Changes
«Պիլիգրիմը» ամենափոքր, բայց լավագույն առագաստանավերից մեկն էր այն փոքր տորմիղի, որը Ջեյմս Ուելդենը ամեն տարի ուղարկում էր Բերինգի նեղուցից այն կողմը, մինչև հյուսիսային ծովերը, ինչպես նաև Հարավային կիսագնդի ծովերը, դեպի Տասմանիա կամ Հորն հրվանդանը։ Այդ առագաստանավը խիստ արագընթաց էր և, շնորհիվ դյուրաշարժ սարքավորման, փոքր անձնակազմով իսկ կարողանում էր խիզախել մտնելու հարավային կիսագնդի անանցանելի սառցակույտերի սահմանը։ Նավապետ Հուլը կարողանում էր «գլուխ հանել», ինչպես նավաստիներն են ասում, այն սառույցների մեջ, որոնք ամառվա ընթացքում լողում են Նոր Զելանդիայի կամ Բարեհուսո հրվանդանի շրջաններում, այսինքն՝ լայնության ավելի ցածր աստիճանների տակ, քան երկրագնդի հյուսիսային ծովերն են։ Ճիշտ է, այստեղ խոսքը միայն փոքր սառցալեռների մասին է, որոնք արդեն փոքրացած են բախումներից, տաք ջրերի հոսանքներից, և որոնց մեծ մասը գնում է հալչելու Խաղաղ կամ Ատլանտյան օվկիանոսներում։
Հիանալի ծովային և ամենաճարպիկ հարպոլնաձիգ հարպունաձիգ նավապետ Հուլի հրամանատարության տակ գտնվող անձնակազմը բաղկացած էր հինգ նավաատուց նավաստուց և մեկ փոքրավորից։ Այդ անձնակազմը, իհարկե, քիչ էր կետորսության համար, որը պահանջում է ավելի բազմամարդ անձնակազմ թե՛ հարձակման մակույկները ղեկավարելու և թե՛ որսի մարմինը մասնատելու համար։ Սակայն Ջեյմս Ուելդոնը որոշ նավատերերի օրինակով ավելի շահավետ էր համարում Սան Ֆրանցիսկոյում վարձել միայն սահմանափակ թվով նավաստիներ, այնքան, ինչքան անհրաժեշտ էր առագաստանավն առաջնորդելու համար։ Նոր Զելանդիայում, զանազան ազգությունների պատկանող ծովային դասալիքների և այլ մարդկանց մեջ քիչ չէին հարպունաձիգներն ու նավաստիները, որոնք պատրաստ էին վարձվել ընթացիկ սեզոնի համար և շատ հմուտ ձկնորսներ էին։ Կետորսության ժամանակը վերջանալուց հետո վճարում էին նրանց աշխատավարձը, և նրանք սպասում էին ափում, որ հաջոոդ տարին կետորսները նորից գան իրենց վարձելու։ Այսպիսով նավատերերը ավելի լավ էին օգտագործում անձնակազմին և ավելի մեծ շահ ստանում նրանց համագործակցությունից։
Այդպես էր վարվել նաև Ջեյմս Ուելդոնը «Պիլիգրիմը» կետորսության ուղարկելիս։ Առագաստանավը նոր էր վերջացրել կետորսության սեզոնը Հարավային բևեռի սահմաններում, սակայն չէր կարողացել կատարել իր առաջադրանքը՝ դեռևս ճարպի դատարկ տակառներ կային, իսկ նավամբարում անջատված ու չանջատված կետոսկրի համար՝ ազատ տեղ։ Այդ Ժամանակներում ժամանակներում կետորսությունը դժվարացել էր արդեն։ Չափից ավելի որսալու հետևանքով կետերն սկսել էին հազվագյուտ դառնալ։ Իսկական կետերը սկսել էին բնաջնջվել, ձկնորսներին մնում էր միայն հարձակվել զոլավորների վրա, որոնք հսկայական կաթնասուններ են, և որոնց որսալը վտանգավոր է։
Այդպես էր վարվել նաև նավապետ Հուլը կետորսության այս սեզոնի ընթացքում, սակայն հաջորդ ուղևորության ժամանակ նա հույս ուներ մերձենալու ավելի բարձր լայնությունների, հասնել մինչև Կլարա և Ադելիա, որոնց հայտնաբերումը, ինչպես հաստատել է ամերիկացի Ուիլկեսը, վերջնականապես պատկանում է «Աստրոլաբ» և «Զելե» նավերի նավապետ՝ ֆրանսիացի Դյումոն դ'Ուրվիլին։
Սակայն որևէ վտանգի դեպքում տիկին Ուելդոնը ամենից քիչ հույս կարող էր ունենալ կուզեն Բենեդիկտի օգնության վրա։ Բարեբախտաբար, խնդիրը հեշտ կատարվելիք ծովային ուղևորության մասին էր, որը տեղի կունենար տարվա լավ եղանակին և այնպիսի նավով, որի նավապետը միանգամայն վստահելի մարդ էր։
Այն երեք օրերի ընթացքում, երբ «Պիլիգրիմը» մնաց նավահանգստում, տիկին Ուելդոնը շատ շտապ վերջացրեց բոլոր պատրաստությունները, որովհետև չէր ցանկանում ուշացնել առագաստանավի մեկնումը։ Օքլենդի բնակարանում իրեն սպասարկող բնիկ ծառաներին ազատ արձակելով՝ հունվարի 22-ին նա առագաստանավ փոխադրվեց Ջեկ որդու, կուզեն Բենեդիկտի և պառավ ներգրուհի նեգրուհի Նանի ուղեկցությամբ։
Կուզեն Բենեդիկտը հետը տանում էր միջատների իր ամբողջ հավաքածուն՝ տեղավորած հատուկ տուփի մեջ։ Այդ հավաքածուում, ի միջի այլոց, կային կարծրաթևանիների մի քանի նմուշներ՝ բզեզ-մսակերներ, որոնց աչքերը տեղավորված են գլխի բարձր մասում, իսկ մինչ այդ կարծում էին, թե այդ բզեզը միայն Նոր Քալեդոնիային է հատուկ։ Կուզեն Բենեդիկտին առաջարկել էին հավաքածուի համար վերցնել նաև «կատիպ» թունավոր սարդը (ինչպես նրան անվանում էին մաորիները), որի խայթոցը հաճախ մահացու է բնիկների համար։ Սակայն սարդը իսկական միջատների կարգին չի պատկանում, նրա տեղը սարդակերպերի մեջ է, հետևապես, անարժեք էր կուզեն Բենեդիկտի համար։ Այդ պատճառով նա հրաժարվեց այդ սարդից, և նրա հավաքածուի ամենագեղեցիկ նմուշը մնում էր նորզելանդական ստաֆիլին-բզեզը։
Սակայն մեկնելուց երեք օր հետո արևելյան ուժեղ քամուց տարվելով՝ առագաստանավը ստիպված եղավ փոխել ուղղությունը, քամուն դիմադրելու համար։ Այդպիսով, փետրվարի 2-ին նավապետ Հուլր հակառակ իր ցանկության, դեռևս գտնվում էր ավելի բարձր լայնության վրա։ Կարելի էր մտածել, թե առագաստանավը մտադրվում էր ավելի շուտ շրջանցել Հորն հրվանդանը, քան թե ամենակարճ ճանապարհով մոտենալ նոր ցամաքամասին։
== II․ Դիկ Սենդը ==
Ուրեմն պետք էր թողնել, որ բանն ընթանա աստծու կամքով, և թվում էր, թե ոչ մի դեպք չէր խանգարի այս միապաղաղ ուղեվորությանը, երբ փետրվարի 2-ին առաջին դեպքը պատահեց այս պատմության սկզբին նշված լայնության և երկարության աստիճանների տակ։
Դիկ Սենդը և Ջեկը առավոտյան ժամը իննի մոտ պայծառ եղանակին բարձրացել էին հետնակայմի առագաստակալի վրա։ Այդտեղից նրանք կարողանում էին դիտել ամբողջ առագաստանավը և օվկիանոսի մի մասը՝ բավական մեծ շերտով։ Նրանց հետևում հորիզոնի գիծը միայն մեծ կայմն էր կտրում, իր վրա հրելով շեղ մեծ առագաստը, որը ծածկում էր ծովի և երկնքի մի մասը։ Առաջամասում նրանք տեսնում էին ալիքների վրա ձգվող թեք կայմը՝ իր երեք եռանկյունաձև առագաստներով, որոնք խիստ մոտիկ լինելով, նմանվում էին երեք անհավասար մեծ թևերի։ Ցածում երևում էր առաջակայմի շրջանաձև առադաստըառագաստը, իսկ նրա վերևում՝ երկու փոքր առագաստները, որոնց եզրալարերը դողդողում էին քամուց։ Այդպիսով առագաստանավը թեքվել էր և սլանում էր քամու ամբողջ ուժով։
Դիկ Սենդը բացատրում էր Ջեկին, թե «Պիլիգրիմը», լինելով լավ բեռնավորված և բոլոր մասերում հավասարակշռված՝ չէր կարող շուռ գալ, թեև բավական ուժեղ թեքվում էր դեպի աջ եզրը։ Այդ միջոցին փոքր տղան ընդհատեց Դիկին՝ բացականչելով․
— Աղետյալ մի նավի իրան՝ քամու ուղղությամբ, նավաքթի կողմում։
== III․ Աղետի ենթարկված նավը ==
— Ուրեմն պղնձե կետաձուկ է,— պատասխանեց նավապետ Հուլը,— քանի որ շատ որոշ երևում է, թե ինչպես է փայլում արևի տակ։
— Համենայն դեպս, կուզե՛ն ԲենեղիկտԲենեդիկտ,— ավելացրեց տիկին Ուելդոնը,— պետք է ընդունենք, որ այդ կետաձուկը մեռած է, քանի որ պարզ երևում է, որ ոչ մի շարժում չի անում։
— Ի՞նչ կա որ, զարմուհի Ուելդոն,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը՝ համառելով,— առաջին անգամը չէ, որ պատահում է ծովի երեսին քնած կետաձուկ։
Այդ միջոցին շան հաչոցը ավելի պարզ էր լսվում։ Այժմ տարածությունը երկու նավերի մեջ հազիվ երեսուն ոտնաչափ կլիներ։ Գրեթե նույն րոպեին մի մեծ շուն երևաց նավի կողին և, կառչելով նրան, ավելի հուսահատ սկսեց հաչել։
— Հովի՛կ, ասաց նավապետ Հուլը՝ խոսքն ավագ նավաստուն ուղղելով,— Ընթացքը ընթացքը դանդաղեցրու և փոքր մակույկը ծովն իջեցրու։
― Մի քիչ էլ համբերիր, շնիկ,— կանչեց փոքրիկ Ջեկը կենդանուն, որը կարծես նրան պատասխանեց խուլ հաչոցով։
— Այդպես է երևում,— պատասխանեց նավապետ Հուլը։
Մակույկն այժմ լողում էր կիսով չափ ջրի մեջ ընկղմված նավակողի շուրջը։ Եթե մի քիչ ուժեղ ալեկոծություն լիներ, «Վալղեկը»«Վալդեկը», անկասկած, ծովի տակ կգնար մի քանի րոպեում։
Առագաստանավի տախտակամածը կայմերից ամբողջովին մաքրվել էր։ Մնում էին միայն մեծ կայմի և հետնակայմի ներքևի հաստ մասերը, երկուսն էլ կոտրված՝ հիմքից երկու ոտնաչափ բարձրությամբ․ պարզ էր, որ կայմերը փուլ էին եկել բախման հետևանքով, իրենց հետ քարշ տալով առագաստի կտավներն ու պարանները։ Սակայն աչքը կտրածին չափ տեղ խորտակված նավի շուրջը ոչ մի բեկոր չէր երևում, ինչը ցույց էր տալիս, թե աղետը պատահելու օրից արդեն բավական ժամանակ էր անցել։
«Վալդեկին» ընդհուպ մոտենալու նպատակով ավելի հարմար տեղ գտնելու համար մակույկը մի քանի ոտնաչափ հեռացավ։ Շունն ըստ երևույթին կարծեց, թե ազատարարները չեն ցանկանում նավ բարձրանալ, ուստի, բռնեց Դիկ Սենդի բաճկոնից և վերսկսեց ողբագին հաչել ավելի նոր ուժով։
Նրան հասկացան, քանի որ նրա դիմախաղն ու հաչոցը նույնքան պարզ էին, որքան մարդկային խոսքը։ Մակոլյկը Մակույկը իսկույն նավի կողքին կպավ, երկու նավաստիները պինդ կապեցին այն, իսկ նավապետ Հուլն ու Դիկ Սենդը, շան հետ բարձրանալով նավը, մեծ դժվարությամբ հասան այն խոռոչին, որը բացվում էր երկու կայմերի մնացորդ կոճղերի արանքում։
Այդ բացվածքով երկուսն էլ մտան նավամբարը։
— Տարօրինակ է,— շջնջաց Դիկ Սենդը։
== IV․ «Վալդեկից» փրկվածները ==
Թեև ծովային այդ շրջանները սովորաբար գերեվաճառ նավերի ուղեգծից դուրս էին, բայց և այնպես նավապետը մտածում էր, թե արդյոք այդ փրկված նեգրերը չէին պատկանում ստրուկների մի խմբի, որը «Վալդեկը» տանում էր վաճառելու Խաղաղ օվկիանոսի որևէ գաղութում։ Համենայն դեպս, եթե այդպես էր, այդ նեգրերը ազատվում էին ստրկությունից, քանի որ գտնվում էին «Պիլիգրիմի» վրա, և այդ մասին նա ցանկանում էր նրանց հաղորդել ինչքան կարելի է շուտ։
Մինչ այդ, ամենահոգատար խնամք ցույց տրվեց «Վալդեկի» աղետյալներին։ Տիկին Ուելդոնը, Նանի և Դիկ Սենդի օգնությամբ, մի քիչ սառը ջուր էր խմացրել նրանց, որից երկար Ժամանակ ժամանակ երևի զրկված էին, դրա վրա ավելացրած մի քիչ սնունդը բավական եղավ նրանց վերակենդանացնելու համար։
Նեգրերի ավագը, որ կլիներ մի վաթսուն տարեկան, շուտով կարողացավ խոսել և անգլերեն լեզվով պատասխանել իրեն ուղղված հարցերին։
Այդ մարդիկ միամտվելով իրենց ապագայի մասին՝ ջերմորեն շնորհակալ եղան տիկին Ուելդոնին և նավապետ Հուլին։ Նրանք զգում էին, թե ինչքան շատ էին պարտական նրանց և թեև խեղճ սևամորթներ էին, բայց և այնպես հույս ունեին, որ մի օր կկարողանային երախտահատույց լինել։
== V․ «Ս․ Վ․» ==
Այդ միջոցին «Պիլիգրիմը» վերսկսեց ընդհատված ոլղևորությունը՝ ուղևորությունը՝ աշխատելով ինչքան կարելի է դեպի արևելք ուղղվել։ Եղանակի հարատև հանդարտությունը շարունակում էր անհանգստացնել նավապետ Հուլին, ոչ այն պատճառով, որ ճանապարհորդությունը Նոր Զելանղիայից մինչև Վալպարեզո պիտի երկարեր մեկ կամ երկու շաբաթով, այլ այն պատճառով, որ այդ ուշացումը կարող էր խիստ հոգնեցնել իր տիրուհուն։
Սակայն տիկին Ուելդոնը չէր գանգատվում և փիլիսոփայի համբերությամբ տանում էր ուղևորության անհարմարությունները։
— Շա՞տ ծանր եմ։
— Ես նույնիսկ չեմ զգում ձե՛ր ձեր ծանրությունը։
— Ուրեմն է՛լ ավելի բարձր, ինչքան որ ձեռքդ կհասնի։
Արդեն ասել ենք, որ Դինգոն մարդամոտ շուն չէր։ Դա անտարակույս հետևանք էր այն բանի, որ «Վալդեկի» հասարակությունը նրան դուր չէր եկել։ Իսկ «Պիլիգրիմի» վրա դրությունը բոլորովին այլ էր։ Ջեկը հավանորեն կարողացավ գրավել գեղեցիկ կենդանու համակրանքը։ Շունը, շատ չանցած, հաճույքով խաղում էր փոքր տղայի հետ, որին այդ խաղերը դուր էին գալիս։ Շուտով պարզվեց, որ Դինգոն այն շներից էր, որոնք սիրում են երեխաներին։ Պետք է ասել, որ Ջեկը երբեք նրան չէր տանջում։ Նրա ամենամեծ հաճույքն էր շանը դարձնել իր երիվարը և, պետք է խոստովանել, որ այդպիսի ձին շատ ավելի հաճելի է երեխայի համար, քան թե ստվարաթղթից շինվածը, եթե նույնիսկ նրա ոտքերի տակ անվակներ կան ամրացրած։ Այդպես, Ջեկը առանց թամբի նստելով շան վրա, սրարշավ քշում էր նրան, իսկ շունը հոժարակամ ենթարկվում էր երեխային, և, ճիշտն ասած, Ջեկը այնքան թեթև էր, որ նրա ծանրությունը բոլորովին զգալի չէր։
Սակայն դրա հետ միասին օրեցօր ինչպե՜ս էր նվաղում նվազում նավի շաքարի պաշարը։
Դինգոն շուտով նավի ամբողջ անձնակազմի սիրելին դարձավ։ Միայն Նեգորոն էր խուսափում նրան հանդիպելուց, որի ատելությունը դեպի նավի խոհարարը նույնքան ուժեղ էր, ինչքան անբացատրելի։
Այդ միջոցին Դինգոն, որ խաղում էր Ջեկի հետ, ցատկոտելով մոտեցավ կուզեն Բենեդիկտին։
— Կորի՞րԿորի՛ր, կորիր,— բացականչեց վերջինս՝ հրելով շանը։
— Ինչպես կարելի է սիրել ուտիճներին և ատել շներին,— բացականչեց նավապետ Հուլը։— Ա՜հ, պարո՛ն Բենեդիկտ։
— Այո․․․ դեմ չեմ․․․— պատասխանեց կուզեն Բենեղիկտը,— բայց չէ որ Դինգոն թեև պատկանում է նորզելանդական ցեղին, այնուամենայնիվ, նրան գտել են Աֆրիկայի արևմտյան ափին։
— Շատ ճիշտ է,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— Թոմը ,հաճախ այդ մասին լսել է «Վալդեկի» նավապետից։
— Որեմն ահա թե ինչ․․․ ես հույս ունեի․․․ ես կարծում էի․․․ որ այդ շունն իր հետ բերել էր կիսաթևանի միջատներ, որոնք հատուկ են միայն Աֆրիկայի ֆաունային․․․
― Տե՜ր աստված,— բացականչեց տիկին Ուելդոնը։
— Դուցե Գուցե և․․․— ավելացրեց կուզեն Բենեդիկտը,— նոր տեսակի որևէ լու։
— Լսում ե՞ս, Դինգո,— ասաց նավապետ Հուլը,— լսո՞ւմ ես․ դու չկատարեցիր քո պարտականություններից ոչ մեկը։
— Ինչ լավ մարդ է եղել այդ քեռի Թոբին,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը․— ո՞ղջ է, թե մեռած։
— Իհարկե մեռած,— լրջորեն պատասխանեց նավապետ Հուլը․— քանի որ երբեք գոյություն չի Ունեցել։ունեցել։
Բոլոր ներկաները ծիծաղեցին, նայելով կուզեն Բենեդիկտին։
Այնուամենայնիվ, պատանուն հաջողվեց վերցնել երկու խորանարդիկները և դնել տուփի մեջ։
Դինգոն նորից հարձակվեց, կրկին հարցրեց նույն երկու տառերը և մի կողմ տարավ։ Այս անգամ երկու թաթերը դրեց նրանց վրա, կարծես վճռելով ղրանք պահել ի՞նչ ինչ գնով էլ լինի։ Ինչ վերաբերում է այբուբենի մյուս տառերին՝ նրանք կարծես գոյություն չունեին Դինգոյի համար։
— Շատ հետաքրքիր է,— ասաց տիկին Ուելդոնը։
— Ս․ Վ․— ասաց տիկին Ուելդոնը։
— Ս․ Վ․— կրկնեց ն ավապետ նավապետ Հուլը․— ճիշտ նոլյն նույն տառերը, որոնք գրված են Դինգոյի վզակապի վրա։
Ապա հանկարծ դառնալով ծերԱլնի ծերունի Թոմին՝ ասաց․
— Թոմ, ինչքան հիշում եմ, դուք ինձ ասացիք, թե այս շունը վերջերս էր միայն «Վալդեկի» նավապետին պատկանել։
— Այն էլ ինչպիսի՜ ատամներ,— պատասխանեց նավապետ Հուլը այն միջոցին, երբ Դինգոն, բերանը բաց անելով, ցույց էր տալիս ահռելի ժանիքները։
== VI․ Կետ է երևում ==
Պարզ է, որ այդ տարօրինակ դեպքը շատ անգամ խոսակցության նյութ էր դառնում տիկին Ուելդոնի, նավապետ Հուլի և պատանու միջև։ Այդ մասին նրանք խոսում էին նավի հետնամասում։ Դիկ Սենդը հատկապես բնազդորեն հակակրանք էր զգում դեպի Նեգորոն, որը սակայն ոչ մի կշտամբանքի արծանի արժանի չէր։
Նավի առաջնամասում նույնպես խոսում էին այդ դեպքի մասին, այն տարբերությամբ, որ այստեղ միևնույն եզրակացությանը չէին հանգում։ Այնտեղ նավաստիների սրահում, Դինգոն համարվում էր պարզապես մի շուն, որը գիտեր կարդալ, գուցե և գրել ավելի լավ, քան թե նավաստիներից շատերը։ Իսկ եթե շունը չէր խոսում, ապա հավանական է այն պատճառով, որ հիմք ուներ լռելու։
— Բայց մի օր,— ասաց ղեկակալ Բոլթոնը,— մի գեղեցիկ օր այդ շունր շունը կմոտենա և կհարցնի, թե ինչ ուղղության ենք հետևում, քամին արևմտահյուսիսայի՞ն է, թե արևմտակիսահյուսիսային, և հարկ կլինի պատասխան տալ նրան։
— Մի՞թե քիչ կան խոսող կենդանիներ,— առարկեց մի ուրիշ նավաստի,— օրինակ կաչաղակը, թութակը։ Ուրեմն ինչո՞ւ շունը ևս չխոսի, եթե ցանկանում է խոսել։ Ավելի դժվար է խոսել կտուցով, քան թե բերանով։
— Միջատաբան, այո,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը,— Բայց նեղ մասնագիտությամբ, նավապե՛տ Հուլ, չմոռանաք այդ կետը։
— Թող այդպես լինի,— պատասխանեց նավապետ Հուլը,— ընդունենք, որ այդ խեցգետինները ձեզ չեն հետաքրքըրում, բայց դուք այլ կերպ կվարվեիք, եթե կետի ստամոքս ունենայիք։ Ինչպիսի՜ խրախճանք կանեիք այդ դեպքում։ Գիտե՞ք, տիկին Ուելդոն, մենք՝ կետորսներս, երբ որսի սեզոնում խեցգետինների այդպիսի շերտի ենք հանդիպում, իսկույն պատրաստում ենք եռա ժանիներն եռաժանիներն ու մակույկները։ Այդպիսի դեպքերում վստահ ենք, որ որսը հեռու չէ։
— Բայց ինչպե՞ս կարող են այդ մանր խեցգետինները ահագին կետին կշտացնել,— բացականչեց Ջեկը։
Իսկապես, չորս մղոն հեռավորութչան վրա, քամու ուղղությամբ, պղպջացող ջուրը ցույց էր տալիս, որ մի ահագին ծովային կաթնասուն է շարժվում կարմիր շերտի մեջ։ Կետորսները չէին կարող խաբվել։
Սակայն տարածութչունը տարածությունը դեռևս չափազանց մեծ էր, և չէր կարելի որոշել, թե կետի ո՞ր տեսակին էր պատկանում այդ կաթնասունը։ Արդյոք այն իսկական կետերից մե՞կն էր, որ հատկապես փնտրում են հյուսիսային ծովերի կետորսները։ Այդ կետազգիները զրկված են ողնային լողաթևերից, բայց մորթը ծածկված է ճարպի հաստ շերտով։ Նրանց մարմնի երկարությունը երբեմն հասնում է ութսուն ոտնաչափի, թեև միջին երկարությունը վաթսունից ավելի չի լինում, այդ հսկաներից միայն մեկը կարող է տալ մինչև հարյուր տակառ ճարպ։
Գուցե ընդհակառակն, սապատավոր էր։ Դրանց լողաթևերի երկարությունը հասնում է մարմնի երկարության կեսին, նմանվում են մի զույգ թևերի, մի խոսքով թռչող կետ։
Արդարև, գոլորշու և ջրի այն սյունը, որ դուրս էր ցայտում կենդանու քթածակերից ու գրավում նավապետ Հուլի ուշադրությունը, հնարավորություն կտար նրան որոշելու, թե ո՛ր տեսակին էր պատկանում այդ կետազգին։
— Իսկական կետ չէ սա,— բացականչեց նավապետ Հուլը,— եթե այդպես լիներ, նրա դուրս ցայտած ջրի շերտը ավելի բարձր կթռչեր և նվաղ նվազ ծավալուն կլիներ։ Մյուս կողմից, եթե ժայթքած ջրի աղմուկը նմանվեր թնդանոթի հեռավոր որոտի, ես կարող էի կարծել, թե այդ կետը սապատավոր է, սակայն այդպիսին չէ, քանի որ ուշադիր ականջ դնելով կարելի է որոշակի լսել, որ այդ աղմուկը բոլորովին այլ տեսակի է։ Ի՞նչ է քո կարծիքը, Դիկ,— հարցրեց նավապետ Հուլը, պատանուն դառնալով։
— Ինձ թվում է, նավապե՛տ,— պատասխանեց Դիկ Սենդը,— որ մենք գործ ունենք զոլավորի հետ։ Տեսեք, թե ինչ ուժեղ թափով է նրա քթածակերից ժայթքում հեղուկի շատրվանը։ Չե՞ք կարծում, որ այդ շատրվանը ավելի ջուր է պարունակում, որը հիմք է տալիս իմ կարծիքին, քան թե խտացած գոլորշի։ Եվ, եթե չեմ սխալվում, այդ առանձնահատկությունը բնորոշ է զոլավորներին։
— Ուռա՜, ուռա՜, ուռա՜,— պատասխանեցին նավաստիները։
== VII․ Պատրաստվում են որսի ==
Կետի որսալը դժվարանում էր նրանով, որ առագաստանավի անձնակազմի տրամադրության տակ կար միայն մեկ մակույկ, որը դրված էր իր հենարանի վրա, մեծ կայմի և առաջակայմի միջև․ մնացած երեքից երկուսը կախված էին ձախակողմի և աջակողմի կախաններից, իսկ երրորդը՝ հետնամասում, կատարից դուրս։
Սովորաբար այս երեք կետորս նավակները միաժամանակ գործածվում են կետա զդինեըին հետապնդելոլ կետազգիներին հետապնդելու համար։
Բայց, ինչպես գիտենք, կետորսության սեզոնում Նոր Զելանդիայում նավաստիներ էին վարձվում, որոնք գալիս էին օգնելու «Պիլիգրիմի» նավաստիներին։ Իսկ ներկա պայմաններում «Պիլիգրիմը» որսի կարող էր ուղարկել միայն հինգ նավաստի, այսինքն՝ այնքան, ինչքան պետք էր մի մակույկ սպասարկելու համար։ Թեև Թոմն ու նրա ընկերները առաջարկել էին իրենց ծառայությունը, սակայն հնարավոր չէր օգտվել դրանից, քանի որ կետորսական մակույկը միայն փորձված նավաստին կարող էր ղեկավարել։ Ղեկի սխալ մի պտույտ կամ թիակի անժամանակ մի շարժում բավական են, որ ձախողեն որսի հաջող ելքը հարձակման միջոցին։
― Դիկ,― ասաց նրան,— քեզ մենակ եմ թողնում։ Այն դեպքում, եթե զոլավորին հետապնդելիս մենք շատ հեռացած լինենք և կարիք լինի նավը շարժման մեջ դնել, Թոմը և նրա ընկերները կարող են լիովին քեզ օգնել։ Դու նրանց կբացատրես, թե ինչ պետք է անել, և ես հույս ունեմ, որ նրանք կկատարեն քո ցուցումները։
— Այո, նավապետ Հուլ,— պատասխանեց ծերոլնի ծերունի Թոմը,— Դիկ Սենդը կարող է վստահ լինել մեզ վրա։
— Հրամայեցե՛ք, հրամայեցե՛ք,— բացականչեց Բաթը։— Մենք այնքան մեծ ցանկություն ունենք օգտակար լինելու ձեզ։
— Թո՛մ, ես հույս ունեմ, որ դուք և ձեր ընկերները մեզ կօգնեք անդամահատելու կետին, երբ նրան կբերենք այստեղ, իսկ դա չի ուշանա։
— Պատրաստ ենք ձեզ ծառայելու,— պատասխանեց ծեբունի նեգրը:ծերունի նեգրը։
— Լավ,— պատասխանեց նավապետ Հուլը,— Դի՛կ, այս հիանալի մարդիկ քեզ կօգնեն դատարկ տակառները պատրաստելու գործում, մեր բացակայության միջոցին թող բարձրացնեն դրանք տախտակամածի վրա, այդպիսով՝ մեր աշխատանքը վերադառնալուց հետո կթեթևանա։
Այժմ նա մի փոքրիկ կետ էր ծովի վրա։
== VIII․ Զոլավորը ==
Թիակները խնամքով փաթաթված՝ շարժվում էին համրորեն։
Մակույկը, վարպետությամբ ղեկավարվելով ավագ նավաստու կողմից, հասավ խեցգետինների լայն շերտին: շերտին։ Աջակողմի թիակները շարունակում էին խրվել կանաչ և հստակ ջրի մեջ, մինչդեռ ձախակողմի թիակները ցայտեցնում էին կարմիր հեղուկը, որը կարծես արյան կաթիլներից լիներ կազմված։
— Գինի և ջուր,— ասաց նավաստիներից մեկը։
Արդարև, եռաժանուց վիրավորվելով կետը գրեթե ամբողջովին դարձել էր կողի վրա, որի հետևանքով էլ երևաց նրա ձագը, որին կաթ էր տալիս։
Այդ պարագան նավապետ Հուլը քաջ գիտեր, դա ավելի էր դժվարացնում զոլավորին որսալու գործր։ գործը։ Պարզ էր, որ մայրը կպաշտպանվեր ավելի կատաղությամբ՝ թե՛ իրեն և թե՛ «փոքրիկին» փրկելու համար, եթե միայն այդպես կարելի է անվանել մի կենդանու, որի երկարությունն առնվազն վեց մետր էր։
Թեև սպասվում էր, որ զոլավորը անմիջապես կհարձակվի մակույկի վրա, սակայն այդ բանը տեղի չունեցավ, և կետորսները ստիպված չեղան կտրել եռաժանու պարանը, որպեսզի խույս տային կատաղած կենդանուց։ Ընդհակառակն, ինչպես պատահում է հաճախ, կետը, հետևից ունենալով ձագին, նախ շեղակի խորասուզվեց ջրի տակ, այնուհետև, հսկա թռիչքով վեր բարձրանալով, մեծ արագությամբ սկսեց փախչել։
Բայց նախքան զոլավորի խորասուզվելը նավապետ Հուլը և ավագ նավաստին, երկուսն էլ ոտքի կանգնած, կարողացան տեսնել, հետևապես և գնահատել նրան։
Իսկապես, ափսոս կլիներ, որ գործը այդպես հաջող սկսվելուց հետո ստիպված լինեին հրաժարվել հարուստ որսից։
Կարելի էր վստահ լինել, որ ավագ նավաստու աչալրջությունը ոչ մի րոպե չէր նվազի։
Սակայն, քանի որ կետորս նավակը սլանում էր համարյա կետի փախչելու արագությամբ, կծիկի թելը քանդվում էր այնպիսի արագությամբ, որ կարելի էր վախենալ, թե կբռնկվեր՝ մակույկի եզրին քսվելուց։ Այգ Այդ պատճառով նավապետ Հուլը կծիկը թաց էր պահում դույլի ջրում։
Այսպես թե այնպես, զոլավորը ըստ երևույթին մտադիր չէր ո՛չ կանգ առնել, ո՛չ էլ փախուստի արագությունը չափավորել։ Երկրորդ կծիկը գործադրության դրվեց, որը նույն արագությամբ քանդվեց։
Նավապետ Հուլը նայեց «Պիլիգրիմի» կողմը՝ մոլեգնորեն շարժելով ձողի ծայրին կապած դրոշակը։
Ի՞նչ կարող էր անել Դիկ Սենդը, բացի այն, ինչ որ արել էր նավապետի առաջին կոչի վրա։ «Պիլիգրիմի» առագաստները դասավորված էին, և քամին սկսել էր ուռեցնել դրանք,։ դրանք։ Դժբախտաբար, առագաստանավը պտուտակ չուներ, որով կարելի լիներ արագացնել երթը։ Ի՞նչ անել։ Ջուրն իջեցնել մի մակույկ և նեգրերի օժանդակությամբ նավապետին օգնության գնալ՝ ժամանակի մեծ կորուստ կլիներ, բացի դրանից, պատանուն արգելված էր նավից հեռանալ, ինչ էլ որ պատահեր։ Սակայն Դիկը ծովն իջեցրեց ետնակողմի մակույկը, նավի հետևից քաշելով այն, որպեսզի կարիքի դեպքում նավապետը և նավաստիները կարողանային նստել այնտեղ։
Այդ միջոցին զոլավորը, իր մարմնով պաշտպանելով ձագին՝ կրկին հարձակման էր անցել։ Այս անգամ նա այնպես շարժվեց, որ ուղղակի մակույկին հարվածի։
Քառորդ ժամ հետո, երբ Դիկ Սենդը, նեգրերի ուղեկցությամբ մակույկի մեջ նետվելով աղետի վայրը հասավ, ոչ մի կենդանի մարդ չկար։ Արնաներկ ջրի երեսին լողում էին միայն մակույկի մի քանի բեկորներ։
== IX․ Նավապետ Սենդը ==
— Իսկ այժմ, բարեկամնե՛րս, աստծուց ուժ և կորով խնդրենք մեզ համար։
Այո․ նրանց մնում էր օգնություն խնդրել միայն նրանից, արին որին ապավինում էին, որովհետև դրությունը խիստ ծանր էր։
Այժմ առագաստանավը, որ նրանց տանում էր, այլևս չուներ ղեկավար նավապետ, ոչ էլ անձնակազմ նավագնացությունը շարունակելու համար։ Այժմ այդ նավը գտնվում էր Խաղաղ օվկիանոսի ընդարձակ տարածության մեջ, ցամաքից հարյուրավոր մղոն հեռու, քամիներին և ալիքներին ենթակա։
