Changes

Մարդը, որ ծիծաղում էր

Ավելացվել է 5 բայտ, 18:05, 11 Հունվարի 2016
1928 թվականին, ինը տարեկանում, ես մի կազմակերպության անդամ էի, որ կրում էր «Կոմանչների ակումբ անունը», և նվիրված էի դրան իմ ամբողջ esprif esprit de corps:<ref>Կորպորացիոն ոգով։</ref> Ամեն օր դասերից հետո ուղիղ ժամը երեքին 165֊րդ դպրոցի ելքի մոտ, Հարյուրիններորդ փողոցում, Ամստերդամյան ավենյուի մոտակայքում, մեզ՝ քսանհինգ կոմանչիներիս, սպասում էր մեր Առաջնորդը։ Իրար սեղմվելով ու հրմշտելով՝ տեղավորվում էինք մեր առաջնորդի փոքրիկ «պիկապում», և, համաձայն մեր ծնողների հետ ունեցած գործնական պայմանավորվածության, նա մեզ տանում էր Կենտրոնական զբոսայքի։ Ետճաշյա ամբողջ ժամանակը ֆուտբոլ կամ բեյսբոլ էինք խաղում, նայած եղանակին։ Շատ անձրևոտ օրերին Առաջնորդը մեզ տանում էր պատմաբնագիտական թանգարան կամ Կենտրոնական պատկերասրահ։
Շաբաթ օրերը և մեծ տոներին Առաջնորդը առավոտից հավաքում էր մեզ տներից և իր դարն ապրած «պիկապով» Մոնհետենից Մանհետենից տանում Վան֊կորտլենդյան զբոսայգու կամ Փալիսադիի շատ ավելի ազատ տարածությունները։
Եթե ազնիվ սպարտով զբաղվելու պահանջ էինք զգում, գնում էինք Վան֊Կորտլենդյան զբոսայգին․ այնտեղ իսկական հրապարակներ ու ֆուտբոլային դաշտեր կային, և մեզ չէր սպառնում որպես հակառակորդ՝ մանկական սայլակ կամ փայտը ձեռքին կատաղած պառավ տիկին տեսնելու վտանգը։ Եթե կոմանչների սիրտը ազատ կյանքի կարոտ էր զգում, գնում էինք քաղաքից դուրս՝ Փալիսադի, ու այնտեղ մաքառում զրկանքների դեմ։ (Հիշում եմ, մի անգամ, շաբաթ օրը, ես նույնիսկ մոլորվեցի թավուտներում, ճանապարհային նշանի և վաշինգտոնյան կամրջի միջև ընկած ընդարձակ տարածությունում։ Բայց ինձ չկորցրի։ Նստեցի վիթխարի ռեկլամային վահանակի տակ ու, արցունքներս կուլ տալով, բացեցի նախաճաշս, որպեսզի ամրապնդեմ ուժերս, աղոտ հույս ունենալով, որ Առաջնորդը կորոնի ինձ։ Նա միշտ գտնում էր մեզ)։
Կոմանչներից ազատ ժամերին մեր Առաջնորդը դառնում էր ուղղակի Սթեթեն֊Այլենդի Ջոն Հեդսուդցին։ Նա քսաներկու֊քսաներեք տարեկան շատ ամոթխած ու սուսիկ֊փուսիկ տղա էր, Նյու֊Յորքի համալսարանի մի սովորական իրավաբան֊ուսանող, բայց ինձ համար անմոռանալի է նրա կերպարը։ Չեմ թվարկի, նրա բոլոր արժանիքներն ու առաքինությունները։ Կասեմ անցողակի, որ նա բոյսքաության «Արծվային երամի» անդամներից էր և քիչ էր մնում դառնար1926 դառնար 1926 թվականի ամերիկյան հավաքականի լավագույն հարձակվողն ու գրեթե չեմպիոնը, և որ մի անգամ նրան բավական համառորեն հրավիրում էին իր ուժերը փորձելու Նյու֊Յորքի բեյսբոլի վարպետների թիմում։ Նա խիստ անաչառ և սառնասիրտ դատավոր էր մեր կատաղի մրցումների ժամանակ, վարպետ՝ խառույկ խարույկ վառելու և մարելու գործում, փորձված և ներողամիտ առաջին օգնություն ցույց տվող։ Մենք բոլորս, սկսած փոքրերից մինչև ավագ թոկից փախածներս, անսահման սիրում ու հարգում էինք նրան։
