Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 145 բայտ, 10:19, 30 Հունվարի 2016
/* Երգ առաջին */
Եվ ինձ գտա մի անտառում մթամած։
4 Օ՜, դժվար է արտահայտել, թե որքան
Վայրի, դժնի ու մռայլ էր անտառն այդ.
Պակուցիչ է հիշելն անգամ սոսկական։
7 Նա դառնաշունչ ու ահեղ էր մահվան պես.
Բայց ցույց տալու համար բարիքն իմ գտած՝
Կպատմեմ, թե ինչեր տեսա այնտեղ ես։
10 Չգիտեմ, թե ինչպես մտա ես այնտեղ,
Այնքան էի քնաթաթախ այն պահին,
Երբ բաց թողի ճամփան ուղիղ ու անշեղ։
13 Բայց երբ հասա ստորոտը մի լեռան,
Ուր փակվում էր այն հովիտը չարաշուք,
Որ իմ սիրտը ահաբեկել էր այնքան,
16 Վեր նայեցի և տեսա, որ գագաթն իր
Շողերով էր արդեն պատած արևի,
Որ լուսեղեն ուղեցույց է անպատիր։
19 Այնժամ մի քիչ մեղմեց սոսկումն իմ խորին,
Որ իմ սրտի խոոոչում էր լճացել
Իմ անցկացրած անդոհալի գիշերին։
22 Եվ ինչպես նա, ով հևհևուն ու թասուն,
Ծովից դեպի ծովեզերքը նետվելով,
Նայում է ետ՝ ալիքներին փոթորկուն,
25 Այսպես հոգիս, որը տալիս էր դեռ խույս,
Դարձավ ետև՝ նայելու այն անտառին,
Ուրկից ոչ ոք դուրս չի եկել անկորույս։
28 Երբ քիչ հանգիստ տվի մարմնիս հոգնաբեկ,
Ճամփա ընկա դեպի բարձունքն ամայի,
Հենվելով միշտ իմ պինդ ոտի վրա մեկ։
31 Եվ ահա ճիշտ իմ վերելքի սկզբին,
Թեթևաշարժ ու ժիրաժիր մի հովազ,
Որ պատված էր պիսակներով երփներփին,
34 Դեմըս ելավ ու չթողեց բարձրանալ,
Այլ մանավանդ ճամփաս այնպես խափանեց,
Որ քանիցըս ես ուզեցի ետ դառնալ։
37 Նախաժամն էր արշալույսի վաղորդյան,
Եվ արևն այն աստղերի հետ էր ծագում,
Որոնց հետ էր այնժամ, երբ Սերն աստվածյան
40 Շարժում տվեց մարմիններին գեղատես։
Գտնելով պահն ու եղանակն հուսալի,
Արդեն այնքան երկյուղ չէի զգում ես
43 Այն գազանից պատած մորթով գույնզգույն.
Բայց ես նորից համակվեցի սոսկումով,
Երբ երևաց ինձ մի առյուծ հանկարծույն։
46 Սա կարծես թե իմ վրա էր հարձակվում,
Ահիպարան ու մոլեգին կեցվածքով,
Որից օդն իսկ սարսափահար էր թվում։
49 Նույն պահին ես տեսա մի գայլ էգ ու չոր,
Որ սովահար ու անհագ էր երևում
Եվ շատերի կյանքն էր դարձրել տանջավոր։
52 Սա ինձ այնքան պատճառ դարձավ խոովքի
Քստմնելի ու ահռելի իր տեսքով,
Որ ես արդեն կորցրի հույսըս վերելքի։
55 Եվ ինչպես նա, ով դիզում է անընդհատ,
Բայց երբ հանկարծ իր ձեռք բերածն է կորցնում,
Տխրում է և իրեն զգում հույժ վհատ,
58 Այսպես վհատ ինձ զգացի, հիրավի,
Երբ գայլը ինձ ետ էր քշում դեպ այնտեղ,
Ուր շողերը չեն թափանցում արևի։
61 Մինչ ես դեպի հովիտն էի թավալվում,
Իմ աչքերին ներկայացավ մի հոգի,
Որը վաղուց ի վեր լռած էր թվում։
64 Տեսնելով այդ ամայության մեջ նրան,
Ես գոչեցի. «Ողորմիր ու փրկիր ինձ,
Իրական մարդ դու լինես, թե ուրվական»։
67 Պատասխանեց. «Մարդ չեմ արդ, մարդ եղել եմ.
Ես սերել եմ ծնողներից լոմբարդցի
Եվ ծնվել եմ Մանտովայամ աննսեմ.