Այդ միջոցին Նեգորոն երևաց կամրջակի վրա, որտեղից հեռացել էր աղետից հետո։ Թե ինչ էր զգացել անդարմանելի աղետի առաջ այդ հանելուկային մարդը, ոչ ոք չէր կարող ասել։ Նա աղետին ականատես էր եղել առանց որևէ շարժում անելու, շարունակելով մնալ համր, ինչպես միշտ։ Նա մեծ հետաքրքրությամբ հետևել էր բոլոր մանրամասնություններին։ Բայց եթե այդ րոպեին որևէ մեկի մտքից անցներ ուշադրությամբ դիտել նրան, առնվազն կզարմանար, որ նրա անդրդվելի դեմքի ոչ մի մկանը չէր շարժվել։ Համենայն դեպս, ձևացնելով, թե ոչինչ չլսեց, նա չէր պատասխանել տիկին Ուելդոնի բարեպաշտ կոչին՝ աղոթելու ծովի հատակը գնացած անձնակազմի համար։
Նեգորոն գնաց դեպի նավախելը, որտեղ անշարժ կանգնած էր Դիկ Սենդը։ Մոտոնալով Մոտենալով նրան՝ նա կանգնեց պատանուց երեք քայլի վրա։
— Ցանկանում եք խոսե՞լ ինձ հետ,— հարցրեց Դիկ Սենդը։
Վերջինս ընկրկեց։
— Չմոռանաք,— ասաց այգ այդ միջոցին տիկին Ուելդոնը։— Միայն մի նավապետ կա այստեղ․․․ նավապետ Սենդը, և լավ կլինի, եթե բոլորն էլ նկատի ունենան, որ նա կկարողանա ամենքին էլ հնազանդեցնել։
Նեգորոն գլուխը խոնարհեց՝ հեգնորեն ինչ-որ անհասկանալի բառեր շշնջալով և ապա վերադարձավ իր տեղը։
Տիկին Ուելդոնը հասկացավ, թե ինչ էր կատարվում խիզախ պատանու հոգում։
— Շնորհակալություն, Դի՛կ,— ասաց նրան անհողդողդ ձայնով։— Նավապետ Հքուլը Հուլը չկա։ Ամբողջ անձնակազմը կորավ նրա հետ։ Նավի բախտն այժմ քո ձեռքում է։ Դի՛կ, կկարողանա՞ս փրկել նավը և նրա ուղևորներին։
— Այո, տիկին Ուելդոն,— պատասխանեց Դիկ Սենդը,— այո, ես այդ կփորձեմ անել։
Սակայն Դիկ Սենդը չէր ենթարկվել տիկին Ուելդոնի տպավորությանը։ Նա գիտեր, թե ինչքան հեռու էր ցամաքը, և նրա ու առագաստանավի միջև եղած տարածությունը հարյուրավոր մղոններով էր հաշվվում։ Բայց և այնպես նա իր որոշումը կայացրել էր․ նա չափահաս մարդ էր դարձել իր վրա ընկած պատասխանատվության տակ։
Գործելու ժամանակը հասել էր։ Պետք էր օգտվել նպաստավոր հյուսիս-արևմտյան քամուց։ Հակադիր քամուն հաջորդել էր բարեհաջող քամին, և երկնակամարի մի քանի փետրաձև ամպերը ցույց էին տայիստալիս, որ այդ եղանակը դեռևս որոշ ժամանակ կտևեր։
Դիկ Սենդը իր մոտ կանչեց Թոմին և նրա ընկերներին։
— Հրամայեցե՛ք, նավապե՛տ Սենդ,— պատասխանեց Թոմը,— հրամայեցե՛ք։
== X․ Հաջորդ չորս օրերը ==
Գուցե անխոհեմություն էր Հերկուլեսին ասել «աշխուժացի՛ր»։ Հսկան, առանց զգալու, այնպես ուժգին քաշեց, որ քիչ էր մնացել կտրեր պարանը։
— Չէ՛, ոչ այդքան ուժեղ,— բացականչեց Դիկ Սենդը՝ ծիծաղելով։— Քիչ էր մնում կտյմը կայմը տապալեիք։
— Իսկ ես թեթև քաշեցի,— պատասխանեց Հերկուլեսը։
— Ոչինչ, ոչինչ,— բացականչեց պատանին,— ժամանակավորապես կապեք երկու ծայրերը և նորից քաշեք, բայց ավելի կամաց։
Այս անգամ գործողությունը կատարվեց Դիկ Սենգի Սենդի անմիջական հսկողությամբ։ «Պիլիգրիմը» արգեն արդեն արագ ընթանում էր արևելքի ուղղությամբ, մնում էր միայն պահել այդ ուղղությունը։ Դրանից հեշտ բան չկար, որովհետև քամին չափավոր էր, իսկ շեղումները երկյուղալի չէին։
— Լավ է, բարեկամներս,— ասաց պատանին։— Դուք լավ նավաստիներ կդառնաք՝ մինչև ուղևորության վերջանալը։
Կուզեն Բենեդիկտը զբաղված էր խոշորացույցի տակ ուսումնասիրելով մի հոդավոր, որը կաողացել էր, վերջապես, գտնել նավի վրա, մի հասարակ ուղղաթև, որի գլուխը կորչում էր նախակրծքի տակ, տափակ վերնաթևերով, կլոր որովայնով, բավական երկար թևերով, և պատկանում էր ամերիկյան ուտիճների տեսակին։
Իսկ կուզեն Բենեդիկտը գիտե՞ր արդյոք, թե ինչպիսի փոփոխություն էր տեղի ունեցել նավի վրա՝ սկսած այն րոպեից, երբ նավապետ Հուլը և նրա նավաստիները սկսել էին զոլավորի չարաբաստիկ որսը։ Իհարկե գիտեր։ Նա նույնիսկ տախտակամածի վրա էր, երբ «Պիլիգրիմը» հասել էր կետորս մակույկի բեկորների մոտ։ Ուրեմն առագաստանավի անձնակազմը կորել էր նրա աչքի առաջ։
Այնուհետև կուզեն Բենեդիկտը վերադարձել էր իր խցիկը՝ անտարակույս, խորհելու այդ դժբախտ դեպքի հետևանքների և վճռական միջոցներ ձեռք առնելու մասին։
Սակայն ճանապարհին պատահել էր վերոհիշյալ ուտիճը։ Եվ որովհետև նա հավակնություն ուներ հակառակ մի շարք միջատաբանների կարծիքին ապա ցուցելապացուցել, թե ֆորասպեների տեսակին պատկանող և իրենց գույնով նշանավոր ուտիճները բոլորովին տարբերվում են իսկական ուտիճներից իրենց սովորություններով, ուստի, ուտիճը ամրողջովին կլանեց նրա ուշադրությունը, և կուզեն Բենեդիկտը րոպեապես մոռացավ, որ գոյություն ուներ «Պիլիգրիմի» նավապետ Հուլը, և որ այդ գժբախտ մարդը կորել էր իր անձնակազմի հետ միասին։
Նա տարվել էր միայն ուտիճով և այնպես էր տարվել, որ կարծես այդ զզվելի միջատը հազվագյուտ ոսկեբզեզ լիներ։
Այդպիսով, նպաստավոր քամու ազդեցության տակ «Պիլիգրիմը» փոխանակ առաջադրված ուղղությամբ ընթանալու, առաջ էր գնում քառասունհինգ աստիճանի շեղումով։
== XI․ Փոթորիկ ==
Դիկ Սենդը իջավ Բաթի և Օստինի հետ։ «Պիլիգրիմը» այժմ ի վիճակի էր նավարկելու փոթորկոտ եղանակով։
Հաջորդ երեք օբերին՝ փետրվարի 20-ի, 21-ի, 22-ի ընթացքում քամու ուժն ու ուղղությունը ոչ մի զգալի փոփոխության չենթարկվեցին։ Բայց և այնպես ծանրաչափի սնդիկը շարունակում էր իջնել, և վերջին օրվա ընթացքում պատանին նշեց, որ սնդիկը անշեղորեն կանգնած էր 728 միլիմետրից ցածր աստիճանի վրա։ Ոչ մի նշան չկար, թե ծանրաչափը կարող էր բարձրանալ մոտակա օրերում։ Երկնքի տեսքը վատ էր։ Բացի այդ, մշուշն այնքան խիտ էր, որ արևը բոլոբովին բոլորովին չէր երևում, այնպես որ դժվար էր որոշել նրա ծագելու և մայր մտնելու տեղերը։
Դիկ Սենդը սկսեց անհանգստանալ, բոլորովին չէր հեռանում կամրջակից և շատ քիչ էր քնում։ Սակայն իր բարոյական ուժի շնորհիվ նա կարողանում էր ներսը խեղդել իր մտահոգությունները։
— Իսկ ի՞նչ արագությամբ է ընթացել նավը։
— Միջին հաշվով օրական հարյուր ութսուն մղոն, uկսած սկսած այն րոպեից, երբ քամին ուժեղացավ,— պատասխանեց պատանին։— Ահա թե ինչու ես զարմանում եմ, որ ցամաքը դեռևս չի երևում։ Եվ ավելի տարօրինակն այն է, որ մենք չենք պատահում այն նավերից որևէ մեկին, որոնք սովորաբար երթևեկում են այս շրջաններում։
— Մի՞թե սխալված չես կարող լինել «Պիլիգրիմի» արագությունը հաշվելիս, Դի՛կ,— հարցրեց տիկին Ուելդոնը։
Ծերունի Թոմը պատասխանի փոխարեն ցույց ավեց ձեռքում բռնած պարանի կտորը։
Թոմը ճիշտ էր ասում։ Լագը չէր պոկվել պարանից, վերջինս կտրվել էր մեջտեղից, այնինչ այդ պարանը հյուսված էր ամենալավ մանրաթելից, և կարող էր կտրվել միայն այն դեպքում, եթե կտրված տեղում մանրաթելերը մաշված լինեին։ եվԵվ, իսկապես, այդպես էլ կար, ինչ որ հաստատեց Դիկ Սենդը, երբ պարանի ծայրն իր ձեռքն առավ։ Բայց արդյո՞ք կտրվածքը առաջացել էր մաշումից․ այդ մասին պատանին կասկածամտորեն հարց էր տալիս իրեն։
Այսպես թե այնպես, լագը կորած էր անվերադարձ, և Դիկ Սենդը այլևս ոչ մի միջոց չուներ ճշտորեն հաշվելու նավի արագությունը։ Որպես գործիք այժմ նրան մնում էր միայն կողմնացույցը, իսկ նա չգիտեր, որ ցուցումները սխալ էին։
Մի րոպե հետո Նեգորոն բարձրացավ տախտակամած և հանկարծ, կարծես հակառակ իր կամքի, նրա ձեռքը ուղղվեց դեպի հորիզոնի ինչ-որ կետը։ Թվում էր, թե մշուշի մեջ որևէ բարձր ցամաք էր տեսնում․․․
Մի անդամ անգամ ևս չար Ժպիտը ժպիտը խաղաց նրա շրթունքներին, առանց մի խոսք արտասանելու՝ նա վերադարձավ իր տեղը։
== XII․ Հորիզոնում ==
Այդ օրերին փոթորիկը ստացավ իր ամենասոսկալի ձևը՝ փոխվեց մրրիկի։ Քամին փչում էր հարավ արևմուտքից, օդի հոսանքները տեղափոխվում էին ժամում հարյուր կիլոմետր արագությամբ։
Իսկական մրրիկ էր, մեկն այն ահռելի քամիներից, որոնք ափ են նետում նավահանգստում խարսխված նավերը և որոնց չեն դիմանում նույնիսկ ցամաքի ամենահաստատուն շինվածքները։ Այդպիսին էր այն մրրիկը, որը 1825 թ․ հուլիսի 23-ին ամայացրեց Գվադելոլպան։ Գվադելուպան։ Եթե քամին հրետասայլից ցած է գցում քսանչորս սանտիմետր տրամաչափի թնդանոթները, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի նավը, որի հենարանը փոթորկալի ծովն է միայն։ Սակայն հենց ծովի շարժողականության մեջ է նրա փրկությունը։ Նավը տեղի է տալիս քամու մղումին և, եթե հաստատուն կառուցվածք ունի, կարող է դիմադրել ծովի ամենաուժեղ հարվածներին։ Այդպես էր նաև «Պիլիգրիմի» դրությունը։
Թեք կայմի առագաստը պատռվելուց հետո հերթը եռանկյունի առագաստին հասավ, որը քշեց-տարավ քամին։ Դիկ Սենդը ստիպված եղավ հրաժարվել նույնիսկ թեք առագաստը պարզելուց, պինդ կտավից պատրաստված մի փոքր առագաստ, որը շատ կհեշտացներ նավին ուղղություն տալը։
Այդպիսով, «Պիլիգրիմը» առաջ էր սլանում առանց առագասաիառագաստի, բայց քամին ընդգրկել էր նրա պատյանը, կայմերը, ամբղջ սարքը, և այդքանը բավական էր, որ ծայրահեղ արագությամբ առաշ առաջ շարժվեր։ Երբեմն նույնիսկ թվում էր, թե նավը ալիքներից դուրս էր եկել և հազիվ էր շփվում նրանց։
Այդպիսի պայմաններում առագաստանավը ահռելիորեն ճոճվում էր փոթորկից ծառացած ալիքների վրա։ Ամեն րոպե կարելի էր սպասելք սպասել, թե որևէ ահարկու հարված է ստանալու հետևից։ Ջրի այդ լեռներն առագաստանավից ավելի արագ էին վազում, սպառնում էին հետևի կողմից խփել և խորտակել նավը, եթե այն բավականաչափ արագությամբ չբարձրանար ալիքների վրա։ Փոթորկից սլացող նավի համար այդ էր ամենամեծ վտանգը։
Բայց ինչպե՞ս խուսափել այդ վտանգից։ Նավի արագությունը հնարավոր չէր ավելի ուժեղացնել, քանի որ ոչ մի առագաստ չէր դիմանա։ Պետք էր, ուրեմն, նրան պահել ղեկի միջոցով, որի ազդեցությունը հաճախ անզոր էր։
Սակայն զգուշության համար Նեգորոն խիստ հսկողության տակ առնվեց։ Ասենք, նա նկատի ունեցավ պատանու կարգադրությունը և այլևս չերևաց նավախելում, որտեղ ոչ մի գործ չուներ․ բացի դրանից, Դինգոյին այնտեղ մշտական պահակ դրեցին, իսկ խոհարարը զգուշացավ մոտենալ նրան։
Ամբողջ շաբաթվա ընթացքում փոթորիկը չմեղմացավ։ Ծանրաչափը դարձյալ իջավ։ Մարտի 14-ից մինչև 26-ը ոչ մի րոպե քամին չթուլացավ, որպեսզի կարելի լիներ մի քանի առագաստ պարզել։ «Պիլիգրիմը» դեպի հյուսիս-արևելք էր սլանում այնպիսի արագությամբ, որ քսանչորս Ժամում ժամում հավանաբար երկու հարյուր մղոնից պակաս չէր անցնի, իսկ ցամաքը չէր երևում։ Ի միջի այլոց, այդ երկիրը՝ ամերիկյան մայրցամաքը, որպես մի ընդարձակ պատվար, ընկած է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև, հարյուր քսան աստիճանով։
Դիկ Սենդը մտածում էր, թե արդյոք ինքը չէ՞ր խելագարվել, չէ՞ր կորցրել առողջ դատողությունը և միթե այդքան օրեր անընդհատ սխալ ճանապարհի էր հետևում։ Ո՛չ, այդքան սխալված չէր կարող լինել։ Արևը թեև նկատելի չէր ամպերի միջից, միշտ ծագում էր նավի առաջակողմից և մայր մտնում նրա հետևը։ Ուրեմն մի՞թե անհայտ կորել էր այդ երկիրը։ Այդ Ամերիկան, որին զարնվելով, նավը գուցե կջախջախվեր, որտե՞ղ էր, եթե չէր ետևում։ Թող լիներ Հարավայինը կամ Հյուսիսայինը, ամեն ինչ հնարավոր էր այս քաոսի մեջ, «Պիլիգրիմը» չէր կարող չհասնել մեկնումեկին։ Ի՞նչ էր պատահել այդ ահռելի փոթորիկը սկսելուց ի վեր։ Ի՞նչ էր շարունակում կատարվել, քանի որ այդ ափը, որ փրկություն կամ կորուստ էր, չէր երևում։ Դիկ Սենդը պե՞տք է ենթադրեր, թե կողմնացույցը սխալ ցուցումներ էր տվել, որոնք չէր կարելի ստուգել, քանի որ առաջին կողմնացույցը ջարդվել էր։ Արդարև, նա այդ կասկածն ուներ, որ արդարանում էր ցամաքի բացակայությամբ։
— Ցամա՜ք,— ասաց Դիկ Սենդը։
— Այո, այնտեղ,— պատասխանեց Հերկուլեսը՝ ցոլյց ցույց տալով հորիզոնի հյուսիս-արևելքում հազիվ նշմարելի մի կետ։
Նրա ձայնը հազիվ էր լսվում ծովի և երկնքի մռնչյունի մեջ։
Պատանու այդ հավատը փոխանցվեց բոլոր նրան լսողներին։ Տիկին Ուելդոնը նույնպես համոզվեց։ Եվ իսկապես, թվում էր, թե այդ խեղճ մարդկանց դժբախտ օրերը վերջացել էին, որ «Պիլիգրիմը» հասել էր արդեն իր նավահանգստին, և մնում էր սպասել ծովի բարձրանալուն՝ ներս մտնելու համար։
Զատկի կղզին, իսկական անունր անունը Վայ-Հու, հայտնաբերել էր Դավիդը 1722 թվին, որից հետո այնտեղ այցելել էին Կուկը և Լապերուսը։ Այդ կղզին գտնվում է հարավային լայնության 27°-ի և արևելյան երկարության 112°-ի վրա։ Եթե առագաստանավը դեպի հյուսիս էր շեղվել ամբողջ 15°-ով, այդ բանը պետք էր վերագրել հյուսիս-արևմտյան քամուն, որը նրան քշել էր այդ ուղղությամբ։
Ուրեմն «Պիլիգրիմը» դեռևս երկու հազար մղոն հեռու էր ափից։ Սակայն կայծակի արագությամբ փչող այդ քամու տակ առագաստանավը տասն օրից պակաս ժամանակում կարող էր հասնել հարավ-ամերիկյան ծովափը։
Բայց մի՞թե հույս չկար, ինչպես ասել էր պատանին, որ եղանակը լավանար, և հնարավոր լիներ պարզել մի քանի առագաստ այն միջոցին, երբ ցամաքը երևար։
Դիկ Սենդը դեռևս այդ հույսն ուներ։ Նա ինքն իրեն ասում էր, թե այդ փոթորիկը, որն արդեն այնքան երկար էր տևել, գուցե ի վերջո կհանդարտվեր։ Եվ այժմ, երբ, շնորհիվ Զատկի կղզու հայտնվելու, պատանին ճշգրիտ գաղափար ուներ աշխարհագրական դիրքի մասին, նա հիմք ուներ կարծելու, թե վերստին տիրապետելով իր նավին՝ կարող կլիներ այն տանել ապահով տեղ:տեղ։
Մնում էր այս անվերջանալի մրրիկը, որի կատաղությունը կարծես բոլորովին չէր չափավորվում։ Եթե Դիկ Սենդը կարող էր իր նավը դնել մրրիկի դեմ պայքարելու վիճակում, այնուամենայնիվ չէր կարող կարգադրել, որ քամին մեղմանա, ալիքները հանդարտվեն, երկինքը պարզվի։
== XIII․ Ցամա՜ք, ցամա՜ք ==
Ուղևորներն սկսեցին երևալ տախտակամածի վրա։ Նրանք այլևս չէին վախենում, թե որևէ խոշոր ալիք կարող էր իրենց ծովը նետել։
Նախ տիկին Ուելդոնը դուրս եկավ խցիկից, որտեղ, Դիկ Սենդը նրան ստիպել էր փակված մնալ այդ երկարատև փոթորկի ժամանակ։ Նա եկավ խոսակցելու պատանու հետ, որը իսկական գերմարդկային կամքի ուժով կարողացել էր դիմադրել այնքան դժվարությունների։ Նիհարած, դժգույն, հողմահար դեմքով, նա կարող էր ընկճվել քնազրկությունից, քունը այնքան անհրաժեշտ է նրա տարիքում։ Ոչ․ նրա առողջ կազմվածքը դիմանում էր ամեն զրկանքի։ Գուցե մի օր կտուժեր փորձության այս շրջանի համար։ Բայց այժմ ժամանակը չէր ընկճվելու։ Այդպես էր մտածոլմ մտածում Դիկ Սենդը, և տիկին Ուելդոնը նրան գտավ նույնքան կայտառ և եռանդուն, որքան եղել էր։
Բացի դրանից, քաջասիրտ Սենդը վստահ էր ապագայի նկատմամբ, իսկ վստահությունը ուժ է տալիս։
— Ի՞նչ կանես,— կրկին հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ստիպված կլինեմ նավը ափ նետել,— պատասխանեց պատանին, որի դեմքը մթագնեց մի րոպե։— Բայց դա կլինի ծայրահեղ դեպքում, և աստված չանի այդ դրության հասնենք: հասնենք։ Բայց, կրկնում եմ, տիկին Ուելդոն, եղանակը վստահեցնող է, և անկարելի է, որ մի որևէ նավ կամ ուղեցույցնավ չպատահի մեզ։ Ուրեմն, հույսներս չկորցնենք։ Նավը դեպի ցամաք է գնում և շուտով կտեսնենք այն։
Այո, նավը ցամաք նետելը վերջին միջոցն էր, որը ամենահանդուգն ծովայինն իսկ առանց սարսափի չի իրագործի։ Ուստի Դիկ Սենդը չէր ուզում այդ պարագան նախատեսել, քանի դեռևս հույս ուներ խուսափել դրանից։
Հաջորդ մի քանի օրերին եղանակը մի քանի անգամ փոխվեց, և այդ կրկին չափազանց վրդովեց Դիկ Սենդին։ Քամին շարունակում էր փչել չթուլացող ուժով, և ծանրաչափի տատանումները ցույց էին տալիս, որ կրկին պիտի ուժեղանար։ Դիկ Սենդը իրեն հարց էր տալիս, որոշ անհանգստությամբ, թե արդյոք ստիպված չէ՞ր լինի դարձյալ առանց առագաստի առաջ գնալ։ Սակայն նա այնքան շահագրգռված էր պահել գոնե մեկ առագաստ, որ չհավաքեց թեք առագաստը, մինչև որ փոթորիկը կսպառնար տանել այն։ Բայց կայմերը պնդացնելու համար նա ձգել տվեց պարանները։ նախ Նախ և առաջ պետք էր չվտանգել դրությունը, որը ավելի ևս կծանրանար, եթե «Պիլիգրիմը» զրկվեր կայմերից։
Բայց ծանրաչափի մի երկու անգամվա բարձրանալը ցույց տվեց, որ քամին միանգամից բոլորովին փոխվելու էր, այսինքն՝ դեպի արևելք էր դառնալու։
Բարեբախտաբար այդ վախը չիրականացավ։ Քամին, մի քանի օր փոփոխվելուց հետո, մեկ դեպի հյուսիս, մեկ դեպի հարավ փչելով, վերջնականապես արևմտյան ուղղությունն ստացավ։ Բայց շարունակում էր շատ ուժեղ փչել և ցնցել կայմերը։
Ապրիլի 5-ն էր։ Արդեն երկու ամսից ավելի էր, ինչ «Պիլիգրիմը» մեկնել էր Նոր Զելանդիայից։ Քսան օր շարունակ հակառակ քամին և անհողմությունը ուշացրել էին նրան։ Այնուհետև նպաստավոր պայմաններում էր եղել և կարող էր արագորեն մոտենալ ցամաքին։ Նավի արագությունը չափազանց մեձ մեծ էր փոթորկի միջոցին։ Դիկ Սենդի հաշվով միջին արագությունը օրական երկու հարյուր մղոնից պակաս չէր։ Իսկ ինչո՞ւ ցամաք չէր երևում․ փախչո՞ւմ էր «Պիլիգրիմի» առջևից։ Միանգամայն անբացատրելի էր։
Այսպես թե այնպես, ոչ մի ցամաք չէր երևում, թեև նեգրերից մեկը շարունակ հորիզոնն էր դիտում։
Հաճախ Դիկ Սենդը ինքն էր բարձրանում կայմի վրա դիտելու համար, և այնտեղ, հեռադիտակը ձեռքին, որևէ լեռան նմանություն էր փնտրում։ Անդյան լեռնաշղթան, ինչպես հայտնի է, շատ բարձր է։ Ուրեմն ամպերի մեջ պետք էր փնտրել հորիզոնի մշուշի մեջ կորած որևէ գագաթ։
Մի քանի անդամ անգամ Թոմը և նրա ընկերները խաբվեցին՝ ցամաքի տեղ ընդունելով տարօրինակ ձևի որևէ հեռավոր ամպ, որ ցցվում էր հետին պլանում։ Պատահել էր նույնիսկ, որ նրանք համառել էին, պնդելով, թե իսկապես ցամաք են տեսել, բայց որոշ ժամանակ հետո նրանք ստիպված էին եղել ընդունել, որ տեսողական պատրանքի մեջ են ընկել։ Ենթադրյալ ցամաքը տեղաշարժվում էր, ձևը փոխում և վերջն էլ բոլորովին անհետանում։
Սակայն ապրիլի 6-ին այլևս չէր կարելի կասկածել։
Նախ և առաջ տիկին Ուելդոնը, Ջեկը, կուզեն Բենեդիկտը և Նանը պետք է փրկագոտիներ հագնեին։ Դիկ Սենդը, Թոմը և մյուս նեգրերը վարժ լողորդներ էին, բայց նույնպես միջոցներ ձեռք առան ծովն ընկնելու դեպքում լողալով ափ հասնելու համար։
Հերկուլեսը պետք է հատկապես զբաղվեր տիկին Ուելդոնով։ Պատանին իր վրա վերցրեց Ջեկին։ Կուզեն Բենեդիկտը, որ շատ հանգիստ էր, տախտակամած բարձրացավ հավաքածուի տուփը ուսին գցած։ Դիկը նրան հանձնարարեց Բաթին և Ակտեոնին։ Ինչ վերաբերում է Նեգորոյին, նրա զարմանալի հանդարտությունը բավականաչափ ցույց էր տալիս, որ ոչ ոքի օգնության կտրիքը կարիքը չունի։
Դիկ Սենդը, որպես ծայրահեղ զգուշություն, նավաքիթ բարձրացնել տվեց տասը տակառ կետի յուղ, որպեսզի «Պիլիգրիմը» ծփանքի մեջ լինելու րոպեին, ծովը թափեին և այդպիսով մի րոպե ծովը հանգստացնեին ջրի մոլեկուլները այսպես ասած՝ յուղելով։ Այդ մանևրը գուցե հեշտացներ նավի անցումը ժայռերի միջով։
Այսպես, տասը րոպե հետո «Պիլիգրիմի» վրա գտնվողները միասին դուրս եկան առափնյա սարալանջի ստորոտը։
== XIV․ Ի՞նչ անել ==
Շատ կարևոր էր ինչքան կարելի է շուտ ու ճշգրիտ գաղափար ունենալ, թե որտեղ տեղի ունեցավ աղետը։ Ընդունելով, որ Պերուի ծովափն էր այդ, հետևապես այդ շրջանում հազվադեպ չպետք է լինեն նավահանգիստները, ավանները, գյուղերը, ուրեմն հեշտ կլիներ հասնել մի որևէ բնակավայրի։ Մինչդեռ ծովափի այդ մասը ամայի էր երևում։
Սև ժայռերով մի նեղ ավազաշերտ էր այդ, և միջակ բարձբությամբ բարձրությամբ մի սարալանջ, այս ու այնտեղ բացված լայն, ձագարաձև խոռոչներով, որոնք ժայռերի ճեղքումից էին առաջացել։ Մի շարք ոչ շատ թեք զառիվայրերը տանում էին դեպի ժայռի կատարը։
Դեպի հյուսիս, աղետի վայրից քառորդ մղոն հեռու, երևում էր մի փոքրիկ գետաբերան, որը նկատելի չէր հեռվից։ Այդ գետակի ափերին թեքվել էին բազմաթիվ ռիզոֆորներ։
Տասը րոպե հետո բոլորը պառկել էին չոր ջրիմուռների գորգի վրա։ Նեգորոն ևս ցանկացավ միանալ փոքր խմբին և մասնակից լինել ընդհանուր նախաճաշին։ Անտարակույս, խոհեմություն չէր համարել միայնակ թափառել խիտ անտառում, որի միջով անցնում էր ոլորապտույտ գետը։
Կեսօրվա ժամը մեկն էր։ Նախաճաշը բաղկացաձ բաղկացած էր պահածո մսից, պաքսիմատից, ինչպես նաև խմելու ջրից, որին խառնել էին մի քանի կաթիլ Բաթի ծովից դուրս բերած ռոմից։
Բայց եթե Նեգորոն մասնակցեց նախաճաշին, ապա բոլորովին չխառնվեց այն խոսակցությանը, որտեղ քննվում էին ներկա դրության հետ կապված միջոցառումները։ Այնուամենայնիվ, առանց ցույց տալու, ուշադրությամբ լսեց խոսակցությունը և հետևություններ արեց իր համար։
Այդ միջոցին Դինգոն, որին չէին մոռացել, հսկում էր քարայրի մուտքի մոտ։ Կարելի էր հանգիստ լինել, որ եթե որևէ կենդանի էակ երևար ծովափին, հավատարիմ կենդանին իսկույն կահազանգեր։
Տիկին Ուելդոնը համարյա քնած Ջեկին գիրկն առաձառած, սկսեց խոսակցությունը․
— Դի՛կ, բարեկամս, բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում այն անձնվիրության համար, որը դու ցուցաբերեցիր մինչև այժմ, բայց մենք դեռ քեզ ազատել չենք կարող։ Դու մեր առաջնորդը կլինես ցամաքի վրա, ինչպես որ մեր նավապետը եղար նավի վրա։ Դու վայելում ես մեր բոլորի վստահությունը։ Խոսի՛ր, ի՞նչ պետք է անել։
— Լավ, ուրեմն ի՞նչ պետք է անենք։
— Իմ կարծիքով,— շարունակեց Դիկ Սենդը,— չպետք է հեռանալ քարայրից, մինչև չպարզենք, թե որտեղ ենք գտնվում։ Վաղը, մի գիշեր հանգստանալուց հետո, մեզանից երկուսը կգնան հետախուզության։ Նրանք կփորձեն, առանց շատ հեռանալու, հանդիպել բնիկների, տեղեկություններ ստանալ և վերադառնալ քարայր։ Չի կարող պատահել, որ տասը կամ տսաներկու տասներկու մղոն շառավիղով՝ ոչ ոք չլինի։
— Մի՞թե պետք է բաժանվենք,— ասաց տիկին Ուելդոնը։
— Հավանական է,— պատասխանեց Նեգորոն, որ դրանից ավելին խոստացողը չէր։
— Մեղ Մեզ հետ կտանենք Դինգոյին,— շարունակեց պատանին,— օգտակար կլինի մեր հետախուզության միջոցին։
Դինգոն, լսելով իր անունը, երևաց քարայրի մուտքի մոտ և մի կարճ հաչոցով կարծես հաստատեց Դիկ Սենդի առաջարկը։
— Պետք է անպայման իմանալ պատճառը,— պատասխանեց Դիկ Սենդը։— Գուցե Նեգորոն է վերադառնում։
Անմիջապես Հերկուլեսը, Բաթը, Օստինը և Դիկ Սենդը դեպի գետաբերան գնացին:գնացին։
Սակայն գետի ափին հասնելով ոչ ոքի չտեսան և ոչինչ չլսեցին։ Դինգոն ևս լռել էր։
Սակայն տիկին Ուելդոնը վրդովմունքից չկարողացավ քնել։ Նրան թվում էր, թե այդքան ցանկալի երկիրը չէր արդարացնում նրա հույսերը՝ հարազատների ապահովությունը և իր հանգիստը։
== XV․ Հարրիս ==
Հաջորդ օրը, ապրիլի 7-ին, Օստինը, որ հսկում էր, վաղ առավոտյան տեսավ, թե ինչպես Դինգոն հաչելով վագեց վազեց դեպի գետակը։ Գրեթե միաժամանակ տիկին Ուելդոնը, Դիկ Սենդը և նեգրերը քարայրից դուրս եկան։
Կասկած չկար, որ մի բան էր պատահել։
— Ոչինչ չենք կորցնի այս փոխանակությունից,— պատասխանեց Բաթը։
— Ոչ,— ասաց պատանին։— Հավանական է, որ տեղացի է և մեզ կազատի բաժանվելու անախորժությունից։ Վերջապես կարելի է ճիշտ տեղեկություն ստանալ, թե որտեղ ենք գտնվում:գտնվում։
Եվ չորսը միասին, հրացանները ուսից կախած, արագ քայլերով դեպի անծանոթը գնացին։
Պետք է ասել, որ ոչ մի հիմք չկար կասկածելու անծանոթի խոսքերի ճշմարտությանը, և քանի որ սա ստորին Բոլիվիայի ծովափն էր, բոլորովին տարօրինակ չէր, որ այդքան ամայի էր։
— Պարո՛ն,— ասաց Դիկ Սենդը,— համաձայն ձեր պատասխանի, պետք է եզրահացնելեզրակացնել, թե մենք բավական հեռու ենք Լիմայից։
— Օ՜հ, Լիման հեռու է․․․ ահա այնտեղ, հյուսիսում։
— Դուք ապրում եք շրջանի այս մասու՞մ, պարոն Հարրիս,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ոչ, տիկին Ուելդոն,— պատասխանեց Հարրիսը,— ես ապրում եմ հարավում, Չիլիի սահմանագլխում, բայց ներկայումս գնում եմ Ատակամա, հյուսիս-արևելք:արևելք։
— Ուրեմն մենք գտնվում ենք այդ անունով անապատի սահմանագծի վրա՞,— հարցրեց Դիկ Սենդը։
— Եվ դուք մենա՞կ եք ճամփորդում,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Օ՜, առաջին անգամը չէ, որ կատարում եմ այս ուղևորությունը,— պատասխանեց ամերիկացին։— Այստեղից երկու հարյուր մղոն հեռու մի կարևոր ֆերմա կա՝ Սան Ֆելիչեի հացիենտան, որը պատկանում է իմ եղբայրներից մեկին, և ես այնտեղ եմ գնում առևտրական գործով։ Եթե դուք կուզեք ուղեկցել ինձ, այնտեղ լավ ընդունելության կարժանանաք և փոխադրության միջոցներ կգտնեք Ատակամա քաղաքը հասնելու համար։ Եղբայրս nւրախությամբ ուրախությամբ փոխադրական միջոցներ կտա ձեզ։
Ինքնաբերաբար արված այս առաջարկը խոսում էր ամերիկացու օգտին, և նա անմիջապես շարունակեց՝ տիկին Ուելդոնին ուղղելով խոսքը։
Սակայն «հիանալի պոնին» նույնպես չփափկացրեց Ջեկին։
Տիկին Ուելդոնը անհարմար դրության մեջ ընկնելով, շտապեց փոխել խոսակցության նյութը։ Չգետք Չպետք է թույլ տալ, որ վիրավորվի այդ մարդը, որը այնքան ազնվորեն իր ծառայությունն էր առաջարկել։
Դիկ Սենդը այդ միջոցին մտածում էր Սան-Ֆելիչեի հացիենտան գնալու առաջարկի մասին, որն այնքան պատեհ ժամանակին էր արվել։ Ինչպես Հարրիսն ասել էր, պետք էր գնալ երկու հարյուր մղոն, մերթ անտառի, մերթ դաշտերի միջով, ճանապարհ, որն անկասկած շատ հոգնեցուցիչ կլիներ, քանի որ փոխադրական միջոցներ բոլորովին չկային։
Ուստի, Դիկ Սենդը մի քանի առարկություն արեց այդ մասին և սպասեց ամերիկացու պատասխանին:պատասխանին։
