է... Թող դու՜րս կորչի այնտեղիի՜ց...
:Հարրին խոր հոգոց հանեց ու մեկնվեց անկողնու վրա։ Երեկ նա ի՜նչ ասես չէր տա այստեղ լինելու համար։ Այսօր նա կնախընտրեր նամակը ձեռքին վերադառնալ իր խորդանոցը, դա ավելի լավ կլիներ, բան առանց նամակի ննջարանում գտնվելը։
:Հաջորդ առավոտյան նախաճաշի ժամանակ բոլորը բավականին լուռ էին։ Դադլին ցնցված էր։ Նա փորձել էր իր գրոհային զինանոցի բոլոր ձայնային երանգները, դնգստել էր հորը սմելթինգզյան ձեռնափայտով, ձևացրել էր, թե շնչահեղձ է լինում, բացահարել էր մորը, իր կրիայով խփել-ջարդել էր ծաղկաջերմոցի տանիքի ապակին ու խեղճ կենդանուն թողել տանիքի վրա, և այդ ամենը ապարդյուն, որովհետև իր երկրորդ սենյակը ետ չէր ստացել։
:Հարրին մտածում էր անցած օրվա նույն ժամի մասին և դառնացած խորհում, թե ինչ լավ կլիներ, եթե ինքը նամակը բացած լիներ նախասրահում։ Քեռի Վերնոնը և մորաքույր Պետունիան մռայլ հայացքներ էին փոխանակում։
:Երբ փոստը ժամանեց, քեռի Վերնոնը, որը կարծես փորձում էր Հարրիի հետ սիրալիր լինել, Դադլիին ուղարկեց փոստի ետևից։ Բոլորը լուռ լսում էին, թե ինչպես էր Դադլին ՝ սրահով անցնելիս, գավազանով թմբկահարում ճանապարհին պատահած բոլոր իրերը։ Հետո նա ճչաց.
:― Մի հատ էլ է եկե՛լ. «Պրն Հ. Փոթթերին. Բեկտենիների նրբանցբ, թիվ 4, Ամենափոքր ննջասենյակ»։
:Քեռի Վերնոնը խեղդված ճիչով վեր ցատկեց տեղից և նետվեց դեպի նախասենյակ, Հարրին՝ կրնկակոխ նրա ետևից։
:Քեռի Վերնոնը ստիպված եղավ հմուտ ըմբշամարտիկի պես գետնով տալ դիմադրող Դադլիին, որ նրա ձեռքից խլի նամակը, ինչը նրա համար անսպասելիորեն ավելի էր բարդացել, որովհետև Հարրին մեջքից կախվել էր նրա վզից։ Մի պահ խառնաշփոթ պայքարից հետո, որի ընթացքում բոլոր երեքն էլ մի լավ համտես արին սմելթինգզյան գավազանի թակոցները, քեռի Վերնոնը՝ Հարրիի ճմրթած նամակը ձեռքի մեջ բռնած, մեջքն ուղղեց շունչը տեղը բերելու համար։
:— Գնա՛ քո խորդանոցը... այսինքն քո ննջասենյակը, — ատամների արանքից նետեց նա Հարրիին, — իսկ դու, Դադլի, ուղղակի գնա՛... գնա՛ այստեղից։
:Հարրին իրեն տեղ չէր գտնում իր նոր սենյակում։ Ինչ-որ մեկն իմացել էր, որ իրեն պահարանից ննջասենյակ են տեղափոխել, և կարծես, ուղարկողը գիտեր, որ նա չի ստացել առաջին նամակը։ Անշուշտ, դա նշանակում էր, որ ուղարկողը կրկին կփորձի նամակն իրեն հասցնել։ Եվ այս անգամ ինքը հոգ կտանի, որ նամակ ուղարկողները չձախողվեն։
:Հաջորդ առավոտյան բազմիցս վերանորոգված զարթուցիչը զրնգաց ուղիղ ժամը վեցին։ Հարրին զարթուցիչի ձայնն արագ անջատեց և լուռ ու մունջ հագնվեց։ Նա չպետք է արթնացներ Դարզլիներին։ Առանց լույսը վառելու, նա կամացուկ ներքև իջավ։