70 Ծնվել եմ ուշ, օրոքն Հուլիոս Կեսարի,
Ապրել Հռոմում Օգոստոսի շուքի տակ,
Երբ դեռ կային սուտ աստվածներն ազգերի։
73 Եղա պոետ և երգեցի փառքն անանց
Անքիսորդու, որ հեոացավ Տրոյայից,
Երբ հրկիզվեց Իլիոնը սիգապանծ։
76 Բայց դու ինչո՞ւ վայրն ես գնում տանջանքի,
Ինչո՞ւ համար չես ելնում լեռն հեշտավետ,
Որ սկիզբն է, պատճաոն ամեն բերկրանքի»։
79 Ես պատասխան տվի դեմքով պատկառուն.
«Դո՞ւ ես Վիրգիլն և այն աղբյուրը, ուրկից
Պերճ խոսքերի գետ է հորդել լայնահուն։
82 Օ՜, դու բոլոր պոետների փառք ու լույս,
Արժեն սերն ու տքնությունը հարատև,
Որով հատորդ վերծանեցի խորասույզ։
85 Դու ես վարպետս ու հեղինակս իմ երեց.
Դու ես լոկ նա, որից էլ ես ստացա
Գողտրիկ ոճը, որը պատիվ ինձ բերեց։
88 Տես գազանը, որ ճամփաս է խափանում,
Օգնիր ինձ, ո՛վ հռչակավոր իմաստուն,
Նա իմ բոլոր մարմինը դող է հանում»։
91 Պատասխանեց ի տես իմ մեծ երկյուղի.
«Եթե կուզես պրծնել հովտից այս մռայլ,
Պետք է ընտրես բոլորովին այլ ուղի.
94 Քեզ չարչարող այդ գայլ-գազանը դժնյա
Ոչ ոքի չի թողնում անցնել իր ճամփով
Եվ տեսածին սպանում է անխնա։
97 Նա բնությամբ այնքան չար է, գարշելի,
Որ խժռելով չի հագենում երբևէ
Եվ լափելուց հետո քաղցում ավելի։
100 Մարդիկ շատ կան, որոնց է նա կպչում հար,
Եվ ավելի կշատանան, մինչև որ
Քերծեն գա ու նրան մեռցնի չարաչար։
103 Սա ոչ հողով, ոչ մետաղով կսնվի,
Այլ պատիվով, իմաստությամբ ու սիրով.
Նա Ֆելտրի և Ֆելտրի միջև կծնվի։
106 Նա կփրկի ստորանկյալ Իտալիան,
Որի համար զոհ գնացին կարեվեր
Տուռնոն, Նիսոն, Էվրիալն ու Կամիլլան։
109 Նա կվանի գայլին ամեն քաղաքից,
Մինչև նորից Դժոխքի խորքը խրի,
Ուրկից դուրս էր եկել մղված մախանքից։
112 Արդ ի խնդիր քո փրկությանն ապահով՝
Հետևիր ինձ, քեզ կլինեմ աոաջնորդ
Ու կանցկացնեմ հավերժական կայանով։
115 Անդ կլսես անհույս ճիչեր ցավագին
Եվ կտեսնես հին հոգիներ տանջահար,
Որոնք երկրորդ մահ են տենչում անձկագին.
118 Ապա նրանց, որ տանջվում են հաճույքով
Կրակի մեջ, զի հույս ունեն, որ մի օր
Կհամբառնան երանելի հոգվոց քով։
121 Իսկ սրանց մոտ եթե ելնել փափագես,
Կա ինձանից արժանավոր մի հոգի,
Որին պիտի հեռանալիս հանձնեմ քեզ.
124 Քանզի կայսրը, որ գերիշխանն է երկնի,
Չի՛ կամենա իմ մուտքը իր քաղաքում,
Զի ես չեղա իր օրենքին ընտանի։
127 Նա ամենուր տեր է, երկնում՝ տիրակալ.
Նրա քաղաքն ու գահույքը այնտեղ են.
Երջանիկ է նա, ով դառնում է ընտրյալ»։
130 Եվ ես նրան. «Հայցում եմ քեզ, ո՛վ պոետ,
Հանուն Աստծու, որին դու չես ճանաչել,
Ազատիր ինձ այս վիճակից չարաղետ.
133 Տար ինձ այնտեղ, որի մասին խոսեցիր,
Որ ես տեսնեմ դարպասը սուրբ Պետրոսի
Եվ նրանց, որ ներկայացրիր տանջակիր»։
136 Այնժամ շարժվեց, և ես հետքով գնացի։
</poem>
 
=== Երգ երկրորդ ===
Վստահելի
1318
edits