— Իսկապես, ուղևորությունը մի քիչ երկար կլինի,— պատասխանեց Հարրիսը,— ծովեզերքից մի քանի հարյուր քայլ հեռավորության վրա ես մի ձի ունեմ, որը հոժարությամբ կտրամադրեմ տիկին Ուելդոնին և նրա որդուն։ Մեզ համար ոչ մի դժվարություն չկա, և հոգնեցուցիչ չի լինի ոտքով գնալ։ Բացի դրանից, եթե ես երկու հարյուր մղոնի խոսքն արեցի, նկատի ունեի գետի ընթացքին հետևող ճանապարհը, որը ես ինքս անցա։ Բայց եթե մենք անտառի միջով գնանք, մեր ճանապարհը կրճատվի առնվազն ութսուն մղոնով։ Արդ, օրական տասը մղոն գնալով, ինձ թվում է, թե առանց մեծ դժվարության կհասնենք հացիենտա։
— Այսօր ևեթ, պատանի՛ բարեկամս,— պատասխանեց Հարրիսը։— Վատ եղանակն սկսում է ապրիլի սկզբներին, պետք է, ուրեմն, ըստ հնարավորության, մինչև այդ հասնել Սան-Ֆելիչե։ Մի խոսքով, անտառի ճանապարհը ամենից կարճ և գուցե ամենից ավելի ապահովն է և ավելի քիչ է ենթակա թափառաշրջիկ բնիկների հարձակման, որոնք համառ թալանչիներ են։
— Թո՛մ, և դուք, բարեկամնե՛րս,— պատասխանեց Դիկ Սենդը՝ դառնալով նեգրերին,— մեզ մնում է միայն պատրաստվել մեկնելու։ Ուտելիքի պաշարից վերցնենք ամենից ավելի հեշտ փոխադրվողները և, հակեր կազմելով, մեզանից ամեն մեկը կվերցնի իր մասը;մասը։
— Պարոն Դիկ,— ասաց Հերկուլեսը,— եթե կուզեք, ես մենակ կվեցն եմ կվեցնեմ ամբողջ բեռը։
— Ոչ, իմ լավ բարեկամ,— պատասխանեց պատանին,— ավելի լավ է մեր մեջ բաժանել բեռը։
— Դուք ուժեղ ուղեկից եք, Հերկոլլե՛սՀերկուլե՛ս,— ասաց Հարրիսը՝ նեգրին այնպես նայելով, կարծես նա ծախու ապրանք լիներ։— Աֆրիկայի շուկաներում ձեզ թանկ կգնահատեին։
— Ոչ ավելի, քան ինչ որ արժեմ,— պատասխանեց հերկուլեսը Հերկուլեսը ծիծաղելով,— իսկ գնորդները ստիպված կլինեին երկար վազել ինձ բռնելու համար։
Ամեն ինչ որոշված էր, և մեկնումը շտապեցնելու համար ամեն մեկը իր գործին անցավ։ Երկար պատրաստվելու կարիք էլ չկար, քանի որ ուտելիք պետք էը վերցնել միայն ծովեզերքից մինչև հացիենտա հասնելու համար, այսինքն՝ մոտավորապես տասն օրվա համար։
— Բայg Բայց մեկնելուց առաջ, պարոն Հարրիս,— ասաց տիկին Ուելդոնը,— նախքան ձեզ մոտ հյուր լինելը, խնդրում եմ լինել մեր հյուրը։
— Ընդունում եմ, տիկին Ուելդոն, մեծ հաճույքով ընդունում եմ, — ուրախ դեմքով պատասխանեց Հարրիսը։
— Մի քանի րոպեից նախաճաշը պատրաստ կլինի;կլինի։
— Լավ, տիկի՛ն Ուելդոն, իսկ ես այդ ժամանակամիջոցում կգնամ ձին կբերեմ այստեղ․ ա՛յ, նա արդեն փորը կշտացրած կլինի։
— Ոչ,— պատասխանեց Հարրիսը,— չեմ պատահել, բայց թողնենք այդ դասալիքին իր տեղում և մեր մեկնումով զբաղվենք։ Կարող ենք մեկնել, երբ դուք կցանկանաք, տիկին Ուելդոն։
Այնուհետև ամեն մեկը վերցրեց իրեն հատկացված կապոցը։ Տիկին Ուելդոնը Հերկուլեսի օգնությամբ ձի նստեց, և ապերախտ փոքրիկ Ջեկը, հրացանը ուսից կախած, նստեց իր հերթին, չըմտածելով չմտածելով նույնիսկ շնորհակալություն հայտնել այն մարդուն, որը նրան տրամադրել էր այդ հիանալի ձին։
Ջեկը տեղավորվելով մոր առջևը՝ նրան ասաց, թե ինքը կկարողանա ղեկավարել «պարոնի ձին»։
Եվ այդպես, թույլ տվին նրան, որ բռնի սանձը, և նա չէր կասկածում, որ ինքը քարավանի իսկական պետն էր։
== XVI․ Ճանապարհին ==
Դինգոն գնում-գալիս էր, ինչպես նկատեց Դիկ Սենդը, միշտ որևէ հետք փնտրող շան նման։ Նրա վարմունքը բոլորովին փոխվել էր «Պիլիգրիմի» խորտակումից հետո։ Շունը շարունակ գրգռված վիճակում էր և գրեթե անընդհատ խուլ հաչոց էր արձակում, որը ավելի վշտալի էր, քան թե կատաղի։ Այդ երևույթը նկատել էին բոլորը, թեև ոչ ոք չէր կարողանում պատճառը բացատրել։
Ինչ վերաբերում է կուզեն Բենեդիկտին, Դինգոյի նման, նրան էլ հնարավոր չէր շարքում պահել, եթե չկապեին պարանով:պարանով։
Թիթեղյա տուփը կողքից, իսկ խոշորացույցը վզից կախած, ցանցը ձեռքին՝ մեկ խմբի հետևից, մեկ առջևից, թրև էր գալիս նա խոտերի մեջ, փնտրելով ուղղաթևանիներ կամ որևէ այլ «թևանիներ»։
— Եթե որևէ միջատ նկատեք,— շարունակեց տիկին Ուելդոնը,— նրան հանգիստ կթողնեք, կամ ստիպված կլինեմ տուփը խլել ձեր ձեռքից։
— Ինչպե՜ս, տուփը քսլել խլել ձեռքի՜ցս,— բացականչեց կուզեն Բենեդիկտը, որպես թե սպառնում էին նրա փորը թափել։
— Այո, ձեր տուփը և ցանցը,— ավելացրեց անողոք ձայնով տիկին Ուելդոնը։
Եղանակը շատ լավ էր սակայն։ Արևը բարձրանում էր զենիթ՝ ուղղահայաց ճառագայթներ թափելով երկրի վրա։ Բաց դաշտում տապն անտանելի կլիներ, բայց անտառի անթափանց սաղարթի տակ հեշտությամբ և առանց տանջվելու կարելի էր տանել այդ շոգը, և Հարրիսը չմոռացավ այդ բանը զգալ տալ ուղևորներին։
Անտառի ծառերի մեծ մասին անծանոթ էին թե՛ տիկին Ուելդոնը և թե՛ նրա նեգր կամ սպիտակ ուղեկիցները։ Սակայն մասնագետ մարդը կնկատեր, որ այդ ծառերն ավելի աչքի էին զարնում իրենց որակով, քան բե թե բարձրությամբ։ Այստեղ աճում էին «բաուհինիան» կամ երկաթե ծառը․ մի քիչ հեռու «մոլոմպին», որի դիմացկուն, բայց թեթև փայտից թիակներ են պատրաստում, և որի բունը առատ խեժ է արտադրում, մի քիչ այն կողմը՝ մեծ քանակությամբ գունավոր նյութեր պարունակող «սպարակներ», ինչպես նաև մինչև տասնմեկ ոտնաչափ տրամագծով «դայակներ», որոնք, սակայն, սովորական դայակներից ավելի փոքր են։
Դիկ Սենդը ճանապարհին Հարրիսին հարցնում էր այդ զանազան տեսակի ծառերի անունները։
— Ոչ մի անգամ։
— Գուցե տիկին Ուելդոնը եղե՞լ է Նոր աշխարհի այս շրջաններում,— ասաց Հարրիսը։— Ամերիկուհիները չեն վախենում ճանապարհորդոլթյունից ճանապարհորդությունից և անկասկած․․․
— Ո՛չ, պարոն Հարրիս,— պատասխանեց տիկին Ուելդոնը։ — Իմ ամուսինը առևտրական գործերով եղել է միայն Զելանդիայում, և ես նրա հետ ուրիշ տեղ չեմ գնացել։ Այդպիսով, մեզանից ոչ ոք ծանոթ չէ ստորին Բոլիվիայի այս մասին։
Այնուհետև ճահիճները վերջանալուն պես ձառերի թավուտները նորից ծածկում էին անտառի նեղ արահետները։
Հարրիսը տիկին Ուելդոնին և Դիկ Սենդին ցույց տվեց շատ գեղեցիկ էբենոսներ՝ սովորական էբենոսից ավելի բարձր, որից ստացվում է շատ սև և կարծր փայտ։ Այնուհետև գալիս էին մանգենիները, որոնք դեռևս շատ էին, չնայած բավական հեռացել էին ծովափից։ Քարաքոսը մուշտակի նման փաթաթվել էր մինչև նրանց ճյուղերը։ Այդ ծառերի խիտ ստվերը և համեղ պտուղները խիստ արժեքավոր էին դարձնում դրանք, սակայն, ինչպես ասում էր ՀարրսըՀարրիսը, ոչ մի տեղացի չէր համարձակվում բազմացնել նրանց։ «Մանգենի տնկողը կմեռնի»,— ասում էր տեղական սնահահավատությունը։
Այդ առաջին օրվա երկրորդ կեսին փոքր խումբը կեսօրվա հանգստից հետո սկսեց բարձրանալ մի քիչ զառիվերով։ Այդ դեռևս լեռների առաջին շարքի բարձունքը չէր, այլ մի տեսակ վետվետող սարահարթ, որը հարթավայրը միացնում էր լեռանը։
Այստեղ ծառերը մի քիչ նոսրանալով, երբեմն խմբեր կազմելով ավելի կհեշտացնեին առաջ գնալը, եթե գետինը ծածկված չլիներ խոտազգի բույսերով։ Այնպիսի տպավորություն էր ստացվում, որ ուղևորները Արևե լյան Արևելյան Հնդկաստանի ջունգլիներում են գտնվում։ Բուսականությունը այնքան փարթամ չէր, ինչպես գետակի ստորին մասում, սակայն դեռևս ավելի գերակշիռ էր, քան Հին և Նոր աշխարհների բարեխառն գոտիներում։ Լեղակաբույսը առատորեն աճում էր և, ըստ Հարրիսի, այդ լոբազգին ամենից ավելի տարածվածն էր այդ շրջանում։ Բավական էր, որ մի արտ անմշակ մնար, այդ մակաբույծ բույսը, որը նույնքան արհամարհում էին, ինչքան ուղտափուշը կամ եղինջը, իսկույն ողողում էր այդ արտը։
Սակայն մի ծառ կարծես բացակայում էր այս անտառում, ծառ որը շատ տարածված պետք է լիներ Նոր Աշխարհի այս շրջանում։ Կաուչուկի ծառն էր այդ։ Իսկապես ficus prinoides-ը, ctstilloa castilloa elastica-ն, cecropia peltata-ն, collophora elastica-ն, collophora itilis֊ը, camerania latifolia-ն և մանավանդ syphonia elastica-ն, որոնք տարբեր ընտանիքների են պատկանում, մեծ քանակությամբ են գտնվում Հարավային Ամերիկայում։ Սակայն շատ զարմանալի էր, որ դրանցից ոչ մեկը չէր երևում այս անտառում։
Մինչդեռ Դիկ Սենդը իր բարեկամ Ջեկին խոստացել էր ցույց տալ կաուչուկի ծառը։ Այդպիսով շատ հուսախաբ եղավ փոքրիկ տղան, որը երևակայում էր, թե ռետինե գնդակները, տիկնիկները, շարժումներ անող ռետինե խաղալիքները ուղղակի ծառերի վրա են բուսնում։ Երեխան դժգոհ էր։
— Համբերություն, փոքրիկս,— պատասխա պատասխանեց Հարրիսը,— այդ կաուչուկներից, այն էլ հարյուրներով, կտեսնես հացիենտայի մոտակայքում։
— Գեղեցիկնե՞րը, շա՞տ առաձգական,— հարցրեց փոքրիկ Ջեկը։
— Դու կունենաս նաև ճանճ-թռչունը, փոքրիկ բարեկամս, բայց հետո․․․ հետո․․․— պատասխանեց Հարրիսը։
Բանն այն էր, որ Ջեկն իրավունք ուներ պահանջելու այդ հրաշալի կոլիբրիներից, որովհետև գտնվում էր այն երկրում, որտեղ նրանք բազմաթիվ են։ Հնդկացիները բանաստեղծական անուններ են տվել փետրավորների ցեղի այդ գոհարներին: գոհարներին։ Նրանք կոլիբրիներին անվանում են «ճառագայթներ» կամ «արևի վարսեր», մի տեղ՝ «ծաղիկների թագուհի», մի ուրիշ տեղ՝ «երկնային ծաղիկ», որ թռչելով գալիս է գուրգուրելու «երկրային ծաղկին»։ Եվ կամ՝ «թանկագին քարերի մի փունջ, որը ճառագայթում է օրվա լույսի տակ»։ Կարծում են նույնիսկ, որ նրանց երևակայությունը բանաստեղծական նոր անուններ է հնարել կոլիբրիների հրաշալի ընտանիքի հարյուր հիսուն տեսակներից յուրաքանչյուրի համար։
Սակայն ինչքան էլ բազմաթիվ լինեին այդ ճանճ-թռչունները Բոլիվիայի անտառներում, փոքրիկ Ջեկին մնում էր բավականանալ Հարրիսի խոստումներով միայն։ Ամերիկացու խոսքերով, փոքր խումբը դեռևս շատ մոտ էր ծովափին, և կոլիբրիները չէին սիրում օվկիանոսին մոտիկ անապատները։ Մարդկանց ներկայությունը նրանց չէր խրտնեցնում, և հացիենտայում ամբողջ օրը միայն նրանց «տըրտըր»-ը և ճախարակի ձայնին նմանվող բզզոցն էր լսվում։
— Ա՜հ, ինչպես կուզեի այնտեղ լինել, — բացականչեց փոքրիկ Ջեկը։
Այնտեղ լինելու ամենաապահով միջոցը ճանապարհին կանգ չառնելն էր։ Ուստի տիկին Ուելդոնն ու նրա ուղեկիցները միայն ամենաանհրաժեշտ ժամանակն էին հատկացնում հանգսասնալուն։հանգստանալուն։
Անտառն արդեն տեսքը փոխում էր։ Ավելի նոսրացած ծառերի արանքում, այս ու այնտեղ լայն բացատներ էին երևում։ Գետինը, պատռելռվ պատռելով կանաչ գորգը, ցույց էր տալիս իր վարդագույն գրանիտե կառուցվածքը: կառուցվածքը։ Մի շարք բարձունքների վրա աճում էր սափարնան՝ փարթամ պալարներով մի բույս, որի թփերը այնպիսի անանցանելի պատվար էին առաջացնում, որ ուղևորները ափսոսելով էին հիշում անտառի նեղ արահետները։
Արևի մայր մտնելուց առաջ փոքրիկ խումբը մոտավորապես ութ մղոն էր առաջ գնացել։ Այդ երթը տեղի էր ունեցել առանց արկածի և նույնիսկ շատ չէին հոգնել։ Ճիշտ է, այդ դեռևս առաջին օրն էր, և անկասկած հետագա էտապները ավելի դժվար կլինեին։
Ընթրիքն իսկույն պատրաստվեց, առանց նույնիսկ ուտելիքը տաքացնելու, քանի որ այն բաղկացած էր պահածոներից և պաքսիմատից։ Խոտերի տակից օձապտույտ հոսող գետակից խմելու ջուր վերցրին, խմելուց առաջ մի քանի կաթիլ ռոմ ավելացնելով։ Իսկ որպես աղանդեր ծառայեց մանգենու հյութալի պտուղը, թեև քաղելու միջոցին թութակները անտանելի բողոք՝ աղմուկ բարձրացրին։
Ընթրիքից հետո սկսեց մթնել։ Խավարը դանդաղորեն գետնից ծառերի գագաթը բարձրացավ, և սաղարթի նուրբ ուրվագիծը քիչ հետո պատկերացավ լուսավոր երկնքի ֆոնի վրա։ Առաջին աստղերը լուսավառ ծաղիկներ էին թվում, շողշողալով վերջին ճյուղերի ծայրերին։ Քամին դադարեց գիշերվա հետ և այլևս չէր խաղում սաղարթի մեջ։ Նույնիսկ թութակները լռեցին։ Բնոռթյունը Բնությունը նիրհում էր և ամբողջ կենդանի աշխարհին հրավիրում հետևելու իր օրինակին։
Քնել ու պատրաստությունները շատ տարրական էին։
— Ինչի՞ է պետք,— պատասխանեց Հարրիսը։— Գիշերը բարեբախտաբար ցուրտ չէ, և այս ահագին ծառը չի թողնի, որ գետինը գոլորշի արձակի։ Մեզ ո՛չ ցուրտն է սպառնում, ո՛չ խոնավությունը։ Կրկնում եմ, պատանի՛ բարեկամս, մի քիչ առաջ ասածս՝ առաջ գնանք աննկատելիորեն, ոչ մի կրակ և ոչ մի հրացանի ձայն, եթե հնարավոր է։
— Ես կարծում եմ, որ բնիկներից վախենալու ոչինչ չունենք,— ասաց տիկին Ուելդոնը,— ոչ էլ այն թափառաշրջիկներից, որոնց մասին դուք ասացիք, պարո՛ն Հարրիս: Հարրիս։ Բայց մի՞թե չորքոտանի թափառաշրջիկներ չկան, որոնց կարելի է հեռու պահել խարույկի լույսով։
— Տիկի՛ն Ուելդոն,— պատասխանեց ամերիկացին,— դուք շատ եք կարևորություն տալիս այս երկրի գազաններին, իրականում ավելի շուտ նրանք են վախենում մարդկանցից, քան թե մարդիկ՝ գազաններից։
— Հարցրեք ձեր մորը, թե լսե՞լ է արդյոք, որ վագրեր լինեն այս երկրում։
— Երբե՞քԵրբե՛ք,— պատասխանեց տիկին Ուելդոնը։
— Այդպես,— ասաց կուզեն Բենեդիկտը, որը պատահմամբ ներկա էր խոսակցությանը,— եթե Նոր աշխարհում ո՛չ առյուծ կա, ո՛չ վագր, ինչ որ շատ ճիշտ է, բայց գոնե կուգուարներ և յագուարներ կան։
— Միևնույնն է,— պատասխանեց Ջեկը՝ վերջին անգամ հորանջելով,— գուարաները գայլեր են, քանի որ նրանց գայլ են անվանում։
Այդ խոսքերով Ջեկը հանգիստ քնեց Նանի գրկում, որը հենվել էր մանգենու բնին։ Տիկին Ուելդոնը, որ պառկած էր նրա կողքին, վերջին անդամ անգամ համբուրեց երեխային, նրա հոգնած աչքերը փակվեցին մինչև առավոտ։
Մի քանի րոպե հետո Հերկուլեսը ճամբար բերեց կուզեն Բենեդիկտին, որը հեռացել էր պիրոֆորներ որսալու համար։ Այդ միջատները «կոկուոսներ» կամ լուսատու ճանճեր են։ Պճնասեր կանայք դրանք դնում են իրենց վարսերի մեջ իբրև ակներ։ Այդ ճանճերը իրենց վահանակի արմատի երկու կետերից վառ կապտավուն լույս են արձակում և շատ տարածված են հարավային Ամերիկայում։ Կուզեն Բենեդիկտը հույս ուներ նրանցից բավականաչափ հավաքել, սակայն Հերկուլեսը նրան ժամանակ չտվեց և, հակառակ նրա տրտունջներին, բերեց հավաքատեղի։ Բանն այն էր, որ Հերկուլեսին մի բան կարգադրում էին, կատարում էր ռազմական ճշտությամբ և հետևանքն այն եղավ, որ մեծ թվով լուսավոր ճանճեր ազատվեցին միջատաբանի թիթեղե տուփն ընկնելուց։
Մի քանի րոպե հետո, բացի հսկայից, որը հսկում էր, ամբողջ ճամբարը խոր քնի մեջ թաղվեց։
== XVII․ Հարյուր մղոն տասն օրում ==
Նախաճաշը նույնն էր, ինչ որ նախորդ օրվա ընթրիքը, բայց անտառի առավոտյան թարմ օդը այնպես էր բոլորի ախորժակը բացել, որ ոչ ոք չէր մտածում դժգոհել։ Բոլորը հասկանում էին, որ պետք էր լավ կազդուրվել այդ օրվա ուղևորության համար, ուստի և լավ նախաճաշեցին։ Առաջին անգամ իր կյանքում գուցե կուզեն Բենեդիկտը հասկացավ, որ ուտելը անօգուտ կամ ավելորդ բան չէ կյանքի համար, սակայն հայտարարեց, թե ձեռքերը գրպանում «զբոսնելու» համար չէ, որ եկել էր այս երկիրը, և եթե Հերկուլեսը դարձյալ արգելի նրան կոկուոսներ կամ այլ լուսավոր ճանճեր հավաքել, ինքը Հերկուլեսի հախից կգա։
Այդ սպառնալիքը իհարկե այնքան էլ չվախեցրեց Հսկային։ Սակայն տիկին Ուելդոնը նրան մի կողմ տարավ և ասաց, թե կարող էր այդ մեծ երեխային թույլ տալ վազվզել աջ ու ձախ, բայց պայմանով, որ աչքից չհեռացներ նրան։ Պետք չէր բորրովին բոլորովին զրկել կուզեն Բենեդիկտին իր տարիքին անհրաժեշտ հաճույքներից։
Առավոտյան ժամը յոթին փոքրիկ խումբը ուղղվեց դեպի արևելք՝ պահելով նախորդ օրը սահմանված կարգը։
Սակայն Հարրիսը հեշտությամբ ցրեց պատանու կասկածները՝ Բոլիվիայի այս շրջանի մասին ամենաճիշտ տեղեկություններ տալով և այդպիսով այդ երկրի հետ իր խոր ծանոթությունը ցուցաբերելու։
— Դուք իրավացի եք, պատանի բարեկամս,— ասաց նա։— Իսկական պամպասը ճիշտ այնպես է, ինչպես նկարագրել են ճանապարհորդները գրքերում, այսինքն՝ բավական «ջրազուրկ» մի հարթավայր, որի միջով անցնելը հաճախ դժվար է։ Պամպասաները հիշեցնում են Հյուսիսային Ամերիկայի մեր սավաննաները՝ այն տարբերությամբ, որ նրանք մի քիչ ավելի ճահճային են։ Այդպես է Ռիո-Կոլորադոյի պամպասը, այդպես են Օրինոկոյի և Վենեսուելայի «լանոսները»։ Բայց այստեղ մենք այնպիսի շրջանում ենք, որի տեսքը ինձ ևս զարմացնում է։ Ճիշտ է, առաջին անգամն է, որ գնում եմ այս սարահարթով, որը զգալիորեն կրճատում է մեր ճանապարհը։ Բայց եթե նախապես չեմ եղել այս շրջանում, գիտեմ, որ այն խիստ տարբերվում է իսկական պամպասից, այս վերջինը դուք կգտնեիք ոչ թե Արևմրտյան Արևմտյան Կորդիլերի և Անդերի բարձր լեռնաշղթայի միջև, այլ մայրցամաքի ամբողջ արևելյան մասում, որը տարածվում է մինչև Ատլանտյան օվկիանոսը։
— Ուրեմն պետք է անցնենք Անդերի լեռնաշղթա՞ն,— աշխուժորեն հարցրեց Դիկ Սենդը։
— Ոչ, պատանի բարեկամս, ոչ,— պատասխանեց ամերիկացին ժպտալով։— Չէ՞ որ ես ասացի՝ «դուք կգտնեիք» և ոչ թե «կգտնեք»։ Հանգստացեք, մենք չենք հեռանա այս սարահարթից, որի ամենաբարձր դագաթները գագաթները հազար հինգ հարյուր ոտնաչափից ավելի չեն։ Իսկ եթե պետք լիներ անցնել Անդերը, մեր ունեցած փոխադրական միջոցներով ես երբեք ձեզ չէի գրավի այդպիսի խելագար ուղևորության մեջ։
— Արդարև,— պատասխանեց Դիկ Սենդը,— ավելի լավ կլիներ հետևել ծովափին:ծովափին։
— Օ՜, հարյուր անգամ,— հաստատեց Հարրիսը։— Սակայն Սան-Ֆելիչեի հացիենտան Անդերի այս կողմն է գտնվում։ Այդպիսով՝ թե՛ առաջին և թե՛ երկրորդ դեպքում մեր ուղևորությունը ոչ մի իրական դժվարության չի հանդիպի։
— Ոչ, պատանի բարեկամ, ո՛չ,— պատասխանեց Հարրիսը։— Ես լավ գիտեմ, որ այս անտառը ընդարձակ ծովի է նմանվում կամ ավելի շուտ՝ ծովի հատակի, որտեղ նույնիսկ ծովայինը չի կարող որոշել իր աշխարհագրական դիրքը։ Սակայն սովորած լինելով ճամփորդել անտառում՝ ես կարող եմ ճանապարհը գտնել նույնիսկ ծառերի դիրքից, նրանց տերևների ուղղությունից, հողի կազմից ու ռելիեֆից, ինչպես և հազարավոր այլ նշաններից, որոնք խուսափում են ձեր աչքերից։ Վստահ եղեք, ես կառաջնորդեմ ձեզ և ձերայիններին այնտեղ, ուր գնալու եք։
Հարրիսը այս խոսքերն արտասանում էր շատ որոշակի: որոշակի։ Դիկ Սենդը և նա խմբի առաջն անցած՝ հաճախ խոսակցում էին, և ոչ ոք չէր մասնակցում այդ խոսակցությանը։ Եթե պատանին այնպիսի մտահոգություն էր զգում, որը ամերիկացին չէր կարողանում փարատել, ավելի լավ էր համարում ոչ ոքի չհայտնել։ Ապրիլի 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի օրերն անցան առանց որևէ դեպքի։ Օրական ութ-ինը մղոնից ավելի առաջ չէին գնում։ Ճաշի և հանգստի ժամերը միմյանց էին հաջորդում կանոնավոր կերպով, ու թեև արդեն մի քիչ հոգնածություն էին զգում, այնուամենայնիվ, ընդհանուրի առողջությունը դեռևս բավարար էր։
Փոքրիկ Ջեկը սկսել էր մի քիչ ազդվել անտառի կյանքից, որին նա սովոր չէր, և որը շատ տաղտկալի էր նրա համար։ Բացի այդ, նրան տրված խոստումները չէին կատարվում։ Կաուչուկի ծառերը, ճանճ-թռչունները անվերջ հետաձգվում էին։ Նրան խոստացել էին նույնպես ցույց տալ աշխարհի ամենագեղեցիկ թութակները, որոնք անպայման կլինեին այս ճոխ անտառներում։ Որտե՞ղ էին կանաչ փետրավոր թութակները, որտե՞ղ էին երկարապոչ, վառ գույնի արակոնգիները, որոնց ոտքերը երբեք գետին չեն կոխում, որտե՞ղ էին կանաչ թութակները, որոնք ավելի արևադարձային շրջաններին են հատուկ, և, վերջապես, այն բոլոր շաղակրատ թռչունները, որոնք, բնիկների ասելով, դեռևս խոսում են անհետացած ցեղերի լեզվով։
Որպես թութակ փոքրիկ Ջեկը տեսել էր միայն գորշմոխրագույն, կարմիր պոչանի ժակոները, որոնք վխտում էին ծառերի տակ։ Սակայն ժակոները նորություն չէին նրա համար։ Նրանցից տարել են աշխարհի բոլոր կողմերը։ Երկոu Երկու աշխարհամասերում էլ նրանք ականջ են խլացնում իրենց անտանելի շաղակրատությամբ, և «խոսող» թութակների մեջ ժակոն ամենից հեշտ է սովորում մարդկային լեզուն։
Պետք է ասել նաև, որ եթե Ջեկը գոհ չէր, կուզեն Բենեդիկտը նույնպես դժգոհ էր։ Ճիշտ է, նրան թողել էին ճանապարհին մի քիչ աջ ու ձախ վազի, սակայն իր հավաքածուն հարստացնելու արժանի ոչ մի միջատ չէր գտել։ Երեկոները նույնիսկ լուսատու բզեզները համառորեն մերժում էին երևալ նրա աչքին և իրենց ֆոսֆորային լույսով գրավել նրան։ Թվում էր, թե բնությունը ծիծաղում էր դժբախտ միջատաբանի վրա, որի տրամադրությունը հետզհետե վատանում էր։
Սակայն, չնայած սարահարթը գրեթե ամբողջովին անցել էին նրա միջին մասով, այնուամենայնիվ, ո՛չ մի բնիկ, ո՛չ մի քոչվոր չէր երևացել ընդարձակ անտառում։
Դիկ Սենդը մի քանի անդամ անգամ ափսոսաց, որ «Պիլիգրիմը» ծովափի մի ուրիշ մասում չէր խորտակվել, թեև այդ մասին ոչ ոքի ոչինչ չէր ասում։ Ավելի հարավ կամ ավելի հյուսիս՝ գյուղաքաղաքները, ավաններն ու պլանտացիաները անպակաս կլինեին, և տիկին Ուելդոնն ու մյուս ուղևորները վաղուց ապաստան գտած կլինեին։
Բայց եթե մարդիկ չէին երևում, ապա կենդանիները ավելի հաճախ էին երևում վերջին օրերը։ Երբեմն լսվում էր ինչ-որ երկարաձիգ ողբալի ճիչ․ որը, Հարրիսի ասելով, համբուկ կապիկի ոռնոցն էր, կապիկներ, որոնք «Այիս» կոչված այս ընդարձակ անտառային շրջանների սովորական հյուրերն են։
Այդ օրը նույնպես, կեսօրվա դադարի միջոցին, ինչ-որ սուլոց լսվեց օդում, որը շատ անհանգստացրեց տիկին Ռւելդոնին իր տարօրինակությամբ։
— Ի՞նչ սուլոց է,— հարցրեց մանկամարդկինը՝ մանկամարդ կինը՝ ոտքի ցատկելով։
— Օձի սուլոց է,— բացականչեց Դիկ Սենդը և հրացանը վերցնելով՝ կանգնեց տիկին Ուելդոնի առաջ։
Եթե իսկապես դժվար էր որոշակի տեսնել այդ արագաշարժ քարայծերին, միևնույնը չէր կարելի ասել կենդանիների մի ուրիշ խմբի մասին, որ երևաց նույն օրը։ Այդ կենդանիներին կարելի եղավ տեսնել (ճիշտ է, շատ անորոշ կերպով) սակայն նրանց հայտնվելը բավական տարօրինակ վեճ առաջացրեց Հարրիսի և ուղևորներից մի քանիսի միջև։
Փոքրիկ խումբը երեկոյան ժամը չորսի դեմ կարճ Ժամանակով ժամանակով կանգ էր առել մի բացատի մոտ, երբ երեք-չորս բարձրահասակ կենդանիներ դուրս եկան թավուտից, մոտավորապես հարյուր քայլի վրա, և իսկույն փախան՝ շատ մեծ արագությամբ։
Հակառակ ամերիկացու հանձնարարություններին, այս անգամ պատանին իսկույն հրացանը ուսին դեմ արեց և կրակեց։
Սակայն կրակելու րոպեին Հարրիսը անմիջապես շեղեց հրացանը, և Դիկ Սենդը, թեև դիպուկ կրակող էր, այս անդամ անգամ վրիպեց նպատակից։
— Պետք չէ կրակել, պետք չէ կրակել,— բացականչեց ամերիկացին։
— Իսկապես, չգիտեմ ինչ ասեմ,— պատասխանեց Հարրիսը։— Ձեր աչքերը ձեզ չե՞ն խաբել, պատանի բարեկամս, այդ կենդանիները ջայլամներ չէի՞ն։
— Ջայլա՜մ,― կրկնեցին Դիկ Սենդը և տիկին Ուելդոնը՝ զարմացաձ զարմացած միմյանց նայելով։
— Այո՛, սովորական ջայլամներ,— կրկնեց Հարրիսը։
Հարրիսը ճիշտ էր ասում։
Հանդուն Հարավային Ամերիկայի տափաստանների բարձրասրունք թռչուն է, և նրա մատղաշների միսը կարելի է ուտել։ Դա մի խոշոր կենդանի է, որի բարձրությունը երբեմն անցնում է երկու մետրից, նա ունի ուղղաձիգ կտուց, երկար թևեր՝ խիտ և կապտավուն փետուրներով, ոտքերը երեքմատնանի են՝ զինված եղունգներով, դրանով էլ նրանք գլխավորապես տարբերվում են Աֆրիկայի ջայլամներից:ջայլամներից։
Այս շատ ճիշտ մանրամասնությունները տվեց Հարրիսը, որը քաշ ծանոթ էր երևում հանդուների կյանքին: կյանքին։ Տիկին Ուելդոնը և նրա ուղեկիցները ստիպված եղան ընդունել, որ սխալվել էին։
— Կարող է պատահել, որ մենք պատահ ենք պատահենք ջայլամների մի ուրիշ խմբի,— ավելացրեց Հարրիսը։— Այդ դեպքում աշխատեցաք ավելի լավ նայել և այլևս թռչունները չորքոտանու տեղ չեք ընդունի: ընդունի։ Բայց հատկապես, պատանի՝ բարեկամս, չմոռանաք իմ խորհուրդները և ոչ մի դեպքում չկրակեք որևէ կենդանու։ Ուտելիք ճարելու համար մենք կարիք չունենք որսորդություն անելու, կարիք չկա, որ զենքի պայթյունը մեր ներկայությունը մատնի այս անտառում:անտառում։
Սակայն Դիկ Սենդը մտախոհ էր: էր։ Մի անգամ ևս կասկածը սկսեց կրծել նրա միտքը:միտքը։
Հաջորդ օրը, ապրիլի 17-ին, վերսկսվեց առաջ գնալը, և ամերիկացին հավատացրեց, թե ամենաշատը քսան ժամ հետո փոքրիկ խումբը կտեղավորվեր Սան-Ֆելիչեի հացիենտայում:հացիենտայում։
— Այնտեղ, տիկի՛ն Ուելդոն,— ավելացրեց նա,— դուք կստանաք անհրաժեշտ խնամք, և մի քանի օրվա հանգիստը ձեզ կկազդուրի կատարելապես: կատարելապես։ Գուցե այդ ֆերմայում դուք չգտնեք այն շքեղությունը, որին սովոր եք ձեր Սան Ֆրանցիսկոյի բնակարանում, բայց կտեսնեք, որ այնտեղ որոշ հարմարություններ կան։ Մենք այնքան էլ վայրենի չենք։
― Պարո՛ն Հարրիս,— պատասխանեց տիկին Ուելդոնր,— եթե մենք միայն շնորհակալություն կարող ենք հայտնեք ձեր վեհանձն աջակցության համար, ապա այդ շնորհակալությունը միանգամ այն սրտաբուխ է։ Այո, ժամանակն է, որ տեղ հասնենք։
— Այո՛,— պատասխանեց Հարրիսը,— և չնայած, որ այս սարահարթը շատ առողջ կլիմա ունի, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ մարտ և ապրիլ ամիսներին այստեղ տիրապետում է ընդմիջվող տենդը։
— Ճիշտ է,— ասաց Դիկ Սենդը,— բայց, բարեբախտաբար, բնությունրբնությունը, որը մեշտ և ամեն տեղ նախատեսող է, դեղը դրել է հիվանդության կողքին։
— Ի՞նչ եք ուզում ասել, պատանի՛ բարեկամս,— հարցրեց Հարրիսը, որը այնպես էր ցույց տալիս, թե չէր հասկանում։
— Լավ, ոչնչացրեք միջատին,— ասաց Հարրիսը,— և հանգիստ թողեք մեզ, որ քնենք, պարո՛ն Բենեդիկտ։