:Հարրին պատրաստվում էր փոստատարին սպասել Բեկտենիների նրբանցքի անկյունում, որպեսզի ինքն առաջինը ստանար թիվ 4֊ի նամակները։ Նրա սիրտը մուրճի պես բաբախում էր, մինչ նա մութ հյուրասենյակով գաղտագողի գնում էր դեպի շքամուտքը։
:― ԱԱ~ՀԸ–ՂՂԸԸ–ՀԸԸ~ՄՄ։
:Հարրին անակընկալից օդ թռավ... Շքամուտքի խսիրի վրա նա ոտքը դրել էր ինչ-որ մեծ, փափուկ և, ամենակարևորը, կենդանի բանի վրա։
:Լույսերը չրխկոցով միացան վերևում, և, ի սարսափ իրեն, Հարրին կռահեց, որ այդ մեծ փափուկ բանը մորաքրոջ ամուսնու դեմքն էր։ Քեռի Վերնոնը պառկած էր շքամուտքի դռան տակ, ննջապարկի մեջ՝ միանգամայն պարզ նպատակով, որ թույլ չտա Հարրիին անել այն, ինչը նա պատրաստվում էր անել։ Քեռի Վերնոնը մոտ կես ժամ գոռգոռաց Հարրիի վրա, իսկ հետո կարգադրեց, որ նա գնա ու մի գավաթ թեյ պատրաստի։ Հարրին՝ դժբախտ ու ոչնչացած, ոտքերը քստքստացնելով հյուրասենյակով գնաց դեպի խոհանոց և մինչև նա կվերադառնար, փոստն արդեն ժամանել էր ուղիղ քեռի Վերնոնի գոգը։ Հարրին երեք նամակ տեսավ, որոնց հասցեները գրված էին զմրուխտագույն թանաքով։
:— Ես... — սկսեց նա, բայց քեռի Վերնոնը նամակները պատառ-պատառ արեց նրա աչքերի առաջ։
:Քեռի Վերնոնը այդ օրը գործի չգնաց։ Նա մնաց տանը և ներսից մեխեց փոստարկղի կափարիչը։
:― Հասկանու՞մ ես, - բերանը լիքը մեխերով, բացատրում էր նա մորաքույր Պետունիային, — եթե նրան չկարողանան նամակները տեղ հասցնել, պար զապես կդադարեն ուղարկել։
:— Համոզված շեմ, որ ղա կարող է ազդեցություն ունենալ, Վերնոն։
:— 0՜հ, այդ մարդկանց ուղեղները տարօրինակ են կառուցված, Պետունիա, նրանք ինձ ու քեզ նման չեն մտածում, — ասաց քեռի Վերնոնը և մուրճի փոխարեն ափսեից մտացրիվ վերցրեց մորաքույր Պետունիայի հենց այդ պահին բերած մրգով կարկանդակն ու դրանով հարվածեց մեխին։
:Ուրբաթ օրը առնվազն տասներկու նամակ եկավ Հարրիի անունով։ Քանի որ նամակները փոստարկղով անցնել չէին կարող, որովհետև փոստարկղը մեխված Էր, դրանք ներս էին սողոսկել դռան տակից և դռան շրջանակի վրա եղած ճեղքերից, իսկ մի քանիսն Էլ, նույնիսկ, ներս էին ընկել առաջին հարկի զուգարանի փոքրիկ լուսամուտից։
:Քեռի Վերնոնը կրկին գործի չգնաց։ Բոլոր նամակները հատ-հատ այրելուց հետո նա նորից ձեռքն առավ մուրճն ու մեխերը և փայտյա շրիշակներով ու տախտակներով ներսից մեխեց շքամուտքի և բակից խոհանոց մտնող դռները։ Աշխատելու ընթացքում նա քթի տակ երգում Էր «Ծաղիկնե՜րի աշխարհո՜ւմ...» և ջղաձիգ ցնցվում յուրաքանչյուր փոքր ձայնից։
