Changes
/* Գլուխ ութերորդ. Հրաժեշտ Լորիենին */
— Հոսանքն ի վար անտառը շուտով կնոսրանա ու կվերջանա,— ասաց նա: — Հետո ամայի տափաստան կսկսվի: Գետը կթեքվի դեպի արևելք, իսկ հետո, մի քանի վիթխարի ոլորաններից հետո, աստիճանաբար նեղանալով, կթեքվի հարավ: Ապա, կտրելով ամայի սարահարթը, կհասնեք մի բարձր կղզու, որը կոչվում է Ժայռոտ կամ էլֆերեն՝ Թոլ Բրանդիր: Կղզին գետը բաժանում է երկու կատաղի վտակի, որոնք մեծ աղմուկով ու որոտով, ջրի ամպ բարձրացնելով գահավիժում են Նենդալֆի հովիտը կամ ձեր լեզվով՝ Ցածրահովիտ: Ռաուրոսը՝ այդ ջրվեժը, իհարկե նավակներով հաղթահարել հնարավոր չէ, ստիպված կլինեք շրջանցել այն: Ցածրահովիտը ճահճոտ վայր է, որտեղ Գետը բաժանվում է բազմաթիվ վտակների: Այնտեղ Անդուինին է միանում Էնտուոշ գետը, որը հոսում է արևմուտքից, Ֆենգորնյան անտառից: Էնտուոշի ափերը պատկանում են Ռոհանին: Ռոհանցիների հողերը Գետի մյուս ափին են: Այս ափին Էմին Մուիլի լերկ ժայռերն են: Այդ բարձրավանդակի մյուս կողմում փռված են Մեռյալ Ճահիճները, իսկ դրանցից այն կողմ գտնվում են Քիրիթ Գորգորն ու Մորդորի Սև դարպասը: Սակայն Բորոմիրը և ձեզանից նրանք, ովքեր պետք է գնան Մինաս Թիրիթ, ավելի լավ է Անդուինին հրաժեշտ տան մինչև Ռաուրոս հասնելը և հատեն Էնտուշը նրա ճահճոտ բերանից վերև: Միայն թե Էնտուոշի հոսանքով շատ վեր չբարձրանաք և, առավել ևս, պետք չէ խորանալ Ֆենգորնի անտառում, քանզի այդ հինավուրց անտառի մասին բավական տարօրինակ բաներ են պատմում: Այդ երկրամասի մասին քիչ բան է հայտնի՝ հատկապես հիմա: Ձեզ համար այն օտար է և վտանգավոր, բայց Բորոմիրն ու Արագորնը այդ մասին արդեն գիտեն:
— Իսկապես, Մինաս Թիրիթում Ֆենգորնի մասին տարօրինակ առասպելներ են շրջում,— համաձայնեց Բորոմիրը: — Սակայն դրանց մեծ մասը ծեր շաղակրատների հնարանքներ են: Մենք այդ հեքյաթները հեքիաթները երեխաներին ենք պատմում: Ռոհանից դեպի հյուսիս ընկած այդ հողերը այնքան են ժամանակի ընթացքում հեռացել մեզանից, որ մարդկանց երևակայությունը ինչով ասես բնակեցնում է դրանք: Հինավուրց Ֆենգորնը գտնվում է մեր թագավորության սահմանների մոտ, բայց արդեն շատ սերունդներ գոնդորցիներն այնտեղ չեն եղել, ուստի և ժամանակի խորքերից եկած այդ առասպելները հերքել ոչ ոք չի կարող, սակայն հաստատել էլ ոչ ոք չի կարող: Ես անցել եմ Ռոհանով, բայց նրա հյուսիսային սահմաններին չեմ մոտեցել: Երբ ինձ ուղարկեցին Իմլադրիս, ես ընտրեցի Լեռնանցքով գնացող ուղին և, հետևում թողնելով Սպիտակ Լեռները, Իզենն ու Մոխրաջուրը, հասա հյուսիսային հողեր: Դա շատ երկար ու հյուծիչ արշավ էր. ես հաղթահարեցի առնվազն չորս հարյուր լիգ և ամսից ավելի անցկացրի ճանապարհներին, քանզի Թարբադում Մոխրաջուրը հատելիս կորցրի ձիուս: Բայց այժմ, հաղթահարելով այդ ուղին և այն, որն անցա Ջոկատի հետ, կարծում եմ, որ հեշտությամբ կգտնեմ տան ճանապարհը Ռոհանի հարթավայրերով և, եթե կարիք լինի, նաև Ֆենգորնով կանցնեմ:
