Changes

Պահապանները

23 bytes removed, 15:13, 25 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
Նրան երևաց փոթորկածուփ ծովը: Նա իսկույն հասկացավ, որ դա հենց փոթորկածուփ ծով է, թեև մինչ այդ ծով չէր տեսել՝ թխակապույտ, հսկայական ծառացած ալիքներով, իսկ թանձր ամպերը ծածկել էին արևը: Բայց դրանց արճճե թաղանթը պատռելով՝ արևը լուսավորում էր դեպի արևելք լողացող պատռված առագաստներով նավի սև ուրվագիծը: Հաջորդ ակնթարթին տեսիլքը չքվեց, և հայտնվեց մեծ գետով երկու մասի բաժանված մի մարդաշատ քաղաք, հետո՝ սպիտակ քարե յոթ աշտարակներով վեհապանծ լեռնային ամրոց: Հետո փայլեց արևածագը և լուսավորեց խաղաղ ծովը: Նորից երևաց սև առագաստներով նավը, որը հանգիստ ճեղքում էր երկնագույն ջրերի ջինջ ալիքները: Առավոտյան արևը պայծառ լուսավորում էր, և դրոշի վրա հստակ երևում էր սպիտակ ծառի զինանշանը: Նավը մոտեցավ ափին ու իսկույն ծածկվեց մշուշապատ մայրամուտի հրացոլքով: Ծուխ բարձրացավ ասես կռվի դաշտի վրա, արևը մայր մտավ, և բոսոր մթնշաղում արյունահեղ մարտերի կարճատև բռնկումներով երևում էին անվերջանալի ճակատամարտի պատկերներ: Ապա բոսոր մթնշաղը սև մութ դարձավ, և Ֆրոդոն արդեն ոչինչ չկարողացավ զանազանել: Իսկ հետո, երբ մութը քիչ թուլացավ, ափից պոկվեց արծաթավուն նավակն ու արագորեն անհետացավ ծովային լայնարձակության մեջ: Ֆրոդոն որոշեց, որ տեսիլքներն ավարտվեցին և պատրաստվեց իջնելու...
Բայց հանկարծ հայելի թասը բոլորովին սևացավ՝ ասես մի սև անցք դեպի անհուն դատարկություն, և, սև դատարկությունից դեպի Հայելու մակերևույթ լողաց '''Աչքը''': Հրեղեն բիբով, մահացու դեղնությամբ թույլ լուսարձակող Աչքը լարված ուշադրությամբ փնտրում էր անտեսանելի զոհին, իսկ բիբը, որը ասես մի ճեղք էր դեպի դատարկություն, անընդհատ տրոփում էր մեկ նեղանալով, մեկ լայնանալով: Ֆրոդոն քարացած, սարսափահար նայում էր Աչքին՝ ի վիճակի չլինելով ոչ՛ ճչալ, ո՛չ շարժվել:
Աչքի ապակեփայլ խնձորակը պտտվեց մի կողմ, ապա՝ մյուս, ասես ինչ-որ բան փնտրելով... Ֆրոդոն սարսափահար հասկացավ, որ բացի աշխարհը զննելուց, Աչքը ճգնում է տեսնել նաև իրեն՝ Մատանու Պահապանին: Բայց հասկացավ նաև, որ ինքը անտեսանելի է նրա համար՝ առայժմ անտեսանելի է... Քանի դեռ դիմադրելու կամք ունի, քանի դեռ չի ցանկանում բացվել, Աչքն անկարող է բացահայտել իրեն: Հանկարծ Մատանին անկարելիորեն ծանրացավ, բարալիկ շղթան պիրկ ձգվեց, և հոբիթի վիզը կախվեց ներքև: Հայելին ասես շիկացավ, ջուրն սկսեց եռալ ու քլթքլթալ: Ֆրոդոն գնալով ավելի էր կռանում ջրի վրա...
Վստահելի
1342
edits