:Շաբաթ օրը իրավիճակն սկսեց դուրս գալ քեռի Վերնոնի հսկողության տակից։ Հարրիին հասցեագրված քսան նամակներ դեսանտ իջան Դարզլիների խոհանոց՝ ոլորված և թաքցված երկու տասնյակ ձվերի կեղևների մեջ, որոնք փոսիկավոր տուփերում շարված՝ հյուրասենյակի պատուհանից մորաքույր Պետունիային էր հանձնել անչափ շփոթված տեսքով նպարավաճառը։ Մինչ քեռի Վերնոնը կատաղած զանգահարում էր փոստ և պարենային խանութ՝ փորձելով գտնել մեկին, ում կարելի էր բողոքել, մորաքույր Պետունիան բոլոր ձվերը հերթով ջարդում էր և միջից դուրս եկած նամակները մանրացնում իր խոհանոցային աղաց-խառնիչի մեջ։
:— Ո՞վ կարող է լինել այս աշխարհում, որ այդքա՜ն ուզում է խոսել քեզ հետ, — Հարրիին հարցրեց ապշադեմ Դադլին։
:Կիրակի առավոտյան քեռի Վերնոնը նստեց նախաճաշի սեղանի մոտ՝ բավականին հոգնած և նույնիսկ հիվանդոտ, սակայն միանշանակ երջանիկ տեսքով։
:— Կիրակի օրերին փոստ չկա, — ուրախ֊ուրախ հիշեցրեց նա բոլորին, նարնջի ջեմ կաթացնելով իր լրագրի վրա, — ոչ մի գրողի տարած նամակ էլ այսօր չի լինի։
:Մինչ նա այդպես խոսում էր, ինչ-որ բան վզզոցով իջավ խոհանոցի ծխնելույզով և, դուրս թռնելով բուխարուց, թրմփաց ուղիղ նրա վզակոթին։ Հաջորդ պահին երեսուն թե քառասուն նամակներ գնդացրից բաց թողած գնդակների նման իրար ետևից դարս թռան բուխարուց և սլացան տարբեր ուղղություններով։ Դարզլիներն անակնկալից գլուխները մտցրին սեղանի տակ, սակայն Հարրին վեր ցատկեց տեղից ՝ փորձելով օդի մեջ բռնել նամակներից մեկն ու մեկը։
:— ԴՈՒՐՍ, ԴՈՒ՜ՐՍ...
:Քեռի Վերնոնը բռնեց Հարրիի մեջքից և խոհանոցից դեպի հյուրասենյակ հրեց նրան։ Երբ մորաքույր Պետունիան ու Դադլին գլուխներն արմունկներով ծածկած դուրս վազեցին խոհանոցից, քեռի Վերնոնը շրխկոցով փակեց խոհանոցի դուռը։ Դռան ետևից դեռ լսվում էր սենյակ լցվող նամակների խշշոցը և թիթեռների պես պատերին ու հատակին խփվող ծրարների թրթռոցը։
:— Սա վերջին կաթիլն էր, — ասաց քեռի Վերնոնը՝ փորձելով հանգիստ ձևանալ, բայց միևնույն ժամանակ խուրձ-խուրձ պոկռտելով իր բեղերից մեկի մազերը. — Բոլորդ հինգ րոպեից կազմ ու պատրաստ կանգնած լինե՛ք այստեղ։ Մենք մեկնում ենք։ Գնացե՚ք, շոր֊մոր հավաքեք և առանց հակաճառելու։
:Քեռի Վերնոնը այնքան սպառնալից տեսք ուներ կիսափետրած բեղով, որ ոչ ոք չհամարձակվեց հակաճառել։ Տաս րոպե անց նրանք մի կերպ դուրս էին պրծել տախտակներով մեխված դռների միջով և մեքենայով սլանում էին դեպի խճուղի։ Դադլին՝ մեքենայի ետևի նստարանին նստած, քիթը վեր քաշելով, մռայլ հնգմնգում էր, որովհետև հայրը մի լավ հասցրել էր նրա վզակոթին իրենց ուշացնելու համար, երբ Դադլին փորձել էր սպորտային պայուսակի մեջ խցկել հեռուստացույցը, տեսամագնիտոֆոնը և իր խաղային համակարգիչը։