— Այդ դեպքում ես ավելացնելու ոչինչ չունեմ,— ասաց Սելեբորնը: — Սակայն պետք չէ այդպես թեթևամտորեն վերաբերվել հնագույն առասպելներին: Իսկ ծեր շաղակրատների խոսքերի մեջ ճշմարտության մասնիկներ շատ կան:
— Ես ոչինչ կանխագուշակել չեմ ուզում, քանզի Միջերկրի վրա Մութն է իջնում, և մենք չգիտենք, թե ինչ է սպասում մեզ ապագայում: Բայց եթե վիճակված է, որ Մութը ցրվի, ապա ոսկին ինքը կհոսի քո ձեռքերի մեջ, սակայն վրադ իշխանություն չի ունենա:
— Քեզ, Պահապան, վերջում եմ ընծա տալիս,— Ֆրոդոյին նայելով ասաց Գալադրիելը,— թեև դու վերջինը չես իմ մտքերի շղթայում: Ահա թե ինչով եմ ուզում թեթևացնել քո ճանապարհը գոնե մի փոքր: — Նա վեր կացավ և հոբիթին մեկնեց ներսից լուսավորվող մի բյուրեղապակե անոթ: — Այս անոթում Էարենդիլի աստղի (Գիշերաստղի) շողերով թափանցված մի քանի կաթիլ ջուր է իմ Հայելու լճախորշից,— բացատրեց նա: — Որքան սև լինի խավարը, այնքան ավելի պայծառ սա կվառվի: Թող որ այն լուսավորի քո ճանապարհը, երբ լույսի մյուս բոլոր աղբյուրները խավարեն: Եվ այնժամ հիշի՛ր Գալադրիելին ու նրա Հայելին:
Տիրուհին թասի լույսով լուսավորված մի պահ կրկին հզոր, հրաշագեղ ու վեհասքանչ տեսք ընդունեց, ինչպես այն ժամանակ, բայց այդ գեղեցկություն ու վեհությունն այլևս ահարկու չէր թվում: Ֆրոդոն անխոս խոնարհվեց:
Սելեբորնը Պահապաններին ուղեկցեց մինչև կառանատեղ: Մայր մտնող արևի ճառագայթները ոսկեզօծել էին Կախարդուհու ալիքները. երկինքը զրնգում էր արտույտների դայլայլներից: Ամեն ինչ պատրաստ էր: Ճամփորդները խմբերի բաժանվեցին, ինչպես առաջին անգամ, երբ փորձում էին նավակները, և զբաղեցրին իրենց տեղերը: Էլֆերը ձողերով հրեցին նրանց ափից, բարձրագոչ բարի ճանապարհ մաղթեցին, և Պահապանները լողացին դեպի Մեծ Անդուին: Կանաչ ափին լուռ կանգնած էր Լորիենի տիրուհին: Ճամփորդները երկար ժամանակ նայում էին, թե ինչպես է աստիճանաբար հեռանում ու փոքրանում նրա ճերմակ կերպարանքը: Թեթևագլոր ալիքները մակույկները հանեցին գետի մեջտեղը, և նրանց թվաց, թե Լորիենը դանդաղ հեռանում է, ասես մի մի ոսկեառագաստ նավ, ու լողում է դեպի անդառնալի անցյալ:
Վեհորեն մռայլ Անդուինը մթագնում էր Կախարդուհու ջինջ ջրերը: Նավակներն արագ լողացին հարավ, և շուտով Գալադրիելի լուսավոր կերպարանքը դարձավ հեռվում առկայծող փոքրիկ, հազիվ նկատելի կետ: Ֆրոդոյին թվաց, թե մի կայծ բռնկվեց: Այդ Գալադրիելը բարձրացրեց ձեռքերը վերջին հրաժեշտի համար, իսկ հետո ուղեկցող քամու խշշոցի հետ հեռվից եկող երգի ձայն լսվեց, մեղմ, հազիվ լսելի, բայց այնուամենայնիվ զրնգուն...
