Changes
/* 2. Ծխելու խոտի մասին */
«Ծխելը,— գրում է նա,— արվեստի միակ ճյուղն է, որը մենք ազնվորեն ու հաստատակամորեն կարող ենք համարել մեր սեփական գյուտը: Հայտնի չէ, թե երբ են հոբիթները սկսել ծխել, սակայն մեր բոլոր առասպելներում ու ընտանեկան ավանդություններում այդ սովորության մասին խոսվում է ինչպես ինքստինքյան ակնհայտ մի բանի մասին, այնպես որ կարելի է վստահաբար պնդել, որ Հոբիթստանում արդեն շատ դարեր տարբեր տեսակի խոտեր են ծխում՝ մի մասը գարշահոտ, մի մասը՝ բուրավետ: Սակայն բոլորը համաձայնում են, որ առաջինը իր այգում ծխելու խոտ աճեցրել է խորահովտցի Թոբոլդ Զուռնաչը Իզնեգրիմ երկրորդի օրոք, մոտավորապես (Հ.Տ.) 1070 թվականին: Մինչև հիմա էլ մեր լավագույն խոտն այնտեղ է աճում, հատկապես այն տեսակները, որոնք այժմ հայտնի են որպես «Խորահովտի Տերև», «Ծեր Թոբի» և «Հարավային Աստղ»:
Ցավոք, ոչ մի տեղեկություն չի պահպանվել այն մասին, թե որտեղից է ծերուկ Թոբին առաջին անգամ ծխելու խոտի սերմեր հայթայթել: Նույնիսկ մահվան մահճում պառկած այդ մասին նա ոչինչ չի պատմել: Իհարկե, նա ծխելու խոտի մեծ գիտակ էր, բայց բոլորն էլ գիտեին, որ ծերուկը երբեք չի ճանապարհորդել: Ճիշտ է, ասում են, թե երիտասարդության տարիներին հաճախ է այցելել Լեռնամոտ, բայց հաստատ հայտնի է, որ Լեռնամոտից այն կողմ ոչ մի տեղ չի եղել: Այսպիսով, շատ հավանական է, որ սերմերը նա հայթայթել է հենց Լեռնամոտից, որտեղ, պետք է նշել, որ մինչև հիմա էլ լեռան հարավային լանջերին ծխելու խոտ է աճում: Լեռնամոտցի հոբիթներն ամեն հարմար առիթով տաքացած վիճում են, որ առաջինը իրենք են սկսել տերև ծխել: Սակայն նրանք միայն այդ առիթով չեն չէ, որ վիճում են. այն ամենը, ինչ վերաբերվում է Հոբիթստանին, լեռնամոտցիները վերաբերվում են ցուցադրական արհամարանքով և ձգտում են ամեն ինչում գերազանցել հոբիթստանցիներին, որոնց համարում դեռևս համարելով նրանց «գաղթականներ»: Բայց այս պարագայում, կարծում եմ, լեռնամոտցի հոբիթները հենց այնպես չեն վիրավորվում: Ակնհայտ է, որ վերջին մի քանի հարյուրամյակում ծխելու արվեստը հենց Լեռնամոտից է տարածվել թզուկների և այլ ժողովուրդների շրջանում, ինչպես նաև Պահակների, հրաշագործների և այլ թափառականների շրջանում, որոնք մինչև այժմ էլ հաճախ են «գաղութարարներ»հայտնվում այդ հնագույն ուղիների բանուկ խաչմերուկում: Այսպիսով, վերոհիշյալ արվեստի տարածման սկզբնաղբյուրն ու կենտրոնը կարելի է համարել լեռնամոտյան հին պանդոկ «Սիգարշավող պոնին», որն անհիշելի ժամանակներից պատկանում է Նարկիսների ընտանիքին: Այնուամենայնիվ, դեպի հարավ ճամփորդության ընթացքում կատարածս դիտարկումները համոզեցին ինձ, որ ծխելու խոտը ոչ միայն մեր երկրամասում է աճում, այլ նաև Անդուինի ստորին հոսանքներում, որտեղ, ըստ երևույթին, ծովային ճանապարհով այն բերվել է Արևմուտքից: Այն բավականին տարածված է Գոնդորում և ավելի փարթամորեն է աճում, քան մեզ մոտ՝ հյուսիսում, որտեղ վայրի վիճակում ընդհանրապես չի հանդիպում, բավական շատ խնամք է պահանջում ու հասունանում է միայն այնպիսի ջերմ ու մեկուսի հովիտներում, ինչպիսին է Խորահովիտը: Գոնդորցիներն այդ բույսն ավանում են քաղցր գալենաս և գնահատում են միայն բուրավետ ծաղիկների պատճառով: Դարերի ընթացքում, որ անցել են Էլենդիլի գահ բարձրանալու ժամանակներից մինչև այսօր, ծխելու խոտը, ըստ երևույթին, գաղթել է Գոնդորից և Կանաչ Ուղիով հասել մեր կողմերը: Բայց նույնիսկ գոնդորցի դունադաններն ընդունում են, որ հոբիթներն առաջինն են գլխի ընկել, որ այն կարելի է ծխել: Նույնիսկ հրաշագործների մտքով չի անցել: Ճիշտ է, ես մի հրաշագործ գիտեի, ով ծանոթ էր մեր արվեստին, գերազանցել էր մեզ այդ գործում ու հասել կատարելության»: »
=== 3. Հոբիթստանի կառուցվածքի մասին ===