:Նրանք սլանում ու սլանում էին խճուղով, և նույնիսկ մորաքույր Պետունիան չէր համարձակվում հարցնել, թե ուր են գնում։ Մերթ ընդ մերթ քեռի Վերնոնը շեշտակի շրջադարձ էր կատարում որևէ անսպասելի ուղղությամբ և մի որոշ ժամանակ էլ այդպես վարում մեքենան։
:— Ա՛յ, այսպես կկորցնեմ ձեզ... Ա՛յ, հիմա կտեսնենք, կգտնեք մեզ, թե՝ ոչ... — քթի տակ կատաղած մրթմրթում էր նա՝ ամեն անգամ շրջադարձ կատարելիս։
:Ամբողջ օրը ոչ մի անգամ կանգ չառան մի կտոր հաց ուտելու կամ մի բաժակ ջուր խմելու համար։ Մութն ընկնելուն պես Դադլին վայան-վայնասուն բարձրացրեց։ Կյանքում երբեք նման վատ օր չէր անցկացրել։ Նա քաղցած էր և բաց էր թողել առնվազն հինգ հեռուստատեսային հաղորդում, որոնք շատ կուզենար տեսնել և առանց իր համակարգչի վրա որևէ այլամոլորակայինի գլուխ ջարդելու, դեռ երբեք այդքան երկար ժամանակ չէր շնչել։
:Քեռի Վերնոնը վերջապես կանգ առավ ինչ-որ քաղաքի արվարձանում, բավականին մռայլ տեսքով մի հյուրանոցի առջև։ Դադլին ու Հարրին գիշերն անցկացրին մի սենյակում, որտեղ խոնավ ու բորբոսահոտ սավաններով երկու մահճակալ էր դրված։ Դադլին անմիջապես սկսեց խռմփացնել, բայց Հարրին արթուն էր։ Նա կամացուկ նստեց պատուհանի գոգին և, անցնող մեքենաների լույսերին նայելով, ընկավ մտորումների մեջ։
:Հաջորդ առավոտյան նախաճաշեցին ձավարի հնահամ փաթիլներով, կարմրացրած հացով ու լոլիկի սառը պահածոյով։ Նախաճաշը գրեթե վերջացրել էին, երբ հյուրանոցի տիրուհին մոտեցավ նրանց սեղանին։
:— Ներեցեք, ո՞վ է այստեղ պարոն Փոթթերը։ Ահա, խնդրեմ, սրանցից արդեն գրեթե հարյուր հատ ձեզ է սպասում ընդունարանի սեղանին։
:Նա բարձր պահեց մի նամակ, որ բոլորը տեսնեն զմրուխտագույն թանաքով գրված հասցեն.
:Պրն Հ․ Փոթթերին
:Քոուկվորթ, Երկաթուղային Հոթել,
:Սենյակ թիվ 17
:Հարրին ձեռքը մեկնեց, որ նամակը վերցնի, բայց քեռի Վերնոնը այնպես հարվածեց նրա դաստակին, որ ամբողջ ձեռքը մի կողմ թռավ։ Կնոջ ապշած հայացքը սառեց օղի մեջ։
:— Ես կվերցնեմ, — ասաց քեռի Վերնոնը տեղից արագ կանգնելով և հյուրանոցի տիրուհու ետևից դուրս գնաց ճաշասրահից։
:Մի բանի ժամ անց մորաքույր Պետունիան վախվորած առաջարկեց.
:— Լավ չէ՞ր լինի, արդյոք, եթե պարզապես տուն գնայինք, սիրելիս, — սակայն քեռի Վերնոնը, կարծես, նույնիսկ չլսեց էլ նրան։
:Ոչ ոք չգիտեր, թե նա ինչ էր փնտրում։ Նա քշեց մտավ մի անտառ, դուրս եկավ մեքենայից, շուրջը նայեց, գլուխը թափ տվեց ու կրկին նստեց ղեկին։ Սույն բանը կատարվեց նաև մի մեծ վարած արտի մեջ, մի մետաղյա կախովի կամրջի վրա և բազմահարկ ավտոկայանի վերևի հարկում։
:Այդ օրը կեսօրից հետո, արդեն երեկոյան մոտ, Դադլին ձանձրացած ձայնով հարցրեց մորաքույր Պետունիային.
:— Պապան խելքը թռցրե՞լ է, ինչ է։
:Քեռի Վերնոնը մեքենան կանգնեցրել էր ծովափին, նրանց բոլորին փակել էր մեքենայի մեջ և անհետացել անհայտ ուղղությամբ։
:Անձրև սկսվեց։ Անձրևի ծանր կաթիլները թմբկահարեցին մեքենայի տանիքը։ Դադլին սկսեց հնգմնգալ։
:— Այսօր երկուշաբթի է... — հայտնեց նա մորը։ — Այսօր պետք է ցույց տան Մեծ Համբերտոյին... Ես հեռուստացու՜յց եմ ուզում։
:Երկուշաբթի է։ Դա Հարրիին մի բան հիշեցրեց։ Եթե այսօր երկուշաբթի է, իսկ նման բաներում Դադլիին կարելի էր վստահել, որովհետև ինչ-ինչ, բայց շաբաթվա օրերը նա շատ լավ գիտեր հեռուստատեսային ծրագրերը բաց չթողնելու համար, ուրեմն վաղը երեքշաբթի է, և Հարրիի տասնմեկերորդ տարեդարձը։
:Նրա ծննդյան օրերը երբեք հետաքրքիր չէին անցնում։ Անցած տարի Դարզլիները նրան վերարկուի մի կախիչ էին նվիրել և մի զույգ էլ քեռի Վերնոնի հին գուլպաներից։ Ինչևէ, մարդ մեկ անգամ է կյանքում տասնմեկ տարեկան դառնում։
:Քեռի Վերնոնը վերադարձավ ձեռքին մի երկար ու բարակ փաթեթ, դեմքին՝ հաղթական ժպիտ և հարկ էլ չհամարեց պատասխանել մորաքույր Պետունիայի հարցին, թե այդ ի՞նչ է բերել իր հետ։
:― Կատարյալ տեղ եմ գտել, դուրս եկեք բոլորդ։
:Դրսում շատ ցուրտ Էր։ Քեռի Վերնոնը մատով ցույց տվեց ափից ոչ հեռու մի ժայռապատ մռայլ կղզի։ Կղզու ժայռերից մեկի վրա ինչ-որ կերպ ծվարել էր մի խարխուլ փայտաշեն շինություն, որից ավելի ողորմելի բան դժվար էր պատկերացնել։ Պարզ էր, որ այնտեղ ոչ մի հեռուստացույց էլ չկար։
:― Եղանակի տեսությունն ասում է, որ այս գիշեր փոթորիկ է լինելու, — զվարթ հայտարարեց քեռի Վերնոնը, ձեռքերն իրար շփելով, — իսկ այս պարոնը, սիրով համաձայնել է մեզ վարձով տալ իր նավակը։
:Մի անատամ ծերուկ կաղալով, առանց շտապելու մոտեցավ նրանց և իր զավեշտական ժպիտով մատնացույց արեց ներքևում՝ ափի մոտ, պողպատագույն ջրերի մեջ ճոճվող, մի հին թիանավակ։
:— Ես մեզ համար որոշ պաշար եմ վերցրել, — ասաց քեռի Վերնոնը։ -- Դեհ, բոլո՛րդ դեպի նավը, գնացի՛նք։
:Նավակի մեջ անտանելի ցուրտ էր։ Ծովի սառնաշունչ ալիքների ցայտերը և անձրևի կաթիլները ասեղների պես ծակծկում էին ձեռքերն ու սողոսկում օձիքների տակ։ Քամին անխնա մտրակում էր դեմքերը։ Թվաց, թե մի բանի ժամ տևեց, մինչև, վերջապես, հասան կղզու ժայռապատ ափը, որտեղ քեռի Վերնոնը, սայթաքելով ու վայր ընկնելով, առաջնորդեց նրանց դեպի խարխուլ խրճիթը։
:Ներսում ուղղակի սարսափելի էր։ Ծովախոտի անտանելի հոտ էր գալիս։ Քամին վնգալով փչում էր փայտաշեն պատերի բոլոր ճեղքերից։ Կրակարանը թաց էր ու դատարկ։ Խրճիթում միայն երկու սենյակ կար։
:Քեռի Վերնոնի պաշարները, եղած-չեղած, ընդամենը մեկական փաթեթ կարտոֆիլի շերտիկներ էին և մեկական բանան։ Նա փորձեց կրակ վառել բուխարու մեջ կարտոֆիլի շերտիկների տոպրակներով, սակայն փայլփլան փաթեթները միայն ծխացին ու կծկվեցին։