Երգը հնագույն էլֆերենով էր, որով խոսում էին ծովի այն կողմում ապրող էլֆերը, և Ֆրոդոն բառերը չէր հասկանում. հասկանում էր միայն, որ մեղեդին սփոփանք չի բերում: Դա էլֆերեն երգ էր, և Միջերկրի բնակչի համար դժվար էր հասկանալ, թե ինչի մասին է այնտեղ երգվում:
<poem>
Ա՛յ, լաուրիէ լենտար լասսի սուրինեն,
Յենի ունոտիմէ վէ լամար ալդերոն,
Յենի վէ լնգտէ յուլդար ավանիեր
մի օրոմարդի լիսսէ-միրուվորէվա
Անդունէ փելլա, Վարդո թելլումար
նու լույնի յասսէն տինթիլար ի էլենի
օմայրո այրեթարի-լարինեն:
Սի՞ ման ի յուլմա նին էնկվանտուվա
Ան սի Տինտալլէ Վարդա Օյոլոսսէո
վե ֆանիար մարիատ Էլենտարի օրտանէ
ար իլյէ թիեր ուդուլավէ լումբուլէ.
ար սինդանորիէլլո կաիտա մորնիէ
ի ֆալմալիննար իմբէ մեթ, ար հիսիէ
ունտուպա Քալաքիրիո միրի օյալէ:
Սի վանուա նա, Ռոմելլո վանուա Վալիմար,
Նամարիէ՛ Նաի հուրուվալիէ Վալիմար
Նաի էլիէ հիրուվա: Նամարիէ՛:
</poem>
Եվ այնուամենայնիվ բառերը հավերժ մնացին նրա հիշողությունում, ինչպես լինում է էլֆերի երգերը լսելիս, և շատ-շատ ժամանակ անց նա թարգմանեց դրանք, ինչպես կարողացավ.
«Ա՛հ, քամին ցրում է ոսկեզօծ տերևները, անթիվ, ինչպես անցած տարիները: Երկար-երկար տարիներն անցան, հեռացան, ինչպես մեղրաքաղցր թարմությունը Անդրծովյան մարգագետիններից, որտեղ աստղերը դողում են՝ լսելով Նրա երգերը, և Նա՝ Վարդան, ասղազարդ երկնքի տիրուհին, հանգցրեց աստղերը: Ծովը պատվեց խավարով ու բաժանեց մեզ մեր ծննդավայրից: Ու Կորավ այն հավերժ մշուշի մեջ: Վալիմարը մեզ համար կորած է ընդմիշտ, սգացեք, արևելքում ապրողներ: Մնաս բարո՛վ, Վալիմա՛ր: Բայց քեզ գտնելու հույսից մենք երբեք չենք բաժանվի»:
Վարդան աստղերի տիրուհին է, հավերժական Անդրծովյան Երկրի տիրակալուհին, որին Միջերկրի էլֆերն անվանում են Էլբերեթ:
Անդուինը անսպասելիորեն շրջվեց դեպի արևելք, և բարձր, ծառապատ ափը ծածկեց Լորիենը: Այլևս երբեք Ֆրոդոն այնտեղ չեղավ:
Նրանց դադարը հրաշալի երազի պես ընդհատվեց: Ճամփորդները շրջվեցին ու հայացքները հառեցին առաջ: Իրիկնային արևը գետում արտացոլվելով կուրացնում էր նրանց արցունքալի աչքերը: Ջիմլին, բոլորովին չթաքցնելով, լաց էր լինում:
— Այժմ, այս երանելի երկիրը տեսնելուց հետո,— տխուր ասաց նա Լեգոլասին,— ես ոչ մի բան հրաշագեղ չեմ անվանի... բացի նրա հրաժեշտի ընծայից: — Նա գռպանում շոշափեց տուփիկը, որի մեջ պահված էր Գալադրիելի ոսկեհեր խոպոպը: — Ես դժվարությամբ որոշեցի Մորդոր գնալ,— արցունքները սրբելով, նորից խոսեց նա,— բայց գլխավոր վտանգների մասին, պարզվում է, չգիտեի: Էլրոնդը ճիշտ էր ասում, որ ոչ ոք չգիտե, թե ինչ փորձություններ կհանդիպեն ճանապարհին: Ես վախենում էի փորձանքներից ու զրկանքներից խավարում, բայց այդ վախն ինձ հետ չպահեց: Իսկ եթե իմանայի, թե ինչ ահավոր եմ տանջվելու Լորիենից հեռանալիս, ապա դեռևս Ազատքից տուն կվերադառնայի: Որովհետև եթե հենց վաղը Թշնամին ինձ բռնի, ավելի դառը ցավ, քան այսօրվա հրաժեշտն էր, չի կարող հնարել... Խեղճ Ջիմլի, որդի Գլոյնի...
— Բոլորիս համար էլ ծանր է,— ասաց Լեգոլասը: — Բոլորիս, ով ապրում է այս մայրամուտի ժամանակներում... Մեզանից յուրաքանչյուրը կորուստների է դատապարտված: Բայց ես կարծում եմ, որ դու նաև գտել ես Ջիմլի: Դու բաժանվել ես քո սրտին թանկ բանից սեփական ցանկությամբ՝ չէ՞ որ քո ընտրությունը կարող էր այլ լինել: Սակայն ծանր պահին դու մնացիր բարեկամներիդ հետ, և Լորիենի մասին երջանիկ հիշողությունը, որ ձեռք ես բերել, թող քեզ համար ցմահ պարգև լինի:
— Հիշողությու՞նը,— վարանումով հարցրեց Ջիմլին: — Շնորհակալ եմ քեզ բարի խոսքերի համար, բայց հիշողությունը չափազանց դառը մխիթարություն է: Ախր դա միայն անցած կյանքի հայելին է, ու թեկուզ մաքուր, ինչպես Քելեդ Զարամը, բայց այնուամենայնիվ հայելի է: Բոլոր դեպքերում այդպես են մտածում թզուկները: Էլֆերի համար երևի այլ կերպ է, ասում են նրանց համար հիշողությունը ավելի շատ նման է իրականության, քան երազի: Իսկ մենք հիշում ենք երազի պես, և այդ երազը դառնության երանգ ունի... — Ջիմլին լռեց, իսկ հետո բացականչեց. — Լավ, չխոսենք այլևս այդ մասին: Խոսելով, միևնույնն է, վշտին չես օգնի... Նայի՛ր, արդյոք շատ խորը չե՞նք ջրի մեջ նստած:
Նա հարմար նստեց, թիերը վերցրեց ու սկսեց թիավարել դեպի աջ ափ, որտեղ երևում էր Արագորնի նավակը:
Անդուինի մթին ջրերը Պահապաններին արագ տանում էին դեպի հարավ: Այստեղ ձմռան լիակատար իշխանություն էր: Ափերին մերկ ծառեր էին, որոնք ճամփորդների աչքից ծածկում էին գետամերձ հողերը: Լորիենից եկող տաք քամին դադարել էր, և Անդուինը պատված էր պաղ լռությամբ: Նույնիսկ թռչունների ծլվլոց չէր լսվում:
Խավարած արևը մտավ անտառի հետևը, և գետի վրա իջավ սառնամած աղջամուղջ, որը շուտով փոխվեց անաստղ գիշերվա: Մերկ ծառերը գորշ ուրվականների պես խթավոր արմատներն ագահորեն մեկնում էին դեպի սև, խուլ ճողփացող ջուրը: Ֆրոդոն երկար ժամանակ ականջ էր դնում ջրի ճողփյունին ու բլթբլթոցին, բայց հետո նրա գլուխը կախվեց կրծքին, աչքերը փակվեցին, և հոբիթին մի անհանգիստ նինջ պարուրեց:
=== Գլուխ իներորդ. Մեծ Գետը ===
Ֆրոդոն արթնացավ անտառի բացատում: