Changes

Պահապանները

Ավելացվել է 5496 բայտ, 20:14, 13 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
— Բայց Դաինի թագավորությունից այդ թզուկին Էլրոնդն ինքն է Ֆրոդոյին ուղեկցող նշանակել,— փորձեց Հալդիրին համոզել Լեգոլասը:
Հալդիրն սկսեց խորհրդակցել եղբայրների հետ՝ մերթ ընդ մերթ Լեգոլասին ինչ-որ բաներ հարցնելով: Վերջինս նրան պատասխանում էր Լորիենի բարբառով, և Ֆրոդոն չհասկացավ, թե ինչի մասին են խոսում նրանք: Վերջապես Հալդիրը շրջվեց դեպի հոբիթները:
— Լավ, ես կխախտեմ մեր սովորությունները և թզուկին կթողնեմ Լորիեն,— ասաց նա,— եթե Լեգոլասն ու Արագորնը խոստանում են ուշադիր հետևել նրան: Բայց հենց որ գետն անցնի՝ մենք նրա աչքերը կկապենք: — Էլֆը լռեց, հետո գործնական շարունակեց. — Օրքերն արդեն վաղուց են հոսում դեպի Մորիա, իսկ Լորիենի շուրջը գայլդարձյակներն են վխտում: Դուք ասացիք, որ Մորիայից կռվով եք դուրս եկել, ուրեմն ձեզ հետապնդում են օրքերը: Ժամանակն է հոգալ ձեր բարեկամների մասին: Հոբիթներն այստեղ կգիշերեն: Իսկ մարդիկ և թզուկը՝ հարևան հացենու վրա՝ այնտեղ մենք մեկ դելոն էլ ունենք: Նրանց համար պատասխանատու ես, Լեգոլաս: Մենք չենք վստահում ո՛չ թզուկներին, ո՛չ մարդկանց:
 
Լեգոլասն անաղմուկ իջավ ներքև, որպեսզի կատարի Հալդիրի հանձնարարությունը: Շուտով բարձր ֆսֆսոց լսվեց, և Մերին ու Փինը բարձրացան հարթակ. երկուսն էլ վատ էին զգում:
 
— Մենք վերցրել ենք մեր վերմակները,— քիչ շունչը տեղը բերելով, խոսեց Մերին: — Իսկ մնացած բեռները Պանդուխտը թաքցրեց և վրան ճյուղեր ու տերևներ լցրեց:
 
— Իզուր եք դրանք քարշ տվել այստեղ,— ասաց Հալդիրը: — Մելորնի գագաթին ձմեռը ցուրտ է, չնայած այսօր հարավային քամի է, մենք և՛ վերմակ ունենք, և՛ մորթե աստառով տաք թիկնոցներ, չէ՞ որ այստեղ Սելեբրանդի և Նիմրոդելի միացման տեղում մշտական պահակակետ կա:
 
Հոբիթներն, իհարկե, չհրաժարվեցին երկրորդ (պետք է նշել՝ շատ համեղ) ընթրիքից, իսկ ուտելուց հետո հագան մորթե թիկնոցները, փաթաթվեցին իրենց վերմակների, հետո էլֆերի վերմակների մեջ ու փորձեցին քնել, բայց ուր էր թե...
 
Հոբիթները չեն սիրում շատ վերև բարձրանալ և երբեք վերևում ննջարան չեն սարքում, որովհետև նրանց մեկհարկանի կացարաններում ուղղակի ոչ մի «վերև» չկա: Իսկ հսկայական հացենու կատարին գտնվող դելոնը ո՛չ պատեր ուներ, ո՛չ էլ բազրիք, միայն մի շարժական խսիր, որը ժամապահներին պաշտպանում էր քամուց: Դե փորձիր քնել այդպիսի ննջարանում:
 
— Միայն թե գետնին չզարթնենք,— փնթփնթաց Փինը:
 
— Եթե ես քնեմ,— արձագանքեց Սամը,— գետնին էլ թրմփամ՝ չեմ զարթնի: Էս բարձրաբերձ տեղում հոբիթի քուն կտանի՞... քունը գլխին ավելացրեց նա և տեղնուտեղն սկսեց խռմփացնել:
 
Ֆրոդոն ցրված նայում էր մթության մեջ: Կողքին խաղաղ ֆսֆսացնում էր Սամը, երկնքում իրար աչքով էին անում աղոտ աստղերը, դելոնի եզրին մոտ նստել էին գիշերային խավարի մեջ հազիվ զանազանվող էլֆերը: Հոբիթը տեսնում էր միայն երկու ժամապահներին, երրորդը երևի իջել էր ներքև: Ֆրոդոն հոգնած փակեց աչքերը և տերևների շրշյունի օրորից քնեց: Նա արթնացավ լուսադեմին: Հոբիթները քնած էին: Դելոնի վրա ոչ մի էլֆ չկար: Թույլ լուսավորում էր լուսնի մահիկը: Հեռվում խռպոտ ձայներ էին լսվում, համաչափ ոտնաձայն ու մետաղի զնգոց: Աղմուկն աճում էր, որոշակի դառնում:
 
Հանկարծ դելոնի կենտրոնական անցքի մոտ երևաց ինչ-որ մեկի գլուխը՝ կնգուղով: Ֆրոդոն վեր թռավ: Էլֆ էր:
 
— Ի՞նչ է պատահել,— շշնջաց Ֆրոդոն:
 
— ''Իրչի''... կարճ փսփսաց էլֆն ու դելոնի վրա նետեց փաթաթված սանդուղքը:
 
— Օրքե՞րն են,— շշունջով հարցրեց Ֆրոդոն:
 
Բայց էլֆը ոչինչ չպատասխանելով, անհետացավ:
 
Ոտնաձայնը հեռացավ դեպի հյուսիս-արևելք: Անտառի վրա սև լռություն իջավ
Վստահելի
1342
edits