Ես հիմա էլ աչքերիս առաջ տեսնում եմ մեր Առաջնորդին, ինչպիսին նա էր 1928 թվականին։ Եթե մեր ցանկությունը նրան մի քանի դյույմ աճեցնելու զորություն ունենար, ապա մի ակնթարթում նա կդառնար հսկա։ Բայց կյանքը մնում է կյանք, և նրա հասակը ընդամենը հինգ ֆուտ և երեք֊չորս դյույմ էր։ Նրա կապտասև մազերը գրեթե ծածկում էին ճակատը, քիթը խոշոր էր, նկատելի, իրանի երկարությունը գրեթե հավասար էր ոտքերի երկարությանը։ Ուսերը կաշվե բաճկոնի մեջ ավելի ուժեղ էին թվում, թեև նա առանձնապես թիկնեղ չէր և թեթևակի կուզ ուներ։ Բայց ինձ համար այն ժամանակ մեր Առաջնորդի մեջ անքակտելիորեն միաձուլվում էին բոլոր լավագույն կինոդերասանների կանոնավոր ու համաչափ դիմագծերը՝ և՛ Բաք Ջոնսի, և՛ Քեն Մեյնարի, և՛ Թոմ Միքսի։
Իրիկնադեմին, երբ այնքան էր մթնում, որ վրիպելիս կամ թեթև գնդակները բաց թողնելիս պարտվողները արդարանում էին այդ պատճառաբանությամբ, մենք՝ կոմանչներս, համառորն և անձնապաշտորեն շահագործում էինք մեր առաջնորդին որպես պատմողի։ Տաքացած ու լարված կռվում էինք ու գոռգոռալով վիճում «պիկապի» մեջ Առաջնորդին ավելի մոտ տեղ զբաղեցնելու համար։ «Պիկապում» ծղոտից երկու շարք նստելատեղ էր շինված։ Ձախում ևս երեք տեղեր կային՝ ամենալավերը, այդտեղից կարելի էր տեսնել նույնիսկ ղեկի մոտ նստած Առաջնորդի կիսադեմը։ Երբ բոլորս տեղավորվում էինք, Առաջնորդն էլ էր մտնում «պիկապ»։ Նա նստում էր իր վարորդական տեղում, դեմքով դեպի մեզ ու թիկունքով դեպի ղեկը, և թույլ, բայց հաճելի տենորով սկսում «Մարդը, որ ծիծաղում էր» պատմվածաշարի հերթական թողարկումը։ Բավական է նա սկսեր, մենք արդեն ունկնդրում էինք չթուլացող հետաքրքրությամբ։ Դա ամենահարմար պատմությունն էր իսկական կոմանչների համար։ Հնարավոր է, որ այն կառուցված էր նույնիսկ դասական կանոններով։ Պատմությունը ծավալվում էր, հափշտակում մեզ, կլանում շրջապատում ամեն ինչ, ու այդ ամենի հետ միաժամանակ հիշողության մեջ մնում սեղմ, խտացված և մի տեսակ դյուրակիր։ Այն կարելի էր տանել տուն և վերհիշել, ասենք, երբ նստած ես վաննայում, երբ ջուրը կամաց֊կամաց լցվում է շուրջդ։
Հարուստ միսիոներների միակ որդին՝ Մարդը, որ ծիծաղում էր, վաղ մանկության տարիներին առևանգվում է չին ավազակների կողմից։ Երբ հարուստ միսիոներները (ելնելով կրոնական համոզմունքներից) հրաժարվում են փրկագին վճարել որդու համար, ավազակները, վիրավորված համարելով իրենց լավագույն զգացմունքները, փոքրիկի գլուխը մտցնում են մամլիչի մեջ և համապատախան պտուտակը մի քանի անգամ պտտում դեպի աջ։ Իր տեսակի մեջ այդ յուրօրինակ էքսպերիմենտի օբյեկտը աճում է ու առնականանում, բայց գլուխը մնում է ճաղատ, ինչպես ծունկ, տանձանման, իսկ քթի տակ բերանի փոխարեն մի վիթխարի ձվաձև անցք է լինում։ Ասենք, քթի փոխարեն էլ միմիայն թերաճաց թերաճած ռունգեր էին։ Դրա համար էլ, երբ Մարդը շնչում էր, քթի տակի սահմռկեցուցիչ այլանդակ ճեղքը ընդարձակվում էր և իմ երևակայության մեջ դառնում մի վիթխարի ամյոբա։ (Առաջնորդը ավելի շուտ պատկերավոր ցուցադրում էր, քան նկարագրում, թե ինչպես էր շնչում Մարդը)։ Սոսկալի Մարդուն, որը ծիծաղում էր, տեսնելիս մարդիկ ուշաթափվում, ցած էին ընկնում։ Ծանոթները խուսափում էին նրանից։ Որքան էլ տարօրինակ լինի, ավազակները նրան չէին վռնդում, միայն թե նրա դեմքը ծածկվում էր բաց կարմիր դիմակով, որը պատրաստվում էր կակաչի ծաղկաթերթերից։ Այդ դիմակը ոչ միայն ավազակներից ծածկում էր իրենց հոգեորդու դեմքը, այլև դրա շնորհիվ նրանք ամեն անգամ իմանում էին նրա տեղը․ միանգամայն հասկանալի պատճառով նրանից ափիոնի հոտ էր գալիս։
Ամեն առավոտ, մենակությունից տառապելով, Մարդը գաղտագողի (իհարկե, հպարտորեն ու կատվի թեթևությամբ) մտնում էր ավազակների որջը շրջապատող անտառի խորքերը։ Այնտեղ նա ընկերություն էր անում բազմապիսի կենդանիների՝ շների, սպիտակ մկների, արծիվների, առյուծների, բոա֊կոնստրիկտորների ու գայլերի հետ։ Ավելին, այնտեղ նա հանում էր դիմակը և բոլոր գազանների հետ խոսում էր մեղմ երգեցիկ ձայնով, նրանց սեփական լեզվով։ Ու նրանց համար Մարդը այլանդակ չէր։
Շուտով Մարդը, որ ծիծաղում էր, սկսեց հաճախակի կտրել անցնել չինական սահմանը, հայտնվելով ուղիղ Փարիզում, ֆրանսիական քաղաքում, որտեղ, իր ամենայն համեստությամբ հանդերձ, նա սիրում էր հանճարեղ հնարամտություններով հոգեհան անել ոմն Մարսել Դյուֆարժի՝ որը բավական սրամիտ մի պարոն էր։ Դյուֆարժը և նրա դուստրը (հիասքանչ, բայց բավական երկերեսանի մի էակ) դարձան մարդու ամենաոխերիմ թշնամիները։ Շատ անգամ են նրանք փորձել ծուղակը գցել և բռնել նրան։ Մարդը սկզբում, զուտ սպորտային հետաքրքրությունից ենթարկվում էր նրանց, բայց հետո չքանում էր անհետ, այնպես, որ ոչ ոք չէր կարողանում գլխի ընկնել, թե նա ինչպես է փախել։ Միայն երբեմն նա հրաժեշտի երկտող էր թողնում Փարիզի կոյուղու ցանցում, և դա անմիջապես տալիս էին անձամբ Դյուֆարժի ձեռքը։ Դյուֆարժների ընտանիքը անսահման շատ ժամանակ էր վատնում՝ փնտրելով նրան փարիզյան կոյուղու խողովակների մեջ։
Շուտով Մարդը, որ ծիծաղում էր, դարձավ աշխարհի ամենավիթխարի կարողության միանձնյա տիրակալը։ Հարստության մեծ մասը նա անանուն կերպով զիջեց տեղական մի վանքի վանականներին, խոնարհամիտ ճգնավորներին, որոնք իրենց կյանքը նվիրաբերել էին գերմանական գամփռների վարժեցմանը։ Մնացածը Մարդը վերածեց ադամանադների և, զմրուխտե սեյֆերի մեջ լցրած, առանց ափսոսալու սուզեց Սև ծովի հատակը։ Նրա անձնական պահանջները ծիծաղելիության աստիճան սահմանափակ էին։ Սնվում էր արծվի արյունով շաղախված բրնձով և ապրում էր մի համեստ տնակում, որ նկուղային հրաձգարան ուներ ու մարմնամարզական դահլիճ՝ փրփրահույզ Տիբեթի ափին։ Նրա հետ ապրում էին նրա չորս անձնուրաց համախոհները․ թեթևաքայլ վիթխարի գայլը՝ Սևաթև մականունով, Օմբա անունով հաճելի թզուկը, Գոնգ անունով վիթխարահասակ մոնգոլը (սրա լեզուն այրել էին սպիտակ մարդիկ) և եվրասիացի մի չտեսնված գեղեցկուհի, որը Մարդու հանդեպ ունեցած անպատասխան սիրուց և նրա անձի անվտանգության համար ունեցած մշտական վախի պատճառով երբեմն չէր խորշում նաև օրենքը խախտելուց։ Մարդը իր խմբին կարգադրություններ էր անում մետքսե մետաքսե սև միջնորմի ետևից։ Նույնիսկ Օմբան՝ սիրունատես թզուկը, իրավունք չուներ նրա դեմքը տեսնելու։
Ես կարող եմ, եթե հարկ լինի, ուղղակի ծամելով ձեզ առաջ ու ետ տանել, ընթերցող, ֆրանսիա֊չինական սահմանի երկարությամբ, բայց մի՛ վախեցեք, չեմ անի այդ բանը։ Մինչև հիմա ես Մարդուն, որը ծիծաղում է, համարում եմ իմ հերոսական նախնիների, դե, ասենք, Ռոբերտ է․ Է․ Լիի նման մեկը։ Սակայն այսօրվա իմ երազանքները նույնիսկ համեմատել չի կարելի նրանց հետ, որ համակել էին ինձ1928 ինձ 1928 թվականին, երբ ես ինձ ոչ միայն Մարդու ուղղակիորեն հետնորդն էի համարում, այլև նրա միակ կենդանի և օրինական ժառանգը։ Այդ 1928 թվականին ես բոլորովին էլ իմ ծնողների զավակը չէի, այլ մի սատանայական խորամանկ ինքնակոչ տիպ, որ ամենափոքրիկ առիթի էր սպասում նրանց կողմից, որպեսզի անմիջապես, ավելի լավ է առանց բռնության, թեև դա չէր բացառվում, բացեր նրանց իսկական դեմքը։ Բայց չցանկանալով կոտրել իմ երևակայական մոր սիրտը, ես նախատեսում էի իմ հանցագործ աշխարհում նրան պարգևատրել որևէ, առայժմ անորոշ, բայց, անշուշտ, արքայական տիտղոսով։ Սակայն ինձ համար ամենակարևորը 1928 թվականին՝ մշտական զգոնությունն էր։ Նրանց բոլորի աչքին թոզ փչելը։ Լվալ ատամներս, սանրվել։ Ամեն կերպ թաքցնել իմ բնածին, սատանայական սոսկալի ծիծաղը։
Իրականում, ես բոլորովին էլ միակ կենդանի հետնորդն ու օրինական ժառանգը չէի Մարդու, որը ծիծաղում էր։ Ակումբում քսանհինգ կոմանչներ կային, Մարդու քսանհինգ կենդանի հետնորդներ և օրինական ժառանգներ, ու մենք բոլորս, որպես չարագույժ անծանոթներ, շրջում էինք քաղաքում՝ հնարավոր թշնամի հոտոտելով ամեն մի վերելակավարի մեջ, խուլ, բայց հասու շշնջյով շշնջյունով հրաման էինք թելադրում մեր սպանիելի ականջին, և ցուցամատը առաջ մեկնելով՝ նշան էինք բռնում թվաբանության ուսուցիչների վրա։ Ու լարված, անխոնջ սպասում էինք, թե վերջապես երբ կգա առիթը՝ սարսափ ու հիացմունք ներշնչելու որևէ մեկի պարզամիտ հոգուն։
― Լավ, միայն թե շուտ արեք։ ― Եվ որքան էլ տարօրինակ լինի, մենք իսկապես շտապեցինք։ Եկավ նրա հերթը։ Այդ առիթի կապակցությամբ նա հանեց մորթե մուշտակն ու բեյսբոլային ձեռնոցը և կանգնեց մի տեղում՝ մուգ դարչնագույն զգեստով։ Երբ ծեծանը տվեցի նրան, ասաց՝ ինչո՞ւ է այդպես ծանր։ Առաջնորդը անհանգստանում էր և դատավարական տեղից գնաց նրան ավելի մոտ կանգնեց։ Նա Մերի Հադսոնին պատվերց ծեծանի ծայրը հենել աջ ուսին։ ― Ես արդեն հենել եմ, ― ասաց նա։ Առաջնորդը պատվիրեց շատ ուժեղ չսեղմել։ ― Իսկ ես չեմ էլ սեղմում։ ― Առաջնորդը պատվիրեց նրան ուղիղ գնդակին նայել։ ― Ես նայում եմ, ― ասաց Մերին։ ― Հապա մի ետ քաշվիր։