— Ոչնչացնե՞մ միջատին,— բացականչեց կուզեն ԲենեգիկտըԲենեդիկտը,— երբե՛ք, երբեք, պետք է տեսնեմ, թե ինչ միջատ է։
— Որևէ մոծակ կլինի,— ասաց Հարրիսը՝ ուսերը վեր քաշելով։
Եվ մինչդեռ իր ընկերները այդ դեպքից հետո վերստին քնեցին, Դիկ Սենդը, չնայած սաստիկ հոգնածությանը, ամբողջ գիշերը աչք չփակեց։
== XVIII․ Սոսկալի բառը ==
Ժամանակն էր, որ տեղ հասնեին։ Տիկին Ուելդոնը, հոգնածությունից ուժասպառ եղած, այլևս չէր կարողանում այդպիսի ծանր պայմաններում շարունակել ուղևորությունը։ Նրա փոքրիկ տղան, որի դեմքը չափազանց կարմրում էր ջերմի րոպեներին և գունատվում ընդմիջումներին, խղճալի տեսք ուներ։ Մայրը, խիստ մտահոգված, չէր ուզում նրանից հեռանալ, չվստահելով նույնիսկ Նանի խնամքին, և միշտ իր գրկում էր պահում: պահում։ Այո, ժամանակն էր, որ տեղ հասնեին: հասնեին։ Ըստ ամերիկացու խոսքերի, այդ օրվա՝ ապրիլի 18-ի երեկոյան իսկ փոքրիկ խումբը վերջապես կհասներ Սան-Ֆելիչեի հացիենտան:հացիենտան։
Տասներկու օր քայլել, տասներկու օր բացօթյա գիշերել: գիշերել։ Այսքանը բավական էին՝ ուժասպառ անելու նույնիսկ այնպիսի առույգ կնոջը, ինչպիսին էր տիկին Ուելդոնը: Ուելդոնը։ Բայց հիվանդ երեխայի վիճակն ավելի վատ էր և, զրկված լինելով ամենատարրական դեղամիջոցից, երեխան կարող էր չդիմանալ:չդիմանալ։
Դիկ Սենդը, Թոմը, Նանը և մյուս ուղևորները ավելի լավ էին դիմացել հոգնածությանը։
Փոքր խումբը վերսկսեց առաջանալ։
Ավելի նոսրացած անտառում ծառերը խմբերով էին կանգնած և այլևս անանցանելի պատվար չէին առաջացնում: առաջացնում։ Մի՞թե իսկական պամպասում էին, որի մասին ասել էր Հարրիսը:Հարրիսը։
Օրվա առաջին ժամերին Դիկ Սենդի անհանգստությունը ավելացնող ոչ մի նոր դեպք տեղի չունեցավ, սակայն երկու հանգամանք գրավեցին նրա ուշադրությունը, որոնք գուցե կարևոր նշանակություն չունեին, բայց ներկա պայմաններում ոչ մի երևույթ պետք չէր աչքաթող անել:անել։
Դինգոյի վարմունքն էր, որ ամենից առաջ հատկապես գրավեց պատանու ուշադրությունը։
Բայց այդ օրը շան հաչոցները դարձան հնչուն, երբեմն՝ կատաղի, ինչպես այն ժամանակ, երբ Նեգորոն երևում էր «Պիլիգրիմի» տախտակամածի վրա։
— Նեգորոյի, այնպես չէ՞,— պատասխանեց Դիկ Սենդը,— և բռնեց ծերունի նեգրի ձեռքը, որ կամաց խոսի։
— Այո, Նեգորոյի, պարոն Դիկ․ չի՞ կարող պատահել, որ հետևել է մեղ․․․մեզ․․․
— Այո, Թոմ, և այս միջոցին գուցե և հեռու չէ։
— Բայց ինչպե՞ս Նեգորոն կարող էր ծանոթ լինել այս երկրին․ չէ՞ որ ոչ մի անգամ չի եղել այստեղ։
— Երբեք չի եղե՞լ,— շշնջաց Դիկ Սենզը։— Սենդը։— Վերջապես փաստն այն է, որ Դինգոյի շարժումներից երևում է, թե նրա ատած մարդը մոտեցել է մեզ։
Ընդհատելով խոսքը՝ պատանին կանչեց շանը, որը, մի քիչ վարանելուց հետո, մոտեցավ նրան։
Հարրիսը ներկա էր եղել այդ տեսարանին։ Շրթունքները քիչ սեղմած մոտենալով պատանուն, ասաց․
— Ի՞նչ հրամայեցիք Դինգո յին։Դինգոյին։
— Է՜հ, առանձնապես ոչինչ, պարո՛ն Հարրիս,— պատասխանեց ծերունի Թոմը կատակելով,— մենք նրանից տեղեկություն ենք ուզում նավի մեր այն ընկերոջ մասին, որը անհետ կորավ։
— Զարմանալի կլիներ,— ասաց Հարրիսը։— Բայց եթե կցանկանաք, կարելի է խուզարկել այս թփուտները․ գուցե այդ խեղճ մարդը օգնության կարիք է զգում, գուցե վատ դրության մեջ է․․․
— Կարիք չկա, պարոն Հարրիս,— պատսախանեց պատասխանեց Դիկ Սենդը։— Եթե Նեգորոն մինչև այստեղ հասել է, կարող է և ավելի հեռու գնալ․ նա ճարպիկ մարդ է։
— Ինչպես կուզեք,— պատասխանեց Հարրիսը,Հարրիսը։
— Դե՛, Դինգո, լռիր,— կտրականորեն ավելացրեց Դիկ Սենդը՝ վերջացնելու համար այդ խոսակցությունը։
Համենայն դեպս, Դիկ Սենդը իր կարծիքը կազմեց Հարրիսի մասին։ Նա զգում էր, որ ամերիկացին դավաճան է, և սպասում էր հարմար առիթի՝ պատռելու նրա դիմակը, նրա հախիցը գալու համար, և ըստ երևույթին այդ առիթը չէր ուշանա ներկայանա։
Բայց ի՞նչ գաղտնի նպատակ Ուներ Հարրիսը։ Ի՞նչ ապագա էր սպասում «Պիլիդրիմից» ազատվածներին: «Պիլիգրիմից» ազատվածներին։ Դիկ Սենդը ինքն իրեն կրկնում էր, որ իր պատասխատվությունը չէր վերջացել առագաստանավի սուզվելով։ Ինքը դեռևս պարտավոր էր, ավելի քան երբևէ, հոգատար լինել աղետի հետևանքով ցամաք նետվածների հանդեպ։ Միայն ինքը կարող էր փրկել այդ կնոջը, երեխային, նեգրերին, դժբախտության բոլոր ընկերներին։ Բայց եթե որոշ բան կարող էր անել նավի վրա, եթե կարող էր գործել որպես ծովային, ապա ի՞նչ կարող էր անել այստեղ, այն ահռելի փորձությունների մեջ, որ նախատեսում էր նա։
Դիկ Սենդը չէր ուզում աչքերը փակել այն սոսկալի իրականության առջև, որը ամեն րոպե ավելի անվիճելի էր դառնում։ Տասնհինգամյա նավապետ՝ «Պիլիգրիմի» վրա, այժմ պետք է ղեկավար լիներ ներկա պայմաններում։ Բայց նա չէր ուզում ոչ մի խոսք ասել այդ մասին, չվրդովելու համար խեղճ կնոջը, մինչև հասներ գործելու ժամանակը։
— Մոլորվե՞լ եք ուրեմն,— իսկույն վրա տվեց Դիկ Սենդը։
— Մոլորված, ոչ․․․ Հացիենտան երեք մղոնից ավելի հեռու չպետք է լինի, ճանապարահը կրճատելու համար ես անտառի ամենակարճ ճանապարահն ճանապարհն ընտրեցի և գուցե սխալվեցի։
— Գուցե,— պատասխանեց Դիկ Սենդը։
Գիշերելու համար ընտրեցին ամենալավ տեղը։
Մի լայն պուրակի մեջ Ղիկ Դիկ Սենդը որոշեց պատրաստվել քնելու, բայց ծերունի Թոմը, որը նրա հետ այդ պատրաստությամբ էր զբաղված, հանկարծ կանգ առավ բացականչելով․
— Պարոն Դիկ, նայեցե՛ք, նայեցեք։
Դիկ Սենդը այլևս անկարող լինելով զսպել իրեն՝ դանակը ձեռքին առաջ նետվեց այնտեղ, ուր պառկած էր Հարրիսը․․․
Բայց հարրիսը Հարրիսը այնտեղ չէր, ձին ևս անհետացել էր նրա հետ․․․
Մի տեսակ հեղաշրջում կատարվեց Դիկ Սենդի մտքում... Ինքը այնտեղ չէ՜ր, որտեղ կարծում էր։
''Վերջ առաջին մասի''
= ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ =
Առաջին անգամ XV դարում սկսվեց նեգր ստրուկների վաճառքը և ահա թե ինչպիսի պայմաններում տեղի ունեցավ։
Մահմեդականները Իսպանիայից վռնդվելուց հետո հաստատվեցին նեղուցին մյուս կողմը, աֆրիկյան ծովափում։ Պորտուգալացիները, որոնք այդ միջոցին գրավում էին ծովափի այդ մասը, սաստիկ հալածում էին նրանց։ Այդ փախստականների մի մասը բանտարկվեց և վերադարձվեց Պորտուգալիա։ Սստրկացվելով՝ Ստրկացվելով՝ նրանք դարձան աֆրիկյան ստրուկների այն առաջին կորիզը, որը կազմվեց Արևմտյան Եվրոպայում մեր դարաշրջանի սկզբին։
Սակայն այդ մահմեդականները պատկանում էին մեծ մասամբ հարուստ ընտանիքների, որոնք ցանկացան ետ գնել նրանց ոսկով։ Պորտուգալացիները մերժեցին ընդունել այդ փրկանքը, ինչքան էլ մեծ լիներ գումարը։ Ինչների՞ն էր պետք օտար ոսկին։ Նրանց պակասում էր նորաստեղծ գաղութներում աշխատող ձեռքը կամ, ավելի պարզ ասած, ստրուկների աշխատանքը։
Սակայն աֆրիկյան մայրցամաքի ո՞ր շրջանն էր նետել նրանց անբացատրելի պատահարը, Անկասկած, նրա արևմտյան մասը․ և դրությունը ծանրանում էր նրանով, որ ինչպես պատանին մտածում էր, «Պիլիգրիմը» խորտակվել էր Անգոլայի ծովափում, որտեղ գալիս են Աֆրիկայի այդ շրջանն ամայացնող գերեվաճառ քարավանները։
Իսկապես այդ շրջանն էր, որ մի քանի տարի հետո այնքան ծանր պայմաններում հետազոտեցին Քամերոնը հարավում, Սթենլին՝ հյուսիսում։ Այն ընդարձակ տերիտորիայից, որը կազմված է երեք նահանգներից՝ Բենգուելա, Կոնգո և Անգոլա, մինչ այդ միայն ծովափնյա մասն էր ծանոթ։ Այդ շրջանը տարածվում է սկսած Նուրսից՝ հարավում, մինչև Զաիրը՝ հյուսիսում․ երկու գլխավոր քաղաքները՝ Բենգուելան և ԱանՍան-Պաոլո դե Լոանդան նավահանգիստներ են․ այս վերջինը Պորտուգալիային պատկանող գաղութի մայրաքաղաքն է։
Երկրի ներսում այդ շրջանը համարյա անծանոթ էր այն ժամանակ․ շատ քիչ ճանապարհորդներ էին հանդգնել երկրի խորքը գնալ։ Վատ կլիման, տաք և խոնավ հողերը, որոնք տենդ են առաջացնում, վայրենի բնիկները, որոնց մի մասը դեռ մարդակեր են, ցեղերի միջև տեղի ունեցող մշտական պատերազմները, գերեվաճառների անվստահությունը այն բոլոր օտարականների նկատմամբ, որոնք փորձում են այդ զզվելի առևտրի գաղտնիքները մերկացնել․ ահա այն բոլոր դժվարությունները, որոնց պետք էր դիմանալ, վտանգները, որոնք պետք էր հաղթահարել։ Անգոլայի այս նահանգում՝ հասարակածային Աֆրիկայի ամենավտանգավոր տեղերից մեկում։
Երեսունյոթ տարի հետո դոկտոր Լիվինգսթոնը Բարեհուսո հրվանդանից մեկնելով՝ հասավ մինչև Վերին Զամբեզի։ Այնտեղից, 1853 թ․ նոյեմբերին այնպիսի խիզախությամբ, որը երբեք չի գերազանցվել, նա Աֆրիկան անցավ հարավից դեպի հյուսիս-արևմուտք, անցնելով Կոնգո գետի վտակներից մեկի՝ Կուանգոյի վրայով և 1854 թ․ մայիսի 31-ին հասավ Սան-Պաոլո Լոանդա։ Այդ առաջին ուղևորությունն էր, որ կատարվում էր պորտուգալական մեծ գաղութի անծանոթ շրջանում։
Տասնութ տարի հետո երկու հանդուգն հետախույզներ Աֆրիկան անցան արևելքից արևմուտք և դուրս եկան մեկը՝ Անգոլայի հարավում, մյուսը՝ հյուսիսում, անհավատալի դժվարությունների գնով:գնով։
Առաջին այդպիսի ուդևորություն կատարողը եղավ անգլիական նավատորմի լեյտենանտ Վերնեյ-Հովետ Քամերոնը։ 1872 թ․ այն կարձիքն կարծիքն ստեղծվեց, որ Մեծ Լճերի շրջանում Լիվինգսթոնի հետևից ուղարկված արշավախումբը աղետի էր ենթարկվել։ Լեյտենանտ Քամերոնը առաջարկեց գնալ նրան որոնելու։ Առաջարկն ընդունվեց։ Քամերոնը, որին ուղեկցում էին դոկտոր Դիլլոնը, լեյտենանտ Սեսիլ Մերֆին և Լիվինգսթոնի թոռը՝ Ռոբերտ Մոֆան, Զանզիբարից դուրս եկավ։ Ուգոգո գետն անցնելով Քամերոնը պատահեց Լիվինգսթոնի դիակին, որը նրա հավատարիմ սպասավորները տանում էին արևելյան ծովափը։ Շարունակելով ճանապարհը դեպի արևմուտք, մի ծովափից մյուսն անցնելու անսասան կամքով, անցնելով Ունիանսլիբեն, Ուգունդան, Կահուելեն և հավաքելով մեծ ճանապարհորդի թղթերը, անցնելով Տանգանիկա լիճը, Բամբարե լեռները, Լուալաբա գետը, որի հոսանքով չկարողացավ ցած իջնել, անցնելով պատերազմից ավերված, գերեվաճառությունից դատարկված վայրերը՝ Կիլեմբան, Ուրուան, Լոմանեի ակունքը, Ուլուդան, Լովալեն, շրջանցելով Կոանզան և այն ընդարձակ անտառները, որոնց մեջ Հարրիսը մոլորեցրել էր Դիկ Սենդին և նրա ընկերներին, խիղախ Քամերոնը վերջապես տեսավ Ատլանտյան օվկիանոսը և հասավ Սան Ֆիլիպպե դե Բենգուելա։ Երեք տարի և չորս ամիս տևող այդ ուղևորության ընթացքում մահացան նրա երկու ուղեկիցները՝ դոկտոր Դելլոնը և Ռոբերտ Մոֆան։
Անգլիացի Քամերոնին գրեթե անմիջապես փոխարինեց ամերիկացի Հենրի Մորլանդ Սթենլին՝ այդ հայտնագործությունների ճանապարհին։ Հայտնի է, որ «Նյու-Յորք Հերալդի» այդ աներկյուղ թդթակիցը, ուղարկված լինելով Լիվինգսթոնին որոնելու, նրան գտավ 1871 թ․ հոկտեմբերի 30-ին Ուջիջիում, Տանգանիկա լճի ափին։ Սակայն այն, ինչ որ այնքան հաջողությամբ կատարվել էր մարդկայնության տեսակետից, Սթենլին ուզեց վերսկսել ի սեր աշխարհագրական գիտության։ Այս անգամ նրա նպատակն էր կատարելապես ծանոթանալ Լուալաբային, որը նա տեսել էր հարևանացիորեն։ Քամերոնը դեռևս կորած էր Կենտրոնական Աֆրիկայի նահանգներում, երբ Սթենլին, 1874 թ․ նոյեմբերին, հեռանալով արևելյան ծովափից՝ Բագումոյից, քսանմեկ ամիս հետո, 1876 թ․ օգոստոսի 24-ին, դուրս եկավ Ուշիշիից, որը ծաղկի համաճարակից ամայացել էր, յոթանասունչորս օրում անցավ լճից մինչև Նիանգվե ընկած տարածությունը (Նիանգվեն ստրուկների մեծ շուկա է, որտեղ եղել էին Լիվինգսթոնը և Քամերոնը) և ականատես էր եղել սոսկալի կոտորածների, որոնք տեղի էին ունենում մարունգների և մանիուեմաների երկրում՝ Զանզիբարի սուլթանի սպաների ձեռքով։
Այնուհետև Սթենլին ձեռնարկեց Լուալաբայի ափերի հետազոտության գործը և հասավ մինչև նրա գետաբերանը։ Նիանգվեում նրա վարձած հարյուր քառասուն բեռնակիրները և տասնինը մակույկները կազմում էին նրա արշավախմբի անձնակազմն ու նյութական մասը։ Պետք էր սկզբի օրից պայքարել Ուգուզուի մարդակերների դեմ, ինչպես նաև մակույկները տեղափոխել գետի անանցանելի սահանքները շրջանցելու համար։ Հասարակածի մոտ, այն կետում, որտեղ Լուալաբան թեքվում է դեպի հյուսիս-հյուսիս-արևելք, բնիկների հիսունչորս մակույկներ հարձակվեցին Սթենլիի փոքր նավատորմի վրա, բայց Սթենլիին հաջողվեց նրանց փախուստի մատնել։ Այնուհետև քաջարի ամերիկացին, հասնելով հյուսիսային լայնության երկրորդ աստիճանին՝ հաստատեց, որ Լուալաբան ուրիշ բան չէր, եթե ոչ Վերին Զաիրը կամ Կոնգո գետը, և նկատեց, որ, հետևելով նրա հոսանքին, ուղիղ դեպի ծովը կգնար։ Այդպես էլ արեց՝ համարյա ամեն օր կռվելով գետափնյա ցեղերի դեմ։ 1877 թ․ հունիսի 3-ին, Մասասայի սահանքներով անցնելիս, նա կորցրեց իր ընկերներից մեկին՝ Ֆրանցիս Պոկոկին, իսկ ինքն էլ հուլիսի 18-ին իր մակույկով քշվեց մինչև Մբելո ջրվեժը և հրաշքով միայն ազատվեց մահից։
Վերջապես, օգոստոսի 6-ին Հենրի Սթենլին հասավ Նի Սանդա՝ ծովափից չորս օրվա հեռավորության վրա։ Երկու օր հետո Բանցա-Մբուկսում ստացավ իրեն սպասող կենսամթերքը, որն ուղարկել էին Էմբոբայի երկու առևտրականներ, և նա կարողացավ վերջապես հանգստանալ ծովափի այդ փոքր քաղաքում, երեսունհինգ տարեկան հասակում արդեն ծերացած՝ հոգնածությունից և զրկանքներից, աֆրիկյան մայրցամաքը ամբողջովին անցնելուց հետո, մի ուղևորություն, որը իր կյանքից խլել էր երկու տարի ինն ամիս։ Բայց Լուալաբայի ընթացքը ուսումնասիրվել էր մինչև Ատլանտյանը, և եթե Նեղոսը հյուսիսի մեծ զարկերակն էր, Զամբեզին՝ արևելյան մեծ զարկերակը, այժմ հայտնի էր, որ Աֆրիկայի արևմուտքում կար նաև երրորդ, աշխարհի ամենից մեծ գետերից մեկը՝ չորս հագար վեց հարյուր հիսուն կիլոմետր երկարությամբ։ Այգ Այդ գետը, որ իր հոսանքի տարբեր մասերում կրում է Լուալաբա, Ջաիր և Կոնգո անունները, Մեծ լճերի շրջանը միացնում է Ատլանտյան օվկիանոսին։
Սակայն այս երկու ուղեգծերի՝ Սթենլիի ուղեգծի և Քամերոնի ուղեգծի միջև գտնվող Անգոլայի նահանգը համարյա անծանոթ էր 1873 թ․ այն միջոցին, երբ «Պիլիգրիմը» կորել էր Աֆրիկայի ծովափում։ Նրա մասին հայտնի էր միայն այն, որ Անգոլան արևմտյան գերեվաճառության բեմ էր ներկայացնում՝ Վիհեի, Կասանգայի և Կազոնգեի շուկաների շնորհիվ։
Իսկապես որ դրությունը սոսկալի էր։
== II․ Հարրիսը և Նեգորոն ==
Անտառում Դիկ Սենդի և նրա ուղեկիցների վերջին դադարը անելու հաջորդ օրը երկու հոգի միմյանց հանդիպեցին երեք մղոն հեռավորության վրա, ըստ նախապես կայացած համաձայնության։
Այդ երկու հոգին Հարրիսն ու Նեգորոն էին։ Հետագայում կտեսնենք, թե ինչպես էր պատահել, որ Անգոլայի ծովավաւմ ծովափում միմյանց պատահեցին Նոր Զելանդիայից վերադարձող պորտուգալացին և ամերիկացին, որն իր գերվաճառության գործերով հաճախ երթևեկում էր Արևմտյան Աֆրիկայի այս նահանգում ։
Հարրիսն ու Նեգորոն նստել էին մեծ թզենու տակ, արագահոս գետակի ափին, որը հոսում էր պապիրուսի կրկնակ պատվարի միջով։
— Ինչպիսին դու կստանայիր Դիկ Սենդից, եթե երևայիր նրա հրացանից երկու հարյուր մետր հեռավորության վրա։ Պետք է ասել, որ լավ կրակող է պատանի բարեկամը, և յուրատեսակ քաջ տղա է։
― Ինչ քան Ինչքան էլ քաջ լինի Հարրի՛ս, նա թանկ կվճարի իր վիրավորանքների համար,— պատասխանեց Նեգորոն, որի դիմագծերը վայրագ տեսք ստացան։
— Լավ,— շշնջաց Հարրիսը,— բարեկամս, նույնն ես մնացել։ Ճամփորդությունները քեզ չեն փոխել։
— Ցմահ բանտարկության՝ Սան-Պաոլո դե Լոանդայում։
— Չար սատանա,— բացականչեց Հարրիսը,— ցմահ բանտարկությա՜ն․ զնդա՜ն, տխուր տեղ այնպիսի մարդկանց համար, որոնք, ինչպես մենք, սովոր են բաց օդում ապրել: ապրել։ Ես կախաղանը կնախընտրեի։
— Կախաղանից փախչել չի կարելի,— պատասխանեց Նեգրոն,— մինչդեռ բանտից․․․
— Այո, Հարրիս։ Բանտարկվելուց միայն տասնհինգ օր հետո ինձ հաջողվեց պահվել Նոր Զելանդիայի Օքլենդ նավահանգիստը մեկնող նավի ամբարում։ Ջրի տակառը և պահածոյի արկղը, որոնց արանքում խցկվել էի, ինձ ուտելիք և խմելիք տվեցին ուղևորության ամբողջ ընթացքում։
Օ՜հ, ես սաստիկ տանջվում էի, որ չէի կարողանում դուրս գալ, երբ նավը հեռացավ ափից։ Բայց եթե անզգույշ լինեի և դուրս գայի, ինձ կրկին իսկույն նավամբարը կվերադարձնեին, և տանջանքը նույնը կլիներ։ Բացի դրանից, Օքլենդ հասնելով՝ ինձ ն որից նորից կհանձնեին, անգլիական իշխանություններին և ի վերջո կվերադարձնեին Լոանգայի զնդանը․ կամ գուցե կախեին, ինչպես դու ես ասում։ Ահա թե ինչու ես գերադասեցի ճանապարհորդել ծպտված։
― Եվ առանց տոմսի,— բացականչեց Հարրիսը ծիծաղելով,— այդ մեկը ազնվություն չէ, բարեկամ։ Փորը կշտացնել և ձրի ճամփորդել․․․
— Իսկ ի՞նչ ես մտադիր անել,— հարցրեց Հարրիսը։
— Ինչ եմ ուղում ուզում անե՜լ,― պատասխանեց Նեգորոն։― Այդ հարցին պատասխանելուց առաջ մի քանի տեղեկություններ տուր մեր տիրոջ՝ գերեվաճառ Ալվեցի մասին, որին չեմ տեսել երկու տարուց ի վեր։
— Օ՜, ծերունի սրիկան հիանալի է զգում իրեն,— պատասխանեց Հարրիսը,— և շատ կուրախանա քեզ տեսնելով։
— Տիկին Ուելդոնին ընկերակցող նեգրերին,— պատասխանեց Նեգորոն։— Ծերունի Թոմը գուցե մեծ արժեք չունի, բայց մյուս չորսը հուժկու մարդիկ են և թանկ կարժենան Կազոնդեի շուկայում։
— Անտարակույս, Նեգորո՛,— պատասխանեց Հարրիսը։— Լավ կազմվածքի տեր չորս նեգրեր, որոնք սովոր են աշխատելու և չեն նմանվում երկրի խորքից եկած անտաշներին։ Կասկած չկա, որ նրանց թանկ կծախես։ Ամերիկայում ծնված և Անգոլայի շուկան ուղարկված ստրուկներ, դա հազվագյուտ ապրանք է։ Բայց,— ավելացրեց ամերիկացին,— դոլ դու չասացիր․ մի՞թե «Պիլիգրիմի» վրա դրամական որևէ գումար չկար։
— Օ՜հ, ընդամենը մի քանի հարյուր դոլլար, որը ես փրկեցի։ Բարեբախտաբար, ապագայում որոշ եկամուտներ եմ սպասում․․․
― Նեգորո՛, մի՞թե շունը այդպես ատում էր քեզ,― ասաց Հարրիսը։
— Գուցե, Հարրիս, բայց արդեն վերջ տրվեց այդ ատելությանը:ատելությանը։
— Իսկ ի՞նչ էր այդ ատելության պատճառը, բարեկամ։
Մի քանի րոպե հետո երկու բարեկամները հետևելով գետակի հոսանքին՝ անտառի միջով ուղղվեցին դեպի Կուանզա։
== III․ Ճանապարհին ==
Մինչդեռ հիշողության մեջ համառորեն վերականգնում էր անբացատրելի ուղևորության դեպքերը։
Դիկը հիշեց, թե ինչպես ջարդվեց առաջին կողմնացույցը, ինչպես լագի պարանը կարվեցկտրվեց, որի հետևանքով հնարավոր չէր ստուգել «Պիլիգրիմի» արագությունը։
«Այո,— մտածում էր Դիկ Սենդը,— նավի վրա միայն մի կողմնացույց էր մնացել, որի ցուցումները չէի կարող ստուգել․․․ հետո, մի գիշեր արթնացա ծերունի Թոմի ճիչից․․․ Նեգորոն նավախելում էր․․․ ընկել էր կողմնացույցի արկղի վրա․․․ մի՞թե միտումնավոր չէր»։
Բայց ո՞վ էր այդ չարագործը։ Եղե՞լ էր ծովային, թեև միշտ ժխտում էր այդ։ Ընդունա՞կ էր հղանալու այդ կեղտոտ դավադրությունը, որը պատճառ պետք է դառնար առագաստանավի՝ Աֆրիկայի ափն ընկնելուն։
Այսպես թե այնպես, եթե դեռևս որոշ մութ կետեր կային անցյալում, ներկան պարզ էր։ Պատանու համար ավելի քան որոշ էր, որ գտնվում էր Աֆրիկայում և շատ հավանական է Անգոլայի չարագուշակ նահանգում, ծովափից ավելի քան հարյուր մղոն հեռու։ Նրա համար պարզ էր նույնպես, որ Հարրիսը դավաճան էր։ Այդ բոլորը հանգում էին այն ճշմարտության, որ ամերիկացին և պորտուգալացին վաղուց էին ծանոթ, որ ճակատագրական պատահմունքը նրանց միացրել էր այդ ծովավաւմծովափում, որ նրանք միասին էին սարքել դավադրությունը, որի հետևանքն այնքան աղետալի պետք է լիներ նավաբեկյալների համար։
Հարցն այն էր, թե ի՞նչ նպատակ ունեին այդ չարագործ միջոցառումները։ Կարելի՞ էր ընդունել, որ Նեգորոյի նպատակն էր ձեռք գցել Թոմին և նրա ընկերներին ու վաճառել որպես ստրուկ գերեվաճառության այս երկրում։ Հավանական էր նաև, որ պորտուգալացին ատելությամբ լցված Դիկ Սենդի նկատմամբ, ուզում էր վրիժառու լինել նրանից, բայց տիկին Ուելդոնը և փոքր երեխան․ ի՞նչ էր ուզում այդ չարագործը նրանցից։
— Միշտ և ամեն բանում, պարո՛ն Դիկ։
Դիկ Սենդը որոշել էր իր անելիքը։ անելիքը, որին հավանություն տվեց ծերունի նեգրը։ Բարեբախտաբար Հարրիսի դավաճանությունը շուտ էր բացվել, նախքան գործի անցնելը, ուրեմն պատանին ու նրա ընկերները անմիջական վտանգի տակ չէին։ Արդարև, ստրուկների թողած իրերը և առյուծի անսպասելի մռնչյունն ստիպել էին ամերիկացուն անհետանալ հանկարծ։ Նա զգացել էր, որ դիմակը պատռված է, և փախել էր՝ հավանաբար չհասցնելով փոքրիկ խմբին տանել այնտեղ, որտեղ պետք է հարձակման ենթարկվեր։ Ինչ վերաբերում է Նեգորոյին, որի ներկայությունը անկասկած զգացել էր Դինգոն՝ ուղևորության վերջին օրերին, միացած կլիներ Հարրիսին միասին գործելու համար։ Համենայն դեպս հարձակումը տեղի կունենար միայն մի քանի ժամից հետո, պետք էր օգտվել հանգամանքից։
Միակ խնդիրն էր ծովափ հասնել ինչքան կարելի էր շուտ, և այդ ծովափը պիտի լիներ, ինչպես պատանին իրավամբ կարծում էր, Անգոլայի ծովափը։ Ծովափ հասնելուց հետո Դիկ Սենդը մտածում էր ուղղվել դեպի հյուսիս կամ դեպի հարավ, հասնելու համար պորտուգալական հիմնարկները, որտեղ իր ընկերները ապահով կարող էին սպասել, մինչև որևէ միջոց գտնեին հայրենիք վերադառնալու։
Այն գետի ակունքը, որը թափվում էր Ատլանտյան օվկիանոսը «Պիլիգրիմի» խորտակման վայրի մոտ, չէր կարող այդ նահանգի ո՛չ շատ հյուսիսում, ո՛չ շատ արևելքում լինել, քանի որ լեռնաշղթան, որը նրանք շփոթել էին Անդերի հետ, հորիզոնը փակում էր երկու կողմերից։ Ուրեմն կա՛մ գետը իջնում էր այդ բարձրություններից, կա՛մ թեքվում էր դեպի հարավ, և երկու դեպքում էլ Դիկ Սենդը չէր ուշանա հասնել գետի հոսանքին։ Գուցե և այդ գետից առաջ, իսկ դրան կարելի էր գետ անվանել, քանի որ ուղիղ օվկիանոսն էր թափվում, նրանք կհանդիպեին նրա վտակներից մեկին, որը բավական կլիներ փոքրիկ խմբի տեղափոխման համար։ Համենայն դեպս մոտակայքում մի որևէ գետ պետք է լիներ։
Արդարև, ուղևորության վերջին մղոնների ընթացքում հողի բնույթը փոխվել էր։ Բարձունքները ցածրանում և խոնավանում էին։ Այս ու այնտեղ հոսում էին նեղ վտակներ, որոնք ցույց էին տալիս, թե հողի ներքին շերտերում ջրի առատ պաշար կար։ Ուղևորության վերջին օրը ճանապարհն անցնում էր այդ գետակներից մեկի կողքով, որը նորից գտնելը ո՛չ դժվար էր, ո՛չ էլ շատ Ժամանակ ժամանակ էր պահանջում։ Հավանական է, որ չէր կարելի նրա հեղեղման հոսանքով նավարկել, բայց դժվար չէր լինի հասնել գետաբերանին՝ նավարկելով մի ավելի լայն, հետևապես ավելի նավարկելի վտակով։
Այդ էր այն շատ պարզ ծրագիրը, որի վրա կանգ առավ Դիկ Սենդը ծերունի Թոմի հետ խորհրդակցելուց հետո։
― Մի՞թե առաջ է անցել,— նորից հարցրեց տիկին Ուելդոնը։
— Հարրիսը փախավ, տիկին Ուելդոն,— պատասխանեց Դիկ Սենդը,— նա դավաճան էր և Նեգորոյի հետ համաձայնած՝ մեզ բերեց այստեզ։այստեղ։
— Ի՞նչ նպատակով,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ուրեմն այդ ֆերման․․․
— Ո՛չ մի ֆերմա, n՛չ ո՛չ մի ավան, ո՛չ մի գյուղ չկա շրջակայքում,— պատասխանեց Դիկ Սենդը։— Տիկին Ուելդոն, կրկնում եմ, որ պետք է վերադառնալ ծովափ։
— Միևնույն ճանապարհո՞վ, Դի՛կ․․․
— Ոչ, տիկին Ուելդոն, որևէ գետի հոսանքով, որ մեզ ծովը կհասցնի՝ առանց հոգնեցնելու և առանց վտանգի։ Եվս մի քանի մղոն ոտքով, և չեմ կասկածում, որ․․․
— Օ՜հ, ես ինձ լավ եմ զգում, Դի՛կ— Դի՛կ,— պատասխանեց տիկին Ուելդոնըհ Ուելդոնը, ծառանալով իր տկարության դեմ,— ես կքայլեմ ու կտանեմ երեխային․․․
— Մենք այստեղ ենք, տիկին Ուելդոն,— պատասխանաեց Բաթը,— և ձեզ ևս կտանենք։
— Այո, այո․․․— ավելացրեց Օստինը,— ծառի երկու ճյուղ, տերևներից պատրաստված ներքնակ․․․
— Շնորհակալություն բարեկամներս,— պատասխանեց աիկին տիկին Ուելդոնը,— իսկ ես ուզում եմ քայլել․․․ կքայլեմ։ Մեկնե՛նք։
— Այո մեկնենք,— կրկնեց պատանին։
— Իսկ Դինգո՞ն։
— Իսկապես, Դինգոն չկա,— պատասխանեց Հերկուլեսը և հուժկու ձայնով մի քանի անգամ ավեց տվեց շան անունը։
Ոչ մի հաչոցի ձայն չլսվեց։
— Եթե, սակայն, Դինգոն չկանխի ու չխեղդի նրան,— պատասխանեց Բաթը։
— Կարոդ Կարող է պատահել,— ասաց պատանին։— Բայց մենք չենք կարող Դինգոյին սպասել, եթե, ողջ է, խելացի կենդանին կգտնի մեզ․ առաջ շարժվենք։
Շատ շոգ էր․ վաղ առավոտվանից ծանր ամպերը ծածկել էին հորիզոնը։ Օդում փոթորկի նշաններ կային։ Հավանաբար օրը չէր վերջանա առանց ամպրոպի։ Բարեբախտաբար, անտառը, որ այժմ թեև ավելի նոսր էր, որոշ չափով հովացնում էր գետինը։ Այս ու այնտեղ, մացառուտների մեջ, ընդարձակ բացատներ էին առաջացել ծածկված բարձր և կոշտ խոտով։ Որոշ տեղեր արդեն քարացած ծառի բները թափվել էին գետնին, որը ցույց էր տալիս այդ հողերի քարածխային բնույթը, ինչպես հաճախ պատահում է աֆրիկյան մայրցամաքում։ Անտառի բացատների կանաչ գորգի վրա երևում էին կարմիր խոլորձները, դեղին և կապույտ իմբիրները, փարթամ և դալուկ լոբելիները, որոնց անընդհատ այցելում էին նրանց բեղմնավորող միջատները։