:— Ա՛յ, հիմա մեզ շատ պետք կգային այդ նամակներից մի քանիսը, — ուրախ-ուրախ ասաց նա։
:Քեռի Վերնոնը շատ լավ տրամադրություն ուներ։ Ակնհայտորեն, նա համոզված Էր, որ ոչ ոք գլուխ չէր դնի փոթորկալից գիշերով, այն էլ ծովում կորած ինչ-որ կղզում փոստը նրանց հասցնելու համար։ Հարրին ինքն էլ էր այդ կարծիքին, սակայն այդ մտքից նրա տրամադրությունը բնավ չբարձրացավ։
:Խոստացած փոթորիկը գիշերվա մութի հետ սաստկացավ։ Բարձր ալիքների ցայտերը խշշոցով խփվում էին խրճիթի պատերին, իսկ մոլեգին քամին կատաղի թմբկահարում էր կեղտոտ պատուհանները։ Մորաքույր Պետունիան մի քանի բորբոսնած վերմակ գտավ երկրորդ սենյակում և Դադլիի համար անկողին պատրաստեց ցեցը կերած բազմոցի վրա։ Նա ինբը և քեռի Վերնոնը գնացին զբաղեցնելու մյուս սենյակի խորդուբորդ մահճակալը, իսկ Հարրիին մնաց ընտրել չոր հատակի ամենափափուկ տախտակը և մի կերպ կուչ գալ ամենաբարակ ու ամենաքրքրված վերմակի տակ։
:Դրսում փոթորիկն ավելի էր մոլեգնում, կարծես գիշերվա մթից ուժ և զորության էր ստանում։ Հարրին չէր կարողանում քնել, միայն շուռ ու մուռ էր գալիս և փորէում ավելի հարմար տեղավորվել։ Ստամոքսը կծկվում էր բաղցից։
:Կեսգիշերին մոտ սկսված ամպրոպի դղրդյունը խլացնում էր Դադլիի խռմփոցները։ Բազմոցի կոդքից ցցված էր Դադլիի հաստ դաստակը, որին կապված ժամացույցը մթության մեջ լույս էր տալիս։ Իրենց գործն անխոնջ ու անտարբեր կատարող սլաքներից Հարրին իմացավ, որ ուղիղ տաս րոպեից ինքը տասնմեկ տարեկան կդառնա։ Նա պառկած դիտում էր, թե ինչպես են սլաքները թվացույցի վրա մոտենում ժամը տասներկուսին և մտածում էր, արդյոք Դարզլիները կհիշե՞ն, որ այսօր իր ծննդյան օրն է, և որտեղ կարող է լինել այդ պահին իրեն նամակներ ուղարկողը։
:Հինգ րոպե մնաց։ Հարրրն ինչ-որ ճրթոց լսեց դրսից։ Լա անհանգիստ մտածեց, որ տանիքը կարող է ներս փլվել կատաղած քամու հարձակումներից, թեև ներս փլված տանիքի տակ, շատ հնարավոր է, որ ավելի տաք լիներ։
:Չորս րոպե մնաց... Միգուցե, երբ իրենք վերադառնան Բեկտենիների նրբանցք, տանն այնքան լցված կլինի նամակներով, որ իրեն կհաջողվի թռցնել դրանցրց մեկն ու մեկը։
:Երեբ րոպե մնաց... Արդյո՞ք ծովն է այդպես ծանր հարվածում ժայռին։
:Երկու րոպե մնաց... Այդ ի՞նչ տարօրինակ ճրթճրթոց է գալիս դրսից։ ժա՞յռն է, ինչ է, փշրվում թափվում ծովի մեջ...
:Մեկ րոպեից նա տասնմեկ տարեկան կդառնա։
:Երեսուն վայրկյանից... քսան... տասը... ինը... Միգուցե արթնացնի՞ Դադլիին, հենց այնպես, ջղայնացնելու համար... երեք... երկու... մեկ...
:ԲՈԻ՜Մ։
:Ամբողջ խրճիթը դղրդաց։ Հարրին ձիգ նստեց տեղում և անթարթ նայեց դեպի դուրս տանող դռանը։ Ինչ-որ մեկը թակում էր խրճիթի դուռը։