Ուժեղ հարվածով նա ետ տվեց առաջին իսկ իրեն ուղղված գնդակը, որ թռավ ձախ եզրայինի գլխի վրայով։ Նույնիսկ որպես սովորական հարված դա գերազանց էր, բայց Մերի Հադսոնը անմիջապես երրորդ դիրքն անացավ․ անցավ․ հենց այդպես, շատ սովորական։
Իմ մեջ զարմանքը նախ փոխարինվեց վախով, իսկ հետո՝ հիացմունքով, և միայն այդ բոլոր զգացումներից հետո ես նայեցի մեր Առաջնորդին։ Թվում էր, նա ոչ թե կանգնած է հարվածողի ետևում, այլ թևածում է նրա վերևում։
Հանգամանքների բերումով Մարդու լավագույն ընկերը, ձեռնասուն հսկա֊գայլը՝ Սևաթևը, խորամանկ ու խարդախ Դյուֆարժի լարած ծուղակն է ընկնում։ Տեղյակ լինելով Մարդու վեհանձնության ու ընկերների հանդեպ ունեցած հավատարմությանը՝ Դյուֆարժները առաջարկում են ազատել Սևաթևին, փոխարենը իրեն գերի վերցնելու պայմանով։ Անվերապահորեն հավատալով նրանց՝ Մարդը համաձայնում է այդ պայմանին (երբեմն շատ փոքրիկ հարցերում նրա ուղեղի հանճարեղ մեխանիզմը չէր աշխատում)։ Պայմանավորվում են, որ Դյուֆարժները Մարդուն կհանդիպեն Փարիզը շրջապատող կուսական անտառում և այնտեղ էլ լուսնի լույսի տակ ազատ կարձակեն Սևաթևին, որից նրանք վախենում էին և ատում։ Նշանակված գիշերը Սևաթևի փոխարեն նրանք մեկ ուրիշ գայլի են կապկպում, ետևի թաթը ներկելով սպիտակ, որպեսզի լիովին նմանվի Սևաթևին։
Սակայն Դյուֆարժները մոռացել էին երկու բան՝ Մարդու զգայուն սիրտը և գայլային լեզվի նրա իմացությունը։ Հենց որ մարդը հնարավորություն տվեց Դյուֆարժի դստերը՝ փշալարով ծառին կապկպել իրեն, նրա հիանալի քաղցրալուր ձայնը սրտի թելանդրանքով հրաժեշտի ուղերձ հնչեցրեց նրա համար, ում որ նա ընդունել էր իր հին բարեկամի փոխարեն։ Փոխարինող գայլը, մի քանի քայլ հեռու կանգնած լուսնի լույսով լուսավորված բացատում, ապշել էր անծանոթի լեզվական իմացությունից և քաղաքավարությամբ ունկնդրում էր ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ բնույթի ուղերձը։ Բայց հետո դա ձանձրացրեց նրան, և նա սկսեց մի թաթից մյուսի վրա հենվել։ Հանկարծ նա բավական կտրուկ ընդհատեց Մարդուն, հայտենլովհայտնելով, որ նախ՝ իրեն ոչ Թխաթև, ոչ Սևաթև են կոչում և ոչ էլ ԳորշորտքԳորշոտք, և ընդհանրապես ոչ մի հիմար անունով, իր անունը Արման է, երկրորդն էլ՝ ինքը կյանքում երբեք չի եղել Չինաստանում և ոչ էլ փոքր֊ինչ ցանկություն ունի այնտեղ ընկնելու։
Արդարացիորեն զայրացած՝ Մարդը լեզվով պոկեց դիմակը և լուսնի լույսի տակ Դյուֆարժներին ներկայացավ իր դեմքի ամբողջ մերկությամբ։ Մադմաուզել Դյուֆարժն անմիջապես ուշաթափ եղավ։ Հոր բախտն ավելի բերեց։ Բարեբախտաբար բռնեց նրա սովորական թոքախտային հազի նոպան, և նա փրկվեց մահացու վախից։
Վստահելի
1396
edits