Ծառերը այլևս անանցանելի զանգված չէին, սակայն ավելի այլազան էին։ Այնտեղ աճում էին յուղատու արմավենիներ, որոնք արժեքավոր յուղ էին տալիս, բամբակենիներ՝ ութից տասը ոտնաչափ բարձրությամբ ցողուններով։ Կոպտալ կոչվող հոտավետ ձյութը հոսում էր ծառերի խոռոչներից, որոնք որոշ միջատներ են փորում։ Մի տեղ բարձրանում էր կիտրոնենին, մի ուրիշ տեղ նռնենին և բազմաթիվ այլ տեսակի թփեր, որոնք Կենտրոնական Աֆրիկայի այդ սարահարթի հարուստ պտղաբերության ապացույց էին։ Օդում զգալի էր վանիլի դուրեկան բուրմունքը, բայց չէր իմացվում, թե ինչ թփուտից էր առաջանում դա։
Բոլոր այդ ծառերը և տունկերը կանաչ ու դալար էին, թեև երաշտի շրջանն էր, և միայն հազվադեպ անձրևներ էին ոռոգում այդ փարթամ հողերը։ Տենդի շրջանն էր, բայց, ինչպես նկատել էր Լիվինգսթոնը, նրանից կարելի է բուժվել փախչելով վարակի օջախից։ Դիկ Սենդին հայտնի էր մեծ ճանապարհորդի այդ դիտողությունը և հույս ուներ, որ այդպես կլիներ նաև փոքրիկ Ջեկի համար։ Այդ մասին նա հայտնեց տիկին Ուելդոնին՝ նկատելով, որ տենդը չէր կրկնվել իր սովորական ժամանակին, և երեխան հանգիստ պառկել էր Հերկուլեսի գրկում ։գրկում։
Փոքրիկ խումբը առաջ էր գնում զգուշությամբ և արագ։ Երբեմն գետնի վրա երևում էին մարդկանց և կենդանիների թարմ հետքեր։ Մացառների և փշոտ թփերի տրորված կամ ջարդված ճյուղերը հնարավորություն էին տալիս ավելի հեշտ առաջ գնալ։ Բայց ընդհանրապես բազմաթիվ խոչընդոտներ, որ պետք էր ճանապարհից վերացնել, ուշացնում էին փոքրիկ խմբին և դժգոհություն պատճառում Դիկ Սենդին։ Միմյանց փաթաթված պատատուկները, որոնց իրավացիորեն համեմատել էին նավի կայմերի խճճված սարքին, զանազան թփեր, որոնք նմանվում էին դամասկոսյան կեռ սրերի՝ ծածկված երկար փշերով, հիսունից վաթսուն ոտնաչափ երկարությամբ օձաձև բույսեր, որոնք ընդունակ են շրջվելու, որպեսզի սուր փշերով խայթեն անցորդին։ Նեգրերը տապարի հարվածներով կտրում էին բոլոր այդ արգելքները, բայց պատատուկները երևան էին գալիս անընդհատ, սկսած գետնի երեսից մինչև ամենաբարձր ծառերի գագաթը՝ փաթաթվելով նրանց։
Տիկին Ուելդոնը ուղիղ Դիկ Սենդի աչքերին էր նայում այն միջոցին, երբ նա խոսում էր։ Պատանու աչքերի առույգ արտահայտությունը նրա բարոյական ուժն ու կամքն էին արտացոլում։ Նրան նայելով, դիտելով իրեն այնքան նվիրված ազնիվ նեգրերին՝ ինքը, միաժամանակ կին և մայր, չէր ուզում դեռևս հուսահատվել։ Եվ ինչո՞ւ լքվել, չէ՞ որ կարծում էր, թե հյուրընկալ երկրում է գտնվում։ Հարրիսի դավաճանությունը չէր կարող, նրա կարծիքով, լուրջ հետևանքներ ունենալ։ Դիկ Սենդը գուշակում էր նրա մտքերը և ստիպված էր գլուխը խոնարհել։
== IV․ Անգոլայի դժվարին ճանապարհներով ==
— Այո, Դիկ, մեկնենք,— պատասխանեց տիկին Ուելդոնը։
Ճամբարը հավաքեցին, և երթը սկսվեց միևնույն կարգով։ Պետք եղավ անցնել պուրակի միջով՝ չկորցնելու համար գետակի հոսանքը։ ժամանակին Ժամանակին այդտեղ արահետներ էին եղել, սակայն այժմ դրանք «մեռած» էին, ըստ բնիկների արտահայտության, այսինքն՝ մոլախոտերն ու փշերը ծածկել էին։ Հարկ եղավ մեկ մղոն գնալ այդպիսի ծանր պայմաններում և երեք ժամ կորցնել։ Նեգրերը աշխատում էին անընդհատ։ Հերկուլեսը Ջեկին դնելով Նանի գիրկը՝ մասնակցեց աշխատանքին և ինչպե՜ս աշխատեց։ Նա աղմկալից շնչում էր՝ «հա՛ն», «հա՛ն» անելով, կացինը բարձրացնում և իջեցնում էր այնպիսի թափով, որ բացատ էր առաջանում նրա առաջ, կարծես այդ հսկան լափող կրակ լիներ։
Բարեբախտաբար, այդ հոգնեցուցիչ աշխատանքը երկար չտևեց։ Առաջին մղոնը անցնելուց հետո պուրակում մի լայն անցում հայտնվեց, որը շեղակի հասնում էր գետակին և շարունակվում էր գետափով։ Փղերի արահետ էր դա, և այդ կենդանիները, որ հարյուրներով էին լինում, անկասկած, սովոր էին անցնել անտառի այդ մասով։ Ահագին թանձրամորթների ոտքերը խոռոչներ էին առաջացրել անձրևներից թրջված հողի վրա։
Տիկին Ուելդոնը նայում էր առանց տեսնելու։ Դիկ Սենդը դողում էր՝ մտածելով, որ դեռատի կինը կարող էր հարցեր տալ, իսկ պատանին հույս ուներ, որ նրան ծովափ կհասցնի՝ առանց հայտնելու, թե Հարրիսի դավաճանությունը իրենց մոլորեցրել էր աֆրիկյան մի նահանգում։ Բարեբախտաբար, տիկին Ուելդոնը իրեն հաշիվ չէր տալիս իր շուրջր տեսածի մասին։ Նա ինքը ուզեց գրկել երեխային, և քնած փոքրիկ Ջեկը կլանում էր նրա ամբողջ ուշադրությունը։ Նանը քայլում էր նրա կողքից, և ո՛չ մեկը, ո՛չ մյուսը պատանուն չտվեցին այն սոսկալի հարցերը, որից նա այնքան վախենում էր։ Իսկ ծերունի Թոմը գնում էր աչքերը գետնին հառած՝ նա շատ լավ էր հասկանում, թե ինչու անտառի այդ ուղու վրա մարդկային ոսկորներ են թափված։
Նրա ընկերներր ընկերները նայում էին աջ ու ձախ՝ զարմացած հայացքով, նրանց թվում էր, թե անցնում են անվերջանալի գերեզմանոցով, որտեղ երկրաշարժը տակնուվրա էր արել գերեզմանները* , բայց անցնում էին լռելյայն։
Մինչ այս, մինչ այն, գետակի հունը խորանում և լայնանում էր, հոսանքը նվազ արագահոս էր դարձել։ Դիկ Սենդը հույս ուներ, որ կամ գետակը շուտով նավարկելի կդառնա, կամ շատ չանցած կթափվի դեպի Ատլանտյանը հոսող ավելի մեծ գետի մեջ։
Իսկապես էլ խեղճ մարդը ոտքը դրել էր տիղմոտ փոսի վրա և մինչև մեջքը խրվել էր կպչուն ցեխի մեջ։ Նրան դուրս բերեցին այդ ցեխից, և չնայած ամբողջովին տղմաշաղախ էր եղել, սակայն գոհ էր, որ միջատներով թանկագին տուփը չէր վնասվել։ Ակտեոնը կանգնեց նրա կողքին ձախորդ կարճատեսին որևէ նոր անկումից ետ պահելու համար։
Պետք է ասել, որ կուզեն Բենեդիկտը անհաջող փոս էր ընտրել։ Երբ նրան դուրս բերեցին, այդ ցեխոտ հողից մեծ քանակությամբ պղպջակներ բարձրացան գետնի երես և պայթելով, խեղդող գազեր արձակեցին։ Լիվինգսթոնը, որ մի քանի անգամ մինչև կուրծքը խրվել էր այդ տիղմի մեջ, այդ հողերը համեմատում էր խոշոր սպունգների հետ, որոնց վրա ոտք դնելիս ջրի բարակ հոսանքներ էին ցայտում։ Այդ վայրհրով վայրերով անցնելը խիստ վտանգավոր էր։
Կես մղոն տարածություն Դիկ Սենդն ու նրա ուղեկիցները քայլում էին այդ սպունգանման հողի վրայով։ Մի տեղ տիկին Ուելդոնը ստիպված էր կանգ առնել, մինչև սրունքի կեսը խրվել էր տիղմի մեջ։ Հերկուլեսը, Բաթը և Օստինը, ցանկանալով նրան ազատել տղմոտ դաշտով անցնելու անախորժությունից ու հոգնությունից՝ բամբուկից պատգարակ պատրաստեցին, և երիտասարդ կինը համաձայնեց տեղ գրավել դրա վրա։ Փոքրիկ Ջեկը նստեց նրա ծնկներին, և փոքր խումբը շտապեց հեռանալ այդ կործանարար վայրից։
Այդ միջոցին շոգն անտանելի էր դառնում, և դժվար կլիներ դիմանալ, եթե չլինեին խիտ, անձրևաբեր ամպերը, որոնք ծածկում էին արևի ճառագայթները։ Հեռավոր շանթերը սկսում էին պատռել օդը, և ամպրոպի խուլ ձայնը դղրդում էր երկնքի խորքում։ Ահարկու փոթորիկ էր սպասվում։
Բնական աղետները սոսկալի են Աֆրիկայում, հեղեղանման անձրևներ, փոթորիկներ, որոնց չեն դիմանում ամենաուժեղ ծառերն իսկ, միմյանց հաջորդող շանթահարություն։ Դիկ Սենդին հայտնի էր այդ բոլորը, ուստի և նա շատ մտահոգ էր։ Չէր կարելի գիշերը բաց օդում անցկացնել, դաշտր դաշտը ողողվելու վտանգի տակ էր, և ոչ մի բարձունք չկար, որի վրա հնարավոր լիներ պատսպարվել։
Բայց ինչպե՞ս կարելի էր պատսպարվել այս ամայի ցածրադիր հովտում, որտեղ ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկար։
Սակայն հյուսիսում քիչ բարձր բլուրները կարծես սահմանափակում էին ճահճոտ հովիտը։ Կարծես հողամասի էջքի սահմանագիծը լիներ դա։ Մի քանի ձառեր աղոտ լույսով երեվում երևում էին հորիզոնի՝ ամպերից զերծ ավելի լուսավոր ֆոնի վրա։
Այնտեղ, եթե ապաստարան էլ չճարվեր, փոքր խումբը գոնե ջրհեղեղի տակ ընկնելու վտանգի տակ չէր լինի։ Այնտեղ էր գուցե փոքր խմբի փրկությունը։
Այդ խոսքերը քաջալերում էին խիզախ մարդկանց և, չնայած հոգնածությանը, նրանք ավելի արագ էին առաջ գնում։
Երբ փոթորիկը պայթեց, նկատված վայրը դեռևս երկու մղոն հեռու էր։ Անձրևը չէր սկսվել առաջին փայլատակումներրի փայլատակումների հետ։ Եվ դա ավելի երկյուղալի էր։ Այդ միջոցին կատարյալ խավար էր տիրում, թեև արևը դեռևս մայր չէր մտել։ Բայց գոլորշու գմբեթը ցածրանում էր հետզհետե և սպառնում էր փուլ գալ, որը տեղատարափ անձրև էր նշանակում։ Կարմիր կամ կապույտ շանթերը ամենտեղ պատռում էին երկինքը և անանցանելի կրակի ցանցով ծածկում ամբողջ տափաստանը։
Քսան անդամ անգամ Դիկը և նրա ընկերները կայծակնահար լինելուց ազատվեցին՝ ծառազուրկ տափաստանի վրա, ուղևորները միակ դուրս ցցված կետերն էին և իրենց վրա կարող էին ընդունել էլեկտրական լիցքի հարվածները։ Ջեկը արթնանալով ամպի գոռոցի ձայնից՝ պահվեց Հերկուլեսի թևերի մեջ․ թեև շատ էր վախենում խեղճ փոքրիկը։ Բայց և այնպես չէր ուզում մորը ցույց տալ, որպեսզի նրան է՛լ ավելի չանհանգստացնի։ Հերկուլեսը մեծ քայլեր անելով հանդերձ՝ նրան քաջալերում էր, ինչպես կարող էր։
— Չվախենաք, փոքրի՛կ Ջեկ,— կրկնում էր,— եթե կայծակը մոտենա, ես նրան մի ձեռքով երկու կտոր կանեմ, ես կայծակից ավելի ուժեղ եմ։
Սակայն անձրևը շուտով կսկսվեր, և հեղեղը կթափվեր խտացած ամպերից։ Ի՞նչ կլիներ տիկին Ուելդոնի և նրա ուղեկիցների վիճակը, եթե որևէ ապաստարան չճարվեր։
Դիկ Սենդը մի րոպե կանդ կանգ առավ Թոմի կողքին և ասաց․
— Ի՞նչ անենք, Թոմ։
— Ի՞նչ պատահեց,— հարցրեց տիկին Ուելդոնը՝ մոտենալով ծերունի նեգրին։
— Մի ճամբար երևացք երևաց, տիկին Ուելդոն,— պատասխանեց Թոմը,— մի ճամբար․․․ կամ գուցե ավան, և մեր նավապետը գնաց ստուգելու նախքան մեզ այնտեղ առաջնորդելը։
Տիկին Ուելդոնը բավականացավ այդ պատասխանով։
Անցքը լայնացնելով Դիկ Սենդն ու նրա ընկերները ներս սողոսկեցին, իսկ Հերկուլեսը ամենից վերջը ներս մտավ։ Այդ րոպեին անձրևը այնպիսի ուժով էր թափվում, որ կարծես ուզում էր հանգցնել կայծակը։
Բայց ուղևորների համար տեղատարափն այլևս վտանգավոր չէր․ հաջող դիպվածը փոքր խմբին տվել էր այդ հաստատուն ապաստարանը, որն ավելի լավ էր, քան որևէ վրանք վրան, քան բնիկի հյուղակը։
Տերմիտների կոները, որ կառուցում են այնքան փոքր միջատները, ըստ լեյտենանտ Քամերոնի, նույնքան նշանավոր են, ինչքան Եգիպտոսի բուրգերը, որ կառուցել են մարդիկ։
Այդ նույնն է, որ ասենք, թե էվերեստը՝ Էվերեստը՝ Հիմալայի ամենաբարձրը ամենաբարձր գագաթը, մարդիկ են կառուցել։
== V․ Մրջնաբանության դաս՝ մրջնանոցում ==
— Ռազմատենչ տերմիտների,— առանց վարանելու պատասխանեց կուզեն Բենեդիկտը, հենց որ ծանոթացավ նրանց կառուցվածքի շինանյութի տեսակին։
Եվ իսկապես, պատերը, ինչպես ասացինք, կարմրավուն կավահողից էին շինված։ Եթե կառոլցված կառուցված լինեին գորշ կամ սև հողից, ապա կարելի կլիներ վերագրել դրանք «կծող տերմիտներին»։ Ինչպես երևում է՝ այս միջատներն այնպիսի վտանգավոր անուններ ունեն, որոնք դուր կգան կուզեն Բենեդիկտի նման երդվյալ միջատաբանին միայն։
Կոնի կենտրոնական մասը, որտեղ սկզբում տեղավորվել էր փոքր խումբը և որը կոնի ազատ տարածությունն էր կազմում, չէր կարող նրանց բոլորին ընդունել իր մեջ, սակայն միմյանց վրա դարսված հարկերում բավական թվով խցիկներ կային, որտեղ միջին հասակի մարդը կարող էր մի կերպ տեղավորվել։ Պատկերացրեք բաց արած դարակներ, որոնց մեջ կան միլիոնավոր բջիջներ՝ տերմիտների համար։ Այդ դարակները միմյանց վրա դարսված են ճիշտ այնպես, ինչպես շոգենավի խցիկներում քնելու համար հատկացված հարկերը։ Վերևի հարկի այդ արկղերում տեղավորվեցին տիկին Ուելդոնը, փոքրիկ Ջեկը, Նանը և կուզեն Բենեդիկտը։ Ներքևի հարկում կուչ եկան Օստինը, Բաթը, Ակտեոնը, իսկ Դիկ Սենդը, Թոմը և Հերկուլեսը մնացին կոնի ներքևի մասում։
— Նրանք նախատեսում էին, որ մենք կգրավենք իրենց բնակարանը,— պատասխանեց Հերկուլեսը ծիծաղելով։
— Ինչպե՜ս չէ,— առարկեց կուզեն Բենեդիկտը՝ վիրավորված ազնիվ նեգրի այդ պատասխանից։— Մի՞թե դուք ձեզ այնքան ուժեղ եք երևակայում, որ կարծում եք, թե կարող եք վտանգավոր լինել այդ քաջարի միջատների համար։ Այդ ցանցաթևավորների մի քանի հազարը ձեզ կարճ Ժամանակում ժամանակում կմախք կդարձներ, եթե ձեզ մեռած վիճակում պատահեր։
— Մեռած վիճակում, այո՛,— պատասխանեց Հերկուլեսը, որը չէր ուզում տեղի տալ,— բայց ողջ վիճակում ես նրանց բոլորին կճզմեմ։
Բոլորը քնած էին, անկասկած։ Միայն Դիկ Սենդն էր, որ չէր կարողանում քնել և հանգստանալ, որը նրան այնքան անհրաժեշտ էր։ Պատանին խորասուզված էր մտքերի մեջ, Նա մտածում էր իր ընկերների մասին, որոնց ուզում էր փրկել՝ ինչ գնով էլ լիներ, «Պիլիգրիմի» խորտակումով չէին վերջացել նրանց դաժան փորձությունները, և նոր, ավելի ևս սոսկալի վտանգներ էին սպասում նրանց, եթե բնիկների ձեռքն ընկնեին։
Իսկ ինչպե՞ս խուսափել այդ վտանգից, որն ամենավատը կլիներ ծովափ վերադառնալու ճանապարհին։ Պարզ էր, որ Հարրիսն ու Նեգորոն նրանց քարշ էին տվել հարյուր մղոն Անգոլայի խորքը չար դիտավորությամբ։ Բայց ի՞նչ էր այդ չարագործ պորտուգալացու նպատակը։ Ումի՞ց էր ուզում վրեժ ւուծել։ լուծել։ Պատանին մտքում միշտ կրկնում էր, թե միայն ինքն էր նրան հետապնդել և ահա նա վերհիշում էր «Պիլիգրիմի» վրա տեղի ունեցած բոլոր դեպքերը, խորտակված նավի և նեգրերի հանդիպումը, կետորսությունը, նավապետ Հուլի և անձնակազմի անհետ կորչելը։
Այդ դեպքերի հետևանքով Դիկ Սենդը տասնհինգ տարեկան հասակում նավապետ էր դարձել մի նավի, որի կողմնացույցն ու լագը շատ շուտով մեջտեղից վերացան Նեգորոյի ոճրագործ ձեռքով։ Պատանին վերհիշում էր, թե ինչպես էր իրեն հպատակեցրել լպիրշ խոհարարին՝ սպառնալով նրան բանտարկել կամ ատրճանակով գնդակահարել։ Ա՜խ, ինչո՞ւ էր ձեռքը վարանել այդ րոպեին։ Ինչ լավ կլիներ, եթե Նեգորոյի դիակը ծովը, նետած լինեին, ինչքա՜ն աղետալի դեպքեր տեղի չէին ունենա,ունենա։
Այդ մտքերով էր տարված պատանին։ Այնուհետև մի րոպե նա վերհիշեց այն փոթորիկը, որը վերջ տվեց «Պիլիգրիմի» ուղևորությանը։ Այդ միջոցին երևան եկավ դավաճան Հարրիսը, և Ամերիկայի հարավային նահանգը փոխվեց հետզհետե։ Բոլիվիան դարձավ ահռելի Անգոլա՝ իր ջերմոտ կլիմայով, գիշատիչ գազաններով, է՛լ ավելի վայրագ բնիկներով, բնիկներով։ Պիտի կարողանա՞ր փոքր խումբը այդ վտանգներից խուսափել դեպի ծովափ վերադարձին։ Այն գետը, որը Դիկ Սենդը փնտրում էր և հույս ուներ գտնել, կտանե՞ր ծովեզերք ավելի ապահով և ավելի հանզիստ։ Այդ մասին չէր ուղում ուզում կասկածել, քանի որ լավ գիտեր, թե հարյուր մղոն ճանապարհ գնալ այդ անհյուրընկալ շրջանում, անընդհատ վտանգների մեջ, անհնար էր։
«Բարեբախտաբար,— ասում էր ինքն իրեն,— տիկին Ուելդոնը և բոլորը չգիտեն, թե ինքա՜ն լուրջ է դրությունը։ Ծերունի Թոմը և ես միայն գիտենք, որ Նեգորոն մեզ բերեց նետեց Աֆրիկայի ծովափը, որ Հարրիսը մեզ տարավ Անգոլայի խորքերը»։
— Ես ամեն ինչ գիտեմ, խեղճ Դիկ, բայց չհուսահատվես․ աստված կարող է դեռ փրկել մեզ։ Թող նրա կամքը լինի։
== VI․ Ջրասույզ զանգը ==
Պարզ էր, որ դրանից ավելին չէր ուզում ասել, իսկ պատանին քաջություն չէր ունենա նրան ետ պահել։
Սակայն լույսը դեռևս չէր բացվում։ Ոչ մի շող չէր թափանցում կոնի ստորին անցքից։ Ամպրոպի դղրդյունը, որը խուլ կերպով լսվում էր կոնի հաստ պատերի միջով, ցույց էր տալիս, որ փոթորիկը չէր հանդարտվում։ Ականջ դնելով Դիկ Սենդը լսում էր, թե ինչպիսի ուժով էր անձրևը թափվում մրջնանոցի հիմքին, և որովհետև անձրևի խոշոր կաթիլները այլևս չէին խփվում կարծր հողին, ուրեմն կարելի էր եզրակացնել, թե ամբողջ տափաստանը ողողվել էր ջրով։
Ժամը մոտավորապես տասը կլիներ։ Այդ միջոցին Դիկ Սենդը դգացզգաց, թե ինչպես եթե ոչ իսկական քուն, ապա մի տեսակ թմրություն էր իջնում իր վրա։ Այսպես թե այնպես, նա մի քիչ կհանգստանար։ Սակայն այդ իսկ րոպեին հիշեց, որ գետին թափված կավահողը եթե թրջվեր, մուտքը կարող էր փակվել։ Այդ դեպքում օդը կդադարեր ներս հոսել, իսկ տասը հոգու շնչառությունը կարող էր օդը հագեցնել ածխաթթու գազով։
Ուստի Դիկ Սենդը իջավ հատակին, որը ծածկված էր բջիջների առաջին հարկի կավահողով։
— Պարոն Դիկ,— հարցրեց Բաթը,— ուզո՞ւմ եք մրջնանոցից դուրս գամ, կսուզվեմ ջրի մեջ և կաշխատեմ անցքից դուրս սահել․․․
— Ուզում եմ ես ինքս կատարել այդ փորձը,— պատասխանեց Դիկ Սենդը:Սենդը։
— Ոչ, պարո՛ն Դիկ, ոչ,— առարկեց ծերունի Թոմը,— թույլ տվեք՝ որդիս կատարի այդ գործը, և վստահ եղեք նրա վրա, իսկ եթե պատահի՝ նա չվերադառնա․․․ Ձեր ներկայությունը անհրաժեշտ է այստեղ։ Չմոռանանք տիկին Ուելդոնին և փոքրիկ Ջեկին,— ավելացրեց ցածր ձայնով։
Դիկ Սենդին չէին կապել որևէ ուրիշ ստրուկի հետ։ Որպես սպիտակամորթի, անկասկած, չէին համարձակվել նրան էլ ենթարկել ընդհանուր ռեժիմին։ Զինաթափ էին արել, բայց ձեռքերն ու ոտքերը ազատ էին թողել, սակայն հավիլդարներից մեկը հատկապես նրան էր հսկում։ Պատանին դիտում էր ճամբարը և ամեն րոպե սպասում, որ ահա, մի տեղից կերևան Նեգորոն և Հարրիսը․․․ բայց այդ հույսը չիրականացավ։ Սակայն նա ոչ մի կասկած չուներ, որ այդ չարագործներն էին կազմակերպել մրջնանոցի վրա կատարված հարձակումը։
Այդ պատճառով էլ նա մտածում էր, թե տիկին Ուելդոնին, փոքրիկ Ջեկին և կուզեն Բենեդիկտին տարած կլինեին մյուսներից անջատ՝ ամերիկացու կամ պորտուգալացու կարգադրությամբ և այս վերջիններից ո՛չ մեկին, ո՛չ մյուսին չտեսնելով, ինքն իրեն ասում էր, թե երկու դավադիրները գուցե ուղեկցում էին իրենց զոհերին։ Ո՞ւր էին տանում նրանց։ Ի՞նչ կանեին նրանց․ ահա պատանու ամենածանր հոգսը։ Դիկ Սենդը մոռանում էր իր սեփական վիճակը և մտռածում մտածում միայն տիկին Ուելդոնի և նրա հարազատների մասին։
Վիթխարի ժանտաթզենու տակ բանակած ճամբարը ութ հարյուր հոգուց պակաս չէր, որոնցից հինգ հարյուրը երկու սեռի ստրուկներ, երկու հարյուր զինվորներ, մեկ հարյուրն էլ բեռնակիրներ, ավարառուներ, պահակներ, հավիլդարներ, գործակալներ կամ պետեր էին։
Այդ քարավանի հինգ հարյուր հոգու մեջ հասակն առած քիչ տղամարդիկ կային։ Դրա պատճառն այն էր, որ ավարառությունը վերջացնելուց և գյուղը հրկիզելուց հետո քառասունից բարձր բոլոր տղամարդկանց անխնա կոտորում են կամ մոտակա ծառերից կախում։ Միայն երկու սեռի երիտասարդներն ու երեխաներն են հատկացվում շուկա հանելու նպատակին։ Այդ մարդորսություններից հետո տասից մեկը հազիվ է կենդանի մնում։ Այդպես է բացատրվում այն ահռելի մարդազրկությունը, որն անապատների է վերածում հասարակածային Աֆրիկայի ընդարձակ տարածությունները։
Այդ քարավանի չափահասների ու երեխաների «հագուստը» կազմված էր ծառի կեղևից պատրաստված քուրջի կտորից, որը տեղական լեզվով «մբուզու» էր կոչվում։ Այդպիսով, աներևակայելի ողբալի էր մարդկային արարածների այդ հոտի վիճակը։ Հոտը կազմված էր կանանցից, որոնց մարմինՆերը մարմինները ծածկված էր հավիլդարների մտրակի հարվածներից առաջացած վերքերով, վտիտ, նիհար, արնոտ ոտքերով երեխաներից, որոնց մայրերը փորձում էին տանել բեռի հետ միասին, երիտասարդներից, որոնք ամրացված էին աքսորական շղթայից ավելի տանջալի երկժանի ձողին։ Այո, այդ գրեթե կիսամեռ արարածների, այդ «էբենոսե կմախքների» տեսքը նույնիսկ վայրի գազանների գութր գութը կշարժեր, սակայն այդքան թշվառության դեմ անզգա էին մնում քարսիրտ արաբները և պորտուգալացիները, վերջիններս, եթե հավատանք լեյտենանտ Քամերոնին, շատ ավելի դաժան են<ref>Ահա թե ինչ է ասում Քամերոնը․ «Որպեսզի ձեռք բերվեն այս հիսուն կանայք, որոնք իբր թե պատկանում էին Ալվեցին, տասը ավան ավերվեցին․․․ Տասը ավան, որոնցից յուրաքանչյուրը հարյուրից երկու հարյուր բնակիչ ուներ, ընդհանուր թվով՝ հազար հինգ հարյուր հոգի, նրանցից մի քանիսը կարողացել էին փախչել, բայց մեծ մասը, գրեթե բոլորը, ոչնչացան բոցերի մեջ, սպանվեցին պաշտպանելով իրենց ընտանիքը, կամ քաղցից մեռան ջունգլիներում, կամ վայրի գազանները վերջ տվին նրանց տանջանքներին։ ․․․ Այս ոճիրները, որոնք տեղի են ունեցել Աֆրիկայի կենտրոնում այն մարդկանց կողմից, որոնք քրիստոնյա անունն են կրում և պորտուգալացի են համարվում, անհավատալի կթվար քաղաքակիրթ երկրների բնակիչներին։ Անկարելի է, որ Լիսաբոնի կառավարությունը տեղեկություն չունենա այն վայրագությունների մասին, որոնք գործադրված են իր դրոշակը կրող մարդկանց կողմից, և սրանք պարծենում են, որ նրա հպատակներն են»։ («Աշխարհի շուրջը») Հ․ Գ․ Պորտուգալիայում խիստ բողոքներ կան Քամերոնի այս հավաստումների դեմ։
</ref>։
Բայց պատանին կալանավոր էր։ Նրան մի գլուխ էին հաշվում այս նախիրի մեջ, որը հավիլդարները քշում էին Աֆրիկայի խորքերը։ Դինգոն էլ այդտեղ չէր, որպեսզի կարողանար Նեգորոյի հետքը գտնել, հայտներ նրա մոտենալը։ Միայն Հերկուլեսը կարող էր օգնության հասնել տիկին Ուելդոնին, բայց մի՞թե այդպիսի հրաշք կարելի էր հուսալ։
Դիկ Սենդը, այնուամենայնիվ, կառչում էր այդ մտքից։ Կրկնում էր մտքում, որ հուժկու նեգրը ազատ է։ Նրա անձնվիրության նկատմամբ ոչ մի տարակույս չէր կարող լինել։ Ինչ որ մարդկային ուժերից վեր չէր՝ Հերկուլեսը կաներ տիկին Ուելդոնի համար։ Այո, Հերկուլեսը կփորձեր գտնել նրանց հետքերը և հարաբերության մեջ մտնել նրանց հետ կամ եթե այդ հետքը չգտներ, կփորձեր հաղորդակցվել իր՝ Դիկ Սենդի հետ և գուցե իրեն փախցներ, աղատեր։ ազատեր։ Գիշերվա դադարներին, իր նման սև ստրուկներին խառնվելով գուցե կարողանար զինվորների զգոնությունը խաբել, հասնել իր մոտ, քանդել կապերը, տանել անտառ, և երկուսով միասին ազատ լինելով ինչե՜ր չէին կարող անել տիկին Ուելդոնի փրկության համար։ Այնուհետև գետի հոսանքով կարող էին հասնել մինչև ծովափ, որից հետո Դիկ Սենդը հաջողության նոր շանսերով և դժվարությունների ավելի մեծ ծանրությամբ վերստին կձեռնարկեր իր ծրագրի իրագործմանը, որը, դժբախտաբար, ընդհատվեց բնիկների հարձակումով։
Այդպիսով, պատանին հաջորդաբար մեկ հուսահատվում էր, մեկ հուսադրվում․ բայց ավելի շուտ նա չէր ընկճվում շնորհիվ անսպառ եռանդի, և շարունակ իրեն պատրաստ էր պահում ամենափոքր պատեհ առիթից օգտվելու համար։
Սակայն Դիկ Սենդը շուտով համոզվեց, որ քարավանը չէր ուշանա տեղ հասնել։ Թեև չէր հասկանում քարավանի պետերի խոսած լեզուն, որը կամ արաբերեն էր, կամ աֆրիկյան ինչ-որ բարբառ, բայց և այնպես նկատեց, որ խոսակցության ընթացքում հաճախ այդ շրջանի կարևոր մի շուկայի անունն էին տալիս։ Խոսքը Կազոնդեի մասին էր, և նրան քաջ հայտնի էր, որ այնտեղ ստրուկների մեծ առևտուր էր լինում։ Պատանին, բնականորեն, մտածեց, թե այդ շուկայում կվճռվեր կալանավորների բախտը՝ կամ ի նպաստ այդ շրջանի թագավորի, կամ՝ երկրի հարուստ գերեվաճառներից մեկի։ Մեզ հայտնի է, որ նա չէր սխալվում։
Պետք է ասել, որ Դիկ Սենդը ծանոթ լինելով ժամանակակից աշխարհագրության տվյալներին՝ բավական ճիշտ տեղեկություններ ուներ Կազոնդեի մասին։ Սան-Պաոլո դե Լոանզայից մինչև այդ քաղաքը եղած տարածությունը չորս հարյուր մղոնից ավելի չէր, և, հետևապես, Կուանզա գետի ափին տրված ճամբարից մինչև այդ շուկան հեռավորությունը ամենաշատը երկու հարյուր հիսուն մղոն կլիներ։ Դիկ Սենդն այդ հաշիվները մոտավոր տվյալներով էր անում՝ հիմք ունենալով այն ճանապարհը, որն անցել էր փոքր խումբը Հարրիսի առաջնորդությամբ։ Սովորական պայմաններում այդ տարածությունը կարելի էր անցնել տասից տասներկու օրում։ Սակայն նկատի ունենալով արդեն երկար ճանապարհ անցած քարավանի հոգնած վիճակը՝ պետք էր կրկնապտտկել այդ ժամանակը, ուրեմն կարելի էր ասել, թե երեք շաբաթում քարավանը կհասներ Կազոնդե։ Դիկ Սենդը շատ էր ցանկանում այդ խոհերին մասնակից դարձնել նաև Թոմին և մյուս ընկերներին։ Նրանց համար որոշ թեթևացում կլիներ, եթե իմանային, թե իրենց չէին քարշ տա Կենտրոնական Աֆրիկա, այն չարագույժ շրջանները, որտեղից դուրս գալու ոչ մի հույս չկա։ Բավական էր նրանց մոտով անցնելիս երկու թռուցիկ խոսք բաց թողնել, որպեսզի նրանք տեղյակ լինեին իրերի դրությանը։ հնարավո՞ր Հնարավո՞ր էր արդյոք այդ բանը։
Թոմը և Բաթը, դիպվածը միացրել էր հորը և որդուն, Ակտեոնը և Օստինը զույգ-զույգ միմյանց կապված, գտնվում էին ճամբարի աջ ծայրին։ Մի հավիլդար և տասներկու զինվոր հսկում էին նրանց։
Շատ հավանական է, որ ծերունի Թոմը գուշակեց Դիկ Սենդի միտքը։ Ցածր ձայնով նախազգուշացրեց ընկերներին, որ ուշադիր լինեն։ Նրանք տեղից չշարժվեցին, բայց այնպիսի դիրք ստացան, որ կարողանան լսել։
Քիչ հետո Դիկ Սենդը անտարբեր դեմքով քսանհինգ քայլի չափ առաջ գնաց։ Իր կանգնած տեղից նա կարող էր բղավել և լսելի լինել Թոմին, տալով Կազոնդեի անունը, ինչպես նաև ասել, թե մոտավորապես ինչքան կտևեր ուղևորությունը։ Սակայն ավելի լավ էր լրացնել տեղեկությունները և նրանց հետ համաձայնեցնել, թե ուղևորության ընթացքում ինչ դիրք բռննեն։ բռնեն։ Պատանին շարունակեց մոտենալ, նրա սիրտը արդեն արագ բաբախում էր, արդեն մոտեցել էր և միայն մի քանի քայլ էր մնացել նպատակին հասնելու համար, երբ հավիլդարը կարծես գուշակելով նրա մտադրությունը՝ հարձակվեց պատանու վրա։ Այդ խելագարի բարձրացրած աղաղակի վրա տասը զինվորներ վազեցին և Դիկ Սենդին կոպտորեն ետ քշեցին, իսկ Թոմին և մյուսներին քշեցին ճամբարի մյուս ծայրը։
Սաստիկ զայրացած Դիկ Սենդը հարձակվեց հավիլդարի վրա, կարողացավ նրա ձեռքից խլել հրացանր հրացանը և փորձեց ջարդել, սակայն յոթ կամ ութ զինվոր միանգամից հարձակվեցին, և նա ստիպված էր տեղի տալ։ Կատաղած զինվորները կսպանեին նրան, եթե քարավանի պետերից մեկը՝ բարձրահասակ, վայրագ դեմքով մի արաբ, նրանց չկասեցներ։ Այդ արաբը այն Իբն Խամիսն էր, որի մասին խոսել էր Հարրիսը։ Նա մի քանի խոսք ասաց, որը Դիկ Սենդը չկարողացավ հասկանալ, իսկ զինվորները, ստիպված լինելով ձեռքից բաց թողնել որսը՝ հեռացան։
Պարզ էր, որ մի կողմից խստիվ արգելված էր պատանուն հարաբերություն ունենալ իր ընկերների հետ և մյուս կողմից պատվիրված էր, որ նրա կյանքին ոչ մի վտանգ չհասնի։ Ո՞վ կարող էր այդպիսի կարգադրություններ անել, եթե ոչ Հարրիսը և Նեգորոն։
«Դուք ինձ քշում եք ստրկության, ուժը ձեր ձեռքումն է, բայց ես շուտով կմեռնեմ․ մահը կփրկի տանջանքից։ Սակայն ես մեռած տեղից էլ կբարձրանամ ու կսպանեմ ձեզ»։
== VIII․ Դիկ Սենդի հուշատետրից ==
Նրանք գնում էին միմյանց հետևից, վզերը անցկացրած այն ծանր երկժանու մեջ, որը գլխի ոչ մի շարժում չէր թույլատրում։ Մտրակը նրանց նկատմամբ նույնքան անխնա էր, ինչքան նրանց մյուս դժբախտ ընկերների նկատմամբ։
Բաթը, կապված իր հոր հետ, քայլում էր նրա առջևից, աշխատելով չցնցել լուծը, ոտքը դնելով գետնի վրա մեծ զգուշությամբ, որպեսզի հայրը կարողանա ավելի հանգիստ քայլել։ Մեկ-մեկ, երբ հավիլդարը մի քիչ ետ էր մնում, Բաթը մի քաջալերական խոսք էր ասում, որից մի քանիսն էր միայն լսում ծերունի Թոմը։ Որդին նույնիսկ դանդաղեցնում էր քայլերը, երբ զգում էր, թե Թոմը հոգնել էր։ Զավակի համար տանջանք էր, որ չէր կարողանում գլուխը դարձնել այնքան սիրելի հոր կողմը։ Ճիշտ է, Թոմը ավելի բախտավոր էր, որ կարողանում էր տեսնել տղային, բայց ինչպիսի գնով էր այդ բախտավորությունը։ Քանի՜-քանի՜ անգամ արցունքի խոշոր կաթիլները կաթել էին աչքերից, երբ հավիլդարի մտրակր մտրակը իջել էր Բաթի վրա։ Նրա համար այդ ավելի վատ էր, քան եթե այդ հարվածներն ինքն ընդուներ։
Օստինր և Ակտեոնը մի քանի քայլ հետևում էին՝ կապված միմյանց և խոշտանգվում էին ամեն րոպե։ Ա՜խ, ինչքա՜ն նախանձում էին նրանք Հերկուլեսին։ Ինչպիսի վտանգների էլ ենթարկված լիներ նա այս վայրենի երկրում, գոնե կկարողանար գործադրել իր ուժը և պաշտպանվել։
Պակաս վատ չէին վարվում նաև Նանի հետ։ Նա գնում էր կանանց խմբի հետ, քարավանի մեջտեղում։ Նրան շղթայել էին երկու երեխայի տեր մոր հետ․ երեխաներից մեկը ծծկեր էր, մյուսը՝ երեք տարեկան և հազիվ կարողանում էր քայլել։ Նանը, խղճալով նրանց, հանձն էր առել այդ փոքրիկի խնամքը, և խեղճ ստրկուհին արցունքն աչքերին շնորհակալություն էր հայտնել։ Այդպիսով նանը գրկել էր երեխային՝ ազատելով նրան ոչ միայն հոգնածությունից, որին չէր դիմանա, այլև հավիլդարի հարվածներից։ Բայց երեխան ծանր բեռ էր պառավ նանի համար, խեղճ կինը վախենում էր, թե ուժերը շուտով կդավաճանեին և այդ րոպեներին մտածում էր փոքրիկ Ջեկի մասին։ Նա նրան պատկերացնում էր մոր գրկում, հիվանդությունից նիհարած, բայց և այնպես ծանր կլիներ տիկին Ուելդոնի թույլ թևերի համար։ Որտե՞ղ էր նա այժմ։ Ի՞նչ վիճակում էր։ Պառավ աղախինը կտեսնե՞ր նրան արդյոք։
Դիկ Սենդին դրել էին քարավանի վերջում։ նա Նա չէր կարողանում տեսնել ո՛չ Թոմին, ո՛չ մյուս նեգրերին, ո՛չ էլ Նանին։ Երկար քարավանի գլուխն էր կարողանում տեսնել միայն, երբ անցնում էին հարթավայրով։ Նա քայլում էր՝ տխուր մտքերին անձնատուր եղած, որից սթափեցնում էին գործակալների ճիչերը։ Նա ո՛չ իր մասին էր մտածում, ո՛չ էլ այն դժվարությունների, որոնց դեռ պետք է ենթարկվեր, ո՛չ այն տանջանքների մասին, որ գուցե Նեգորոն վերապահել էր նրան։ Միայն տիկին Ուելդոնի մասին էր մտածում։ Պատանին իզուր էր գետնին, արահետների փշերի վրա, ծառերի ցածր ճյուղերին, փնտրում նրանից որևէ հետք։ Դիկին հայտնի էր, որ բացի այդ ճանապարհից, Կուանզայից դևպի դեպի Կազոնդե, ուրիշ ճանապարհով տարած չէին լինի նրան։ Ամեն ինչ կտար, որպեսզի որևէ նշան գտներ, որը ցույց տար, թե տիկին Ուելդոնը գնում էր այնտեղ, ուր տանում էին իրենց։
Այդպես էր պատանու և նրա ընկերների ֆիզիկական և բարոյական վիճակը։ Բայց ինչպիսի վտանգի էլ որ ենթարկված լինեին նրանք, ինչքան էլ մեծ լիներ նրանց տանջանքը, այնուամենայնիվ, շատ ավելի խղճում էին կալանավորներին, տեսնելով այդ տխուր խմբի թշվառությունը և նրանց տերերի ըմբոստացնող կոպտությունը։ Ավա՜ղ, ոչինչ չէին կարող անել, որպեսզի օգնության հասնեն առաջիններին և դիմադրեն մյուսներին։
Ահա Դիկ Սենդի մի քանի հուշերը, որ նա գրել է Կուանզայից մինչև Կազոնդե տանող ճանապարհին։ Քսանհինգ «երթ» պետք եղավ կտրելու համար երկու հարյուր հիսուն մղոն ճանապարհը․ «երթը» գերեվաճառների լեզվով նշանակում է տասը մղոն, գիշերվա և ցերեկվա դադարով։
''Ապրիլի 25-ից 27'': ։ Անցնում ենք մի գյուղի մոտով, որը շրրջապատված է ութից տասը ոտնաչափ բարձրությամբ եղեգնյա ցանկապատով։ Եգիպտացորենի, բակլայի, սորգոյի և զանազան գետնանուշերի դաշտեր։ Երկու նեգր են բռնում և ստրկացնում։ Տասնհինգ սպանված։ Բնակչությունը փախչում է։
Հաջորդ օրն անցնում ենք մի արագահոս, լայն գետ։ Շարժական կամուրջ, կազմված՝ պատատուկներով միմյանց միացած ծառերի բներից։ Կիսաքանդ սյուներ: սյուներ։ Միևնույն երկժանուն կապված երկու կանայք սայթաքում են և ընկնում ջուրը։ Մեկի գրկում երեխա կար։ Ջուրը վշշում է և ներկվում արյունով։ Կոկորդիլոսները սողոսկում են կամուրջի տախտակների արանքում։ Անզգույշ մի քայլ և ուղիղ լայն բացված երախի մեջ․․․
''Ապրիլի 28'': ։ Անցնում ենք անտառով։ Բարձրադիր ծառեր, որոնք պորտուգալացիները անվանում են «երկաթի»։
Ուժեղ անձրև է գալիս։ Հողը փափկել է, քայլելը չափազանց դժվարացել։
Գիշերը մռնչում են առյուծներն ու ընձառյուծները։ Բնիկներից մեկը կրակում է հովազի վրա։ Ի՞նչ է անում Հերկուլեսը․․․
''Ապրիլի 29 և 30'': ։ Աֆրիկյան, այսպես կոչված, ձմռան առաջին ցրտերը։ Առատ ցող է իջնում։ Նոյեմբերին սկսվում է, ապրիլին վերջանում անձրևային եղանակը: եղանակը։ Դաշտը դեռևս ողողված է։ Արևելյան քամին իր հետ ճահճային տենդ է բերում։
Ոչ մի նշան տիկին Ուելդոնից և պարոն Բենեդիկտից։ Բացի Կազոնդեից ո՞ւր կարող են տանել նրանց։ Նրանք այս ճանապարհով գնացած կլինեն և մեզանից առաջ անցած։
Անհանգստությունր կրծում է ինձ: ինձ։ Փոքրիկ Ջեկի ջերմը կրկնված կլինի այս վատառողջ շրջանում։ Արդյոք ապրո՞ւմ է դեռ․․․
''Մայիսի 1-ից մինչև 6-ը'': ։ Մի քանի օր առաջ ենք գնում ընդարձակ դաշտերով, որոնք դեռևս չեն չորացել։ Ջուրը երբեմն մինչև գոտկատեղն է հասնում։ Բյուրավոր տզրուկներ են կպչում մեր մարմիններին։ Այնուամենայնիվ, պետք է քայլել։ Ջրից դուրս պրծած մի քանի բարձունքների վրա՝ լոտոսներ և պապիրուսներ։ Ջրի հատակին այլ տեսակի բույսեր՝ կաղամբի լայն տերևներով, որոնց խփվում է ոտքը, և շատերը վայր են ընկնում։
Այս ջրերում վխտում են մեծ քանակությամբ լոքոյի տեսակին պատկանող փոքր ձկներ, որոնց բնիկները որսում են սակառներով և վաճառում քարավաններին։
Ես զգացի այդ կոկորդիլոսներից մեկի բիրտ շփումը իմ մարմնին։ Կողքիս կանգնած մի պատանի ստրուկի կոկորդիլոսը դուրս քաշեց վզին անցկացված երկժանուց, որը ջարդվեց։ Հուսահատություն, ինչ ճիչեր, ցավի ինչպիսի աղաղակներ։ Դեռևս ականջներումս հնչում են այդ բոլորը։
''Մայիսի 7 և 8'': ։ Հաջորդ օրը հաշվեցին զոհերը։ Քսան ստրուկ էր անհետացել։
Արևը ծագելուն պես հետաքրքրվեցի, թե ինչ էին եղել Թոմը և նրա ընկերները։ Ի՜նչ լավ է, որ բոլորն էլ ողջ են։ Բայց իսկապե՞ս լավ է։ Միթե՞ ավելի բախտավոր չէ նա, որը մի անգամ ընդմիշտ ազատվում է այս տանջանքներից։
Թոմը քարավանի առջևից է գնում։ Այն րոպեին, երբ Բաթը սայթաքեց, վզակապը շեղ դիրք ստացավ, և Թոմը նկատեց ինձ։ Ես իզուր փնտրեցի Նանին։ Մի՞թե խառնվել էր կենտրոնի խմբին, թե՞ կորավ այս սոսկալի գիշերվա մեջ։
Հաջորդ օրը անցանք ողողվպծ ողողված դաշտի սահմանը՝ քսանչորս ժամ մեջը մնալուց հետո։ Դադար տրվեց մի բլրի վրա։ Արևը մի քիչ չորացրեց մեզ։ Մի քիչ բան կերանք, բայց ի՜նչ ողորմելի ուտելիք։ Մի քիչ մանիոկ, մի քանի բուռ եգիպտացորեն։ Խմելու ջուրը պղտոր է, կեղտոտ։ Կալանավորները պառկել են գետնի վրա, բայց քանիսը վեր չեն կենա։
Ո՛չ։ Չի կարող պատահել, որ տիկին Ուելդոնը և երեխան այդքան տանջանքների ենթարկված լինեն։ Երանի ուրիշ ճանապարհով Կազոնդե գնացած լինեն։ Խեղճ կինը չէր դիմանա այսքան տանջանքների․․․
Քարավանում ջրծաղկի «նդուե», ինչպես ասում են բնիկները, դեպքեր կան։ Հիվանդները չեն կարող շարունակել ճանապարհը։ Մի՞թե նրանց կթողնեն այստեղ։
''Մայիսի 9'': ։ Արևածագի հետ քարավանը առաջ շարժվեց։ Ետ մնացողներ չկան։ Հավիլդարի մտրակը իսկույն ոտքի կանգնեցրեց այն բոլորին, որոնց ընկճել էին հոգնածությունն ու հիվանդությունը։ Այդ ստրուկները արժեք ունեն։ Ստրուկը դրամ է։ Գործակալները չեն թողնի, որ ետ մնան, քանի դեռ ուժ կա նրանց վրա։ Ինձ շրջապատում են կենդանի կմախքներ։ Նրանք նույնիսկ բավականաչափ ձայն չունեն, որպեսզի կարողանան տնքալ։
Վերջապես տեսա Նանին։ Ցավալի է նայել նրան։ Գրկի երեխան անհետացել է։ Այժմ նա բոլորովին մենակ է։ Այդպես ավելի լավ է նրա համար, բայց շղթան դեռ մեջքին է, որի ծայրը ուսն է գցել։
— Նա՜ն,— ասացի ես։
Խեղճ աղախինը երկար նայեց ինձ և ւէերջապես վերջապես ասաց,.
— Այդ դո՞ւք եք, պարո՛ն, պարո՛ն Դիկ․․․ Իսկ ես․․․ շուտով կմեռնեմ․․․
Ես ուզեցի նեցուկ լինել թշվառ կնոջը, որի ամբողջ մարմինը դողում էր պատառոտված հագուստի տակ։ Ինձ համար լավ կլիներ կապվել նրան և թեթևացնել շղթան, որի ամբողջ ծանրությունն իր վրա էր կրում նա ընկերուհու մահից հետո։
Մի ուժեղ ձեռք ինձ մի կողմ հրեց, և դժբախտ Նանին, մտրակի հարվածի տակ, քշեցին ստրուկների խմբի մեջ: մեջ։ Ես ուզեցի հարձակվել այդ բռի մարդու վրա․․․ Բայց արաբ պետը երևաց, ձեռքիցս բռնեց և ինձ պահեց, մինչև որ ամբողջ քարավանն առաջ անցավ։
Այնուհետև ասաց․
Նեգորո՛։ Ուրեմն պորտուգալացու կարգագրությամբ կարգադրությամբ էր գործում այդ մարդը: մարդը։ Իսկ ի՞նչ վիճակ էր սպասում ինձ:ինձ։
''Մայիսի 10'': ։ Այսօր անցանք երկու բոցավառ գյուղերի կողքով: կողքով։ Խրճիթները վառվում են ամեն տեղ։ Դիակներ են կախված ձառերից, որոնց հրդեհը խնայել է։ Բնակչությունը փախել է։ Արտերը ավերված են։ Գյուղերը թալանվել են, գուցե երկու հարյուր հոգի են զոհվել մի երկվեցյակ ստրուկ ձեռք բերելու համար։
Երեկոն վրա հասավ։ Գիշերային դադար։ Ճամբար դրվեց բարձր ծառերի տակ։ Անտառի եզրին բարձր խոտեր ու թփեր են աճում:աճում։
Մի քանի կալանավոր վզակապը ջարդելով փախել են նախորդ օրը։ Նրանց բռնեցին և անխնա պատժեցին։ Զինվորների և հավիլդարների հսկողությունը կրկնապատկվում է։
Գիշեր է։ Առյուծները և բորենիները մռնչում են։ Հեռվփց դետաձիերի Հեռվից գետաձիերի աղմուկ է գալիս։ Մոտակայքում անպատճառ լիճ կամ գետ կա։
Հակառակ հոգնածության, չեմ կարողանում քնել։ Այնքան բաների մասին եմ մտածում։
Ես նրան շոյում եմ։ Նա ինձ հասկանում է։ Ինչպես կուզեր հաչել ուրախությունից․․․
Ես նրան հանգստացնում եմ։ Ոչ ոք չպետք է լսի նրա ձայնը։ Թող նա հետևի քարավանին առանց նկատվելու և գուցե․․․ Բայց ի՞նչ է պատահել․․․ Դինգոն համառորեն վիզը ձեռքերիս է քսում։ Կարծես ուզում է ասել․ «Փնտրիր, փնտրիր․․․» փնտրում եմ և ինչ-որ բան է գալիս ձեռքիս տակ, նրա վզին կապված․․․ եղեգնի մի կտոր է անցկացված վզակապի վրա, որտեղ փորագրված են Ա․ Ս․ Վ․ տառերը, որոնց գաղտնիքը դեռևս անբացատրելի է մնում մեզ համար։
Այո․․․ Ես պոկեցի եղեգնը․․․ ջարդեցի, միջից մի երկտող դուրս եկավ․․․
«Տիկին Ուելդոնին տարան փոքրիկ Ջեկի հետ՝ պատգարակով։ Հարրիսը և Նեգորոն ընկերակցում են նրանց։ Նրանք քարավանից առաջ են անցել երեք կամ չորս երթով․ կուզեն Բենեդիկտը նրանց հետ է։ Ես չկարողացա հաղորդակցվել նրա հետ։ Ես գտա Դինգոյին, որը վիրավորված էր հրացանի գնդակից․․․ Բայց բուժված։ Հույս ունեցեք, պարոն Դիկ։ Ես բոլորի մասին մտածում եմ և փախուստի դիմեցի ձեզ ավելի օգտակար լինելու համար։
Ա՜խ, տիկին Ուելդոնը և որդին կենդանի են։ Փառք աստծուն։ Նրանք մեզ նման չեն տանջվում ճանապարհի ծանր պայմաններից։ Կիտանդան չոր խոտից շինված մի տեսակ պատգարակ է, կախված երկար բամբուկից, որը տանում են երկու հոգի իրենց ուսերի վրա։ Պատգարակը ծածկված է կերպասի վարագույրով։ Ուրեմն տիկին Ուելդոնը և փոքրիկ Ջեկը պատգարակով են գնում։ Ի՞նչ է Հարրիսի և Նեգորոյի նպատակը։ Այդ չարագործները նրանց Կազոնդե են տանում, անկասկած, այո․․․ այո․․․ Ես նրանց կգտնեմ։ Ա՜խ, այս ամբողջ թշվառության մեջ ի՜նչ լավ լուր բերեց ինձ Դինգոն։
''Մայիսի 11-ից 15'': ։ Քարավանը շարունակում է ճանապարհը։ Կալանավորները ավելի ու ավելի դժվարությամբ են քարշ գալիս։ Մեծամասնության ոտքերի տակ արյան հետքեր են մնում։ Իմ հաշվով դեռևս տասն օր պետք է Կազոնդե հասնելու համար։ Քանի՞սը այլևս չեն տանջվի մինչև այնտեղ հասնելը։ Բայց ես պետք է հասնեմ և կհասնեմ։
Սարսափելի է։ Քարավանում այնպիսիները կան, որոնց մարմինը ամբողջովին վերքերով է ծածկված։ Նրանց կապկապող պարանները մտնում են մարմնի մեջ։
Մենք անցանք մի ծառի կողքից, որից ստրուկներ էին կապել և թողել, որ մեռնեն քաղցից։
''Մայիսի 16-ից 24'': ։ Ես գրեթե ուժասպառ եմ եղել, բայց իրավունք չունեմ տկարանալու։ Անձրևները բոլորովին դադարեցին։ Մենք օրերով «ծանր երթեր» ենք անում։ Ստիպում են առաջ գնալ նաև կեսօրից հետո։ Պետք է ավելի արագ քայլել, իսկ ճանապարհը բարձրանում է բավական թեք զառիվերով։
Անցնում ենք խիստ կոշտ և բարձր խոտերի միջով։ «Նիասի» է կոչվում այդ խոտը, որի ցողունը ճեղքում է մարդու դեմքը, իսկ ծակող սերմերը մտնում են մաշկի մեջ։ Բարեբախտաբար, դիմացկուն կոշիկներս դեռևս պահում են ինձ։
Այդ առաջին զոհն է «Պիլիգրիմի» փրկվածներից։ Խե՜ղճ կին։ Խե՜ղճ Նան։
Ամեն գիշեր Դինգոյին եմ սպասում։ւ սպասում։ Բայց նա չի վերադառնում։ Մի՞թե դժբախտություն պատահեց նրան, կամ գուցե Հերկուլեսին։ Ո՛չ․․․ ո՛չ․․․ Չեմ ուզում հավատալ․․․ Այս լռությունը, որ այնքան երկար է թվում ինձ, մի բան է միայն ապացուցում, այն, որ Հերկուլեսը ոչ մի նորություն չունի ինձ հաղորդելու։ Ճիշտ է, նա պետք է զգույշ և աչալուրջ լինի։
== IX․ Կազոնդե ==
Այդ թաղամասից ոչ հեռու հոսում է Լուհի գետը, որը հավանորեն Կոնգոյի մի վտակն էր։
Կազոնդեի թագավորի աթոռանիստը, որ կից էր առևտրական թաղամասին, կեղտոտ խրճիթների մի խառնակույտ էր՝ տարածված մեկ քառակուսի մղոնի վրա։ Այդ հյուղակներից մի քանիսի առաջը բաց էր, մյուսները շրջապատված էին եղեգնի ցանկապատով կամ թփավոր թզենիներով։ Պապիրուսներից առաջացած ցանկապատը շրջապատում էր ստրուկներին հատկացված երեսունի չափ տնակները․ մի խումբ հյուղակներ կանանց համար, մանիոկի պլանտացիաների մեջ կորած մի քիչ ավելի ընգարձակ և ավելի բարձր «տեմբե», ահա և Կազոնդեի թագավորի աթոռանիստը։ Մուանի Լունգա անունով հիսուն տարեկան մի մարգ մարդ էր նա և արդեն վատնել էր իր նախորդներից ստացած ժառանգությունը։ Նա հազիվ չորս հազար զինվոր ուներ, մինչդեռ պորտուգալացի առաջին գերեվաճառների զինվորների թիվը քսան հազարի էր հասնում։ նա Նա չէր կարող առաջվա նման օրական քսանհինգից երեսուն ստրուկ զոհել աստվածներին։
Այդ թագավորը ժամանակից շուտ ծերացած, մաշված էր անառակությունից, այրված թունդ խմիչքներից, մի դաժան խելառ, որն իր քմահաճույքի համար խեղում և հաշմանդամ էր դարձնում իր հպատակներին, սպաներին կամ մինիստրներին, կտրելով ոմանց քիթն ու ականջը, ուրիշների ոտքն ու ձեռքը, նրա մահը ոչ ոքի վիշտ չէր պատճառի։
Տիկին Ուելդոնը չկար։
«Մի՞թե այստեղ չեն բերել,— ինքն իրեն հարց տվեց Դիկ Սենդը։— Որտե՞ղ է ուրեմն։ Ոչ, Հերկուլեսը սխալված չի կարող լինել։ Ճիշտ է, որ Հարրիսը և Նեգորոն նրանց նկատմամբ գաղտնի ծրագրեր են ունեցել․․․ բայց նրանք ես չեն երևում․․․»։
Դիկ Սենդը չափազանց մտահոգ էր։
Շնորհակալ էին նաև հավիլդարներից․ ինչ վերաբերում է բեռնակիրներին՝ գերեվաճառը հրամայեց, որպեսզի նրանց վարձը վճարվի անմիջապես։
Խոզե-Անտոնիո Ալվեցը և Կոիմբրան խոսում էին մի տեսակ պորտուգալական ժարգոնով, որը խառն էր բնիկների բարբառից վերցրած խոսքերով, և Լիսաբոնի բնակիչը դժվարությամբ կհասկանար։ Դիկ Սենդը նույնպես ոչինչ չէր հասկանում այդ «առևտրականների» խոսակցությունից։ Արդյո՞ք հարց չէր եղել իր և ուղեկիցների մասին, որոնք այնքան դավաճանորեն միացվել էին քարավանի ստրուկներին։ Պատանու կասկածն այդ մասին բոլորովին ցրվեց, երբ արաբ Իբն Խամիսի նշանով հավիլդարներից մեկն ուղղվեց դեպի այն բարաքը, որտեղ բանտարկվել էին Թոմը, Օստինը, Բաթը և Ակտեոնը,Ակտեոնը։
Դրանից անմիջապես հետո չորս ամերիկացիներին բերեցին Ալվեցի առաջ։ Դիկ Սենդը մոտեցավ զգուշությամբ․ նա չէր ուզում որևէ բան կորցնել այդ տեսարանից։
Հարրիսը մեռած էր։
== X․ Տոնավաճառ ==
Պորտուգալացու մի նշանի վրա բնիկները ետ քաշվեցին` վերցնելով և տանելով Հարրիսի դիակը։ Ալվեցը և Կոիմբրան պահանջեցին անմիջապես մահապատժի ենթարկել Դիկ Սենդին, սակայն Նեգերոն ցածր ձայնով նրանց ասաց, թե ոչինչ չեն կորցնի, եթե մահապատիժը հետաձգեն մի քանի օրով, և հրամայեց պատանուն տանել, հանձնարարելով, որ ոչ մի րոպե աչք չհեռացնեն նրանից։
Դիկ Սենդը վերջապես տեսել էր Նեգորոյին՝ առաջին անգամ ծովափից մեկնելուց հետո։ Նա լավ գիտեր, որ այդ չարագործն էր «Պիլիգրիմի» կործանման միակ պատճառը։ Նա նրան ատում էր է՛լ ավելի, քան նրա մեղսակցին։ Բայց և այնպես ամերիկացուն սպանելուց հետո ոչ մի խոսք չուզեց ուղղել Նեգորոյին:Նեգորոյին։
Հարրիսն ասել էր, թե տիկին Ուելդոնը և երեխան վախճանվել էին․․․ Այժմ նրան ոչինչ չէր հետաքրքրում, ոչ նույնիսկ այն, թե ինչ կանեն իրեն։ Թե ո՞ւր կտանեն իրեն, շատ քիչ էր հետաքրքրվում դրանով։
Ամուր շղթայելով՝ Դիկ Սենդին գցեցին առանց լուսամուտ մի բարաք, մի տեսակ զնդան, որտեղ Ալվեցը բանտարկում էր ըմբոստություն կամ բռնություն գործադրելու համար մահվան դատապարտված ստրուկներին։ Այդ զնդանում պատանին այլևս ոչ մի հարաբերություն չէր կարող ունենալ դրսի աշխարհի հետ, բայց այդ նրան, ցավ չպատճառեց։ Նա լուծել էր իր սիրեցյալների վրեժը, որոնք այլևս գոյություն չունեին։ Այժմ ինչ էլ որ լիներ նրան սպասող վիճակը՝ նա ամեն ինչի պատրաստ էր։
Նա մտածեց, որ եթե Նեգորոն չթողեց բնիկներին պատժել Հարրիսի սպանողին, այդ նրա համար էր, որ նա ուզում էր իրեն ենթարկել այնպիսի ահռելի տանջանքների, որոնց գաղտնիքը միայն բնիկները գիտեն։ Տասնհինգամյա նավապետը նավի խոհարարի իշխանության տակ էր․ միայն Հերկուլեսն էր պակասում, որպեսզի Նեգորոյի վրեժը կատարյալ լիներ։
Բնիկները նույնպես մեծ թվով էին երևում այդտեղ՝ երեխաներ, տղամարդիկ, կանայք․ այդ կանայք մոլի գերեվաճառներ էին և առևտրական գործում կարող էին մրցել սպիտակամորթ սեռակիցների հետ։ Մեծ քաղաքների շուկաներում, նույնիսկ տոնավաճառի օրը, այդքան աղմուկ և այդքան գործարքներ չեն լինում։ Քաղաքակրթվածների մոտ վաճառելու կարիքը գուցե գերազնցում է գնելու ցանկությանը։ Աֆրիկայի վայրենիների մոտ առաջարկությունը կատարվում է նույնքան եռանդով, որքան պահանջը։
Երկսեռ բնիկների համար լակոնին տոնի օր է, և եթե այդ օրը նրանց վրա չէր երևում իրենց ամենագեղեցիկ հագուստները, որովհետև այդպիսիք չունեին, համենայի համենայն դեպս պճնվել էին ամենագեղեցիկ զարդերով։ Տղամարդկանց մազերը բաժանված էին չորս մասի և սանրված էին շինյոնի ձևով։ Մի քանիսը ծամերը բաժանել էին մանր հյուսերի և կախ արել մկան պոչի նման, իսկ գագաթին՝ կանգնեցրել կարմիր փետուրների մի փունջ։ Ուրիշները մազերը օծել էին կարմիր կավահողով և ձեթով։ Բնական և կեղծ մազերի այդ զանազան ձևերը զարդարվել էին երկաթե և փղոսկրե բազմաթիվ ծամկալներով և ձողիկներով։ Մի քանի պճնամոլներ չբավարարվելով դրանցով՝ մազերը զարդարել էին գույնզգույն հուլունքներով, իսկ այդ խայտաբղետ նախշի մեջտեղը խրել էին դանակ՝ քանդակներով նախշած փղոսկրե կոթով։ Կանանց գլխի մազերը բաժանված էին կեռասի մեծությամբ ոլորների, գանգուրների, խոպոպիկների և այդպեսով այդպիսով խառնաշփոթ պատկեր էին առաջացնում։ Նրանցից մի քանիսը, ավելի պարզերը, գուցե և ավելի գեղեցիկները, մազերը հյուսել էին և գցել ուսերին անգլիական ձևով, իսկ ուրիշները՝ ֆրանսիական ձևով, այսինքն՝ ճակատի վրա կտրած։ Եվ գրեթե միշտ այդ խռիվ ծամերը առատորեն օծում էին ճարպով, կավահողով և կամ փայլող նկոլայով՝ սանդալի ծառի ձյութե հյութով, այնպես որ այդ պճնամոլ կանանց գլուխը կարծես կղմինդրով ծածկված լիներ։
Չպետք է, սակայն, կարծել թե այղ ճոխ արդուզարդը բնիկների միայն մազերին է վերաբերում։ Ինչի՞ էին պետք ականջները, եթե չպետք է կախես թանկագին փայտե ձողիկներ, քանդակած պղնձե օղակներ, եգիպտացորենի ծղոտից հյուսված շղթաներ, որոնք ականջներն առաջ են մղում, կամ սնամեջ դդմիկներ, որոնք որպես ծխատուփ են ծառայում, այդ բոլորը երբեմն այնպես էին ծանրաբեռնում ականջի բլթակը, որ շատ անգամ մինչև ուսերն էր հասնում։ Պետք է ասել, որ աֆրիկյան վայրենիները գրպան չունեն և ինչպե՞ս ունենան։ Ուստի նրանք դանակները, ծխամորճերը և մյուս գործածական իրերը տեղավորում են որտեղ պատահի և ինչպես կարողանում են։ Ինչ վերաբերում է վզին, թևերին, ձեռքերին, ազդրերին և մարմնի այլ մասերին, դրանք անխուսափելիորեն հատկացվում են պղնձե կամ բրոնզե ապարանջաններին, մեջտեղից կիսված և փայլուն կոճակներով զարդարված եղջյուրներին, կարմիր հուլունքների շարքերին, որոնք կոչվում են սամե-սամե կամ «տալակա» և որոնք խիստ ընդունված էին այդ ժամանակ։ Այնպես որ առատորեն ցուցադրված այդ զարդերով տեղացի հարուստները շրջիկ սրբատուփի տեսք ունեին։
Բացի դրանից, եթե բնությունը բնիկին ատամն եր ատամներ է տվել, մի՞թե նրա համար չէ, որպեսզի սրեն, կարճացնեն և զանազան ձևեր տան դրանց։ Եթե մատների ծայրերին եղունգ կա, մի՞թե նրա համար չէ, որ անչափ երկարեն, որի հետևանքով ձեռքը կարելի չլինի գործածել։ Եթե մարդու մարմինը ծածկված է սև կամ թուխ մաշկով, մի՞թե նրա համար չէ, որ այն նախշեն «տեմբո««տեմբո»-յով․ մարմնի վրա նկարեն ծառեր, թռչուններ, կիսալուսիններ, լիալուսիններ կամ այնպիսի ալեծածան գծեր, որոնք Լիվինգսթոնը հին Եգիպտոսի նկարներին է նմանեցնում։ Հայրերի մարմնի այդ դաջվածքները, որոնք մաշկի վրա նկարում են՝ մի տեսակ կապույտ նյութ ներարկելով մարմնի մեջ, հար և նման «վերատպվում» են երեխաների մարմնի վրա և այդպիսով կարելի է լինում ճանաչել, թե ո՛ր ցեղին կամ ո՛ր ընտանիքին են պատկանում նրանք։ Ավելի լավ չէ՞ տոհմանշանը դաջել կրծքին, եթե հնարավոր չէ նկարել կառքի դռան վրա։
Այդպիսին էր զարդարանքի բաժինը բնիկ մոդայասերների մոտ։ Ինչ վերաբերում է հագուստին, ապա տղամարդկանցը քարայծի մորթուց կարած մի գոգնոց էր, որը իջնում էր մինչև ծնկները, կամ խոտից հյուսված մի շրջազգեստ՝ աչք ծակող գույներով․ իսկ կանանց հագուստը ապակե հուլունքներով եզերված կանաչ շրջազգեստ էր՝ զարդարված մետաքսե գույնզգույն կտորներով և հուլունքներով զարդարված գոտիով։
Հասկանալի է, որ այստեղ խոսքը միայն նեգր բարձր խավի մասին էր։ Մյուսները, առևտրական կամ ստրուկ, գրեթե կիսամերկ էին։ Կանայք մեծ մասամբ բեռնակիրներ էին և շուկա էին գալիս՝ ուսերի վրա մեծ կողովներ դրած, որոնք պահում էին ճակատից անցկացրած կաշվե փոկով։ Շուկա հասնելուց և տեղ գրավելուց հետո ապրանքը դատարկում էին և նստում դատարկ կողովի մեջ։
Այդ երկրի զարմանալի բերքատվության հետևանքով լակոնի էր հորդում մեծ քանակությամբ առաջնակարգ սննդամթերք։ Այնտեղ առատորեն ցուցադրվում էր բրինձ, որը մեկին հարյուր բերք է տալիս, եգիպտացորեն, որից երեք բերք է ստացվում ութ ամսվա մեջ և մեկից երկու հարյուր է հավաքվում, սուսում, Ուրուայի պղպեղ, որ Կայենայի պղպեղից թունդ է, մանիոկա, սորգո, մուսկատ, աղ, արմավենու ձեթ։ Շուկայում միմյանց կողքին թափվել էին հարյուրավոր այծեր, խոզեր, անբուրդ ոչխարներ, զանազան տեսակի թռչուններ, ձկներ և այլն։ Բրդեղենի համաչափությունն ու վառ գույնը աչք էր շլացնում։ Փոքրիկ նեգրերը զանազան տեսակի խմիչքներ էին վաճառում և իրենց զիլ ձայնով գրավում հաճախորդներին․ այդ խմիչքներն էին պոմբե կոչվող բանանի թունդ և շատ գործածվող գինին, բանանի պտուղից պատրաստված քադցր քաղցր գարեջուրը՝ «մալոֆուն», «հիդրոմել» կոչվող հեղուկը, որը խառնուրդ է մեղրի ու ջրի, և որի խմորումը կատարվում է գարով։
Բայց Կազոնդեի տոնավաճառը ամենից ավելի հետաքրքիր դարձնողը կտորեղենի և փղոսկրի առևտուրն էր։
— Նրան կսպանեն, եթե դեռևս չեն սպանել,— ավելացրեց ծերունի նեգրը։— Իսկ մեզ միայն մի հույս է մնում, այն, որ միևնույն գերեվաճառը բոլորիս միասին գնի, մեզ համար մխիթարություն կլինի, որ չբաժանվենք իրարից։
— Ինչքան ծանր կլինի ինձ համար, որ դու ինձանից հեռու լինես և որպես ստրուկ աշխատես․․․ Խե՜ղճ ծերունի հայրըսհայրս,— բացականչեց Բաթը, որի դեմքը ողողված էր արցունքով։
— Ոչ․․․— ասաց Թոմը,— մեզ չեն բաժանի, և գուցե կարողանանք․․․
Այդ միջոցին վաճառքը սկսվել էր։ Ալվեցի գործակալները տղամարդկանց, կանանց, երեխաների խմբեր էին ման ածում բազմության մեջ՝ առանց ուշադրություն դարձնելու, թե բաժանում են մայրերին երեխաներից։ Մի՞թե կարելի էր այդպես անվանել այդ դժբախտներին, որոնց հետ վարվում էին այնպես, ինչպես տնային կենդանիների հետ։ Թոմին և նրա ընկերներին տանում էին մի գնորդից մի ուրիշի մոտ։ Գործակալներից մեկը քայլում էր նրանց առջևից և բարձր ձայնով հայտնում նրանց խմբի արժեքը։ Կենտրոնական նահանգների խառնածին կամ արաբ միջնորդները մոտենում ու զննում էին, բայց նրանց մոտ չէին գտնում աֆրիկյան ցեղի հատուկ նշանները, որ այդ ամերիկացիները փոխել էին երկրորդ սերնդից հետո։ Սակայն այդ ուժեղ և խելացի նեգրերը, որ այնքան տարբեր էին Զամբեզիի և Լուալաբայի ափերից եկած նեգրերից, մեծ արժեք էին ներկայացնում նրանց աչքին։ Նրանց մարմինը շոշափում, դարձնում էին ետ ու առաջ, նայում ատամները, ինչպես անում են ձիեր առնող-վաճառողները։ Ձեռնափայտը նետում էին հեռուն ու նրանց պարտավորեցնում գնալ բերել, որպեսզի իմանան նրանց շարժվելու արագությունը։
Այդպես էր բոլորի համար կիրառվող մեթոդը, և բոլորը պետք է ենթարկվեին այդ ստորացուցիչ փորձերին։ Թող չկարծվի, թե այդ դժբախտ մարդիկ անտարբեր էին այդպիսի ստոր վերաերմունքի վերաբերմունքի հանդեպ։ Ոչ։ Բացի երեխաներից, որոնք չէին կարող հասկանալ, թե ինչ աստիճան էին ստորացնում իրենց, բոլոր տղամարդիկ ու կանայք մեծ ամոթ էին զգում։ Բացի դրանից, նրանց անվերջ հայհոյում և ծեծում էին։ Կիսահարբած Կիոմբրան և Ալվեցի գործակալները նրանց հետ վարվում էին ծայր աստիճան կոպտությամբ, իսկ նոր տերերը, որոնք նրանց գնում էին փղոսկրով, կտորեղենով կամ մարգարիտով, ավելի լավ վերաբերմունք չէին ցույց տալիս։ Բռնությամբ միմյանցից բաժանելով, մորը՝ երեխայից, ամուսնուն՝ կնոջից, եղբորը՝ քրոջից, թույլ չէին տալիս ո՛չ վերջին հրաժեշտը, ո՛չ վերջին համբույրը, մինչդեռ այդ շուկայում նրանք վերջին անգամ էին իրար տեսնում։
Արդարև գերեվաճառության կարիքները պահանջում էին, որ ստրուկները, ըստ իրենց սեռի, տարբեր նշանակում ստանան։ Տղամարդկանց գնորդները ուրիշ գերեվաճառներ էին, կանանցը՝ ուրիշ։ Այս վերջինները, մահմեդականների բազմակնության սովորության հետևանքով, տարվում էին արաբական երկրները և այնտեղ փոխանակվում փղոսկրի հետ։ Իսկ տղամարդիկ հատկացվում էին ծանր աշխատանքի, տարվում ծովեզերքի ֆակտորիաներր ֆակտորիաները և արտահանվում կամ իսպանական գաղութները, կամ Մասկատի և Մադագասկարի շուկաները։ Այդ ընտրությունը սրտաճմլիկ տեսարաններ էր առաջացնում բաժանվողների միջև, նրանք հեռանում էին միմյանցից և կմեռնեին, առանց այլևս մեկը մյուսին տեսնելու։
Թոմը և նրա ընկերները ևս իրենց հերթին պետք է ենթարկվեին ընդհանուր օրենքին։ Բայց, ճիշտն ասած, նրանք չէին վախենում այդ հավանականությունից։ Նրանց համար ավելի լավ էր արտահանվել ստրուկների որևէ գաղութ։ Այնտեղ գոնե հույս կունենային բողոքել և պարզել իրենց դրությունը։ Իսկ եթե մնային Աֆրիկայի կենտրոնական որևէ շրջանում, նրանց համար ազատվելու ամեն հույս ընդմիշտ կորած կլիներ։
Եղավ այնպես, ինչպես իրենք էին ցանկանում։ Նույնիսկ միմյանցից չբաժանվելու անսպասելի բախտին արժանացան։ Նրանց խմբի համար Ուջիջիի մի քանի գերեվաճառների մեջ մեծ պայքար տեղի ունեցավ։ Խոզե-Անտոնիո Ալվեցը ուրախությունից ձեռքերն էր շփում։ Չորս նեգրերի արժեքը բարձբանում բարձրանում էր։ Ամեն մեկն ուզում էր ինքը տեր լինել Կազոնդեի շուկայի համար անսովոր այդ թանկարժեք ստրուկներին, որոնց անցյալի մասին Ալվեցը լռություն էր պահում, իսկ Թոմը և նրա ընկերները, տեղական լեզուն չիմանալով, չէին կարողանում իրենց բողոքը հայտնել։
Նրանց տեր դարձավ մի հարուստ գերեվաճառ արաբ, որը մի քանի օր հետո նրանց կտաներ Տանգանիկա լճի ափը, որտեղից անցնում են ստրուկները, իսկ այնտեղից՝ դեպի Զանզիբարի ֆակտորիաները։
Սակայն խեղճ նեգրերը միմյանցից բաժանված չէին։ Նրանց համար այնքան ծանր չէր թվում այն շղթան, որը բոլորին միասին կապեց։ Արաբ առևտրականը նրանց առանձին բարաքի մեջ դնել տվեց։ Պարզ էր, որ նա հատուկ ուշադրություն կդարձներ այդ ապրանքին, որից մեծ շահ կստանար Զանզիբարի շուկայում։
== XI․ Կազոնդեի թագավորին մատուցված պունշը ==
Բանն այն է, որ Կազոնդեի թագավորը՝ Մուանի Լունգան, բարեհաճել էր իր այցելությամբ պատվել մեծ տոնավաճառը։ Կանանց, «պաշտոնյաների», զինվորների և ստրուկների մի բազմաթիվ շքախումբ հետևում էր նրան։ Ալվեցը և մյուս գերեվաճառները դիմավորեցին նրան և բացառիկ հարգանքներ մատուցեցին, որոնց հանդեպ այնքան զգայուն էր այդ ապուշ թագակիրը։
Մուանի Լունգան, որ գալիս էր հնամաշ պատգարակով, ցած իջավ հրապարակի մեջտեղը՝ մի տասնյակ ստրուկների օգնությամբ,օգնությամբ։
Այդ թագավորը հիսուն տարեկան էր, բայց արատաքինով կարծես ութսունամյա ծերունի լիներ։ Պատկերացրեք խոր ծերության հասած մի կապիկ։ Նրա գլուխը ծածկված էր մի տեսակ խույրով, զարդարված ընձառյուծի կարմիր ներկված ճիրաններով և սպիտակամազ փնջով․ այդ էր Կազոնդեի վեհապետի թագը։ Նրա գոտուց կախ էր ընկած քարայծի մորթուց պատրաստված մարգարտաշար երկու շրջազգեստ, որն ավելի կոշտ էր, քան դարբնի գոգնոցը։ Կրծքի վրայի բազմաթիվ նախշերը վկայում էին նրա հնագույն ցեղի պատկանելը, և եթե հավատ ընծայվի այդ վկայության, Մուանի Լունգաների տոհմային ծագումը կորչում էր պատմության խավարի մեջ։ Նորին վեհափառության կոճերի, ձեռքերի, թևերի վրա փաթաթված էին թանկագին քարերով զարդարված պղնձե ապարանջաններ, իսկ ոտքերին հագել էր լակեյի դեղնագույն երկարավիզ կոշիկներ, որը Ալվեցն էր նվեր տվել մի քսան տարի առաջ։ Ավելացրեք ձախ ձեռքում բռնած արծաթապատ գլխով մեծ գավազանը, աջ ձեռքում՝ մարգարտաշար կոթով ճանճքշիկը, գլխի վերևում՝ խունացած ու հնացած հովանոցը, որը կարծես ծաղրածուի անդրավարտիքից լիներ կարված, վերջապես՝ վզից կախված խոշորացույցը և քթին դրած ակնոցը, որ կուզեն Բենեդիկտին այնքան հարկավոր էր և որը հանեցին Բաթի գրպանից, կստանաք նորին վսեմության պատկերը, որը դղրդացնում էր երկիրը՝ հարյուր մղոն շառավիղով տարածության վրա։
— Ոչ․․․ ոչ․․․— պատասխանեց արքան․․․— ոգելից ըմպելիքի ամեն մի կաթիլի համար իմ բարեկամ Ալվեցին կտամ․․․
— Մի կաթիլ սպիտակամորթի արյուն,— բացա կանչեց բացականչեց Նեգորոն՝ խորհրդավոր ակնարկ անելով Ալվեցին, որը հասկպցավհասկացավ, թե ինչ էր ուզում ասել Նեգորոն, և գլխով հավանություն տվեց։
— Սպիտակամորթի արյո՜ւն, լավ, սպանել սպիտակամորթին,— ասաց Մուանի Լունգան, որի վայրենի բնազդը արթնացավ պորտուգալացու առաջարկի առթիվ։
Հարբեցողը խփեց իր բարեկամի՝ Ալվեցի ձեռքին։ Ուրախությունից չէր կարողանում զսպել իրեն։ Նրա կանայք, պալատականները մասնակցում էին նրա խանդավառությանը․ ոչ մի անգամ չէին տեսել օղու բռնկումը և անկասկած հույս ունեին խմել բոցավառ հեղուկից։
Խե՜ղճ Դիկ Սենդ, ինչպիսի ահավոր տանջանք էր սպասում նրան։ Երբ մտածում ես հարբեղոցության հարբեցողության սոսկալի և այլանդակ հետևանքների մասին քաղաքակրթված երկրներում, հասկանալի է դառնում, թե ինչ աստիճանի կհասցնի դա վայրենի մարդկանց։
Պարզ էր, սպիտակա մորթին սպիտակամորթին տանջանքի ենթարկելը տհաճ չէր լինի ոչ մի բնիկի, ոչ նրանց նման նեգր Խոզե-Անտոնիո Ալվեցին, սևամորթ խառնածին Կոիմբրային, ոչ Նեգորոյին, որը դաժան ատելությամբ էր լցված իր գույնի մարդկանց հանդեպ։
Իջել էր երեկոն, անվերջալույս երեկոն, և շուտով ցերեկվան անմիջապես կհաջորդեր գիշերը ալկոհոլի բոցավառման հարմար պահը։
— Կրակ,— կրկնեց Մուանի Լունգան՝ հեղուկը խառնելով պատրույգի ծայրով։
Պետք էր տեսնել, թե ինչպես հեղուկը բռնկվեց, և կապույտ բոցերը թռչկոտեցին կաթսայի երեսին։ Ալկոհոլը ավելի թունդ դարձնելու համար Ալվեցը մի քանի բուռ աղ էր խառնել, որի հետևանքով կաթսայի մոտ եղողների դեմքը այնպիսի կապարագույն կերպարանք ստացավ, որպիսին մարդու երևակայությունն ուրվականներին է վերագրում։ Նեգրերը նախօրոք հարբած լինելովք՝ լինելով՝ սկսեցին բղավել, շարժումներ անել և միմյանց ձեռք բռնած՝ մի մեծ շրջան կազմեցին Կազոնդեի թագավորի շուրջը։
Ալվեցը մետաղե մեծ շերեփը ձեռքին՝ խառնում էր հեղուկը, որը դժգույն ցոլքեր էր արձակում այդ խելահեղ կապիկների վրա։
Այդ տեսարանի առաջ բնիկների պարը իսկույն դադարեց։
Մուանի Լունգայի մինիստրներից մեկը նետվեց վեհապետի կրակը հանգցնելու, սակայն տիրոջ նմանճ նման բոցավառվեց ինքն էլ։
Այդ հաշվով Մուանի Լունգայի բոլոր պալատականները ամբողջովին ենթակա էին այրման։
Ահա այն բոլորը, ինչ որ մնացել էր Կազոնդեի թագավորից և նրա մինիստրից։
== XII․ Թագավորի թաղումը ==
Հաջորդ օրը, մայիսի 29-ին, Կազոնդե քաղաքը արտասովոր տեսք էր ստացել։ Սարսափած բնիկները փակված էին իրենց խրճիթներում։ Նրանք կյանքում չէին տեսել, որ երկնային ծագում ունեցող թագավորը և նրա մինիստրը մեռնեն այդպիսի սոսկալի մահով։ Առաջին անգամ չէր, որ նրանք իրենց նմաններին այրել էին խարույկի վրա, և նրանցից ամենածերերը չէին կարող մոռանալ, թե խոհարարական ինչպիսի նախապատրաստություններ էին արել մարդակերությունից առաջ։ նրանք Նրանք լավ գիտեին, որ մարդկային մարմինր մարմինը շատ դժվար է այրվում, և ահա նրանց թագավորն ու մինիստրը այրվեցին իրենք իրենց։ Նրանց համար ինչ-որ անբացատրելի բան կար այստեղ։
Խոզե-Անտոնիո Ալվեցը տանից դուրս չէր գալիս։ Նա վախենում էր, որ պատահած դեպքի պատասխանատվությունն իր վրա կգցեն։ Նեգորոն նրան բացատրել էր, թե ինչ էր տեղի ունեցել, խորհուրդ տալով, որ զգուշանա իր անձի նկատմամբ։ Մուանի Լունգայի մահվան պատճառն իրեն վերագրելը վատ հետևանքներ կարող են ունենալ, որից դժվար կլիներ անվնաս մնալ։
Սակայն տեսնելով Նեգորոյին՝ նրա ամբողջ մարմնով մի սարսուռ անցավ, բնազդորեն ճիգ արեց կտրելու կապանքները, որոնք արգելք էին լինում հարձակվելու այդ չարագործի վրա և նրա հաշիվը մաքրելու։ Սակայն նույնիսկ Հերկուլեսը չէր կարող կտրել այդ կապերը։ Դիկ Սենդը հասկացավ, որ նոր պայքար է սկսվում իրենց երկուսի միջև և սառնասրտությունը վերստանալով՝ բավականացավ ուղիղ Նեգորոյի աչքերին նայելով, որոշելով ոչ մի պատասխանի չարժանացնել նրան, ինչ էլ որ ասեր։
— Ես իմ պարտքը համարվեցիհամարեցի,— ասաց Նեգորոն որպես առաջաբան,— գալ և վերջին անգամ ողջունել իմ պատանի նավապետին և նրան հայտնել, թե ինչքան ցավալի է, որ նա այստեղ այլևս չի հրամայում այնպես, ինչպես հրամայում էր «Պիլիգրիմի» վրա։
Տեսնելով, որ Դիկ Սենդը չի պատասխանում, ավելացրեց։
— Իսկ Հերկուլեսը ազատ է։
— Հերկոլլե՞սըՀերկուլե՞սը,— բացականչեց Նեգորոն՝ ոտքը գետին խփելով,— վաղուց նրան պատառոտել են առյուծներն ու հովազները, և ես միայն ցավում եմ, որ նրանք կանխեցին իմ վրեժը։
— Եթե Հերկուլեսը մեռած է,— պատասխանեց Դիկ Սենդը,— Դինգոն ողջ է և Դինգոյի նման շունը ավելի քան բավական է քեզ նմանի հախից գալու համար։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում, Նեգորո, դու վախկո՛տ ես։ Դինգոն քեզ է փնտրում ու կգտնի, վերջը դու նրա ատամներին զոհ կդառնաս։
— Սրիկա՛,— բացականչեց պորտուգալացին՝ սաստիկ զայրացած։— Դինգոն սպանվեց իմ գնդակից․ Գինգոն Դինգոն ընկավ այնպես, ինչպես մեռան տիկին Ուելդոնը և նրա որդին, մեռան, ինչպես կմեռնեն «Պիլիգրիմի» բոլոր ողջ մնացածները․․․
— Ինչպես դու կմեռնես շատ չանցած,— պատասխանեց Դիկ Սենդը, որի հանդարտ հայացքից պորտուգալացու դեմքը պատի նման սպիտակել էր։
Իսկ այդ մասին չիմանալը այլևս անթույլատրելի է։
== XIII․ Ֆակտորիայի ներքին կյանքը ==
Մրջնանոցի վրա տեղի ունեցած հարձակումից հետո Հարրիսն ու Նեգորոն մի տասնյակ զինվորների ուղեկցությամբ նրանց հեռացրին Կուանզայի ճամբարից։
Տիկին Ուելդոնին և փոքրիկ Ջեկին նստեցրին մի պատգարակի՝ «կիտանգայի» մեջ։ Ինչպե՞ս բացատրել Նեդորոյի Նեգորոյի նման մարդու այդ հոգատարությունը։ Տիկին Ուելդոնը բան չէր հասկանում։
Կուանզայից մինքև Կաղոնդե Կազոնդե ուղևորությունը կատարվեց արագ և հանգիստ։ Կուզեն Բենեդիկտը, որը կրած նեղություններից կարծես բոլորովին չէր ազդվել, լավ էր քայլում և որովհետև թողնում էին, որ աջ ու ձախ թրև գա, գանգատվելու ոչ մի պատճառ չուներ։ Այդպիսով, փոքրիկ խումբը Կազոնդե հասավ Իբն Խամիսի քարավանի հասնելուց ութ օր առաջ։ Տիկին Ուելդոնին, երեխային և կուզեն Բենեդիկտին փակեցին Ալվեցի հիմնարկում։
Շտապենք ասել, որ փոքրիկ Ջեկը շատ ավելի լավ էր զգում իրեն։ Ճահճային շրջանն անցնելուց հետո, որտեղ հիվանդացել էր ջերմով, նրա վիճակը հետզհետե լավացավ, և այժմ առողջ էր, խոսք չէր կարող լինել, որ նրանք չէին կարող քարավանի հետ ոտքով գնալ։ Բայց այն պայմաններում, որ կատարվեց այս ուղևորությունը, և տրված որոշ խնամքի շնորհիվ, նրանք բավարար վիճակում էին՝ գոնե ֆիզիկապես։
Հայտնի է, թե ովքե՜ր էին այդ «ազնիվ» մարդիկ, որոնց դեմ բողոքելու ոչ մի պատճառ չուներ կուզեն Բենեդիկտը։ Չէ՞ որ միջատաբանը որոշ ազատություն էր ստացել Հարրիսից և Նեգորոյից, մինչդեռ Դիկ Սենդը նրան ազատությունից բոլորովին զրկել էր Կուանզայի ափերին ճանապարհորդելիս։ Միամիտ գիտնականը խիստ զգացված էր այդ վերաբերմունքից։
Վերջապես, կուզեն Բենեդիկտը ամենից բախտավոր միջատաբանը կլիներ, եթե այնպիսի կորուստ չունենար, որը երբեք չէր կարող մոռանալ։ Նրա ուսից առաջվա նման կախված էր թիթեղե տուփը, բայց ակնոցը այլևս չկար քթի վրա, իսկ խոշորացույցը վզից կախված չէր։ Ինչպե՞ս կարող է բնագետը առանց խոշորացույցի և առանց ակնոցի լինել։ Բայց կուզեն Բենեդիկտին վիճակված չէր վերստին տեսնել իր օպտիկական գործիքները, քանի որ նրանք թաղված էին արքայի խրտվիլակի հետ։ Այդպիսով, երբ նա որևէ միջատ էր գտնում, ստիպված էր լինում ուղղակի իր աչքը մտցնել, որպեսզի կարողանար բնորոշել միջատի ամենատարրական առանձնահատկությունները։ Է՜հ, ինչ վիշտ էր դա կուզեն Բենեդիկտի համար, և նա պատրաստ էր, ինչ գնով էլ լինի, ձեռք գցել մի ակնոց, սակայն այդ ապրանքից ոչ մի հատ չկար Կազոնդեի շուկայում։ Այսպես թե այնպես, կուզեն Բենեդիկտը կարող էր ազատ ելումուտ անել Խոզե-Անտոնիո Ալվեցի հիմնարկում, որովհետև գիտեին, որ նա անընդունակ է փախուստտալու։ փախուստ տալու։ Բացի դրանից, բարձր ցանկապատը ֆակտորիան բաժանում էր քաղաքի մյուս թաղամասերից, և հեշտ չէր նրա վրայից անցնելը։ Ցանկապատը մեկ մղոն շրջագծից պակաս չէր, և այդ հսկայական տարածության վրա բարձրանում էին ծառեր, թփեր, բարձր խոտեր, բարաքներ, խրճիթներ և տնակներ, հոսում էին մի քանի առուներ․ այդքանը բավական էր, որպեսզի այդտեղ հավաքվեն մայրցամաքի ամենահազվագյուտ միջատները, որոնք կուզեն Բենեդիկտին եթե չէին հարստացնի, գոնե բախտավոր կդարձնեին։
Եվ իսկապես, նա հայտնաբերեց մի քանի վեցոտանիներ ու քիչ էր մնացել, որ նրանց դիտելիս բոլորովին զրկվեր տեսողությունից, բայց վերջապես նա հարստացրեց հավաքածուն և դրեց հիմքերը մի մեծ աշխատության՝ աֆրիկյանմ իջատաբանության աֆրիկյան միջատաբանության վերաբերյալ։ Եթե կարողանար գտնել մի նոր միջատ և իր անունով կոչեր, այլևս ոչ մի բան չէր ցանկանա այս աշխարհում։
Եթե Ալվեցի հիմնարկը բավականաչափ մեծ էր կուզեն Բենեդիկտի գիտական էքսկուրսիաների համար, ապա անսահման էր երևում փոքրիկ Ջեկին, որը կարող էր այնտեղ շրջել բոլորովին ազատ։ Բայց այդ երեխան շատ քիչ էր հետաքրքրվում իր տարիքի խաղերով։ Նա քիչ էր հեռանում մոր կողքից, որը նրան մենակ չէր թողնում և վախենում էր որևէ դժբախտությունից։ Փոքոիկ Փոքրիկ Ջեկը հաճախ խոսում էր հոր մասին, որին վաղուց չէր տեսել և ցանկանում էր վերադառնալ նրա մոտ։ Նա տեղեկություններ էր հարցնում բոլորի՝ պառավ Նանի, բարեկամ Հերկուլեսի, Բաթի, Օստինի, Ակտեոնի կամ Դինգոյի մասին, որը ինչպես երևում է՝ նույնպես մոռացել էր իրեն։ Նա ուզում էր նորից տեսնել Դիկ Սենդին։ Նրա վառ երևակայությունը այժմ միայն հիշողություններով էր ապրում։ Այդ հարցերին տիկին Ուելդոնը պատասխանում էր միայն նրան կրծքին սեղմելով, համբուրելով։ Միակ բանը, որ կարող էր անել, այն էր, որ լաց չէր լինում երեխայի առաջ։
Սակայն տիկին Ուելդոնը նկատեց, որ եթե ճանապարհին նրա հետ վատ չէին վարվել, այստեղ Ալվեցի հիմնարկում ևս այդ վերաբերմունքը չէր փոխվել։ Այժմ ֆակտորիայում մնացել էին միայն գերեվաճառի ստրուկներն ու ծառաները։ Մյուսները, որոնք կապված էին նրա առևտրի հետ, ուղարկված էին չիտոկայի բարաքները և վաճառվել էին ներքին շուկաների միջնորդներին։ Այժմ հիմնարկի պահեստները մինչև բերանը լցված էին կտորեղենով և փղոսկրով։ Կտորեղենը հատկացված էր փոխանակման կենտրոնական շրջաններում, իսկ փղոսկրը՝ արտահանելու մայրցամաքի գլխավոր շուկաները։
Տիկին Ուելդոնը շատ քիչ էր տեսնում Խոզե-Անտոնիո Ալվեցին, որը հիմնարկի գլխավոր տանն էր ապրում, իսկ Նեգորոյին բոլորովին չէր տեսնում, քանի որ նա ապրում էր դրսում, և նրա բացակայությունը բավական անբացատրելի էր։
Այդ երևույթը զարմացնում և միժամանակ միաժամանակ անհանգստացնում էր երիտասարդ կնոջը։
«Ի՞նչ է նրա ուզածը, ի՞նչ է սպասում,— մտածում էր տիկին Ուելդոնը։— Ինչո՞ւ մեզ քարշ տվեց Կազոնդե»։
— «Պիլիգրիմից» գողացած դրա՞մը։
— Այո․․․ այդ դրամը․․․ ինչպես նաև այլ գումար,— անամոթարար անամոթաբար պատասխանեց Նեգորոն։— Բայց ես ուզում եմ ձեզ վաճառել շուտ, վաճառել թանկ գնով։ Կարծում եմ, թե Ջեյմս Ուելդոնը չի մերժի վճարել հարյուր հազար դոլլար․․․
— Չի մերժի, եթե կարողանա վճարել,— պատասխանեց սառնորեն տիկին Ուելդոնը։— Սակայն ամուսինս, որին դուք անկասկած կասեք, թե ես բանտարկված եմ Կենտրոնական Աֆրիկայի Կազոնդե քաղաքում․․․
Այդ խոսքերից հետո պորտուգալացին հեռացավ՝ զսպելով բարկությունը։ Սակայն պարզ էր, որ ոչ մի բանի առաջ կանգ չէր առնի նա տիկին Ուելդոնին իրեն ենթարկելու համար։
== XIV․ Մի քանի տեղեկություններ դոկտոր Լիվինգսթոնի մասին ==
Ալվեցը անկեղծորեն վշտակցում էր կոլեգային և խոստովանում, որ Աֆրիկայի արևմտյան շրջանները մինչև այժմ ավելի քիչ էին տուժել այդ տեսակետից, այսինքն՝ այցելուներ ավելի քիչ էին ընդունել, սակայն ուղևորների համաճարակը սկսել էր տարածվել։ Եթե Կազոնդեն դեռևս չէր ենթարկվել այդ վտանգին, միևնույնը չէր կարելի ասել Կասանդայի և Բիհեի մասին, որտեղ Ալվեցը մասնաճյուղեր ուներ։ Ընթերցողը անշուշտ հիշում է, որ Հարրիսը Նեգորոյին ասել էր լեյտենանտ Քամերոնի մասին, որը կարող էր համարձակվել Աֆրիկան անցնել մի ծայրից մյուսը և Զանզիբարից մտնելով Անգոլայից դուրս գալ։
Գերեվաճառը իրավացի էր․ իսկապես հայտնի է, որ մի քանի տարի հետո Քամերոնր Քամերոնը հարավում, Սթենլին հյուսիսում հետախուզեցին Աֆրիկայի դեռևս քիչ ուսումնասիրված արևմրտյան արևմտյան վայրերը, նկարագրեցին գերեվաճառության հրեշագործությունները, դիմակազերծ արեցին օտար գործակալների հանցագործ մեղսակցությունը՝ պատասխանատու ճանաչելով գերեվաճառներին։
Քամերոնի և Սթենլիի հետազոտությունների մասին ո՛չ Ալվեցը, ո՛չ խառնածինը չէին կարող դեռևս տեղեկություն ունենալ, բայց այն, ինչ որ գիտեին, ինչ որ ասացին, ինչ որ տիկին Ուելդոնը լսեց և ինչ որ խոշոր նշանակություն ուներ նրա համար, մի խոսքով այն պատճառը, որով նա մերժել էր անմիջապես ենթարկվել Նեգորոյի պահանջին, հետևյալն էր։
Այս անգամ նա ծրագրել էր Կապշտադտից մեկնելով՝ շեղակի կտրել Աֆրիկան հարավից արևմուտք, Սան-Պաոլո դե Լոանդա հասնելու համար։
Դոկտորը մեկնեց մի քանի բնիկների հետ 1852 թ․ հունիսի 3-ին։ Հասավ Կուրուման և անցավ Կալահարի անապատով։ Դեկտեմբերի 31-ին մտավ Լիտուբարուբա և բեշուանների երկիրը, որն այդ միջոցին քարուքանդ էին արել բուրերը՝ հոլանդական նախկին գաղութաբնակները, որոնք տիրապետում էին Կապշտադտին Անդլիայի Անգլիայի գրավումից առաջ։
Լիվինգսթոնը Լիտուբարուբայից հեռացավ 1853 թ․ հունվարի 15-ին, հասավ բամագուատոների երկիրը և մայիսի 23-ին հասավ Լինիանտի, որտեղ մակալոլոների երիտասարդ թագավորը՝ Սեկելետուն, մեծ պատվով ընդունեց նրան։
Վեց օր հետո Լիվինգսթոնը հասավ Կասանգա, որտեղ նրան պատահեց գերեվաճառ Ալվեցը, և մայիսի 31-ին հասավ Սան-Պաոլո դե Լոանդա։ Առաջին անգամ, երկու տարվա ճանապարհորդությունից հետո, Աֆրիկան կտրել էին շեղակի, հարավից դեպի արևմուտք։
Նույն տարվա սեպտեմբերի 24-ին Դավիդ Լիվինգսթոնը հեռացավ Լոանդայից։ Նա հետևեց Կուանզա գետի աջ ափին, գետ, որն այնքան ճակատագրական էր եղել Դիկ Սենդի և նրա ուղեկիցների համար, հասավ Լոմբեի Կուանզայի մեջ թափվելու կետին՝ հանդիպելով ստրուկների բազմաթիվ քարավանների, կրկին անցավ Կասանգան, մեկնեց փետրվարի 20-ին, անցավ Կուանգո դետը գետը և Զամբեզի հասավ Կավավայում։ Հունիսի 8-ին նորից հասավ Դիլոլո լճին, նորից տեսավ Շինտե թագավորին, հետևեց Զամբեզիի ափերին, մտավ Լինիանտի և այնտեղից դուրս եկավ 1855 թ․ նոյեմբերի 3-ին։
Այս նոր ուղևորությունը դոկտորին հասցրեց արևելյան ծովափին, և այդպիսով նա ամբողջովին վերջացրեց Աֆրիկան արևմուտքից արևելք անցնելու ծրագիրը։
Այցելելով հռչակավոր Վիկտորիա ջրվեժը՝ «Որոտաձայն, ծուխը», Դավիդ Լիվինգսթոնը հեռացավ Զամբեզիից և ուղղվեց դեպի հյուսիս-արևելք։ Անցավ բակոտաների երկրով, որի բնակիչները բթացել էին կանեփ ծխելով, այցելեց շրջանի հզոր պետին՝ Սեմալեմբուեին, անցավ Կաֆուե գետը, կրկին անդամ անգամ Զամբեզին, այցելեց Մբուրումա թագավորին, տեսավ պորտուգալական հին քաղաքի՝ Զումբոյի ավերակները, 1856 թ․ հունվարի 17-ին հանդիպեց Մպենդե ցեղապետին, որն այդ միջոցին կռվում էր պորտուգալացիների դեմ, վերջապես մարտի 2-ին հասավ Տետե, Զամբեզիի ափին, ահա այդ ուղեծրի գլխավոր էտապները։ Ապրիլի 22-ին Լիվինգսթոնը հեռացավ մի ժամանակ հարուստ Տետեից, իջավ մինչև գետի դելտան և մայիսի 20-ին Քիլիմանեում հասավ նրա գետաբերանին՝ Կապշտադտից դուրս գալուց չորս տարի հետո։ Հուլիսի 22-ին նա շոգենավով մեկնեց Մորիս և Անգլիա վերադարձավ տասնվեց տարվա բացակայությունից հետո։
Նրան ընդունեցին մեծ հանդիսավորությամբ․ պարգևատրվեց Փարիզի Աշխարհագրական ընկերության մրցանակով, Լոնդոնի Աշխարհագրական ընկերության մեծ մեդալով։ Նրա տեղ մի ուրիշը գուցե կմտածեր, թե արժանի է հանգստանալու․ բայց դոկտորը այդպես չէր մտածում և 1858 թ․ մարտի 1-ին, իր Չառլզ եղբոր, կապիտան Բետինդֆիլդի, Քերկ և Մելլեր դոկտորների, Թորնթոնի և Բեյնսի ուղեկցությամբ մայիսին հասավ Մոզամբիկի ծովափը՝ նպատակ ունենալով ուսումնասիրել Զամբեզիի ավազանը։
Օգոստոսի 8-ին, ականատես լինելով այդ շրջանում տեղի ունեցած գերեվաճառության զարհուրելի տեսարաններին, դոկտորն այս անգամ իր հետ ունենալով միայն մի քանի սիփաիներ և նեգրեր, վերադարձավ Նիասայի ափերը՝ Մոկալաոզե։
Վեց շաբաթ հետո նրա ուղեկիցներից շատերր շատերը փախան, վերադարձան Զանզիբար և այնտեղ սուտ լուր տարածեցին, թե Լիվինգսթոնը մեռել է։ Սակայն նա չհուսահատվեց և չնահանջեց։ Նա ցանկանում էր այցելել Նիասայի և Տանգանիկայի միջև ընկած շրջանը։ Դեկտեմբերի 10-ին, մի քանի բնիկների ուղեկցությամբ, անցավ Լուանգուա գետը և 1867 թ․ ապրիլի 2-ին հայտնաբերեց Լիեմբան։ Այնտեղ նա ծանր հիվանդացավ և հազիվ ազատվեց մահից։ Առողջանալուց անմիջապես հետո օգոստոսի 30-ին հասավ Մոերո լիճը և հետազոտեց նրա հյուսիսային ափը, նոյեմբերի 21-ին մտավ Կազեմբե քաղաքը և այնտեղ մնաց քառասուն օր, որի ընթացքում երկու անգամ ուսումնասիրեց Մոերո լիճը։
Կազեմբեից Լիվինգսթոնն ուղղվեց գեպի հյուսիս Տանգանիկա լճի ափին գտնվող Ուջիջի կարևոր քաղաքը հասնելու նպատակով։ Գետի վարարելու և իր ուղեցույցների փախչելու պատճառով նա ստիպված եղավ վերադառնալ Կազեմբե, իջավ դեպի հարավ հունիսի 6-ին և վեց շաբաթ հետո հասավ Բանգուելո մեծ լճին։ Այնտեղ մնաց մինչև օգոստոսի 9-ը և փորձեց կրկին վերադառնալ դեպի Տանգանիկա։
— Իմ կողմից նույնպես հաջողություն եմ մաղթում ձեզ և ցանկանում եմ, որ ողջ և առողջ վերադառնաք հայրենիք,— Լիվինգսթոնի ձեռքը սեղմելով ասաց Սթենլին, և երեսը դարձնելով ետ քաշվեց արցունքը ցույց չտալու համար, ապա խեղդված ձայնով ասաց․
— Ցտեսություն, դոկտո՛ր, սիբելի՛ սիրելի՛ բարեկամ։
— Ցտեսություն,— պատասխանեց թույլ ձայնով Լիվինգսթոնը։
Սթենլին մեկնեց և 1872 թ․ հուլիսի 12-ին հասավ Մարսել։
Լիվինգսթոնը շարունակեց իր հետազոտությունները։ Օգոսյոոսի Օգոստոսի 25-ին, հինգ ամիս Կութհարայում մնալուց հետո, իր երեք նեգր սպասավորների՝ Սուզիի, Շումայի և Ամոդայի, Ջակոբ Ուենրայթի և Սթենլիի ուղարկած քառասունվեց բնիկների ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Տանգանիկայի հարավը։
Մի ամիս հետո քարավանը հասավ Մրուրա՝ երաշտի հետևանքով առաջացած փոթորիկի միջոցին։ Այնուհետև սկսեցին անձրևները, բնիկների վատ վերաբերմունքը, բեռնակիր անասունների սատկելը՝ ցեցեի խայթոցի հետևանքով։ 1873 թ․ հունվարի 24-ին փոքրաթիվ խումբը Չիտունկեում էր։ 1873 թ․ հունվարի 27-ին, Բանգուելո լճի արևելյան ափը շրջանցելուց հետո, Լիվինգսթոնը գնաց դեպի Չիտամբո ավանը։
1873 թ․ մայիսի 1-ի արշալույսին մեռել էր դոկտոր Դավիդ Լիվինգսթոնը։
Իսկապես, ապրիլի 29-ին փոքրիկ քարավանը հասել էր Չիտամրո ավանը՝ նույն լճի հարավում։ Դոկտորին բերել էին պատգարակով։ Ամսի 30-ի գիշերը, ծանր ցավի ազդեցության տակ, նա արտաբերեց հազիվ լսելի այս տրտունջը․ «Օ՜, աստվա ծ աստված իմ, աստված իմ», և նիրհեց։
Մի Ժամ հետո դոկտորը կանչեց սպասավոր Սուզիին, ինչ-որ դեղորայք ուզեց ու տկար ձայնով շշնջաց․
Ինն ամիս հետո հավատարիմ ծառաները, անլսելի դժվարությունների գնով, նրա մարմինը տեղափոխեցին Զանզիբար, և 1874 թ․ ապրիլի 12-ին նա թաղվեց Վեստմինստերյան աբբայությունում, Անգլիայի թագավորների և անվանի մարդկանց շարքում։
== XV։ Թե ուր կարող է տանել Մանտիկորը ==
Խեղդվողը շյուղից էլ է կառչում։ Ինչքան էլ թույլ ցոլա հույսի ճառագայթը, դատապարտվածին շլացուցիչ է թվում։
Այդպես էր նաև տիկին Ռլելդոնի համար, և հասկանալի է, թե ինչ զգաց նա, երբ Ալվեցի բերանից լսեց, որ Լիվինգսթոնը վախճանվել էր Բանգուելոյի փոքրիկ ավանում։ Նրան թվաց, թե այժմ ինքն ավելի մենակ ու դժբախտ է, քան երբևէ։ Կապը քաղաքակիրթ աշխարհի հետ կտրված էր։ Ազատարար շյուղը փախավ ձեռքից, հույսի նշույլը չքացավ աչքերից։ Թոմը և նրա ընկերները Կազոնդեիg Կազոնդեից մեկնել էին դեպի Մեծ լճերի շրջանը։ Հերկուլեսից ոչ մի լուր չկար։ Տիկին Ուելդոնը ոչ ոքից օգնություն չէր կարող սպասել․․․ Պետք էր ուրեմն ընդունել Նեգորոյի առաջարկը՝ փորձելով մեղմացնել պայմանները և ապահովել գործի հաջող վախճանը։
Հունիսի 14-ին, նշանակված օրը, Նեգորոն ներկայացավ տիկին Ուելդոնին։
Պետք է ասել նաև, որ մեկնելուց առաջ Նեգորոն Ալվեցին հատկապես հանձնարարել էր առանձին ուշադրություն դարձնել տիկին Ուելդոնի վրա։ Պետք էր նրան խիստ հսկողության տակ պահել, քանի որ տեղեկություն չկար, թե ինչ էր եղել Հերկուլեսը։ Եթե նա չէր մահացել Կազոնդեի այդ դաժան շրջանում, գուցե կփորձեր մոտենալ բանտարկյալին և ազատել նրան Ալվեցի ճանկերից։ Գերեվաճառը շատ լավ հասկացել էր, որ տիկին Ուելդոնի կատարյալ մեկուսացումից էր կախված խոշոր գումարի ստացումը, և նա պատասխանատու էր տիկին Ուելդոնի համար, ինչպես՝ իր սեփական դրամարկղի համար։
Բանտարկյալ կնոջ կյանքը շարունակվում էր միևնույն միօրինակությամբ։ Ֆակտորիայի պատերից ներս նույն կյանքն էր, ինչպես դրսի բնիկների մոտ։ Ալվեցը խստությամբ պահում էր բնիկների սովորությունները։ Ֆակտորիայի կանայք աշխատում էին այնպես, ինչպես քաղաքի կանայք, կատարելով իրենց ամուսինների և տերերի բոլոր կամայականությունները՝ բրինձը թակում էին փայտե մեծ սանդի մեջ մինչև կատարյալ թեփազրկումը, եգիպտացորեն էին մաքրում և մանրահատիկ ձավար ստանում տեղական լեզվով «մթելե» կոչված ապուրը պատրաստելու համար, սորգո (կորեկի մի տեսակ) էին քաղում, որի հասունացումը հանդիսավոր կերպով նշել էին այդ Ժամանակժամանակ, հոտավետ ձեթ ստանում «մպաֆու» կոչված կորիզավոր հատապտուղից (մի տեսակ ձիթապտուղ, որի յուղը շատ թանկագին անուշահոտություն է բնիկների համար), բամբակ էին մանում և թել ստանում տեղական տնայնագործական դազգահի միջոցով, փայտե թակոցով ծառի կեղևից կերպաս պատրաստում, մանիոկայի արմատներ քաղում և հողը մշակում զանազան բույսեր ցանելու համար, որոնցից ստանում են կասավ, մանիոկա (որից ստանում են ալյուր), բակլա, (որի «մոզիցանե» կոչված տասնհինգ մատնաչափ պատիճները ստացվում են քսան ոտնաչափ բարձրություն ունեցող ծառերից), գետնանուշի յուղ, «չիլոբե» կոչված բաց կապտավուն ոլոռ (որի ծաղիկները հիշեցնում են սորգոյի շիլայի մի քիչ անդուրեկան հոտը), տեղական սուրճ, շաքարեղեգ (որի հյութից օշարակ են պատրաստում), սխտոր, սուսում, վարունգ (որի հատիկները խորովում են շագանակի նման), ոգելից խմիչքներ էին պատրաստում՝ բանանի «մալոֆու», «պոմբե» և այլ թունդ խմիչքներ․ ընտանի կենդանիներին էին խնամում․ կովերը թույլ էին տալիս իրենց կթել միայն նորածնի կամ տիկը դարմանով լցված հորթի ներկայությամբ, պահում էին կարճ եղջյուրանի երինջներ, որոնցից ոմանք մի սապատանի են, այծեր, որոնց միսն ուտում են և փոխանակման կարևոր նյութ են ծառայում՝ ինչպես դրամը, ինչպես ստրուկները․ վերջապես՝ պահում են տնային թռչուններ, խոզեր, ոչխարներ և այլն․ այս երկար թվարկումը ցույց է տալիս, թե ինչպիսի ծանր աշխատանք է ընկած թույլ սեռի վրա աֆրիկյան մայրցամաքի այս վայրի շրջաններում։
Այդ ժամանակ տղամարդիկ ծխախոտ կամ կանեփ էին ծխում, փղի և գոմշի որսորդության գնում, գերեվաճառների հաշվին ասպատակության մասնակցում։ Եգիպտացորենի կամ ստրուկների հավաքումը միևնույն բանն էր, այն տարրերությամբտարբերությամբ, որ դրանք որոշակի սեզոնում են կատարվում։
Ֆակտորիայի բոլոր աշխատանքներից միայն կանանց բաժինն էր ծանոթ տիկին Ուելդոնին։
Այդ օրը կուզեն Բենեդիկտը ձեռքից բաց թողեց աշխարհի բոլոր հինգ մասերի միշատաբաններից ամենաբախտավորը լինելու գեղեցիկ առիթը։
== XVI։ Մգանգա ==
Երբ տիկին Ուելդոնը ամսի 17-ի այդ օրը սովորական ժամին չտեսավ կուզեն Բենեդիկտին, սաստիկ անհանգստացավ։ Թե ինչ էր եղել իր մեծ երեխան, չէր կարողանում հասկանալ։ Չէր կարելի մտածել, թե նա կարող էր դուրս գալ անանցանելի ցանկապատով շրջապատված ֆակտորիայից։ Տիկին Ուելդոնը լավ էր ճանաչում իր զարմիկին։ Եթե առաջարկեին այդ ինքնատիպ մարդուն փախչել թողնելով թիթեղյա տուփը և աֆրիկյան միջատների հավաքածուի տուփը, նա կմերժեր առանց մի րոպե վարանելու։ Մինչդեռ տուփը հյուղակում էր, ոչ ոք ձեռք չէր տվել դրան, և պարունակում էր այս մայցամաքում գիտնականի հավաքած բոլոր միջատները։ Անընդունելի կլիներ, որ նա կամավոր բաժանված լիներ իր միջատաբանական գանձերից:գանձերից։
Այսպես թե այնպես, կուզեն Բենեդիկտը չկար Խոզե-Անտոնիո Ալվեցի հիմնարկում։
Գերեվաճառը, զինվորները, ստրուկները վազեցին, որպեսզի պատժեն այդ հանդուգն կախարդին, որ համարձակվել էր դուռը խորտակել, առանց սպասելու, որ բաց անեն։ Սակայն տեսնելով, որ թագուհին չէր բողոքում, կանգ առան՝ հարգալիր դիրք ստանալով։
Ալվեցը անտարակույս պատրաստվում էր հարցնել թագուհուն, թե ինչով էր պարտական, որ այցելությամբ պատվել էր իրեն, սակայն կախարդը ժամանակ չտվեց նրան և ցրելով ամբոխին, որպեսզի իր շուրջր շուրջը ազատ տարածություն գոյանա, նա վերսկսեց մնջախաղը է՛լ ավելի ոգևորությամբ։ Զեռքով ամպերը ցույց տվեց, սպառնաց նրանց, դևահան արեց, շարժում արեց, որպեսզի նախ կանգնեցնի և այնուհետև հեռացնի նրանց։ Նրա ահագին թշերն ուռեցին, և փչեց ծանր ամպերի վրա, որպես թե այնքան ուժ ուներ, որ կարող էր նրանց ցրել։ Այնուհետև ամբողջ հասակով մեկ կանգնեց, կարծես ուզում էր նրանց կասեցնել, և թվում էր, թե ահա իր հսկա հասակով կկարողանար նրանց բռնել։
Սնահավատ Մուանան, տարված այս մեծ կատակերգուի խաղով, չէր կարողանում զսպել իրեն, ճչում էր, զառանցում իր հերթին և բնազդորեն կրկնում էր մգանգայի շարժումները։ Պալատականները, ամբոխը նույնն էին անում, և համրի կոկորդային ձայները կորչում էին երգի, ճիչերի և աղմուկի մեջ։
Այստեղ, մի լայն ծոցի խորքում, գետափը ծածկող մացառների հետևը կապված էր ծղոտե տանիքով ծածկված մի լաստ։ Մգանգան այնտեղ իջեցրեց իր բեռը, ոտքով հրեց լաստը, որը հոսանքը քշեց և ապա իր հստակ ձայնով ասաց․ «Նավապե՛տ, ձեզ եմ ներկայացնում տիկին Ուելդոնին և փոքրիկ Ջեկին։ Առա՜ջ, և երկնքի բոլոր ամպերը թող պայթեն այժմ Կազոնդեի այդ հիմարների գլխին»։
== XVII։ Գետի հոսանքով ==
Դիկ Սենդը պատրաստվում էր այդ գետի ընթացքով ցած իջնել օգտվելով ջրիմուռներից առաջացած լողացող կղզուց, որ լինում է մեծ քանակությամբ աֆրիկյան գետերի վրա։
Բայց Հերկուլեսը գիշերը գետափին թափառելիս, գետի հոսանքով ցած իջնող մի լաստ գտավ։ Դիկ Սենդը նրանից լավի վրա հուս հույս չէր կարող ունենալ, և պատահականությունը շատ լավ բան էր արել։ Ձեռք բերվածը այն նեղ ու երկար մակույկներից չէր, որ սովորաբար գործածում են բնիկները։ Հերկուլեսի գտած լաստի երկարությունը անցնում էր երեսուն ոտնաչափից, լայնությունը՝ չորս։ Տիկին Ուելդոնն ու նրա ուղեկիցները կարող էին հանգիստ տեղավորվել նրա վրա, բացի դրանից՝ բավական էր այն պահել ջրի հոսանքի ուղղությամբ և միայն նավախելի թիակը բավական էր լաստը ղեկավարելու համար։ Ահա իջնում ես գետն ի վար։
Դիկ Սենդը ափերը անտեսանելի մնալու նպատակով նախ ծրագրել էր միայն գիշերը ճամփորդել, սակայն այդպիսով օրվա տևողությունը կիսով չափ կկարճանար, և ուղևորությունը կերկարեր։ Բարեբախտաբար, Դիկ Սենդը մտածեց լաստը ծածկել խոտերի տանիքով, որը կհենվեր լաստի երկարությամբ գցված ձողի վրա, այդպիսով ամբողջ լաստը, ինչպես նաև ղեկի թիակը, միանգամայն ծածկված կլինեին։ Դրսից նայողը պիտի կարծեր, թե խոտի մի դեզ է լողում ջրի երեսին։ Այնքան լավ էր սարքված այդ ծածկված լաստը, որ նույնիսկ թռչաններն էլ խաբվում էին․ հատիկներ տեսնելով կարմրակտուց որորները, սևափետուր «արհինգները», գորշ և սպիտակ ծղնիները հաճախ գալիս թառում էին նրա վրա։
Դիկ Սենդը տիկին Ուելդոնին և փոքրկ Ջեկին կրկին անգամ տեսնելուց ուժերը վերստացած լինելով՝ կանգնել էր լաստի առջևի մասում։ Երկար խոտերի արանքով գիտում էր գետի ընթացքը և ձայն տալով կամ շարժումներ անելով՝ ուղղություն էր տալիս Հերկուլեսին, որի ուժեղ ձեռքը բռնել էր ղեկի թիակը և նշում, թե ինչ էր պետք անել ուղղությունից չշեղվելու համար։
Տիկին Ուելդոնը՝ լաստի կենտրոնում պառկած չոր տերևներից շինված անկողնու վրա, թաղված էր մտածմունքների մեջ։ Կուզեն Բենեդիկտը մռայլ, հոնքերը կիտած՝ Հերկուլեսի ներկայությունից, որին չէր ներում մանտիկորի գործին միջամտելու համար, մտածելով կորցրած հավաքածուի, միջատաբանական նշումների մասին, որոնց նշանակությունը չէին կարող հասկանալ Կազոնդեի բնիկները, լաստին նստած էր՝ ոտքերը ձգած, թևերը կրծքին խաչաձևած և երբեմն բնազդորեն ձեռքը քթին էր տանոմտանում, ակնոցն ուղղելու համար, բայց ավաղ, ոչ մի ակնոց չկար քթին։ Իսկ փոքրիկ Ջեկը հասկացել էր, որ չի կարելի աղմկել, բայց քանի որ շարժումներ անելը արգելված չէր, երեխան Դինգոյի ձևերն էր անում և լաստի մի ծայրից մյուսն էր վազում չորեքթաթ։
Առաջին երկու օրերը փախստականները ուտելիք վերցրին այն պաշարից, որը Հերկուլեսը իր հետ բերել էր, ուստի Դիկ Սենդը գիշերը միայն մի քանի ժամ կանգ առավ՝ մի քիչ հանգստանալու համար, սակայն գետափ դուրս չեկավ, այդ բանը վերապահելով միայն այն դեպքերի համար, երբ հարկ կլինի ուտելիք ճարել։
Ուղևորության սկզբում ոչ մի դեպք չպատահեց այդ անծանոթ գետի վրա, որի լայնությունը միջին հաշվով հարյուր հիսուն ոտնաչափից ավելի չէր։ Մի քանի կղզյակներ լողում էին ջրի երեսին և առաջ էին շարժվում լաստի արագությամբ, ուրեմն վախ չկար, թե լաստը նրանց կխփվեր, եթե ուրիշ խոչնդոտներ խոչընդոտներ դրանց չկասեցնեին։
Գետի ափերը ամայի էին երևում։ Անշուշտ Կազոնդեի տերիտորիայի այս մասերը քիչ էին գալիս բնիկները։
— Ի՞նչ պատահեց,— հարցրեց Հերկուլեսը, որ շարունակ կանգնած էր ղեկի մոտ։
— Մի պատվար, բայg բայց բնական պատվար,— պատասխանեց Դիկ Սենդը։
— Պետք է խորտակել, պարո՛ն Դիկ։
Պարզվեց, որ մի քանի հարյուր փղեր էին, որոնք իրենց ծարավն էին հագեցնում։ Իրոք կարելի էր կարծել, թե այդ բազմաթիվ կնճիթները, որոնք ավտոմատ շարժումով իջնում և բարձրանում էին, կցամաքեցնեին գետը։
== XVIII։ Զանազան պատահարներ ==
Հուլիսի 9-ի օրվա ընթացքում Դիկ Սենդը մեծ սառնասրտության ապացույց տվեց։ Նա մենակ էր գետափին և նշան բռնելով մի կամայի, որի եղջյուրների ծայրերը երևում էին մացառների հետևից, կրակեց, երբ հանկարծ երեսուն քայլի վրա դուրս ցատկեց մի ահարկու որսորդ, որը անտարակույս գալիս էր իր որսը պահանջելու և հրաժարվելու երևույթ չուներ։
Մի խոշոր առյուծ էր այդ, մեկը նրանցից, որոնց բնիկները «կարամոս» են կոչում։ Սրանք ոչ մի նմանություն չունեն «նխափի» առյուծներին, որոնք անբաշ են կոչվում։ Առյուծի հասակը հինգ ոտնաչափ էր․ մի վփթխարի վիթխարի կենդանի։
Մի ոստյունով առյուծը ընկել էր Դիկ Սենդի գնդակից գետին տապալված կամայի վրա, որը դեռևս ողջ էր և ճչալով թպրտում էր ահարկու գազանի թաթի տակ։
Վերջապես առյուծը, երախը լայն բաց անելով, վերցրեց դողդոջուն կամային և տարավ այնպես, ինչպես շունը կտաներ նապաստակին, և, իր ահագին պոչը մացառներին խփելով՝ անհետացավ թավուտի մեջ։
Դիկ Սենդը մի քանի րոպե ևս անշարժ մնաց, հետո վեր կացավ և, ընկերների մոտ հասնելով՝ ոչինչ չասաց նրանց վտանգի մասին, որից աղատվել ազատվել էր շնորհիվ իր սառնարյունության։ Եթե փախստականները ստիպված լինեին անցնել այդպիսի վայրի գազաններով հարուստ անտառներով ու հովիտներով, գուցե այդ ժամին «Պիլիգրիմի» աղետյալներից ոչ մեկը ողջ մնացած չլիներ։
Սակայն, եթե այդ միջոցին այդ շրջանը անբնակ էր, անցյալում միշտ այդպես չէր եղել։ Հաճախ շրջանի տափաստաններում նկատվում էին նախկին բնակավայրերի հետքերը։ Այդ շրջաններով անցնող փորձառու ուղևորը, ինչպիսին էր Դավիդ Լիվինգսթոնը, իսկույն կնկատեր այդ երևույթը։ Տեսնելով կանթեղխոտի բարձր ցանկապատերը, որոնք ծղոտի հյուղակներից ավելի են դիմանում, բակի մեջտեղ կանգնած սրբազան թզենին, կարելի էր առանց սխալվելու ասել, որ ժամանակին այդտեղ գյուղ էր եղել։ Բայց ըստ բնիկների սովորության, ցեղապետի մահը բավական էր, որպեսզի բնակչությունը ստիպված լիներ հեռանալ իրենց բնակավայրից և վերաբնակվել մի ուրիշ վայրում։
Ավանը մարդաբնակ էր։ Օջախներից ծուխ էր բարձրանում, և մռնչյուն հիշեցնող ձայներ էին լսվում։ Եթե, դժբախտաբար, ինչպես հաճախ էր պատահում, ձկնորսական ցանցեր դրված լինեին ցցերի արանքում, դրությունը վտանգավոր կլիներ այն միջոցին, երբ լաստը իր համար ճամփա բաց աներ ցանցերի միջով։
Դիկ Սենդը, լաստի առջևի մասում կանգնած, ցածր ձայնով ցուցումներ էր տալիս այդ ստորջրյա պատվարներից խուսափելու համար։ Գիշերը լուսավոր էինելով՝ լինելով՝ նա պարզ տեսնում և կարողանում էր ուղղություն տալ լաստին, սակայն լաստը նույնպես պարզ տեսանելի էր։
Հասավ վտանգավոր րոպեն։ Երկու բնիկներ բարձրաձայն խոսակցելով՝ կծկվել էին ջրի երեսին, ցցերի վրա, որոնց արանքով հոսանքը քշում էր լաստը, և որի ուղղությունը չէր կարելի փոխել այդ նեղ տեղում։ Ի՞նչ կլիներ, եթե լաստը նկատվեր․ երկու բնիկները կսկսեին գոռալ, և ամբողջ ավանը ոտքի կկանգներ։
Հինգ կամ վեց ուրիշ նեգրեր իսկույն ցած իջան ցցերի վրա և նստեցին ցցերը միմյանց կապող գերաններին՝ անասելի աղմուկ բարձրացնելով։
Լաստի վրա, ընդհակառակը, կատարյալ լռություն էր տիրում, բացի Դիկ Սենդի ցածրաձայն կարգադրություններից, ոչ մի շարժում, բացի Հերկուլեսի աջ թևի ղեկի թիակը մանևրող շարժումներից, երբեմն լսվում էր Դինգոյի խուլ մռնչյունը, որի ծնոտները փակում էր Ջեկը իր փոքրիկ թաթիկներով, գետի վրա՝ ցցերին խփհող խփվող հոսանքի մրմունջը․ իսկ ցցերի վրա՝ մարդակերների գազանային ճիչերը։
Սակայն բնիկները շտապ հավաքում էին ցանցերը։ Եթե նրանց հաջողվեր ժամանակին ջրից դուրս բերել ցանցերը, լաստը կանցներ, հակառակ դեպքում, կփաթաթվեր նրանց, և վայը կգար նրա վրա եղողների գլխին։ Դիկ Սենդը հնարավորություն չուներ ո՛չ փոխել, ո՛չ էլ դադարեցնել լաստի ընթացքը, մանավանդ որ գետի այդ նեղ մասում ջուրն ավելի արագ էր քշում լաստը։
Անվերջանալի էր թվում այդ գետակը, որը կարելի էր իսկական գետ անվանել, քանի որ թվում էր, թե գնում հասնում էր մինչև Ատլանտյան օվկիանոսը։
Ուտելիքի հարցր հարցը այս ամայի երկրում դժվարացավ․ նախկին պաշարներից ոչինչ չէր մնացել։ Ձկնորսությունից քիչ բան էր ստացվում, իսկ որսորդությունը ոչինչ չէր տալիս։ Քարայծերն ու մյուս խոտակեր կենդանիները կեր չէին կարող ճարել այս անապատում, նրանց հետ միասին չքացել էին նաև գիշատիչները։
Այդպիսով՝ գիշերները այլևս չէին լսվում սովորական մռնչյունները։ Գիշերվա լռությունը խանգարում էր միայն գորտերի համերգը, որ Քամերոնը համեմատում էր նավաշինարանի տարբեր աշխատանքների առաջացրած ժխորին։
Սակայն քիչ սննդարար նյութ էր այդ, բայց հաջորդ օրը, շնորհիվ Բենեդիկտի, ուղևորները ավելի լավ սնվեցին։
«Hexapodes Benedictus․»Benedictus»-ը գտնելուց հետո, մի միջատ, որը պիտի անմահացներ նրա անունը, կուզեն Բենեդիկտը ուրախ տրամադրության մեջ էր։ Միջատը դնելով ապահով տեղ, այսինքն՝ գլխարկի աստառին կպցնելով, գիտնականը վերսկսեց դադարի րոպեներին հետախուզություն անել։ Այդ օրը, բարձր խոտերը քրքրելիս, մի թռչուն փախցրեց, որի փետուրների գույնը նրա ուշադրությունը գրավեց։
Դիկ Սենդը պատրաստվում էր կրակել, երբ կուզեն Բենեդիկտը բացականչեց․
Դիկ Սենդը չէր սխալվում։ Գետի ստորին մասում մի վիհ էր բացվում՝ հարյուր ոտնաչափ խորությամբ, ուր գետի ջուրը թափվում էր անդիմադրելի թափով։ Կես մղոն ևս, ու լաստը կընկներ խորխորատի մեջ։
== XIX։ «Ս․ Վ․» ==
«''Ինձ սպանեց․․․ կողոպտեց իմ ուղեցույցը՝ Նեգորոն․․․ 1871 թ․ դեկտեմբերի 3-ին․․․ այստեղ․․․ ծովափից 120 մղոն հեռավորության վրա․․․ Դինգո․․․ հասիր։ Ս․ Վեռնոն''»։
Գրությունը ամեն ինչ բացատրում էր։ Սամուել Վեռնոնը իր շան՝ Դինգոյի հետ մեկնել էր հետազոտելու Աֆրիկայի կենտրոնը, ուղեցույց ունենալով Նեգորոյին։ Նրա մոտ գտնվող դրամը գրգռել էր չարագործի տենչանքը, և Նեգորոն որոշել էր տեր դառնալ դրամին։ Ֆրանսիացի ճանապարհորդը, հասնելով Կոնգոյի ափի այդ կետին՝ հաստատվել էր այդ հյուղակում։ Այնտեղ Նեգորոն նրան մահացու կերպով վիրավորել էր, կողոպտել և լքել․․․ Սպանությունը կատարելուց հետո Նեգորոն անտարակույս փախուստ էր տվել և այդ միջոցին էր, որ ընկել էր պորտուգալական իշխանությունների ձեռքը։ Ճանաչվելով որպետ որպես գերեվաճառ Ալվեցի գործակալը՝ նա տարվել էր Սան-Պաոլո դե Լոանդա և դատապարտվել ցմահ բանտարկության գաղութներից մեկում։ Հայտնի է, որ նրան հաջողվել էր փախչել, գնալ Նոր Զելանդիա և անցնել «Պիլիգրիմի» վրա, ի դմբախտություն դժբախտություն նրա ուղևորների։ Թե ի՞նչ էր պատահել ոճիրից հետո, դժվար չէր կռահել։ Դժբախտ Վեռնոնը մահվանից առաջ անշուշտ ժամանակ էր ունեցել գրել այդ թուղթը, որը սպանության թվականի և շարժառիթի հետ՝ տալիս էր մարդասպանի անունը։ Գրությունը դրել էր այդ տուփի մեջ, որտեղ անկասկած գտնվում էր դողացված գողացված դրամը և վերջին ճիգով, արնոտած մատով կարողացել էր, որպես տապանագիր, գրել իր անվան սկզբնատառերը․․․ Այդ երկու կարմիր տառերի առաջ Դինգոն երկար օրեր մնացած կլիներ և ի վերջո ճանաչել էր դրանք՝ երբեք չմոռանալու համար։ Այնուհետ և ծովափին Դինգոյին վերցրել էր «Վալդեկի» նավապետը, և, վերջապես, նա անցել էր «Պիլիգրիմի» վրա, որտեղ կրկին պատահեց Նեգորոյին։ Այդ միջոցին Վեռնոնի ոսկորները փտում էին Կենտրոնական Աֆրիկայի այս հեռավոր անտառում և միայն իր շան հիշողության մեջ էր նա վառ մնացել։
Այո, դեպքերը այդպես պետք է տեղի ունեցած լինեին։ Դիկ Սենդն ու Հերկուլեսը պատրաստվում էին քրիստոնյային վայել թաղել Սամուել Վեռնոնի աճյունը, երբ Դինգոն այս անգամ կատաղի հաչոց բարձրացնելով հյուղակից դուրս նետվեց։
Ամերիկա մեկնելու համար Կոնգոյի գետաբերանը հասնելով այդ սրիկան իր հետևողներին թողնելով, եկել էր այնտեղ, որտեղ սպանել էր իրեն վստահած ճանապարհորդին։
Առանց պատճառի չէր, որ եկել էր այդտեղ․ բոլորին հայտնի եղավ այդ, երբ նրանք տեսան մի քանի բուռ ֆրանսիական ոսկեդրամ, որը փայլում էր ծառի արմատի մոտ նոր բացված խոռոչի մեջ։ Պարզ էր, որ մարդասպանությունից հետո և պորտուգալացիների ձեռքն անցնելուց առաջ Նեգորոն գողացած դրամը պահել էր՝ մի օր վերադառնալու և վերցնելու նպատակով և այդ օրը կտաներ ամբողջ ոսկեդրամը, եթե Դինգոն հետևելով հետքին՝ չբռներ նրա կոկորդից։ Չարագործը անակնկալի գալով՝ դանակը քաշել և խփել էր շանը այն րոպեին, երբ հերկուլեսը Հերկուլեսը նրա վրա հարձակվեց՝ գոռալով․
— Ա՜խ, սրիկա՜, վերջապես կխեղդեմ քեզ։
Հերկուլեսը խոր թաղեց ճանապարհորդի ոսկորները, իսկ բոլորի կողմից այնքան սիրված Դինգոյին դրեցին իր տիրոջ կողքին։
Նեգորոն այլևս չկար, սակայն Կազոնդեից նրան ընկերակցող բնիկները հեոու հեռու չպետք է լինեին։ Այլևս նրան չտեսնելով, անշուշտ կփնտրեին գետափի մոտ։ Ուղևորների համար լուրջ վտանգ էր այդ։
Դիկ Սենդը և տիկին Ուելդոնը խորհրդակցեցին, թե ինչ պետք է անել և այն էլ առանց մի րոպե կորցնելու։
Մի բան պարզ էր, որ այդ գետը Կոնգոն էր, որը բնիկները կոչում էին Կվանգո կամ Իկուտու յա Կոնգո, որը որոշ տարածության վրա կոչվում է Զաիր, իսկ ուրիշ տարածության վրաճ վրա՝ Լուալաբա։
Բայց եթե այլևս չէր կարելի կասկածել, որ դա Կոնգոն է, ֆրանսիացի ճանապարհորդի գրությունից իմացվում էր, որ գետաբերանը դեռևս հարյուր քսան մղոն հեռու էր այդտեղից և, դժբախտաբար, այդ կետում նավարկելի չէր։ Մի մեծ ջրվեժ, հավանաբար Նտամո ջրվեժը, արգելք էր լինում նավարկության։ Անհրաժեշտ էր ոտքով հետևել մեկ կամ մյուս գետափին, գոնե մինչև ջրվեժ անցնելը, այսինքն՝ մեկ կամ երկու մղոն տեղ, որից հետո մի նոր լաստ կառուցել և կրկին գետով առաջ գնալ։
Իսկ մարդակերները անհետ կորել էին ջրապտույտի մեջ։ Նրանք, պաշտպանված չլինելով շուռ եկած լաստով, անշնչացել էին խորխորատի խորքը հասնելուց առաջ, իսկ նրանց մարմինը շուտով ջարդուփշուր կլիներ՝ խփվելով ջրվեժի ստորոտին գտնվող ժայռերին։
== XX։ Վերջաբան ==
Այդ քարավանի հանդիպումը իսկական բախտավորություն եղավ ուղևորների համար։ Դիկ Սենդը չէր կարող լաստով շարունակել ճանապարհը, քանի որ Նտամոյից մինչև Ելլալա մի շարք ջրվեժներ կային։ Սթենլին հաշվել էր վաթսուներկու ջրվեժ, և ոչ մի լաստ չէր կարող նրանց վրայով անցնել։ Կոնգոյի գետաբերանում խիզախ ուղևորը, չորս տարի հետո, բնիկների դեմ մղած երեսուներկու մարտերից վերջինը մղեց։ Գետի ավելի ստորին հոսանքում, Մբելոյի ջրվեժներում է, որ նա կարողացավ հրաշքով ազատվել մահից։
Օգոստոսի 11-ին տիկին Ուելդոնը, Դիկ Սենդը, Ջեկը, Հերկուլեսը և կուզեն Բենեդիկտը հասան Էմբոմա, որտեղ պարոններ Մոթթա Վիեգոն և Հարրիսոնը նրանց ընդունեցին մեծ հյուրընկլությամբ։ հյուրընկալությամբ։ Մի շոգենավ այդ միջոցին մեկնում էր Պանամայի պարանոցը։ Տիկին Ուելդոնը և նրա ուղեկիցները այդ շոգենավով մեկնեցին և բարեհաջող հասան ամերիկյան մայրցամաքը։
Սան Ֆրանցիսկո ուղարկված հեռագիրը Ջեյմս Ուելդոնին հայտնեց իր կնոջ և երեխայի անսպասելի վերադարձը, որոնց նա զուր փնտրել էր օվկիանոսի այն բոլոր կետերում, որտեղ կարող էր խորտակված լինել «Պիլիգրիմը»։
Հուլիսի 25-ին, վերջապես, շոգենավը աղետյալներին հասցըրեց հասցրեց Կալիֆոռնիայի մայրաքաղաքը։ Ինչքա՜ն լավ կլիներ, եթե ծերունի Թոմը և նրա ընկերները նրանց հետ լինեին․․․
Ի՞նչ ասել այժմ Դիկ Սենդի և Հերկուլեսի մասին։ Մեկը դարձավ տիկին Ուելդոնի տան տղան, մյուսը՝ բարեկամը։ Ջեյմս Ուելդոնը գիտեր, թե ինչքան էր պարտական ազնիվ նեգրին։ Արդարև, մեծ բարեբախտություն էր, որ Նեգորոն չհասավ նրան, որովհետև նա իր ամբողջ կարողությունը կտար կնոջը և երեխային փրկելու համար։ Նա իսկույն կմեկներ Աֆրիկա և ով գիտե, թե ի՜նչ վտանգների ու խարդախությունների կենթարկվեր։
Ահա թե մինչև ուր էր հասել իր վարմունքով, իր աշխատանքով Սենդ-Հուկի հրվանդանում գտնված փոքրիկ որբը։ Չնայած դեռևս պատանի էր, բայց և այնպես նրան գնահատում, կարելի է ասել, հարգում էին բոլորը․ սակայն պարզությունն ու համեստությունը նրա համար այնքան բնական էին, որ այդ բոլորր նա չէր զգում իսկ։ Նա մտքովն անգամ չէր անցկացնում, որ հաստատամտությունը, քաջությունը, փորձություններում ցուցաբերած անդրդվելիությունը նրան մի տեսակ հերոս էին դարձրել։
Սակայն սևեռուն մի միտք հետապնդում էր նրան։ Ազատ ժամերին նա անընդհատ մտածում էր ծերունի Թոմի, Բաթի, Ակտեոնի, Օստինի մասին, որոնց դժբախտության պատասխանատվությունը իրեն էր վերագրում ։ վերագրում։ Տիկին Ուելդոնին նույնպես միշտ տխրություն էր պատճառում դժբախտության նախկին ընկերների ներկա վիճակը։ Ուստի, Ջեյմս Ուելդոնը, Դիկ Սենդը և Հերկուլեսը աշխարհը ոտքի տակ տվին նրանց հետքը գըտնելու գտնելու համար։ Վերջապես հաջողվեց դա՝ շնորհիվ նավատիրոջ ամեն տեղ ունեցած թղթակիցների։ Մադագասկարում, որտեղ կարճ ժամանակ հետո ստրկությունը կվերանար։ Թոմը և նրա ընկերները վաճառվել էին։ Դիկ Սենդը ուզում էր խնայած փոքր գումարը հատկացնել նրանց ետ գնելու գործին, սակայն Ջեյմս Ուելդոնը լսել անգամ չուզեց։ Նրա գործակալներից մեկը հանձն առավ այդ գործը, և 1877 թ․ նոյեմբերի 15-ին չորս նեգրերը թակում էին Ջեյմս Ուելդոնի բնակարանի դուռը։
Այդ ազնիվ նեգրերը՝ Թոմը, Բաթը, Ակտեոնը և Օստինը, այնքան վտանգներից փրկվելուց հետո, այդ օրը քիչ էր մնացել խեղդվեին բարեկամների թևերի մեջ։
----
<references />